Posted in Պատմություն

Հեղափոխությունը 1979 թվականներին

Իրանը տոնում է մահմեդական հեղափոխության 40-ամյակը: 1979 թվականի փետրվարի 1-ին այաթոլա Ռուհոլլահ Խոմեինին 14 տարի վտարանդի գործչի կարգավիճակում Ֆրանսիայում բնակվելուց հետո վերադարձել է հայրենիք և դարձել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը:

Շահը գահընկեց է արվել, և Իրանում 2500 տարի տևած միապետությունն ավարտվել է:

Տոնակատարությունները կտևեն 10 օր: Իրանում դրանք անվանում են «լուսաբացի տասնօրյակ»:

1979 թվականի փետրվարի 11-ին շահ Մոհամադ Ռեզա Փահլավիի կառավաությունը տապալվել է, և իշխանությունը ստանձնել են կարծ դիրքորոշման կողմնակից շիա մահմեդական առաջնորդները:

Այսօր հազարավոր մարդիկ հավաքվել են Թեհմանում՝ իսլամական հանրապետության հիմնադիր Խոմեինիի դամբարանի մոտ:

Իրանում քաղաքական մեծ ազդեցություն ունեցող Փորձագետների խորհրդի նախագահ, այաթոլա Ահմադ Ջանաթին իր ելույթում դատապարտել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները բարելավելու աջակիցներին:

«Անիծվեն նրանք, ովքեր կարծում են, թե մենք չենք կարող առանց ամերիկյան օգնության կառավարել մեր երկիրը, Ամերիկան անկում է ապրում, մենք չպետք է վախենանք Ամերիկայից», – հայտարարել է Ջանաթին:

Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց 12 շրջանավարտ

Leave a comment