Posted in Պատմություն

Հայաստանը Երվանդունիների օրոք

Երվանդունիներ՝ հայկական թագավորական և սատրապական տոհմ մթա VI-II դարերում։ Երվանդունիների մասին պահպանված տեղեկությունները հակասական են։ Այդ պատճառով Երվանդունիների ծագումը, Հայաստանում նրանց միասնաբար և անընդմեջ իշխելու հանգամանքները դեռևս վիճելի են պատմագիտության մեջ։ Ըստ Մովսես Խորենացու, Հայոց թագավոր Երվանդ Ա Սակավակյացը և նրա գահաժառանգ որդի Տիգրանը Մարաց թագավոր Աժդահակի ժամանակակիցներ էին։ Այս տեղեկությունը հաստատվում է նաև Տիգրանի և նրա հոր մասին Քսենոփոնի հաղորդմամբ։ Ուստի, հավանական է Երվանդունիների ծագումը այս թագավորներից։ Պերգամոն քաղաքից 12 կմ հեռավորության վրա գտնված մի հունարեն արձանագրության մեջ Հայաստանի սատրապ Երվանդ Բ–ին վերագրված է բակտրիական ծագում։ Իսկ Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի նախնիներին նվիրված Նեմրութ լեռան արձանագրության մեջ Երվանդունիները դասված են Դարեհ Աքեմենյան արքայի հաջորդների ցանկում։ Քանի որ Երվանդ Բ Աքեմենյան Արտաքսերքսես II արքայի փեսան էր, ուրեմն նրա սերունդը կարող էր մայրական գծով ճանաչվել Աքեմենյան։ Երավնդունիների Աքեմենյան շառավիղ լինելու հանգամանքը երբեմն ընդգծվել և գերագնահատվել է։ Ստրաբոնը Երվանդ Դ Վերջինին համարում է Դարեհ I–ի զինակից Հիդարնեսի սերունդ։ Ստրաբոնի այդ վկայության հիման վրա ուսումնասիրողները կարծում են, որ Դարեհ I, վերացնելով Հայաստանի թագավորությունը, որի գահակալները սերում էին Երվանդ Ա Սակավակյացից, Հայաստանի սատրապ է նշանակել Հիդարնեսին, և նրա հաջորդները ժառանգաբար իշխել են մինչև մթա III դ վերջը։ Որովհետև այդ տոհմում հիշատակվում են Երվանդ անունով չորս թագավոր ու սատրապ, ուստի ենթադրում են, որ Հիդարնես Ա կամ նրան հաջորդած համանուն որդին, իրենց իշխանությունը Հայաստանում ամրապնդելու համար խնամիացել են Հայոց Երվանդունիների տոհմի հետ։Մ.թ.ա. VI-րդ դարի 70-ական թթ. Երվանդյան Հայքը, բախվելով Մերձավոր Արևելքում ահեղ ուժ դարձած մարա-պարսկական տերությանը և հարկադրված ճանաչելով նրա գերիշխանությունը՝ այնուամենայնիվ պահպանել է իր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգևոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում։ Հայաստանի պետական սահմանները համընկել են ճիշտ Արարատյան տերության և հայ ժողովրդի էթնիկական սահմաններին։ Հույն պատմագիր Հերոդոտոսը, վկայակոչելով Հեկատեոս Միլեթացու աշխարհացույցը, մ.թ.ա. VI-V դդ. Հայաստանը ներկայացրել է միաձույլ, հայ ժողովրդով բնակեցված ընդարձակ երկիր, որի սահմանները հարավ-արևելքում տարածվել են մինչև Փոքր Զավ գետի ակունքները և Մարաստան, հարավում՝ մինչև Ադիաբենե (Ասորեստան), հյուսիս-արևմուտքում՝ մինչև Պոնտոս, արևմուտքում՝ մինչև Մեծ կամ Բուն Կապադովկիա, իսկ հարավ-արևմուտքում՝ մինչև Կիլիկիա։ Պատմագիրը Հայաստանի անբաժան մասն է համարում Եփրատից արևմուտք ընկած Պակտիկեն, որը համընկել է հին պարսկական արձանագրություններում հիշատակվող Կատպատուկա (հին հայկական աղբյուրներում՝ Կապուտկե, Կապուտկող, ավելի ուշ՝ Փոքր Հայք) երկրամասին։ Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհը։ Համաձայն Մար Աբաս Կատինային վերագրվող «Նախնական պատմության» (որի պատառիկները բանաքաղությամբ ավանդել է պատմահայր Մովսես Խորենացին), մ.թ.ա. VI-IV դդ. Հայաստանում շարունակել են իշխել Արամի հիմնադրած Հայկազյան արքայատան ներկայացուցիչները։ Պատմագիտության մեջ այդ արքայատունը հաճախ անվանում են Երվանդունի կամ Երվանդական՝ մ.թ.ա. 570-ական թթ. սակավ տարիներ գահակալող Երվանդ Ա Հայկազյանի անունով։ Վերջինիս հաջորդած որդին՝ Տիգրան Ա Հայկազյանը (մ.թ.ա. մոտ 560-530-ական թթ.), Պարսից Աքեմենյան արքա Կյուրոս Ա Մեծի հետ մ.թ.ա. 550-ին մասնակցել է Մարաստանի, իսկ 538/537-ին Բաբելոնիայի թագավորությունների կործանմանը։ Հայկազյան-Երվանդունիները շարունակաբար գահակալել են մինչև մ.թ.ա. III դարի վերջը։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից և մ.թ.ա. 331-ին Աքեմենյան տիրակալության անկումից հետո, Հայաստանում գահակալող Երվանդ Գ իրեն հռչակել է անկախ թագավոր (մ.թ.ա. 331 – մոտ 300) և պայքարել հունա-մակեդոնական նվաճողների դեմ։ Նրա աջակցությամբ մ.թ.ա. 331-ին Փոքր Հայքի թագավոր է հռչակվել զորավար և նրա թերևս մերձավոր ազգական Միթրաուստեսը (Միհրվահիշտ)։ Երվանդ Գ արքան, հակահարված հասցնելով Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներ Մեմնոնի և Սելևկոս Նիկատորի ոտնձգություններին, հաջողությամբ պաշտպանել է Մեծ Հայքի թագավորության անկախությունը։ Նրա աջակցությամբ իրենց անկախությունը պահպանել են նաև Փոքր Հայքի, Պոնտոսի և Կապադովկիայի թագավորությունները։

Պարույր թագավոր

Վանի թագավորության փլատակների վրա հանդես եկան մի շարք իշխանություններ, որոնց մեջ սկսեց առանձնանալ Պարույրի թագավորությունը:

Հայաստանի Երվանդական թագավորությունը

Մեկ թագավորության ներքո ամբողջ երկիրը միավորելու գործը իրականացրեց Երվանդական արքայատոհմը, որի իշխանության կենտրոնն սկզբում Այրարատն էր:

Հայ ժողովրդի կազմավորման ավարտը

Հայ ժողովրդի կազմավորումը, որ ակտիվացել էր Ք.ա. II հազարամյակի վերջերին, բուռն ընթացել Վանի թագավորության շրջանում, Երվանդականների թագավորության օրոք թևակոխեց իր ավարտական փուլը:

Հայ-մարական հարաբերությունները

Ք.ա. 612 թ. մարական և բաբելոնական զորքերը, որոնց հետ միասին կռվում էին նաև հայկական զորաբանակներ, գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն և ամենայն դաժանությամբ կործանեցին այն:

Հայ-պարսկական ռազմաքաղաքական դաշինքը

Պարսից արքա Կյուրոս Մեծին, որը վերոհիշյալ Կյուրոսի թոռն էր, հաջողվում է տապալել Մարաստանի տիրապետությունը և հիմք դնել հին աշխարհի հզոր տերություններից մեկին՝ Աքեմենյան Պարսկաստանին:

Հայերի Ք.ա. 522-521 թթ. հակապարսկական ապստամբությունը

Քաղաքական վիճակն արմատապես փոխվեց Կյուրոս Մեծի և հայոց Տիգրան թագավորի մահից հետո, երբ իշխանության գլուխ եկավ Դարեհ Ա Վշտասպ թագավորը

Posted in Պատմություն

Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը(պատմություն)

Մեր ժողովրդի համար այդ օրհասական պահին հայ գործիչները հուժկու շարժում սկսեցին՝ ապահովելու հայության մշակութային անկախությունը: Ստեղծվեց ազգապահպանության մի նոր ու հզոր զենք՝ ի դեմս հայոց գրերի: Դրանք հայ ժողովրդին հարատևություն ու կենսունակություն պարգևեցին հետագա փորձություններով լի դարերի ընթացքում: Հայ ժողովրդի հանճարեղ զավակ Մեսրոպ Մաշտոցի ձեռքով ստեղծվեցին հայոց գրերը, որոնցով մինչև օրս գրում ու կարդում ենք մենք:Մինչև Մեսրոպ Մաշտոցը հայերն ստեղծել են հարուստ ու ճոխ բանահյուսություն, բայց արքունի գրագրության մեջ օգտագործել են հունարենը, արամեերենը և պարսկերենը: Անշուշտ, գոյություն են ունեցել նախամեսրոպյան գիր և գրականություն: Սակայն դրանք, կենտրոնացած լինելով մեհյաններում և սահմանափակ կիրառվելով, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու շրջանում հեթանոսական մյուս արժեքների հետ ոչնչացվեցին: Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում 361թ.: Նա երիտասարդ հասակում ստանում է հունական և ասորական փայլուն կրթություն և, գալով Վաղարշապատ, ծառայության է անցնում հայոց արքունիքի դպրատանը: Նախկին զինվորը դառնում է իր ժամանակի ամենաուսյալ մարդը՝ ինքնակրթությամբ հարստացնելով իր գիտելիքները: Նա հոգևորական է ձեռնադրվում և իր աշակերտների հետ գնում քարոզելու Գողթան գավառում (Նախճավան գավառի հարևանությամբ): Շուտով նա համոզվում է, որ, չնայած շուրջ 80-ամյա պաշտոնական կրոն լինելուն, քրիստոնեությունն անհասկանալի է ժողովրդական զանգվածներին, որոնց շրջանում շարունակում էր ուժեղ դիրքեր պահպանել հեթանոսությունը: Բանավոր խոսքը բավարար չէր, անհրաժեշտ էր հայերեն թարգմանել «Աստվածաշունչ»-ը և քրիստոնեական գրականությունը, դրանով իսկ քրիստոնեությունը հասու դարձնելով ամբողջ ժողովրդին: Իսկ դա հնարավոր էր միայն հայոց գրերի ստեղծման դեպքում: Հայոց այբուբենի ստեղծումը, բացի քրիստոնեական դավանանքը քարոզելուց, անհրաժեշտ էր հայոց բազմադարյան բանահյուսության գոհարները, ժողովրդական վեպերն ու երգերը և այլ ստեղծագործություններ գրի առնելու համար: Քաջ գիտակցելով, որ այդ մեծ գործն իրականացնելու համար անհրաժեշտ է հայոց կաթողիկոսի և թագավորի աջակցությունը, Մաշտոցը, առժամանակ թողնելով քարոզչությունը, վերադառնում է Վաղարշապատ: Այստեղ նա համոզվում է, որ կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում է հայոց գրեր ստեղծելու մասին: Վռամշապուհ արքայի օգնությամբ նրանք բերել են տալիս այսպես կոչված Դանիելյան հայկական գրերը և շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405թ. ստեղծում հայոց գրերը: Այբուբենի 36 տառերը լիովին արտահայտում էին հայերենի հնչյունական համակարգը: Այբուբենն այնքան կատարյալ էր ստեղծված, որ գործնականում առանց փոփոխության օգտագործվում է մինչև այսօր: Դեռևս Ասորիքում Մաշտոցն ու նրա աշակերտները սկսում են թարգմանել «Աստվածաշնչի» որոշ հատվածներ և վերադառնում հայրենիք: Վաղարշապատում Մեսրոպ Մաշտոցին և նրա աշակերտներին ցույց տրվեց փայլուն ընդունելություն: Հայոց մեծ լուսավորչին դիմավորելու համար նրան ընդառաջ գնաց Վռամշապուհ թագավորը՝ հայոց ավագանու և ժողովրդի բազմության ուղեկցությամբ: Հանդիպումը տեղի ունեցավ Ռահ (Երասխ) գետի ափին: Մանուկներին սկսեցին սովորեցնել նորաստեղծ այբուբենով: Եվ եթե մինչ այդ ուսուցումը Հայաստանում գլխավորաբար հունարեն և ասորերեն լեզուներով էր, ապա Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը հիմք դրեցին հայոց ազգային դպրոցին: Հայոց դպրոցներ բացվեցին նաև Բյուզանդիայի իշխանության տակ գտնվող հայկական երկրամասերում: Հայոց առաջին դպրոցներից մեկը Հայոց Արևելից կողմերում բացվեց Ամարասի վանքում: Մեսրոպ Մաշտոցը մեծ գործունեություն ծավալեց նաև վրաց և աղվանից գրերը ստեղծելու ասպարեզում: Ուղևորվելով Վիրք և Աղվանք, նա, տեղի գիտունների հետ համագործակցելով, ստեղծում է վրաց գրերը և գրեր գարգարացիների լեզվի համար, որոնք սովորաբար կոչում էին աղվանական: Մեսրոպ Մաշտոցը մեծ հայրենասեր էր, իսկ նրա կյանքն իսկական սխրագործություն: Երկարատև բեղուն գործունեությունից հետո նա մահացավ 440թ. և թաղվեց Ամատունիների տոհմական կալվածք Օշական գյուղում: Նրա գերեզմանի վրա սկզբում մատուռ, այնուհետև եկեղեցի կառուցվեց, որոնք դարձան ժողովրդի ուխտատեղիներ: Դրանից մի փոքր առաջ իր մահկանացուն էր կնքել նրա հովանավոր ու գործի օգնական կաթողիկոս Սահակ Պարթևը: 

Картинки по запросу մաշտոցյան գրեր
Картинки по запросу մաշտոցյան գրեր
Картинки по запросу մաշտոցյան գրեր
Posted in Պատմություն

Շումերի(պատմություն)

Շումերը նաև Շումերիա, միջագետքի հարավային մասում գտնվող հնագույն քաղաքակրթության անվանումն է։ Շումերական քաղաքակրթության տարածքը համապատասխանում է ներկայիս հարավարևելյան Իրաքին, այնտեղ ուր Եփրատ ու Տիգրիս գետերը լցվում են Պարսկական ծոց։ Շումերի բնակիչները կոչվում էին շումերներ կամ շումերացիներ։ Իրենք շումերներն իրենց երկիրը կոչում էին կի-էն-գիր «քաղաքակիրթ տիրակալների երկիր»։ Շումերը կազմված էր մի շարք քաղաք-պետություններից, որոնցից էին Ուրը, Ուրուկը, Քիշը, Լագաշը, Նիպպուրը, Մարին, Սիպպարը և այլն։ Յուրաքանչյուր քաղաք-պետություն կառավարվում էր տիրակալի՝ թագավորի կողմից, ով կոչվում էր լուգալ (շում. մեծ մարդ)։ Հաճախակի քաղաք-պետությունների միջև տեղի էին ունենում պատերազմներ, ժամանակ առ ժամանակ հայտնվում էին տիրակալներ, ովքեր որևէ քաղաքի իշխանության ներքո միավորում էին ողջ Շումերը կամ նրա մի մասը։ Շումերը առևտրային հարաբերություններ էր հաստատել իր հյուսիսի հարևան Արատտա պետության հետ։ Արատտայից Շումեր էին գալիս արհեստավորներ տաճարներ կառուցելու համար :

Картинки по запросу հին եգիպտոս շումեր աքքադ
Posted in Պատմություն

Հին Եգիպտոսի(պատմությունը)

Картинки по запросу հին եգիպտոս
Картинки по запросу հին եգիպտոս

Հին Եգիպտոս, Հին աշխարհի պատմական շրջանի և քաղաքակրթության նշանակալի մշակույթի անվանում։ Գոյություն է ունեցել Աֆրիկայի հյուսիս-արևելքում՝ Նեղոս գետի ստորին հոսանքի երկայնքով։ Նախապատմական Եգիպտոսը 3100 թվականին (ըստ եգիպտական պայմանական ժամանակագրության), որը քաղաքականապես միավորեց Վերին և Ստորին Եգիպտոսները՝ Մենեսի գլխավորությամբ (հաճախ նույնականացվում էր Նարմերի հետ): ժՀին Եգիպտոսի պատմությունը բաժանված է պայմանական ժամանակաշրջաններով. հին թագավորությունը համապատասխանում է Վաղ Բրոնզե դարին, Միջին Թագավորությունը՝ Միջին Բրոնզե դարին և Նոր թագավորությունը՝ Ուշ Բրոնզե դարին:

Картинки по запросу հին եգիպտոս
Posted in Պատմություն

Պատմության փուլաբաժանման քաղաքակրթական մոտեցումը։

Քաղաքակրթական հասկացությունը հայասանում և ամբողջ աշխարհում հայտնվել է 18-րդ դարում։ Քաղաքակրթությունը ցանկացած մշակույթի որոշակի զարգացման փուլն է։ Հիմնական հատկանիշը եղել է արդյունաբերության ու տեխնիկայի զարգացումը , արվեստի ու գրականության աստիճանական անկումը։ Քաղաքակրթությունները սերտորեն կապված են այլ սոցիալական-քաղաքատնտեսական հատկանիշների հետ, ներառյալ կենտրոնացումը, մարդկանց կենցաղը, աշխատանքի մասնագիտացումը, առաջընթացը, շահագործման , հարկման համակարգը և հասարակության կախվածությունը գյուղատնտեսությունից։

Картинки по запросу Պատմության փուլաբաժանման քաղաքակրթական մոտեցումը

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՒ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Posted in Պատմություն

Խրիմյան Հայրիկի «երկաթե շերեփի»

Շատերն են լսել Խրիմյան Հայրիկի «երկաթե շերեփի» մասին, բայց քչերը գիտեն պատմության մյուս մասը: Իսկ այն այսպիսին է.

Երբ Խրիմյան Հայրիկը, որպես Բեռլինի կոնգրես մեկնող հայկական պատվիրակության ղեկավար, գնում է Եվրոպա, նրան հարցնում են` ինչպես պետք է կատարեք ձեզ հանձնարարված դիվանագիտական առաքելությունը, եթե եվրոպական ոչ մի լեզու չգիտեք: Իսկ նա պատասխանում է` «Ես պիտի խոսեմ մի լեզվով, որը համաշխարհային լեզու է. ես պիտի լացեմ»:
Կոնգրեսից հետո, իր տպավորությունները նա ասյպես էր կիսում` «Բեռլինի մեջ բոլոր հպատակ ազգերին հոգեճաշ հարիսա էին բաժանում: Ինձ ուղարկել էիք, որ հայերին հասնող բաժինը վերցնեմ բերեմ: Բոլորը երկաթե շերեփով վերցրին տարան իրենց բաժինը, իսկ իմ շերեփը թղթից էր, որը հարիսայի մեջ լխճվեց, ընկավ մեջը: Ինձ ոչինչ չհասավ և ես ձեռնունայն վերադարձա»:


Похожее изображение


Posted in Պատմություն

Ստամբուլ

Ստամբուլ, Թուրքիայի ամենամեծ քաղաքը և երկրի տնտեսական, մշակութային, գործարար ու պատմական կենտրոնը։ Ստամբուլը միջմայրցամաքային քաղաք է Եվրասիայում, որը կառուցված է Բոսֆորի նեղուցի երկու ափերին։ Վերջինս իրարից բաժանում է Եվրոպան և Ասիան։ Քաղաքը գտնվում է Սև և Մարմարա ծովերի միջև։ Ստամբուլի գործարար և պատմական շրջանները գտնվում են եվրոպական հատվածում, իսկ բնակչության մեկ երրորդը բնակվում է ասիական հատվածում։ Ստամբուլը համարվում է Եվրոպայի ամենամեծ քաղաքը։

Ստամբուլը համանուն նահանգի վարչական կենտրոնն է։ Արվարձանների հետ միասին Ստամբուլի բնակչությունը գերազանցում է 14,7 միլիոնը։ Աշխարհի ամենախոշոր քաղաքների ցանկում Ստամբուլը զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը։

Ստամբուլի ներկայիս Սարայբուրնու թաղամասի տարածքում մ.թ.ա. 667 թվականին կառուցվել է Բյուզանդիոն քաղաքը, որը, ժամանակի ընթացքում զարգանալով, դարձել է պատմության ամենանշանակալի քաղաքներից մեկը։ 330 թվականին Բյուզանդիոնի հիմքի վրա կառուցվել է Կոստանդնուպոլիս քաղաքը, որը շուրջ 16 դար եղել է սկզբում Հռոմեական և Բյուզանդական (330–1204 և 1261–1453 թվականներ) կայսրությունների, այնուհետև Լատինական (1204–1261 թվականներ) և Օսմանյան կայսրությունների մայրաքաղաք։ Հռոմեական և բյուզանդական ժամանակաշրջանում քաղաքը եղել է քրիստոնյա արևելքի մայրաքաղաքը, սակայն 1453 թվականին գրավվել է Օսմանյան սուլթան Մեհմեդ II Ֆաթիհի կողմից։ Դառնալով Օսմանյան կայսրության մայրաքաղաք՝ Կոստանդնուպոլիսը դարձել է Իսլամական քաղաքակրթության կենտրոններից մեկը և Օսմանյան խալիֆայության նստավայրը։

Картинки по запросу ստամբուլ
Картинки по запросу ստամբուլ
Posted in Պատմություն

​ԲԵՌԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ

Հայությունը դասեր չքաղեց Բեռլինի վեհաժողովից, առհասարակ՝ ռուս-եվրոպական դիվանագիտության կեղտոտ խաղերից, և սեփական ուժին ապավինելու փոխարեն դեռ տասնամյակներ շարունակ հայ քաղաքական միտքը օտար պալատների առաջ ազատություն և անկախություն էր մուրում, ինչի հետևանքը Հայոց ցեղասպանությունը եղավ… Համաշխարհային պատմության մեջ եղել են իրադարձություններ, որոնք խոր հետք են թողել հայության պատմության վրա: Այդ իրադարձություններից է 1878 թվականի Բեռլինի վեհաժողովը: 1877-1878 թթ. ռուս-թուրքական հերթական պատերազմն ավարտվեց Թուրքիայի լիակատար ջախջախմամբ: Ռազմադաշտում ձեռք բերած հաղթանակը ռուսական դիվանագիտությունը կարողացավ ամրապնդել նաև 1878 թվականի փետրվարի 19-ին Սան Ստեֆանոյում Թուրքիայի հետ կնքած հաշտությամբ, որով Ռուսական կայսրությունն ամրապնդվում էր ոչ միայն Բալկաններում, այլև շատ տարածքներ էր նվաճում Թուրքիայի արևելքում՝ Արևմտյան Հայաստանի տարածքում: Ընդհանուր առմամբ՝ Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը կարելի է բարենպաստ համարել հայության համար, քանզի պայմանագրով նախատեսված էր, որ Օսմանյան կայսրությունը պարտավորվում է բարենորոգումներ իրականացնել Արևմտյան Հայաստանում: Հայերը ստանում էին ներքին լայն իրավունքներ: Իրադարձությունների նման ընթացքը ձեռնտու չէր եվրոպական հզոր պետություններին, և նրանք 1878 թվականի հունիսի 13-ից հուլիսի 13-ը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի նախաձեռնությամբ նոր վեհաժողով հրավիրեցին, որպեսզի ձևափոխեն տարածաշրջանի քարտեզը և ուժերի նոր հարաբերակցություն սահմանեն:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Картинки по запросу բեռլինի վեհաժողովը
Картинки по запросу բեռլինի վեհաժողովը

Posted in Պատմություն

Հայաստանի Հանրապետության գետի` Դեբետի մասին

Դեբեդ , գետ Հայաստանի Լոռու մարզում և Վրաստանում։ Կազմավորվում է Ձորագետ և Փամբակ գետերի միախառնումից Թումանյան կայարանից 2 կմ հյուսիս և Վրաստանի սահմաններում աջից թափվում Խրամ գետը։ Երկարությունը 178 կմ (Հայաստանում՝ 152 կմ)։ Ավազանը՝ 4080 կմ² է, որից 3790 կմ²՝ Հայաստանում։

Հոսում է հիմնականում նեղ և խոր կիրճերով։ Տեղատարափ անձրևների ժամանակ հաճախ նրա վարարած ջրերը դուրս են գալիս իրենց հուն և մեծ ավերածություններ կատարում։ Այդ պատճառով Դեբեդի ափերը վտանգավոր տեղերում պատնեշավորված են։ Դեբեդն ունի նաև ոռոգման կարևոր նշանակություն։ Հիմնականում նրա ջրերով է ոռոգվում ցածրադիր վայրերի պտղատու այգիների մեծ մասը։

Դեբեդը Հայաստանի տարածքի ամենաջրառատ լեռնային գետն է։

Ունի խառը սնում, անհավասարաչափ ռեժիմ. հորդանում է գարնանը՝ բարձրանալով մինչև 1 մ։ Տարեկան հոսքը՝ 995 մլն. մ³, հոսքի մոդուլը՝ 9,21 լ/վրկ կմ², միջին հանքայնացումը՝ 225 մգ/լ։ Մինչև Բագրատաշեն սահանքավոր է, կատարում է խորքային էրոզիա։

Image result for Դեբեդ նկարներ
Posted in Պատմություն

Լճեր

Հայաստանի տարածքում կա շուրջ 100 փոքր լիճ, որոնց մի մասը չոր սեզոնի ժամանակ չորանում է: Սևանա լիճը և Արփին մեծ նշանակություն ունեն չափերի և ազգային տնտեսական նշանակության տեսանկյունից: Մնացած լճերը ունեն միայն տեղական նշանակություն: Հայաստանում ամենամեծ լիճը Սևանն է, այնուհետև՝ Արփին, Սև լիճն և Ակնալիճը։ Հայաստանի լճերի ընդհանուր ջրային ռեսուրսները գնահատվում են 39,3 մլն մ³:

Հայաստանի լճերի մեջ կան ռեկորդակիրներ՝ Սևանը Կովկասի ամենամեծ լիճն է, ինչպես նաև երկրի ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկը: Քաղցրահամ ջրի ռեսուրսներով զիջում է միայն Տիտիկակա լճին:

Картинки по запросу լճեր
Картинки по запросу լճեր
Похожее изображение
Posted in Պատմություն

Մասիս սար

Արարատ  հանգած հրաբուխ Թուրքիայում՝ Արաքս գետի աջ ափին, Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից՝ 16 կմ։ Ունի երկու գագաթ՝ մեծ (Մասիս՝ 5165 մ) և փոքր (Սիս՝ 3925 մ)։ Հայկական լեռնաշխարհի և Թուրքիայի ամենաբարձր լեռն է։ Արարատի լեռնային զանգվածն ունի շուրջ 40 կմ տրամագիծ։

Մասիսն ունի դեպի հյուսիս թեքված զառիթափ ու ժայռոտ գագաթ՝ 12 կմ² հիմքի մակերեսով, աշխարհի ամենաբարձր գագաթներից է (բարձրությունը՝ 5165 մ), իսկ հարաբերական բարձրությամբ (ստորոտից՝ մինչև գագաթ) առաջինը՝ 4300 մ։ Հյուսիսարևելյան լանջին է «Վիհ Մասեաց» կամ «Փլած Մեծի լերինն» անունով խորխորատը, որը ձգվում է ստորոտից գագաթ շուրջ 10 կմ, իսկ գագաթի մոտ նրա առավելագույն խորությունը հասնում է 1000 մետրի։ Գագաթը պատված է հավերժական ձյունով, որից սկիզբ է առնում մոտ 30 սառցադաշտ։ Հարավարևմտյան լանջին դրանք իջնում են մինչև 3850-3950 մ, բայց Մասյաց վիհում սառույցն իջած է մինչև 2754 մ բարձրության։

Related image