Posted in Պատմություն, Uncategorized

Արցախի Ազատգրական պայքար

Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին(1722-1730)

18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնել էր Ռուսական կայսրությանմայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ Պետրոս Մեծից (1682-1725) օգնություն խնդրելու և Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով: Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնում է Հարավային Կովկաս և Իրան՝ որպես ռուսական բանակի սպա և դեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրին մահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան:

Մի քանի տարի անց Սեֆյան Պարսկաստանում սկսում են գահակալական կռիվներ։ 1722 թվականին աֆղաններիզորահրամանատար Միր Մահմուդըգրավում է մայրաքաղաք Սպահանը: Երկրում սկսում է խառնաշփոթ ու անիշխանություն, իսկ գահաժառանգը փախչում է Թավրիզ: Օգտվելով դրությունից՝ Օսմանյան սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հարձակվում է Իրանի հյուսիսային տիրույթների՝ Հայաստանի, Վրաստանի ու Շիրվանիվրա: Միևնույն ժամանակ Հյուսիսային պատերազմի հաղթական ավարտից հետո Հարավային Կովկաս է արշավում Պետրոս Մեծը[5]:

Արցախում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների ու Օրբելյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում։ Վրաց թագավոր Վախթանգ VI-ի (1716-1724) գլխավորությամբ հայ ազատագրական ուժերը պատրաստվում են միասնաբար հանդես գալ թուրք-պարսկական լծի դեմ։

Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց, Uncategorized

Հայոց Քաղակակրթության ձևավորման պատմաշխարհագրական միջավայրը

Թեմա 1

Հյուսիս-արևմ․պոնտոսի լեռներ․

Հյուսիս-Կովկաս լեռնաշղթա

Հարավ-Հայկական Տավրոս լեռ

Կենտրոն-Հայկական Պար լեռն․

Բարձր լեռնր

Մասիս(Մեծ Արարատ)-5165մ

Սիփան-4434մ

Արագած-4096մ

Սիս(Փոքր Արարատ)-3925

Կապույտ Ջող-3906մ

Գետեր

1․ Կուր-1113կմ, սկիզբ․ հայկ․ լեռն-ի, հյուսիսում թափվում է Կասպից ծով։

2․ Արաքս-1000կմ, սկիզբ․ առնում Բյուրական լեռներից, թափվում է Կասպից ծով։

3․ Եփրատ-722կմ, Հ/լ-ում 500կմ, Արևլ․ Եփրատ, կամ Արածանի, սկիզբ է առնում Ծաղկանց լեռ․ Արևմ․ Եփրատ, սկիզբ է առնում Ծաղկավետ լեռն․ խառնվում են Ակն քաղաքի մոտ Միջագետքում թափվում Պարսից ծով։

4․ Տիգրիս-400կմ, Արևլ․ Տիգրիս սկիզբ է առնում Յակական Տավրոս լեռն․, Արևմ Տիգրիս սկիզբ է առնում Ծովք լճից։ Եփրատի հետ թափվում է Պարսից ծով։

5․ Ճորոխ-345կմ, սկիզբ է առնում Խաչափայտի լեռներից։ Թափվում է Սև ծով։է

Լճեր

1․ Ուրմիա (Կապուտան ծով)- 15-2մ, ամենամեծ և ամենաղի լիճն է։

2․ Վանա (Բզնունյաց ծով) լճում կա Տարեխ ձուկ,Կտուց, Արտեր, Ախթամար կղզիներ։ Թուրքիայի տիրապետության տակ։ Ծովի բարձրությունը- 1720մ։

3․ Սևանա (Գեղամա ծով, Գեղարքունյանց լիճ) Սևանա թերակղզի։ Ծովի մակ․ բարձր․ 1916մ

Վարչական բաժանում

Մեծ Հայք- 311000կմ2

15 նահանգ՝ Գուգարք, Ուտիք, Արցախ, Սյունիք, Այրարատ, Փայտակարան, Պարակահայք, Վասպուրական, Աղձնիք, Կորճայք, Տուրուբերան, Մոկք,Ծոփք, Տայք, Բարձր Հայք։

Փոքր Հայկ-800000կմ2

Հայաստանի Հանրապետության 29,8 կմ2՝ գավառներ՝ Սյունիք, Գուգարք, Այրարատ, Ուտիք,

Արցախ(Լ Ղ Հ)-12,5 հազ․կմ2՝ գավառներ՝ Արցախ և Ուտիք նահանգներից։

Posted in Հասարակագիտություն, Uncategorized

Հաշմանդամների իրավունքները

Հոդված 1

<< Սույն Կոնվենցիայի նպատակն է աջակցել, պաշտպանել և ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց` լիարժեքորեն և հավասարապես օգտվել մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից, ինչպես նաև ապահովել հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ: Հաշմանդամություն ունեցող անձինք են համարվում նրանք, որոնք երկար ժամանակ տառապում են ֆիզիկական, հոգեկան, մտավոր և նյարդային հիվանդություններով, որոնք տարբեր արգելքների հետ փոխազդեցության արդյունքում կարող են խոչընդոտել, որ նրանք լիակատար և արդյունավետ մասնակցեն հասարակական կյանքին մյուսների հետ հավասար հիմունքներով: >>

Նպատակը այն է, որ հաշմանդամներն էլ ունենան այնպիսի իրավունքներ, ինչպես և մյուս մարդիկ։ Այնպես անել, որ նրանց կյանքը ավելի հեշտանա, պաշտպանել նրանց և նրանց իրավունքները։ Նրանք էլ ունեն նույն ազատությունը ու պարտականությունները (իրենց կարողություններից կախված)։ Հաշմանդամ երեխաները պետք է գնան նույն դպրոցները ինչ և մյուս երեխաները և սովորեն այնտեղ։ Եթե հաշմանդամին բուժում է հարկավոր՝ այն պետք է լինի անվճար։ Նրանք պետք է ստանան նորմալ թոշակ և եթե իվիճակի են աշխատել՝ նրանց աշխատանքով ապահովել։

Posted in հայոց լեզու, Uncategorized

Հայոց լեզու-311-315

311.Բառակապակցություններ կազմիր հարցոմ արտահայտող բառերը գոյականներով փոխարինելով։

Հնարավորությու ունենալ ինչի սովորելու,հանգստանալու:

Հնարավորություն ընձեռել (տալ) ինչի՝ հանգիստի,գործելու:

Նպատակ ունեալ ինչի՝ ուսման,աշխատանքի:

Վարժ.312

Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին համակրում ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի հիասքանչ պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ:
Սակայն ճամփորդներին ամենից ավելի համակրում էր Նաբուգոդոնոսոր թագավորի հրաշագեղ պալատը: Պալատի կողքին վեր էր խոյանում, հրաշագեղ մի շինություն կախովի այգիները: Թագավորը դրանք արարել էր իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր՝ իր հայրենիքի զմրուխտ լեռներին ու անտառներին սովոր: Տոթ ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում էր Մեդիայի լեռնային անտառների զովին ու հովանուն: Կնոջ տխրությունը մեղմացնելու համար համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ընծայել: Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին նշանավոր կախովի պարտեզները: Հասարակ մահկանացուների համար պարտեզները մտնելը գրեթե անհնարին էր. չէ՞ որ դրանք արքայական պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր սոսկալի պահակախումբը:
Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք հիսքանչ էին մտածված և հեքիաթային գեղեցկություն ունեին. իզուր չէ, որ ներառվել էին աշխարհի յոթ հրաշալիքների շարքը:

Վարժ.313

Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:
• Աղջկա մի ժպիտը գերեց սիրտը:

Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:
• Ծառի տակ ինչ-որ մեկը գանձ է թաղել:

Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:
• Անձրևն ու քամին քարը մաշել և հարթեցրել էին:

Արտերը խանձվել էին բարկ արևից:
• Բարկ արևը խանձել էին արտերը:

Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:
• Քարտը լրացնում էին միայն չափահաս քաղաքացիները:

Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:
• Իտալական դատարանի կողմից նրան ազատզրկման են դատապարտել և տուգանել են :

Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից ու նրանց հետ հավասար աշխատեց:
• Ընկերները նրան տղամարդ համարեցին և նրա հետ հավասար աշխատեցին:

Դյութվել էր ալիքների ու քամու երգով:
• Ալիքների ու քամու երգը դույթել էր:

Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:
• Հետաքրքրասերների մեծ խումբը շրջապատել էր աղջկան:

Ընկերս համերգի է հրավիրված:
• Ընկերոջս համերգի են հրավիրել:

Վերջապես խոսքը տրվում է օրվա հերոսին:
• Վերջապես խոսքը տվեցին օրվա հերոսին:

Վարժ.314

Հեռագիրը՝պետք է հասցնեին տիրոջը, բերել էին գիշերը:
Ծաղիկը՝ գեղեցիկ ու գունազարդ, դաշտում կարծես միակն էր:
Աշունը շուկան լցրել է մրգերով՝ անուշահոտ և քաղցրահամ։
Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը՝ ծովի նման։
Մի ժպիտ՝ հիմար ու անմեղ, թառել էր դեմքին:

Վարժ.315

ա) փառապանծ, հենակմախք, հեռախոս, ռազմակոչ, կիսաշրջանաձև։
Կիսաշրջանաձև բառը տարբերվում է, որ ունի երեք արմատ, իսկ մնացած բառերը երկու արմատ։

բ) Սեղմաժպիտ, կարմրազգեստ, կարմրախայտ, խավարասեր,իսկույնևեթ:
Իսկույնևեթ բառը տարբերվում է,որ իր հոդակապը և-ն է, իսկ մյուս բառերում միայն ա հոդակապ է։

գ) Մանկություն, գրավիչ, հերարձակ, գրական, քննություն։
Հերարձակ միակ բառն է,որ ունի երկու արմատ առանց ածանցի, մնացած բառերը ածանցավոր է

Posted in Պատմություն, Uncategorized

Ի՞նչ է թավշյա հեղափոխությունը

Թավշյա հեղափոխություն, ոչ բռնի իշխանափոխություն Չեխոսլովակիայում, որը տեղի է ունեցել 1989 թվականի նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 29-ը: Ժողովրդական ցույցեր տեղի ունեցան Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության միակուսակցական կառավարության դեմ, որին մասնակցում էին ուսանողները և ավելի տարիքով քաղաքացիները: Արդյունքում 41 ամյա միակուսակցական իշխանությունը Չեխոսլովակիայում ավարտվեց և երկիրը պլանային տնտեսությունից վերափոխվեց խորհրդարանական հանրապետության:

1989 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում: Այդ օրը նաև լրանում էր Նացիստական օկուպացիայի դեմ ցուցարարների հանդեպ բռնությունների 50 ամյակը: Նոյեմբերի 17-ի իրադարձություններին հաջորդեցին մի շարք ցույցեր նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի վերջը: Նոյեմբերի 20-ին ցուցարարների թիվը Պրահայում հասավ 500.000-ի` նախորդ օրվա 200.000 փոխարեն: Երկու ժամյա համընդանուր գործադուլի մասնակցեցին Չեխոսլովակիայի բոլոր քաղաքացիները, որը տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին: Նոյեմբերի 24-ին Կոմունիստական կուսակցության ամբողջ վերնախավը, ներառյալ գլխավոր քարտուղար Միլոշ Յակեշը, հրաժարական տվեցին:

Թավշյա հողափոխությունը տեղի ունեցավ նաև 2019 թվականին։Այդ ժամանակահատվածում գրեթե ոչ ոք չտուժվեց և չունեցանք զոհեր։Մեր ժողովուրդի մեծամասնությունը ցանկանում էր որ այսպիսի հեղափոխություն տեղի ունենար ավելի շուտ,բայց քանի որ նրանք անզար կլինեին լռում էին։Եթե անկեղծ ինձ համար մեկ էր թե ինչպես այդ ամենը կավարտվեր,միգուցե ես դեռ փոքր եմ և չեմ հասկանում դրա կարևորությունը,բայց ինչպես հասկանում եմ ժողովուրդի որոշ մասը ուրախ է,իսկ որոշը ոչ։ Նրանց համար կարևոր է արդարությունը,ինչպես նաև ինձ համար,բայց այսքան ժամանակ դա ես չեմ նկատել։Իսկ եթե նաենք այսօրվա դրվածքով միգուցե այս կառավարությունը ավելի լավնե և ավելի օգտակար է իր ազգին։Ես կցանկանաի որ ամեն ինչ խաղաղ լիներ և ոչմի բանավեճի հարկ չլիներ։

Posted in Գրականություն, Uncategorized

Վահան Տերյան

1885թ փետրվարի 9ին ծնվել է Վահան Տերյանը։ Տերյանը իր կարճատև կյանքի ընթացքում չի հնացել, կախարդական ազդեցություն ունի նրա բանաստեղծությունները, որոնց օգնությամբ իրնեց զգացմունքներն են շարունակում արտահայտել երիտասարդները։Տերյանը հեղափոխել է հայ պոեզիան և տաղաչափությունը։Տերյանը կարողացել է հաղթահարել այդ խոչընդոտը և դարձել է արևելահայ շեշտական բանաստեղծության հիմնադիրը` քորեյ, դակտիլ, ամֆիբրաքոս:Ոչ մեկին չի հաջողվել Տերյանից առավել հղկել գրական հայոց լեզուն, որն էլ էտալոնի դեր է կատարում բոլոր նոր սերունդների համար: Դա հասկանում էր լուսահոգի Ռաֆայել Իշխանյանը, ով պարտադրում էր իր ուսանողներին արտասանել Վահան Տերյանի բանաստեղծություններ և դրանից հետո էր միայն անցնում քննության բուն նյութին: Որովհետև կարդալով և անգիր արտասանելով Տերյանի ստեղծագործությունները, ուսանողները հնարավորություն էին ստանում պրակտիկորեն տիրապետել անթերի հայերենին:

Վերլուծություն

Անուշ անուրջով պաճուճիր հոգիս,

Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,

Մոր պես քնքշաբար մոտեցիր դեմքիս,

Խաղաղ փայփայիր սիրտս տարագիր։

Լայն դաշտերի մեջ դանդաղ մշուշում,

Լքված լռության ծածկոցն է իջել.

Իմ սիրտը հավետ կարոտն է մաշում,

Իմ տխուր հոգում երգերն են ննջել։

Երգի՛ր ինձ համար, երգի՛ր ինձ համար,

Ինձ հեքիաթ ասա, անրջանք բեր ինձ,

Ցրիր քո երգով մռայլ ու համառ

Աշնան գիշերը իմ լքված սրտից։

Իմ կարծիքով շատ հուզիչ բանստեղծություն է:Հուզիչ ասելով ես հասկանում եմ երկու իմաստ առաջինը, որ ուրախությունից են հուզվում, իսկ երկրորդը,որ տխրությունից են հուզվում:Այս բանաստեղծությունը կարդալիս ես տխրությունից հուզվեցի քանի որ այստեղ երևում է, որ Վահան Տերյանը շատ-շատ հիասթափված է, նա կարծես ուզում է թողնել աշխարհը ու հեռանալ:

«Վերջին ուղևորություն» ֆիլմի վերլուծություն

Ես դիտեցի Վահան Տերյանի մասին «Վերջին ուղևորություն» փաստավավերագրական ֆիլմը։ Այն պատմում էր նրա մասին։

Սկզբում պատմվեց իր կյանքի մասին, և թե ինչքան հայտնի է եղել Հայաստանում։ Նույնիսկ մի դար հետո, փողոցում չկա մեկը, ով նրա անունը չիմանա։

Հետո պատմվեց իր գաղափարների մասին, հատկապես «Հոգևոր Հայաստան» ստեղծագործության մասին։

Այնուհետև խոսվեց նրա բանաստեղծությունների մասին։ Նա շատ եռանդուն էր գրում իր բանաստեղծությունները, նույնիսկ, երբ մահից առաջ հիվանդ էր, Տերյանը թելադրում էր իր կնոջը, որպեսզի գրի։

Ինձ այս ֆիլմը դուր եկավ, որովհետև այն հետարքրքիր էր, և շատ նոր բաներ իմացա Վահան Տերյանի մասին։

Posted in Uncategorized

291-296

Վարժ.296

Մեր դարշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ Քսերքսեսը կռվել էր հունական պետությունների միության դեմ։Ավանդությունն ասում է,թե դա որոշեց միայն նրա համար,որ ուզում էր թզի համտեսել ,իսկ աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանության խոչընդոտել էին ։

Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն արյունախեղդ ,քաղաքները գրավելով, այրելով ու ոչնչացնելով ՝պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին՝ Հելլեսպոնտոսի նեղուցին։ Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց։ Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց ու ցրիվ տվեց։ Քսերքսեսի զայրութից ,հրամայեց նեղուցի պատժել խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկություն շղթաներ գցել։ Ջրի ծեծողներին հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց,քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»։ Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց սպանել մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել։Ծովի ու մարդկանց հասկԱցրեց ,որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ ջկանգնեն։

Հետո շինարարները փախան մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը։Երբ դա պատրաստ էր ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր ՝ անցնի՞ , թե՞ չանցնի։ Ամենայն հավանականությամբ, վախենում էր ծովի վրեժխնդրությունից։Փոխանակ միանգամից,նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին զոհաբերեց։ Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը հինգ օր ու գիշեր տևեց։Քսերքսեսը միայն վերջում համարձակվեց ու անցավ։

Վարժ.295

Բոլորը կազմված են «ա» հոդակապից և երկու արմատից.

  1. քննադատ=քնին+ա+դատ
  2. արտատեր=արտ+ա+տեր
  3. եռագույն=եռ+ա+գույն
  4. ղեկավար=ղեկ+ա+վար
  5. ծովակալ=ծով+ա+կալ
  6. մանրախնդիր=մանր+ա+խնդիր
  7. աստղաշող=աստղ+ա+շող
  8. թուլակամ=թուլ+ա+կամ
  9. երկփեղկ=երկ+փեղկ

Վարժ.294

Ամբողջ աշխարհում մարդկանց արյունը չորս խմբի է բաժանվում և միանման (0 կամ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ) նշանակվում։Երեխաները դա ծնողներից են ժառանգում։Ըստ ֆրանսիացի հոգեբան Ժան Բատիստ Դելակուրի, արյան նույն խումբն ունեցող մարդիկ նման խառնվածք ունեն։Ճապոնացի հոգեբանները պնդում են, որ մարդու արյան խումբը թույլ է տալիս եզրակացնել, թե մարդն իրականում ինչպիսի՛ն է։Արյան խումբն ամբողջ կյանքում չի փոխվում։ Բացի դրանից, թեև դա ճակատագրի վրա որոշակիորեն չի ազդում,բայց առողջության վրա ազդեցություն թողնում է։Արյան խմբերի միջև եղած տարբերությունը փոքր է,բայց չի կարելի անտեսել, որովհետև վերաբերում է էրիթրոցիտներին և արյան շիճուկի կարևոր հատկություններին։

Վարժ.293

  • Այդպիսի տղային պետք է փնտրել,այնտեղ որտեղ սովորաբար չենք տեսնում։ 
  • Քարավանը ծանր-ծանր առաջ է շարժվում,որտեղով ես անցել էի։ 
  • Նրան անապատում հանդիպեցի,այնտեղ որտեղ սովորաբար է լինում։ 
  • Առավոտից պատմեց այդ պատմությունը,այնքան պատմեց, որ ես հոգնեցի։
  • Արդեն ուշ էր,այնքան որ փողոցը լուսավորում էր լապտերները։ 
  • Թոռան գալը տատին կուրախացնի,որովհետև նա կարոտել էր թոառնը։ 
  • Մի՛թե այդքան սիրում էր կատվին,որ կարող էր ծեծել հարևան երեխայի:

Վարժ.292

Նա կապ չունի այս պատմության հետ։ Այդ մարդու հետ առնչություն չունենաս,նա մաֆիայի հետ է կապված ։ Խնդրում եմ ձեզ վճարված գումարի դիմաց նոռմալ վերաբերմունք ցուցաբերել։ Չէի պատկերացնում որ նա կարող է այդպես վարվել իմ հետ։

Վարժ.291

-Բարև,ինչպե՞ս ես

-Բարև ամեն ինչ շատ լավ,դու ինչպե՞ս ես

-Լավ,շնորհակալություն. Ինչպե՞ս ես անցկացնելու ձմեռային արձակուրդներտ

-Դեռ չեմ որոշել,բայց հուսով եմ որ լավ կացկացնեմ ընտանիքիս հետ միասին։

-Լավ կհանդիպենք ձմեռային արձակուրդներից հետո,Շնորհավոր Նոր Տարի

-Քեզ նույնպես

Posted in Uncategorized

286-290

Վարժ.290

  • Այ քեզ զարմանալի պատմություն, տղայի այդ արարքի մասին, ինձ պատմելն էր նրա մայրը:
  • Եվ հենց նրան էլ սպասում էի և վերջապես գործնկերս եկավ, և մենք միասին դուրս գնացինք:
  • Վախից գլուխը կորցրել էր, ընկերը այլայլված քայլում էր ակնյունից ակնյուն:
  • Նրա հետ երեկ էի պայմանավորվել, իսկ Արամը տանն սպասում էր:
  • Աղջիկն անսպասելիորեն ժպտաց ու պարզեց ձեռքը, նա զարմանալի պայծառ ժպիտ ուներ:
  • Նրա անւոնը, պարզվեց Մարինե է, Մարինեն գեղեցիկ ու պայծառ աչքեր ուներ:

Վարժ.289

—Համերգը ուշանում է։Պետք է սկսվեր 7 անց 15։-ասաց Արամը։

-Տեխնիկական խնդիրներ են ոնցոր թե։-պատասխանեց Կարինեն։

Ա․Ահա ահա և մեկը դուր եկավ դահլիճ։

-Հարգելիներս,ներողություն ենք խնդրում,մենք խնդիրներ ունենք մեր բարձրախոսների հետ։-ասաց երգիչի մենեջերը։

Ա․—Գրազ կգամ ուղղակի երգիչն է հիվանդացել,նորությունների կայքում կարդացել էի դրա մասին։

Կ․Ինչքա՞ն սպասենք։

Ա․Հիմա տեսնեմ, տոմսերը հետ վերադարձնելու հնարավորություն կա։

Կ․Իզուր պետք չի,վրան գրած է,որ չի կարելի։

Ա․Ուրեմ ստիպված պետք է սպասենք։

Վարժ.288

Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ՝ նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար։

Այգուց դուրս եկած միջահասակ մարդուն Վարդանին, նորից հանդիպեցինք ձորում։

Աճում էին Հակոբի խնձորենիները, որդիները` Արամն ու Արեգը։

Երկաթուղու վարչության կառավարիչը, ճաղատ գլխով ու շատ երկար բեղերով մի մարդ և մյուս հյուրերը երգում էին։

Այդ կնոջից Սառայի մորից, հետո աներս նորից ամուսնացել է։

Վարժ.287

-Իմացել ես, թե ինչ է եղել:Ճապոնիայի գյուղաղատնտեսության նախարարությունը, ուտելի ծաղիկների ծրագիր է մշակել:

-Ինչո՞ւ:

-Բանն այնում է,որ Ճապոնիայում մոդայիկ է դարձել տարբեր ճաշատեսակներին, տարբեր ծաղիկներ ավելացնել:Ռեստորաններում ծաղիկներ են դնում ճաշերի մեջ,որոնք փոխում են համը:

-Դա նրանց դո՞ւր է գալիս:

-Այո և ոչ միայն ճապոնացիներին, այլ նաև զբոսաշրջիկներին, որոնց դուրը շատ են եկել աղցանները ծաղիկներով:

Վարժ.286

  • Այնքան գեղեցիկ էր,որքան գարունը տերևաթափին:
  • Այնպես հանգիստ ինչպես զեփյուռը աշնանային:
  • Այնտեղ գեղեցիկ է,որտեղ մաքուր է:
  • Երբ, որ ձյուն է գալիս, հենց այդ ժամանակ Հարությունը դուրսներ
Posted in Uncategorized

Գեղասահքի աշխարհի չեմպիոն Չենին մարզում է Ռաֆայել Հարությունյանը

Картинки по запросу Գեղասահք աշխարհի չեմպիոն

PanARMENIAN.Net – Գեղասահքի տղամարդկանց մենասահքում մարտի 24-ին աշխարհի չեմպիոնիտիտղոսը նվաճած Նաթան Չենին մարզում է Ռաֆայել Հարությունյանը: Չենը միակ մարզիկն էր աշխարհի առաջնությունում, որը կարողացավ խուսափել սխալներից ազատ ծրագրում:

18-ամյա Չենը ներկայացնում է ԱՄՆ-ն: Ազատ ծրագրում նա աշխարհում լավագույն արդյունքը ցույց տվեց ՝ 47,63 միավորով գերազանցելով 2018-ի Օլիմպիական փոխչեմպիոն ճապոնացի Սյոմու Ունոյին:

Ռաֆայել Հարությունյանը վարպետության իր գաղտնիքների մասին է պատմել ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:Չենը միակն էր, որ չընկավ ազատ ծրագիրը կատարելիս, որի գրավականն, ըստ մարզչի այն է, որ մարզիկն ամբողջությամբ կենտրոնացել էր իր առջև դրված խնդրի վրա:

«Երբ մրցակցիդ ցանկանում ես, որ լավ կատարի ծրագիրը, հասկանում ես, որ եթե դու ինքդ անսխալ կատարես ամեն ինչ, բոլորին կհաղթես՝ դա շատ դրական հոգեբանական ֆոն է ստեղծում: Որովհետև դու քո սեփական խնդիրն ունես, որի վրա պետք է ամբողջությամբ կենտրոնանաս: Չենը շատ հանգիստ էր՝ այն հանգամանքի շնորհիվ, որ Օլիմպիադայից հետո ինձ հնարավորություն տրվեց լավ աշխատել նրա հետ: Ուստի Չենը միանգամայն պատրաստ էր ելույթին: Նա, կարծում եմ, հասկացել է, որ առաջինը՝ մարզչին պետք է վստահել, իսկ, երկրորդը՝ պետք է անպայման առաջ շարժվել»:

Գեղասահքի աշխարհի չեմպիոն Չենին մարզում է Ռաֆայել Հարությունյանը

Հարությունյանը դեմ է, որ դեռահասները մրցեն մեծահասակների հետ: «Դա վերաբերում է նաև տղամարդկանց: Չենը հիմա արդեն բավականաչափ մեծ է մեծահասակների հետ մրցելու համար: Եթե մինչ ընթացիկ խաղաշրջանը նա հանդես գար պատանեկան մրցումներում, ինչպես թելադրում էր տարիքը, և իմանար, որ մեծերի հետ կարելի է մրցել և տիտղոսների հասնել միայն 18-ը լրանալուց հետո, հավանաբար, այդքան լուրջ իրեն չէր վնասի վաղաժամ բարդ թռիչքներով, այլ դուրս կգար այդ մակարդակի ֆիզիկապես լավ ամրանալով, որպեսզի երկար կյանք ունենա սպորտում, շատ ելույթներ ունենա, լավ վաստակի»,-ասել է անվանի մարզիչը:

Հարությունյանը հավելել է, որ ստեղծված իրավիճակում բոլորը ձգտում են որքան հնարավոր է շուտ սկսել բարդ թռիչքներ կատարել, իսկ զսպող մեխանիզմներ չկան:

Картинки по запросу Գեղասահք աշխարհի չեմպիոն
Գեղասահք. հայտնի է աշխարհի չեմպիոնի անունը

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնության շրջանակներում ավարտվեց մենասահորդների պայքարն՝ ազատ ծրագրում։ Աշխարհի չեմպիոն հռչակվեց Ճապոնիան ներկայացնող Յուզուրու Հանյուն։ Ի դեպ, ազատ ծրագրում Հանյուն աշխարհի նոր ռեկորդ սահմանեց՝ վաստակելով 223,20 միավոր։ Աշխարհի փոխչեմպիոն հռչակվեց Ճապոնիան ներկայացնող Շոմա Ունոն՝ վաստակելով 319,31 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակեց Չինաստանի ներկայացուցիչ Բոյան Ցզինը՝ 303,58 միավորով։Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրից հետո զբաղեցրեց նախավերջին հորիզոնականը՝ չորակավորվելով ազատ ծրագրին։
Posted in Նախագծային աշխատանք, Uncategorized

Հանեմ գանձերը հայոց լեռների

(վերլուծություն)

Հայտնի է, որ Հ․Շիրազը բազմաթիվ բանաստեղծություններ է նվիրել իր մորը,քանի որ նա շատ է պաշտել ,հարգել ,սիրել նրան։ Այս բանաստեղծության բուն իմաստը այն է,որ ինչել անես մորդ համար,որքանել նվիրվես,հարգես,սիրես միևնույն է քիչ է։ Հովհաննես Շիրազը բանաստեղծության մեջ ասում է, որ պատրաստ է անգամ  հայոց լեռների գանձերը,մարգարիտն․ծաղիկներն շաղ տալ մոր ոտքերի տակ։Ահա և այդ հրաշք բանաստեղծությունը։

           ***
Հանեմ գանձերը հայոց լեռների,
Շաղ տամ բոլորը մորս ոտքի տակ`
Ախ,էլի քիչ է,ախ,քիչ է էլի:
Շաղ տամ մարգարիտն` համայն ծովերի,
Ծաղիկների հետ,մորս ոտքի տակ`
Ախ,էլի քիչ է,ախ,քիչ է էլի:
Ցած բերեմ բոլոր բույլերն աստղերի,
Զույգ աչքերիս ետ ձգեմ ոտքի տակ`
Մորս ոտքի տակ` ,ախ,քիչ է էլի:
Եվ թեկուզ հանեմ իմ սիրտը բարի`
Գառի պես զոհեմ մորս ոտքի տակ`
Ախ,էլի քիչ է,ախ,քիչ է էլի:
Լոկ մայրն է այժմ խիղճն հայրենիքիս`
Դարերի կյանքն էլ թե տաս մայրիկիս,
Աստված իմ,քիչ է ,չէ,քիչ է էլի:

Posted in Էկոլոգիա, Uncategorized

Էկոլոգիա(Չեռնոբիլ)

Չերնոբիլ, քաղաք Ուկրաինայի Կիևի մարզի Իվանկովի շրջանում, շրջանային նշանակության քաղաք։ Հայտնի է 1986 թվականի այնտեղ եղած Չեռնոբիլի ատոմակայանի վթարից։ Մինչ այս աղետը քաղաքում բնակվում էր 12,5 հազար մարդ։ Գտնվում է Կիևից 83 կմ, իսկ ճանապարհով 115 կմ հեռավության վրա։ Wikipedia
Հիմնադրման ամսաթիվը՝ 1193
Եղանակը՝ -1°C, քամի հվ-աե՝ 11 km/h արագությամբ, օդի խոնավությունը՝ 99%
Տեղական ժամանակ՝ ուրբաթ, 07:37
Հյուրանոցներ՝ 3-star averaging 35 330 ֏. Դիտել հյուրանոցները
Մարզ՝ Կիևի մարզ
Միջոցառումներ
20 դեկ, ուր
06:30
ProtoN Chernobyl exploration to the Chernobyl Exclusion Zone
CHERNOBYL welcome
27 դեկ, ուր
07:00
CesiuM Chernobyl exploration to the Chernobyl Exclusion Zone
CHERNOBYL welcome
27 դեկ, ուր
09:00
Tchernobyl for Christmas
Չեռնոբիլ
Մարդիկ նաև որոնում են
Դիտել ևս 10-ից ավելի միավոր
Պրիպյատ
Պրիպյատ
Կիևի մարզ
Կիևի մարզ
Չեռնոբիլի ատոմակայան
Չեռնոբիլի ատոմակայան
Կիև
Կիև