Posted in Հասարակագիտություն

Զրադաշտականություն (կրոն)

Զրադաշտականություն, աշխարհի ամենահին գործող կրոններից մեկը։ Միաստվածային կրոն է (այսինքն՝ արարիչը մեկն է), հիմնված է բարու և չարի հակադրության և վախճանաբանության վրա՝ կանխատեսելով չարի վերջնական ոչնչացում է։ Վերագրվելով իրանախոս մարգարեի՝ Զրադաշտի (կամ՝ Զարաթուշտրա) ուսմունքներին՝ այն մեծարում է իմաստության աստվածությունը՝ Ահուրա Մազդային համարելով գերագույն աստված։ Զրադաշտականության հիմնական հատկանիշները, ինչպիսին մեսիայականությունը, դատավճիռը մահից հետո, դրախտն ու դժոխքը և կամքի ազատությունը կարող են ազդեցություն թողած լինել այլ կրոնական համակագերի վրա, ինչպիսիք են Երկրորդ տաճարի հուդայականությունը, գնոստիցիզմը, քրիստոնեությունը, իսլամը և բուդդայականությունը։

Հավանաբար արմատավորված լինելով մ.թ.ա. 2-րդ հազարամյակում՝ զրադաշտականությունը պատմության մեջ նշվում է մ․թ․ա․ 5-րդ դարից սկսած։ Միտրա աստծուն պաշտող մարերի և զրվնդականությունը պաշտող սասանյանների հետնորդերի հետ մեկտեղ, զրադաշտականությունը որպես Պարսկական կայսրության պետական կրոն ավելի քան հազարակյակ՝ մոտ մ․թ․ա․ 600-ից մ․թ․650 թվականներ։ 633–654 թվականներին արաբական արշավանքներից հետո 7-րդ դարից սկսած զրադաշտականությունը վերացվել է, և տարածում է գտել իսլամը։ Վարջին հաշվարկներով ներկայումս զրադաշտականների թիվը կազմում է մոտ 190,000։ Մեծամասնությունն ապրում է Հնդկաստանում և Իրանում, որտեղ նույնպես զրադաշտականների թիվը նվազում է։ Սակայն 2015 թվականին Իրաքյան Քուրդիստանում գրանցվել է ավելի քան 100,000 կրոնափոխություն։ Բացի զրադաշտական համայնքներից քրդերի շրջանում գործում է նաև հին յազդանիզմը։

Զրադաշտականության ամենակարևոր տեքստերն են Ավեստայի ժաղավածուները, որոնք ներառում են Զրադաշտի գրությունները առեղծվածային պոեմներ, որոնք սահմանում են կրոնական պատվիրանները, և Յասնան ՝ սուրբ գրությունները։ Աստծում՝ Զրադաշտի կողմից տրված ամբողջական անվանումը Ահուրա (Արարիչ Տեր) Մազդա (ծայրահեղ իմաստուն) է։ Զրադաշտի կրոնական փիլիսոփայությունը կենտրոնանում է բարոյական պատասխանատվության վրա և չարը որպես այդպիսին չի ստեղծել։ Զրադաշտը քարոզում էր, որ աստված մեկն է, տիեզերքի արտասովոր ստեղծարար և օժանդակ ուժը, և որ մարդիկ իրավունք ունեն ընտրության։ Հետևանքների և ազդեցության պատճառով նրանք պատասխանատու են իրենց ընտրության հետևնքների համար։ Ահուրա Մազդայի մրցակից ուժը կոչվում էր Ահրի-Մայնյու կամ բարկացած ոգի։ Հետզրադաշտական սուրբ գրությունները ներկայացնում են Ահրիմանի գաղափարը, չարքը, որը Ահրի-Մայնյուի անձնավորումն է։

Զրադաշտականության արարիչը՝ Ահուրա Մազդան ամահրասպանդների (սրբազան անմահներ) միջոցով համարվում է աշայի «հայրը», որին հակադրում է դրուգը (կամ դրուհ՝ սուտ և ճշմարտության աղավաղում)։ Ահուրա Մազդան և իր աշխատանքները մարդկությանն հայտնի են վեց ամահրասպանդների  և Յազատներ շնորհիվ, որոնց միջոցով ի վերջո ուղղորդվում է Մազդայի պաշտամունքը։ Ամահրասպանդները հարում են ճշմարտությանը, հակադրում ահրիմանին։

Զրադաշտականությունը չունի խոշոր աստվածաբանական ստորաբաժանումներ, չնայած որ համակարգ էլ չէ․ ժամանակակից դարաշրջանը զգալի ազդեցություն է թողել անհատի և տեղի ժողովրդի համոզմունքների, սովորույթների, արժեքների և բառապաշարի վրա՝ երբեմն միաձուլվելով ավանդույթին, կամ էլ որոշ դեպքերում այն տեղահանելով։ 

Posted in Հասարակագիտություն

Թրաֆիքինգ

Թրաֆիքինգը ,մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր, անդրսահմանային, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2000 թ., ԻտալիայիՊալերմո քաղաքում և այն ՄԱԿ-ի՝ «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ» կոնվենցիայի մաս կազմող միջազգային համաձայնագիր է։ Թրաֆիքինգի մասին արձանագրությունն այդ կոնվենցիայում հավելված երեք արձանագրություններից մեկն է։
Այս արձանագրությունն ավելի քան կես դարվա մեջ առաջին գլոբալ օրինական փաստաթուղթն էր թրաֆիքինգի դեմ։ Այն նաև հանդիսանում է թրաֆիքինգի զոհերի :

Картинки по запросу թրաֆիկինգ

Картинки по запросу թրաֆիկինգ
Posted in Հասարակագիտություն

Վանի թագավորություն

Վանի թագավորություն, հայկական պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի», ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն» անուններով։

Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Նրա մասին տեղեկութոյւններ է պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ Սարդուրի Ա-ին հաջորդում է Իշպուինին, որը իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 786-764)։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։ Արգիշտի Ա-ից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-ին, որը նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։ Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, որի ժամանակ գահակալում են Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն, Սարդուրի Գ-ն, Սարդուրի Դ-ն, Էրիմենան, Ռուսա Գ-ն և Ռուսա Դ-ն։ Թագավորությունը վերջնական անկում է ապրում մ․թ․ա 590 թվականին։

Картинки по запросу վանի թագավորություն
Posted in Հասարակագիտություն, Էկոլոգիա

Նկարագրել իմ միջավայրը,ինչ կուզենաի փոխել

Իմ միջավայրը հաճելի միջավայր է,որտեղ ես ինձ լավ եմ զգում,շրջապատվաց եմ լավ մարդկանցով:Ես ինձ հանգիստ եմ զգում նրանց հետ,կարող եմ վստահել իմ գաղտնիքները,վստահ լինելով որ վոչոք չի իմանա:Իսկ ինչ կուզեի փոխել իմ միջավայրում դա երեվի կլիներ այն որ ես չէի ծանոթանա մի քանիսի հետ: Միայն այն պաճառով որ երբ նրանք հայտվեցին իմ միջավայրում ամենի ինչ պտտվեց գլխի վայր:

Իսկ շրջակա միջավայրի մասին կուզեմ ասել որ, միջավայրի պահպանություն կամ կիրառական էկոլոգիա, միջոցառումների համալիր, որը նախատեսված է մարդկային գործունեության բացասական ազդեցությունը բնության վրա սահմանափակելու համար։ Արևմտյան երկրներում շատ հաճախ կիրառվում է նաև էնվայրոնմենտոլոգիա հասկացությունը, որը թարգմանաբար նշանակում է «գիտություն շրջակա միջավայրի պահպանության մասին»։

Posted in Հասարակագիտություն

Անտուան դը Սենտ Էքղյուպերիի «Մարդկային շփումը ամենամեծ շքեղությունն է խոսքերի մասին» Ի՞նչ եք կարծում, միմյանց հետ ձեր շփումը շքեղություն է:

Համամիտ եմ, հեղինակի կարծիքի հետ: Աշխարհում շատ բազում երևույթներ կան, որոնք շքեղություն են մարդու համար, բայց մարդկանց շփումը ամենագեղեցիկ շքեղությունն է այս կյանքում: Կարծում եմ, յուրաքանչյուր անձ պետք է յուրաքանչյուր վայրկյան ապրի ճիշտ և գեղեցիկ, ինչպես նաև գեղեցիկ վարվի, շփվի հասարակության հետ: Հենց առաջին խոսակցության ժամանակ էլ կարծիք ենք կազմում տվյալ անձի մասին: Մարդը ծանոթանալիս ինչ-որ մեկի հետ առաջինը գնահատում է արտաքինը, այլ ոչ թե ներքինը։ Կարծում եմ, յուրաքանչյուր պարագայում մարդ պետք է արժանապատիվ դուրս գա խնդիրներից, առանց  ավելորդ մեկնաբանությունների: Շատ հեշտ է մարդկանց նեղացնելը, բայց հետո դժվար է սխալը ուղելը:  Ինձ համար գեղեցիկ մարդը, դա ներքինով գեղեցիկ մարդն է, երբ նրա սիրտը բարի է:

Posted in Հասարակագիտություն

Ազատություն

Ազատություն, գաղափար է, որը արտացոլում է սուբյեկտի վերաբերմունքը իր իսկ ակտերին, որի ներքո նա հանդիսանում է դրանց որոշիչ պատճառը, և դրանք անմիջականորեն պայմանավորված չեն բնական, սոցիալական, միջանձնյա-շփումային, ներքին-անհատական կամ տոհմա-անհատական գործոններով։ Որոշ մարդիկ սահմանում են ազատությունը, որպես հանգամանքների հանդեպ գերակայությունը՝ գործից տեղյակ լինելով, մյուսները, Շելլինգի պես, պնդում են, որ ազատությունը բարու և չարի տարբերակել կարողանալու հիման վրա ընտրություն կատարելու կարողությունն է։

Էթիկայում ազատությունը կապված է մարդու մոտ կամքի ազատության առկայության հետ։

Իրավունքի ասպարեզում ազատությունը Սահմանադրության մեջ կամ այլ իրավաբանական ակտում հաստատված մարդու հնարավոր որոշակի պահվածքն է (խոսքի ազատություն, դավանանքի ազատություն և այլն)։ Ազատության կատեգորիան մոտ է իրավունքի հասկացությանը սուբյեկտիվ իմաստով, սակայն վերջինս ենթադրում է իրավաբանական իրականացման մեխանիզմի առկայություն՝ ազատությունը խախտող որոշակի արարքներից զերծ մնալու համար։ Այդպես, «Մարդու և քաղաքացու իրավունքների մասին հռչակագրում» (1789, Ֆրանսիա) մարդու ազատությունը մեկնաբանվում է որպես իրավունք «անել այն ամենը, ինչը չի վնասում ուրիշներին։ Այդպիսով, յուրաքանչյուր մարդու բնական իրավունքների իրականացումը սահմանափակվում է միայն այն սահմաններով, որոնք ապահովում են հասարակության այլ անդամների հնարավորությունը օգտվելու նույնպիսի իրավունքներից։ Այդ սահմանները կարող են որոշվել միայն օրենքով»։