Մեր սիրելի կրթահամալիրի ստեղծման պատմությունը երկար է: Աշոտ Բլեյանը աշխատում էր Ե.Պ.Հ.- ի ֆիզիկայի ֆակուլտետում: 1985 թվականին համախոհների փնտրտուքը նրան բերեց Բանգլադեշ, թ. 183 նորաբաց դպրոցը, այն էլ` որպես տնօրեն: Նրա օգնականներն էին՝ Աշոտ Մանուչարյանն ու Աշոտ Դաբաղյանը :
1989-ին Հայաստանի կառավարությանը նրանք կարողանում են համոզել ընդունել իրենց կրթական նախագիծը: Ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը` որպես փորձարարական-հետազոտական միավորում, որպես անհատի հնարավորությունների, կարողությունների ու տաղանդի դրսևորման արդյունավետ միջավայր:
Ըստ ՝ Աշոտ Բլեյանի գաղափարակիր, ոգևորված և ստեղծագործող ուսուցիչները վարդապետներ են: Սրան էլ ավելացնելով ակնածանքը Մխիթար Սեբաստացու հանդեպ, կրթահամալիրը կոչվեց ՝ Մխիթար Սեբաստացի:
Նրանք ցանկանում էին ,որ կրթահամալիրը սովորելու համար լինի հաճելի միջավայր, որ երկրի անկազմակերպ վիճակը չխանգարի սովորողին և ուսուցչին զբաղվել իրենց սիրելի գործով :
Իսկ ի՞նչ պոեմ է «Ընձենավորը», ինչի մասին է և ինչո՞ւ այդքան մեծ համբավ է բերել իր հեղինակին։ Ռուսթավելին այս պոմը գրել է 1189-1207 թվականների ընթացքում և նվիրել Թամար թագուհուն և նրա ամուսին, ալանաց արքայորդի Դավիթ Սոսլանին: Պոեմում նկարագրվող իրադարձությունները տեղի են ունենում Հնդկաստանում, Պարսկաստանում ու մտացածին երկրներում, սակայն Ռուսթավելին ճշմարտացի կերպով արտահայտում է 12-րդ դարի Վրաստանի հասարակական-քաղաքական իրադրությունը։ Պոեմը կարծես ազատ և անկեղծ սիրո օրհներգություն լինի, որտեղ բանաստեղծը մերժում է գռեհիկ զգայական սերը՝ հնարավոր համարելով տղամարդու և կնոջ բարոյական և մտավոր հավասարությունը։ Իսկ այդ ամենը հյուսվում է եղբայրության, նվիրված ընկերության ու բարեկամության փառաբանությամբ։ Այստեղ զուգորդվում են Ավթանդիլի ու Թինաթինի (արաբական) և Տարիելի ու Նեստան-Դարեջանի (հնդկական) սյուժետային գծերը։ Պոեմի հերոսները՝ անբաժան ընկերներ Ավթանդիլը, Տարիելը և Փրիդոնը, տարբեր ազգերի ներկայացուցիչներ են. նրանք խիզախ են, քաջ ու պատվախնդիր, պատրաստ են իրենց անձը զոհաբերելու հանուն հայրենիքի և ընկերոջ։
Բանաստեղծ Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» («Վագրենավորը») պոեմը վրացական Վերածննդի գրականության բարձրակետն է: Շոթա Ռուսթավելու կյանքի ու գործունեության մասին հավաստի տեղեկություններ մեզ չեն հասել: «Ընձենավորը» պոեմի նախերգանքի VII և VIII քառատողերում ընդամենն ասվում է, որ հեղինակը Ռուսթվելին է՝ ծագումով` մեսխ: «Ընձենավորը» գրել է 1189–1207 թթ-ին և նվիրել է Թամար թագուհուն ու նրա ամուսնուն՝ ալանաց արքայորդի Դավիթ Սոսլանին: Թեև նկարագրվող դեպքերն ու իրադարձությունները տեղի են ունենում Հնդկաստանում, Պարսկաստանում, նաև մտացածին երկրներում, այնուամենայնիվ, հեղինակը ճշմարտացիորեն արտացոլում է XII դարի Վրաստանի հասարակական-քաղաքական իրադրությունը: Պոեմը հիմն է ազատ, անկեղծ ու երկրային սիրո: Բանաստեղծը մերժել է գռեհիկ զգայական սերը, հնարավոր համարել տղամարդու և կնոջ բարոյական ու մտավոր հավասարությունը: Պոեմում զարգացրել է նաև եղբայրության, ընկերության ու բարեկամության թեման:
Շոթա Ռուսթավելու անունը վկայված է 17-րդ դարի գրավոր աղբյուրներում։ Էպոսի տողերում հեղինակը նշել է իր անունը։ Հեղինակի ազգանունը ցույց է տալիս ծննդավայրը (Մեսխեթի Ռուսթավ գյուղ)։ Կրթությունը ստացել է Գելաթի և Իկալտոյի ակադեմիաներում, ապա «հունաց երկրում» (Բյուզանդիա)։
Զարգացած միջնադարում միացյալ Վրացական թագավորությունը զորեղանում է։ Նրա գերիշխանության տակ են անցնում հարևան ու հեռավոր բազմաթիվ երկրներ։ Պայմաններ են ստեղծվում վրացական մշակույթի բարգավաճման համար։ Թբիլիսիի արքունիքը ջանք ու միջոցներ չի խնայում արվեստների ու գրականության զարգացման համար։ Թամար թագուհին (1184-1213) Շոթա Ռուսթավելուն հանձնում է արքունի գանձապահի պաշտոնը։
Ուշ միջնադարի վրացի հեղինակները տեղեկություններ են տալիս Ռուսթավելու կենսագրության մասին։ Կյանքի վերջին տարիները բանաստեղծն անցկացրել է Երուսաղեմի նախկին վրացական Սուրբ Խաչ վանքում, որտեղ էլ գտնվել է նրա որմնանկարը։ Այն հեղինակել է վրացի ուխտավոր Տիմոթեոս Գաբաշվիլին 1757/58 թվականներին։ Երուսաղեմում գտնված տեղեկությունների համաձայն՝ Շոթա Ռուսթավելին նշվում է որպես բարերար, ինչը հաստատում է Թամար թագուհու պալատում իր ունեցած բարձր դիրքի մասին։
Այսօր Շոթա Ռուսթավելու անունով Թբիլիսիում գործում է Պետական ակադեմիական թատրոն (1887 թվականից), կա պետական մրցանակ (1965 թվականից), նրա անունն է կրում Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտը։
Բովանդակություն
1Տեղեկություններ՝ կյանքի մասին
2Շոթա Ռուսթավելու անվան մասին
3«Ընձենավորը» պոեմը
4Տես նաև
5Պատկերասրահ
6Ծանոթագրություններ
7Արտաքին հղումներ
Ռուսթավելու ճշգրիտ կենսագրությունը դեռևս հնարավոր չէ մանրամասն շարադրել։ Պահպանված տասնյակ ավանդությունները թեև որոշ չափով իրականությանը համապատասխանում են, սակայն դրանց վերաշարադրանքը հեռու է գիտական հարցերին պատասխան տալուց։ Անունից կարող ենք հետևություն անել, որ ծնվել է Վրաստանի հարավ-արևմուտքում, մոտավորապես այնտեղ, ուր հիմա էլ Ռուսթավի կոչվող գյուղ կա։ Հավանաբար այստեղ է անցել Շոթայի մանկությունը։ Իսկ նրա «Ընձենավորը» պոեմի տեքստից կարելի է դատել, որ նա եղել է իր ժամանակի համար բարձր զարգացման տեր մարդ :
7–րդ դար ժամանակաշրջան, որը համաձայն Հուլյան օրացույցի սկսվել է 601 թվականին և ավարտվել է 700 թվականին: Արաբական արշավանքները սկսվել են Արաբիայի միավորմամբ Մուհամմադ մարգարեի կողմից 622 թվականից սկսած: Մուհամմադի մահից հետո 632 թվականին Իսլամը տարածվեց Արաբական թերակղզում : 7-րդ դարում արաբները նվաճեցին Պարսկաստանը և վերջ դրեցին Սասանյան կայսությանը: 7-րդ դարի ընթացքում Արաբները նաև նվաճեցին Սիրիան, Պաղեստինը, Հայաստանը, Եգիպտոսը և Հյուսիսային Աֆրիկան:
Բյուզանդական կայսրությունում շարունակվեցին անհաջողությունները Արաբական խալիֆայության հզորացման ֆոնին:
Հարշան միացավ Հյուսիսային Հնդկաստանին` ստեղծելով փոքր պետություններ, որոնք կործանվել էին 6-րդ դարում Գուպտա կայսրության կողմից:
Չինաստանում Սույ դինաստիային փոխարինեց Թան դինաստիան, որը ընդլայնեց իր տարածքները Կորեաից մինչև Կենտրոնական Ասիա և պետք է ընդհարվեր արաբների հետ հետագայում: Չինաստանը սկսեց հասնել իր հզորության գագաթնակետին: Սիլլան միավորվեց Թան դինաստիայի հետ, որին միացավ Բաեկյեն և միավորեցին Կորեական թերակղզին մեկ առաջնորդի ներքո: Աշուկա ժամանակաշրջանը շարունակվեց Ճապոնիայում ամբողջ 7-րդ դարի ընթացքում:
Պարսիկների դեմ ծավալված ազատագրական կռիվները հզոր համաժողովրդական շարժումներ էին: Հայերը պարսկական տիրապետության դեմ մարտնչեցին բացառիկ նվիրվածությամբ ու անձնազոհությամբ: Նրանք մաքառում էին ոչ միայն հանուն հայրենի հավատի և ազատության, այլև հանդես էին գալիս համազգային շահերի պաշտպանությամբ:
Հայերի անձնուրաց պայքարը, նրանց տոկունությունն ու համախմբվածությունը տվեցին իրենց արդյունքները: Ճիշտ է, երկիրը չվերականգնեց անկախությունը, սակայն ձախողվեցին Հայաստանն ինքնավարությունից զրկելու, նրան կլանելու պարսկական արքունիքի ձգտումները: Հայ ժողովուրդը համառ պայքարով պահպանեց երկրի լայն ինքնավարությունը և դրանով իսկ տնտեսական ու մշակութային առաջընթացի հնարավորությունները:
Հայ ժողովուրդը միշտ էլ ակնածանքով է հիշել Վարդանանց և Վահանանց պատերազմների մասնակիցների հայրենանվեր սխրանքը: Հետագա սերունդների համար նրանք դարձել են հայրենասիրության խորհրդանիշ: V դ. ազատագրական պատերազմներն օտար նվաճողների դեմ պայքարի ամենահերոսական ու հիշարժան էջերից են: Դրանք հայ ժողովրդի դարերի խորքից եկող ազատասեր ոգու պատգամն են հետագա սերունդներին:
Երվանդունիների թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա. 570 – մ.թ.ա. 201 թվականներին: Կառավարել է Երվանդունիների թագավորական տոհմը՝ Մեծ Հայքի երեք թագավորական հարստություններիցմեկը։ Տարածքը կազմել է նվազագույնը 200 000 քառ. կմ (Երվանդ Վերջինի գահակալման տարիներին մ.թ.ա. 220-201 թվականներ), առավելագույնը՝ 400 000 քառ. կմ՝ Տիգրան Երվանդյանի օրոք (մ.թ.ա. 560-535 թվականներ)։
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Վանը՝ Վանի թագավորության արքաների նստավայրը։ Մ.թ.ա. 6-րդ դարում Հայաստանը վերածվում է Աքեմենյան պետության մարզի։ Նրա տարածքում առաջանում են երկու սատրապություններ։ Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքը շարունակում է մնալ Վանը, իսկ Արևելյան Հայաստանի վարչաքաղաքական կենտրոնն է դառնում Էրեբունին (Երևան)։ Աքեմենյան իշխանությունը տևում է երկու դար (մ.թ.ա. 522-331 թվականներ)։
Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից հետո Աքեմենյան կայսրությունը անկում է ապրում, իսկ Հայաստանը անկախանում է։ Երվանդ Գ արքան մայրաքաղաքը տեղափոխում է Արմավիր (մ.թ.ա. 331 թվական), իսկ Երվանդ Վերջինը կառուցում է Երվանդաշատ մայրաքաղաքը (մ.թ.ա. 220 թվական):
Ես իմ երջանկությունը փնտրում եմ իմ մեջ,եթե ես իմ ներսում լինեմ ուրախ և երջանիկ ինձ շատ քիչ բան կլինի հարկավոր երջանկանալու համար։Ես երջանիկ եմ իմ ընտանիքի հետ,իմ սիրած գործով զբաղվելով,և ինչու ոչ,ես երջանիմ եմ նաև այն ժամանկ երբ շրջապատված եմ լավ մարդկանցով։Իմ կյանքում հնարավոր է նրանք շատ չեն,բայց նրանք կան ու անփոխարինելի են։
Երջանկություն, մտավոր-զգացմունքային վիճակ, որը բնորոշվում է դրական կամ հաճելի էմոցիաներով, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են բավարարվածության ուրախ վիճակ։ Հին հունարենում «երջանկություն» բառը` էվդեմոնիա, բառացիորեն նշանակել է աստվածների հովանու տակ գտնվող մարդու ճակատագիր: Սրա հիման վրա է ձևավորվել էր տեսակետ, որ երջանիկ լինել նշանակում էր արժանանալ աստվածների բարեհաճությանը, լինել հաջողակ: Բայց երջանկության նման ընկալման պարագայում ստացվում է, որ ոչինչ կախված չէ մարդուց: Իհարկե, կյանքում բախտը կարող է ժպտալ մարդուն: Բայց դա դեռևս երջանկություն չէ, քանի որ պատրաստի տրվածը ոչ միշտ է մարդու մեջ առաջ բերում երջանկության զգացում: Մինչդեռ զգացողությունը երջանկության կարևորագույն բաղադրիչն է: Քրիստոնեության մեջ երջանկություն է համարվում Աստծո հետ անմիջական կապը: Հին հույն բարոյագետ Էպիկուրի կարծիքով` երջանկությունը մարդու այն հոգեվիճակն է, երբ նա գտնվում է հանգստության, հոգեկան անդորրի մեջ: Երջանկությունը շատ հաճախ նույնացվում է ուրախության հետ: Բայց դրանք տարբեր են: Հաճախ ասում են, որ մարդն ուրախություն ապրում է առանձին իրադարձությունների պարագայում, իսկ երջանկությունը տևական ուրախությունն է: Բացի այդ, մարդն ուրախությունն արտահայտում է ավելի բուռն, ավելի հուզականորեն, իսկ երջանկությունը` ավելի չափավոր: Կա երկու մոտեցում երջանկության մասին: Առաջին երջանկությունը ճակատագրի նվերն է, հաջողություն, պատահականություն: Մյուսներն այն կարծիքին են, որ երջանկությունն ամբողջությամբ կախված է մարդուց, նրա բնավորությունից, կամքից և ձգտումներից: 18-րդ դարի հայտնի Ժան-Ժակ Ռուսոն ասել է. «Երջանիկ լինելու արվեստն այն բանի գիտակցումն է, որ երջանկությունը քո ձեռքերում է»: Որոշ հասարակագետների կարծիքով` երջանկությունը չպետք է ընկալել որպես կյանիքց բացարձակ բավարարվածության զգացում: Եթե մարդն ունենա բացարձակ բավարարվածության զգացում, ապա այլևս ոչինչ չի անի: Նոր բարձունքների և նվաճումների հավերժ ձգտելու զգացումն է երջանկությունը: Մարդու առանձնահատկությունն այն է, որ նա երբեք չի բավարարվում ձեռք բերածով: Մարդակային երջանկությունը հակասական է:
Ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար․
«Երջանկությունը կա, քանի որ չլինել չի կարող»: Յուրաքանչյուրը կարող է երջանիկ լինել, իսկ դրա համար, անհրաժեշտ է նվագել միայն մաժորային նոտաների վրա և շրջել կյանքի պտույտները ի օգուտ քեզ: Ամերիկյան գիտնականները բացահայտել են մարդու երջանկության հասնելու համար 10 շատ պարզ միջոցներ:
1. Հնարավոր է, որ դուք իդեալկան չեք, սակայն, որ անկրկնելի եք, դա փաստ է: Գիտակցեք ձեր գինը և դադարեք համեմատել ձեզ որևէ մեկի հետ, հիշելով, որ յուրաքանչյուրը անօրինակ անհատականություն է: 2. Հաճախ հարցրեք ձեզ. «Ի՞նչ եմ ուզում»: Ձեր բոլոր նպատակներն ու ձգտումները դասավորեք ըստ նրա թե ինչ եք ուզում, այլ ոչ թե նրա, թե ինչ են սպասում ձեզանից ձեզ շրջապատող մարդիկ:Ոչ ոք ձեզանից լավ չգիտի, թե ձեզ ինչ է պետք երջանիկ ու հաջողակ լինելու համար: 3. Պահպանեք ձեր մտերիմներին, որոնք ջերմացնում են ձեր սիրտը: Փայփայեք նրանց, ինչպես ձեր կյանքը, որովհետև ձեր կյանքն առանց նրանց կկորցնի իմաստը: 4. Ապրեք ձեր կյանքով և ամեն օրը ապրեք լիարժեք: Չթողնեք հանկարծ, որ կյանքը սահի, մինչ դեռ դուք կմտածեք անցյալի կամ ապագայի մասին: 5. Համառ եղեք: Եթե ինչ-որ բան կա դեռ ավարտելու , ոչ մի դեպքում մի հանձնվեք: Իրականում, կյանքում ոչինչ չի ավարտվում, եթե դուք ինքներդ չեք սեղմել «STOP» կոճակը: 6. Մի վախեցեք ռիսկի դիմել: Մենք սովորում ենք ուժեղ լինել, երբ օգտագործում ենք բլոր հնարավորություններն ու շանսերը: 7. Սիրեք անկեղծ, ազատ, ամբողջ սրտով և հոգով: Իսկ եթե սիրո պակաս ունեք’ սեր տվեք ձեր շրջապատին: Սերը կորցնելու ամենաարգ միջոցը նուրբ զգացումը ամուր սեղմելն է, իսկ պահպանելու միջոցը’ նրան թեևեր տալը: 8. Ապրեք ձեր երազանքով: Առանց երազանքի ապրելը հավասար է առանց հույսի ապրելու, առանց հույսի ապրելը’առանց նպատակի ապրելու: 9. «Նա է հասցնում, ով չի շտապում»: Մի վազեք լույսի արագությամբ, եթե ոչ ամեն բան կմաքրվի ձեր հիշողությունից: Կյանքը մրցավազք չէ, այլ ճանապարհորդություն, որի յուրաքանչյուր վայրկյանը վայելել է պետք: 10. Անվախ տրվեք ձեր բախտին. հավատացեք, որ ամեն բան կլինի այնպես, ինչպես պետք է լինի: Այս մեծ տիեզերքում ընտրեք ձեր դերը’ ամենաերջանիկ մարդու:
Հաճախ կարդացեք այս 10 կետերը. կիրառեք, հիշեցրեք, հիշեք ու չեք զգա ինչպես, սակայն երջանիկ լինելը բնավորություն կդառնա:
Ծնող լինելը ոչ միայն ուրախություն է, այլև քրտնաջան աշխատանք: Եվ իրականացնելով այդ ծանր աշխատանքը, շատ ծնողներ մեկ անգամ չէ, որ հայտնվում են փակուղու առջև, կասկածներ զգալով, արդյոք ճիշտ են անում թե ոչ, փորձում են գտնել դաստիարակության ամենահամապատասխան համակարգը իրենց և իրենց երեխաների հարաբերություններում: Խրախուսանքը և պատիժը համարվում են դաստիարակույան ամենակարևոր մեթոդներից: Ստորև ներկայացնում ենք մի շարք կանոններ դրանք ճիշտ օգտագործելու և առավելագույն արդյունք ստանալու համար:
Պատժիևխրախուսանքիհիմնարարկանոնները
Պատիժը չպետք է վնասի երեխայի հոգեբանական և ֆիզիկական առողջությանը,
Եթե կասկածում եք պատժել թե ոչ, միանշանակ ` մի´ պատժեք,
Ամեն մի հանցանքի համար ` մեկ պատիժ,
Երեխան չպետք է խուճապի ենթարկվի, եթե հասկանում է, որ պատժվելու է, քանի որ դա վկայում է, որ երեխայի հանդեպ հաճախակի դաժան վերաբերմունքն է ցուցաբերվում,
Մի´ վիրավորեք և ցածրացրեք երեխային, ձեր կարգավիճակը և ուժը մի օգտագործեք նրան նսեմացնելու համար. եթե երեխան չի ընդունում իր արարքի վատ լինելը, ապա նա պատիժը կհամարի անարդարացի:
Երբեքմի´ պատժեք
ուտելիքից զրկելով
խփելով
անթույլատրելի բառերով վիրավորելով
անկյուն կանգնեցնելով
ստորացնելով հասարակական վայրերում
գոռալով
Շատ հաճախ պատիժը չի ուղղում երեխայի վարքը, այլ միայն արտաքին փոփոխության է բերում. հնարավոր է առաջանա ծնողի հանդեպ թշնամանք, երեխան վախենում է կորցնել նրա սերը և դառնում է կամազուրկ, ցուցադրում իրենից սպասվող վարք:
Պատիժը կարող է փոխարինվել այլ միջոցառումներով`
Զինվեք համբերությամբ, սա ամենամեծ օգնականն է ծնողի համար
Բացատրություն. պետք է հակիրճ բացատրել թե ինչու է իր արաքը սխալ
Սովորեցրեք երեխային գնահատել իր վարքը, սա ինքնավերահսկողության, ինքնորոշման և ինքնաքննադատման հասնելու ճիշտ ճանապարհն է
Զրկեք երեխային իր սիրելի խաղալիքից կամ զբաղմունքից
Երեկոյան, բայց ոչ քնելուց առաջ զրուցեք, քննարկեք երեխայի այդ օրվա արարքը
Տանը ստեղծեք <<չմտածված արարքների անկյուն>>, որտեղ երեխան կնստի/այլ ոչ թե կկանգնի/ և կմտորի իր արաքի մասին:
Այսպիսով ցանկացած պատժից առաջ բացատրեք երեխային թե ինչու է նա պատժվում, ապա գրկեք և ցուց տվեք, որ անկախ ամեն ինչից նա սիրված է:
Խրախուսանք
Գնահատական տվեք երեխայի արարքին, այլ ոչ թե նրա անձին
Գովեք երեխային չափի մեջ, այլապես այն կկորցնի իր կարևոր նշանակությունը
Բնականոն վարքի և գործողությունների համար մի գերագնահատեք
Մի օգտագործեք գումարային խրախուսանք
Խրախուսանքը միշտ իրականացրեք այնպես, որ արդարացի համարվի ընտանքի բոլոր երեխաների կողմից
Խրախուսելի պետք է լինի իրականացված գործողությունը, այլ ոչ թե հրահանգված գործողությունը
Սովորեցրեք ձեր երեխային շնորհակալ լինել իր հանդեպ ուշադրության համար
Ես իմ կյանքը առանց պար չեմ պատկերացնում,քանի որ, ես 12 տարի զբաղվել եմ պարով,այն ինձ ձգում է դեպի իրեն։Չեմ կարող պատկերացնել մի մարդու ով պարով չզբաղվի, չսիրի,կամ չպարի։Յուրաքանչյուր շարժում կարող է դառնալ պարային շարժում։Կան պարի բազմազան տեսակներ․
Օրինակ ես զբաղվել եմ Լատինո Ամերիկյան պարերով,այնտեղ կան կանոներ որոնք պետք չէ խաղտել․․․
Այն պարում են ինչպես զույգերով,այդպես էլ խմբակային կամ միայնակ(մենա պար)։
Կան պարի տեսակներ որոնց միջոցով մարդ կարող է արտահայտել իր սերը մեկի նկատմամբ,կամ ուրախություն արտահայտի,կարող է արտահայտել նաև տխրություն,լաց,ցավ․․․և նման բաներ։Պարը կարող է մարդուն օգնել տխրության դեպքում որ նա ազատվի այդ ցավից։
Օրինակ՝ ինձ հետ պատահել են դեպքեր երբ ես եղել եմ տխուր բայց,պարը ինձ հանել է այդ դեպրեսիաից։Բացի պարից կարող է օգնել նայած մարդու երգը,ինձ հազվադեպ,բայց օգնում է։
Պար, արվեստի ձև, որն արտահայտվում է մարմնի ռիթմիկ շարժումների միջոցով։ Պարն անբաժան է երաժշտությունից և կատարվում է վերջինիս ուղեկցությամբ։ Պարային ռիթմիկ շարժումները սովորաբար որոշակի դասավորություն են ուենում՝ ստեղծելով կոմպոզիցիա:
Պարը գոյություն է ունեցել և գոյություն ունի մարդկային բոլոր հասարակությունների մշակութային ավադույթներում: Մարդկության պատմության երկար ու ձիգ ընթացքում պարը անընդհատ փոփոխվել է՝ արտացոլելով մշակութային զարգացումը:
1․Լատինաամերիկյան պարեր․
Պարը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել բրազիլական դիմակահանդեսների շնորհիվ: Սամբայի տարատեսակներից մեկը ներառվել է պարահանդեսային պարեր լատինամերիկյան ծրագրի պարտադիր հնգյակի մեջ: Կատարվում է րոպեում 50-52 հարված տեմպով, 2/4 կամ 4/4 չափով:
Պասոդոբլ․
Պասոդոբլը իսպանական պար է, որը կապվում է ցլամարտի հետ (կորիդա)։ Նախկինում այս պարն անվանվել է «իսպանական մեկ քայլ», քանի որ քայլերը բաժանվում են մեկ հաշվի հետ։ Պարող զույգի մեջ տղան մարմնավորում է ցլամարտիկին, իսկ աղջիկը՝ նրա մուլետան (մատադորի ձեռքի կարմիր կտորը) կամ ցուլը։ Երաժշտությունը նույնպես համապատասխանում է ցլամարտի երաժշտությանը։ Առաջին ցլամարտերը անցկացվել են Կրետե կղզում, բայց միջնադարում նրանք մեծ տարածում են ստացել նաև Իսպանիայում։ Պասադոբլ պարը առաջին անգամ կատարվել է Ֆրանսիայում 1920 թ.: 1930-ականներին այն արդեն մեծ հեղինակություն ուներ Փարիզի բարձր հասարակության շրջանում։ Այդ պատճառով էլ պարի մեջ շատ քայլեր ու ձևեր ֆրանսերեն անվանում ունեն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս պարն ընդգրկվել է լատինոամերիկյան պարերի ծագման մեջ։ Պասադոբլի առանձնահատուկ գիծը պարողների մարմնի դիրքն է. բարձր պահված կրծքավանդակ, գլուխը՝ հստակ ֆիքսված դիրքում, իսկ որոշ շարժումներում այն թեքվում է վեր ու վար։ Մարմնի նման դիրքը համապատասխանում է ցլամարտիկի շարժումների բնույթին։ Շարժումներն ինքնին մեկնաբանվում են որպես ցլամարտիկի և ցլի պայքար։
2․ Լատինաամերրիկյան պարեր,
Լատինաամերրիկյան պարեր, պարահանդեսային և ժողովրդական պարերի ընդհանուր անվանում, ձևավորված Լատինական Ամերիկայի տարածքում, սկսած Լատինական Ամերիկայի առաջացումից՝ Իսպանապորտուգալական գաղութացման հետևանքով և այդ իսկ պատճառով լատինոամերիկյան պարերի հիմքում կա մեծամասամբ իսպանական ազդեցություն։
Հաբաներա և ռումբա պարերն առաջացել են 18-րդ դարում՝ ոնտրաբանսաի հիման վրա, իսկ բաչատան՝ բոլերոյի հիման վրա։ Բրազիլական սամբայում, կոլումբիական կումբիայում, կուբայական մամբայում և ռումբայում Եվրոպականից բացի նկատվում են աֆրիկական ավանդույթներ, իսկ դիաբլադեում՝ հնդկացիական։ Ունիկալ լատինաամերիկյան պար է համարվում տանգոն։
Լատինաամերիկյան պարերին բնորոշ առանձնահատկություններից են էներգետիկան, կրքոտ շարժումները և կոնքերի ճոճումը։
Սերգեյ եւ Վիկտորիա Թաթենկոն «Ahorn Club» – ից «Polizei-Sportverein Berlin» (2010), գերմանացի լատինաամերիկյան պարերի սիրահարները
Կանանց զգեստները որպես կանոնկարճ են, շատ բաց և ընդգրկող։ Տղամարդկանց կոստյումները նույնպես ընդգրկող են, հաճախ (բայց ոչ միշտ) սև գույնի։ Նման հագուստի իմաստն այն է, որ ցուցադվի մարզիկի մկանների աշխատանքը։
XX դարում նկատվում է լատինոամերիկյան պարերի ծաղկում։ Առաջանում են այնպիսի նոր պարաձևեր ինչպիսիք են՝ սալսան, չա-չա-չան և ռեգգետոնը։
Այս բոլոր թվարկվծ պարատեսակները ունեն իրենց յուրովի հատկությունները։Ես շնորակալ եմ պար ստեղծող մարդկանց։
Գեղեցիկը, կատեգորիա, որը բնութագրում է իրականության մեջ և արվեստում դրսևորվող գեղագիտական բարձրագույն արժեքը։ Գեղեցիկի պրոբլեմի տարբեր մեկնաբանումները միշտ եղել են գաղափարա-փիլիսոփայական և բուն գեղագիտական շահերի, նախասիրությունների բախման առարկա։ Բացահայտելով գեղեցիկի բնույթն ու աղբյուրները՝ իդեալիստական գեղագիտությունը դիմում է կամ վերացական ոգուն, գաղափարին, կամ տարբեր վերափոխումներով այն վերագրում է զուտ անհատի գիտակցությանը։ Նախամարքսյան մատերիալիստները մեծ մասամբ գեղեցիկը բացատրել են բնական օրինաչափություններով՝ համաչափությամբ, ռիթմով ևն, ձգտել են ապացուցել գեղեցիկի օբյեկտիվությունը՝ այն համարելով նյութական աշխարհի հատկություն։ Գեղագիտական մտքի պատմության մեջ գեղեցիկի մեկնաբանումներում գերիշխել են մատերիալիստական միտումները։ Բնորոշ է գեղեցիկի՝ բարու և մարդկային հոգևոր այլ արժեքների հետ կապի ընդգծումը։ Ժամանակակից մարքսիստական գեղագիտությունը Գ․ բնորոշում է որպես պատմական պրակտիկայով պայմանավորված իրերի և երեույթների յուրահատուկ արժեք, որը բացահայտվում և կոնկրետացվում է սուբյեկտի գաղափարա-էմոցիոնալ գնահատականի մեջ։
Գեղեցիկը տարբեր մշակութային միջավայրում․
Վաղ անցյալում մարդիկ մտածել են, որ իրենց ունեցած գեղեցիկի, բարու չափանիշները բացարձակ են: Եվ եթե իրենք ինչ-որ բան համարել են գեղեցիկ, ուրեմն դա պետք է լիներ գեղեցիկ անկախ ամեն ինչից: Տարբեր վայրերի ու ժամանակների մարդկանց ունեցած գեղեցիկի պատկերացումները ոչ միայն տարբեր են, այլև կարող են նույնիսկ հակասել միմյանց: Օրինակ ևրոպացին գեղեցիկ կենդանի էր համարում` ձիուն, կապիկին, իսկ կովը և օձը ևրոպացու համար գեղեցիկ չեն համարվել: Այնինչ հնդկաստանում կովը, թաիլանդում օձը համարվել են գերագույն կենդանիներ: Հայկական մտածելակերպի համաձայն` կնոջ գեղեցկության կարևոր բաղադրիչներն են համարվել երկար մազերն ու կամար հոնքերը: (Պարսավանքի արժանացաշ կանանց մաղերը կտրելը համարվել է պատիժ): Վերածննդի դարաշրջանում կանայք գեղեցիկ են համարել լայն ճակատն ու սափրել են հոնքերը : Չինաստանում կանացի ոտքի գեղեցկությունը նրա փոքրության մեջ էր: Հին Պարսկաստանում տղամարդիկ այտերը ծածկում էին կարմրաներկով ու կրում էին երկար մազեր: Հին Եգիպտացիները սափրած գլխի վրա մազերի մի գիսակ էին թողում: Բիրմայում աղջիկները փորձում էին իրենց պարանոցը երկարացնել մետաղյա օղերի միջոցով: Իսկ Մայա մշակույթի աղջիկներն առջևի ատամների մեջ անցքեր էին անում, որտեղ դրվում էին թանկարժեք քարեր:
Գեղեցիկը մեր ամենօրյա կյանքում․
Ամեն արժեք գեղեցկություն է դառնում բայց գեղեցկությունն ամեն արժեքից բարձր է : Անանդան Բուդդայի զարմիկը և սիրելի աշակերտն ու հետնորդը մի անգամ գալիս է Բուդդայի մոտ և ասում .-Ես հասկացա , ուսուցիչ , որ գեղեցկության մեր որոնումները , մեր ձգտումն առ գեղեցկություն , վերջապես մեր միացումը գեղեցկության հետ հենց այն է , ինչը կազմում է մեր հոգևոր կյանքի կեսը:Այդպես մի ասա Անանդա – պատասխանում է Բուդդան ,- դա ոչ թե մեր հոգևոր կյանքի այլ ողջ հոգևոր կյանքը :Մարդը մի էակ է , որն անընդատ գեղեցկություն ու ներդաշնակություն է որոնում իր գործունեության մեջ : Մի կողմից հոգևոր մշակույթն է , որը ստեղցում է նվիրյալների ոգեշնչված աշխատանքով , իսկ մյուս մեր բոլորի ապրած սովորական կյանքն է : Շատ կարևոր է ,թե ինչպիսի միջավայրում , ինչ մառդկային հառաբեռությունների մեջ է մեծանում մշակույթի հետ առաջին շանոոթությունը հաստատող մանուկը: