7–րդ դար ժամանակաշրջան, որը համաձայն Հուլյան օրացույցի սկսվել է 601 թվականին և ավարտվել է 700 թվականին: Արաբական արշավանքները սկսվել են Արաբիայի միավորմամբ Մուհամմադ մարգարեի կողմից 622 թվականից սկսած: Մուհամմադի մահից հետո 632 թվականին Իսլամը տարածվեց Արաբական թերակղզում : 7-րդ դարում արաբները նվաճեցին Պարսկաստանը և վերջ դրեցին Սասանյան կայսությանը: 7-րդ դարի ընթացքում Արաբները նաև նվաճեցին Սիրիան, Պաղեստինը, Հայաստանը, Եգիպտոսը և Հյուսիսային Աֆրիկան:
Բյուզանդական կայսրությունում շարունակվեցին անհաջողությունները Արաբական խալիֆայության հզորացման ֆոնին:
Հարշան միացավ Հյուսիսային Հնդկաստանին` ստեղծելով փոքր պետություններ, որոնք կործանվել էին 6-րդ դարում Գուպտա կայսրության կողմից:
Չինաստանում Սույ դինաստիային փոխարինեց Թան դինաստիան, որը ընդլայնեց իր տարածքները Կորեաից մինչև Կենտրոնական Ասիա և պետք է ընդհարվեր արաբների հետ հետագայում: Չինաստանը սկսեց հասնել իր հզորության գագաթնակետին: Սիլլան միավորվեց Թան դինաստիայի հետ, որին միացավ Բաեկյեն և միավորեցին Կորեական թերակղզին մեկ առաջնորդի ներքո: Աշուկա ժամանակաշրջանը շարունակվեց Ճապոնիայում ամբողջ 7-րդ դարի ընթացքում:

