Շարունակելով ուսումնասիրել կրթահամլիրի հեռավար ուսուցումը միաժամանակ նաև ուսումնասիրում եմ այլ հարթակներ: Ուսումնասիրեցի ու հասկացա որ շատերը հիմնականում աշխատում են այլ երկրի աշակերտների հետ լինի դա ԱՄՆ-ն թե Եվրոպան ու դա հիմնականն է: Ի տարբերություն մեզ նրանք չեն վճարվում աշակերտի քանակով այլ դասերի քանակով և ամեն դասը կարող է լինեկ օրինակ x-գումար,ֆիքսված որևէ բան չկա բայց համեմատելով նրանք ստանում եմ ավելին քան մենք: Պեղածս նյութը հարթակից է որը կոչվում է Դասատու հարթակ, ու դա ինչքան հասկացա կազմակերպություն է, երբ ծնողները դիմում են այդ կազմակերպություն իսկ արդեն կազմակերպությունը մասնագետներին: Հետևաբար պարզ է դառնում որ ծնողները x գումար են վճարում իսկ մասնագետը ստանում է x գումարից որոշ մաս: Օրինակ եթե մեկ դասի համար վճարում են 20 դոլար մասնագետը ստանում է 15-ը: Կարող է ամսվա ընթացքում լինի 5, 30 կամ 100 դաս ու այդ հարթակում ամեն բան պլանավորվում է ծնողի հետ քանի որ հիմնականում երեխաների մեծ մասը դեռ փոքր են: Իսկ նայելով մերին կասեմ որ ստանում են շատ չնչին գումար ու դա ըստ ինձ արդար չի, երբ ամեն բան անհատականացված է: Դեռևս ասքանը գումարի հետ կապված:
Մտածում եմ որ մեր դպրոցը նույնպես կարող է նման հարթակ ստեղծել որը կարող է ապահովվոլ հեռավար աշխատող դասավանդողների, ու այդ հարթակից օգտվեն այնպիսի աշակերտներ ովքեր մեր դպրոցից չեն ու կարող են լինել դրսից՝ այլ երկրից: Ու երբ օգտվեն այդ հարթակից հնարավոր լինի դրսից գումար բերեն մեր կրթահամալիր:
Կրկին թողնում եմ հղումը եթե ուզում ենք որևէ բան ուսումնասիրել ավելի մանրակրկիտ:
Այս անգամ որոշել էինք գնալ դեպի Լոռի և այնտեղ անցկացնեինք օր: Ճամփորդում էինք շրջանավարտներով, վաղուց էինք ուզում գնալ դեպի լոռի ու ճանապարհեինք այդ ձմեռը մեզ հետ բերելով գարնան շունչը:
Հասնելուն պես կանգ առանք Սպիտակ քաղաքում և այնտեղ ել գիշերեցինք:Ինձ այնտեղ շատ դուր եկավ բայց կար մի մեծ բայց այն տխուր քաղաք էր, զարդարում էին միայն մի քանի վառ տներ, իսկ թե ինչու էր տխուր ինձ թվում է բոլորիտ հասկանալի է:
Առաջին օրը շրջեցինք քաղաքով, ծանոթացանք տեղանքին իմացանք ավելին այդ տեղի մասին, զգացինք այնտեղի շունչը որը չկար բայց ստեղծում էին և փորձում զարգացած կյանքի անցնել:
երկրորդ օրը երեվի թե կանվանեմ ճանապարհային օր, քանի որ երկար պիտի գնաինք ու գնում էինք դեպի Դսեղ,Օձուն և Վանաձոր: Ու երևի սկսեմ հենց Դսեղից Թումանյանի ծննդավայրից, որտեղ այցելեցինք իր տուն-թանգարանը:Ծանոթացանք իրենց տան հետ իրենց կյանքին և մի պահ ինձ թվաց որ ես ինքս ապրում եմ այդ տարիներում:Շատ գեղեցիկ բնություն է որը կոգեշնչեր մեզնից յուրաքանչյուրին և մենք էլ հնարավոր է դառնաինք բանաստեղծ: Թանգարանից հետո գնացինք դեպի Դսեղի Ծովեր այդպես են անվանում տեղի փոքրիկ լճակները տեղացիները: Բայց այնտեղ հասնելը այդքան էլ հեշտ չեր ոտքով պետք էր որոշ ճանապարհ անցնեինք՝ փոքրիկ սար բարձրանաինք: Այնտեղ էլ նկարեցինք մի փոքրիկ տեսահոլովակ Թումանյանի քառյակների օգնությամբ:
Օձունում առաջին անգամ էի ու շատ սիրեցի, այն օրը երբ գնացել էինք ամպամած էր, բայց դա ինձ չխանգարեց տեսնեմ իրական գեղեցիկը: Սիրեցի շատ Վանքը, բայց այն ինձ համար փոքր ինչ ուրիշ էր անգամ իր գույնը, գեղեցիկ դրսից իսկ ներսում ցուրտ:
Հետո շարժվեցինք դեպի Վանաձոր, շրջեցինք քաղաքում ծանոթացանք ու ասեմ որ շատ սիրեցի: Խորհուրդ կտամ գնալ եթե չեք եղել:
Երրերդ օրը այդքանել շատ բան չհասցրինք անել և վաղ առավոտյան ընկանք ճանապարհ, որպեսզի լույսով հասնեինք: Գրածով շատ քիչ է թվում բայց նկարների օգնությամբ ցույց կտամ ավելին:
Իսկ հիմա կփորձեմ իմ այսքան պատմածը ներկայացնեմ ֆոտո շարքի օգնությամբ:
սարերի միջով գեղեցիկ տեսարաննորով գնում էին:
ուղղակի հանգստանում էինքսիրեցի ես նկարը շատ
Այս նկարը շատ սիրեցի, եթե չնկատեցիք ինձ ասեմ ես այն մեկնեմ ով ներգեվում է ու կանաչ վերարկուով:
Ահա սկսվեց նոր շաբաթ արդեն երրորդ շաբաթն է ինչ անցկացնում ենք Արևելյան դպրոցում: Այս շաբաթ պատրաստվում ենք Ղախամայի ծեսին քանի որ այն այս ուրբաթ է լինելու: Անցած շաբաթվա աշխատանքներին միացրինք այլ պատրաստություն այդ տոնի հետ կապված ու քանի դեռ այն չի ավարտվել կներկայացնեմ միայն այն ինչ դեռևս արել ենք: Ինչպես նաև արել ենք այլ աշխատանքներ փոքրերի հետ միասին պատրասել ենք մագաղաթներ և նկարազարդել, նաև պատրաստել ենք երեխաների կողմից սիրված ծրարները:Պատրաստեցինք նաև Սև թուղթ որի վրա նրանք կարող էին նկարել:
Երեխաների հետ միասին պատրաստեցինք մարդուկներ, դդումներ, միասնական պար պարող մարդուկներ և այդպես շարունակ: Մանրամասները կներկայացնեմ ֆոտոշարքի օգնությամբ:
Ահա այստեղից ցուցադրված է նկարներ որտեղ պատրաստում ենք մագաղաթները:
օր 1-Երկրորդ շաբաթը սկսվեց շատ հետաքրքիր ճամփորդությամբ: Երեխաները գնացին Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց: Լավ սահեցին լավ ժամանակ անցկացրին և վերադարձան դպրոց:
Օր 2- Երեքշաբթի օրը մենք մի քանի հոգով գնացինք Արևմտյան դպրոց՝ առաջին և երկրորդ դասարանի աշակերտներին սովորեցրինք Power Point ծրագիրը և դրանից օգտվելը: Սովորեցրինք, թե ինչպես աշխատել ծրագրով, փոխել տառերի և էջի տեսքը, սովորեցրինք գույներ ու պատկերներ ավելացնել իրենց աշխատանքին։
Oր 3- Երրորդ օրը երեխաների հետ սկսեցինք զբաղվել Ղափամայի ծեսին պատրաստվելը՝ քանի որ այն արդեն մոտենում է: Միաասին պատրաստեցինք պոսեռներ, պլակատներ նկարներ նկարեցինք միասին որտեղ պատկերված էին այդ ծեսին համապատասխան պատկերներ, մարդիկ, սեղանի շուրջ հավագված մարդիկ և այդպես հետաքրքիր աշխատաննքներ և նկարներ:
Օր 4-Չորրորդ օրը մենք կրկին այցելեցինք Արևմտյան դպրոց բայց այս անգամ արդեն պար էինք սովորում և սովորեցնում 4-5-րդ դասարանցիներին: Ասեմ շատ հետաքրքիր անցավ մենք սովորոցինք մեր փոքր ընկերներից պարեր, ինչպես նաև նրանք մեզնից:
Oր 5- Հինգերորդ օրը միասին հավագվեցինք մայր դպրոցում և մասնակցեցինք Մեդիա Ուրբաթին քանի որ մասնակցում էր Արևելյան դպրոցը: Ինչպես նաև տեղի ունեցավ Ավագ դպրոցի Խոհանոցի բացումը որին շատ երկար էինք սպասել ու երևի թե ամենաշատը սպասում էր մեր սիրելի Ընկեր Վիկտորիան իր խոհարարական դասարանի աշակերտների հետ:
Ահա և այսպես անցավ մեր երկրորդ շաբաթը Արևելյան դպրոցի երեխաների հետ:
Առաջին օրը ծանոթացանք ծրագրի և այն ամենի հետ ինչ պետք է անեինք այդ 1 ամսվա ընթացքում: Երկուշաբթի երբ գնացինք Արևելյան դպրոց օրը սկսեցինք ընդհանուր պարապունքով, որից հետո գնացինք արդեն երեխաների հետ աշխատելու: Մենք բաժանված էինք տարբեր խմբերի օրինակ ես և մի քանի աղջիկներ ովքեր նաև իմ ընկերներն են միասին ընտրել էինք Դիզայնը: Առաջին օրը երբ հարցրինք թե ինչ կուզեն միասին պատրաստենք շատերը ցանկություն հայտնեցին պատրասլելԾրարներ: Իսկ մի մասը ցանկություն հայտնեց պատրասլել մոլորակներ րիեն մարդուկների հետ միասին: Այդ ամենը կարող եք տեսնել ներգևում ցուցադրված նկարներում: Առաջին օրը նաև հասցրիք հանդիպել մեր կրթահամալիրի Մեղվագորիծի հետ:
Օր 2-Օրը կրկին սկսեցինք պարապունքով և բոլորս լիցքավորվեցինք լավ տրամադրությամբ և անցանք աշխատանքին: Երեխաների հաջորդ խումբը տեսնելով մյուսների ծրարները կրկին ցանկություն հայտնեցին որ իրենքել պատրաստեն: Այս անգամ որոշեցինք անել Դիջիթեքյան ոճի մեջ, քանի որ այն մոտենում էր: Ամեն մեկը արեց իր անհատական ձևավորումը:
Օր 3– Այս անգամ հանդիպելով երեխաների հետ առանց խոսք նրանք առաջարկեցին որ կրկին պատրաստենք այդ Դիջիթեքյան ծրարները, չգիտեմ ինչու բայց փոքրիկները շատ էին սիրել այդ աշխատանքը և անհնդատ խնդրում էին որ պատրաստենք, չէի կարող մերժել երբ նայում էի այդ վառ և ուրախ աչուկներին:
Oր4– Չորրորդ օրը մեզ միացավ նաև մյուս դիզայնի խումբը: Միասին կատարեցինք համատեղ աշխատանք և պատրաստեցինք ստվերային խաղ և փղիկ էջանշան, երեխաները շատ էին ոգևորվել և չէին ուզում դադարեցնել աշխատանքը։
Սա հենց այդ խաղն է
Oր 5– Բոլորս կատարում էինք միասնական աշխատանք: Ինչումն էր դա կայանում մենք բոլորս միասնական պար և երգ էինք սովորում և սովորեցնում էին12-րդ դասարանցիները:
Այսպես անցավ մեր առաջին շաբաթը Արևելյան դպրոցում: Իսկ հիմա կներկայացնեմ մի փոքր ֆոտոշարք:
What inspires me the most is the person I know best - it's me. In any matter I have, if something is necessary I do it alone without the help of anyone's mediation mediation.
I want to say the simplest options, in which I have inspired myself. : I wish everyone could inspire themselves as I do myself. I had a hard time learning English for a long time, և I started to inspire myself that I was fluent in it, it did not go unnoticed, I started training and then I was admitted to another group և I deepened it; What I mean is, never wait for someone to inspire you. Whatever happens in any matter, inspire only the good, the positive: the positive.
Ինձ ամենաշատը ոգեշնչում է մի մարդ ում ամենալավն եմ ճանաչում և դա ես եմ: Ցանկացած հարցում ես ունեմ ինձ և եթե որևէ բան է հարկաոր դա ես անում եմ միայնակ առանց որևէ մեկի օգնությամբ և միջնորդությամբ: Ուզում եմ ասել ամենապարզ տարբերակները, որոնցում ես ինքս ինձ ոգեշնչել եմ. և կցանկանաի որ յուրաքանչյուրը կարողանար իրեն ոգոշնչել ինչպես ես ինքս ինձ: Ես երկար ժամանակ դժվարանում էի անգլերենի հարցում, և սկսեցի ինքս ինձ ոգեշնչել որ ես դա կրող եմ, և դա անարձյունավել չեղավ՝ ես սկսեցի պարապել իսկ հետո ընդունվեցի այլ խմբակ և ավելի խորացրի դա; Ինչ եմ ուզում ասել երբեք մի սպասեք որ ձեզ որևէմեկը ոգեշնչի դուք ինքներտ ձեզ: Ցանկացած հարցում ինչել պատահի ձեզ ոգեշնչեք միայն լավը, դրականը և պոզիտիվը:
It’s easier to love and lose, or not to love at all. As we know, the most discussed topic of our society, more specifically young people, has become love. In my opinion, it is very difficult to truly love someone and be loved. Not all people understand how to love correctly. It seems to me that we can talk about this issue for a very long time, but probably there is no need for this. And if you ask to love and lose or not to love at all, then I will definitely choose not to love. When you love and in many cases, the moment of separation comes, you realize that it is better not to love than to feel this unbearable pain and constantly blame you for some issues. Despite the fact that love is a very pleasant feeling, I still prefer not to love and not to worry pointlessly. But when you’re alone, you probably become more complete, calm, and sometimes happy, because at this moment you don’t think that you may have offended someone or broken someone’s heart. When a person really loves, he is ready for anything for the sake of his beloved, but when he pretends, you immediately realize that he doesn’t know how to truly love. I have seen true love only in elderly people who have little time left and they want to live the rest of their time together The most real love in my life was only the first love, which was pure and innocent. But after that I realized that it’s better not to fall in love because after that you become broken and it hurts you.
.
Ավելի հեշտ է սիրել ու կորցնել, կամ ընդհանրապես չսիրել։ Ինչպես գիտենք, մեր հասարակության, ավելի կոնկրետ՝ երիտասարդների ամենաքննարկվող թեման դարձել է սերը։ Իմ կարծիքով, շատ դժվար է իսկապես սիրել մեկին և լինել սիրված։ Ոչ բոլորն են հասկանում, թե ինչպես ճիշտ սիրել։ Ինձ թվում է, որ այս հարցի մասին կարելի է շատ երկար խոսել, բայց, հավանաբար, դրա կարիքը չկա։
Իսկ եթե դու խնդրես սիրել ու կորցնել կամ ընդհանրապես չսիրել, ապա ես հաստատ կընտրեմ չսիրել։ Երբ սիրում ես ու շատ դեպքերում գալիս է բաժանման պահը, հասկանում ես, որ ավելի լավ է չսիրել, քան զգալ այս անտանելի ցավն ու անընդհատ քեզ մեղադրել ինչ-որ հարցերում։ Չնայած այն հանգամանքին, որ սերը շատ հաճելի զգացում է, այնուամենայնիվ ես նախընտրում եմ չսիրել ու անիմաստ չանհանգստանալ։ Բայց երբ մենակ ես, հավանաբար դառնում ես ավելի ամբողջական, հանգիստ և երբեմն երջանիկ, քանի որ այս պահին չես մտածում, որ ինչ-որ մեկին վիրավորել ես կամ ինչ-որ մեկի սիրտը կոտրել ես։
Երբ մարդ իսկապես սիրում է, հանուն սիրելիի պատրաստ է ամեն ինչի, բայց երբ ձևացնում է, անմիջապես հասկանում ես, որ նա իսկապես սիրել չգիտի։
Ես իսկական սեր եմ տեսել միայն տարեց մարդկանց մեջ, որոնց քիչ ժամանակ է մնացել, և նրանք ցանկանում են իրենց մնացած ժամանակը միասին ապրել
Իմ կյանքի ամենաիսկական սերը միայն առաջին սերն էր, որը մաքուր ու անմեղ էր։ Բայց դրանից հետո ես հասկացա, որ ավելի լավ է չսիրահարվել, որովհետև դրանից հետո կոտրվում ես, և դա շատ ցավ է պատճառում քեզ:
Այս անգամ մեր հյուրերը եկել էին Մարտունու շրջանի Ճանկաթաղ գյուղից։ Եկել էին 7-12-րդ դասարանցիները, իրեց ուսուցիչների և ծնողների հետ չորս օր անցկացրին Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Կցանկանամ մի քանի բառով ներկայացնեմ իրենց և իրենց կյանքը։
Որտեղ հիմա բնակվում են այս մարդիկ արդեն դարձել է սահմանամերձ տարածք և վտանգը մեծ է իրենց համար, քանի որ ամեն պահ կարող են թշնամիները գալ, նրանք գտնվում եմ իրենցին ամենաշատը 500-600-մետր հեռավորության վրա։ Երեխաները իրենց մոտ շատ են բայց չեն կարողանում հանգիստ դուրս գալ բակ այն պարզ պատճառով որ վախենում են հայտնվել թշնամու թիրախի տակ։ Դա պատճառ է հանդիսանում լքել այդ տարացծքը և նվիրեն թշնամուն։ Նրանք կորցրել են իրենց տարածքի մեծ մասը 2020թվականի պատերազմի ժամանակ, իսկ առաջին պատերազմի ժամանակ կրկին կորցրին տարածքներ այդ թվում նաև իրենց դպրոցը ևայն այրվել է դեռ շատ վաղուց, բայց քանի որ հնարավորություն չունեն վերանորոգելու հիմա շատ վատ պայմաններում գտնվող տարածքում են դասերը անցնում, շատ փոքր դասարաններում և ոչ այդքան լավ պայմաններում։Կան նաև այլ խնդիրներ՝ չունեն խմելու ջուր, գազ, անասնապահության համար լավ պայմաններ, ամբողջ տարածքը ականապատ է և եթե անգամ պահեն նրանք գնում են այդ հատված և պայթում, չունեն լավ գրքեր դաս անելու համար կա գրադարան բայց ոչ շատ գրքերով և այլն։ Եվ ունեն միայն մեկ եկեղեցի բայց այն գործող չի չունեն քահանա և այն վերանորոգվել է բարերարների շնորհիվ, իսկ մինչ դա այն ուղղակի փոքրիկ մատուռն էր։ Հիմա որոշ նկարների օգնեւթյամբ կներկայացնեմ այդ ամենը։
Դասարանն է որը շատ փոքր էԻրենց գյուղի տեղն է
Այն նախկինում հայտնի է եղել այլ անունով իսկ ավելի կոնկրետ Աղավնավանք
Իսկ հիմա կներկայացնեմ այն օրերի մասին որը անցկացրին կրթահամալիրում։
Ճամփորդական օրերի ընթացքում ծանոթացան․
Կրթահամալիրային ախատակարգին, անցուդարձին
Ուսումնական պլանին և դասընթացներին
Արտադրությամնբ ուսուցմասնը
Կրթահամալիրում գործող լաբորատորիաներին
Առաջին օրը անցավ շատ հագեցած։
Ծանոթացան կրթահամալիրին և նրա անցուդարձին
Խոցոգործություն
Ծանոթություն տարբեր սպորտաձևերի հետ
Այցելություն Ծիծեռնակաբերդ
Թափառումներ Երևանի փողոցներով
Ագարակ
Այցելություն կրթահամալիրի գինետուն
Զրույց քննարկում
Մեր չրի համտեսումը
Առաջին օրվա ավատն էր։
Երկրորդ օրը առավոտյան նախաճաշից հետո այցելեցինք մեր դպրոցի ծաղկանոց և հետո շարժվեցինք դեպի թանգարան։
Թանգարանից հետո կրկին թափառումներ էին մինչև օրվա վերջ։
Իսկ վերջին օրը արդեն հանդիպեցինք կրթահամալիրում ունեցանք հետաքրքիր հանդիպումներ և կլոր սեղան դպրոցի տնօրենի հետ, սովորեցին մեր ազգագրական պարերից և իհարկե պարեցինք։
Քննարկման թեման՝
Մտահղացումների և գյուղում կրթական մակարդակի բարելավման համար նախատեսված ծրագրերի հեռավար մենթորություն։
Ճամփորդությունների շարունակություն․ այցելություն Արցախ, Ճանկաթաղ գարնանը
Սովորողների հետ առցանց դասեր, բլոգավարության հմտություններ։ Գյուղի համար կբացվի բլոգ, որտես սովորողները, ծնողները, դասավանդողները կկարողանան տեղադրել կարևոր նյութեր գյուղի մասին, կամ կփորձեն տարածել իրենց պատմությունը՝ հետագայում հովանավորներ գտնելու համար։
Ուսումնական մասով․ նախագծային աշխատանքների ծրագրում, Ճանկաթաղում արտադրական ուսուցման startup:
Վերջերս շատ եմ լսում երբ ասում են որ ավագ դպրոցը անիմաստ է, ավելի հաճախ սկսեցի լսել երբ Հայաստանի Հանրապետությունում ընդունվեց այդպիսի օրենք՝ դպրոցները դարձնել 12 տարի։
Ավագ դպրոցը մեր կյանքում ունի որոշ չափով կարևոր դեր։ Կան մարդիկ ովքեր մտածում են որ այն այդքանել մեծ դեր չի կատարում և համարում են որ անիմաստ 3 տարի են կորցնում։
Գիտեք ես նույնպես փոքրինչ համաձայն եմ որ անիմաստ է, անցնում էնք կրկնողություն և դա այդքանել հետաքրքրի չէ։ Ես համաձայն եմ երբ ասում են կրկնողությունը գիտության մայն է, բայց այս դեպքում հոգնեցուցիչ է դարձել, իսկ եթե լինի այլ ուսուցման տարբերակ, այլ մեթոդիկա հնարաոր է և այն դառնա հետաքրքիր և մեծ սիրով կրկնենք անցածը։
Իսկ եթե հարցին նաենք այլ տեսանկյունից այն շատ լավ շրջան է մեզ համար, ունենում էնք հիասքանչ հիշողություններ, ավելի շատ էնք պատրաստվում կյանքի հաջորդ փուլին։ Ես շատ ուրախ եմ որ ունեմ այսպիսի հնարավորություն և անցկացնում եմ իմ կյանքի ամենահրաշալի տարիները դպրոցում իմ ընկերների հետ միասին ունենալով լավ օրեր և հիշողություններ։
Ես դեմ չեմ որ կրթությունը լիլի 12 ամյա, թող լիլի այլ ծրագիր որի մասին մենք չգիտեն, որ այն ուսումնասիրելը լինի ավելի հետաքրքիր, դպրոցում քննարկելու թեմաները շատանան, ու միայն դասի մեջ չկլանվենք և ձանձրանանք։
Տվյալ ամսվա ամսի 15-ին տարբեր տարիների ընթացքում տեղի է ունեցել տարբեր իրադարձություններ, իհարկե դրանցից յուրաքանչյուրին կարող եք ինքներդ ծանոթանալ, իսկ ես կփորձեմ ներկայացնել այն ամենը ինչը ես ինքս եմ պեղել։
Առաջինը կխոսեմ Լեման եղբայրներ մասին։ 2008 թվական, երբ տեղի ունեցավ փլուզումը Լեման եղբայրները ամբողջ երկրի 4-րդ ամենամեծ ներդրումային բանկն էր, որը ուներ շուրջ 25000 աշխատակիցներ։ 1844թվականին գերմանացի ներգաղթյալ Հենրի Լեմանի կողմից, Ալաբամա նահանգի Մոնտեգոմեիր քաղաքում բացեց մի խանութ, այն համեստ և չոր ապրանքների համար խանու էր։ Այս իրադարձությունների հետո 1850 թվականին, երբ Հենրի եղբայրներ ՝ Էմանուելն ու Մայերը միացան նրանց բիզնեսը հայտնի դարձավ որպես Լեման եղբայրներ անվամբ։ Ավելացնեմ որ Լեմանը նաև ընդլայնեց վարկերի ծագման մեջ ՝ ձեռք բերելով 5 հիպոտեքային վարկատու 2003-2004 թվականների միջև, ներառյան ոմանք,ովքեր մասնագիտացված էին անշարժ հիպոթեքային վարկերի գծով, որոնք տվեցին ավելի թույլ վարկով վարկառուններին, որոնք սովորաբար չէին կարողանա հօպոթեք ձեռք բերել։
Այս պահին այսքանը Լեման եղբայրների մսին, եթե ցանկանում եք իմանալ ավելին գնացեք այս հղումով։
1940 թվական սեպտեմբերի 15- <<Բրիտանիայի ճակատամարտում ալիքը շրջվում է>>։
Բրիտանիայի ճակատամարտը հասնում է գագաթնակետին, երբ (RAF) թագավորական ռազմաօդային ուժերը 1 ժամից պակաս տեղովությամբ 2 մարտերում խոցում էր 56 ներխուժող գերմանական ինքնաթիռ։ Թանկ արշավը համոզեց գերմանական հրամանատարությունը, որ Luftwaffe-ն չի կարող հասնել Բրիտանիայի օդային գերակայունության վրա, և իսկ հաջորդ օրը ցերեկային հարձակումը փոխարինցեվ գիշերային թռիչքով ՝ որպես պարտության զիջում։ Սակայն նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերըսեպտեմբերի 19-ին հետաձգեց <<Առյուծ>> գործողությունը անորոշ ժամանակաով։ Սակայն գերմանական ծանր օգնության գրոհները Լոնդոնում և բրիտանական այլ քաղաքներում կշարունակվեին մինչև 1941-թվականի գարուն։ Փաստացի Բրիտանիայի ճակատամարտը հաղթեց։
Այս անգամ մեկնել էինք Արատես ռամական ճամբարով (ռազմամարզական)։ Գնացել էինք 5 օրով, և շտապեմ տեղեկացնել որ այդ 5 օրերը անմոռանալի էին։ Հիմա կներկայացնեմ հերթով այդ 5 օրերը։
Օր առաջին՝ Մենք հավագվեցինք եկեղեցու բակում և շարժվեցինք հեց այդտեղից։ Գնացինք բայց մինչ հասնելը մենք բարձրացանք Սմբատաբերդը, հաղթահարելով այդ բարձրունքը մենք շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Արատես։ Հասնելուն պես մենք տեղավորվեցինք և ծանոթացանք Գագարին project-ի երեխաների հետ։ Եվ քանի որ ճամբարը կոչվում էր ռազմական մենք հենց առաջին օրից սկսեցինք պարապել, և ունեցանք մեր ջոկատները։ Այդ ամենից հետո մենք ճաշեցինք և մի փոքր հանգստացանք, իսկ հանգստից հետո կազմակերպեցինք հետաքրքիր խաղեր և ինտելեկտուլա խաղեր և այդպես շարունակ։ Ահա և այսպես հագեցած անցավ մեր առաջին օրը Արատեսում, ցավոք առաջին օրը չկարողացանք խարույկ վառել անձրևի պատճառով։
Օր երկրորդ՝ Արթնացանք պատրաստվեցինք և շարվեցինք, քանի որ նախորդ օրն արդեն դա սովորել էինք։ Արեցինք առավոտյան նախավարժանք, վազեցինք և գնացինք նախաճաշելու։ Որից հետո գնացինք մեր ազգագրական պարերը սովորեցնելու Գագարինցիներին, արդեն սիրելի դարցած Զոհրաբյան Տիգրանի կողմից։ Եվ այսպես հետաքրքիր անցավ առավոտը։ Հետո ելի հետաքրքիր զբաղմունքներ, մինչև ուշ երեկո երբ հագվում էինք խարույկի շուրջ, անցկացնում շատ լավ երեկո և գնում հանգստանալու։ Եվ կցանկանամ շեշտել որ ունեցել ենք գիշերային հերթապահներ ովքեր հսկում էին մեր հանգիստն ու քունը։ 50 հոգանոց ճամբարն իրենից մեծ պատասխանատվություն է ենթադրում, այդ իսկ պատճառով ողջ գիշեր սովորողներից 2 հոգի երկու ժամը մեկ հերթափոխով եղել են կրակի շուրջ, իսկ դասավանդողներն անընդհատ հսկել են սովորողների քունը։
Օրերրերդ՝ Երրորդ օրը արթնացանք և կրկին այն ամենը արեցինք ինչ արել էինք նախորդ առավոտ։ Իսկ այս օրը մենք անցկացրինք գետին ավելի մոտ, և իհարկե լողացին։ Որից հետո ետ վերադարցանք և կատարեցինք շրջակա միջավայրի մաքրում, և ազատեցինք տարածքը որոշ չափով քարերից։ Եվ այս օրն մեզ կրկին ժպտաց և երեկոյան հագվեցինք խարույկի շուրջ։
Օր չորրորդ՝ Մեզ այդ օրն սպասվում էր շատ հետաքրքիր և հագեցած օր։ Մեզ այցելեցին ԱԻՆ-ի աշխատակիցները, ունեցանք շատ հետաքրքիր հանդիպում իմացանք ևս մի քանի բան իրենց աշխատանքից և գնացինք անցկցնելու մի փոքր դասընթաց գետանցման մասին պարանների միջոցով։ Այդ ամենը հաղթահարելուց հետ ունեցանք ֆուտբոլային մրցարշավ Սեբաստացնիների և Գագարինիցիների միջև։
Օր հինգերորդ՝ Ահա և եկավ այդ ցավալի օրը երբ պետք է վերադառնաինք, մեզ համար այնքան լավ էր անցնում որ անգամ չնկատեցինք ինչպես անացան այդ 5 օրերը։ Այդ օրը մեզ միացավ տիար Բլեյանը և ունեցանք շատ հետաքրքիր զրույց։
Եթե բոլորս ու յուրաքանչյուրս փորձենք ինչ-որ բան փոխել, ապա ամեն ինչ հիանալի կլինի․ այս բանաձևով էլ զրույց ունեցանք տիար Բլեյանի հետ, երբ սովորողներից մի քանիսը հետաքրքիր ու լավ առաջարկներ արեցին, թվեմ դրանք։
Ոչ ոք չի ասել, որ երկիր մոլորակի վրա մարդը կատարելապես անպաշտպան է, և կրակային մինիմալ գիտելիքները կարող են փրկել ոչ միայն մեր, այլև ընկերոջ կյանքը․
Էքսպեդիցիոն արշավներ-Դավիթ Մարգարյան
Ըստ Դավիթի, լինել Արատեսում, գետում, միջավայրում, հիանալի է, բայց պակասում են գիշերային էքսպեդիցիոն արշավները, որտեղ նոր ու արկածային միջավայրում կարող ենք ապրել ու գոյատևել։
Արևով տաքացվող ցնցուղներ-Նարեկ Վարթանի
Նարեկը նշեց, որ վրանային բազայում պակասում է ցնցուղը, իսկ դրա ամենահեշտ տարբերակը արևային ցնցուղի ձեռքբերումն է։ Առաջարկը ուրախությամբ կիսեցինք և մենք։
Խոհանոց դրսում-տիար Բլեյան
Խոհանոցից բազա և հակառակը մոտ 100մետր տարածություն է։ Չենք բողոքու, բայց հաշվի առնելով, որ ռազմամարզական ճամբարն իրենից ենթադրում է դաշտային պայմաններ, տիար Բլեյանը առաջարկեց տեղափոխել խոհանոցըք դուրս։
Եվս մեկ նոր վրան- Լիլիթ Յախինյան
Այս ամենը քննարկելուց հետո պատրասվեցինք և շարժվեցինք դեպի Երևան, բայց մինչ գալը ունեցանք կանգառ Սեվանի ափին։
Իսկ հիմա կներկայացնեմ իմ այս ամբողջ ասածը ֆոտո շարքի միջոցով։
Ուզում եմ շնորհակալություն հայտնոլ այն բոլոր մարդկանց ովքեր այդ 5 օրը ինձ հետ էին և լավ հիշողություններով լցրեցին իմ ներսը։