Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին(1722-1730)
18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնել էր Ռուսական կայսրությանմայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ Պետրոս Մեծից (1682-1725) օգնություն խնդրելու և Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով: Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնում է Հարավային Կովկաս և Իրան՝ որպես ռուսական բանակի սպա և դեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրին մահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան:
Մի քանի տարի անց Սեֆյան Պարսկաստանում սկսում են գահակալական կռիվներ։ 1722 թվականին աֆղաններիզորահրամանատար Միր Մահմուդըգրավում է մայրաքաղաք Սպահանը: Երկրում սկսում է խառնաշփոթ ու անիշխանություն, իսկ գահաժառանգը փախչում է Թավրիզ: Օգտվելով դրությունից՝ Օսմանյան սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հարձակվում է Իրանի հյուսիսային տիրույթների՝ Հայաստանի, Վրաստանի ու Շիրվանիվրա: Միևնույն ժամանակ Հյուսիսային պատերազմի հաղթական ավարտից հետո Հարավային Կովկաս է արշավում Պետրոս Մեծը[5]:
Արցախում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների ու Օրբելյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում։ Վրաց թագավոր Վախթանգ VI-ի (1716-1724) գլխավորությամբ հայ ազատագրական ուժերը պատրաստվում են միասնաբար հանդես գալ թուրք-պարսկական լծի դեմ։
Մենք բոլրս էլ գիտենք որ Հայաստանը ունի շատ գեղեցիկ և կարևոր ճարտարապետական շինություններ։Ինձ թվում է որ այդ շինությունների մասին պետք է իմանան շատերը և ճանաչեն դրանք։ Հիմա մի քանի խոսքով կներկայացնեմ Հայկական ճարտարապետական շինությունների մասին։Հայկական ճարտարապետություն, ճարտարապետական ոճ է, որ ստեղծվել և օգտագործվում է հայ ժողովրդի կողմից Հայկական լեռնաշխարհում և նրա սահմաններից դուրս։Հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես տուֆի բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով։Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա։ Կարևոր են նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն ու փոխազդեցությունները։Հայկական ճարտարապետության հուշարձաններից Զվարթնոցը, Գեղարդավանքը, Հաղպատը, Սանահինը, Նորավանքն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»։Իսկ հիմա կներկայացնեմ մի քանի Հայ Ճարտարապետերի։
Ճարտարապետ Հայկ Ասատրյան
Հայկ Աստրյանը ծնվել է 1946 թվականին Վարդենիսում: 1971 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը: 1972-1975 թվականներին աշխատել է Ջերմուկ քաղաքի գլխավոր ճարտարապետ: 1975 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել շինարարության և ճարտարապետության գիտահետազոտական ինստիտուտի նորաբաց ճարտարապետական փորձարարական նախագծման բաժնում նախ որպես ավագ ճարտարապետ և հետագայում որպես ինստիտուտի գլխավոր ճարտարապետ: 1982 թվականին ընդունվել է Հայաստանի Ճարտարապետների միություն:
ՎՐԵԺ ԹԱՍԼԱԿՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ
ՎՐԵԺ ԹԱՍԼԱԿՅԱՆԸ ԾՆՎԵԼ Է 1942 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՅՆՃԱՐՈՒՄ (ԼԻԲԱՆԱՆ): 1946 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԵՏ ՆԵՐԳԱՂԹԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ: ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԵՏ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՎԱՐՏԵԼ Է Ս.ՄԵՐԿՈՒՐՈՎԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵԼ Է ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ ՍԿԶԲՈՒՄ ՈՐՊԵՍ ԲԱՆՎՈՐ, ՔԱՐԱԳՈՐԾ, ՊԱՏՇԱՐ: ՇՈՒՐՋ 10 ՏԱՐԻ ԴԱՍԱՎԱՆԴԵԼ Է ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԾԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 62 ԵՎ 165 ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ: 1968 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՎԱՐՏԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆԸ: 1965 ԹՎԱԿԱՆԻՑ ՄԻՆՉ ԱՅՍՕՐ ԱՇԽԱՏՈՒՄ Է <<ՀԱՅԱՐԴՆԱԽԱԳԻԾ>> ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՈՐՊԵՍ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ:
Ճարտարապետ Բաղդասար Արզումանյան
Բաղդասար Հայրապետի որդի Արզումանյանը՝ հայ ժողովրդի հրատարակումներից մեկը, ծնվել է Սյունիքի մարզի (նախկին Սիսիանի շրջանի) Մարզա, այժմ՝ Բարձրավան գյուղում: Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում: 1924-ին ընտանիքով փոխադրվել է Նախիջևան: 1928թ. տեղափոխվելով Երևան ընդունվել է Ալ.Թամանյանի անվան շինարարական տեխնիկում: Ութամյա ուսուցումը այդ նշանավոր կրթօջախում խիստ բարերար անդրադարձ ունեցավ: Տեխնիկական-շինարարական գիտելիքները զուգակցվեցին գեղարվեստական-ճարտարապետական ունակություններին, որոնցով հարստացած նա 1936-ին ավարտեց այդ հաստատությունը:
Հայկակն ճարտարապետական շինություններից է՝ Գառնին,Ծիծեռնակաբերդը և այլն։Դիտեք ուզզակի ֆոտոշսարքը։
Ահա և վերջ այսպիսի նյութ ստացվեց ինձ մետ,հուսամ ձեզ դուր եկավ։
Արցախի մասին առաջին վկայությունները պահպանվել են Ազոխի, Ծծախաչի, Հունոտի, Խորաձորի քարանձավներում և վերաբերում են հին քարի դարի ժամանակահատվածի աշելյան մշակույթին (մոտ 500-100 հազար տարի առաջ)։ Մարդու էվոլյուցիայի հարցերի պարզաբանման առումով բացառիկ արժեք ունի Հադրութի շրջանի Որվանի քարայրում հայտնաբերված Նեանդերթալյան մարդու ծնոտը։ Բրոնզի և երկաթի դարաշրջաններին վերաբերող դամբարանների, բնակատեղիների (Ստեփանակերտ, Խոջալու, Ամարաս, Մադաղիս, Խաչենագետի, Իշխանագետիհովիտներ) պեղումները հավաստում են, որ այս տարածքը պատկանում է մ.թ.ա. 5-3-րդ հազարամյակներում ձևավորված Կուր-Արաքսյան մշակութային շերտին։ Առավել կարևոր են մ.թ.ա. 3-րդ հազարամյակով թվագրող Ստեփանակերտի և Խաչենագետի հովտի եզակի դամբարանաբլուրները, որոնք հնդեվրոպացիների հնագույն գործունեության առաջին վկայություններից են։
Թավշյա հեղափոխություն, ոչ բռնի իշխանափոխություն Չեխոսլովակիայում, որը տեղի է ունեցել 1989 թվականի նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 29-ը: Ժողովրդական ցույցեր տեղի ունեցան Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության միակուսակցական կառավարության դեմ, որին մասնակցում էին ուսանողները և ավելի տարիքով քաղաքացիները: Արդյունքում 41 ամյա միակուսակցական իշխանությունը Չեխոսլովակիայում ավարտվեց և երկիրը պլանային տնտեսությունից վերափոխվեց խորհրդարանական հանրապետության:
1989 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում: Այդ օրը նաև լրանում էր Նացիստական օկուպացիայի դեմ ցուցարարների հանդեպ բռնությունների 50 ամյակը: Նոյեմբերի 17-ի իրադարձություններին հաջորդեցին մի շարք ցույցեր նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի վերջը: Նոյեմբերի 20-ին ցուցարարների թիվը Պրահայում հասավ 500.000-ի` նախորդ օրվա 200.000 փոխարեն: Երկու ժամյա համընդանուր գործադուլի մասնակցեցին Չեխոսլովակիայի բոլոր քաղաքացիները, որը տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին: Նոյեմբերի 24-ին Կոմունիստական կուսակցության ամբողջ վերնախավը, ներառյալ գլխավոր քարտուղար Միլոշ Յակեշը, հրաժարական տվեցին:
Թավշյա հողափոխությունը տեղի ունեցավ նաև 2019 թվականին։Այդ ժամանակահատվածում գրեթե ոչ ոք չտուժվեց և չունեցանք զոհեր։Մեր ժողովուրդի մեծամասնությունը ցանկանում էր որ այսպիսի հեղափոխություն տեղի ունենար ավելի շուտ,բայց քանի որ նրանք անզար կլինեին լռում էին։Եթե անկեղծ ինձ համար մեկ էր թե ինչպես այդ ամենը կավարտվեր,միգուցե ես դեռ փոքր եմ և չեմ հասկանում դրա կարևորությունը,բայց ինչպես հասկանում եմ ժողովուրդի որոշ մասը ուրախ է,իսկ որոշը ոչ։ Նրանց համար կարևոր է արդարությունը,ինչպես նաև ինձ համար,բայց այսքան ժամանակ դա ես չեմ նկատել։Իսկ եթե նաենք այսօրվա դրվածքով միգուցե այս կառավարությունը ավելի լավնե և ավելի օգտակար է իր ազգին։Ես կցանկանաի որ ամեն ինչ խաղաղ լիներ և ոչմի բանավեճի հարկ չլիներ։
Իրանա-իրաքյան պատերազմի ավարտից՝ 1988 թ. օգոստոսից ընդամենը 2 տարի անց Սադդամ Հուսեյնը նոր ռազմական արկածախնդրության դիմեց՝ օկուպացնելով հարևան Քուվեյթը: Իրաքն այս քայլի հետևանքով հայտնվեց միջազգային մեկուսացման մեջ, կորցրեց արաբական երկրներ մեծ մասի աջակցությունը: Իրաքյան ռազմական ուժերը, որոնք մինչ այդ թվաքանակով 4-րդն էին աշխարհում, տալով 150.000 սպանված՝ հեռացան Քուվեյթից: Սադդամի անխոհեմ քաղաքականության հետևանքով իրաքյան ժողովուրդը հարյուրհազարավոր զոհեր տվեց ու անթիվ նյութական կորուստներ կրեց1 : Քուվեյթի օկուպացիայից ամիսներ անց ԱՄՆ-ի գլխավորությամբ մի շարք երկրների զինված ուժեր 1991 թ. հունվարի 17-ին սկսեցին «Փոթորիկ անապատում» գործողությունը, որի շնորհիվ Քուվեյթն ազատագրվեց իրաքյան ուժերի օկուպացիայից: Կոալիցիայի օդուժը շարքից հանեց իրաքյան ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքները, երկրի զինված ուժերը լուրջ կորուստներ կրեցին: 1980-1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմի վերջին փուլում քրդերը ծանրագույն հարվածներ էին ստացել, սակայն, օգտվելով իրավիճակից, 1991 թ. կարողացան նոր ապստամբություն սկսել: 1988 թ. Իրաքի իշխանությունները մի քանի փուլով իրագործել էին «Ալ-Անֆալ» ծրագիրը՝ ցեղասպանության ենթարկելով քուրդ ժողովրդին: Քիմիական զենքի կիրառման, զանգվածային արտաքսման ու քրդական բնակավայրերի ոչնչացման քաղաքականությանը զոհ էր գնացել ավելի քան 100.000 քուրդ, մոտ 2 միլիոն մարդ փախստական էր դարձել2 : Քուվեյթում կրած պարտությունից հետո, օգտվելով իրադրությունից, Իրաքի հարավում և հյուսիսում ապստամբեցին շիաներն ու քրդերը: 1991 թ. մարտի 2-ին Նասիրիայում հարձակումներ կազմակերպվեցին կառավարական շենքերի վրա: Քրդերի ապստամբությունը սկսվեց մարտի 4-ին Ռանիյայում: Դրան միացավ ավելի քան 100.000 մարդ, այդ թվում՝ այն քրդերը, որոնքց նախկինում իրաքյան:
1991թ. դեկտեմբերի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը:
I1992թ. փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրվել է հռչակագիր` Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Նույն օրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին հռչակագիրը, որով Կողմերը հավաստում էին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը:
1992թ. ապրիլին Երևանում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը:
1992թ. դեկտեմբերին Թեհրանում բացվել է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
Որպես Մերձավոր Արևելքի առանցքային պետություններից մեկը` Իրանը 1992թ. ձեռնամուխ եղավ Հարավային Կովկասի նորանկախ պետությունների հետ բազմաբնույթ հարաբերությունների հաստատմանը: Այդ ժամանակից սկսած Հայաստանի և Իրանի միջև աստիճանաբար ձևավորվել և զարգացել է քաղաքական և տնտեսական բազմաշերտ համագործակցություն:
1992թ. փետրվար
Րաֆֆի Հովհաննիսյան,ԱԳ նախարար
1992թ. մայիս
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան
1992թ.
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան
1995թ. մարտ
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան
1995թ. ապրիլ
Վահան Փափազյան,ԱԳ նախարար
1995թ. մայիս
Վարչապետ Հրանտ Բագրատյան
1996թ. հունվար
Վահան Փափազյան,ԱԳ նախարար
1997թ.
Բաբկեն Արարքցյան,ԱԳ նախարար
1997թ. հունվար
Ալեքսանդր Արզումանյան,ԱԳ նախարար
1997թ. հունիս
Ալեքսանդր Արզումանյան,ԱԳ նախարար
1998թ. օգոստոս
Վարդան Օսկանյան,ԱԳ նախարար
1998թ. սեպտեմբեր
Վարդան Օսկանյան,ԱԳ նախարար
1999թ. դեկտեմբեր
Վարդան Օսկանյան,ԱԳ նախարար
2001թ. փետրվար
Վարդան Օսկանյան,ԱԳ նախարար
2001թ. դեկտեմբեր
ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյան
2004թ. ապրիլ
Վարդան ՕսկանյանՙԱԳ նախարար
2006թ. հուլիս
ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյան
2006թ. դեկտեմբեր
Վարդան Օսկանյան,ԱԳ նախարար
2008թ. սեպտեմբեր
Էդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար
2009թ. ապրիլ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան
2009թ. սեպտեմբեր
Հովիկ Աբրահամյան,ԱԺ նախագահ
2010թ. սեպտեմբեր
Էդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար
2010թ. հոկտեմբեր
Վարչապետ Տիգրան Սարգսյան
2011թ. մարտ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան
2011թ. սեպտեմբեր
Էդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար
2012թ. ապրիլ
Էդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար
2012թ. օգոստոս
Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար
2013թ. օգոստոս
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան
2014թ. մայիս
Էդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար
2014թ. հոկտեմբեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյան
2016թ. հունիս
Էդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար
2017թ. օգոստոս
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան
2017թ. հոկտեմբեր
վարչապետ Կարեն Կարապետյան
2019թ․փետրվար
վարչապետ Նիկոլ Փաշինյան
Հայաստան
1992թ. փետրվար
ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթի
1994թ.
ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթի
1995թ. սեպտեմբեր
ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթի
1996թ. դեկտեմբեր
Առաջին փոխնախագահ Հասան Հաբիբի
1997թ. ապրիլ
ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթի
1999թ. օգոստոս
ԱԳ նախարար Քամալ Խարազի
2003թ. ապրիլ
ԱԳ նախարար Քամալ Խարազի
2004թ. սեպտեմբեր
Նախագահ Մոհամմադ Խաթամի
2006թ. փետրվար
ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի
2006թ. սեպտեմբեր
Մեջլիսի նախագահ Հադդադ Ադել
2007թ. մարտ
Նախագահ Մահմուդ Ահմադինեժադ
2007թ. հուլիս
ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի
2007թ. հոկտեմբեր
Նախագահ Մահմուդ Ահմադինեժադ
2007թ. հոկտեմբեր
ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի
2009թ. մարտ
ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի
2010թ. հունվար
ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի
2010թ. հոկտեմբեր
Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանի
2011թ. նոյեմբեր
ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհի
2011թ. դեկտեմբեր
Նախագահ Մահմուդ Ահմադինեժադ
2013թ. ապրիլ
ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհի
2015թ. հունվար
ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆ
2015թ. հոկտեմբեր
ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրի
2016թ. դեկտեմբեր
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանի
2017թ. նոյեմբեր
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆ
ՀայերըԻրանում
Դեռևս վաղնջական շրջանում Իրանի տարածքում ձևավորվել էր Էլամի թագավորությունը, որի հետ հայերը բարեկամական հարաբերություններ ունեին: Էլամի թագավորության կործանումից հետո ձևավորվեց Մարաստանի հզոր թագավորությունը: Մ.թ.ա. 6-րդ դարում պատերազմ ծագեց հայոց արքա Տիգրան Երվանդյանի և Մարաստանի արքա Աժդահակի միջև: Հայոց արքան ջախջախեց Աժդահակի զորքը, նրան տապալեց մենամարտում: Օգտվելով առիթից՝ Մարաստանի դեմ ապստամբեց Պարսք երկրի կառավարիչ Կյուրոսը և կործանված մարական աշխարհակալության փլատակների վրա ստեղծեց Աքեմենյան Պարսկաստանի հզոր պետությունը: Հայերն ու պարսիկները դարձան դաշնակիցներ:
Աքեմենյանների օրոք ողջ արևելքում ձևավորվել էր համաարիական մեծ աշխարհակալություն, ուր պարսիկներից հետո երկրորդ բարձն ու դիրքը պատկանում էր հայոց Երվանդունի արքաներին: Այս տերության տնտեսական շատ լծակներ գտնվում էին հայերի ձեռքին: Հույն պատմիչ Քսենոֆոնի հավաստամամբ, հայ վաճառականները անարգել առևտուր էին անում մինչև Հնդկաստան և պարսից արքաների համար միաժամանակ կատարում էին ուղեկցողի, թարգմանչական և դիվանագիտական առաքելություններ:
Մ.թ.ա. 522 թվականին Հայաստանն ապստամբեց Դարեհ Ա գերիշխանության դեմ: Երկարատև ծանր պատերազմից հետո միայն պարսիկները կարողացան հաստատել իրենց գերիշխանությունը: Բայց Հայաստանը պահպանեց իր ներքին լիակատար անկախությունը: Այդ շրջանում հայ-պարսկական հարաբերություններն ավելի շատ դաշնակցային էին, քան՝ հարաբերություններ վասալի և գերագահի միջև:
Մ.թ.ա. 331 թվականին հայկական բանակը պարսկական զորքերի կազմում մասնակցեց Գավգամելայի ճակատամարտին: Ինչպես նշում են պատմիչները, մակեդոնական բանակի առաջին հարվածներից հետո պարսկական զորքը խուճապահար փախուստի դիմեց: Միայն հայկական 48000-ոց զինուժը մինչև վերջ դիմադրեց մակեդոնացիներին ու արժանապատիվ նահանջեց մթնշաղին: Պարսկական տերությունը կործանվեց, իսկ Հայաստանը վերագտավ իր լիակատար անկախությունը:
Մ.թ.ա. 247 թվականին Պարսկաստանի տարածքում հաստատվեց Պարթև Արշակունիների թագավորությունը: Նրանց կրտսեր ճյուղը հաստատվեց հայոց գահին 52 թվականին՝ հիմք դնելով հայ Արշակունիների թագավորությանը: Հայերև և պարթև Արշակունիները ոչ միայն խաղաղ դրկիցներ էին, այլև՝ բարեկամներ, դաշնակիցներ, և միշտ միասին էին դիմագրավում հռոմեական զավթիչներին:
224 թվականին Իրանում պարթև Արշակունիների դեմ ապստամբեց պարսիկ Արտաշիր Պապական իշխանը և հաղթելով, կործանեց պարթևական պետությունն ու հիմք դրեց պարսիկ Սասանյան թագավորությանը: Սասանյաններն արդեն զրադաշտական էին: Սկիզբ առավ երկարատև հայ-պարսկական պատերազմ, որն ավարտվեց հայոց Խոսրով արքայի դավադիր սպանությամբ և պարսիկների կողմից Հայաստանի գրավմամբ:
Թուրքիան կանգնեցրել է ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում, սակայն եթե կարիք լինի, դրանք կվերսկսվեն: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Ավելի վաղ պաշտոնական Անկարանհայտարարել էր, որ կարիք չկա վերսկսել վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում, քանի որ Միացյալ Նահանգների կողմից տեղեկացվել է հյուսիսում սահմանամերձ տարածքից քրդական ուժերի լիակատար դուրսբերման մասին: Թուրքիայի պաշտպանության նախարարությունն այս հաղորդագրությունը տարածել էր Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների 6 ժամ տևած հանդիպումից հետո:
ԱՄՆ-ի միջնորդությամբ հաստատված հնգօրյա ժամկետը լրանալուց ժամեր առաջ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը երեկ իրիայի հյուսիս-արևելքում համատեղ ռազմական պարեկության մասին և քրդական ուժերին այդ շրջանն ազատելու նոր վերջնաժամկետ են ներկայացրել:
Թուրքիայի նախագահի հետ բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ կողմերին հաջողվել է ընդունել պատմական որոշումներ Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ:
Համաձայնագրի հիմնական դրույթները երեքշաբթի օրը Սոչիում կայացած ասուլիսի ժամանակ ներկայացրել են երկու երկրների արտգործնախարարները:
Ըստ համաձայնագրի՝ այսօր կեսօրից Ռուսաստանի ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանային ծառայության ստորաբաժանումները տեղակայվել են թուրք – սիրիական սահմանի սիրիական հատվածում՝ Թուրքիայի հռչակած անվտանգության գոտուց դուրս: Քրդերը ստանում են լրացուցիչ 150 ժամ՝ մոտ վեց օր, Սիրիայի սահմանամերձ շրջանները լքելու համար․ նրանք տեղափոխվում են ավելի խորը՝ թուրքական սահմանից հեռու: Քրդական ուժերի՝ սահմանից շուրջ 30 կիլոմետր հեռանալուց հետո Ռուսաստանը և Թուրքիան համատեղ կվերահսկեն սահմանը՝ 10 կիլոմետր խորության վրա դեպի արևելք և նույնքան՝ դեպի արևմուտք: Ընդ որում, որպես շփման գիծ հաշվում են ոչ թե դե յուրե սահմանը Թուրքիայի և Սիրիայի միջև, այլ այն գիծը, որից արևելք Թուրքիան հայտարարել է անվտանգության գոտի․ սա այն դեպքում, երբ Ռուսաստանը, հիշեցնենք, պարբերաբար հայտարարում է, որ աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը:
Իրանը տոնում է մահմեդական հեղափոխության 40-ամյակը: 1979 թվականի փետրվարի 1-ին այաթոլա Ռուհոլլահ Խոմեինին 14 տարի վտարանդի գործչի կարգավիճակում Ֆրանսիայում բնակվելուց հետո վերադարձել է հայրենիք և դարձել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը:
Շահը գահընկեց է արվել, և Իրանում 2500 տարի տևած միապետությունն ավարտվել է:
Տոնակատարությունները կտևեն 10 օր: Իրանում դրանք անվանում են «լուսաբացի տասնօրյակ»:
1979 թվականի փետրվարի 11-ին շահ Մոհամադ Ռեզա Փահլավիի կառավաությունը տապալվել է, և իշխանությունը ստանձնել են կարծ դիրքորոշման կողմնակից շիա մահմեդական առաջնորդները:
Այսօր հազարավոր մարդիկ հավաքվել են Թեհմանում՝ իսլամական հանրապետության հիմնադիր Խոմեինիի դամբարանի մոտ:
Իրանում քաղաքական մեծ ազդեցություն ունեցող Փորձագետների խորհրդի նախագահ, այաթոլա Ահմադ Ջանաթին իր ելույթում դատապարտել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները բարելավելու աջակիցներին:
«Անիծվեն նրանք, ովքեր կարծում են, թե մենք չենք կարող առանց ամերիկյան օգնության կառավարել մեր երկիրը, Ամերիկան անկում է ապրում, մենք չպետք է վախենանք Ամերիկայից», – հայտարարել է Ջանաթին:
7–րդ դար ժամանակաշրջան, որը համաձայն Հուլյան օրացույցի սկսվել է 601 թվականին և ավարտվել է 700 թվականին: Արաբական արշավանքները սկսվել են Արաբիայի միավորմամբ Մուհամմադ մարգարեի կողմից 622 թվականից սկսած: Մուհամմադի մահից հետո 632 թվականին Իսլամը տարածվեց Արաբական թերակղզում : 7-րդ դարում արաբները նվաճեցին Պարսկաստանը և վերջ դրեցին Սասանյան կայսությանը: 7-րդ դարի ընթացքում Արաբները նաև նվաճեցին Սիրիան, Պաղեստինը, Հայաստանը, Եգիպտոսը և Հյուսիսային Աֆրիկան:
Բյուզանդական կայսրությունում շարունակվեցին անհաջողությունները Արաբական խալիֆայության հզորացման ֆոնին:
Հարշան միացավ Հյուսիսային Հնդկաստանին` ստեղծելով փոքր պետություններ, որոնք կործանվել էին 6-րդ դարում Գուպտա կայսրության կողմից:
Չինաստանում Սույ դինաստիային փոխարինեց Թան դինաստիան, որը ընդլայնեց իր տարածքները Կորեաից մինչև Կենտրոնական Ասիա և պետք է ընդհարվեր արաբների հետ հետագայում: Չինաստանը սկսեց հասնել իր հզորության գագաթնակետին: Սիլլան միավորվեց Թան դինաստիայի հետ, որին միացավ Բաեկյեն և միավորեցին Կորեական թերակղզին մեկ առաջնորդի ներքո: Աշուկա ժամանակաշրջանը շարունակվեց Ճապոնիայում ամբողջ 7-րդ դարի ընթացքում:
Պարսիկների դեմ ծավալված ազատագրական կռիվները հզոր համաժողովրդական շարժումներ էին: Հայերը պարսկական տիրապետության դեմ մարտնչեցին բացառիկ նվիրվածությամբ ու անձնազոհությամբ: Նրանք մաքառում էին ոչ միայն հանուն հայրենի հավատի և ազատության, այլև հանդես էին գալիս համազգային շահերի պաշտպանությամբ:
Հայերի անձնուրաց պայքարը, նրանց տոկունությունն ու համախմբվածությունը տվեցին իրենց արդյունքները: Ճիշտ է, երկիրը չվերականգնեց անկախությունը, սակայն ձախողվեցին Հայաստանն ինքնավարությունից զրկելու, նրան կլանելու պարսկական արքունիքի ձգտումները: Հայ ժողովուրդը համառ պայքարով պահպանեց երկրի լայն ինքնավարությունը և դրանով իսկ տնտեսական ու մշակութային առաջընթացի հնարավորությունները:
Հայ ժողովուրդը միշտ էլ ակնածանքով է հիշել Վարդանանց և Վահանանց պատերազմների մասնակիցների հայրենանվեր սխրանքը: Հետագա սերունդների համար նրանք դարձել են հայրենասիրության խորհրդանիշ: V դ. ազատագրական պատերազմներն օտար նվաճողների դեմ պայքարի ամենահերոսական ու հիշարժան էջերից են: Դրանք հայ ժողովրդի դարերի խորքից եկող ազատասեր ոգու պատգամն են հետագա սերունդներին:
Երվանդունիների թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա. 570 – մ.թ.ա. 201 թվականներին: Կառավարել է Երվանդունիների թագավորական տոհմը՝ Մեծ Հայքի երեք թագավորական հարստություններիցմեկը։ Տարածքը կազմել է նվազագույնը 200 000 քառ. կմ (Երվանդ Վերջինի գահակալման տարիներին մ.թ.ա. 220-201 թվականներ), առավելագույնը՝ 400 000 քառ. կմ՝ Տիգրան Երվանդյանի օրոք (մ.թ.ա. 560-535 թվականներ)։
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Վանը՝ Վանի թագավորության արքաների նստավայրը։ Մ.թ.ա. 6-րդ դարում Հայաստանը վերածվում է Աքեմենյան պետության մարզի։ Նրա տարածքում առաջանում են երկու սատրապություններ։ Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքը շարունակում է մնալ Վանը, իսկ Արևելյան Հայաստանի վարչաքաղաքական կենտրոնն է դառնում Էրեբունին (Երևան)։ Աքեմենյան իշխանությունը տևում է երկու դար (մ.թ.ա. 522-331 թվականներ)։
Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից հետո Աքեմենյան կայսրությունը անկում է ապրում, իսկ Հայաստանը անկախանում է։ Երվանդ Գ արքան մայրաքաղաքը տեղափոխում է Արմավիր (մ.թ.ա. 331 թվական), իսկ Երվանդ Վերջինը կառուցում է Երվանդաշատ մայրաքաղաքը (մ.թ.ա. 220 թվական):
Տարբեր նվաճողների արշավանքները ետ մղելու համար հայկական ցեղերը սկսում են միավորվել մեկ պետությոն մեջ: Այդ պետությունը մ.թ.ա. 9-10-րդ դարերում գոյություն ունեցած Արարատյան թագավորությունն էր:
Ասորեստանյան աղբյուրները հաղորդում են, որ մ.թ.ա. 853 թ-ին այս պետության բանակը ներխուժել է Արարատյան թագավորոյթուն և գրավել մի շարք բերդեր: Երեք տարի անց ասորեստանցիները կրկնում են իրենց արշավանքը: Մ.թ.ա. 856 թ-ին Ասորեստանի բանակն իր թագավորի գլխավորությամբ գրավում է Վանա լճի հյուսիսում գտնվող Արարատի մայրաքաղաքը: Ասորեստանյան աղբյուրը այն անվանում է Արզաշկու: Մասնագետներից ոմանք գտնում են, որ այն քաղաքը միջնադարյան հայկական Արծկենն է, իսկ ոմանք էլ հավանական են համարում, որ այն Արճեշն է:
Նույն ասորեստանյան աղբյուրը հաղորդում է, որ Արարատի արքան` Արամեն, պարտություն կրելուց հետո բարձրացավ լեռները: Արամեյի անվան հետ է կապված հայերի նախահայր Արամի մասին լեգենդը: Արամեյի մասին աղբյուրները այս իրադարձություններից հետո լռում են:
Արարատի հաջորդ արքան Սարդուրի I-ին է (մ.թ.ա. 845-825 թթ.): Նա թողել է արձանագրություն, որը ասորերեն է: Սարդուրին նշում է իր տիտղոսաշարը, որը գրեթե ամբողջովին կրկնում է Ասերեստանի արքաների տիտղոսաշարը միակ բացառությամբ` Ասորեստան տերմինի փոխարեն օգտագործվում է Նաիրի տեղանունը: Այս արձանագրության մեջ Սարդուրի I-ը հաղորդում է, որ իր մայրաքաղաքը ավերված Արզաշկուից տեղափոխվել է Վանա լճի արևելյան ափին գտնվող Տուշպա (Վան): Սարդուրի I-ը տալիս է իր հոր անունը` Լուտիպրի: Սարդուրի I-ը իր հորը չի անվանում արքա: Արևելքում գոյություն ուներ սովորություն, որի համաձայն իշխող գահակալները անխտիր տալիս էին նույն գահին նախկինում բազմած իրենց հայրերի և պապեի անունները: Այս պարագայում դա չկա: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Արամեյից հետո Արարատյան թագավորության իշխող դինաստիան փոխվել է և Սարդուրի I-ը նոր դինաստիայի հիմնադիրն է: