Posted in Վրացերեն

«Ընձենավորը» պոեմը.

Իսկ ի՞նչ պոեմ է «Ընձենավորը», ինչի մասին է և ինչո՞ւ այդքան մեծ համբավ է բերել իր հեղինակին։ Ռուսթավելին այս պոմը գրել է 1189-1207 թվականների ընթացքում և նվիրել Թամար թագուհուն և նրա ամուսին, ալանաց արքայորդի Դավիթ Սոսլանին: Պոեմում նկարագրվող իրադարձությունները տեղի են ունենում Հնդկաստանում, Պարսկաստանում ու մտացածին երկրներում, սակայն Ռուսթավելին ճշմարտացի կերպով արտահայտում է 12-րդ դարի Վրաստանի հասարակական-քաղաքական իրադրությունը։ Պոեմը կարծես ազատ և անկեղծ սիրո օրհներգություն լինի, որտեղ բանաստեղծը մերժում է գռեհիկ զգայական սերը՝ հնարավոր համարելով տղամարդու և կնոջ բարոյական և մտավոր հավասարությունը։ Իսկ այդ ամենը հյուսվում է եղբայրության, նվիրված ընկերության ու բարեկամության փառաբանությամբ։ Այստեղ զուգորդվում են Ավթանդիլի ու Թինաթինի (արաբական) և Տարիելի ու Նեստան-Դարեջանի (հնդկական) սյուժետային գծերը։ Պոեմի հերոսները՝ անբաժան ընկերներ Ավթանդիլը, Տարիելը և Փրիդոնը, տարբեր ազգերի ներկայացուցիչներ են. նրանք խիզախ են, քաջ ու պատվախնդիր, պատրաստ են իրենց անձը զոհաբերելու հանուն հայրենիքի և ընկերոջ։

Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց 12 շրջանավարտ

Leave a comment