Posted in Նախագծային աշխատանք, Պատմություն

Իսրայել Օրի

Իսրայել Օրի - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Իսրայել Օրի (1659, Սիսիան, Սյունիքի մարզ, Հայաստան – 1711, Աստրախան, Ռուսական թագավորություն), հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ։ Ծագում էր Պռոշյանների իշխանական տոհմից։ Իսրայել Օրու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակի ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ձեւավորման հարցում։ Օրին հիմնել է պայքարի ռուսական կողմնորոշումը։

Սյունիքում և Արցախում ունենալով գաղափարակիցներ՝ նա արմատավորեց Հայաստանի ազատագրության գաղափարը նրանց մեջ։ Արդյունքում իր մահից մեկ դար անց Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսական կայսրությանը: Ռուսական կայսրությանը միացված հայկական հողերի վրա այսօր կան հայկական երկու պետականություններ՝ Հայաստանի Հանրապետություն ու Արցախի Հանրապետություն։

Կենսագրություն

Հայաստանի ազատագրության խնդրով 1677 թվականին Էջմիածնի գաղտնի ժողովում կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու կողմից ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1679 թվականի դեկտեմբերին մեկնել է Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս՝ այնտեղից Արևմտյան Եվրոպա մեկնելու նպատակով։ Սակայն կաթողիկոսը այնտեղ մահանում է, և պատվիրակության՝ Եվրոպա մեկնելու ձախողումից հետո պատվիրակ արքեպիսկոպոսներից մեկի հանձնարարությամբ, հայ վաճառականների հետ 1680 թվականին Օրին անցել է Վենետիկ, 1683 թվականին՝ Փարիզ, որտեղ սկզբում զբաղվել է ֆրանսիական բանակի պարենմատակարարմամբ, ապա՝ մտել զինվորական ծառայության՝ հեծելազորի լեյտենանտի, հետո՝ հեծելազորի կապիտանի աստիճանով և 1688-1695 թվականներին մասնակցել անգլո–ֆրանսիական պատերազմին։ Նա իր հուշերում այս մասին գրում է, որ 17-րդ դարի 90-ական թվականներին զբաղվել է ֆրանսիական բանակին պարեն մատակարարելով, մասնակցել ռազմական գործողություններին և գերի ընկել անգլիացիների ձեռքը։ Գերությունից հետո Ֆրանսիա չի վերադարձել, այլ գնացել Գերմանիա, բնակություն հաստատել Դյուսելդորֆ քաղաքում։

1698 թվականին կուրֆյուրստ Հովհան Վիլհելմին ներշնչել է Հայաստանը նվաճելու, նրա թագավորը դառնալու և Օսմանյան կայսրության թիկունքում անկախ Հայաստան ու Վրաստան կազմավորելու միտքը։ Հովհան Վիլհելմը համաձայնել է և Իսրայել Օրու միջոցով թղթեր հղել Արևելյան Վրաստանի (Քարթլի-Կախեթի) Գեորգի XII թագավորին, հայ մելիքներին, Ամենայն Հայոց և Աղվանից կաթողիկոսներին և մանրամասն տեղեկություններ խնդրել Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական պայմանների մասին։

1698 թվականի օգոստոսին Իսրայել Օրին ժամանել է Վիեննա՝ ավստրիական Լեոպոլդ I կայսրից ևս հուսադրող գրություն ստանալու, սակայն մերժվել է Թուրքիայի հետ սկսած խաղաղության բանակցությունների պատճառով։ Այնուհետև մեկնել է Ֆլորենցիա, ստացել Տոսկանյաի դուքս Կոզմաս III–ի համաձայնությունը և 1699 թվականին ուղևորել Հայաստան։

Աղբյուր

Իսրայել Օրին և հայ ազատագրական շարժումը:

Մոսկովյան ծրագիր - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Իսրայել Օրէն Եվրոպայում: XVII դարի վերջերին և XVIII դարի սկզբներին հայ ազաւոագրական շարժումը թևակոխում է իր զարգացման նոր, ավելի կազմակերպված ւիուլը: Ազատագրական շարժման նախադեպր չունեցող այս պատմաշրւանր անխզելիորեն կապված է Իսրայել Օրու անվան հետ: Իսրայել Օրին որդին էր Սիսիանի մելիք Իսրայելի, որը Ս. Էջմիածնի 1677 թ. գաղտնի ժողովի կողմից րնտրված պատվիրակության անդամներից մեկն էր: ՄելիքԻսրայելը չափազանց մեծ համարում ուներ հայ քաղաքական շրջանակներում, իսկ նրա րնտանիքը հավակնում էր Պռոշյան նշանավոր իշխանական տոհմից սերված լինելուն: Եվրոպա ուղևորվող ՄելիքԻսրայելը իր հետ էր վերցրել 17-ամյա որդուն՝ Օրուն, երևի այնտեղ նրան կրթության տալու նպատակով: Իհարկե, պատանի Օրին չէր կարող լինել գաղտնի ժողովի մասնակից, հետևաբար և պատվիրակության անդամ, թեև, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձություններր, նա ժողովի և պատվիրակության մասին քաջատեղյակ էր: Հակոր Գ-ի մահից հետո Մելիք Իսրայելը ծանոթ վաճառականներից մեկին խնդրում է որդուն ուղեկցել Եվրոպա, իսկ ինքր վերադառնում է Հայաստան: 1680 թ. վերջերին Օրին հաստատվում է Վենետիկում:

Պետք է նշել, որ Հովհան Վիլհելմին, ինչպես և եվրոպական շահագրգիռ տերություններին, խիստ հետաքրքրեց Թուրքիայի թիկունքում անկախ հայկական պետություն ստեղծելու գաղափարը: Ահա թե ինչու սկսված բանակցությունները գործնական հողի վրա դնելու, հայ քաղաքական և հոգևոր պետերի հետ անմիջական կապեր հաստատելու, Հայաստանի վերաբերյալ տնտեսական, քաղաքական ու ռազմական մանրամասն տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ էր, որ Օրին մեկներ Հայաստան և այնտեղից բերեր համապատասխան պաշտոնական դիմումնագրեր ու երաշխավորագրեր: 1699 թվականի սկզբներին Օրին մեկնեց Հայաստան՝ իր հետ ունենալով մեծ իշխանի համապատասխան գրությունները՝ ուղղված ԷջմիածնիևԳանձասարիկաթողիկոսներին, հայոց մելիքներին ու վրաց Գեորգի XI թագավորին:

Աղբյուրը`

Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:

Posted in Նախագծային աշխատանք, Ուսումնական ճամփորդություն

Քայլում էնք դեպի կրթահամալիր

Այս անգամ քայլարշավը մեկնարկ էր առել <<Մանկական երկաթուղու>> թունելի մոտից։ Քայլեցինք թունելով և շարժվեցինք առաջ։ Ինչպես նախորդ անգամ, այս անգամել եղան փոքրիկ կագառներ և լսեցին Պարոն Բլեյանի պատմություննեը կրկին կապված Հայաստանի հետ։

Posted in Նախագծային աշխատանք, Ուսումնական ճամփորդություն

Դեպի Ջերմուկ

Այս անգամ որոշել էի գնալ իմ դասընկերների հետ Ջերմուկ, և ունելալ 3 օրյա լավ հիշողություններ։ Ամեն բան շատ լավ էր և մենք հասանք տեղ։ Իսկ տեղավորվելուց հետո գնացինք դեպի Ջրվեժի կողմը։ Շատ եմ գնացել և տեսել այդ հրաշք և գեղատեսիլ վայրը, բայց ամեն անգամ էլ էլի է մեծանում զարմանքս։

Առաջին օրը անցավ շատ լավ և հանգիստ։ Իսկ արդեն երկրոերդ օրը մենք բարձունք հաղթահարեցինք։

Հենց այս սարն ենք բարձրացել և տեսել չքնաղ բնությունը։

Սա եմ տեսել իմ աչքերով և չէի հավատում

Ամեն ինչ շատ լավ էր, լավ հաղթահարեցինք բարձունքը և նստեցինք ճոպանուղին և ետ եկանք դեպի ներքև։

Սա մենք դեռևս վերևում էինք և պատրաստում իջնելուն։
Իսկ այստեղ արդեն իջնում էինք

Այսքանը իմ այս ճանփորդությունից, իսկ հիմա ուղղակի ֆոտո շարք։

Իսկ այստեղ մտանք և համտեսեցինք շատ համեղ գինի
Posted in Հայոց Լեզվի Քերականություն, Նախագծային աշխատանք

ՆԱԽԱՄԱՇՏՈՑՅԱՆ ԿԱՄ ՆԱԽԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԳՐԵՐ

Մեսրոպ Մաշտոց: Հայոց գրերի ստեղծողը

Ըստ մարդկությանը հայտնի տվյալների, նախաքրիստոնեական շրջանում, այսինքն՝ 301 թվականից առաջ հայերն ունեցել են սեփական գրային համակարգեր։ Այժմ ապացուցված է երկու նախամաշտոցյան գրային համակարգերի՝ սեպագրերի և մեհենագրի գործածումը։ Նախամաշտոցյան գրերի մասին մեզ տեղեկություններ են հասել Կորյունից, Մովսես Խորենացուց, Փիլոն Ալեքսանդրացուց (Եբրայեցուց), Հիպպողիտոս Բոստրացուց, Վարդան Արևելցուց, Ղազար Փարպեցուց և այլն։: Ինչպես ամրագրում են հայոց պատմիչները՝ Բուզանդը, Փարպեցին և Ագաթանգեղոսը, քրիստոնեությունը տարածվեց հրով և սրով, հեթանոսական տաճարները ավերվեցին և դրանց վրա կառուցվեցին քրիստոնեական տաճարներ: Քրմերին կա՛մ ստիպում էին քրիստոնեություն ընդունել, կա՛մ ոչնչացնում էին:  Քրմերին կա՛մ ստիպում էին քրիստոնեություն ընդունել, կա՛մ ոչնչացնում էին: Իսկ քրմական դասը գիտելիքի միակ կրողն էր քրիստոնեական Հայաստանում: Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական Հայաստանի կարևորագույն հիմքերից մեկը, ըստ էության, եղել է նաև գրերի ստեղծումը: Կան նաև վկայություններ, որ Լուսավորիչը անձամբ արամերենից թարգմանել է Աստվածաշունչը և տարածել այն, բայց հիմնականում բանավոր տարբերակով:  Սահակ Պարթևը այն գործիչներից էր, ով իրականություն դարձրեց Լուսավորչի ծրագիրը՝ նոր կրոն, նոր գրեր, նոր մշակույթ և նոր քրիստոնեական Հայաստան, որը պետք է հնարավորինս քիչ աղերսներ ունենար հեթանոսական Հայաստանի հետ:

Հայ գրերի գյուտ - Wikiwand

Գրերի գյուտի պատմությունը գիտնականներին հայտնի է դառնում հիմնականում Մաշտոցի կրտսեր աշակերտի՝ Կորյունի,,Վարք Մաշտոցի,, աշխատությամբ, որը նվիրված է Մ. Մաշտոցին և նրա համախոհներին: ,,Վարքը,, գրվել է Մաշտոցի մահից քիչ անց՝ նրա սրբադասումից հետո և նրա աշակերտի կողմից, որը առավել հավաստի է դարձնում աշխատության փաստաժամանակագրական հավաս-տիությունը։ Հետագայում, հիմնվելով Կորյունի երկի և չպահպանված այլ աղբյուրների վրա, գրերի գյուտին անդրադարձել են Ղ. Փարպեցին, Մ. Խորենացին, Սեբեոսը (7-րդ դ.): Մնացյալները բառացի կրկնում են այն փաստերը, որոնք շարադրված են վերոնշյալ հեղինակների մոտ։ Մաշտոցը հավաքում է իր աշակերտների բազմությունը, որոնք արդեն կրթվել էին Դանիելյան նշանագրերով, մեկնում է Ասորիքի Եդեսիա քաղաքը և ապա Հունաստանի Սամոսատ քաղաքը, որտեղ Մաշտոցը աստվածային տեսիլքի միջոցով ստեղծում է նոր նշանագրեր, որոնց գեղագրական կողմը և մասնիկները հույն գրիչ Հռոփանոսի միջոցով կատարելագործում է:  Ընդամենը մեկ-երկու տարվա ընթացքում, ըստ աղբյուրների, հայերենով թարգմանվում էին ոչ միայն ամբողջ Աստվածաշունչը, այլև Աստվածաշնչի մեկ-նողական, դասական գրականությունը՝ դավանաբանական և քերականագիտական երկեր, գրվում են նաև ինքնուրույն ստեղծագործություններ, հիմնականում շարական-ներ և աստվածաշնչյան մեկնություններ: Սա գրերի գյուտի և հայ թարգմանական գրա-կանության զարգացման վերաբերյալ պաշտոնական շարադրանքն է, որն առաջաց-նում է բազմաթիվ հարցականներ, ուստի 18-րդ դարից սկսած ծավալվում են գիտական ուսումնասիրություններ և բանավեճեր նախ Կորյունի երկի իսկության վերաբերյալ, ապա՝ Խորենացու և Փարպեցու պատմությունների դարաշրջանի, ինչպես նաև բերված փաստերի վավերագրության մասին:

Աղբյուրը

Posted in Նախագծային աշխատանք, Ուսումնական ճամփորդություն

Քայլում ենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիմնադիր տնօրեն` Աշոտ Բլեյանի հետ

Ողջույն, երբ ես եղել վերջին անգամ Հանրապետության Հրապարակում այն էլ առավոտյան։ Երբ դեռ փողոցները դատարկ են, երբ օդը դեռ չի շնչել ծխախոտի, մեքենաների, գործարանների ծուխը։ Այսօր լրացրեցի այդ բացը, օրս լիարժեքացավ արդեն սկզբից, ուղիղ 7։00 սկսեցինք քայլքը լավ տրամադրությամբ, ուրախ էներգիայով լի։

Անցանք նաև շատրվանների կողքով

Քյլարշավը իմ սպասածից ավելի լավ անցավ։ Ես վստահ եմ որ եթե նման արշավ ելի լինի ես շատ մեծ հաճույքով կմասնաքցեմ։

Մեզ ճանապարհին միացել էին նաև շները

Քայլարշավի ժամանակ նաև տեղ-տեղ ունենում էինք փոքրիկ կանգառներ, և լսում մեր շատ սիրելի պարոն Բլեյանի պատմությունների կապված Հայաստանի և իր պատմության հետ։

Ահա և վերջ իմ պատրաստած նյութը այսքանն էր։

Posted in Նախագծային աշխատանք, Ուսումնական շաբաթ, հայոց լեզու, Գրականություն

Զրույց կամաորության մասին

Ողջույն, այսօր կներկայացնեմ մի թեմա որի շուրջ զրուցել ենք իմ դասընկերների հետ ՝ կամաորության մասին։

Կամավորությունը անշահախնդիր գործունեություն է, երբ անհատը կամ խումբը գործունեություն է ծավալում առանց ֆինանսական շահի։ Կամավորությունը հայտնի է որպես մասնագիտական և այլ հմտությունների զարգացման միջոց, այն նպաստում է բարության սերմանմանը և մարդկային կյանքի որակի բարելավմանը։ Կամավորությունը օգտակար է նաև կամավորի համար նույնքան, որքան այն անձի կամ համայնքի համար, որոնց կամավորը ծառայություն է մատուցել: Կամավորությունը նաև աշխատանք գտնելու համար կապեր հաստատելու միջոց է։ Շատ կամավորներ հատկապես փորձառություն են ձեռք բերում իրենց մասնագիտության բնագավառում՝ բժշկություն, կրթություն, կամ արտակարգ իրավիճակների օգնություն։ Ուրիշները ծառայում են, երբ նրանց օգնության կարիքը կա, օրինակ բնական աղետների ժամանակ։

Ստուգաբանություն և պատմություն

Առաջին անգամ «կամավորություն անել» արտահայտությունը արձանագրվել է 1755 թվականին։ Այն ծագել է «կամավոր» գոյականից՝ անհատ, ով ինքն իրեն առաջարկում է զինվորական ծառայության անցնելու: «Կամավոր» բառը ոչ զինվորական իմաստով օգտագործվել է 1630 թվականից։ «Կամավորություն» բառն այժմ ավելի շատ օգտագործվում է հասարակական ծառայությունների մատուցման իմաստով։ Զինվորական միջավայրում այն ներկայացնում է անհատին, ով անցել է զինվորական ծառայության իր կամոք, այլ ոչ թե որպես զինակոչիկ։

Ունեցանք նաև երաժշտական փոքրիկ դադար

Քննարկեցինք այն ամենը ինչը կապված էր կամաոր աշխատանքի հետ։ Զրույցն իսկապես շատ հետաքրքիր էր։ Մասնակցում էի առաջին անգամ և ինձ իսկապես շատ դուր եկավ։

Եվս մեկ հաճելի և խորիմաս երգ։
Այստեղ նոյնպես կատարվում է կամաոր աշխատանք։
Posted in Նախագծային աշխատանք, Ուսումնական շաբաթ, հայոց լեզու, Գրականություն

Ինչի համար է ուղղեցույցը

Ինչի համար է ուղեցույցը

Ուղեցույցը նախատեսված է կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների համար։ Այնտեղ մանրակրկիտ ներկայացված է յուրաքանչյուր կետ, հստակ պարզաբանված է։ Ուղեցույց

Ինչն է ինձ դուր եկել ուղեցույցում

Ինձ դուր եկավ այն կետը, որտեղ նշված է, որ աշակերտն ինքն է որոշում՝ դիմակ կրել, թե ոչ։ Կցանկանայի նաև ավելացնել այն մասին, որ դպրոցում լինեին դիմակներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանայինք ունենալ։ Օրինակ՝ աշակերտը մոռացել է, կամ ձեռքից գցել է։ Այո, նա պետք է իր մոտ ունենա ևս մեկ դիմակ, բայց կարող է պատահել ամեն ինչ։ Դա, իմ կարծիքով, ավելի ապահով կլինի, աշակերտը առանց դպրոցից դուրս գալու կունենա հնարավորություն վերցնել նոր դիմակ։ Կավելացնեմ նաև այն փաստը, որ դպրոցում ներկա պահին կա միայն մեկ ջերմաչափ, բայց աշակերտները շատ են։

Posted in Հեռավար ուսուցում, Նախագծային աշխատանք, Ուսումնական ճամփորդություն

Սարգիս Հովսեփի Փարաջանյան

Ահա և սկսվեց նոր ուսումնական տարին։ Եվ ես սկսեցի ճամբորդել։ Ու իմ առաջին ճամբորդությունը եղավ Սարգիս Փարաջանյանի տուն թանգարանը։Մինչև ներկայացնելը կխոսեմ փոքր ինչ նրա մասին։ Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիս քաղաքում` հնավաճառի ընտանիքում։ Այս մասնագիտությունը ժառանգական էր Փարաջանովների ընտանիքում, և հայրը՝ Իոսիֆ Փարաջանովը, հուսով էր, որ իր երեխաներն էլ կշարունակեն իրենց նախնիների գործը։ Իոսիֆը մինչհեղափոխական շրջանի Թիֆլիսի ամենահարուստ մարդկանցից մեկն էր համարվում․ բացի հնավաճառական խանութից, ուներ նաև մի քանի այլ հաստատություններ՝ այդ թվում՝ «Ընտանեկան անկյուն» անվամբ հասարակաց տուն։ Ամուսնու եկամտաբեր բիզնեսին մասնակցում էր նաև կինը՝ Սիրանը, ով անձամբ էր աղջիկներ ընտրում հասարակական տան համար։ Աղջիկներին բերում էին Ֆրանսիայից: Երբ սկսվեց հեղափոխությունը, Իոսիֆը զրկվեց գրեթե իր ողջ ունեցվածքից, սակայն հնավաճառի բիզնեսը չթողեց։ Թանկարժեք իրերի առքուվաճառքը նրա կյանքի գլխավոր գործն էր մնում։ Սակայն ժամանակները փոխվել էին, և իշխանություններն այլ կերպ էին վերաբերվում Փարաջանով ավագի զբաղմունքին։ 1920-ական թվականների վերջին նրան առաջին անգամ ձերբակալեցին, այնուհետև ձերբակալությունները սկսեցին սովորական բնույթ կրել։ Սակայն ոչ մի անգամ նա իրեն հասանելիք ժամկետը չէր նստում․ երբեմն նրան ազատ էին արձակում օրինակելի վարքի համար, երբեմն էլ՝ համաներում էր շնորհվում:

Իսկ հիմա կներկայացնեմ թանգարանից աշխատանքներ։

Նրան ոչ-ոք չեր կարող որևէ բան արգելել,նրա մտքի թռիչքը սահմաներ չեր տեսնում

Ահա և վերջ այսքննեին իմ աշխատանքները։Եվ կուզեի ավելացնել որ ես շատ կցանկանր ունենաիք այսպիսի մեծ մտքի թռիչք։

Posted in Հաշվետվություն, Հեռավար ուսուցում, Մաթեմատիկա, Նախագծային աշխատանք

Մայիս ամսվա մաթեմատիկայի ամփոփում

Մայիս ամսին ուսումնասիրել ենք հետևյալ թեմաները`

  • Թվի արկսինուսը, արկկոսինուսը, արկտանգենսը և արկկոտանգենսը,
  • Պարզագույն եռանկյունաչափական հավասարումների լուծման բանաձևերը,
  • Եռանկյունաչափական հավասարումները

Մայիսին ես կատարել եմ հետևյալ աշխատանքները`

Դաս31 Դաս31

Դաս32 Դաս32

Այս ամիս ես մասնակցել եմ օնլայն դասերին, կատարել եմ բոլոր հանձնարարված աշխատանքները։ Ես ինձ գնահատում եմ 7։

Posted in Հեռավար ուսուցում, Նախագծային աշխատանք, Վրացերեն

Չեմի օջախշի

Գամարջոբաթ մե Մարիամ վար։Վցխովրոբ չեմ օջախթան էրթադ։Չվենի օջախի շեդգեբա խութի սուլիսգան,մամա,դեդա,բեբիա, դա դա մե։Չեմի մշոբլեբս ուկղվարթ սամզարեուլո,իսինի էրթադ մուշաոբեն։Բեբիաչեմի պենսիոներիա,չեմի դաս ուկղվարս խատվա,մուսիկա։Մեցմիկղվարս սամզարեուլոշի կղոփան,վեխմարեբի չեմս մշոբեբս։Էս չեմի ռջախիա,միկղվարս չեմի օջախի։

Posted in Հեռավար ուսուցում, Նախագծային աշխատանք, Պատմություն

Ազգային ճարտարապետության նմուշներ

Մենք բոլրս էլ գիտենք որ Հայաստանը ունի շատ գեղեցիկ և կարևոր ճարտարապետական շինություններ։Ինձ թվում է որ այդ շինությունների մասին պետք է իմանան շատերը և ճանաչեն դրանք։ Հիմա մի քանի խոսքով կներկայացնեմ Հայկական ճարտարապետական շինությունների մասին։Հայկական ճարտարապետություն, ճարտարապետական ոճ է, որ ստեղծվել և օգտագործվում է հայ ժողովրդի կողմից Հայկական լեռնաշխարհում և նրա սահմաններից դուրս։Հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես տուֆի բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով։Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա։ Կարևոր են նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն ու փոխազդեցությունները։Հայկական ճարտարապետության հուշարձաններից Զվարթնոցը, Գեղարդավանքը, Հաղպատը, Սանահինը, Նորավանքն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»։Իսկ հիմա կներկայացնեմ մի քանի Հայ Ճարտարապետերի։

Ճարտարապետ Հայկ Ասատրյան

IMG_3773 copy
poster photo

Հայկ Աստրյանը ծնվել է 1946 թվականին Վարդենիսում: 1971 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը: 1972-1975 թվականներին աշխատել է Ջերմուկ քաղաքի գլխավոր ճարտարապետ: 1975 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել շինարարության և ճարտարապետության գիտահետազոտական ինստիտուտի նորաբաց ճարտարապետական փորձարարական նախագծման բաժնում նախ որպես ավագ ճարտարապետ և հետագայում որպես ինստիտուտի գլխավոր ճարտարապետ: 1982 թվականին ընդունվել է Հայաստանի Ճարտարապետների միություն:

ՎՐԵԺ ԹԱՍԼԱԿՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ

01

ՎՐԵԺ ԹԱՍԼԱԿՅԱՆԸ ԾՆՎԵԼ Է 1942 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՅՆՃԱՐՈՒՄ (ԼԻԲԱՆԱՆ): 1946 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԵՏ ՆԵՐԳԱՂԹԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ: ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԵՏ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՎԱՐՏԵԼ Է Ս.ՄԵՐԿՈՒՐՈՎԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵԼ Է ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ ՍԿԶԲՈՒՄ ՈՐՊԵՍ ԲԱՆՎՈՐ, ՔԱՐԱԳՈՐԾ, ՊԱՏՇԱՐ: ՇՈՒՐՋ 10 ՏԱՐԻ ԴԱՍԱՎԱՆԴԵԼ Է ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԾԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 62 ԵՎ 165 ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ: 1968 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՎԱՐՏԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆԸ: 1965 ԹՎԱԿԱՆԻՑ ՄԻՆՉ ԱՅՍՕՐ ԱՇԽԱՏՈՒՄ Է <<ՀԱՅԱՐԴՆԱԽԱԳԻԾ>> ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՈՐՊԵՍ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ:

Ճարտարապետ Բաղդասար Արզումանյան

Untitle
Untitled-1

Բաղդասար Հայրապետի որդի Արզումանյանը՝ հայ ժողովրդի հրատարակումներից մեկը, ծնվել է Սյունիքի մարզի (նախկին Սիսիանի շրջանի) Մարզա, այժմ՝ Բարձրավան գյուղում: Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում: 1924-ին ընտանիքով փոխադրվել է Նախիջևան: 1928թ. տեղափոխվելով Երևան ընդունվել է Ալ.Թամանյանի անվան շինարարական տեխնիկում: Ութամյա ուսուցումը այդ նշանավոր կրթօջախում խիստ բարերար անդրադարձ ունեցավ: Տեխնիկական-շինարարական գիտելիքները զուգակցվեցին գեղարվեստական-ճարտարապետական ունակություններին, որոնցով հարստացած նա 1936-ին ավարտեց այդ հաստատությունը:

Հայկակն ճարտարապետական շինություններից է՝ Գառնին,Ծիծեռնակաբերդը և այլն։Դիտեք ուզզակի ֆոտոշսարքը։

Ճարտարապետություն

Ճարտարապետություն
Հայկական ճարտարապետություն ...
ASUE | Մայիսի 9-ին՝ «Հաղթանակ» զբոսայգում
Տատիկ-պապիկ» հուշարձանի իրական ...
Панорама: Давид Сасунский, памятник, мемориал, Армения, Ереван ...

Ահա և վերջ այսպիսի նյութ ստացվեց ինձ մետ,հուսամ ձեզ դուր եկավ։

Posted in Հեռավար ուսուցում, Նախագծային աշխատանք, Գրականություն

«Սասնա ծռեր»

Սասունցի Դավթի արձանը Երևանում:

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ», հայ ժողովրդի ազգային էպոսը կամ դյութազնավեպը, որը ստեղծվել է ժողովրդական բանահյուսության հիման վրա։

Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Հայոց դյուցազնավեպը գաղափարական առումով արտացոլում է նաև իրականությունից ունեցած դժգոհությունն ու կառուցվելիք արդար աշխարհի նկատմամբ ունեցած փափագը՝ բոլոր դեպքերում գովաբանելով օտարի լծի դեմ ելած ժողովրդի հերոսական պայքարը։

«Սասնա ծռեր» էպոսը կառուցվածքային առումով կազմված է վիպական չորս մասերից կամ ճյուղերից, որոնցից յուրաքանչյուրը կոչվել է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով՝ «Սանասար և Բաղդասար» , «Մեծ Մհեր» , «Սասունցի Դավիթ» , «Փոքր Մհեր» :

Էպոսի համահավաք բնագիրը թարգմանվել է՝ ֆրանսերեն, չիներեն, անգլերեն, հունարեն, ռուսերեն, գերմաներեն, վրացերեն, թուրքերեն, ադրջբեջաներեն և այլ լեզուներով:

Դեկտեմբերի 3-7 Փարիզում տեղի է ունեցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության կոմիտեի 7-րդ նստաշրջանը: Աշխարհի ոչ նյութական ժառանգության ցանկը համալրելու հայտ այս անգամ ներկայացրել էր նաեւ Հայաստանը: Հայտնի վերնագիրն էր «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսեւորումները»:

Երանուհի Մարգարյանը նշում է, որ 60-ական թվականներին, էպոսագիտության թեմայով անցկացված համամիութենական մի խորհրդաժողովի ժամանակ «Սասնա ծռերը» ճանաչվել է ամենամարդասիրականը՝ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների էպոսների մեջ:

2012 թ.-ին «Սասնա ծռեր» էպոսը ընգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի  ոչ նյութական ժառանգության ցուցակում:

Էպոսին իր անդրադարձն է ունեցել ՝ Կոմիտասը: Կոմիտասի ստեղծագործությունների շարքում  է դյուցազնա-հերոսական «Սասունցի Դավիթ» օպերան: Օպերայի ստեղծման  աշխատանքները  կոմպոզիտորին չի վիճակվել  ավարտել։ Պահպանվել են «Սասնա ծռեր» էպոսի հիման վրա նրա գրած երաժշտական հատվածները, որոնցով  սահմանափակվում են մեզ հասած ձեռագիր նյութերը:

Նաև պետք է նշել, որ էպոսի եղանակավոր հատվածներից հայտնի են Կոմիտասի, Սպիրիդոն Մելիքյանի, Արամ Քոչարյանի և ուրիշների՝ գլխավորապես Մոկաց խմբի պատումներից գրառված 30-ից ավելի կտորներ (կան նույն երգի տարբերակներ), որոնք կարևոր են նաև ազգային մոնոդիկ (միաձայն երգեցողություն կամ գործիքային նվագ) երաժշտության ձևավորման ու զարգացման պատմության ուսումնասիրման համար։

Էպոսի մասին կան հիշատակություններ նաև Հին Կտակարանում : Ստորև կներկայացնեմ այդ հատվածը:

«Եւ եղաւ որ այն գիշերը դուրս եկաւ Տիրոջ հրեշտակը եւ զարկեց Ասորեստանցիների բանակումը հարիւր ութսունեւհինգ հազար. Եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։ Եւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը չուեց գնաց դարձեալ, ու նստեց Նինուէ։ Եւ երբոր նա երկրպագում էր իր աստուծուն՝ Նեսրաքի տանը, նորա որդիքը Ադրամելէք եւ Սարասար նորան սրով սպանեցին եւ իրանք փախան Արարատի երկիրը. Եւ նորա որդի Ասորդանը թագաւոր եղաւ նորա տեղ»:

Էպոսը աննկատ չի մնացել այլ ազգի պատմիչների համար: Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն ապացույցների հիշատակություններ կան 16-րդ դարի պորտուգալացի ճանապարհորդներ` Անտոնիո Տենրեյրոյի և Մեստրե Աֆոնսոյի  ուղեգրական նոթերում։ Եվրոպային էպոսը հայտնի է դառձել  հենց  նրանց  շնորհիվ։

Էպոսի վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից Հարավ-Արևմուտք և Հյուսիս-Արևելք ընկած գավառներն են` Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ: 19-20դդ. գավառներից պանդխտած և գաղթած սերունդների միջոցով «Սասնա ծռերն» անցել է Արևելյան Հայաստան, պարսկահայերի մեջ և Թիֆլիս։

«Սասնա ծռերը» ամբողջությամբ գրի է առել՝ Գարեգին Սրվանձտյանը, 1873-ին, Մշո Առնիստ գյուղում: Երկրորդ տարբերակը 1886-ին Էջմիածնում գրի է առել՝ Մանուկ Աբեղյանը: Նորանոր տարբերակներ են գրառել՝ Գ. Հովսեփյանը, Խ. Դադյանը, Ս. Հայկունին, Ա. Աբեղյանը, Ե. Լալայանը, Կ. Մելիք–Օհանջանյանը և Ա. Ղանալանյանը:

Սասնա ծռեր էպոսի գրական մշակումներ կատարել են՝ Եղիշե Չարենցը , Հովհաննես Թումանյանը , Յակոբ Օշականը , Ավետիք Իսհակյանը , Վաղարշ Վաղարշյանը ։

Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։

Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։

Հովհաննես Թումանյան «Սասունցի Դավիթ»:

Էպոսի առեղծվածային մասերից մեկը այն է , երբ Մհերը փակվում է քարանձավում այնքան ժամանակով , մինչև կվերականգնվի արդարությունը և խաղաղությունը: «Մհերի դուռ» ժայռ-քարանձավի նմանօրինակներ են՝ Արենիում և Նորավանքում գտնվող ժայռ-քարանձավները:

«Սասունցի Դավիթ» էպոսը, մեր մշակույթի մեջ ունեցել է և կշարունակի ունենալ ամենակարևորագույն դերերից մեկը: