Posted in Ճանփորդական պատում, Նախագծային աշխատանք, Ուսումնական ճամփորդություն

Դեպի Հեքիաթային Լոռի

Այս անգամ որոշել էինք գնալ դեպի Լոռի և այնտեղ անցկացնեինք օր: Ճամփորդում էինք շրջանավարտներով, վաղուց էինք ուզում գնալ դեպի լոռի ու ճանապարհեինք այդ ձմեռը մեզ հետ բերելով գարնան շունչը:

Հասնելուն պես կանգ առանք Սպիտակ քաղաքում և այնտեղ ել գիշերեցինք:Ինձ այնտեղ շատ դուր եկավ բայց կար մի մեծ բայց այն տխուր քաղաք էր, զարդարում էին միայն մի քանի վառ տներ, իսկ թե ինչու էր տխուր ինձ թվում է բոլորիտ հասկանալի է:

Առաջին օրը շրջեցինք քաղաքով, ծանոթացանք տեղանքին իմացանք ավելին այդ տեղի մասին, զգացինք այնտեղի շունչը որը չկար բայց ստեղծում էին և փորձում զարգացած կյանքի անցնել:

երկրորդ օրը երեվի թե կանվանեմ ճանապարհային օր, քանի որ երկար պիտի գնաինք ու գնում էինք դեպի Դսեղ,Օձուն և Վանաձոր: Ու երևի սկսեմ հենց Դսեղից Թումանյանի ծննդավայրից, որտեղ այցելեցինք իր տուն-թանգարանը:Ծանոթացանք իրենց տան հետ իրենց կյանքին և մի պահ ինձ թվաց որ ես ինքս ապրում եմ այդ տարիներում:Շատ գեղեցիկ բնություն է որը կոգեշնչեր մեզնից յուրաքանչյուրին և մենք էլ հնարավոր է դառնաինք բանաստեղծ: Թանգարանից հետո գնացինք դեպի Դսեղի Ծովեր այդպես են անվանում տեղի փոքրիկ լճակները տեղացիները: Բայց այնտեղ հասնելը այդքան էլ հեշտ չեր ոտքով պետք էր որոշ ճանապարհ անցնեինք՝ փոքրիկ սար բարձրանաինք: Այնտեղ էլ նկարեցինք մի փոքրիկ տեսահոլովակ Թումանյանի քառյակների օգնությամբ:

Օձունում առաջին անգամ էի ու շատ սիրեցի, այն օրը երբ գնացել էինք ամպամած էր, բայց դա ինձ չխանգարեց տեսնեմ իրական գեղեցիկը: Սիրեցի շատ Վանքը, բայց այն ինձ համար փոքր ինչ ուրիշ էր անգամ իր գույնը, գեղեցիկ դրսից իսկ ներսում ցուրտ:

Հետո շարժվեցինք դեպի Վանաձոր, շրջեցինք քաղաքում ծանոթացանք ու ասեմ որ շատ սիրեցի: Խորհուրդ կտամ գնալ եթե չեք եղել:

Երրերդ օրը այդքանել շատ բան չհասցրինք անել և վաղ առավոտյան ընկանք ճանապարհ, որպեսզի լույսով հասնեինք: Գրածով շատ քիչ է թվում բայց նկարների օգնությամբ ցույց կտամ ավելին:

Իսկ հիմա կփորձեմ իմ այսքան պատմածը ներկայացնեմ ֆոտո շարքի օգնությամբ:

սարերի միջով գեղեցիկ տեսարաննորով գնում էին:
ուղղակի հանգստանում էինք
սիրեցի ես նկարը շատ

Այս նկարը շատ սիրեցի, եթե չնկատեցիք ինձ ասեմ ես այն մեկնեմ ով ներգեվում է ու կանաչ վերարկուով:

Նույն շունիկնա
Posted in Ճանփորդական պատում, Ուսումնական ճամփորդություն

Բարձունքի նվաճում, Գեղարոտի ջրվեժ

This image has an empty alt attribute; its file name is img_9757-2.png

Այս տարի Անկախության օրը անցկացրի իմ ընկերների և ուսուչժցիչների հետ Արագածոտնի մարզում ՝ Գեղարոտի ջրվեժում։ Երբ բոլորս հավագվեցինք և ճանապարհ ընկանք ես չէի պատկերացնում որ կտեսնեմ այդքան գեղեցիկ տեսարաններ և կունենաի այդքան լավ օր։ Եվ երբ հասանք ու սկսեցինք քայլել դեպի ջրվեժը ես ապշեցի, քանիոր այն անգամ հեռվից շատ գեղեցիկ էր։ Շատ բան չեմ կարեղ ավելացնել որովհետև այն պետք է տեսնել սեփական աչքերով։ Իսկ հիմա ինչքան հնարաոր է կներկայացնեմ լուսանկարներով։

Posted in Ճանփորդական պատում, Նախագծային աշխատանք, Ուսումնական ճամփորդություն

Էլի Արատեսում

Այս անգամ մեկնել էինք Արատես ռամական ճամբարով (ռազմամարզական)։ Գնացել էինք 5 օրով, և շտապեմ տեղեկացնել որ այդ 5 օրերը անմոռանալի էին։ Հիմա կներկայացնեմ հերթով այդ 5 օրերը։

Օր առաջին՝ Մենք հավագվեցինք եկեղեցու բակում և շարժվեցինք հեց այդտեղից։ Գնացինք բայց մինչ հասնելը մենք բարձրացանք Սմբատաբերդը, հաղթահարելով այդ բարձրունքը մենք շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Արատես։ Հասնելուն պես մենք տեղավորվեցինք և ծանոթացանք Գագարին project-ի երեխաների հետ։ Եվ քանի որ ճամբարը կոչվում էր ռազմական մենք հենց առաջին օրից սկսեցինք պարապել, և ունեցանք մեր ջոկատները։ Այդ ամենից հետո մենք ճաշեցինք և մի փոքր հանգստացանք, իսկ հանգստից հետո կազմակերպեցինք հետաքրքիր խաղեր և ինտելեկտուլա խաղեր և այդպես շարունակ։ Ահա և այսպես հագեցած անցավ մեր առաջին օրը Արատեսում, ցավոք առաջին օրը չկարողացանք խարույկ վառել անձրևի պատճառով։

Օր երկրորդ՝ Արթնացանք պատրաստվեցինք և շարվեցինք, քանի որ նախորդ օրն արդեն դա սովորել էինք։ Արեցինք առավոտյան նախավարժանք, վազեցինք և գնացինք նախաճաշելու։ Որից հետո գնացինք մեր ազգագրական պարերը սովորեցնելու Գագարինցիներին, արդեն սիրելի դարցած  Զոհրաբյան Տիգրանի կողմից։ Եվ այսպես հետաքրքիր անցավ առավոտը։ Հետո ելի հետաքրքիր զբաղմունքներ, մինչև ուշ երեկո երբ հագվում էինք խարույկի շուրջ, անցկացնում շատ լավ երեկո և գնում հանգստանալու։ Եվ կցանկանամ շեշտել որ ունեցել ենք գիշերային հերթապահներ ովքեր հսկում էին մեր հանգիստն ու քունը։ 50 հոգանոց ճամբարն իրենից մեծ պատասխանատվություն է ենթադրում, այդ իսկ պատճառով ողջ գիշեր սովորողներից 2 հոգի երկու ժամը մեկ հերթափոխով եղել են կրակի շուրջ, իսկ դասավանդողներն անընդհատ հսկել են սովորողների քունը։

Օր երրերդ՝ Երրորդ օրը արթնացանք և կրկին այն ամենը արեցինք ինչ արել էինք նախորդ առավոտ։ Իսկ այս օրը մենք անցկացրինք գետին ավելի մոտ, և իհարկե լողացին։ Որից հետո ետ վերադարցանք և կատարեցինք շրջակա միջավայրի մաքրում, և ազատեցինք տարածքը որոշ չափով քարերից։ Եվ այս օրն մեզ կրկին ժպտաց և երեկոյան հագվեցինք խարույկի շուրջ։

Օր չորրորդ՝ Մեզ այդ օրն սպասվում էր շատ հետաքրքիր և հագեցած օր։ Մեզ այցելեցին ԱԻՆ-ի աշխատակիցները, ունեցանք շատ հետաքրքիր հանդիպում իմացանք ևս մի քանի բան իրենց աշխատանքից և գնացինք անցկցնելու մի փոքր դասընթաց գետանցման մասին պարանների միջոցով։ Այդ ամենը հաղթահարելուց հետ ունեցանք ֆուտբոլային մրցարշավ Սեբաստացնիների և Գագարինիցիների միջև։

Օր հինգերորդ՝ Ահա և եկավ այդ ցավալի օրը երբ պետք է վերադառնաինք, մեզ համար այնքան լավ էր անցնում որ անգամ չնկատեցինք ինչպես անացան այդ 5 օրերը։ Այդ օրը մեզ միացավ  տիար Բլեյանը և ունեցանք շատ հետաքրքիր զրույց։

Եթե բոլորս ու յուրաքանչյուրս փորձենք ինչ-որ բան փոխել, ապա ամեն ինչ հիանալի կլինի․ այս բանաձևով էլ զրույց ունեցանք տիար Բլեյանի հետ, երբ սովորողներից մի քանիսը հետաքրքիր ու լավ առաջարկներ արեցին, թվեմ դրանք։

Կրակային դասերի անհրաժեշտություն Արատեսում-Գագարին ավանի դասավանդողներ

Ոչ ոք չի ասել, որ երկիր մոլորակի վրա մարդը կատարելապես անպաշտպան է, և կրակային մինիմալ գիտելիքները կարող են փրկել ոչ միայն մեր, այլև ընկերոջ կյանքը․

Էքսպեդիցիոն արշավներ-Դավիթ Մարգարյան

Ըստ Դավիթի, լինել Արատեսում, գետում, միջավայրում, հիանալի է, բայց պակասում են գիշերային էքսպեդիցիոն արշավները, որտեղ նոր ու արկածային միջավայրում կարող ենք ապրել ու գոյատևել։

Արևով տաքացվող ցնցուղներ-Նարեկ Վարթանի

Նարեկը նշեց, որ վրանային բազայում պակասում է ցնցուղը, իսկ դրա ամենահեշտ տարբերակը արևային ցնցուղի ձեռքբերումն է։ Առաջարկը ուրախությամբ կիսեցինք և մենք։

Խոհանոց դրսում-տիար Բլեյան

Խոհանոցից բազա և հակառակը մոտ 100մետր տարածություն է։ Չենք բողոքու, բայց հաշվի առնելով, որ ռազմամարզական ճամբարն իրենից ենթադրում է դաշտային պայմաններ, տիար Բլեյանը առաջարկեց տեղափոխել խոհանոցըք դուրս։

Եվս մեկ նոր վրան- Լիլիթ Յախինյան

Այս ամենը քննարկելուց հետո պատրասվեցինք և շարժվեցինք դեպի Երևան, բայց մինչ գալը ունեցանք կանգառ Սեվանի ափին։

Իսկ հիմա կներկայացնեմ իմ այս ամբողջ ասածը ֆոտո շարքի միջոցով։

Ուզում եմ շնորհակալություն հայտնոլ այն բոլոր մարդկանց ովքեր այդ 5 օրը ինձ հետ էին և լավ հիշողություններով լցրեցին իմ ներսը։

Posted in Հունիսյան ճամբար, Ճանփորդական պատում, Նախագծային աշխատանք

3 օր Վարսեցիների հետ

Կրկին հանդիպեցինք Վարսեցիներին, այս անգամ նրանք եկել էին եռօրյա ճամբարով։ Նրանց հետ անցկացրին 3 հետաքրքրի օրեր, մի փոքր մանրամասն եմ այդ 3 օրերի ընթացքում ընդհանուր թվով ունեցել ենք 10 հանդիպում,քայլարշավ,ռազմամարզական ակումբների այցելում( հրաձգարան, թենիս, հեծանվավարություն, լողավազան):

  • Վարսերի միջնակարգ դպրոցի դասավանդողները ճամբարի մասին
  • սովորողների ելույթ-տեսասահիկները
  • Երեք օրերի ամփոփում, այցելած վայրերի մասին
    Կոնդով քայլք
    1․Ազատ Խոսքի ակումբ, թուրքագիտական ակումբ
    2․ՏՏ լաբորատորիա
    3․Հոգեբանի ակումբ
    4․Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց
    5․Ազգային երգ ու պար
    6․Կարդում ենք․ նախագիծ
    7․Լող Արևմտյան դպրոցում
    8․Տարածաշրջանային լեզուների ուսուցման կարևորությունը
    9․Խաղողի գինու դպրոց։ Գինու շշալցում
    10․Մարզական պարապմունքներ՝ հրաձգություն, սեղանի թենիս, հեծանվավազք
  • նոր պայմանավորվածություններ, առաջիկա ճամբարների քննարկում

Սկսեմ առաջին օրից երբ մենք հանդիպեցինք- դիմավորեցինք նրանց Մայր դպրոցում, ծանոթացանք և այդ վայրկյաններց սկսվեց իրենց օրերը մեզ հետ։

Առաջին իսկ օրը դուրս եկանք զբոսնելու Երևանի փողոցներով և ընկերներին ցույց տալու Կապույտ Մզկիթը և Կոնդը։

Բայց մինչ գնալը եղանք գինեգործարանում, հյուրերը սովորեցին ամեն բան կապված գինու հետ, համտեսեցին, և փորձեցին այն լցնել գինու շշի մեջ և փակել այն և պահել։

Կապույտ մզկիթ

Իսկ արդեն երկրորդ օրը առավոտյան հանդիպեցինք միասին զբոսնեցին կրթահամալիրով և գնացինք հանդիպման մեր ուսուցիչների հետ, ծանոթացան պարսկերենի, վրացերենի և թուրքերենի դասավանդողների հետ։ Որի ընթացքում նաև մեզ միացավ Տիար Բլեյանը։

Հետո մասնակից եղանք Գրքի շնորհանդեսին <<Բռնության մշակույթը հայաստանում>>։

Որից հետո շարժվեցինք առաջ և գնացինք կրկին զբոսնելու Երևանով։ Այս անգամ գնացինք շատերի կողմից հայտնի <<Թումոյի այգի>>։ այնտեղ քայլեցինք մի փոքր նստեցինք և էլի շփվեցինք, և նաև իմացանք նրանց կարծիքները և ցանկությունները կապված մեր կրթահամալիրի ր մեր հետ կապված։ Այդ օրը նաև հասցրինք հեծանիվ վարել սովորեցնել երեխաներին։

Երրորդ օրը հանդիպեցինք կրթահամալիրում և ունեցանք մի քանի հանդիպումներ։ Առաջինը եղավ<<Ազատ խոսքի ակումբի>> հետ, իսկ մյուսը <<Հոգեբանական ակումբի>>։ Որց հետո եղավ բուռն արձագանքներ և իհարկե հարցեր։ Հետո գնացինք որպեսզի ընկերները հավաքեին իրենց իրերը և շարժվեն ետ դեպի իրենց գյուղ՝ Վարսեր։

Սա արդեն հրաժեշտի պահն է, ճանապարհեցինք և մաղթեցինք բարի ճանապարհ։

Հուսով եմ այս խմբին նույնպես դուր եկավ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրը, միջավայրը, մթնոլորտը, վերաբերմունքը ամեն ամեն բան։ Կրկին կսպասենք, և շնորհակալ եմ որ եկաք։

Posted in Հունիսյան ճամբար, Ճանփորդական պատում, Նախագծային աշխատանք

Ճանփորդական պատում Կոնդ

Մենք գնացել էինք Կոնդ, և նրա մասին մի քանի բառով ներկայացնեմ որ ավելի պարզ լինի։

Պատմական Կոնդ թաղամասը երկար տարիներ եղել է մոռացության մատնված և հեռու է եղել քաղաքաշինական բարերար միջամտությունից։ Երևանի գլխավոր հատակագծերում Կոնդի կառուցապատումը, համակողմանի լուծում չստանալով, դարձել էր քաղաքի խնդրահարույց հանգույցներից մեկը։

Իսկ մնացած մանրամասները կներկայացնեմ photo-տարբերակով։ Ասեմ որ գնացել ենք նաև Կապույտ Մզկիթ, որտեղ ես ինքս շատ բաներ բացահայտեցի ինձ համար, և խորհուրդ կտամ ետե դուք դեռևս չեք գնացել ապա գնացեք, վստահ եմ որ դուք ել ապշած կմնաք և կցանկանք ևս մեկ անգամ գնալ։

Այստեղ կոնդի նեղլիկ փողոցներից մեկում ենք, իդեմ տեղեկացնեմ նաև որ այնտեղ ամեն բան գրեթե գունազարդված է, կատարված են ձեռքի աշխատանքներ և աբստրակտ նկարներ։

Այս ամենը նկարել ենք Կոնդ համայնքում, այնտեղ կար նաև եկեղեցի որտեղ իհարկե մենք այցելեցինք և կա ևս մի քանի ֆոտո։

Իսկ հիմա ներկայացնեմ Մզկիթից մի քանի հատված։

և

Եվ այս հրաշալի օրն ավարտեցինք կասկադից դեպի համեղ ընդմիջում։