Posted in Նախագծային աշխատանք

Պարը իմ պատկերացումով

Ես իմ կյանքը առանց պար չեմ պատկերացնում,քանի որ, ես 12 տարի զբաղվել եմ պարով,այն ինձ ձգում է դեպի իրեն։Չեմ կարող պատկերացնել մի մարդու ով պարով չզբաղվի, չսիրի,կամ չպարի։Յուրաքանչյուր շարժում կարող է դառնալ պարային շարժում։Կան պարի բազմազան տեսակներ․

Օրինակ ես զբաղվել եմ Լատինո Ամերիկյան պարերով,այնտեղ կան կանոներ որոնք պետք չէ խաղտել․․․

Картинки по запросу պար
Картинки по запросу պար լատինո

Այն պարում են ինչպես զույգերով,այդպես էլ խմբակային կամ միայնակ(մենա պար)։

Կան պարի տեսակներ որոնց միջոցով մարդ կարող է արտահայտել իր սերը մեկի նկատմամբ,կամ ուրախություն արտահայտի,կարող է արտահայտել նաև տխրություն,լաց,ցավ․․․և նման բաներ։Պարը կարող է մարդուն օգնել տխրության դեպքում որ նա ազատվի այդ ցավից։

Օրինակ՝ ինձ հետ պատահել են դեպքեր երբ ես եղել եմ տխուր բայց,պարը ինձ հանել է այդ դեպրեսիաից։Բացի պարից կարող է օգնել նայած մարդու երգը,ինձ հազվադեպ,բայց օգնում է։

Պար, արվեստի ձև, որն արտահայտվում է մարմնի ռիթմիկ շարժումների միջոցով։ Պարն անբաժան է երաժշտությունից և կատարվում է վերջինիս ուղեկցությամբ։ Պարային ռիթմիկ շարժումները սովորաբար որոշակի դասավորություն են ուենում՝ ստեղծելով կոմպոզիցիա:

Պարը գոյություն է ունեցել և գոյություն ունի մարդկային բոլոր հասարակությունների մշակութային ավադույթներում: Մարդկության պատմության երկար ու ձիգ ընթացքում պարը անընդհատ փոփոխվել է՝ արտացոլելով մշակութային զարգացումը:

1․Լատինաամերիկյան պարեր

Պարը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել բրազիլական դիմակահանդեսների շնորհիվ: Սամբայի տարատեսակներից մեկը ներառվել է պարահանդեսային պարեր լատինամերիկյան ծրագրի պարտադիր հնգյակի մեջ: Կատարվում է րոպեում 50-52 հարված տեմպով, 2/4 կամ 4/4 չափով:

Պասոդոբլ

Պասոդոբլը իսպանական պար է, որը կապվում է ցլամարտի հետ (կորիդա)։ Նախկինում այս պարն անվանվել է «իսպանական մեկ քայլ», քանի որ քայլերը բաժանվում են մեկ հաշվի հետ։ Պարող զույգի մեջ տղան մարմնավորում է ցլամարտիկին, իսկ աղջիկը՝ նրա մուլետան (մատադորի ձեռքի կարմիր կտորը) կամ ցուլը։ Երաժշտությունը նույնպես համապատասխանում է ցլամարտի երաժշտությանը։ Առաջին ցլամարտերը անցկացվել են Կրետե կղզում, բայց միջնադարում նրանք մեծ տարածում են ստացել նաև Իսպանիայում։ Պասադոբլ պարը առաջին անգամ կատարվել է Ֆրանսիայում 1920 թ.: 1930-ականներին այն արդեն մեծ հեղինակություն ուներ Փարիզի բարձր հասարակության շրջանում։ Այդ պատճառով էլ պարի մեջ շատ քայլեր ու ձևեր ֆրանսերեն անվանում ունեն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս պարն ընդգրկվել է լատինոամերիկյան պարերի ծագման մեջ։ Պասադոբլի առանձնահատուկ գիծը պարողների մարմնի դիրքն է. բարձր պահված կրծքավանդակ, գլուխը՝ հստակ ֆիքսված դիրքում, իսկ որոշ շարժումներում այն թեքվում է վեր ու վար։ Մարմնի նման դիրքը համապատասխանում է ցլամարտիկի շարժումների բնույթին։ Շարժումներն ինքնին մեկնաբանվում են որպես ցլամարտիկի և ցլի պայքար։

2․ Լատինաամերրիկյան պարեր,

Լատինաամերրիկյան պարեր, պարահանդեսային և ժողովրդական պարերի ընդհանուր անվանում, ձևավորված Լատինական Ամերիկայի տարածքում, սկսած Լատինական Ամերիկայի առաջացումից՝ Իսպանապորտուգալական գաղութացման հետևանքով և այդ իսկ պատճառով լատինոամերիկյան պարերի հիմքում կա մեծամասամբ իսպանական ազդեցություն։

Հաբաներա և ռումբա պարերն առաջացել են 18-րդ դարում՝ ոնտրաբանսաի հիման վրա, իսկ բաչատան՝ բոլերոյի հիման վրա։ Բրազիլական սամբայում, կոլումբիական կումբիայում, կուբայական մամբայում և ռումբայում Եվրոպականից բացի նկատվում են աֆրիկական ավանդույթներ, իսկ դիաբլադեում՝ հնդկացիական։ Ունիկալ լատինաամերիկյան պար է համարվում տանգոն։

Լատինաամերիկյան պարերին բնորոշ առանձնահատկություններից են էներգետիկան, կրքոտ շարժումները և կոնքերի ճոճումը։

Սերգեյ եւ Վիկտորիա Թաթենկոն «Ahorn Club» – ից «Polizei-Sportverein Berlin» (2010), գերմանացի լատինաամերիկյան պարերի սիրահարները

Կանանց զգեստները որպես կանոնկարճ են, շատ բաց և ընդգրկող։ Տղամարդկանց կոստյումները նույնպես ընդգրկող են, հաճախ (բայց ոչ միշտ) սև գույնի։ Նման հագուստի իմաստն այն է, որ ցուցադվի մարզիկի մկանների աշխատանքը։

XX դարում նկատվում է լատինոամերիկյան պարերի ծաղկում։ Առաջանում են այնպիսի նոր պարաձևեր ինչպիսիք են՝ սալսան, չա-չա-չան և ռեգգետոնը։

Այս բոլոր թվարկվծ պարատեսակները ունեն իրենց յուրովի հատկությունները։Ես շնորակալ եմ պար ստեղծող մարդկանց։

Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց 12 շրջանավարտ

Leave a comment