Posted in Պատմություն

Ռուբինյաններ

Տեսակազնվական տոհմ
Մասն էՀայ ազնվականություն
ԵրկիրԿիլիկիայի Հայկական Թագավորություն
ԾագումԲագրատունիներ
ՏիտղոսներՀայոց Իշխան
Հայոց Թագավոր
ՀիմնադիրՌուբեն Ա
Մեծագույն ներկայացուցիչԼևոն Բ
Հիմնում1080
Ավարտ1226
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքՔրիստոնեություն
Կրտսեր
ճյուղեր
Հեթումյաններ

Թագավորներ

1187–ին Ռուբեն Գ գահը կամովին հանձնել է Լևոն Բ–ին, որը շրջակա թշնամիների դեմ շահած մի շարք նոր հաղթանակներով բարձրացրել է պետության կշիռն ու հեղինակությունը։ 1198–ին,  «Թագավոր ամենայն Հայոց, և նահանգին Կիլիկէացոց, և Իսաւոիոյ», նա Հայոց իշխանապետությունը հռչակել է Հայոց թագավորություն, որն ստացել է միջազգային լայն ճանաչում։ Մի շարք էական բարեփոխումներով Լևոն Բ ամրապնդել է պետության քաղաքական հզորությունը, խթանել տնտեսության, մշակույթի ու լուսավորության ընդհանուր վերելքը։

1045 թ. պատմական հայրենիքում գրեթե առանց պայքարի, առանց կռվի օտարին նվիրեցինք ազգային պետականությունը՝ Բագրատունիների թագավորությունը, բայց ուղիղ 35 տարի անց հայրենիքի սահմաններից անդին` Լեռնային Կիլիկիայում, Ռուբեն Բագրատունին մի բուռ քաջերով պայքարի ելավ հզոր Բյուզանդական կայսրության դեմ, հաղթանակեց և հիմք դրեց Ռուբինյանների անկախ իշխանապետության, որ մեկ դար անց պետք է թագավորություն դառնար… Կիլիկիայում հայերը բնակվել են անհիշելի ժամանակներից: Արտաշեսյանների օրոք Կիլիկիան որոշ ժամանակ նաև Մեծ Հայքի թագավորության մաս է կազմել: Իսկ XI դարի սկզբից, երբ Վասպուրականի վերջին թուլակամ թագակիրը՝ Սենեքերիմ Արծրունին, 1021 թ. կազմակերպեց ամոթալի գաղթը, շատ հայեր բնակություն հաստատեցին Լեռնային Կիլիկիայում: Եվ XI դարում Կիլիկիայում հայությունն արդեն մեծամասնություն էր կազմում:

Ռուբինյանների գահացանկը

  1. Ռուբեն Ա 1080-1095
  2. Կոստանդին Ա 1095-1100
  3. Թորոս Ա 1100-1129
  4. Լևոն Ա 1129-1137
  5. Թորոս Բ 1145-1169
  6. Ռուբեն Բ 1169
  7. Մլեհ 1169-1175
  8. Ռուբեն Գ 1175-1187
  9. Լևոն Բ 1187-1219
  10. Լևոն Ե 1320֊1342
Կիլիկիայի գլխավոր խորհրդանշանները. թագադիր առյուծ և խաչ

Կիլիկիայի հայկական իշխանություն կամ Կիլիկիայի հայոց իշխանապետություն (արևմտյան գրականության մեջ նաև՝ Փոքր Հայք կամ Փոքր Հայաստան), հայկական միջնադարյան պետություն՝ Ռուբինյան իշխանների գլխավորությամբ (1080-1198)։ Այն ստեղծվել էր սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Կիլիկիա գաղթած հայերի կողմից։ Գտնվելով Մեծ Հայքից դուրս՝ այն զբաղեցնում է պատմական Կիլիկիա շրջանը։

Կիլիկիա անվան ստույգ ծագումնաբանություն չկա, սակայն որոշ գիտնականների կարծիքով Կիլիկիա անունը ծագել է եբրայերեն «քելկիմ», «քալեկ» կամ հունական «կալիս», «կալիկա» բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են «քարքարոտ»։

Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Բարձրբերդն էր, իսկ 1098 թվականից՝ Վահկա ամրոցը։ Դաշտային Կիլիկայի նվաճումից հետո մայրաքաղաքն է դառնում Սիսը, որը վարչաքաղաքական ու մշակութային դերը չի կորցնում նաև թագավորություն շրջանում (13-14–րդ դարեր)։ Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ողջ Մերձավոր Արևելքում։ Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի մուսուլմանական ծովում»։ Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր սելջուկների իշխանության տակ, կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ 1198 թվականին Լևոն Բ Մեծագործի:

Posted in Պատմություն

Հայկազուն Երվանդական թագավորության թագավորները

Ք.ա. 7-րդ դարի վերջից 3-րդ դարի վերջ

  1. Պարույր Նահապետ-Ք.ա 612-580-ական թթ
  2. Երվանդ Ա Սակավակյաց-Ք.ա 580-570-ական թթ
  3. Տիգրան Ա Երվանդյան-Ք.ա 370-525-ական թթ
  4. Վահագն-Ք.ա 6-րդ դարի վերջ
  5. Երվանդ Բ Սատրապ-Օրոնտես-Ք.ա 401-թթ
  6. Երվանդ Գ Սատրապ-Օրոնտես-Ք.ա 336-331-թթ
  7. Շեմ-Սամոս Երվանդյան-Ք.ա 260-240-թթ
  8. Արշամ Երվանդյան-Ք.ա 240-220-թթ
  9. Երվանդ Դ-Ք.ա 220-201-թթ

Վանի Թագավորության թագավորները

Ք.ա 9-7-րդ դարեր

1.Սարդուրի Ա-Ք.ա 835-825-թթ

2.Իշպուինի- Ք.ա 825-810-թթ

3. Մենուա-Ք.ա 810-786-թթ

4. Արգիշտի Ա-Ք.ա 786-764-թթ

5. Սարդուրի Բ-Ք.ա 764-735-թթ

6. Ռուսա Ա-Ք.ա 735-710-թթ

7.Արգիշտի Բ-Ք.ա 710-685-թթ

8.Ռուսա Բ-Ք.ա 685-645-թթ

9. Սարդուրի Գ-Ք.ա 643-վերջին Թագավոր

10. Էրմինա և Ռուսա Գ

Արտաշեսյան Թագավորության Թագավորները

Ք.ա 2-րդ դարի սկիզբ 1-ին դարի վերջ

1.Արտաշես Ա-Ք.ա 189-160-թթ

2. Արտավազդ Ա-Ք.ա 160-115-թթ

3. Տիգրան Ա-Ք.ա 115-95-թթ

4. Տիգրան Բ Մեծ-Ք.ա 95-55-թթ

5.Արտավազդ Բ-Ք.ա 55-34-թթ

6. Արտաշես Բ-Ք.ա 30-20-թթ

7. Տիգրան Գ-Ք.ա 20-8-թթ

8.Տիգրան Դ-Ք.ա 8-5-թթ

9. Արտավազդ Գ-Ք.ա 5-2-թթ

10. Տիգրան Դ և Էրմինա -Ք.ա 2-1-թթ

Posted in Պատմություն

ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հնագույն ժամանակներից Կիլիկիայի հիմնական բնակիչներն էին հայերը, ասորիները, հրեաները, հույները: X դ. հայ բնակչությունը այնքան ստվարացավ, որ Տարսոնում հիմնադրվեց հայ եկեղեցու նոր եպիսկոպոսական թեմ: 1080 թ. Լեռնային Կիլիկիայում հաստատված Ռուբեն Ա իշխանին հաջողվեց թոթափել Բյուզանդիայի գերիշխանությունը: Հիմնվեց Ռուբինյան իշխանապետությունը: 1198 թ. Լևոն Բ իշխանապետը օծվեց Հայոց թագավոր: XII – XIII դդ. Կիլիկիայի թագավորությունը միջազգային հեղինակություն վայելող երկիր էր: Նրա հետ հաշվի էին նստում անմիջական հարևանները՝ Իկոնիայի սուլթանությունը, Անտիոքի դքսությունը, Եդեսիայի կոմսությունը, ինչպես նաև Բյուզանդիան, Հռոմեական սրբազան կայսրությունը, Վենետիկի ու Ճենովայի հանրապետությունները: 1375 թ. մամլյուքները գրավեցին Կիլիկիայի մայրաքաղաք Սիսը: Շուրջ երեք հարյուրամյակ գոյատևած Կիլիկիայի Հայկական թագավորությունը կորցրեց իր անկախությունը:

Կիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկ - Վիքիպեդիա՝ ազատ  հանրագիտարան

Անվան այլ կիրառումների համար ՝ Կիլիկիա Կիլիկիայի հայկական թագավորություն, հայտնի է նաև որպես Կիլիկյան Հայաստան, Փոքր Հայք կամ ուղղակի Հայաստան, միջնադարյան հայկական անկախ պետություն։ Գտնվելով Մեծ Հայքից դուրս՝ այն զբաղեցնում էր պատմական Կիլիկիա շրջանը։

Կիլիկիայի Հայկական Թագավորություն (Միջին հայերեն՝ Կիլիկիոյ Հայոց Թագաորություն, հայտնի է նաև որպես Կիլիկյան Հայաստան կամ Փոքր Հայք կամ Հայաստան), միջնադարյանհայկական անկախ պետություն՝ ստեղծված սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Կիլիկիա գաղթած հայերի կողմից։ Պետությունը հիմնադրվել է Ռուբինյանների կողմից, ովքեր Բագրատունիների շառավիղ էին։ Ռուբինյանների իշխանությունը թագավորություն հռչակվեց 1198 թ-ին։ Ռուբինյանների տոհմի վերջին ներկայացուցիչը Զապել թագուհին էր, ում մահից հետո՝ 1252 թ-ին, գահն անցնում է Հեթումյաններին։ 1341 թ-ին գահն անցնում է Լուսինյաններին։ Կիլիկյան Հայաստանը դադարում է գոյություն ունենալուց 1375 թ-ին. դրանից հետո գահին հավակնում էին Կիպրոսի Լուսինյանները։ 1485 թ-ին, երբ Շառլոթ Կիպրացին ամուսնացավ Սավոյան հարստության ներկայացուցչի հետ, Կիլիկյան Հայաստանի թագավոր տիտղոսն անցավ Սավոյան հարստության ներկայացուցիչներին։ Տիտղոսը մնաց գործածության մեջ մինչև 1861 թ.։

Իշխաններ

ԱնունԿյանքի
ժամանակաշրջան
Գահակալման
սկիզբ
Գահակալման
ավարտ
ՀարստությունԾանոթագրություններ
Ռուբեն Ա1025-109510801095Ռուբինյաններ
Կոստանդին Աանհայտ-110010951100Ռուբինյաններ
Թորոս Աանհայտ-112911001129Ռուբինյաններ
Լևոն Աանհայտ-113911291137Ռուբինյաններ
Թորոս Բանհայտ-116911451169Ռուբինյաններ
Ռուբեն Բանհայտ-116911691169Ռուբինյաններ
Մլեհանհայտ-117511691175Ռուբինյաններ
Ռուբեն Գ1145-118711751187Ռուբինյաններ
Լևոն Բ1150-121911871198ՌուբինյաններԹագադրվում է որպես
Կիլիկիայի Հայոց Արքա

Թագավորներ և թագուհիներ

ԱնունԿյանքի
ժամանակաշրջան
Գահակալման
սկիզբ
Գահակալման
ավարտ
ՀարստությունԾանոթագրություններՊատկեր
Լևոն Բ1150-121911871219ՌուբինյաններԱռաջին թագավոր
Զաբել1215-125212221252ՌուբինյաններԹագուհի և գահակից
Հեթում Ա1213-127012261270ՀեթումյաններԹագավոր և գահակից
Լևոն Գ1236-128912701289ՀեթումյաններԱռաջին թագավոր
Հեթում Բանհայտ-130712891294ՀեթումյաններՀրաժարվել է գահից ի
օգուտ Թորոսի
Թորոս Գ1271-129812931298ՀեթումյաններԿառավարեց Հեթում Բ-ի
հետ համատեղ
Հեթում Բանհայտ-130712951296ՀեթումյաններԹորոս Գ-ի գահակից
Սմբատ1276-131112961298ՀեթումյաններՈւզուրպատոր
Կոստանդին Բանհայտ12981299Հեթումյաններ
Հեթում Բանհայտ-130712991303ՀեթումյաններԼևոն Գ-ի խնամակալ
Լևոն Դանհայտ-130713031307Հեթումյաններ
Օշին Աանհայտ-132013071320Հեթումյաններ
Լևոն Ե13201341Հեթումյաններ
Կոստանդին Գանհայտ-134513431345ՀեթումյաններԸնտրվել է ազնվականության կողմից
Կոստանդին Դ13441362Հեթումյաններ
Կոստանդին Եանհայտ-137313621373Հեթումյաններ
Լևոն Զ1340-139913741375Լուսինյաններ

Հավակնորդներ

ԱնունԿյանքի
ժամանակաշրջան
Գահակալման
սկիզբ
Գահակալման
ավարտ
Հարստություն
Լևոն Զ1340-139913751399Լուսինյաններ
Ջեյմս Ա Կիպրացի13961398Լուսինյաններ
Յանուս Կիպրացի13981432Լուսինյաններ
Ջոհն Բ Կիպրացի14321458Լուսինյաններ
Շառլոթ Կիպրացի14581467Լուսինյաններ

Կիլիկիայի հայկական պետության մեծ իշխանների գահացանկը

Ռուբեն Ա (1080–95 թթ. ), Կոստանդին Ա (1095–1100 թթ.), Թորոս Ա (1100–29 թթ.), Լևոն Ա (1129–37 թթ.), Թորոս Բ (1145–69 թթ.), Ռուբեն Բ (1169 թ.), Մլեհ (1169–75 թթ.), Ռուբեն Գ (1175–87 թթ.), Լևոն Բ (1187–98 թթ.)

Թագավորների գահացանկը

Լևոն Բ (1198–1219 թթ.), Զաբել (1219–22 թթ.), Ֆիլիպ (1222–25 թթ.), Հեթում Ա (1226–69 թթ.), Լևոն Գ (1269–89 թթ.), Հեթում Բ (1289–96, 1299–1301 թթ.), Սմբատ (1296–98 թթ.), Կոստանդին Բ (1298–99 թթ.), Լևոն Դ (1301–08 թթ.), Օշին Ա (1308–20 թթ.), Լևոն Ե (1320–42 թթ.), Գվիդոն կամ Կոստանդին (1343–44 թթ.), Կոստանդին Դ (1345–63), Կոստանդին Ե (1365–73 թթ.), Լևոն Զ  (1374–75 թթ.)

Posted in Պատմություն

Հայկական մշակույթը 16-17-րդ դարերում, գործիչներ և ուղղություններ

Հայկական մշակույթ:

Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է։ Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ։

Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն։

Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում։

Դիցաբանություն:

Հայոց հեթանոս աստվածների առաջին դիցարանը ձևավորվել է հայ ժողովրդի կազմավորմանը զուգընթաց՝ կրոնապաշտամունքային հավատալիքների ազդեցությամբ։

Լեզու:

Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզու է։ Այն Հայաստանի և Արցախի Հանրապետության պետական լեզուն է։ Օգտագործվում է նաև Հարավային Կովկասում  Ռուսաստանում , Եվրոպայում  Մերձավոր Արևելքում  ԱՄՆ-ում, Կանադայում, Լատինական Ամերիկայում  Ուիզբեկստանում, Ղազախստանում, Հնդկաստանում, Ավստրիալիայում և այլ պետությունների սփյուռքահայ համայնքներում։ Հայերեն լեզվակիրների քանակը կազմում է 7-9 միլիոն մարդ

Գրականություն:

Առաջին գրավոր հուշարձանները Հայաստանի տարածքում թվագրվում են ուրարտական շրջանին։ Հայոց այբուբենի ստեղծումից հետո սկիզբ է դրվում հայերեն ինքնուրույն գրականությանը։ Հայոց հնագույն բանավոր ավանդազրույցները, լեգենդներն ու առասպելները առաջին անգամ գրի են առնվել 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացու կողմից։ 440-ականներին է գրվել ազգային գրականության առաջին կոթողը՝ Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործունեության նկարագրությանը։ 

Միջնադարյան հայ պոեզիայի գագաթներից է հայրեննեի արվեստը։ Դրանց թիվը հասնում է մոտ հինգ հարյուրի, որոնք մեծ մասամբ պատկանում են անանուն հեղինակների։

17-18-րդ դարերում գրական գերակշռող սեռը քնարերգությունն է, որ զարգացել է 3 հիմնական ուղղություններով՝ կրոնահայրենասիրական բանաստեղծություն, և ժողովրդագուսանական երգ։ Այս ուղղությունները, իրենց բնորոշ գծերով հանդերձ, միմյանցից խստորեն տարանջատված չեն։ Բնորոշ է Մարտիրոս Ղրիմեցու գրական ժառանգությունը, որտեղ համատեղվել են հոգևոր երգը, աշխարհիկ տաղը, աշուղը, ոտանավորը։

Posted in Պատմություն

Հայերն ու Առաջին Համաշխարհայինը

Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին:

Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին, Արևելյան Հայաստանի, արևմտահայության, Ռուսաստանի հայ բնակչության և արտերկրի հայկական համայնքների մասնակցությունը 1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմին։

Հայերր գործուն մասնակցություն են ունեցել ինչպես Առաջին Համաշխարհային, այնպես էլ նրա ավարտից Հետո մինչև 1920 թ. վերջերը պատերազմական տարբեր ռազմաբեմերում տեղի ունեցած մարտական գործողություններին։ Միայն 1914—1915 թթ. Թուրքիայում բնակվող շուրջ 3 միլիոն հայերից բանակ զորակոչվեցին ավելի քան 300 հազար հայ երիտասարդներ, որոնք նախ` օգտագործվեցին աշխատանքային գումարտակներում, ապա` համարյա ամբողջովին ոչնչացվեցին թուրքերի կողմից: Հայ ժողովուրդը ակտիվ մասնակցությունը Առաջին Համաշխարհային պատերազմին, մեծ զոհողությունների գնով զգալի ներդրում ունեցավ Ռուսաստանի ու ամբողջ Անտանտի հակառակորդ Թուրքիայի դեմ տարած հաղթանակում քաղաքական լուրջ պատճառներով ըստ արժանվույն չփոխհատուցվեց:

Հայ կամավորականներ Առաջին համաշխարհային պատերազմում: 1-ին դրուժինայի 3-րդ գումարտակ:

1914 թ. ցարական Ռուսաստանի և Ֆրանսիայի կառավարող շրջանները կոչով դիմեցին հայերին, եթե հայերը կամավորական ջոկատներ կազմեն՝ ֆրանսիական և ռուսական զորքերի կազմում Թուրքիայի դեմ կռվելու համար, ապա Կիլիկիան և Արևմտյան Հայաստանն ինքնավարություն կստանան՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի հովանավորության շնորհիվ:

Posted in Պատմություն

Քսենոփոնն ու Հայաստանը

Մինչ անցնեմ տվյալ պատմությաննը կցանկանամ մի քանի խոսքով ներկայացնեմ Քսենոփոնի մասին:

 Շարունակելով այն թեման, որ մենք շատ քիչ գիտենք իրոք հետաքրքիր թեմաների մասին` ուզում ենք անդրադառնալ հայտնի փիլիսոփա, պատմագիր և զորավար Քսենոփոնի` Հայաստանի մասին գրառումներին: Քսենոփոնը ծնվել է հարուստ արիստոկրատի ընտանիքում: Աշակերտել է փիլիսոփա Սոկրատեսին, որի դպրոցում  ձևավորվել են նրա հասարակական ու պատմագիտական հայացքները: 

Ք.ա. 401 թ. Աքեմենյան(ներկայիս Պարսկաստան) տիրակալների մեջ պայքար էր սկսվել պարսից գահի համար: Տիրակալներից մեկը 10-հազարանոց զորք վարձեց  հույներից, որոնց զորահրամանատարը Քսենոփոնն էր: Սակայն զորքը դեռ նոր էր հասել Միջագետք, երբ մահացավ զորքը վարձող Կյուրոս Կրտսերը: Հունական զորքը պետք է շտապ վերադառնար Հունաստան և վերադարձի ճամփան անցնում էր Հայաստանով: Քսենոփոնը Հայաստանում անցկացրած ժամանակը նկարագրել է իր Անաբասի (10000-ի նահանջը) գրքում, որտեղ նա զարմանքով էր պատմում հայոց երկրի շքեղության և բարեկեցության մասին: Նրա խոսքով հայերը անկախ և ինքնիշխան ժողովուրդ էին: Քսենոփոնի խոսքերով չկար մի տուն, որտեղ նրանց չընդունեին և չհյուրասիրեին: Քսենոփոնը գրել է, թե՝ առաջին անգամ գարեջուր տեսել է Հայաստանում: Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավե անոթ) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի: Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր: Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր:

Posted in Նախագծային աշխատանք, Պատմություն, Uncategorized

Սեպտեմբերի 15-ը պատմության մեջ

Ինչեր են տեղի ունեցել սեպտեմբերի 15-ին?

Տվյալ ամսվա ամսի 15-ին տարբեր տարիների ընթացքում տեղի է ունեցել տարբեր իրադարձություններ, իհարկե դրանցից յուրաքանչյուրին կարող եք ինքներդ ծանոթանալ, իսկ ես կփորձեմ ներկայացնել այն ամենը ինչը ես ինքս եմ պեղել։

Առաջինը կխոսեմ Լեման եղբայրներ մասին։ 2008 թվական, երբ տեղի ունեցավ փլուզումը Լեման եղբայրները ամբողջ երկրի 4-րդ ամենամեծ ներդրումային բանկն էր, որը ուներ շուրջ 25000 աշխատակիցներ։ 1844թվականին գերմանացի ներգաղթյալ Հենրի Լեմանի կողմից, Ալաբամա նահանգի Մոնտեգոմեիր քաղաքում բացեց մի խանութ, այն համեստ և չոր ապրանքների համար խանու էր։ Այս իրադարձությունների հետո 1850 թվականին, երբ Հենրի եղբայրներ ՝ Էմանուելն ու Մայերը միացան նրանց բիզնեսը հայտնի դարձավ որպես Լեման եղբայրներ անվամբ։ Ավելացնեմ որ Լեմանը նաև ընդլայնեց վարկերի ծագման մեջ ՝ ձեռք բերելով 5 հիպոտեքային վարկատու 2003-2004 թվականների միջև, ներառյան ոմանք,ովքեր մասնագիտացված էին անշարժ հիպոթեքային վարկերի գծով, որոնք տվեցին ավելի թույլ վարկով վարկառուններին, որոնք սովորաբար չէին կարողանա հօպոթեք ձեռք բերել։

Այս պահին այսքանը Լեման եղբայրների մսին, եթե ցանկանում եք իմանալ ավելին գնացեք այս հղումով։

Հղումը։

Հաջորդը կխոսեմ Բրիտանիայի ճակատամարտի մասին։

1940 թվական սեպտեմբերի 15- <<Բրիտանիայի ճակատամարտում ալիքը շրջվում է>>։

Բրիտանիայի ճակատամարտը հասնում է գագաթնակետին, երբ (RAF) թագավորական ռազմաօդային ուժերը 1 ժամից պակաս տեղովությամբ 2 մարտերում խոցում էր 56 ներխուժող գերմանական ինքնաթիռ։ Թանկ արշավը համոզեց գերմանական հրամանատարությունը, որ Luftwaffe-ն չի կարող հասնել Բրիտանիայի օդային գերակայունության վրա, և իսկ հաջորդ օրը ցերեկային հարձակումը փոխարինցեվ գիշերային թռիչքով ՝ որպես պարտության զիջում։ Սակայն նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերը սեպտեմբերի 19-ին հետաձգեց <<Առյուծ>> գործողությունը անորոշ ժամանակաով։ Սակայն գերմանական ծանր օգնության գրոհները Լոնդոնում և բրիտանական այլ քաղաքներում կշարունակվեին մինչև 1941-թվականի գարուն։ Փաստացի Բրիտանիայի ճակատամարտը հաղթեց։

Հղումը։

Շարունակելի․․․

https://www.history.com/this-day-in-history/south-vietnamese-forces-retake-quang-tri-cit

Posted in Պատմություն

Մահաթմա Գանդի մարդ ով փոխեց պատմության ընթացքը

Մոհանդաս Կըրըմչընդ Գանդի , Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից և գաղափարախոսներից։

1888 թվականին՝ 20 տարի չբոլորած, Մահաթմա Գանդին մեկնում է Լոնդոն, որտեղ 3 տարի սովորում է իրավաբանության ֆակուլտետում և ավարտում։ 1893 թվականին նա աշխատանքի է տեղավորվում Հարավային Աֆրիկայում։ Այնտեղ սկսում է իր և իր տեղացիների պաշտպանության գործընթացը։ Նա մշակում է սկզբունքներ, որոնք հիմնվում են արիության, արդարության ու ոչ բռնության վրա։

Նախաձեռնել էր Սատյագրահայի դիմադրություն բռնակալության դեմ քաղաքացիական անհնազանդության, խստորեն առանց բռնության որով Հնդկաստանը շահել է իր անկախությունը և մեծապես ազդել է ամբողջ աշխարհում նմանատիպ շարժումների տարածման վրա՝ քաղաքացիական իրավունքների և ազատության համար։ Նա ճանաչվել է աշխարհում իբրև Մահաթմա Գանդի “Մեծն Հոգի” և Հնդկաստանում իբրև Բապու։ Նա ճանաչվել և հարգվել է Հնդկաստանում իբրև Հնդկաստանի հայրը։

Գանդին հայրենիք է վերադառնում առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1915 թվականին, և դառնում ազգայնական շարժման առաջնորդը։ Օգտագործելով «Սատյարգրահայի» սկզբունքները՝ Գանդին գլխավորում է Հնդկաստանի անկախության պայքարը Բրիտանիայի դեմ։ Բրիտանացիները հաճախ ձերբակալում էին Գանդիին՝ Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանում ցուցաբերած ակտիվության համար. նա 7 տարի անցկացրել է բանտում։

Երկրորդ համաշխարհային պատերազմից երկու տարի անց՝ 1948 թվականի հունվարի 13-ին Հնդկաստանում բախումներ են տեղի ունենում, և Գանդին հացադուլ է հայտարարում։ Նա այդ ժամանակ 78-ամյա ծերունի էր։ Հինգ օր անց ընդդիմադիրները խոստանում են դադարեցնել պայքարը, և Գանդին ընդհատում է հացադուլը։ Հացադուլից 12 օր անց մոլեռանդ-հինդու Նաթհուրամ Գոդզեն՝ Գանդիի հակառակորդը, 3 անգամ կրակում է Մահաթմայի որովայնին և կրծքավանդակին։ Վերջինս մահամերձ վիճակում շարժումներով ցույց է տալիս, որ ներում է մարդասպանին։ 1948 թվականի հունվարի 30–ին նա մահանում է։

Մահաթմա Գանդին ապրել է չափազանց համեստ կյանքով։ Նա ընդունում էր գերազանցապես բուսական սնունդ, հաճախ էլ ոչինչ չէր ուտում ինքնամաքրման և սոցիալական բողոքի համար։ Նրա տարեդարձը՝ հոկտեմբերի 2-ը Հնդկաստանում նշվում է իբրև Գանդի Ջայանտի ազգային տոն, իսկ աշխարհում՝ Ոչ-բռնության միջազգային օր։

Posted in Պատմություն

Հայկական հարցի միջազգայնացումը, Սան Ստեֆանո, Բեռլին

Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիր

1878թ. փետրվարի 19-ին կնքվեց ռուս-թուրքական հաշտությունը Սան Ստեֆանո ծովափնյա ավանում՝ հայ մեծահարուստ Առաքել Դադյանի ամառանոցում: Ըստ այդ պայմանագրի Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով: Էրզրումը և Բասենը վերադարձվում էին Օսմանյան կայսրությանը:

Սան Ստեֆանոյի պայմանագրում արծածվեց նաև 19-րդ դարի երկրորդ կեսի հայ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական առանցքը կազմող Հայկական հարցը: Այն, Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս լինելով, այդ ժամանակաշրջանում վերաբերում էր արևմտահայության ազատագրության կամ ինքնավարության խնդրին:

Սան Ստեֆանոյի պայմանագրում տեղ գտան Հայաստանին և հայերին վերաբերող առանձին հոդվածներ և ձևակերպումներ, որոնց դրույթները մասամբ էին համընկնում հայերի առաջադրած պահանջներին: 16-րդ հոդվածով Բարձր դուռը պատավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված և կրկին Թուքիային վերադարձվելիք գավառներում անհապաղ բարեփոխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չեքեզներից: 25-րդ հոդվածն իրավունք էր տալիս ռուսական զորքերին 6 ամիս ժամկետով մնալու Հայաստանում: 27-րդ հոդվածով թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսների աջակցած քրիստոնյաներին:

Այս ձևակերպումներում կային շատ անորոշություններ, ըստ 16-րդ հոդվածի՝ ստացվում էր, որ Օսմանյան կայսրությունում հայերի հալածանքների մեղավորները ոչ թե թուրքական իշխանություններն են, այլ քրդերն ու չերքեզները: Նման ձևակերպումը ոչ թե կերաշխավորեր հայերի անվտանգությունը, այլ կսրեր նրանց հարաբերությունները հարևանների հետ. դա, անշուշտ, ձեռնտու էր սուլթանին: Պարզ չէր, թե ռուսական զորքերը միայն 6 ամսում ինչպես պետք է ներազդեին բարեփոխումների իրագործման վրա, ի՞նչ իրական երաշխիքներ կային ռուսներին աջակցած հայերի անվտանգության համար և այլն:

Այդուհանդերձ, պայմանգիրը հայերի համար ուներ նաև դրական նշանակություն. նախ՝ Արևմտյան Հայաստանի մի զգալի հատված անցնում էր Ռուսաստանին: Երկրորդ՝ պայմանագրում «Հայաստան» անվան գործածումը ստիպում էր սուլթանական կառավարությանն առաջին անգամ դիվանագիտական մակարդակով ընդունելու, որ կայսրության կազմում, ի թիվս նվաճված այլ երկրների, գոյություն ունի նաև հայերի հայրենիք Հայսատանը , որտեղ բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն կա: Եվ վերջապես՝ Հայկական հարցը, դառնալով միջազգային հարց, նոր լիցք էր հաղորդում հայ ազգային-ազատագրական պայքարի հետագա ծավալմանը:

Բեռլինի վեհաժողով

Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկական հարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս։ Բեռլինի պայմանագրում հայերին էր վերաբերում 61-րդ հոդվածը.՝ Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը.

Բեռլինի կոնգրեսում Հայկական հարցը դուրս բերվեց Թուրքիայի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ոլորտից և դրվեց միջազգային դիվանագիտության սեղանին, որն անիրական դարձրեց այդ հարցը լուծելու հեռանկարները, մյուս կողմից այն դարձավ միջազգային առարկաբազում դժբախտություններ բերելով հայ ժողովրդին:

Հուսախաբ լինելով դիվանագիտական ուղիներով այն լուծելու հեռանկարից` հայ գործիչները թուրքական բռնակալությունից իրենց ժողովրդի ազատագրվելը կապեցին հեղափոխական պայքարի հետ:

Ուսումնասիրելով այս թեման հասկացա, որ Սան-Ստեֆանոյի կետերով շատ տարածքներ անցնելու էին ռուսներին, իսկ խոշոր պետությունները միայն դեմ էին դրան։ Մինչդեռ Բեռլինի պայմանագրով Ռուսաստանի կողմից գրավված տարածքները վերադարձվում էին Թուրքիային՝ կանխելով ռուսների ազդեցության ամրապնդումը Կովկասում։

Ռուսաստանին էր մնում Կարսը՝ շրջակա գավառներով: Կարս բերդաքաղաքը շուտով դարձավ նորաստեղծ Կարսի մարզի կենտրոն, դրա մեջ մտան Կարսի, Արդահանի, Կաղզվանի և Օլթիի գավառները: Այն մտցվեց Կովկասի փոխարքայության կազմը՝ որպես առանձին վարչական միավոր:

Ի՞նչ դասեր քաղեցին հայերը Բեռլինի վեհաժողովից։

Բեռլինի դաշնադրությունում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի փոխարեն մտցվել է նոր հոդված՝ 61-րդը, որտեղ ասված էր հետևյալը. «Բարձր Դուռը հանձն է առնում հայաբնակ վայրերում անհապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից։ Այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին նա պարտավոր է պարբերաբար հաղորդել պետություններին, որոնք պետք է հսկեն դրանց գործադրությունը»։ Սակայն այդ հոդվածի իրագործման հսկողությունը դրվում էր վեհաժողովի մասնակից բոլոր պետությունների վրա, ինչը վերջիններիս հնարավորություն էր տալիս միջամտելու Թուրքիայի ներքին գործերին։ Վեհաժողովը պարտավորեցնում էր Ռուսաստանին իր զորքերն անհապաղ դուրս բերել գրավված տարածքներից և ոչ մի երաշխիք չէր տալիս 61-րդ հոդվածի կենսագործման համար։ Բացի այդ, «Հայաստան» բառը փոխարինվում էր «Հայկական մարզեր» և «Հայաբնակ վայրեր» բառակապակցություններով։ Այսինքն՝ օսմանյան կողմն ազատվում էր այդ երկրամասը հայերի հայրենիք ընդունելու Սան-Ստեֆանոյի պայմանագրի ձևակերպումից։ Ռուսաստանին էր անցնում Կարսի մարզը, իսկ Ալաշկերտն ու Բայազետը հանձնվում էին Թուրքիային։ Այդ վեհաժողովից հետո հայերը հիասթափված էին։ Խրիմյան հայրիկը կոչ արեց Հայերին, որ պետք չէ թղթով ու բանակցությամբ ապրել, այլ զենքով։ Հայ գործիչները հասկացան,որ խնդրանքով ու աղերսանքով ժողովուրդը չի փրկվի, հայությունն իր փրկությունը կարող է ձեռք բերել միայն պայքարով:

Մեծ տերությունները հանդես եկան հայկական բարեփոխումներն իրականացնելու պանաջներով՝ նպատակ ունենալով Թուքիայից զիջումներ կորզելու իրենց օգտին: Սուլթանական կառավարությունն օտար երկրների միջամտություններից ազատվելու համար նախընտրեց Հայկական հարցի լուծման ուրույն ուղի՝ հայերին ցեղասպանելու քաղաքականությունը:

Posted in Նախագծային աշխատանք, Պատմություն

Հայկական դիվանագիտությունը 18-րդ դարում

Հայաստանի ազատագրության Մոսկովյան ծրագիրը: XVIII դարի վերջերին Ռուսաստանր մեծ ջանքեր էր գործադրում ծովային նոր, հարմար ուղիների տիրելու համար: Հետաքրքրություններից մեկն աղերսվում էր Սև և Ազովի ծովերի հետ, որոնք գտնվում էին Թուրքիայի տիրապետության ներքո: Կասպից ծովը նրա առջև բացում էր անկում ապրող Պարսկաստանի մետաքսով ու հումքով հարուստ տարածքները: Սակայն այդ պահին Ռուսաստանի համար առաջնահերթը հյուսիսային ծովային ամենադժվարագույն ու ամենաշահավետ ուղի՝ Բալթիկ ծով դուրս գալն էր: Այս նպատակով նա պատերազմ էր սկսել (1700 թվականից) Եվրոպայի հզորագույն տերություններից մեկի՝ Շվեդիայի դեմ, որին էլ պատկանում էին Բալթիկ ծովի՝ Ռուսաստանին շահագրգռող բոլոր ափերը: Պատերազմի սկիզբը ուղեկցվում էր Ռուսաստանի համար ծանր, ջախջախիչ պարտություններով: Բայց երիտասարդ թագավոր Պետրոս I-ը լի էր կամքով ու վճռականությամբ ոչ միայն դրությունը շտկելու, այլև պատերազմը հաղթական ավարտին հասցնելու։

Աղբյուրը

Posted in Նախագծային աշխատանք, Պատմություն

Իսրայել Օրի

Իսրայել Օրի - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Իսրայել Օրի (1659, Սիսիան, Սյունիքի մարզ, Հայաստան – 1711, Աստրախան, Ռուսական թագավորություն), հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ։ Ծագում էր Պռոշյանների իշխանական տոհմից։ Իսրայել Օրու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակի ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ձեւավորման հարցում։ Օրին հիմնել է պայքարի ռուսական կողմնորոշումը։

Սյունիքում և Արցախում ունենալով գաղափարակիցներ՝ նա արմատավորեց Հայաստանի ազատագրության գաղափարը նրանց մեջ։ Արդյունքում իր մահից մեկ դար անց Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսական կայսրությանը: Ռուսական կայսրությանը միացված հայկական հողերի վրա այսօր կան հայկական երկու պետականություններ՝ Հայաստանի Հանրապետություն ու Արցախի Հանրապետություն։

Կենսագրություն

Հայաստանի ազատագրության խնդրով 1677 թվականին Էջմիածնի գաղտնի ժողովում կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու կողմից ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1679 թվականի դեկտեմբերին մեկնել է Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս՝ այնտեղից Արևմտյան Եվրոպա մեկնելու նպատակով։ Սակայն կաթողիկոսը այնտեղ մահանում է, և պատվիրակության՝ Եվրոպա մեկնելու ձախողումից հետո պատվիրակ արքեպիսկոպոսներից մեկի հանձնարարությամբ, հայ վաճառականների հետ 1680 թվականին Օրին անցել է Վենետիկ, 1683 թվականին՝ Փարիզ, որտեղ սկզբում զբաղվել է ֆրանսիական բանակի պարենմատակարարմամբ, ապա՝ մտել զինվորական ծառայության՝ հեծելազորի լեյտենանտի, հետո՝ հեծելազորի կապիտանի աստիճանով և 1688-1695 թվականներին մասնակցել անգլո–ֆրանսիական պատերազմին։ Նա իր հուշերում այս մասին գրում է, որ 17-րդ դարի 90-ական թվականներին զբաղվել է ֆրանսիական բանակին պարեն մատակարարելով, մասնակցել ռազմական գործողություններին և գերի ընկել անգլիացիների ձեռքը։ Գերությունից հետո Ֆրանսիա չի վերադարձել, այլ գնացել Գերմանիա, բնակություն հաստատել Դյուսելդորֆ քաղաքում։

1698 թվականին կուրֆյուրստ Հովհան Վիլհելմին ներշնչել է Հայաստանը նվաճելու, նրա թագավորը դառնալու և Օսմանյան կայսրության թիկունքում անկախ Հայաստան ու Վրաստան կազմավորելու միտքը։ Հովհան Վիլհելմը համաձայնել է և Իսրայել Օրու միջոցով թղթեր հղել Արևելյան Վրաստանի (Քարթլի-Կախեթի) Գեորգի XII թագավորին, հայ մելիքներին, Ամենայն Հայոց և Աղվանից կաթողիկոսներին և մանրամասն տեղեկություններ խնդրել Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական պայմանների մասին։

1698 թվականի օգոստոսին Իսրայել Օրին ժամանել է Վիեննա՝ ավստրիական Լեոպոլդ I կայսրից ևս հուսադրող գրություն ստանալու, սակայն մերժվել է Թուրքիայի հետ սկսած խաղաղության բանակցությունների պատճառով։ Այնուհետև մեկնել է Ֆլորենցիա, ստացել Տոսկանյաի դուքս Կոզմաս III–ի համաձայնությունը և 1699 թվականին ուղևորել Հայաստան։

Աղբյուր

Իսրայել Օրին և հայ ազատագրական շարժումը:

Մոսկովյան ծրագիր - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Իսրայել Օրէն Եվրոպայում: XVII դարի վերջերին և XVIII դարի սկզբներին հայ ազաւոագրական շարժումը թևակոխում է իր զարգացման նոր, ավելի կազմակերպված ւիուլը: Ազատագրական շարժման նախադեպր չունեցող այս պատմաշրւանր անխզելիորեն կապված է Իսրայել Օրու անվան հետ: Իսրայել Օրին որդին էր Սիսիանի մելիք Իսրայելի, որը Ս. Էջմիածնի 1677 թ. գաղտնի ժողովի կողմից րնտրված պատվիրակության անդամներից մեկն էր: ՄելիքԻսրայելը չափազանց մեծ համարում ուներ հայ քաղաքական շրջանակներում, իսկ նրա րնտանիքը հավակնում էր Պռոշյան նշանավոր իշխանական տոհմից սերված լինելուն: Եվրոպա ուղևորվող ՄելիքԻսրայելը իր հետ էր վերցրել 17-ամյա որդուն՝ Օրուն, երևի այնտեղ նրան կրթության տալու նպատակով: Իհարկե, պատանի Օրին չէր կարող լինել գաղտնի ժողովի մասնակից, հետևաբար և պատվիրակության անդամ, թեև, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձություններր, նա ժողովի և պատվիրակության մասին քաջատեղյակ էր: Հակոր Գ-ի մահից հետո Մելիք Իսրայելը ծանոթ վաճառականներից մեկին խնդրում է որդուն ուղեկցել Եվրոպա, իսկ ինքր վերադառնում է Հայաստան: 1680 թ. վերջերին Օրին հաստատվում է Վենետիկում:

Պետք է նշել, որ Հովհան Վիլհելմին, ինչպես և եվրոպական շահագրգիռ տերություններին, խիստ հետաքրքրեց Թուրքիայի թիկունքում անկախ հայկական պետություն ստեղծելու գաղափարը: Ահա թե ինչու սկսված բանակցությունները գործնական հողի վրա դնելու, հայ քաղաքական և հոգևոր պետերի հետ անմիջական կապեր հաստատելու, Հայաստանի վերաբերյալ տնտեսական, քաղաքական ու ռազմական մանրամասն տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ էր, որ Օրին մեկներ Հայաստան և այնտեղից բերեր համապատասխան պաշտոնական դիմումնագրեր ու երաշխավորագրեր: 1699 թվականի սկզբներին Օրին մեկնեց Հայաստան՝ իր հետ ունենալով մեծ իշխանի համապատասխան գրությունները՝ ուղղված ԷջմիածնիևԳանձասարիկաթողիկոսներին, հայոց մելիքներին ու վրաց Գեորգի XI թագավորին:

Աղբյուրը`

Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:

Posted in Պատմություն, Uncategorized

Դավիթ Բեկ

Դավիթ Բեկ (1669, Սյունիք – 1728, Հալիձոր), հայ զորավար, իրանական խաների և թուրքական նվաճողների դեմ Սյունիքի ազատագրական շարժման առաջնորդ։ Ծնվել է 1669 թ. Սյունիքի Կովսական աշխարհի Բաղք գյուղում, իշխանական տոհմից է։ Դավիթ Բեկ (ծննդյան թվականը անհայտ 1728 ) հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորավար: Ծառայել է վրաց թագավոր Վախթանգ VI-ի բանակում: Սյունիքի մելիքների որոշման համաձայն՝ Դավիթ Բեկը իր զորախմբով 1722-ի վերջին եկել է Կապան և գլխավորել օտար զավթիչների դեմ բռնկված ազատագրական շարժումը։

Vardan Mamikonyan.jpg
  • 1722 թվական – Առաջին հարվածը Ղարաչոռլու կոչվող ռազմիկ ցեղի նկատմամբ, որը տեղավորվում էր Որոտանի ծովը տանող ճանապարհին և ուներ ռազմական շոշափելի առավելություն և դրանով խոչընդոտում էր հայկական զինված ուժերի միավորմանը և համագործակցությանը։
  • 1722 թվական – Դավիթ Բեկը հաստատվեց Շինուհայր/Շնհեր/ ավանում և ձեռնամուխ եղավ բերդի ամրացմանը։
  • 1722 թվական – Շինուհայրում Դավիթ Բեկը հրավիրեց Տաթևի առաջնորդին, շրջակայքի հայ Զինվորության ղեկավարներին և առաջնորդներին միավորել ուժերը թշնամու հնարավոր հարձակման դեմ։
  • 1722 թվական – Ջեվանշիր ցեղի մեջ էր մտնում նաև Ղարաջոռլուներին օգնության հասած Օթուզիքի ցեղը։
  • 1722 թվական – Դավիթ Բեկի հրամանով Մխիթար Բեկը հանկարծակի հարձակմամբ ոչնչացրեց Քյուրթալ կոչվող ավանում կենտրոնացած թշնամուն։
  • 1722 թվական – Շինուհայրում Դավիթ-Բեկին ներկայացան Չավնդուրիտանուտեր Թորոսը և Գողթնի ու Հին Ջուղայի տանուտերերը և հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ կռվելու նրա հետ միասին։
  • 1722 թվական – Հակառակորդի գերակշիռ ուժերը ջլատելու նպատակով կիրառել է ահաբեկչական տակտիկա /գույքաթափ, զինաթափ էր անում, խլում էր երիվայրները և այդ ամենը ծառայեցնում պատերազմի պետքերին, նույն ձևով վարվում էր նաև իրեն դիմադրող մելիքների հետ։
  • 1723-1724 թվականներ – Պատժվեցին իսլամ ընդունած Տաթևի տեր Մելիք Բաղրը և դավաճան Երիծվանիկի Մելիք-Ֆրանգյուլը։ Նրանք երկուսն էլ զրկվեցին իրենց ունեցվածքից և գլխատվեցին։
  • 1724 թվական – Գարուն-Ղարաբաղի սղնախների 2000 մարտիկ Ավան յուզբաշու և Իվան Կարապետի օգնությամբ անցան Ղափան և Դավիթ Բեկի հետ մասնակցեցեին Զեյվա և Որոտան բերդերի շուրջ ծավալված պայքարին։
  • 1724 թվական – Դավիթ Բեկը, Սիսիանից անցնելով Փոքր Ղափան, մոտ 6-7 հազարանոց բանակով հաջողությամբ դիմադրեց հակառակորդի բազմահազար հետևակ և հեծյալ գնդերին։ Կռվին միացում էին Մեղրիի, Կալերի և Գենուազի մարտիկները։
  • 1720 թվական – Ղարաբաղի սղնախներում կազմակերպական և ռազմական գործունեությամբ համբավ ստացան «շիրվանցի տղերքը», այսինքն՝ Շամախու խանական զրորքերի մեջ ծառայող հայ զինվորականները։
  • 1717 թվական – Ավան յուզբաշին անցավ Ղարաբաղ և անուն հանեց սղնախների ռազմական հետագա մարտերում։
  • 1722 թվական – Մայիս- լեզգիների դեմ գանձակեցիներին օգնության հասնող վրաց զորքերը վարձատրվեցին ռազմական ավարի հաշվին՝ քաղաքի շրջակա գավառների բնակչությանը թալանելով։
  • 1720-ական թվականներ – Իրանահայ առևտրական միջավայրից մի շարք գործիչներ ասպարեզ եկան, ակտիվորեն կապվելով հայ ազատագրական շարժմանը, մի քանիսն էլ ռուսական կողմնորոշման մեջ տեսան հայ ժողովրդի փրկությունը։
  • 1724 թվական – Իվան Կարապետը Ղարաբաղ հասցրեց Պետրոս Մեծի հայ ժողովրդին ուղղած կայսերական հրովարտակը, ըստ որի՝ ցարը իր հովանու տակ է առնում հայերի ազատագրական պայքարը Կասպից ծովեզերքին ռուսների ամրանալուց հետո։
  • 1724 թվական – Իվան Կարապետի առաջարկով սղնախները դիմում հղեցին Պետրոս Մեծին Խնդրելով իրենց պաշտպանել «անօրենների սրից»։
  • 1724 թվական ամառ – Իվան Կարապետը կապ հաստատեց Ղափանի դիմադրական շարժման ղեկավարների հետ։
  • 1724 թվական – Ղարաբաղի սղնախների ուժերով Իվան Կարապետը օգնում է ղափանցիներին՝ խոստանալով Ռուսաստանի հովանավորությունը։
  • 1723 թվական – Գիլանը գրաված գեներալ Լևաշովը ցարի պատվերով կապվեց շահի դեմ ապստամբած աֆղանների ղեկավար Միր Մահմուդի հետ և խոստանալով նրան Իրանի գահակալ ճանաչել, պատվիրեց հրաժարվել Թուրքիային հպատակվելու մտքից։
  • 1723 թվական – թուրքերը մտան Թիֆլիս՝ պատրաստվելով գրավել Երևանը և ողջ Անդրկովկասը։
  • 1723 թվական – Պետրոս ցարը որոշեց հակաթուրքական պայքար կազմակերպել Անդրկովկասյան ժողովուրդների և Իրանի միջոցով։
  • 1723 թվական – Իվան Կարապետը Գանձակի մուսուլմաններին կոչ արեց համաձայնություն կնքել Ղարաբաղի քրիստոնյաների հետ։
  • 1723 թվական – Գանձակի թաթար և հայ զինված ուժերը միացան Կախեթի Կոնստանդին թագավորին /Գանձակի բեկլարբեկի՝ Մուհամադկուլի խանի/ և 18-20 օր դիմադրեցին Իբրահիմ փաշայի բանակին։
  • 1723 թվական – Թուրքերը պարտություն կրեցին Գանձակում, որի պաշտպանությանը մասնակցեցին վրաց-ադրբեջանական զորամասերից բացի նաև հայ մերձավոր սղնախները։
  • 1723 թվական – Հայ սղնախները դիմադրեցին լեզգիների առաջնորդի՝ Հաջի Դավուդբեկին, խոչընդոտելով անցնել Քուռը և թուրքերին միանալ՝ Գանձակի վրա հարձակման ժամանակ։
  • 1724 թվական Մարտի 24 – Կնքվեց Գանձակի պայմանագիրը իրանական կողմնորոշում ունեցող վրաց ու թաթար ֆեոդալների և հայկական սղնախների միջև՝ շահ Թահմազ 2-րդի ներկայացուցիչների, Ռուսաստանի ներկայացուցիչ Իվան Կարապետի և Գնձակի բեկլարբեկի՝ Մուհամադկուլի խանի մասնակցությամբ։

Գանձակի պայմանագիր

  • Սղնախների հայ բնակչության ղեկավարները հպատակվելու են Գանձակի խանության զաջար իշխանավորներին,
  • Հայերը հրաժարվում են Գանձակ քաղաքի կալվածատերերի և մյուս շիա մուսուլմանների դեմ իրենց ունեցած ապստամբական դիրքորոշումից,
  • Հայերի օգնությունը Գանձակի ազգաբնակչությանը՝ թուրքերի հարձակման դեպքում լինելու է փոխադարձ։
  • 1724 թվականի հուլիսի 12 – Կոստանդնուպոլսում կնքվեց ռուս-թուրքական պայմանագիրը։

Ռուս-թուրքական պայմանագիր

  • Թուրքիան ճանաչում է Ռուսաստանիտիրապետությունը՝ Դերբենդիցմինչև Մազանդարան ընկած Կասպից ծովի առափնյա շրջաններում,
  • Ռուսաստանը ճանաչում է Թուրքիայի տիրապետութունը Իրանի անդրկովկասյան տիրույթների նկատմամբ /ներառյալ Թիֆլիս, Գանձակ, Նախիջևան քաղաքները, Ղարաբաղի ու Ղափանի մարզերը և այն իրանական հողերի վրա, որոնք գտնվում էին Արդեբիլ-Թավրիզ գծից դեպի հյուսիս ու Թավրիզ-Քիրմանշահ գծից դեպի արևմուտք/։
  • 1724 թվական- Արիֆ Ահմեդ փաշան, իր տրամադրության տակ ունենալով Կարսի 100-ավոր թնդանոթներ, Գյումրիի վրայով մտավ Արարատյան դաշտ և պատրաստվեց պաշարել Երևանը
  • 1724 թվական-Սուրմալուի, Շորգյալիև Ապարանի շրջանների շուրջ 300 գյուղերի բնակիչներ քշվեցին Թուրքիայի խորքերը։
  • 1724 թվական Թուրքիան գրավեց Օրդուբադը։
  • 1724 թվական Թուրքիան գրավեց Նախիջևանը։
  • 1724 թվական Թուրքիան գրավեց Գողթնը։
  • 1724 թվական Թուրքիան գրավեց Հադամանը։
  • 1724 թվական Թուրքիան կենտրոնացրեց ուժերը Երևանն ու Թավրիզը գրավելու համար։
  • 1724 թվական Պաշարված Երևանը դիմադրեց 3 ամիս
  • 1724 թվական Երևանը պաշարած թուրքական զորքը տվեց 20 հզ. զոհ։
  • 1724 թվական Պարենի կարիքն ստիպեց Երևանի Մահրալի խանին քաղաքը հանձնելու բանակցություններ սկսել։
  • 1724 թվական (սեպտեմբեր 26– պաշարված Երևանը անձնատուր եղավ)։
դքխ Հայ ազատագրական պայքարը միջնադարում Վաղ միջնադար ԳործիչներՎարդան Մամիկոնյան • Ղևոնդ Երեց • Վասակ Սյունի • Սահակ Բագրատունի • Վահան Մամիկոնյան • Աշոտ Բագրատունի • Գրիգոր ՄամիկոնյանՄարտերՎարդանանց պատերազմ • Վահանանց պատերազմ • Կարմիր Վարդանի ապստամբություն • Արմինիայի հակաարաբական ապստամբություններ (8-րդ դար)Զարգացած միջնադարԳործիչներ`Աշոտ Բագրատունի • Զաքարիա Ձագեցի • Աշոտ Արծրունի • Զաքարե և Իվանե ԶաքարյաններՄարտերԱրմինիայի ապստամբություն (850-855)  • Հայաստանի ազատագրումը Զաքարյանների կողմիցՈւշ միջնադար Գործիչներ`Աբգար Թոխաթեցի • Ստեփանոս Սալմաստեցի • Միքայել Սեբաստացի • Հակոբ Ջուղայեցի • Մահտեսի Մուրատ • Հովհաննես Թութունջի • Իսրայել Օրի •Մինաս վարդապետ Տիգրանյան • Դավիթ Բեկ • Մխիթար սպարապետ • Տեր-Ավետիս • Ավան հարյուրապետ • Եսայի Հասան-Ջալալյան • Իվան Կարապետ • Հովսեփ Էմին • Շահամիր Շահամիրյան • Մովսես ԲաղրամյանԺողովներԷջմիածնի եկեղեցական ժողով (1547) • Սեբաստիայի ժողով (1562) • Էջմիածնի եկեղեցական ժողով (1677) • Անգեղակոթի ժողովՄարտերԱրմինիայի ապստամբություն (850-855) • Սյունիքի ազատագրական պայքար (1722-1730) • Արցախի ազատագրական պայքար (1724-1731) • Երևանի ինքնապաշտպանություն (1724)