Posted in Վրացերեն

Կախեթի մարզ

Կախեթի մարզ (վրաց.՝ კახეთის მხარე՝ Կախեթիս մխարե), վարչական միավոր Վրաստանի արևելյան մասում։ Կենտրոնը Թելավ քաղաքն է։

Կախեթի մարզի տարածքը 11 309,5 կմ² է, որով նա առաջինն է Վրաստանի մարզերի շարքում։ Այն ներառում է 8 շրջան: Բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 318 900 մարդ, միջին խտությունը՝ 28,2 մարդ/կմ²:

Պատմությունը

Ժամանակակից Կախեթի մարզը ներառում է Պատմական Վրաստանի երեք գավառների՝ Կախեթի, Կուխեթի ու Գարդաբանի տարածքը։ Վրացական բանահյուսության համաձայն, Քարթլիս Ցխովրեբա ավանդազրույցը պատմում է Քարթլոս նախահոր 5 որդիների մասին, որոնցից 3-ը կոչվում էին վերոնշյալ երեք գավառների անուններով։

Կեսելոյի բերդ

Վաղ շրջանում Կախեթը չի մտել Վիրքի սահմաններում. այն Աղվանքի մաս է կազմել։ Հելլենիստական շրջանում Փառնավազ արքան հիմնել է 8 իշխանություն, որոնց ղեկավար է կարգել իշխաններին (վրաց.՝ ერისთავი՝ էրիսթավի)։ Դրանց թվում էր Կախեթի իշխանությունը՝ Ուջարմա կենտրոնով։

Վաղ միջնադարում Վրաց մարզպանության կործանումից հետո առաջացել է Կախեթի թագավորությունը՝ Գրեմի, ապա՝ Թելավ մայրաքաղաքով։ Այն սկզբում ինքնուրույն պետություն էր, թեև վարչականորեն մտնում էր Վրաց իշխանության, ապա՝ Տփղիսի ամիրայության մեջ։

Զարգացած միջնադարում եղել է Վրացական թագավորության կազմում, ապա կրկին առանձնացել և դարձել ինքնուրույն թագավորություն։

1762 թվականից միացել է Քարթլիի թագավորությանը (Քարթլի-Կախեթի թագավորություն)։ 1801 թվականից Գեորգիևյան դաշնագրի արդյունքում, մարզը հայտնվել է Ռուսական կայսրության կազմում։

Կախեթը սկզբում մտել է Վրացական մարզի, Վրացա-Իմերեթական նահանգի, ապա՝ Թիֆլիսի նահանգի մեջ։ Կախեթը հարևան Հերեթի հետ եղել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1921) մասը։

Վրացական ԽՍՀ (1921-1990) կառավարման տարիներին տարածքը բաժանված է եղել շրջանների։

Картинки по запросу կախեթի
Картинки по запросу կախեթի