Posted in Հեռավար ուսուցում, Նախագծային աշխատանք

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

Մենք բոլորս էլ Հայերիս պատմությունը գիտենք, երբ 1915 թվականին տեղի ունեցավ մեծ կոտորած։ Ցավոք այս տարի չկարողացանք գնալ, և դրա փոխարեն մենք մեր բնակարաններից հիշատակեցինք իրենց լույսերի միջոցով։Որից հետո ծիծեռնակաբերդի քարերին գրվեցին այն մարդկանց անունները ովքեր ցանկանում էին։ Ես միշտ սիրով եմ գնացել հարգանքի տուրք մատուցելու, և սովորեցրել իմ փոքր քրոջը և եղբորը։Ի տարբերություն նախորդ տարիների, երբ այս օրը հազարավոր մարդիկ Երևանում այցելում էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկևկես միլիոն հայերի հիշատակին, այս տարի կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով փակվել է հուշահամալիրի մուտքը: Եվ երեկ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կայցելեն միայն Հայաստանի վարչապետը, նախագահը, Ազգային ժողովի նախագահը, Արցախի նորընտիր նախագահն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«105 տարի առաջ հայ ժողովուրդը հայտնվեց մեն-մենակ ոճրագործների հետ: Այսօր, ենթադրվում է, որ հայ ժողովուրդը պետք է բնաջնջված լինի այս մոլոլարկից: Հայ ժողովուրդը հաղթած է, որովհետև ինքը գոյություն ունի, ինքը ծաղկում է, ինքը ունի իր պետականությունը, ինքը ունի իր Սփյուռքը, ինքը հաջողած է: Բայց ժխտված արդարությունը շարունակում է մնալ վերք և շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր: Այդ առումով, հայ ժողովուրդը իր միասնականության մեջ շարունակելու է պայքարել»։

Posted in Հասարակագիտություն, Հեռավար ուսուցում, Նախագծային աշխատանք

Ընտանիքի հոգեբանություն

Յուրաքանչյուր ընտանիք կազմված է անդամներից, ինչպես նաև նրանց միջև գոյություն ունեցող կապերից ու փախհարաբերություններից։ Այդ ամբողջությունն էլ ընտանիքի կառուցվածքն է, որը կարող է աստիճանակարգային (հիերարխիկ) լինել։ Այստեղ կա լիդեր (երբեմն, մեծ ընտանիքներում, մեկից ավելի), կան ենթականեր (կատարողներ), յուրաքանչյուր անդամ ժամանակի ընթացքում ձեռք է բերում իր կարգավիճակը և համապատասխան դերերը։ Որոշ ընտանիքներում լինում է միայն մեկ լիդեր, որը կարող է լինել ավտորիտար կամ ժողովրդավար անձնավորություն։ Բայց այժմ մեծաթիվ են կոչվում այսպես կոչված էգալիտար (հավասարության վրա հիմնված) ընտանիքները, որի անդամները (առնվազն ամուսինները) հավասար կամ գրեթե հավասար իրավունքներ ու պարտականություններ ունեն։ Սա արդեն ժողովրդավարական կամ ազատական-ժողովրդավարական ընտանիք է։ Որոշ երկրներում (ԱՄՆ, Ռուսաստան և այլն) կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ ներկայումս մարդկանց մեծամասնությունը գերդասում է ունենալ էգալար, ժողովրդավարական սկզբունքներով կառավարվող ընտանիք։ Երբ ընտանիքի կառուցվածքում լուրջ և այն էլ ախտաբանական փոփոխություններ են կատարվում, ապա այդպիսի ախտահարված խումբն այլևս չի կարող արդյունավետ կերպով կատարել իր հիմնական գործառույթները։ Օրինակ, եթե ընտանիքի հայրը հարբեցող է կամ թմրամոլ է, ապա խաթարվում է ընտանիքի ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալականացման և այլ կարևոր գործառույթները։ Ընտանիքի կառուցվածքային փոփոխություններ առաջ են գալիս նրա զարգացման ընթացքում, նրա կենսական ճանապարհի տարբեր հատվածներում` առաջադրելով նոր խնդիրներ, պահանջելով նոր մոտեցումներ և լուծումներ։

Ընտանիքի հոգեբանություն | Գոհար ...

Ամուսնություն և ընտանիք

Ամուսնությունը կնոջ և տղամարդու միությունն է, որը համարվում է սոցիալական կապի հատուկ ձև: Ընտանիքի գլխավոր նպատակն է փոխադարձ հարգանքի և սիրո հիմքի վրա ստեղծել ընտանիք, ունենալ երեխաներ, խնամել նրանց, պահել, դաստիարակել: Յուրաքանչյուր ընտանիքում սահմանված է ընտանիքի անդամների դերը:

Սովորաբար ընտանիքի տեսակները դասակարգվում են ըստ կառուցվածքի: Առավել ընդունված է տարբերակել ընտանիքի 2 հիմնական տեսակ՝ միջուկային և ընդլայնված:
Միջուկային ընտանիք: Ընտանիքի այս տեսակը կազմված է միայն հիմնական անդամներից՝ ամուսնական զույգից և նրանց զավակներից:
Ընդլայնված ընտանիք: Ընտանիքի այս տեսակի կազմում, բացի ամուսիններից և նրանց երեխաներից, մտնում են նաև պապը, տատը և այլ հարազատներ: Ընդլայնված ընտանիքի տեսակ կարող է լինել նաև, երբ երկու միջուկային ընտանիքներ միասին են ապրում:

Ժամանակակից ընտանիքի առաջնային ձևը և հիմքը նահապետական ընտանիքն է, որին բնորաշ է տղամարդու գերիշխանություը ընտանիքում: Հասարակության զարգացմանը զուգընթաց ավանդական նահապետական ընտանիքը փոփոխվում է և ընտանիքում կանանց դերակատարումը մեծանում է:
Ժամանակակից ընտանիքի գործառույթները:
1.Վերարտադրողական երբ ընտանիքում ծնվում են նոր մարդիկ՝ ապահովելով սերնդի վերարտադրությունը և մարդկության գոյությունը:
2.Տնտեսական երբ ընտանիքը՝ որպես տնտեսական միավոր, վաստակում է կենսական միջոցներ և ծախսում՝ ապահովելով իր նյութական բարեկեցությունը:
3.Սոցիալականացմանդաստիարակչականդրա շնորհիվ երեխան ընկալում է նախորդ սերունդների փորձը, հասարակության մեջ վարքի նորմերն ու կանոնները։
4.Հաղորդակցական երբ ընտանիքի անդամները շփվում են միմյանց հետ, զգացմունքներ, մտքեր և տեղեկություններ են փոխանակում, փոխազդում են՝ նպաստելով միմյանց զարգացմանը, անձնային, հոգեբանական վերափոխումներին:

Ընտանեկան հոգեբանություն
Posted in Հեռավար ուսուցում, Նախագծային աշխատանք

Հաշվետվություն Առցանց ուսուցման մասին։

Այս ամիսների ընթացքում ես կատարել եմ գրեթե բավական աշխատանքներ։Դրանք իհարկե եղել են տարբեր և տարբեր առարկաների ու թեմաների շուրջ։Հիմա կներկայացնեմ մի քանի աշխատանք իմ Հասարակագիտություն առարկաից։

Նախագծային աշխատանք

Ընտանիքիս մասին,ավանդության մասին։

Գումար լավ և վատ կողմերի մասին

Աշխարհի խոհանոցի մասին շատ հետաքրքրի և օգտակար նյութ։

Եվ այսպես շարունակ։

Կատարել եմ նաև անգլերեն առարկաից մի քանի վարժություններ։

Exercises

Definitions

Reported Speech

Question Forms

Իսկ հիմա կտեղադրեմ իմ Առցանց ուսուցման բաժնի հղումը և դուք կարող եք այն ուսումնասիրել։

Առցանց ուսուցման բաժինս։

Posted in Հեռավար ուսուցում, Նախագծային աշխատանք

Անհատական ուսումնական պլան

  • Քանի որ հիմա տիրում է շատ մեծ համաճարագ,մենք կշարունակենք մեր դասերը  Online տարբերակով,և վիդեո զանգերի միջոցով։
  • Հիմա ես ունեմ ավելի շատ ժամանակ իմ լեզվի վրա աշխատելու,կզարգացնեմ իմ վրացերենի իմացությունը և կուսումնասիրեմ ուկրայներենը։
  • Ես հիմա կարողանում եմ ավելի շատ օգնել իմ մայրիկին տնային աշխատանքների մեջ։
  • Ավելի շատ ժամանակ եմ անցկացնում իմ ընտանիքի հետ։
  • Եվ քանի որ ես չեմ սիրում ֆիլմեր,երաժշտություն ես ավելի շատ ազատ ժամանակ ունեմ։
  • Հուսով եմ այս ամենը շուտ կանցնի և մենք նորից կհանդիպենք դպրոցում։
  • Առողջ մնացեք և մի հիվանդացեք։
Posted in Հասարակագիտություն, Հեռավար ուսուցում, Նախագծային աշխատանք

Ընդանուր անձի զարգացման առանձնահատկությունները

Անհատի զարգացումը օգնում է հասարակությանը ավելի լավ իրականացնել նպատակներն ու խնդիրները։ Զարգանալով մարդը կարող է հասնել նոր բարձունքների։ Մարդ հիմնականում զարգանում է տեղեկություն և նոր գիտելիքներ ստանալով։ Գիտելիքները՝ մարդ ինքն է հայտնաբերում։

Ամեն տարիքում մարդու առջև բացվում են նոր փորձություններ։ Հաղթահարելով դրանք նա ստանում է փորձ և զարգանում է ։ Նույն փորձությունը կարող են անցնել հազարավոր մարդիկ, և նրանցից յուրաքանչյուրը, հաղթահարելով այն, կստանա իր առանձնահատուկ արդյունքը։ Դա կախված է մարդու տարիքից, սեռից, հոգեվիճակից, մտածելակերպից և զարգացած լինելու մակարդակից։

Posted in Հեռավար ուսուցում, Նախագծային աշխատանք, Գրականություն

«Կարդում ենք Համո Սահյան» նախագիծ

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող, Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Հարցեր և առաջադրանքներ

     1.Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:

Սարն առել վրան ծիրանի մի քող,                                                                                                Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

2.Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:

Ես սիրում եմ օրվա բոլոր պահերը, քանի որ ամեն պահ իր գեղեցկությունն ունի։Շատ եմ սիրում երեկոները, մայրամուտը,նաև աստղազարդ երկինքը։

2. Ժայռից մասուր է կաթում

Կարմիր սարսուռ է կաթում, Ձորում մշուշ է: Առուն մասուր է տանում, Կարմիր սարսուռ է տանում, Ինչ էլ աշխույժ է: Առուն բարի է այնպես, Հասկանալի է այնպես, Այնպես անուշ է: Նա երկնչում է քարից, Բայց երբ թռչում է քարից, Ահռելի ուժ է: Առուն ինչպես կլռի, Սերս եկել է ջրի, Ձեռքինը կուժ է: Առուն մասուր է տանում, Կարմիր սարսուռ է տանում, Աշուն է, ուշ է: 

Հարցեր և առաջադրանքներ՝

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

Երկնչել-վախենալ, երկյուղ կրել

2.Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):

Առուն

3.Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…

Ժայռի վրա  մասուր է աճում:

4.Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

Առուն մասուր է տանում,Կարմիր սարսուռ է տանում,

5.Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:

  1. Մակդիր
  2. Համեմատություն
  3. Փոխաբերություն
  4. Չափազանցություն
  5. Նվազաբերություն

3. Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝  

1.Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Ամպրոպից հետո  երկինքն ավելի կապույտ է լինում,  խոտերն ավելի կանաչ են լինում: Ճերմակ շուշանը ավելի ճերմակ է լինում, իսկ  կակաչն՝ ավելի կարմիր, մեղրածաղիկն՝ ավելի դեղին։ Ամպրոպից հետո սարերն ավելի բարձր են երևում, ձորերն ավելի խոր են երևում, իսկ տափաստաններն՝ ավելի արձակ։ Ծառերն ավելի խոնարհ են լինում, հավքերն էլ մեր գլխավերևում իրար կանչում են ավելի սրտով:  Ամպրոպից հետո արևն ավելի բարի է լինում, և մենք ավելի սիրով ենք իրար բարի լույս ասում։ Ամպրոպից հետո աշխարհը և դու ավելի հասկանալի եք լինում:

2.Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…

Կանաչ խոտ, ճերմակ շուշան, կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խորը ձորեր, արձակ տափաստաններ, խոնարհ ծառեր, կանչող հավքեր, բարի արև։

3.Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Կրկնվում են ամպրոպից հետո բառակապակցությունը և ավելի բառը: Դրանցով մենք հասկանում ենք ամպրոպից հետո ինչ է լինում, իսկ ավելի բառն ավելի է ընդգծում կատարվող գործողությունները:

4.Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ամպրոպից հետո աշխարհը և դու Հասկանալի եք լինում ավելի…

5.Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Յուրաքանչյուր ամպրոպից կամ դժվարությունից հետո միշտ մի նոր լույս է բացվում, նոր հույս:

Posted in Հասարակագիտություն, Հեռավար ուսուցում, Նախագծային աշխատանք

Իմ տունն իմ ամրոցն է

Իմ տունն իսկապես իմ ամրոցն է, և ես այդ ամրոցում ապրում եմ իմ ընտանիքի հետ։ Ես շատ ուրախ եմ որ ապրում եմ իրենց հետ միասին։ Մեզնից յուրաքանչյուրն ունի իր ամրոցը որտեղ ապրում է այն մարդկանց հետ ում հետ ցանկանում է։ Յուրաքանչյուրիս պատկերացման մեջ մեր ամրոցները իհարկե տարբեր են։ Երևի աշխարհի ամենացանկալի վայրը դա մեր տունն է, ուր բոլորս ձգտում ենք ծանր և հոգնեցուցիչ օրից հետո։ Բայց ցավոք կան մարդիկ ովքեր չունեն իրենց տները, բայց ամեն գնով ձգտում են որպեսզի ունենան իրենց երազած տունն ու ամրոցը։ Ինձ թվում է՝ որ մենք բոլորս մեզ ապահով և պաշտպանված ենք զգում մեր տներում։ Ուրիշ ոչինչ չեմ կարող ավելացնել, բայց կցանկանայի ասել որ թող բոլորը ունենան իրենց տները, որը իրենց համար կլինի և տուն և ամրոց որտեղ իրենց կզգան շատ լավ ու ապահով։ Մենք բոլորս գիտենք՝ որ ամեն ընտանիք ունի իր ավանդույթները։ Մենք այդպիսի շատ մեծ պաշտոնական ավանդույթ չունենք, բայց ունենք մի ավանդույթ որը միշտ կա գրեթե բոլորի ընտանիքներում դա հավաքվել այն տանը որտեղ գտնվում է այդ տան մեծը։ Այդպիսի նմանատիպ մի ավանդույթ մենք ել ունենք և միշտ հավաքվում ենք մեր տանը, և եթե մի բան որոշում ենք դա անում ենք միասին, համախմբված ընտանիքով։ Իմ կարծիքով մենք ընտանիքով ունենք մի օր որը համարում եմ ավանդական, և դա այն օրն է երբ մենք միշտ ամեն տարի պատրաստում ենք միայն Հայկական ավանդական ուտեստներ։ Եվ հավաքվում կրկին մեր տանը և նստում մեծ սեղանի շուրջ։ Ահա և այսպիսին է մեր ավանդույթը։

Posted in Հասարակագիտություն, Հեռավար ուսուցում, Նախագծային աշխատանք

Նախագծի նպատակն է պարզել՝1․ ի՞նչ է արտաքին առևտրի քաղաքականությունը, 2․ի՞նչ է ազատ արտաքին առևտուրը 3․ի՞նչ է աշխատանքի միջազգային բաժանումը

1․Առեւտրի հաշվեկշիռ, առեւտրային հաշվեկշիռ կամ մաքուր արտահանում (երբեմն նշանակվում է որպես NX), որոշակի ժամանակահատվածի համար ազգի արտահանման և ներմուծման դրամական արժեքի տարբերություն։ Երբեմն տարբերակվում են ապրանքների և ծառայությունների առևտրային հաշվեկշիռները։ Առեւտրային հաշվեկշիռը չափում է արտահանման եւ ներմուծման հոսքը որոշակի ժամանակահատվածում։ Առեւտրային հաշվեկշռի հասկացությունը չի նշանակում, որ արտահանումն ու ներմուծումը «հավասարակշռության մեջ են» միմյանց հետ։Ընթացիկ գործառնությունների հաշվի 1980-2008 թվականների համախառն հաշվեկշիռը, որը հիմնված է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների վրա:Բնակչության մեկ շնչի հաշվով ընթացիկ գործառնությունների հաշվի համախառն հաշվեկշիռը 1980-2008 թվականներին, որը հիմնված է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների վրա:

Եթե մի երկիր արտահանում է ավելի մեծ արժեքով, քան ներմուծում, նա ունի առևտրային ավելցուկ կամ դրական առևտրային հաշվեկշիռ, և հակառակը, եթե երկիրը ներմուծում է ավելի շատ, քան արտահանում, նա ունի առևտրային պակասուրդ կամ բացասական առևտրային հաշվեկշիռ։ 2016 թվականին՝ 200 երկներից 60-ը ունեցել են առևտրային ավելցուկ։ Այն կարծիքը, որ երկկողմ առեւտրային դեֆիցիտը վատ է ինքնին, ճնշող մեծամասնությամբ մերժվում է՝ առեւտրային փորձագետների եւ տնտեսագետների կողմից։

2․Առեւտրային հաշվեկշիռը կազմում է ընթացիկ հաշվի մաս, որը ներառում է այլ գործարքներ, ինչպիսիք են՝ միջազգային ներդրումներից ստացված զուտ եկամուտը, ինչպես նաև միջազգային օգնությունը։ Եթե ընթացիկ հաշիվը ավելցուկային է, համապատասխանաբար աճում է երկրի ակտիվների զուտ միջազգային դիրքը։ Հավասարապես, պակասուրդայինը՝ նվազեցնում է։

Առեւտրի հաշվեկշիռը նույնական է երկրի արտադրության ծավալի եւ դրա ներքին պահանջարկի տարբերությանը (այն տարբերության միջեւ, թե որ երկիրն է արտադրում եւ որքան ապրանք է գնում արտասահմանից․ այն չի ներառում օտարերկրյա բաժնետոմսերի վրա կրկին ծախսված գումարները եւ հաշվի չի առնում ներքին շուկայում արտադրության համար ապրանքների ներմուծման հայեցակարգը)։

Ազատ առևտուր, առևտրային քաղաքականություն է, որը չի սահմանափակում ներմուծումը կամ արտահանումը։ Այն նաև կարող է հասկացվել, որպես ազատ շուկայի գաղափար, որը կիրառվում է միջազգային առևտրի մեջ։ Կառավարության շրջանում ազատ առևտուրը գերակշռում է այն քաղաքական կուսակցությունների մոտ, որոնք զբաղեցնում են լիբերալ տնտեսական դիրքերը, իսկ տնտեսապես ձախ-թևային և ազգայնական քաղաքական կուսակցությունները, ընդհանուր առմամբ, պաշտպանում են պրոտեկցիոնիզմը՝ հակառակ ազատ առևտրի։

Շատ երկրներ ներկայումս անդամ են հանդիսանում Առևտրի համաշխարհային կազմակերպության բազմակողմ առևտրային համաձայնագրերի։ Ազատ առևտուրը լավագույն ձևով կարող է բացարտվել, որպես, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի միակողմանի կեցվածքը, որը ներմուծման և արտահանման վերաբերյալ կանոնակարգերն ու տուրքերը իջեցրել է XIX դարի կեսերից մինչև 1920-ականները։ ՄԵկ այլ մոտեցում է, ստեղծել ազատ առևտրի տարածքներ երկրների խմբերի միջև՝ համաձայնագրերի հիման վրա, ինչպիսիք են՝ Եվրոպական տնտեսական տարածքը և Mercosur-ի բաց շուկաները, որոնք ստեղծում են պաշտպանիչ պատնեշ այդ ազատ առևտրի տարածքի և աշխարհի մնացած մասերի միջև։ Շատ կառավարություններ դեռ պարտադրում են պաշտպանողական որոշ քաղաքականություններ, որոնք միտված են աջակցել տեղական զբաղվածությանը, ինչպիսիք են՝ ներմուծման համար սակագներ սահմանելը կամ արտահանման համար՝ սուբսիդիաները։ Կառավարությունները կարող են նաև սահմանափակել ազատ առևտուրը՝ սահմանափակելով բնական ռեսուրսների արտահանումը։ Այլ արգելքները, որոնք կարող են խոչընդոտել առևտրին, ներառում են ներմուծման քվոտաները, հարկերը և ոչ սակագնային արգելքները, ինչպիսիք են կարգավորող օրենսդրությունը։

3․Աշխատանքի միջազգային բաժանում (ԱՄԲ).

  1. տարբերի երկրների մասնագիտացում որոշակի ապրանքների արտադրության ոլորտում, որոնց պատրաստման համար տվյալ երկրում առկա են արտադրության էժան գործոններ և նպատակահարմար պայմաններ՝ ի համեմատ այլ երկրների։ Նման մասնագիտացման դեպքում երկրների պահանջմունքները բավարարվում են սեփական արտադրությամբ, ինչպես նաև միջազգային առևտրի միջոցով։
  2. Համաշխարհային տնտեսության կազմակերպման ձև, որի դեքում տարբեր երկրների ձեռնարկությունները մասնագիտանում են որոշակի ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման մեջ՝ փոխանակելով վերջնական արտադրանքը։

ԱՄԲ զարգացման նախադրյալներ, աշխարհի երկրների միջև տնտեսական ռեսուրսների տարբերությունները։ ԱՄԲ հիմքում ընկած է աշխարհի երկրների առևտրային փոխանակությունը ապրանքներով, ծառայություններով և կապիտալով։ Երկրների կողմից ԱՄԲ կատարելու հիմնական պատճառը հասարակական պահանջմունքների աճի և այդ պահանջմունքները բավարարելու համար առկա սահմանափակ ռեսուրսների հակասությունն է։

Աշխատանքի միջազգային բաժանման մեջ ունեցած մասնակցության օգուտներն են.

  • թույլ է տալիս կենտրոնացնել սեփական ջանքերը այն ապրնքների արտադրության մեջ, որոնց համար առկա են լավագույն պայմանները։
  • թույլ է տալիս ընդլայնել այդ ապրանքների արտադրությունը այնպիսի մասշտաբների, որ կարելի լինի բավարարել ոչ միայն սեփական բնակչության, այլև համագործակցող երկրների բնակչությաան պահանջմունքները։
  • թույլ է տալիս հրաժարվել այն ապրանքների արտադրությունից, որոնց համար երկիրը չունի արտադրության լավ պայմաններ և կարող է ապահովել դրանց օգտագործումը՝ ի հաշիվ ներմուծման։
Posted in Նախագծային աշխատանք

Tik-Tok Մեդիա Ուրբաթ

Փետրվարի 28-ին՝ Մխիթար Սեբաստացու Կրթահամալիրում եղավ հազվադեպ Մեդիա Ուբաթ,այն տարբերվում էր մյուսներից նրացով, որ, այդ ամենի ընթացքում պարում էին և Հայկական Ազգագրական և Tik-Tok-աին պարերի միքս։հիմա կներկայացնեմ մի քանի նկար և վիդեոներ։

Այդ ամենին մասնակցում էին նաև մեր սիրելի ուսուցիչները։


Posted in Նախագծային աշխատանք

Հունվար Ամսվա Հաշվետվություն

Երբ առաջին անգամ 2020 թվականին եկանք դպրոց ոչինչ չէր փոխվել միայն կարոտ էինք միմիանց և ուսուցիչներին։ Եկանք և ամենասկզբից ունեցանք հյուրեր,ընդունեցինք շատ լավ․ընկերացանք,զրուցեցինք և անցկացրինք շատ լավ ժամանակ միմիանց հետ։

Հետո սկսվեցին ճանապարհորդությունները,ոմանք ուղեվորվեցին Արատես,մյուսները գնացին Զառ գյուղ քշելու սահնակ,իսկ շատերը գնացին նաև սահադաշտ։

https://wordpress.com/block-editor/post/mariam.sport.blog/688,Ահա և նյութ գեղասահքի և նրա սահորդների մասին։

Դա եղավ շարունակական և գնացին շատ անգամներ,տարբեր աշակերտների հետ։

Картинки по запросу Գեղասահք աշխարհի չեմպիոն
Գեղասահքի մասնակից և չեմպիոն։
Գեղասահքի աշխարհի չեմպիոն Չենին մարզում է Ռաֆայել Հարությունյանը

Այսքանը իմ կատարած աշխատանքներն են։

Ունեցանք ԴԴմածես հղումը այստեղ է․

https://wordpress.com/block-editor/post/mariam.sport.blog/737

Ունեցանք հետաքրքիր հանդիպում Պարգև Բարսեղյանի հետ։

https://wordpress.com/block-editor/post/mariam.sport.blog/706

Եղվ նաև Մեդիա Ուրբաթը

https://wordpress.com/block-editor/post/mariam.sport.blog/719

Կարող եմ ցուցադրել իմ ճանբարի վերջին օրվա մասին։

https://wordpress.com/block-editor/post/mariam.sport.blog/732

Ահա և վերջ այսպիսի հետաքրքիր Հունվարյան ամիս և ճանբար։

Իսկ իմ աշխատանքները այսքանով ավարտվեց։

Ես շատ ուրախ եմ որ ունեցա այսպիսի հետաքրքիր ամիս։

Շնորակալություն Հարգանքով՝

Մնացականյան Մարիամ։

Posted in Նախագծային աշխատանք

Դդմածեսի-պատրաստություն։-ֆոտոշարք/

Հունվարի 31-ին մեզ մոտ տեղի ունեցավ նաև դդմածեսը։Մենք այդ տոնին պատրասվում էինք մեծ ուրախությամբ և մեծ սիրով։Իսկ հիմա կտեսնեք հետաքրքիր ֆոտոշարք՝ թե ինչպես էինք պատրաստվում և վերջում ինպես այդ ամենը ստացվեց։

thumbnail_Image (3)
Ես և իմ դասղեկը։
thumbnail_Image
Գեղեցիկ դդմիկներ որպես դեկոր։
thumbnail_Image (1)
thumbnail_Image (2)
wp-15804569208047569209616816035189.jpg
Դասղեկս։
wp-15804569168228644492465597637823.jpg
wp-15804569157936185557294128372497.jpg
wp-15804923663071483185335754309025.jpg

Ահա և այսպիսի գեղեցիկ տեսք ունեցավ մեր սեղանը։

wp-15804923637112582084684869100045.jpg
wp-15804923647027132868748034070103.jpg
wp-1580492362736400038580606980391.jpg
Posted in Նախագծային աշխատանք

Ճանբարի վերջին օրը։

Սահադաշտում

Հունվարի 31-ին ավագ դպրոցի 21 սովորող մարզական ստուգատեսն անցկացրեց Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում:Այս ճանբարային 1ամսում ես հասցրեցի շատ անգամներ լինել տարբեր վայրերում,ունենալ շատ հետաքրքիր հանդիպուներ և այլն։Կցանկանաի որ այդ ամենը չավարտվեր,քանի որ անցնում էր շատ լավ։Հուսամ կրկին առիթ կունենամ գնալ գեղասահքի մարզադպրոց՝անցկացնելով լավ ժամանակ լավ մարդկանց հետ։

Ահա և կադրեր մեր սահքից։

Ահա և այսպես էլ ես սահում եմ։

BFCAA530-B98C-4601-8816-BCA43A6A2525