Posted in Հասարակագիտություն

Հայհռոմեական և Սիրիայի պատերազմ

Պատերազմները միշտ էլ կործանիչ են եղել բոլոր ազգերի համար։Ժամնակներն ու զենքերը փոխվուվ են, սակայն մարդկային զոհերը նույնն են։ Հին Հռոմեական պատերազմը սկսվել է Ք․ա 69-66 թվականներին իսկ Սիրիական պատերազմը 2011 թ. Մարտի 15 ու մինչև հիմա շարունակվում է։

Հայ-հռոմեական պատերազմ

Այն ընթացել է երկու փուլով։ Առաջին փուլում հռոմեական զորքերը ղեկավարել է Լյուցիոս Լուկուլլոսը, որը, հասնելով հայոց սահմանին, Տիգրան Մեծից պահանջում է իրեն հանձնել Միհրդատ VI Եվպատորին։ Տիգրան Մեծխը մերժում է նրա պահանջը, և դա առիթ է հանդիսանում սահմանը անցնելու և Ք․ա․ 69 թվականին պատերազմ սկսելու։ Հռոմեացիները պաշարում են Տիգրանակերտը և գրավում այն, ապա հռոմեական զորքը անցնում է ձմեռելու Կորդվաց աշխարհում։ Ք․ա․ 68 թվականին դուրս գալով Կորդվաց աշխահից` Լուկուլլոսը շարժվում է դեպի Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք՝ Արտաշատ։ Նա փորձում է Տիգրան Մեծին ստիպել դուրս գալ իր հետ բաց դաշտում ճակատամարտելու, սակայն դա նրան չի հաջողվում։ Տեղի է ունենում Արածանիի ճակատամարտը, որտեղ հայերը կատարյալ հաղթանակ են տոնում։ Տիգրան Մեծը հետ է գրավում բոլոր կորցրած տարածքները։ Երկրորդ փուլում հռոմեական զորքը ղեկավարել է Գնեոս Պոմպեոսը։ Այն սկսվել է Ք․ա․ 66 թվականին։ Բուն ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել, քանի որ Տիգրան Մեծը բանակցություններ է սկսում Պոմպեոսի հետ և համաձայնության հասնում նրա հետ։ Կնքվում է Արտաշատի պայմանագիրը։

Հայ-հռոմեական պատերազմի արդյունքում կործանվում է Տիգրան Մեծի աշխարհակալությունը, սակայն հայերը պահպանում են իրենց բուն հայկական տարածքները և Հյուսիսային Միջագետքը։

Սիրիական ճգնաժամ

Սիրիական ճգնաժամ , ռազմական հակամարտություն Սիրիայի օրինական իշխանությունների, նրանց սատարող Սիրիայի Զինված ուժերի, դաշնակիցների (Հզբոլահ և այլն) և իրենց Սիրիայի ընդդիմություն հռչակած Սիրիայի ազատ բանակի, Ալ Քաիդայի Սիրիական խմբավորումների, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄՆ–ի ու Եվրոպական մի շարք երկրների կողմից ռազմական ու ֆինանսական աջակցություն ստացող ահաբեկչական կազմակերպությունների (Ալ Նուսրա և այլն) միջև։ Պատերազմը սկսվել է 2011 թվականի Մարտի 15-ին ու դեռ շարունակվում է։ 2016 թվականի Փետրվարի 27-ից գործում է հրադադար, որին չեն վերաբերվում Իսլամական պետությունը, Ալ-նուսրան և բոլոր այն խմբավորումները, որոնք ՄԱԿ-ի կողմից ճանաչվել են ահաբեկչական։

Posted in Հասարակագիտություն, Նախագծային աշխատանք

Հանդիպում և հետաքրքիր զրույց Պարգև Բարսեղյանի հետ

Հունվարի 21-ին <<Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր>> ավագ դպպրոցում տեղի ունեցավ շատ հետաքրքիր հանդիպում Պարգև Բարսեղյանի հետ:Կրոնական իրավիճակը Հայաստանում.պարապունքը վարում է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Պարգև Բարսեղյանը:Մենք զրուցեցինք Կրոնից,քննարկեցինք թե ինչպես են մարդիկ վերաբերվում կրոնին և ինչպես են ընկալում:

Պարգև Բարսեղյան

Շնորհակալ եմ շատ լավ օրվա սկզբի համար,հետաքրքիր նորությունների համար:Կցանկանամ որ այդպիսի հանդիպումներ կրկին ունենանք:

Սիրով` Մարիամ Մնացականյանից:

Posted in Հասարակագիտություն

Իրանի եւ Ամերիկաի ներկա դրությունը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեկ կառավարության նիստում խոսել է միջազգային իրավիճակի մասին և նշել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները հասել են գերագույն լարվածության:

Իսլամական հանրապետության ղեկավարը միաժամանակ ընդգծել է, թե «վայրկյան իսկ կասկածի տակ չի առնում իրանական կողմի վերջնական հաղթանակը»:

«Ամերիկան այսօր փորձում է առավելագույն ճնշումը բանեցնել Իրանի վրա, բայց մեր ժողովուրդը մեծ կամք ունի», – ասել է Ռոհանին:

Նրա փոխանցմամբ` Սոչիում տեղի ունեցած ռուս-իրանա-թուրքական եռակողմ գագաթնաժողովը հզոր հարված էր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Մերձավոր Արևելքի թեմայով ԱՄՆ-ի նախաձեռնած միջազգային հավաքին: Փետրվարի 13-14-ը Վարշավայում տեղի ունեցած հանդիպումը, Ռոհանիի համոզմամբ, «Ամերիկայի արտաքին քաղաքականության ևս մեկ ձախողումն էր»:

Վաշինգտոնը միջազգային համայնքին հորդորում է սառեցնել կապերն իսլամական հանրապետության հետ, մինչդեռ, Իրանի անմիջական հարևանները ծայրահեղ քայլերի չեն գնում, ավելին՝ նույնիսկ շարունակում են բնականոն շփումները և բարիդրացիական կապերից չեն հրաժարվում:

Այդ առումով հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Մյունխենում անվտանգության միջազգային խորհրդաժողովի շրջանակում հանդիպել են Իրանի և Հայաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Դրանից ավելի վաղ՝ հունվարի 31-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քյոլնում հայերի հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է, որ փետրվարի 27-ին կմեկնի Իրան:

Posted in Հասարակագիտություն

Աշխատանքային պայմանագիր

Աշխատանքային պայմանագիր, համաձայնության պայմանագիր աշխատողի և գործատուի միջև, ըստ որի՝ աշխատողը պարտավորվում է գործատուի համար որոշակի աշխատանք կամ մատուցել որոշակի ծառայություններ, նրա մասնագիտության կամ որակավորման սահմաններում։

Աշխատողը ըստ աշխատանքային պայմանագրի պարտավորվում է մատուցել իր ծառայությունները՝ պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային պայմանները և պետական դրույթները։

Աշխատանքային պայմանագիրը գործատուին պարտավորեցնում է վճարել պայմանագրում նշված աշխատավարձը, ինչպես նաև ապահովել օրենսդրությամբ կամ այլ իրավական նորմերով սահմանված պայմանները։

Բովանդակություն․

Ցանկացած օրինական աշխատանքային պայմանագրում նշվում է աշխատանքային պայմանագիր կնքող աշխատողի և գործատուի անունը, ազգանունը և ըստ ցանկության սովորաբար նշվում է նաև հայրանունը։ Պայմանագրում նշվում է նաև կողմերի ազգությունը, եթե տվյալ կողմերը ունեն քաղաքացիություն։

Բացի սույն կետերից, աշխատանքային պայմանագրում նշվում է նաև աշխատանքի վայրը, կառուցվածքային ստորաբաժանումները, աշխատանքը սկսելու ամսաթիվը, մասնագիտության անվանումը՝ նշելով որակավորման ներկայացվող պահանջները կամ աշխատանքային գործառույթները, կողմերի իրավունքները և պարտականությունները, վարձրատրության պայմանները, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը։

Առանձին դեպքում աշխատանքային օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել աշխատանքային պայմանագրում ամրագրման ենթակա այլ պայմաններ։

Պայմանագրի կնքման կարգ․

Աշխատանքային պայմանագրերի կնքման հիմնական ձևը դա գրավոր կերպով կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու ձևն է։

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից։ Սկզբում պայմանագիրը ստորագրում են գործատուն, գործատուի ներկայացուցիչը և աշխատողը։

Մյուս օրինակը պահվում է գործատուի մոտ՝ անախորժություններից խուսափելու համար։ Երկրորդ օրինակը պահվու է աշխատողի մոտ։ Աշխատանքային պայմանագիրը նույն օրը (կնքման օրը) գրանցվում է գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում։

Աշխատանքային պայմանագրի գրանցման կարգը, գրանցամատյանի ձևը, դրա վարման ու պահպանման կարգը սահմանում է տվյալ երկրի կառավարությունը։

Գործատուն աշխատողին թույլատրում է անցնել աշխատանքի միայն այն ժամանակ, երբ պայմանագիրը կնքվում է և երկրորդ օրինակը գործատուի մոտ է։

Աշխատանքի ընդունման ժամանակ գործատուն կամ նրա կողմից լիազորված անձը, որը ունի քաղաքացիություն և համապատասխանում է նվազագույն ստանդարտներին, պարտավոր է աշխատանքի ընդունվող անձի ստորագրությամբ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, ինչպես նաև կոլեկտիվ պայմանագրի առկայության դեպքում նաև կոլեկտիվ պայանագրին, ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող այլ իրավական ակտերին։Եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, աշխատողը պետք է անցնի աշխատանքի՝ պայմանագրի կնքման հոջորդ օրը։

Картинки по запросу աշխատանքային պայմանագիր
Posted in Հասարակագիտություն

Աշախատանքի իրավունք

Նախ պետք է տարբերել աշխատավորական շարժման ձեւավորմանը նպաստող իրավիճակն այն իրավիճակներից, որոնցում վտանգված է ինքնին աշխատանքի իրավունքի իրացումը: Հարկավոր է տարբերել իրավիճակը, որի արդյունքում ձեւավորվում են աշխատանքային պայմանների բարելավմանը, աշխատավարձի չափին, աշխատողների այլ իրավունքների պաշտպանությանն ուղղված շարժումներ, այն իրավիճակից, երբ կա անհրաժեշտություն պաշտպանելու աշխատանքի իրավունքը, երբ քաղաքացիների զգալի մասը աշխատանք ունենալու խնդիր ունի:
Տարբեր երկրների փորձի համեմատությունից ակնհայտ է դառնում, որ այն հասարակություններում, որտեղ կառուցվածքային մակարդակում լուծված չէ զբաղվածության խնդիրը եւ գործազրկության տոկոսը բավականին բարձր է բնական (թույլատրելի, ընդունելի) մակարդակից, աշխատանքային շարժումների առաջացման հավանականությունը ցածր է: Որքան էլ դա առաջին հայացքից ակնհայտ է, սակայն հարկավոր է այն պնդումն անել, որ աշխատանքային շարժման ձեւավորման համար անհրաժեշտ է իրական եւ ոչ թե պոտենցիալ աշխատողների առկայություն: Մեծ թվով գործազուրկների առկայությունը գործատուների գործողություններին ազատություն տվող այն ռեսուրսն է, որը կաշկանդում է աշխատողներին՝ իրենց իրավունքները պաշտպանելիս: Ըստ հետազոտության մասնակիցների, տարբեր խնդիրների շուրջ քննարկումներում գործատուները հաճախ են հղում կատարում մեծ թվով գործազուրկների առկայությանը, ինչի ենթատեքստը բավականին պարզ է. «այս աշխատանքի կատարման համար կգտնվեն մեծ թվով ցանկացողներ, անփոխարինելի մարդիկ չկան»: Փորձագետներից մեկի պատկերավոր բնորոշման համաձայն. «Գործից հանում են «կշտացածներին» եւ բերում են «բոբիկներին»: Եվ գիտեն, որ չեն բողոքի: Ամենամեծ կախվածության պատճառը աշխատատեղերի պակասն է»:

Աշխատանքային իրավունքը, իրավունքի ոլորտ է, որով կարգավորվում են աշխատողների, արհմիությունների,գործատուների և պետության միջև փոխհարաբերությունները, արմրագրվում և երաշխավորվում են աշխատանքի իրավունքը, աշխատողների երաշխիքները, դրանց իրացման, ինչպես նաև պաշտպանության պայմանները և կարգը։

Աշխատանքի իրավունքը մարդու անօտարելի իրավունքների ու ազատությունների խմբին պատկանող իրավունք է, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի իր ֆիզիկական գոյությունը, հոգևոր ու նյութական պահանջմունքները բավարարելու նպատակով սեփական աշխատանքով միջոցներ վաստակելու հնարավորություն։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, ի թիվս այլ միջազգային փաստաթղթերի, որոնցում այն ամրագրված է որպես անօտարելի իարվունք, աշխատանքի իարվունքը բնորոշված է հետևյալ կերպ.

  1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք։
  2. Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, ունի հավասար աշխատանքի համար հավասար վարձատրության իրավունք։
  3. Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության, որը ապահովի մարդավայել գոյություն իր և իր ընտանիքի համար և անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով։
  4. Յուրաքանչյուր ոք ունի արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններ ընդունվելու իրավունք։

Հայաստանում աշխատանքային իրավունքը կարգավորվում է Հայաստանի ստորագրած մի շարք միջազգային փաստաթղթերով, ՀՀ Աշխատանքային օրենսգրքով և որոշ ենթաօրենսդրական և դատական ակտերով։ Հանրային ոլորտում աշխատանքային հարաբերությունները ունեն որոշակի առանձնահատկություններ և կարգավորվում են Քաղաքացիական ծառայության մասին օրենքով։ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանները։

Posted in Հասարակագիտություն

Քուրդիստան.

Քուրդիստան  (քրդ.՝ Կաղապար:IPA-all; «Քրդերի հայրենիք» կամ «Քրդերի երկիր», հնագույն ժամանակներում տարածքը անվանվել է՝ Կորդուք կամ Մեծ Քուրդիստան), Քուրդիստան, ընդհանրական աշխարհամշակութային եզր, որով նկարագրվում են ժամանակակից այն տարածքները, որտեղ պատմականորեն տարածություն և հետագա զարգացում են ապրել քրդական մշակույթը, լեզուն և ազգային ինքնությունը և որտեղ այժմ բնակվում և բնակչության մեծամասնություն է կազմում քուրդ ժողովուրդը: Մոտավորապես ժամանակակից Քուրդիստանն ընդգրկում է հյուսիսարևմտյան Զագրոսը և Արևելյան Տավրոս լեռնաշղթան: Մոտավորապես ժամանակակից Քուրդիստանն ընդգրկում է հյուսիսարևմտյան Զագրոսը և Արևելյան Տավրոս լեռնաշղթան:

Եզրի ժամանակակից կիրառումը վերաբերվում է հետևյալ տարածաշրջաններին. հարավարևելյան Թուրքիա (Հյուսիսային Քուրդիստան), հյուսիսային Սիրիա (Արևմտյան Քուրդիստան կամ Ռոջավա), հյուսիսային Իրաք (Հարավային Քուրդիստան) և հյուսիսարևմտյան Իրան (Արևելյան Քուրդիստան): Քրդական որոշ ազգայնական կազմակերպություններ ձգտում են ստեղծել անկախ ազգային պետություն, որը կընդգրկի բոլոր այդ տարածաշրջաններն իր քրդաբնակ մեծամասնությամբ, սակայն կան նաև քրդական այնպիսի կազմակերպություններ, որոնք ավելի շատ ձգտում են ունենալ ուղղակի լայն ինքնավարություն արդեն գոյություն ունեցող պետական սահամանների շրջանակներում:

Իրաքյան Քուրդիստանն առաջինն է ինքնավարության կարգավիճակի հասել՝ 1970 թվականին Իրաքի կառավարության հետ կնքված պայմանագրի համաձայն, իսկ 2005 թվականին դրա կարգավիճակը վերահաստատվել է որպես ինքնավար միավորում՝ Իրաքի դաշնային հանրապետության կազմում: Իրանում կա նաև Քուրդիստան անվանմամբ տարածաշրջան, սակայն այն չունի ինքնավարության որևէ կարգավիճակ: Սիրիայում քաղաքացիական պատերազմին մասնակցած քրդերին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել հյուսիսային Սիրիայի զգալի հատվածը, քանի որ Բաշար Ալ-Ասադին ենթարկվող կառավարական ուժերը ստիպված պատերազմել են Իսլամական պետության դեմ այլ տարածքներում: Հիմնադրելով սեփական կառավարությունը, դրանք ձգտում են պատերազմից հետո ինքնավարություն ունենալ դաշնային Սիրիայի կազմում:

Похожее изображение
Posted in Հասարակագիտություն

Քրդեր ծագում ու պատմություն

Քրդեր («Արաքս» հանդես, 1890, Ա)

Քրդերի ծագումն ու պատմությունը այդքան էլ լավ չի ուսումնասիրված։ Ըստ ուսումնասիրությունների (Դ.Ն. Մարքենզի և ուրիշներ), քրդերի նախահայրենիքը եղել է Իրանի Պարսք (Ֆարս) նահանգի հյուսիսային շրջանը(Զագրոսի լեռներ)։ Արաբական խալիֆայության կազմավորումից հետո քրդական ցեղերը թափանցել են Հյուսիսային Միջագետք և ընդունել իսլամ, իսկ սելջուկյան թուրքերի տիրապետության ժամանակաշրջանում (XI – XII դդ.) հաստատվել Հայաստանի հարավային նահանգների (Հայոց Միջագետք, Աղձնիք, Կորճայք) որոշ գավառներում։ Քրդերն առաջին անգամ հիշատակվում են XII դարի գրավոր աղբյուրներում՝ որպես վկայակոչուն ու խաշնարած ցեղեր (արաբ միջնադարյան հեղինակները «քուրդ» ցեղանունը հաճախ օգտագործում են «թափառակենցաղ խաշնարած» իմաստով)։ Քրդերը Հայաստանի այլ նահանգներում աստիճանաբար սփռվել են թուրքական սուլթանության տիրապետության հաստատումից (XVI դ.) հետո։ Պատմագիտության մեջ ներկայացվող «Քուրդիստան» կամ «Քըրդըստան» անվանումը օգտագործվում է սոսկ ազգագրական իմաստով (Իրանի Քուրդիստան, Իրաքի Քուրդիստան, Թուրքիայի Քուրդիստան), որովհետև գոյություն չի ունեցել նման քաղաքական միավորում։

Քրդերի բաժանում

Քրդերը բաժանվում են երկու հիմնական մասի՝ հյուսիսային քրդեր կամ քուրմանջներ (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Սիրիա, Իրանի և Իրաքի որոշ շրջաններ) և հարավային քրդեր կամ սորաններ (Իրաք և Իրան), որոնք միմյանցից տարբերվում են ազգագրական, մարդաբանական և լեզվական մի շարք հատկանիշներով։

Posted in Հասարակագիտություն

Ես երջանիկ եմ․

Ես իմ երջանկությունը փնտրում եմ իմ մեջ,եթե ես իմ ներսում լինեմ ուրախ և երջանիկ ինձ շատ քիչ բան կլինի հարկավոր երջանկանալու համար։Ես երջանիկ եմ իմ ընտանիքի հետ,իմ սիրած գործով զբաղվելով,և ինչու ոչ,ես երջանիմ եմ նաև այն ժամանկ երբ շրջապատված եմ լավ մարդկանցով։Իմ կյանքում հնարավոր է նրանք շատ չեն,բայց նրանք կան ու անփոխարինելի են։

Երջանկություն, մտավոր-զգացմունքային վիճակ, որը բնորոշվում է դրական կամ հաճելի էմոցիաներով, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են բավարարվածության ուրախ վիճակ։ Հին հունարենում «երջանկություն» բառը` էվդեմոնիա, բառացիորեն նշանակել է աստվածների հովանու տակ գտնվող մարդու ճակատագիր: Սրա հիման վրա է ձևավորվել էր տեսակետ, որ երջանիկ լինել նշանակում էր արժանանալ աստվածների բարեհաճությանը, լինել հաջողակ: Բայց երջանկության նման ընկալման պարագայում ստացվում է, որ ոչինչ կախված չէ մարդուց: Իհարկե, կյանքում բախտը կարող է ժպտալ մարդուն: Բայց դա դեռևս երջանկություն չէ, քանի որ պատրաստի տրվածը ոչ միշտ է մարդու մեջ առաջ բերում երջանկության զգացում: Մինչդեռ զգացողությունը երջանկության կարևորագույն բաղադրիչն է: Քրիստոնեության մեջ երջանկություն է համարվում Աստծո հետ անմիջական կապը: Հին հույն բարոյագետ Էպիկուրի կարծիքով` երջանկությունը մարդու այն հոգեվիճակն է, երբ նա գտնվում է հանգստության, հոգեկան անդորրի մեջ: Երջանկությունը շատ հաճախ նույնացվում է ուրախության հետ: Բայց դրանք տարբեր են: Հաճախ ասում են, որ մարդն ուրախություն ապրում է առանձին իրադարձությունների պարագայում, իսկ երջանկությունը տևական ուրախությունն է: Բացի այդ, մարդն ուրախությունն արտահայտում է ավելի բուռն, ավելի հուզականորեն, իսկ երջանկությունը` ավելի չափավոր: Կա երկու մոտեցում երջանկության մասին: Առաջին երջանկությունը ճակատագրի նվերն է, հաջողություն, պատահականություն: Մյուսներն այն կարծիքին են, որ երջանկությունն ամբողջությամբ կախված է մարդուց, նրա բնավորությունից, կամքից և ձգտումներից: 18-րդ դարի հայտնի Ժան-Ժակ Ռուսոն ասել է. «Երջանիկ լինելու արվեստն այն բանի գիտակցումն է, որ երջանկությունը քո ձեռքերում է»: Որոշ հասարակագետների կարծիքով` երջանկությունը չպետք է ընկալել որպես կյանիքց բացարձակ բավարարվածության զգացում: Եթե մարդն ունենա բացարձակ բավարարվածության զգացում, ապա այլևս ոչինչ չի անի: Նոր բարձունքների և նվաճումների հավերժ ձգտելու զգացումն է երջանկությունը: Մարդու առանձնահատկությունն այն է, որ նա երբեք չի բավարարվում ձեռք բերածով: Մարդակային երջանկությունը հակասական է:

Ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար

«Երջանկությունը կա, քանի որ չլինել չի կարող»: Յուրաքանչյուրը կարող է երջանիկ լինել, իսկ դրա համար, անհրաժեշտ է նվագել միայն մաժորային նոտաների վրա և շրջել կյանքի պտույտները ի օգուտ քեզ:
Ամերիկյան գիտնականները բացահայտել են մարդու երջանկության հասնելու համար 10 շատ պարզ միջոցներ:


1. Հնարավոր է, որ դուք իդեալկան չեք, սակայն, որ անկրկնելի եք, դա փաստ է: Գիտակցեք ձեր գինը և դադարեք համեմատել ձեզ որևէ մեկի հետ, հիշելով, որ յուրաքանչյուրը անօրինակ անհատականություն է:
2. Հաճախ հարցրեք ձեզ. «Ի՞նչ եմ ուզում»: Ձեր բոլոր նպատակներն ու ձգտումները դասավորեք ըստ նրա թե ինչ եք ուզում, այլ ոչ թե նրա, թե ինչ են սպասում ձեզանից ձեզ շրջապատող մարդիկ:Ոչ ոք ձեզանից լավ չգիտի, թե ձեզ ինչ է պետք երջանիկ ու հաջողակ լինելու համար:
3. Պահպանեք ձեր մտերիմներին, որոնք ջերմացնում են ձեր սիրտը: Փայփայեք նրանց, ինչպես ձեր կյանքը, որովհետև ձեր կյանքն առանց նրանց կկորցնի իմաստը:
4. Ապրեք ձեր կյանքով և ամեն օրը ապրեք լիարժեք: Չթողնեք հանկարծ, որ կյանքը սահի, մինչ դեռ դուք կմտածեք անցյալի կամ ապագայի մասին:
5. Համառ եղեք: Եթե ինչ-որ բան կա դեռ ավարտելու , ոչ մի դեպքում մի հանձնվեք: Իրականում, կյանքում ոչինչ չի ավարտվում, եթե դուք ինքներդ չեք սեղմել «STOP» կոճակը:
6. Մի վախեցեք ռիսկի դիմել: Մենք սովորում ենք ուժեղ լինել, երբ օգտագործում ենք բլոր հնարավորություններն ու շանսերը:
7. Սիրեք անկեղծ, ազատ, ամբողջ սրտով և հոգով: Իսկ եթե սիրո պակաս ունեք’ սեր տվեք ձեր շրջապատին: Սերը կորցնելու ամենաարգ միջոցը նուրբ զգացումը ամուր սեղմելն է, իսկ պահպանելու միջոցը’ նրան թեևեր տալը:
8. Ապրեք ձեր երազանքով: Առանց երազանքի ապրելը հավասար է առանց հույսի ապրելու, առանց հույսի ապրելը’առանց նպատակի ապրելու:
9. «Նա է հասցնում, ով չի շտապում»: Մի վազեք լույսի արագությամբ, եթե ոչ ամեն բան կմաքրվի ձեր հիշողությունից: Կյանքը մրցավազք չէ, այլ ճանապարհորդություն, որի յուրաքանչյուր վայրկյանը վայելել է պետք:
10. Անվախ տրվեք ձեր բախտին. հավատացեք, որ ամեն բան կլինի այնպես, ինչպես պետք է լինի: Այս մեծ տիեզերքում ընտրեք ձեր դերը’ ամենաերջանիկ մարդու:

Հաճախ կարդացեք այս 10 կետերը. կիրառեք, հիշեցրեք, հիշեք ու չեք զգա ինչպես, սակայն երջանիկ լինելը բնավորություն կդառնա:

Posted in Հասարակագիտություն

Խրախուսանք և պատիժ

Ծնող լինելը ոչ միայն ուրախություն է, այլև քրտնաջան աշխատանք: Եվ իրականացնելով այդ ծանր աշխատանքը, շատ ծնողներ մեկ անգամ չէ, որ հայտնվում են փակուղու առջև, կասկածներ զգալով, արդյոք ճիշտ են անում թե ոչ, փորձում են գտնել դաստիարակության ամենահամապատասխան  համակարգը իրենց և իրենց երեխաների հարաբերություններում: Խրախուսանքը և պատիժը համարվում են  դաստիարակույան ամենակարևոր մեթոդներից: Ստորև ներկայացնում ենք մի շարք կանոններ դրանք  ճիշտ օգտագործելու և առավելագույն արդյունք ստանալու համար:

Պատժի և խրախուսանքի հիմնարար կանոնները

  • Պատիժը չպետք է վնասի երեխայի հոգեբանական և ֆիզիկական առողջությանը,
  • Եթե կասկածում եք պատժել թե ոչ, միանշանակ ` մի´ պատժեք,
  • Ամեն մի հանցանքի համար ` մեկ պատիժ,
  • Երեխան չպետք է խուճապի ենթարկվի, եթե հասկանում է, որ պատժվելու է, քանի որ դա վկայում է, որ երեխայի հանդեպ հաճախակի դաժան վերաբերմունքն է ցուցաբերվում,
  • Մի´ վիրավորեք և ցածրացրեք երեխային, ձեր կարգավիճակը և ուժը մի օգտագործեք նրան նսեմացնելու համար. եթե երեխան չի ընդունում իր արարքի վատ լինելը, ապա նա պատիժը կհամարի անարդարացի:

Երբեք մի´ պատժեք

  • —  ուտելիքից զրկելով
  • —  խփելով
  • —  անթույլատրելի բառերով վիրավորելով
  • —  անկյուն կանգնեցնելով
  • —   ստորացնելով հասարակական վայրերում
  • —  գոռալով

Շատ հաճախ պատիժը չի ուղղում երեխայի վարքը, այլ միայն արտաքին փոփոխության է բերում. հնարավոր է առաջանա ծնողի հանդեպ թշնամանք, երեխան վախենում է կորցնել նրա սերը և դառնում է կամազուրկ, ցուցադրում իրենից սպասվող վարք:

Պատիժը կարող է փոխարինվել այլ միջոցառումներով`

  • Զինվեք համբերությամբ, սա ամենամեծ օգնականն է ծնողի համար
  • Բացատրություն. պետք է հակիրճ բացատրել թե ինչու է իր արաքը սխալ
  • Սովորեցրեք երեխային գնահատել իր վարքը, սա ինքնավերահսկողության, ինքնորոշման և ինքնաքննադատման հասնելու ճիշտ ճանապարհն է
  • Զրկեք երեխային իր սիրելի խաղալիքից կամ զբաղմունքից
  • Երեկոյան, բայց ոչ քնելուց առաջ զրուցեք, քննարկեք երեխայի այդ օրվա արարքը
  • Տանը ստեղծեք <<չմտածված արարքների անկյուն>>, որտեղ երեխան կնստի/այլ ոչ թե կկանգնի/ և կմտորի իր արաքի մասին:

Այսպիսով ցանկացած  պատժից առաջ բացատրեք երեխային թե ինչու է նա պատժվում,  ապա գրկեք և ցուց տվեք, որ անկախ ամեն ինչից նա սիրված է:

Խրախուսանք

  • —  Գնահատական տվեք երեխայի արարքին, այլ ոչ թե նրա անձին
  • —  Գովեք երեխային չափի մեջ, այլապես այն կկորցնի իր կարևոր նշանակությունը
  • —  Բնականոն վարքի և գործողությունների համար մի գերագնահատեք 
  • —  Մի օգտագործեք գումարային խրախուսանք
  • —  Խրախուսանքը միշտ իրականացրեք այնպես, որ արդարացի համարվի ընտանքի բոլոր երեխաների կողմից
  • —  Խրախուսելի պետք է լինի իրականացված գործողությունը, այլ ոչ թե հրահանգված գործողությունը
  • —  Սովորեցրեք ձեր երեխային շնորհակալ լինել  իր հանդեպ ուշադրության համար
Картинки по запросу պատիժ խրախուսանք


անօգուտ.

վատ.

ծույլ.

համր .

Posted in Հասարակագիտություն

Ինչ Է գեղեցիկը

Գեղեցիկ հասկացությունը ․

Գեղեցիկը, կատեգորիա, որը բնութագրում է իրականության մեջ և արվեստում դրսևորվող գեղագիտական բարձրագույն արժեքը։ Գեղեցիկի պրոբլեմի տարբեր մեկնաբանումները միշտ եղել են գաղափարա-փիլիսոփայական և բուն գեղագիտական շահերի, նախասիրությունների բախման առարկա։ Բացահայտելով գեղեցիկի բնույթն ու աղբյուրները՝ իդեալիստական գեղագիտությունը դիմում է կամ վերացական ոգուն, գաղափարին, կամ տարբեր վերափոխումներով այն վերագրում է զուտ անհատի գիտակցությանը։ Նախամարքսյան մատերիալիստները մեծ մասամբ գեղեցիկը բացատրել են բնական օրինաչափություններով՝ համաչափությամբ, ռիթմով ևն, ձգտել են ապացուցել գեղեցիկի օբյեկտիվությունը՝ այն համարելով նյութական աշխարհի հատկություն։ Գեղագիտական մտքի պատմության մեջ գեղեցիկի մեկնաբանումներում գերիշխել են մատերիալիստական միտումները։ Բնորոշ է գեղեցիկի՝ բարու և մարդկային հոգևոր այլ արժեքների հետ կապի ընդգծումը։ Ժամանակակից մարքսիստական գեղագիտությունը Գ․ բնորոշում է որպես պատմական պրակտիկայով պայմանավորված իրերի և երեույթների յուրահատուկ արժեք, որը բացահայտվում և կոնկրետացվում է սուբյեկտի գաղափարա-էմոցիոնալ գնահատականի մեջ։

Գեղեցիկը տարբեր մշակութային միջավայրում․

Վաղ անցյալում մարդիկ մտածել են, որ իրենց ունեցած գեղեցիկի, բարու չափանիշները բացարձակ են: Եվ եթե իրենք ինչ-որ բան համարել են գեղեցիկ, ուրեմն դա պետք է լիներ գեղեցիկ անկախ ամեն ինչից: Տարբեր վայրերի ու ժամանակների մարդկանց ունեցած գեղեցիկի պատկերացումները ոչ միայն տարբեր են, այլև կարող են նույնիսկ հակասել միմյանց:  Օրինակ ևրոպացին գեղեցիկ կենդանի էր համարում` ձիուն, կապիկին, իսկ կովը և օձը ևրոպացու համար գեղեցիկ չեն համարվել: Այնինչ հնդկաստանում կովը, թաիլանդում օձը համարվել են գերագույն կենդանիներ: Հայկական մտածելակերպի համաձայն` կնոջ գեղեցկության կարևոր բաղադրիչներն են համարվել երկար մազերն ու կամար հոնքերը:  (Պարսավանքի արժանացաշ կանանց մաղերը կտրելը համարվել է պատիժ):
Վերածննդի դարաշրջանում կանայք գեղեցիկ են համարել  լայն ճակատն ու սափրել են հոնքերը :  Չինաստանում կանացի ոտքի գեղեցկությունը նրա փոքրության մեջ էր: Հին Պարսկաստանում տղամարդիկ այտերը ծածկում էին կարմրաներկով ու կրում էին երկար մազեր: Հին Եգիպտացիները սափրած գլխի վրա մազերի մի գիսակ էին թողում: Բիրմայում աղջիկները փորձում էին իրենց պարանոցը երկարացնել մետաղյա օղերի միջոցով:  Իսկ Մայա մշակույթի աղջիկներն առջևի ատամների մեջ անցքեր էին անում, որտեղ դրվում էին թանկարժեք քարեր:

Գեղեցիկը մեր ամենօրյա կյանքում․

Ամեն արժեք գեղեցկություն  է դառնում բայց գեղեցկությունն  ամեն արժեքից բարձր է : Անանդան  Բուդդայի զարմիկը և սիրելի աշակերտն ու հետնորդը  մի անգամ գալիս է Բուդդայի մոտ և ասում .-Ես հասկացա , ուսուցիչ , որ գեղեցկության մեր որոնումները , մեր ձգտումն առ գեղեցկություն , վերջապես  մեր միացումը գեղեցկության հետ հենց այն է , ինչը կազմում է մեր հոգևոր կյանքի կեսը:Այդպես մի ասա Անանդա – պատասխանում է Բուդդան ,- դա ոչ թե մեր հոգևոր կյանքի այլ ողջ հոգևոր կյանքը :Մարդը մի էակ է , որն անընդատ գեղեցկություն ու ներդաշնակություն է որոնում իր գործունեության մեջ : Մի կողմից հոգևոր մշակույթն է , որը ստեղցում է նվիրյալների ոգեշնչված աշխատանքով , իսկ մյուս մեր բոլորի ապրած սովորական կյանքն է : Շատ կարևոր է ,թե   ինչպիսի միջավայրում , ինչ մառդկային հառաբեռությունների մեջ է մեծանում  մշակույթի հետ առաջին շանոոթությունը հաստատող մանուկը:

Posted in Հասարակագիտություն

Խիղճ

Խիղճ, բարոյագիտության կատեգորիա, իրականացված բարոյագիտակցություն, որ բնորոշում է իր բարոյական սկզբունքներ մշակելու, արարքները հսկելու և արժեքավորելու անհատի ունակությունը։ Անհատի արարքների գնահատականը դրսևորվում է ոչ միայն որպես դրանց բանական գիտակցում, այլև ապրում՝ «խղճի խայթ»։ Իդեալիստական փիլիսոփայությունում խիղճը դիտվում է որպես «ներքին ես»-ի ձայն (Կանտ, Ֆիխտե), մարդուն ի ծնե հատուկ բարոյական հատկություն և այլն։ Մարքս-լենինյան բարոյագիտությունը հիմնավորում է խիղճի հասարակական-պատմական բնույթը, ցույց տալիս, որ այն պայմանավորված է ոչ միայն անհատի ներաշխարհով, այլև հասարակական կեցությամբ՝ «Հանրապետականի խիղճն այլ է, քան ռոյալիստինը, հարուստինը՝ այլ, քան ընչազուրկինը, մտածողինը՝ այլ, քան նրանը, ով անկարող է մտածել»։

  • Մեր խիղճն անսխալական դատավոր է։

Օնորե դե Բալզակ

  • Խղճի հարցերում մեծամասնության օրենքը չի գործում։

Մոհանդաս Գանդի

  • Մաքուր խիղճը լավագույն բարձն է։

Հենրիկ Իբսեն

  • Խիղճը օրենքների օրենքն է։

Ալֆոնս դե Լամարթին

  • Խիղճը հիշողությունից ավելի ստույգ է։

Միխայիլ Լերմոնտով

  • Մեր ներսում ապրող օրենքը կոչվում է խիղճ։ Խիղճն իսկապես մեր արարքների հարաբերակցությունն է այդ օրենքներին։

Էմանուել Կանտ

  • Բարձրագույն դատարանը խղճի դատարանն է։

Վիկտոր Հյուգո

  • Խիղճը մեր ներքին դատավորն է։

Պոլ Անրի Հոլբախ

Posted in Հասարակագիտություն

Բարոյականություն

Բարոյականություն կամ մորալ  բարոյագիտության ուսումնասիրության օբյեկտ, հասարակական գիտակցության ձևերից մեկը, սոցիալական հասկացություն, որ կատարում է մարդկանց վարքի կարգավորման ֆունկցիա հասարակական կյանքի առանց բացառության բոլոր բնագավառներում։

Էթիկան կամ բարոյագիտությունը փիլիսոփայության բաժին է, որը զբաղվում է վարքագծի ճիշտ և սխալ հասկացությունների համակարգմամբ, պաշտպանությամբ և ներկայացմամբ։ Էթիկա տերմինը առաջացել է հին հունարեն (էթիկոս), (էթոս) բառից, որը նշանակում է սովորություն։ Էթիկա տերմինը էսթետիկայի հետ միասին զբաղվում է արժեքների խնդիրներով, ուստի կազմում է փիլիսոփայության արժեքաբանություն ճյուղը։

Էթիկան հետազոտում է մարդկային բարոյականության հետ կապված խնդիրները, այսինքն բարու և չարի, ճշտի և սխալի, առաքինության և արատի, արդարության և հանցանքի խնդիրները։ Բարոյագիտությունն, որպես ինտելկտուալ ուսումնասիրության ոլորտ նույնպես կապված ՝ բարոյահոգեբանության, նկարագրային էթիկայի և արժեքի տեսության հետ։

Այսօր կա Էթիկայի ուսումնասիրության երեք գլխավոր բաժին՝

  1. Մետաէթիկա-զբաղվում է բարոյական հիմնավորումների տեսական նշանակությամբ և ծանոթագրություներով և թե ինչպես կարող են դրանց ճշմարտության արժեքները հաստատվել։
  2. Նորմատիվ էթիկան զբաղվում է բարոյական վարվելակերպի պրակտիկ իմաստների ուսումնաիրությամբ։
  3. Կիրառական էթիկան, որը զբաղվում է այն հարցերով՝ թե մարդը ինչ պետք է անի կոնկրետ իրավիճակում կամ հատուկ գործողությունների տիրույթում։