Ես իմ երջանկությունը փնտրում եմ իմ մեջ,եթե ես իմ ներսում լինեմ ուրախ և երջանիկ ինձ շատ քիչ բան կլինի հարկավոր երջանկանալու համար։Ես երջանիկ եմ իմ ընտանիքի հետ,իմ սիրած գործով զբաղվելով,և ինչու ոչ,ես երջանիմ եմ նաև այն ժամանկ երբ շրջապատված եմ լավ մարդկանցով։Իմ կյանքում հնարավոր է նրանք շատ չեն,բայց նրանք կան ու անփոխարինելի են։
Երջանկություն, մտավոր-զգացմունքային վիճակ, որը բնորոշվում է դրական կամ հաճելի էմոցիաներով, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են բավարարվածության ուրախ վիճակ։ Հին հունարենում «երջանկություն» բառը` էվդեմոնիա, բառացիորեն նշանակել է աստվածների հովանու տակ գտնվող մարդու ճակատագիր: Սրա հիման վրա է ձևավորվել էր տեսակետ, որ երջանիկ լինել նշանակում էր արժանանալ աստվածների բարեհաճությանը, լինել հաջողակ: Բայց երջանկության նման ընկալման պարագայում ստացվում է, որ ոչինչ կախված չէ մարդուց: Իհարկե, կյանքում բախտը կարող է ժպտալ մարդուն: Բայց դա դեռևս երջանկություն չէ, քանի որ պատրաստի տրվածը ոչ միշտ է մարդու մեջ առաջ բերում երջանկության զգացում: Մինչդեռ զգացողությունը երջանկության կարևորագույն բաղադրիչն է: Քրիստոնեության մեջ երջանկություն է համարվում Աստծո հետ անմիջական կապը: Հին հույն բարոյագետ Էպիկուրի կարծիքով` երջանկությունը մարդու այն հոգեվիճակն է, երբ նա գտնվում է հանգստության, հոգեկան անդորրի մեջ: Երջանկությունը շատ հաճախ նույնացվում է ուրախության հետ: Բայց դրանք տարբեր են: Հաճախ ասում են, որ մարդն ուրախություն ապրում է առանձին իրադարձությունների պարագայում, իսկ երջանկությունը տևական ուրախությունն է: Բացի այդ, մարդն ուրախությունն արտահայտում է ավելի բուռն, ավելի հուզականորեն, իսկ երջանկությունը` ավելի չափավոր: Կա երկու մոտեցում երջանկության մասին: Առաջին երջանկությունը ճակատագրի նվերն է, հաջողություն, պատահականություն: Մյուսներն այն կարծիքին են, որ երջանկությունն ամբողջությամբ կախված է մարդուց, նրա բնավորությունից, կամքից և ձգտումներից: 18-րդ դարի հայտնի Ժան-Ժակ Ռուսոն ասել է. «Երջանիկ լինելու արվեստն այն բանի գիտակցումն է, որ երջանկությունը քո ձեռքերում է»: Որոշ հասարակագետների կարծիքով` երջանկությունը չպետք է ընկալել որպես կյանիքց բացարձակ բավարարվածության զգացում: Եթե մարդն ունենա բացարձակ բավարարվածության զգացում, ապա այլևս ոչինչ չի անի: Նոր բարձունքների և նվաճումների հավերժ ձգտելու զգացումն է երջանկությունը: Մարդու առանձնահատկությունն այն է, որ նա երբեք չի բավարարվում ձեռք բերածով: Մարդակային երջանկությունը հակասական է:
Ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար․
«Երջանկությունը կա, քանի որ չլինել չի կարող»: Յուրաքանչյուրը կարող է երջանիկ լինել, իսկ դրա համար, անհրաժեշտ է նվագել միայն մաժորային նոտաների վրա և շրջել կյանքի պտույտները ի օգուտ քեզ:
Ամերիկյան գիտնականները բացահայտել են մարդու երջանկության հասնելու համար 10 շատ պարզ միջոցներ:
1. Հնարավոր է, որ դուք իդեալկան չեք, սակայն, որ անկրկնելի եք, դա փաստ է: Գիտակցեք ձեր գինը և դադարեք համեմատել ձեզ որևէ մեկի հետ, հիշելով, որ յուրաքանչյուրը անօրինակ անհատականություն է:
2. Հաճախ հարցրեք ձեզ. «Ի՞նչ եմ ուզում»: Ձեր բոլոր նպատակներն ու ձգտումները դասավորեք ըստ նրա թե ինչ եք ուզում, այլ ոչ թե նրա, թե ինչ են սպասում ձեզանից ձեզ շրջապատող մարդիկ:Ոչ ոք ձեզանից լավ չգիտի, թե ձեզ ինչ է պետք երջանիկ ու հաջողակ լինելու համար:
3. Պահպանեք ձեր մտերիմներին, որոնք ջերմացնում են ձեր սիրտը: Փայփայեք նրանց, ինչպես ձեր կյանքը, որովհետև ձեր կյանքն առանց նրանց կկորցնի իմաստը:
4. Ապրեք ձեր կյանքով և ամեն օրը ապրեք լիարժեք: Չթողնեք հանկարծ, որ կյանքը սահի, մինչ դեռ դուք կմտածեք անցյալի կամ ապագայի մասին:
5. Համառ եղեք: Եթե ինչ-որ բան կա դեռ ավարտելու , ոչ մի դեպքում մի հանձնվեք: Իրականում, կյանքում ոչինչ չի ավարտվում, եթե դուք ինքներդ չեք սեղմել «STOP» կոճակը:
6. Մի վախեցեք ռիսկի դիմել: Մենք սովորում ենք ուժեղ լինել, երբ օգտագործում ենք բլոր հնարավորություններն ու շանսերը:
7. Սիրեք անկեղծ, ազատ, ամբողջ սրտով և հոգով: Իսկ եթե սիրո պակաս ունեք’ սեր տվեք ձեր շրջապատին: Սերը կորցնելու ամենաարգ միջոցը նուրբ զգացումը ամուր սեղմելն է, իսկ պահպանելու միջոցը’ նրան թեևեր տալը:
8. Ապրեք ձեր երազանքով: Առանց երազանքի ապրելը հավասար է առանց հույսի ապրելու, առանց հույսի ապրելը’առանց նպատակի ապրելու:
9. «Նա է հասցնում, ով չի շտապում»: Մի վազեք լույսի արագությամբ, եթե ոչ ամեն բան կմաքրվի ձեր հիշողությունից: Կյանքը մրցավազք չէ, այլ ճանապարհորդություն, որի յուրաքանչյուր վայրկյանը վայելել է պետք:
10. Անվախ տրվեք ձեր բախտին. հավատացեք, որ ամեն բան կլինի այնպես, ինչպես պետք է լինի: Այս մեծ տիեզերքում ընտրեք ձեր դերը’ ամենաերջանիկ մարդու:
Հաճախ կարդացեք այս 10 կետերը. կիրառեք, հիշեցրեք, հիշեք ու չեք զգա ինչպես, սակայն երջանիկ լինելը բնավորություն կդառնա: