Ահա և սկսվեց նոր ուսումնական տարին։ Եվ ես սկսեցի ճամբորդել։ Ու իմ առաջին ճամբորդությունը եղավ Սարգիս Փարաջանյանի տուն թանգարանը։Մինչև ներկայացնելը կխոսեմ փոքր ինչ նրա մասին։ Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիս քաղաքում` հնավաճառի ընտանիքում։ Այս մասնագիտությունը ժառանգական էր Փարաջանովների ընտանիքում, և հայրը՝ Իոսիֆ Փարաջանովը, հուսով էր, որ իր երեխաներն էլ կշարունակեն իրենց նախնիների գործը։ Իոսիֆը մինչհեղափոխական շրջանի Թիֆլիսի ամենահարուստ մարդկանցից մեկն էր համարվում․ բացի հնավաճառական խանութից, ուներ նաև մի քանի այլ հաստատություններ՝ այդ թվում՝ «Ընտանեկան անկյուն» անվամբ հասարակաց տուն։ Ամուսնու եկամտաբեր բիզնեսին մասնակցում էր նաև կինը՝ Սիրանը, ով անձամբ էր աղջիկներ ընտրում հասարակական տան համար։ Աղջիկներին բերում էին Ֆրանսիայից: Երբ սկսվեց հեղափոխությունը, Իոսիֆը զրկվեց գրեթե իր ողջ ունեցվածքից, սակայն հնավաճառի բիզնեսը չթողեց։ Թանկարժեք իրերի առքուվաճառքը նրա կյանքի գլխավոր գործն էր մնում։ Սակայն ժամանակները փոխվել էին, և իշխանություններն այլ կերպ էին վերաբերվում Փարաջանով ավագի զբաղմունքին։ 1920-ական թվականների վերջին նրան առաջին անգամ ձերբակալեցին, այնուհետև ձերբակալությունները սկսեցին սովորական բնույթ կրել։ Սակայն ոչ մի անգամ նա իրեն հասանելիք ժամկետը չէր նստում․ երբեմն նրան ազատ էին արձակում օրինակելի վարքի համար, երբեմն էլ՝ համաներում էր շնորհվում:
Իսկ հիմա կներկայացնեմ թանգարանից աշխատանքներ։
Նրան ոչ-ոք չեր կարող որևէ բան արգելել,նրա մտքի թռիչքը սահմաներ չեր տեսնում
Ահա և վերջ այսքննեին իմ աշխատանքները։Եվ կուզեի ավելացնել որ ես շատ կցանկանր ունենաիք այսպիսի մեծ մտքի թռիչք։
Մենք բոլրս էլ գիտենք որ Հայաստանը ունի շատ գեղեցիկ և կարևոր ճարտարապետական շինություններ։Ինձ թվում է որ այդ շինությունների մասին պետք է իմանան շատերը և ճանաչեն դրանք։ Հիմա մի քանի խոսքով կներկայացնեմ Հայկական ճարտարապետական շինությունների մասին։Հայկական ճարտարապետություն, ճարտարապետական ոճ է, որ ստեղծվել և օգտագործվում է հայ ժողովրդի կողմից Հայկական լեռնաշխարհում և նրա սահմաններից դուրս։Հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես տուֆի բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով։Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա։ Կարևոր են նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն ու փոխազդեցությունները։Հայկական ճարտարապետության հուշարձաններից Զվարթնոցը, Գեղարդավանքը, Հաղպատը, Սանահինը, Նորավանքն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»։Իսկ հիմա կներկայացնեմ մի քանի Հայ Ճարտարապետերի։
Ճարտարապետ Հայկ Ասատրյան
Հայկ Աստրյանը ծնվել է 1946 թվականին Վարդենիսում: 1971 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը: 1972-1975 թվականներին աշխատել է Ջերմուկ քաղաքի գլխավոր ճարտարապետ: 1975 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել շինարարության և ճարտարապետության գիտահետազոտական ինստիտուտի նորաբաց ճարտարապետական փորձարարական նախագծման բաժնում նախ որպես ավագ ճարտարապետ և հետագայում որպես ինստիտուտի գլխավոր ճարտարապետ: 1982 թվականին ընդունվել է Հայաստանի Ճարտարապետների միություն:
ՎՐԵԺ ԹԱՍԼԱԿՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ
ՎՐԵԺ ԹԱՍԼԱԿՅԱՆԸ ԾՆՎԵԼ Է 1942 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՅՆՃԱՐՈՒՄ (ԼԻԲԱՆԱՆ): 1946 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԵՏ ՆԵՐԳԱՂԹԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ: ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԵՏ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՎԱՐՏԵԼ Է Ս.ՄԵՐԿՈՒՐՈՎԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵԼ Է ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ ՍԿԶԲՈՒՄ ՈՐՊԵՍ ԲԱՆՎՈՐ, ՔԱՐԱԳՈՐԾ, ՊԱՏՇԱՐ: ՇՈՒՐՋ 10 ՏԱՐԻ ԴԱՍԱՎԱՆԴԵԼ Է ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԾԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 62 ԵՎ 165 ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ: 1968 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՎԱՐՏԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆԸ: 1965 ԹՎԱԿԱՆԻՑ ՄԻՆՉ ԱՅՍՕՐ ԱՇԽԱՏՈՒՄ Է <<ՀԱՅԱՐԴՆԱԽԱԳԻԾ>> ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՈՐՊԵՍ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ:
Ճարտարապետ Բաղդասար Արզումանյան
Բաղդասար Հայրապետի որդի Արզումանյանը՝ հայ ժողովրդի հրատարակումներից մեկը, ծնվել է Սյունիքի մարզի (նախկին Սիսիանի շրջանի) Մարզա, այժմ՝ Բարձրավան գյուղում: Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում: 1924-ին ընտանիքով փոխադրվել է Նախիջևան: 1928թ. տեղափոխվելով Երևան ընդունվել է Ալ.Թամանյանի անվան շինարարական տեխնիկում: Ութամյա ուսուցումը այդ նշանավոր կրթօջախում խիստ բարերար անդրադարձ ունեցավ: Տեխնիկական-շինարարական գիտելիքները զուգակցվեցին գեղարվեստական-ճարտարապետական ունակություններին, որոնցով հարստացած նա 1936-ին ավարտեց այդ հաստատությունը:
Հայկակն ճարտարապետական շինություններից է՝ Գառնին,Ծիծեռնակաբերդը և այլն։Դիտեք ուզզակի ֆոտոշսարքը։
Ահա և վերջ այսպիսի նյութ ստացվեց ինձ մետ,հուսամ ձեզ դուր եկավ։
«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ», հայ ժողովրդի ազգային էպոսը կամ դյութազնավեպը, որը ստեղծվել է ժողովրդական բանահյուսության հիման վրա։
Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Հայոց դյուցազնավեպը գաղափարական առումով արտացոլում է նաև իրականությունից ունեցած դժգոհությունն ու կառուցվելիք արդար աշխարհի նկատմամբ ունեցած փափագը՝ բոլոր դեպքերում գովաբանելով օտարի լծի դեմ ելած ժողովրդի հերոսական պայքարը։
«Սասնա ծռեր» էպոսը կառուցվածքային առումով կազմված է վիպական չորս մասերից կամ ճյուղերից, որոնցից յուրաքանչյուրը կոչվել է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով՝ «Սանասար և Բաղդասար» , «Մեծ Մհեր» , «Սասունցի Դավիթ» , «Փոքր Մհեր» :
Էպոսի համահավաք բնագիրը թարգմանվել է՝ ֆրանսերեն, չիներեն, անգլերեն, հունարեն, ռուսերեն, գերմաներեն, վրացերեն, թուրքերեն, ադրջբեջաներեն և այլ լեզուներով:
Դեկտեմբերի 3-7 Փարիզում տեղի է ունեցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության կոմիտեի 7-րդ նստաշրջանը: Աշխարհի ոչ նյութական ժառանգության ցանկը համալրելու հայտ այս անգամ ներկայացրել էր նաեւ Հայաստանը: Հայտնի վերնագիրն էր «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսեւորումները»:
Երանուհի Մարգարյանը նշում է, որ 60-ական թվականներին, էպոսագիտության թեմայով անցկացված համամիութենական մի խորհրդաժողովի ժամանակ «Սասնա ծռերը» ճանաչվել է ամենամարդասիրականը՝ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների էպոսների մեջ:
2012 թ.-ին «Սասնա ծռեր» էպոսը ընգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում:
Էպոսին իր անդրադարձն է ունեցել ՝ Կոմիտասը: Կոմիտասի ստեղծագործությունների շարքում է դյուցազնա-հերոսական «Սասունցի Դավիթ» օպերան: Օպերայի ստեղծման աշխատանքները կոմպոզիտորին չի վիճակվել ավարտել։ Պահպանվել են «Սասնա ծռեր» էպոսի հիման վրա նրա գրած երաժշտական հատվածները, որոնցով սահմանափակվում են մեզ հասած ձեռագիր նյութերը:
Նաև պետք է նշել, որ էպոսի եղանակավոր հատվածներից հայտնի են Կոմիտասի, Սպիրիդոն Մելիքյանի, Արամ Քոչարյանի և ուրիշների՝ գլխավորապես Մոկաց խմբի պատումներից գրառված 30-ից ավելի կտորներ (կան նույն երգի տարբերակներ), որոնք կարևոր են նաև ազգային մոնոդիկ (միաձայն երգեցողություն կամ գործիքային նվագ) երաժշտության ձևավորման ու զարգացման պատմության ուսումնասիրման համար։
Էպոսի մասին կան հիշատակություններ նաև Հին Կտակարանում : Ստորև կներկայացնեմ այդ հատվածը:
«Եւ եղաւ որ այն գիշերը դուրս եկաւ Տիրոջ հրեշտակը եւ զարկեց Ասորեստանցիների բանակումը հարիւր ութսունեւհինգ հազար. Եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։ Եւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը չուեց գնաց դարձեալ, ու նստեց Նինուէ։ Եւ երբոր նա երկրպագում էր իր աստուծուն՝ Նեսրաքի տանը, նորա որդիքը Ադրամելէք եւ Սարասար նորան սրով սպանեցին եւ իրանք փախան Արարատի երկիրը. Եւ նորա որդի Ասորդանը թագաւոր եղաւ նորա տեղ»:
Էպոսը աննկատ չի մնացել այլ ազգի պատմիչների համար: Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն ապացույցների հիշատակություններ կան 16-րդ դարի պորտուգալացի ճանապարհորդներ` Անտոնիո Տենրեյրոյի և Մեստրե Աֆոնսոյի ուղեգրական նոթերում։ Եվրոպային էպոսը հայտնի է դառձել հենց նրանց շնորհիվ։
Էպոսի վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից Հարավ-Արևմուտք և Հյուսիս-Արևելք ընկած գավառներն են` Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ: 19-20դդ. գավառներից պանդխտած և գաղթած սերունդների միջոցով «Սասնա ծռերն» անցել է Արևելյան Հայաստան, պարսկահայերի մեջ և Թիֆլիս։
«Սասնա ծռերը» ամբողջությամբ գրի է առել՝ Գարեգին Սրվանձտյանը, 1873-ին, Մշո Առնիստ գյուղում: Երկրորդ տարբերակը 1886-ին Էջմիածնում գրի է առել՝ Մանուկ Աբեղյանը: Նորանոր տարբերակներ են գրառել՝ Գ. Հովսեփյանը, Խ. Դադյանը, Ս. Հայկունին, Ա. Աբեղյանը, Ե. Լալայանը, Կ. Մելիք–Օհանջանյանը և Ա. Ղանալանյանը:
Սասնա ծռեր էպոսի գրական մշակումներ կատարել են՝ Եղիշե Չարենցը , Հովհաննես Թումանյանը , Յակոբ Օշականը , Ավետիք Իսհակյանը , Վաղարշ Վաղարշյանը ։
Դարձե՛ք եկած ճանապարհով Ձեր հայրենի հողը Մըսրա. Բայց թե մին էլ զենք ու զոռով Վեր եք կացել դուք մեզ վըրա,
Հորում լինեն քառսուն գազ խոր Թե ջաղացի քարի տակին, — Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր, Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։
Էն ժամանակ աստված գիտի, Ով մեզանից կըլնի փոշման. Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի, Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։
Հովհաննես Թումանյան «Սասունցի Դավիթ»:
Էպոսի առեղծվածային մասերից մեկը այն է , երբ Մհերը փակվում է քարանձավում այնքան ժամանակով , մինչև կվերականգնվի արդարությունը և խաղաղությունը: «Մհերի դուռ» ժայռ-քարանձավի նմանօրինակներ են՝ Արենիում և Նորավանքում գտնվող ժայռ-քարանձավները:
«Սասունցի Դավիթ» էպոսը, մեր մշակույթի մեջ ունեցել է և կշարունակի ունենալ ամենակարևորագույն դերերից մեկը:
A. Education has the power to transform a person’s life. I am the living example of this. When I was on the streets, I thought I was not good at anything but I wrote a poem, and it got published. I went back to school to learn. I have learned the benefit of research and reading, of debate and listening. One day soon a group of fresh-faced college students will call me professor.-1. Education: the Way to the Top
B. Language has the capacity to change the world and the way we live in it. People are often afraid to call things by their direct names, use taboos not to notice dangerous tendencies. Freedom begins with naming things. This has to happen in spite of political climates, careers being won or lost, and the fear of being criticized. After Helen Caldicott used the word ‘nuclear arms race’ an anti-nuclear movement appeared.-6. The Right Word Can Bring Changes
C. I never wanted to be a teacher. Yet years later, I find myself teaching high school English. I consider my job to be one of the most important aspects of my life, still I do not teach for the love of teaching. I am a teacher because I love to learn, and I have come to realize that the best way to learn is to teach.-Teaching to Learn
D. One day my sister and I got one and the same homework. My sister finished the task in 2 minutes and went off to play. But I could not do it, so I went into my sister’s room and quickly copied her work. But there was one small problem: my father caught me. He didn’t punish me, but explained that cheating makes people feel helpless. And then I was left feeling guilty for cheating.-7. What My Father Taught Me
E. Lifelong learning does not mean spending all my time reading. It is equally important to get the habit of asking such questions as ‘what don’t I know about this topic, or subject?’, ‘what can I learn from this moment or person?’, and ‘what more do I need to learn?’ regardless of where I am, who I am talking to, or what I am doing.4. Learning That Never Stops
F. Math has always been something that I am good at. Mathematics attracts me because of its stability. It has logic; it is dependable and never changes. There might be some additions to the area of mathematics, but once mathematics is created, it is set in stone. We would not be able to check emails or play videogames without the computer solving complex algorithms.8. The Power of Numbers
G. When my high school English teacher asked us to read Shakespeare, I thought it was boring and too difficult. I agonized over the syntax — I had never read anything like this. But now I am a Shakespeare professor, and enjoy teaching Hamlet every semester. Each time I re-read the play, I find and learn something new for myself.-2. From Agony to Love
Eating Habits
If you eat very quickly, it may be enough to increase your risk of being overweight, research suggests.
Osaka University scientists looked at the eating habits of 3,000 people. Just about half of them told researchers that they A ___3. have a habit of eating quickly___ . Compared with those who did not eat quickly, fast-eating men were 84% more likely to be overweight, and women were 100% more likely to В ___. put on weight___ .
Japanese scientists said that there were a number of reasons why eating fast С __2. could be bad for your weight____ . They said it could prevent the work of a signalling system which tells your brain to stop eating because your stomach is full. They said: ‘If you eat quickly you basically fill your stomach before the system has a chance to react, so you D ___1. just overfill your stomach__ .
The researchers also explained that a mechanism that helps make us fat today, developed with evolution and helped people get more food in the periods when they were short of it. The scientists added that the habit of eating fast could be received from one’s parents genes or E ___7. learned at a very early age___ .
They said that, if possible, children should be taught to F ___5. eat as slowly as possible___ , and allowed to stop when they felt full up at mealtimes. ‘The advice of our grandmothers about chewing everything 20 times might be true — if you take a bit more time eating, it could have a positive influence on your weight.
Թափոնները մարդու կենցաղային և արդյունաբերական գործունեության հետևանքով առաջացող, օգտագործման համար ոչ պիտանի նյութերն են: Թափոններն աղտոտում են շրջակա միջավայրը և բացասաբար ազդում մարդու առողջության վրա: Թափոնները ըստ տեսակի կարող են լինել պինդ, հեղուկ և գազային: Հեղուկ և գազային թափոնները արտանետումներն են, կամ արտահոսքերը: Իսկ պինդ թափոններին անվանում են աղբ: թափոններն ըստ վնասակարության աստիճանի կարող են լինել՝ ծայրահեղ վտանգավոր, խիստ վտանգավոր, չափավոր վտանգավոր, քիչ վտանգավոր, ոչ վտանգավոր։ Շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա թափոնների վնասակար ազդեցությունը կանխելու նպատակով դրանք հավաքում են, տեսակավորում և ժամանակավորապես տեղադրում հատուկ հատկացված տեղերում, եթե նախատեսվում է դրանց հետագա օգտագործումը: Գարեջրի գործարանի արտադրական թափոնները, օրինակ, օգտագործվում են որպես անասնակեր, որոշ թափոնների այրումից ստացվող ջերմությունն օգտագործվում է ջերմաէլեկտրակայաններում էլեկտրաէներգիա ստանալու համար: Հաճախ իրականացնում են թափոնների վնասազերծում, այսինքն՝ մեխանիկական, ֆիզիկաքիմիական և կենսաբանական եղանակներով վերացնում են կամ նվազեցնում դրանց վտանգավոր հատկությունները: Թափոններից ազատվելու ամենապարզ և էժան միջոցը դրանց թաղումն է:
Թափոնների վտանգավորությունը որոշվում է դրանց ֆիզիկաքիմիական հատկություններով, ինչպես նաև դրանց պահման կամ շրջակա միջավայրում տեղավորման պայմաններով:
Հատկապես մեծ վտանգ են պարունակում ճառագայթաակտիվ թափոնները, որոնք դասակարգվում են` ըստ ակտիվ տարրի կիսատրոհման պարբերության (կարճակյաց, միջին տևողության, երկարակյաց), տեսակարար ակտիվության (ցածրակտիվ, միջին ակտիվության, բարձրակտիվ), ճառագայթման բաղադրության (a, b, g և նեյտրոն ճառագայթող) և այլն: Առավել տարածված է այդպիսի թափոնների թաղումն այնպիսի խորությամբ, որ դրանք չթափանցեն շրջակա միջավայր, և ճառագայթումը չազդի մարդկանց ու կենդանիների վրա: Օրինակ` ԱՄՆ-ում ճառագայթաակտիվ թափոնները թաղում են սպառված աղային հանքահորերում և ժայռային ապարներում, Շվեդիայում՝ ստորգետնյա գրանիտե պահեստարաններում, Չինաստանում՝ Գոբի անապատում, Հայկական ատոմակայանում՝ հատուկ սարքավորված պահեստարանում:
Ներկայումս Ռուսաստանում, համաձայն 04.12.2014 թվականի № 536 «Ըստ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության վտանգավորության աստիճանի՝ թափոնները I—V վտանգավորության դասերին դասելու չափորոշիչները հաստատելու մասին» ՌԴ բնական ռեսուրսների և բնապահպանության նախարարության հրամանի, թափոնների համար սահմանված է վտանգավորության 5 դաս, որոնք ներկայացված են աղյուսակում:
Շրջակա միջավայրի համար թափոնի վտանգավորության դաս
Շրջական բնական միջավայրի վրա վտանգավոր թափոնների ազդեցության աստիճան
Շրջակա բնական միջավայրի համար վտանգավոր թափոնների վտանգավորության աստիճանի սահմանման չափորոշիչները
I դաս (չափազանց վտանգավոր)
շատ բարձր
Բնապահպանական համակարգն անդառնալի խախտված է: Վերականգնման ժամանակաշրջանը բացակայում է:
II դաս (բարձր անգավորության)
բարձր
Բնապահպանական համակարգն էականորեն խախտված է: Վերականգնման ժամանակաշրջանը վտանգավոր ազդեցության աղբյուրի ամբողջական վերացումից հետո 30 տարուց ոչ պակաս է:
III դաս (չափավոր վտանգավոր)
միջին
Բնապահպանական համակարգն խախտված է: Վերականգնման ժամանակաշրջանը վտանգի աղբյուրի վտանգավոր ազդեցության նվազումից հետո 10 տարուց ոչ պակաս է:
IV դաս (քիչ վտանգավոր)
ցածր
Բնապահպանական համակարգն խախտված է: Ինքնավերականգնման շրջանը 3 տարուց ոչ պակաս է:
V դաս (գործնականորեն ոչ վտանգավոր)
շատ ցածր
Բնապահպանական համակարգը գործնականորեն խախտված չէ:
«Վտանգավոր թափոններ» հասկացությունն օգտագործվում է հետևյալ դեպքերում՝
թափոնները պարունակում են վտանգավոր, այդ թվում՝ վարաքիչ հիվանդությունների հարուցիչներ պարունակող, թունավոր, պայթյունավտանգ և հրդեհավտանգ, բարձր ռեակցիոն հնարավորությամբր, օրինակ՝ կոռոզիա հարուցող, ռադիոակտիվ նյութեր:
թափոնները վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար և /կամ շրջակա միջավայրի նորմալ վիճակի համար:
Թունավոր թափոններ
Հայտնի են թունավոր թափոնների մոտ 600 տարբեր նյութեր: Դրանցից առավել վտանգավորներն են`
Պեստիցիդներ (բույսերի պաշտպանության քիմիական միջոցների բաղադրիչներն են),
Ռադիոակտիվ թափոններ (հիմնականում գոյանում են ատոմային էլեկտրակայաններում),
Սնդիկ և սնդիկի միացություններ (պարունակվում են էլեկտրալամպերի և ներկանյութերի թափոններում),
Կապարի միացություններ (առավել հաճախ հանդիպում են նավթամշակման, լաքերի և ներկերի գործարանների թափոններում),
Արսեն և արսենի միացություններ (պարունակվում են մետաղամշակման գործարանների, ՋԷԿ-երի թափոններում)
Բոլոր այս թափոնները բնորոշ են մեր հանրապետությանը: Թունավոր թափոնների հիմնականում հնարավոր չէ օգտագործել կամ վերամշակել, ինչպես նաև դրանք համարվում են ոչ կենսաքայքայվող նյութեր: Թունավոր թափոնների խնդիրը լուծելու համար պետք է նախ և առաջ կրճատել դրանց արտանետման ծավալները: Երկրորդ` մտածել ոչնչացնելու և վնասազերծելու մասին: Այս խնդրի լուծում կախված է նրանից, թե մեր կենսագործունեության ինչ փուլում են դրանք առաջանում: Օրինակ` ՋԷԿ-երում օդ են արտանետվում թունավոր գազեր: ԱԷԿ-ներում միջուկային վառելիքի <<այրումից>> արտանետվում են միջուկային թափոններ, ռադիոէլեկտրոնային արդյունաբերության մեջ առաջանում են ծանր մետաղների միացություններ և թթուների լուծույթներ, արդյունաբերական զանազան լուծիչներ և այլ թունավոր նյութեր:
Թափոնների նվազեցում
Թափոնների կուտակումն ու դրանց ոչնչացումն այսօր դարձել է մարդությանը հուզող ամենակարևոր հիմնահարցերից մեկը: Պայքարի լավագույն միջոցներից են թափոնների քանակի նվազեցումն ու թափոնների կրկնակի օգտագործումը: Թափոնների քանակի մեծ մասը կարելի է օգտագործել որպես օգտակար պաշար: Շատ հաճախ պաշարները դիտարկվում և օգտագործվում են միակողմանի` օգտակարից անօգտակար: Մինչդեռ անհրաժեշտ է բոլոր պաշարների համար գտնել սպառիչ կիրառություն:Թափոնների նվազեցման հիմնահարցում մեծ դերակատարում ունեն ճարտարագետները, որոնք պետք է կատարելագործեն բոլոր սարքերն ու տեխնոլոգիաները հնարավորին չափ անթափոն արտադրություններ ստեղծելու համար, իսկ եթե հնարավոր չէ, պետք է մտածեն` ինչպես վերօգտագործեն այդ թափոնները:
Թափոնների մի զգալի մասն են կազմում փաթեթավորման նյութերը: Շատ կարևոր է նվազեցնել դրանց քանակը, հաշվի առնելով, որ փաթեթավորման նյութերից գերակշռող մասը պոլիէթիլենային տոպրակներն են:Թափոնների հիմնախնդրի լուծման լավագույն միջողներից մեկը դրանց վերամշակումն է: Կոշտ թափոնների վերամշակումից կարելի է ստանալ կոմպոստ: Կոմպոստը արժեքավոր օրգանական պարարտանյութ է, որը կարելի է ստանալ միայն կենսաքայքայվող աղբից:Ոչ կենսաքայքայվող թափոնների համար լավագույն միջոցը վերօգտագործումն է: Վերօգտագործելուց առաջ թափոնները անհրաժեշտ է տեսակավորել, որից հետո, որպես երկրոդային հումք ուղարկել վերամշակման:Բազմաթիվ երկրներում բնակիչներն իրենք են առանձնացնում կենցաղային աղբը` տարբեր թափոններ հավաքելով տարբեր տոպրակների մեջ: Աղբը հիմնականում բաժանվում է հինգ մասի` մետաղ, ապակի, պոլիմերային նյութեր, թուղթ, օրգանական թափոններ: Մենք նույնպես արդեն մոտ 1 տարի է տեսակավորում ենք աղբը և հանձնում վերամշակման։
Թափոնների կառավարումը Հայաստանում
Արդյունաբերական թափոնների կրճատման նպատակով ՀՀ-ում մշակվել են քիմիական նոր տեխնոլոգիաներ (օրինակ՝ չհագեցած միացությունների հալոգենացումը ցածր ջերմաստիճանում պրոտոնազուրկ երկբևեռ լուծիչներում իրականացնելիս նպաստում է քլորոպրենի արտադրական թափոնի կրճատմանը)։
Թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են թափոնների բացասական ներգործությունից մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումը, նյութահումքային և էներգետիկ պաշարների թույլատրելի օգտագործման ապահովումը, թափոնների գործածության վերաբերյալ հասարակության էկոլոգիական, տնտեսական և սոցիալական շահերի զուգակցումը։
Մենք բոլորս էլ Հայերիս պատմությունը գիտենք, երբ 1915 թվականին տեղի ունեցավ մեծ կոտորած։ Ցավոք այս տարի չկարողացանք գնալ, և դրա փոխարեն մենք մեր բնակարաններից հիշատակեցինք իրենց լույսերի միջոցով։Որից հետո ծիծեռնակաբերդի քարերին գրվեցին այն մարդկանց անունները ովքեր ցանկանում էին։ Ես միշտ սիրով եմ գնացել հարգանքի տուրք մատուցելու, և սովորեցրել իմ փոքր քրոջը և եղբորը։Ի տարբերություն նախորդ տարիների, երբ այս օրը հազարավոր մարդիկ Երևանում այցելում էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկևկես միլիոն հայերի հիշատակին, այս տարի կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով փակվել է հուշահամալիրի մուտքը: Եվ երեկ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կայցելեն միայն Հայաստանի վարչապետը, նախագահը, Ազգային ժողովի նախագահը, Արցախի նորընտիր նախագահն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը:
«105 տարի առաջ հայ ժողովուրդը հայտնվեց մեն-մենակ ոճրագործների հետ: Այսօր, ենթադրվում է, որ հայ ժողովուրդը պետք է բնաջնջված լինի այս մոլոլարկից: Հայ ժողովուրդը հաղթած է, որովհետև ինքը գոյություն ունի, ինքը ծաղկում է, ինքը ունի իր պետականությունը, ինքը ունի իր Սփյուռքը, ինքը հաջողած է: Բայց ժխտված արդարությունը շարունակում է մնալ վերք և շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր: Այդ առումով, հայ ժողովուրդը իր միասնականության մեջ շարունակելու է պայքարել»։
Սերունդ, մարդկանց տարիքային որոշակի խումբ, միևնույն պատմության դարաշրջանում ձևավորված մարդկանց ամբողջություն։ Հասարակությունը տրոհվում է մի քանի գոյակցող սերունդների, որոնք ունեն տարբեր սոցիալական ստատուսներ և դերեր։ Մարդկային պատմությունը սերունդների հաջորդափոխման և նրանց միջև կապի ժառանգորդման պատմությունն է․ «․․․այս փաստի շնորհիվ կապ է ստեղծվում մարդկային պատմության մեջ, կազմվում է մարդկության պատմությունը․․․»։ Սերունդների ժառանգորդությունը օբյեկտիվ, անընդհատ և ընդհատ բնապատմական ընթացք է, դրսևորվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Ցուրաքանչյուր նոր սերունդ նախ յուրացնում է հոգևոր արժեքները, հասարակական կյանքի առկա ձևերը, ապա, թևակոխելով իր ակտիվ գործունեության շրջանը, ստեղծում է նորը, որն այնուհետև փոխանցում է հաջորդ սերունդներին։
Վերհանել սերունդների հասարակական միջավայրերի տարբերությունները։
Մեր և մեր ծնողների սերունդների տարբերությունն այն է, որ այն ժամանակ բոլորն ավեի սիրալիր,ուշադիր,բարեհամբյուր էին,սրտացավ իրենց դիմացինի համար,ընկերասեր,իսկ հիմա ամեն ինչ այլ է․մեկը մյուսի դեմ դավեր է նյութում, նրանց համար մեկ է դիմացի ինչ իրավիճակում է, ընկերներն ու ընկերասիրությունն է պակասել,իրական կյանքի շփումն է վերացել։Եվ երբ ամեն անգամ հարցնում եմ ծնողներիս իրենց տարիների մասին՝այն ավելի հետաքրքիր է,որտեղ և չկար համացանց ու ինտերնետ և նման բաներ,իսկ մերը ամեն ինչը կապված է ցավոք ինտերնետի հետ։
Ընդհանուր առմամբ ամբողջատիրությունը մի համակարգ է, որում կենտրոնացված ղեկավարությունը տեխնիկապես կատարելագործված միջոցների միջոցով իրականացնում է անսահմանափակ քաղաքական իշխանություն համընդհանուր սոցիալական հեղափոխության իրականացման նպատակով` ներառյալ ղեկավարության կողմից հռչակված մարդու վերակառուցումը երկրի բնակչության ստիպողական անտարբերության պայմաններում:
Ամբողջատիրական քաղաքական համակարգ է հանդիսանում այն, որում մարդկանց ողջ գործունեությունը ենթարկվում է քաղաքական խնդիրներին և մարդկային բոլոր փոխհարաբերությունները կազմակերպվում և պլանավորվում են:
Ամբողջատիրական պետությունը բնորոշվում է ողջ հասարակության մեջ ներթափանցելու, նրա առանձին մասերը համընդհանուր վերահսկողության ենթարկելու և կուսակցական ղեկավարության կողմից պլանավորման ձգտումով:
Գիտնականները, քաղաքագետները մի շարք աշխատություններ են գրել ամբողջատիրության առաջացման և գոյության մասին, որոնց կարևորագույններն են համարվում Հ. Արենդտի «Ամբողջատիրության առաջացումը» և Կ. Ֆրիդրիխի և Զ. Բժեզինկու «Տոտալիտար դիկտատուրա և ավտոկրատիա» համատեղ մենագրությունը:
Վերջին ուսումնասիրության հեղինակները ամբողջատիրության «ընդհանուր մոդելի» համար առաջարկում են հինգ հատկանիշներ.
Խարիզմատիկ լիդերի կողմից գլխավորվող ընդհանուր զանգվածային կուսակցություն,
Բոլորի կողմից ընդունվող պաշտոնական գաղափարախոսություն,
Իշխանության մենաշնորհ ԶԼՄ-ների վրա,
Մենաշնորհ զինված պայքարի բոլոր միջոցների վրա,
Ահաբեկչական ոստիկանական վերահսկողության և տնտեսության կառավարման համակարգ
Տոտալիտարիզմը որակապես այլ երևույթ է ի տարբերություն ցանկացած տիպի այլ իշխանության, որքան դաժան էլ որ այն լինի: Սա գաղափարախոսական ֆենոմեն է և ամբողջատիրական ռեժիմները առաջին հերթին գաղափարախոսական ռեժիմներ են: Դրանք գաղափարախոսության ծնունդ են և գոյատևում են նրա համար: Եթե ավանդական դեսպոտական հասարակություններում քաղաքական իշխանությունը ինքնաբավ է և այն կրողները օգտագործում են գաղափարախոսությունը որպես իշխանությունը պահպանելու միջոց, ապա ամբողջատիրության կրողների համար կարևորը գաղափարախոսությունն է, իսկ քաղաքական իշխանությունը նվաճվում է այդ գաղափարախոսության հաստատման նպատակով
Կրթական կյանքը սովետական Հայաստանում
Խորհրդային կրթական համակարգի ամենամեծ ձեռքբերումը դպրոցների ցանցի ընդլայնումն էր, պետական աջակցությունը և պայքարն անգրագիտության դեմ։ Բացվեցին լիկկայաններ, որոնց շնորհիվ 10 տարում գրագիտության մակարդակը հասավ 70%-ի։ Ուսուցիչների կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով բացվեցին մանկավարժական ուսումնարաններ և համալսարաններ։ Իրականացվում էին նաև բազմաթիվ փորձարկումներ։ Մասնավորապես, փորձարկվեցին լաբորատոր-բրիգադային, կոմպլեքսային և դալտոն-պլան մեթոդները։ 1920-ական թվականներին դպրոցը 9-ամյա էր։ 1932 թվականից ներդրվեց 10-ամյա կրթությունը։ Բացվեցին բազմաթիվ համալսարաններ և ինստիտուտներ։ Հայրենական մեծ պատերազմից հետո Հայաստանում կտրուկ ավելացավ դպրոցների թիվը՝ հասնելով 1600-ի։ Իսկ աշակերտների թիվը հասավ 600 հազարի։ 12-15 բուհերում սովորում էր 50-60 հազար ուսանող, ինչը տոկոսային հարաբերությամբ ԽՍՀՄ լավագույն ցուցանիշներից էր։
Ընդհանուր առմամբ Խորհրդային կրթական համակարգն ուներ ինչպես թերություններ, այնպես էլ առավելություններ։ Հիմնարար թերություններից մեկն այն էր, որ մտածելու ազատություն չկար։ Առավելություններից էր այն, որ գրագիտության մակարդակը բարձր էր, կրթությունն անվճար էր և հասանելի բոլորին։ Մեծ հաջողություններ կային նաև բնագիտական առարակների ուսուցման ասպարեզում։
Հասարակական հարաբերություններ– բազմապիսի կապեր, որոնք առաջանում են սոցիալական խմբերի, դասակարգերի, ազգերի միջև ու դրանց ներսում՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական, մշակութային կյանքի և գործունեության պրոցեսում։ Բաժանվում են առաջնային (նյութական) և երկրորդային (գաղափարական) հարաբերությունների։ Անհատները հասարակական հարաբերություններում հանդես են գալիս որպես սոցիալական որևէ հանրության, խմբի անդամ, ներկայացուցիչ։ Յուրաքանչյուր հասարակական-տնտեսական ֆորմացիայի համար հասարակական հարաբերությունները պատմականորեն կոնկրետ և յուրահատուկ են։ Քանի դեռ հասարակական հարաբերությունների փոփոխությունը չի շոշափում տվյալ հասարակական, ֆորմացիայի հիմքերը՝ սեփականության տիրապետող ձևերը, այն կրում է էվոլյուցիոն բնույթ, հակառակ դեպքում ստանում է հեղափոխական բնույթ։ Կապիտալիստական (նաև ստրկատիրական, ֆեոդալական) հասարակարգում նյութական հասարակական հարաբերություններ ունեն հակամարտ բնույթ, մարդկանց ռեալ հարաբերությունները դրսևորվում են իրերի հարաբերությունների ձևով։ Հակամարտ հասարակական հարաբերությունները վերանում են սոցիալիստական հեղափոխության ընթացքում։ Սոցիալիզմը հաստատում է որակապես նոր, գիտակցաբար, պլանաչափորեն զարգացող հասարակական հարաբերություններ, որոնք անընդհատ կատարելագործվում են և աստիճանաբար վերածվում կոմունիստականի։
Հանգիստ, ազատ ժամանակ
Ազատ ժամանակը՝ որպես հասարակության և անձնական կյանքի կարևորագույն կողմ, մտածողների կողմից դիտարկվել է 16-րդ դարից սկսած՝ արդյունաբերական հասարակության զարգացմանը զուգահեռ։ Գիտական շրջանառության մեջ հասկացությունը ներմուծվել է 20-րդ դարի սկզբին, երբ սկսել են զարգանալ ժամանակի բյուջեի և կենսակերպի սոցիոլոգիական-վիճակագրական ուսումնասիրությունները։ Անկախ տերմինի ծագումից՝ երևույթին անդրադարձը կատարվել է շատ ավելի վաղ։Ազատ ժամանակը հասկացվում է որպես անձի կողմից օգտագործվող ժամանակ իր ֆիզիկական և հոգևոր համակողմանի զարգացման համար, որը ներառում է հասարակական գործունեությունը, կրթական մակարդակի բարձրացումը, մշակութային հաղորդակցումը, օգտակար հանգիստը, ստեղծագործական գործունեություն և հասարակական ու բարոյական շեղումների կանխումը;
Ազատ ժամանակի գործառույթների սահմանման դեպքում նպատակահարմար է որպես չափանիշ առանձնացնել մարդկանց և սոցիալական հանրույթների գործունեության ուղղվածության աստիճանը իրենց ազատ ժամանակի կազմակերպման ընթացքում։ Դրան համապատասխան՝ կարելի է առանձնացնել ազատ ժամանակի հետևյալ գործառույթները.
Կրթական-զարգացնող (մշակութային արժեքների յուրացում սոցիալական հանրույթների մեջ մտնող անհատների սոցիալականացման գործընթացում)։
Վերափոխող-ստեղծարար (սոցիալական հանրույթների ներառումը մշակութային արժեքների, գեղարվեստական, տեխնիկական ստեղծագործության տարբեր ձևերի ստեղծման գործընթացի մեջ)։
Վերականգնողական-խաղային (զվարճալի հանգստի, հոգեբանական լիցքաթափման ապահովում)։
Տեղեկատվական-հաղորդակցական (գիտելիքների, մշակութային փորձի կուտակում և փոխանցում)։
Հանգստի գործառույթ (մարդու ազատումը հոգնածությունից, նյարդային և ֆիզիկական լարվածությունից)։
Կարգավորող (մարդկանց միջև հարաբերությունների կարգավորում սոցիալական արգելքների, նորմերի միջոցով)
Ազատ ժամանակի կառուցվածքի վերլուծությունը նույնքան դժվարին է, որքան սահմանման խնդիրը։ Պայմանականորեն կարելի է առանձնացնել մի քանի մոտեցումներ.
Ազատ ժամանակի վերլուծության առաջին մոտեցումը կապված է նրա բովանդակությունը կազմող գործունեության տեսակների հետ։ Դրա հետ մեկտեղ, գործունեությունները բազմաթիվ են (գիրք կարդալ, թանգարանների, կինոթատրոնների հաճախում և այլն)։
Երկրորդ մոտեցումը շեշտադրում է ազատ ժամանակի օգտագործման բնույթը։ Այս չափանիշին համապատասխան՝ կարելի է իրականացնել ազատ ժամանակի կառուցվածքավորում անձնականի և հասարակականի, անհատականի և կոլեկտիվայինի, ակտիվի և պասիվի։
Երրորդ մոտեցումը կապված է այնպիսի չափանիշի հետ, ինչպիսին է նրա օգտագործման և նպատակադրման ուղղվածությունը։ Որպես նպատակ՝ կարելի է առանձնացնել զվարճանքը, հանգիստը, կրթական, մշակութային և ընտանեկան համախմբվածության մակարդակի, ֆիզիկական վիճակի բարձրացումը։
Պետք է հաշվի առնել, որ ազատ ժամանակի կառուցվածքն անփոփոխ չի կարող լինել։ Այն կախված է մարդու գործունեության տեսակների և բնույթի տարբերությունից, որոշվում է սոցիալական ժամանակում մարդու անհատական գործունեության բովանդակությամբ և նպատակներով, որը հասարակության զարգացմանը զուգահեռ կրում է որակական փոփոխություններ, չորրորդ՝ պայմանավորված է հոգեբանական ժամանակի ընթացքում ընթացող հոգեկան զարգացման դինամիկայով։
Կոնֆլիկտը միջազգային այն տերմիններից է, որը թարգմանության կարիք չունի, բայց իմաստը հետևյալն է, այն հակադարձ նպատակների, հայացքների, ձգտումների, միտումների, դրդապատճառների բախում է: Մարդն իր ողջ կյանքի ընթացքում չի կարող զերծ մնալ կոնֆլիկտներից: Քանի դեռ բախում է նրա զարկերակը: Բախումներն անկասկած, լավ բանի չեն հանգեցնում, խաթարում են մարդկային փոխհարաբերությունները, առաջացնում լարվածություն և ցնցումներ, որոնք անդրադառնում է մարդու առողջության վրա: Ուստի շատ մարդիկ հիմնականում խուսափում և վախենում են բախումներից: Կոնֆլիկտները բնորոշում են ըստ տարբեր սկզբունքների։
Սակայն դրանք հիմնականում լինում են՝
Ներանձնային
Միջանձնային
Ներխմբային
Միջխմբային
Անձ-խմբային
Միջանձնային
Կոնֆլիկտի դեպքում հարկավոր են առնվազն երկու հոգի։ Տվյալ պարագայում կան հակազդող երկու տարբեր կողմեր և մեկ նպատակ։ Սա թերևս բոլորի կյանքում ամենահաճախ հանդիպող կոնֆլիկտի տեսակն է։
Ներխմբային
Կոնֆլիկտները առաջանում են խմբերի ներսում։ Երբ խմբի ներսում բաժանվում են 2 մասի և հակամարտում միմյանց դեմ։
Յուրաքանչյուրս տարբեր ենք մտածելակերպով, խառնվածքով, ունակություններով , արտաքինով։ Տարիների ընթացքում մենք կյանքի փորձ ենք ձեռք բերում և կատարելագործում։
Ինչ վերաբերվում է ընդունակություններին, դրանք կարող են լինել ի ծնե և ձեռքբերովի։
Ի ծնե մարդ կարող է լինել շատ խելացի և հեշտ ընկալել յուրաքանչյուր տեղեկություն, իսկ այն մարդը ով այդքան էլ ունակություն չունի նույն բաներին կարող է հասնել , բայց մեծ ջանքեր գործադրելով։
Մի մարդ կարող է ծնված լինել շատ հարուստ ընտանիքում, մյուսը՝ աղքատ։ Սակայն յուրաքանրյուր դեպքում էլ նրանք կարող են հավասարվեն , սակայն աղքատը քրտնաջան կաշխատի, իսկ հարուստը ուղղակի կնստի տանը։
Եթե խոսեմ իմ ընդունակություններց , կարող եմ ասել , որ ունեմ լավ հիշողություն։ Սա ի ծնե է , իսկ ձեռքբերովի ընդունակությունս կարող եմ առանձնացնել , որ հետաքրքրասեր եմ ։
Ամեն ինչ հարաբերական է այս աշխարհում և անհնարին ոչինիչ էլ չկա , ուղղակի պետք է լինել աշխատասեր և ունենալ նպատակներ։
Յուրաքանչյուր ընտանիք կազմված է անդամներից, ինչպես նաև նրանց միջև գոյություն ունեցող կապերից ու փախհարաբերություններից։ Այդ ամբողջությունն էլ ընտանիքի կառուցվածքն է, որը կարող է աստիճանակարգային (հիերարխիկ) լինել։ Այստեղ կա լիդեր (երբեմն, մեծ ընտանիքներում, մեկից ավելի), կան ենթականեր (կատարողներ), յուրաքանչյուր անդամ ժամանակի ընթացքում ձեռք է բերում իր կարգավիճակը և համապատասխան դերերը։ Որոշ ընտանիքներում լինում է միայն մեկ լիդեր, որը կարող է լինել ավտորիտար կամ ժողովրդավար անձնավորություն։ Բայց այժմ մեծաթիվ են կոչվում այսպես կոչված էգալիտար (հավասարության վրա հիմնված) ընտանիքները, որի անդամները (առնվազն ամուսինները) հավասար կամ գրեթե հավասար իրավունքներ ու պարտականություններ ունեն։ Սա արդեն ժողովրդավարական կամ ազատական-ժողովրդավարական ընտանիք է։ Որոշ երկրներում (ԱՄՆ, Ռուսաստան և այլն) կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ ներկայումս մարդկանց մեծամասնությունը գերդասում է ունենալ էգալար, ժողովրդավարական սկզբունքներով կառավարվող ընտանիք։ Երբ ընտանիքի կառուցվածքում լուրջ և այն էլ ախտաբանական փոփոխություններ են կատարվում, ապա այդպիսի ախտահարված խումբն այլևս չի կարող արդյունավետ կերպով կատարել իր հիմնական գործառույթները։ Օրինակ, եթե ընտանիքի հայրը հարբեցող է կամ թմրամոլ է, ապա խաթարվում է ընտանիքի ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալականացման և այլ կարևոր գործառույթները։ Ընտանիքի կառուցվածքային փոփոխություններ առաջ են գալիս նրա զարգացման ընթացքում, նրա կենսական ճանապարհի տարբեր հատվածներում` առաջադրելով նոր խնդիրներ, պահանջելով նոր մոտեցումներ և լուծումներ։
Ամուսնություն և ընտանիք
Ամուսնությունը կնոջ և տղամարդու միությունն է, որը համարվում է սոցիալական կապի հատուկ ձև: Ընտանիքի գլխավոր նպատակն է փոխադարձ հարգանքի և սիրո հիմքի վրա ստեղծել ընտանիք, ունենալ երեխաներ, խնամել նրանց, պահել, դաստիարակել: Յուրաքանչյուր ընտանիքում սահմանված է ընտանիքի անդամների դերը:
Սովորաբար ընտանիքի տեսակները դասակարգվում են ըստ կառուցվածքի: Առավել ընդունված է տարբերակել ընտանիքի 2 հիմնական տեսակ՝ միջուկային և ընդլայնված: Միջուկային ընտանիք: Ընտանիքի այս տեսակը կազմված է միայն հիմնական անդամներից՝ ամուսնական զույգից և նրանց զավակներից: Ընդլայնված ընտանիք: Ընտանիքի այս տեսակի կազմում, բացի ամուսիններից և նրանց երեխաներից, մտնում են նաև պապը, տատը և այլ հարազատներ: Ընդլայնված ընտանիքի տեսակ կարող է լինել նաև, երբ երկու միջուկային ընտանիքներ միասին են ապրում:
Ժամանակակից ընտանիքի առաջնային ձևը և հիմքը նահապետական ընտանիքն է, որին բնորաշ է տղամարդու գերիշխանություը ընտանիքում: Հասարակության զարգացմանը զուգընթաց ավանդական նահապետական ընտանիքը փոփոխվում է և ընտանիքում կանանց դերակատարումը մեծանում է: Ժամանակակից ընտանիքի գործառույթները: 1.Վերարտադրողական— երբ ընտանիքում ծնվում են նոր մարդիկ՝ ապահովելով սերնդի վերարտադրությունը և մարդկության գոյությունը: 2.Տնտեսական— երբ ընտանիքը՝ որպես տնտեսական միավոր, վաստակում է կենսական միջոցներ և ծախսում՝ ապահովելով իր նյութական բարեկեցությունը: 3.Սոցիալականացման, դաստիարակչական—դրա շնորհիվ երեխան ընկալում է նախորդ սերունդների փորձը, հասարակության մեջ վարքի նորմերն ու կանոնները։ 4.Հաղորդակցական— երբ ընտանիքի անդամները շփվում են միմյանց հետ, զգացմունքներ, մտքեր և տեղեկություններ են փոխանակում, փոխազդում են՝ նպաստելով միմյանց զարգացմանը, անձնային, հոգեբանական վերափոխումներին: