Գեղեցիկ հասկացությունը ․
Գեղեցիկը, կատեգորիա, որը բնութագրում է իրականության մեջ և արվեստում դրսևորվող գեղագիտական բարձրագույն արժեքը։ Գեղեցիկի պրոբլեմի տարբեր մեկնաբանումները միշտ եղել են գաղափարա-փիլիսոփայական և բուն գեղագիտական շահերի, նախասիրությունների բախման առարկա։ Բացահայտելով գեղեցիկի բնույթն ու աղբյուրները՝ իդեալիստական գեղագիտությունը դիմում է կամ վերացական ոգուն, գաղափարին, կամ տարբեր վերափոխումներով այն վերագրում է զուտ անհատի գիտակցությանը։ Նախամարքսյան մատերիալիստները մեծ մասամբ գեղեցիկը բացատրել են բնական օրինաչափություններով՝ համաչափությամբ, ռիթմով ևն, ձգտել են ապացուցել գեղեցիկի օբյեկտիվությունը՝ այն համարելով նյութական աշխարհի հատկություն։ Գեղագիտական մտքի պատմության մեջ գեղեցիկի մեկնաբանումներում գերիշխել են մատերիալիստական միտումները։ Բնորոշ է գեղեցիկի՝ բարու և մարդկային հոգևոր այլ արժեքների հետ կապի ընդգծումը։ Ժամանակակից մարքսիստական գեղագիտությունը Գ․ բնորոշում է որպես պատմական պրակտիկայով պայմանավորված իրերի և երեույթների յուրահատուկ արժեք, որը բացահայտվում և կոնկրետացվում է սուբյեկտի գաղափարա-էմոցիոնալ գնահատականի մեջ։
Գեղեցիկը տարբեր մշակութային միջավայրում․
Վաղ անցյալում մարդիկ մտածել են, որ իրենց ունեցած գեղեցիկի, բարու չափանիշները բացարձակ են: Եվ եթե իրենք ինչ-որ բան համարել են գեղեցիկ, ուրեմն դա պետք է լիներ գեղեցիկ անկախ ամեն ինչից: Տարբեր վայրերի ու ժամանակների մարդկանց ունեցած գեղեցիկի պատկերացումները ոչ միայն տարբեր են, այլև կարող են նույնիսկ հակասել միմյանց: Օրինակ ևրոպացին գեղեցիկ կենդանի էր համարում` ձիուն, կապիկին, իսկ կովը և օձը ևրոպացու համար գեղեցիկ չեն համարվել: Այնինչ հնդկաստանում կովը, թաիլանդում օձը համարվել են գերագույն կենդանիներ: Հայկական մտածելակերպի համաձայն` կնոջ գեղեցկության կարևոր բաղադրիչներն են համարվել երկար մազերն ու կամար հոնքերը: (Պարսավանքի արժանացաշ կանանց մաղերը կտրելը համարվել է պատիժ):
Վերածննդի դարաշրջանում կանայք գեղեցիկ են համարել լայն ճակատն ու սափրել են հոնքերը : Չինաստանում կանացի ոտքի գեղեցկությունը նրա փոքրության մեջ էր: Հին Պարսկաստանում տղամարդիկ այտերը ծածկում էին կարմրաներկով ու կրում էին երկար մազեր: Հին Եգիպտացիները սափրած գլխի վրա մազերի մի գիսակ էին թողում: Բիրմայում աղջիկները փորձում էին իրենց պարանոցը երկարացնել մետաղյա օղերի միջոցով: Իսկ Մայա մշակույթի աղջիկներն առջևի ատամների մեջ անցքեր էին անում, որտեղ դրվում էին թանկարժեք քարեր:
Գեղեցիկը մեր ամենօրյա կյանքում․
Ամեն արժեք գեղեցկություն է դառնում բայց գեղեցկությունն ամեն արժեքից բարձր է : Անանդան Բուդդայի զարմիկը և սիրելի աշակերտն ու հետնորդը մի անգամ գալիս է Բուդդայի մոտ և ասում .-Ես հասկացա , ուսուցիչ , որ գեղեցկության մեր որոնումները , մեր ձգտումն առ գեղեցկություն , վերջապես մեր միացումը գեղեցկության հետ հենց այն է , ինչը կազմում է մեր հոգևոր կյանքի կեսը:Այդպես մի ասա Անանդա – պատասխանում է Բուդդան ,- դա ոչ թե մեր հոգևոր կյանքի այլ ողջ հոգևոր կյանքը :Մարդը մի էակ է , որն անընդատ գեղեցկություն ու ներդաշնակություն է որոնում իր գործունեության մեջ : Մի կողմից հոգևոր մշակույթն է , որը ստեղցում է նվիրյալների ոգեշնչված աշխատանքով , իսկ մյուս մեր բոլորի ապրած սովորական կյանքն է : Շատ կարևոր է ,թե ինչպիսի միջավայրում , ինչ մառդկային հառաբեռությունների մեջ է մեծանում մշակույթի հետ առաջին շանոոթությունը հաստատող մանուկը: