Posted in Ճանփորդական պատում, Նախագծային աշխատանք, Ուսումնական ճամփորդություն

Դեպի Հեքիաթային Լոռի

Այս անգամ որոշել էինք գնալ դեպի Լոռի և այնտեղ անցկացնեինք օր: Ճամփորդում էինք շրջանավարտներով, վաղուց էինք ուզում գնալ դեպի լոռի ու ճանապարհեինք այդ ձմեռը մեզ հետ բերելով գարնան շունչը:

Հասնելուն պես կանգ առանք Սպիտակ քաղաքում և այնտեղ ել գիշերեցինք:Ինձ այնտեղ շատ դուր եկավ բայց կար մի մեծ բայց այն տխուր քաղաք էր, զարդարում էին միայն մի քանի վառ տներ, իսկ թե ինչու էր տխուր ինձ թվում է բոլորիտ հասկանալի է:

Առաջին օրը շրջեցինք քաղաքով, ծանոթացանք տեղանքին իմացանք ավելին այդ տեղի մասին, զգացինք այնտեղի շունչը որը չկար բայց ստեղծում էին և փորձում զարգացած կյանքի անցնել:

երկրորդ օրը երեվի թե կանվանեմ ճանապարհային օր, քանի որ երկար պիտի գնաինք ու գնում էինք դեպի Դսեղ,Օձուն և Վանաձոր: Ու երևի սկսեմ հենց Դսեղից Թումանյանի ծննդավայրից, որտեղ այցելեցինք իր տուն-թանգարանը:Ծանոթացանք իրենց տան հետ իրենց կյանքին և մի պահ ինձ թվաց որ ես ինքս ապրում եմ այդ տարիներում:Շատ գեղեցիկ բնություն է որը կոգեշնչեր մեզնից յուրաքանչյուրին և մենք էլ հնարավոր է դառնաինք բանաստեղծ: Թանգարանից հետո գնացինք դեպի Դսեղի Ծովեր այդպես են անվանում տեղի փոքրիկ լճակները տեղացիները: Բայց այնտեղ հասնելը այդքան էլ հեշտ չեր ոտքով պետք էր որոշ ճանապարհ անցնեինք՝ փոքրիկ սար բարձրանաինք: Այնտեղ էլ նկարեցինք մի փոքրիկ տեսահոլովակ Թումանյանի քառյակների օգնությամբ:

Օձունում առաջին անգամ էի ու շատ սիրեցի, այն օրը երբ գնացել էինք ամպամած էր, բայց դա ինձ չխանգարեց տեսնեմ իրական գեղեցիկը: Սիրեցի շատ Վանքը, բայց այն ինձ համար փոքր ինչ ուրիշ էր անգամ իր գույնը, գեղեցիկ դրսից իսկ ներսում ցուրտ:

Հետո շարժվեցինք դեպի Վանաձոր, շրջեցինք քաղաքում ծանոթացանք ու ասեմ որ շատ սիրեցի: Խորհուրդ կտամ գնալ եթե չեք եղել:

Երրերդ օրը այդքանել շատ բան չհասցրինք անել և վաղ առավոտյան ընկանք ճանապարհ, որպեսզի լույսով հասնեինք: Գրածով շատ քիչ է թվում բայց նկարների օգնությամբ ցույց կտամ ավելին:

Իսկ հիմա կփորձեմ իմ այսքան պատմածը ներկայացնեմ ֆոտո շարքի օգնությամբ:

սարերի միջով գեղեցիկ տեսարաննորով գնում էին:
ուղղակի հանգստանում էինք
սիրեցի ես նկարը շատ

Այս նկարը շատ սիրեցի, եթե չնկատեցիք ինձ ասեմ ես այն մեկնեմ ով ներգեվում է ու կանաչ վերարկուով:

Նույն շունիկնա
Posted in Ճանփորդական պատում, Ուսումնական ճամփորդություն

Բարձունքի նվաճում, Գեղարոտի ջրվեժ

This image has an empty alt attribute; its file name is img_9757-2.png

Այս տարի Անկախության օրը անցկացրի իմ ընկերների և ուսուչժցիչների հետ Արագածոտնի մարզում ՝ Գեղարոտի ջրվեժում։ Երբ բոլորս հավագվեցինք և ճանապարհ ընկանք ես չէի պատկերացնում որ կտեսնեմ այդքան գեղեցիկ տեսարաններ և կունենաի այդքան լավ օր։ Եվ երբ հասանք ու սկսեցինք քայլել դեպի ջրվեժը ես ապշեցի, քանիոր այն անգամ հեռվից շատ գեղեցիկ էր։ Շատ բան չեմ կարեղ ավելացնել որովհետև այն պետք է տեսնել սեփական աչքերով։ Իսկ հիմա ինչքան հնարաոր է կներկայացնեմ լուսանկարներով։

Posted in Ճանփորդական պատում, Նախագծային աշխատանք, Ուսումնական ճամփորդություն

Էլի Արատեսում

Այս անգամ մեկնել էինք Արատես ռամական ճամբարով (ռազմամարզական)։ Գնացել էինք 5 օրով, և շտապեմ տեղեկացնել որ այդ 5 օրերը անմոռանալի էին։ Հիմա կներկայացնեմ հերթով այդ 5 օրերը։

Օր առաջին՝ Մենք հավագվեցինք եկեղեցու բակում և շարժվեցինք հեց այդտեղից։ Գնացինք բայց մինչ հասնելը մենք բարձրացանք Սմբատաբերդը, հաղթահարելով այդ բարձրունքը մենք շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Արատես։ Հասնելուն պես մենք տեղավորվեցինք և ծանոթացանք Գագարին project-ի երեխաների հետ։ Եվ քանի որ ճամբարը կոչվում էր ռազմական մենք հենց առաջին օրից սկսեցինք պարապել, և ունեցանք մեր ջոկատները։ Այդ ամենից հետո մենք ճաշեցինք և մի փոքր հանգստացանք, իսկ հանգստից հետո կազմակերպեցինք հետաքրքիր խաղեր և ինտելեկտուլա խաղեր և այդպես շարունակ։ Ահա և այսպես հագեցած անցավ մեր առաջին օրը Արատեսում, ցավոք առաջին օրը չկարողացանք խարույկ վառել անձրևի պատճառով։

Օր երկրորդ՝ Արթնացանք պատրաստվեցինք և շարվեցինք, քանի որ նախորդ օրն արդեն դա սովորել էինք։ Արեցինք առավոտյան նախավարժանք, վազեցինք և գնացինք նախաճաշելու։ Որից հետո գնացինք մեր ազգագրական պարերը սովորեցնելու Գագարինցիներին, արդեն սիրելի դարցած  Զոհրաբյան Տիգրանի կողմից։ Եվ այսպես հետաքրքիր անցավ առավոտը։ Հետո ելի հետաքրքիր զբաղմունքներ, մինչև ուշ երեկո երբ հագվում էինք խարույկի շուրջ, անցկացնում շատ լավ երեկո և գնում հանգստանալու։ Եվ կցանկանամ շեշտել որ ունեցել ենք գիշերային հերթապահներ ովքեր հսկում էին մեր հանգիստն ու քունը։ 50 հոգանոց ճամբարն իրենից մեծ պատասխանատվություն է ենթադրում, այդ իսկ պատճառով ողջ գիշեր սովորողներից 2 հոգի երկու ժամը մեկ հերթափոխով եղել են կրակի շուրջ, իսկ դասավանդողներն անընդհատ հսկել են սովորողների քունը։

Օր երրերդ՝ Երրորդ օրը արթնացանք և կրկին այն ամենը արեցինք ինչ արել էինք նախորդ առավոտ։ Իսկ այս օրը մենք անցկացրինք գետին ավելի մոտ, և իհարկե լողացին։ Որից հետո ետ վերադարցանք և կատարեցինք շրջակա միջավայրի մաքրում, և ազատեցինք տարածքը որոշ չափով քարերից։ Եվ այս օրն մեզ կրկին ժպտաց և երեկոյան հագվեցինք խարույկի շուրջ։

Օր չորրորդ՝ Մեզ այդ օրն սպասվում էր շատ հետաքրքիր և հագեցած օր։ Մեզ այցելեցին ԱԻՆ-ի աշխատակիցները, ունեցանք շատ հետաքրքիր հանդիպում իմացանք ևս մի քանի բան իրենց աշխատանքից և գնացինք անցկցնելու մի փոքր դասընթաց գետանցման մասին պարանների միջոցով։ Այդ ամենը հաղթահարելուց հետ ունեցանք ֆուտբոլային մրցարշավ Սեբաստացնիների և Գագարինիցիների միջև։

Օր հինգերորդ՝ Ահա և եկավ այդ ցավալի օրը երբ պետք է վերադառնաինք, մեզ համար այնքան լավ էր անցնում որ անգամ չնկատեցինք ինչպես անացան այդ 5 օրերը։ Այդ օրը մեզ միացավ  տիար Բլեյանը և ունեցանք շատ հետաքրքիր զրույց։

Եթե բոլորս ու յուրաքանչյուրս փորձենք ինչ-որ բան փոխել, ապա ամեն ինչ հիանալի կլինի․ այս բանաձևով էլ զրույց ունեցանք տիար Բլեյանի հետ, երբ սովորողներից մի քանիսը հետաքրքիր ու լավ առաջարկներ արեցին, թվեմ դրանք։

Կրակային դասերի անհրաժեշտություն Արատեսում-Գագարին ավանի դասավանդողներ

Ոչ ոք չի ասել, որ երկիր մոլորակի վրա մարդը կատարելապես անպաշտպան է, և կրակային մինիմալ գիտելիքները կարող են փրկել ոչ միայն մեր, այլև ընկերոջ կյանքը․

Էքսպեդիցիոն արշավներ-Դավիթ Մարգարյան

Ըստ Դավիթի, լինել Արատեսում, գետում, միջավայրում, հիանալի է, բայց պակասում են գիշերային էքսպեդիցիոն արշավները, որտեղ նոր ու արկածային միջավայրում կարող ենք ապրել ու գոյատևել։

Արևով տաքացվող ցնցուղներ-Նարեկ Վարթանի

Նարեկը նշեց, որ վրանային բազայում պակասում է ցնցուղը, իսկ դրա ամենահեշտ տարբերակը արևային ցնցուղի ձեռքբերումն է։ Առաջարկը ուրախությամբ կիսեցինք և մենք։

Խոհանոց դրսում-տիար Բլեյան

Խոհանոցից բազա և հակառակը մոտ 100մետր տարածություն է։ Չենք բողոքու, բայց հաշվի առնելով, որ ռազմամարզական ճամբարն իրենից ենթադրում է դաշտային պայմաններ, տիար Բլեյանը առաջարկեց տեղափոխել խոհանոցըք դուրս։

Եվս մեկ նոր վրան- Լիլիթ Յախինյան

Այս ամենը քննարկելուց հետո պատրասվեցինք և շարժվեցինք դեպի Երևան, բայց մինչ գալը ունեցանք կանգառ Սեվանի ափին։

Իսկ հիմա կներկայացնեմ իմ այս ամբողջ ասածը ֆոտո շարքի միջոցով։

Ուզում եմ շնորհակալություն հայտնոլ այն բոլոր մարդկանց ովքեր այդ 5 օրը ինձ հետ էին և լավ հիշողություններով լցրեցին իմ ներսը։

Posted in Նախագծային աշխատանք, Ուսումնական ճամփորդություն

Մեկ օր գեղարքունիքի մարզի ընկերների հետ

Այս անգամ մեր դպրոցը հյուրընկալել էր Վարսեր գյուղի աշակերտները։Ունեցանք շատ հագեցած օր, կատարեցինք շրջայց Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրում, ծանոթացան շրջակայքին և այն ամենին ինչը կապված է մեր կրթահամալիրի հետ։ Ավելի մանրամասն կներկայացնեմ ստորին ֆոտոների օգնությամբ։

Այստեղ ծանոթացանք և պատրաստվեցինք հետագա շրջայցին, որը սկսվեց մարզական դահլիճներից, և առաջինը գնացինք վոլեյբոլի և բասկետբոլի դահլիճ, որից հետո նետաձգարան, ֆուտբոլի դաշտ և այլն։

Այս ամենի հետ ծանոթանալուց հետո ունեցանք նաև նկարչական դաս։ Եվ ասեմ որ շատ լավ նկարողներ կաին և ստացանք շատ գեղեցիկ նկարներ։

Այա ամենից հետո մեզ մոտ սկսվեց Տերյանական ընթերցումներ և ասմունք։

Եվ այստեղ մեզ միացան մեր կրթահամալիրի աշակերտները, ու սկսեցինք միասին ընթերցել։

Որից հետո պետք է տեղի ունենար վոլեբոլի մրցաշար հյուրերի և մեր 11-րդ դասարանցիների միջև։

Խաղը ընթացավ շատ լավ։ Այնուհետև երբ վերջացրինք եղավ ընդմիջում հանգստացան ընկերները և քայլեցինք դեպի Արհեստի և Գեղարվեստի դպրեց, որտեղ էլ կատարեցին կավագործության աշխատանք։

Եվ սա եղավ մեր վերջին կանգառը, որից հետո մենք միմիանց հրաժեշտ տվեցինք և նրանց ճանապարհեցինց։ Ինձ թվում է նրանց դուր եկավ քանի որ խոստացել ենք կրկին հանդիպել։

Շնորհակալ եմ ընկերներին հյուրընկալելու համար, և դասընկերներիս ակտիվ մասնակցելու համար։

Posted in Նախագծային աշխատանք, Ուսումնական ճամփորդություն

Քայլում էնք դեպի կրթահամալիր

Այս անգամ քայլարշավը մեկնարկ էր առել <<Մանկական երկաթուղու>> թունելի մոտից։ Քայլեցինք թունելով և շարժվեցինք առաջ։ Ինչպես նախորդ անգամ, այս անգամել եղան փոքրիկ կագառներ և լսեցին Պարոն Բլեյանի պատմություննեը կրկին կապված Հայաստանի հետ։

Posted in Նախագծային աշխատանք, Ուսումնական ճամփորդություն

Դեպի Ջերմուկ

Այս անգամ որոշել էի գնալ իմ դասընկերների հետ Ջերմուկ, և ունելալ 3 օրյա լավ հիշողություններ։ Ամեն բան շատ լավ էր և մենք հասանք տեղ։ Իսկ տեղավորվելուց հետո գնացինք դեպի Ջրվեժի կողմը։ Շատ եմ գնացել և տեսել այդ հրաշք և գեղատեսիլ վայրը, բայց ամեն անգամ էլ էլի է մեծանում զարմանքս։

Առաջին օրը անցավ շատ լավ և հանգիստ։ Իսկ արդեն երկրոերդ օրը մենք բարձունք հաղթահարեցինք։

Հենց այս սարն ենք բարձրացել և տեսել չքնաղ բնությունը։

Սա եմ տեսել իմ աչքերով և չէի հավատում

Ամեն ինչ շատ լավ էր, լավ հաղթահարեցինք բարձունքը և նստեցինք ճոպանուղին և ետ եկանք դեպի ներքև։

Սա մենք դեռևս վերևում էինք և պատրաստում իջնելուն։
Իսկ այստեղ արդեն իջնում էինք

Այսքանը իմ այս ճանփորդությունից, իսկ հիմա ուղղակի ֆոտո շարք։

Իսկ այստեղ մտանք և համտեսեցինք շատ համեղ գինի
Posted in Նախագծային աշխատանք, Ուսումնական ճամփորդություն

Քայլում ենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիմնադիր տնօրեն` Աշոտ Բլեյանի հետ

Ողջույն, երբ ես եղել վերջին անգամ Հանրապետության Հրապարակում այն էլ առավոտյան։ Երբ դեռ փողոցները դատարկ են, երբ օդը դեռ չի շնչել ծխախոտի, մեքենաների, գործարանների ծուխը։ Այսօր լրացրեցի այդ բացը, օրս լիարժեքացավ արդեն սկզբից, ուղիղ 7։00 սկսեցինք քայլքը լավ տրամադրությամբ, ուրախ էներգիայով լի։

Անցանք նաև շատրվանների կողքով

Քյլարշավը իմ սպասածից ավելի լավ անցավ։ Ես վստահ եմ որ եթե նման արշավ ելի լինի ես շատ մեծ հաճույքով կմասնաքցեմ։

Մեզ ճանապարհին միացել էին նաև շները

Քայլարշավի ժամանակ նաև տեղ-տեղ ունենում էինք փոքրիկ կանգառներ, և լսում մեր շատ սիրելի պարոն Բլեյանի պատմությունների կապված Հայաստանի և իր պատմության հետ։

Ահա և վերջ իմ պատրաստած նյութը այսքանն էր։

Posted in Հեռավար ուսուցում, Նախագծային աշխատանք, Ուսումնական ճամփորդություն

Սարգիս Հովսեփի Փարաջանյան

Ահա և սկսվեց նոր ուսումնական տարին։ Եվ ես սկսեցի ճամբորդել։ Ու իմ առաջին ճամբորդությունը եղավ Սարգիս Փարաջանյանի տուն թանգարանը։Մինչև ներկայացնելը կխոսեմ փոքր ինչ նրա մասին։ Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիս քաղաքում` հնավաճառի ընտանիքում։ Այս մասնագիտությունը ժառանգական էր Փարաջանովների ընտանիքում, և հայրը՝ Իոսիֆ Փարաջանովը, հուսով էր, որ իր երեխաներն էլ կշարունակեն իրենց նախնիների գործը։ Իոսիֆը մինչհեղափոխական շրջանի Թիֆլիսի ամենահարուստ մարդկանցից մեկն էր համարվում․ բացի հնավաճառական խանութից, ուներ նաև մի քանի այլ հաստատություններ՝ այդ թվում՝ «Ընտանեկան անկյուն» անվամբ հասարակաց տուն։ Ամուսնու եկամտաբեր բիզնեսին մասնակցում էր նաև կինը՝ Սիրանը, ով անձամբ էր աղջիկներ ընտրում հասարակական տան համար։ Աղջիկներին բերում էին Ֆրանսիայից: Երբ սկսվեց հեղափոխությունը, Իոսիֆը զրկվեց գրեթե իր ողջ ունեցվածքից, սակայն հնավաճառի բիզնեսը չթողեց։ Թանկարժեք իրերի առքուվաճառքը նրա կյանքի գլխավոր գործն էր մնում։ Սակայն ժամանակները փոխվել էին, և իշխանություններն այլ կերպ էին վերաբերվում Փարաջանով ավագի զբաղմունքին։ 1920-ական թվականների վերջին նրան առաջին անգամ ձերբակալեցին, այնուհետև ձերբակալությունները սկսեցին սովորական բնույթ կրել։ Սակայն ոչ մի անգամ նա իրեն հասանելիք ժամկետը չէր նստում․ երբեմն նրան ազատ էին արձակում օրինակելի վարքի համար, երբեմն էլ՝ համաներում էր շնորհվում:

Իսկ հիմա կներկայացնեմ թանգարանից աշխատանքներ։

Նրան ոչ-ոք չեր կարող որևէ բան արգելել,նրա մտքի թռիչքը սահմաներ չեր տեսնում

Ահա և վերջ այսքննեին իմ աշխատանքները։Եվ կուզեի ավելացնել որ ես շատ կցանկանր ունենաիք այսպիսի մեծ մտքի թռիչք։

Posted in Ուսումնական ճամփորդություն

Դեպի Սևան

Երբ ես առաջին անգամ եկա Մխիթար Սեբաստացու Կրթահամալիր ինձ ասացին որ ես պետք է մասնակցեմ ճանապարհորդությանը, ես չէի պատկերացնում որ այդքան լավ կանցներ:Մենք առավոտյան ժամը 9:00-ին դպրոցում ունեցանք ընդհանուր պարապունք,որից հետո 11:30-ին շարժվեցինք դեպի Սևան `Ժայռ: Սկզբից եղանակը մռայլ էր,և անձրև էր գալիս:Սակայն ես չնեղվեցի, քանի որ ես սիրում եմ անձրև, ու մեծ հաճույքով քայլում էի անձրևի տակ:2-րդ օրը ես արդեն ծանոթացել էի շատերի հետ,նրանք շատ հաճելի մարդիկ էին:Ունեցա մտերիմ ընկերներ նրանք նույնպես շատ հաճելի էին:

Մենք երբ 3-րդ օրը վերադառնում էինք Երևան, այցելեցինք նաև ՍևԱՆԱՎԱՆՔ:

Շատ գեղեցիկ տեսարան էր բացվում մեր առջև,երևում էր թե’Սևանա լիճը,և թե’Հայկական Լեռնաշխարհը:

Ինձ շատ դուր եկավ,և կցանկանամ կրկին լինել այդ վայրում:

Image result for sevan