269. Նախադասություններն ըստ օրինակի ձևափոխի՛ր։ Ստացված նախադասություններում բացահայտող բառը կամ բառակապակցությունն ընդգծի՛ր։ Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու։
Ներս մտնողը՝ Նվարդը, բժշկի դուստրն է։
Իր սիրելի գիրքը՝ <<Գանձերի կղզին>>, նվիրեց ընկերոջը։
Մեր հարևանը՝ Նոյեմ տատիկը, ութսունն անց առույգ կին է։
Մեր դիմացի լեռը՝ Խուստուփը, երկար ժամանակ է ծածկված մնում ձյունով։
Իշխանին՝ փառատենչ բռնակալին, ծերունին պատմեց հուշարձանների մակագրությունների մասին։
Օդեսան՝ ծովափնյա մեծ քաղաք, նա առաջին անգամ տեսավ։
Օմար Խայամի՝ Խորասանի մեծ բանաստեղծի, զղջումն ու իմաստալից խոսքը Աստծուն լսելի եղան։
Վարժ. 268
Ֆլորիդայի ատոմային էլէկտրակայանի մի աշխատակցուհի պատմում էր.«Զարմանալի էր,ռոբոտը բարձացրեց ամուր սեղած ձեռքն ու,դաժանությամբ, սկսեց հարվածելով ինքն իրեն մասնատել»։Նա ականատես էր եղել ռոբոտի «ինքնասպանության» ՝ աշխարհում առաջին դեպքին։
Էլեկտրոնային օգնականն ստեղծվելմէր ատոմային էլեկտդակայանի ռեակտորներում տարբեր տեսակի սև աշխատանքներ կատարելու համար։Ռոբոտը, հավանաբար, հրաժարվել էր ինքն իրենից,երբ ատոմակայանում որոշ ժամանակ աշխատելուց հետո իր համար հեռանկար չէր տեսել. կամ էլ. իրականությանն ավելի մոտ, ուղղակի նրա էլեկտրական սխեմայի մեջ անսարքություն էր առաջացել։

Վարժ. 266
Փակագծերում են գրված այն նախադասությունները, որոնք հավելյալ տեղեկություն են տալիս ուրիշ նախադասության մասին։
Հռոմի ամենահին կամուրջը՝ փայտյա Pont-Sublicius-ը (հայերեն կլինի <<Ցցաշեն կամուրջ>>), առաջին քարե կամրջից համարյա հինգ հարյուր տարի առաջ է կառուցվել (մ․ թ․ ա․ 625թ․ է բացվել)։ Այդ կամուրջը, հավանաբար, կրոնական նշանակություն է ունեցել, որովհետև նրա շինարարության մեջ մետաղե ոչ մի գերանակապ ու ոչ մի մեխ չի օգտագործվել։ Իսկ Հռոմի առաջին հուշարձանը կերտվել է Պուբլիուս Հորացիուս Միակնանու պատվին։ (Նրա սխրագործությունն էլ Հռոմի առաջին կամրջի հետ է կապված)։ Հարազատ քաղաքն էտրուսկների հարձակումից պաշտպանելիս նա իր սեփական մարմնով փակեց կամրջի ճանապարհը, մինչև որ ընկերներն այրեցին ցցասյուներն ու փայտամածը։ (Այդ ժամանակներից ի վեր կամուրջների խորտակումը կազմում է ամեն մի <<օրինավոր>> պատերազմի անբաժան մասը)։ Երբ կամուրջն այրվեց, Պուբլիուս Հորացիուսը թռավ ջուրն ու կարողացավ նետերի տարափի տակ բարեհաջող հասնել յուրայիններին։ Հերոսության համար նա այնքան հող ստացավ, որքան մեկ օրվա ընթացքում կարողացավ հերկել։