Աշուն է։ Դրսում եղանակը հոգուս նման մռայլ է։ Հոկտեմբերն իր դեղնավուն տերևներով թևերն փռել է բնության վրա։ Երկինքն ամպամած է, գուցե անձրև գա։ Ես ուզում եմ, որ գա անձրևը, ուզում եմ լվանա ու տանի փոշին, մաքրվի օդը, որ շնչել կարողանամ։ Քամի է, մեղմ քամի, որն երբեմն կատաղում է ու քշում է ծառ ու ծաղիկ, տերևներն պար են գալիս օդում ու իջնելով գետին, դարսվում են իրար վրա այնպես, ասես գորգ լինի, ու այնքան հաճելի է քայլել նրանց վրայով: Քամի է, մեղմ քամի, որն փչում է հոգուս մեջ, վերքերս նորից ցավեցնում:
Օրերն դարձել են անգույն, արևն փորձում է շողալ ու լուսավորել, բայց այլևս չունի այն ուժն, որ կարողանա ջերմացնել մարդկանց, իսկ ես այնքան եմ զգում նրա ջերմության կարիքը, սիրտս սառել է, ուզում է տաքանալ:

