Posted in Հասարակագիտություն, Հեռավար ուսուցում

Սերնդեսերունդ,

Սերունդ, մարդկանց տարիքային որոշակի խումբ, միևնույն պատմության դարաշրջանում ձևավորված մարդկանց ամբողջություն։ Հասարակությունը տրոհվում է մի քանի  գոյակցող սերունդների, որոնք ունեն տարբեր սոցիալական ստատուսներ և դերեր։ Մարդկային պատմությունը սերունդների հաջորդափոխման և նրանց միջև կապի ժառանգորդման պատմությունն է․ «․․․այս փաստի շնորհիվ կապ է ստեղծվում մարդկային պատմության մեջ, կազմվում է մարդկության պատմությունը․․․»։ Սերունդների ժառանգորդությունը օբյեկտիվ, անընդհատ և ընդհատ բնապատմական ընթացք է, դրսևորվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Ցուրաքանչյուր նոր սերունդ նախ յուրացնում է հոգևոր արժեքները, հասարակական կյանքի առկա ձևերը, ապա, թևակոխելով իր ակտիվ գործունեության շրջանը, ստեղծում է նորը, որն այնուհետև փոխանցում է հաջորդ սերունդներին։ 

Վերհանել սերունդների հասարակական միջավայրերի տարբերությունները։

Մեր և մեր ծնողների սերունդների տարբերությունն այն է, որ այն ժամանակ բոլորն ավեի սիրալիր,ուշադիր,բարեհամբյուր էին,սրտացավ իրենց դիմացինի համար,ընկերասեր,իսկ հիմա ամեն ինչ այլ է․մեկը մյուսի դեմ դավեր է նյութում, նրանց համար մեկ է դիմացի ինչ իրավիճակում է, ընկերներն ու ընկերասիրությունն է պակասել,իրական կյանքի շփումն է վերացել։Եվ երբ ամեն անգամ հարցնում եմ ծնողներիս իրենց տարիների մասին՝այն ավելի հետաքրքիր է,որտեղ և չկար համացանց ու ինտերնետ և նման բաներ,իսկ մերը ամեն ինչը կապված է ցավոք ինտերնետի հետ։

Ընդհանուր առմամբ ամբողջատիրությունը մի համակարգ է, որում կենտրոնացված ղեկավարությունը տեխնիկապես կատարելագործված միջոցների միջոցով իրականացնում է անսահմանափակ քաղաքական իշխանություն համընդհանուր սոցիալական հեղափոխության իրականացման նպատակով` ներառյալ ղեկավարության կողմից հռչակված մարդու վերակառուցումը երկրի բնակչության ստիպողական անտարբերության պայմաններում:

Ամբողջատիրական քաղաքական համակարգ է հանդիսանում այն, որում մարդկանց ողջ գործունեությունը ենթարկվում է քաղաքական խնդիրներին և մարդկային բոլոր փոխհարաբերությունները կազմակերպվում և պլանավորվում են:

Ամբողջատիրական պետությունը բնորոշվում է ողջ հասարակության մեջ ներթափանցելու, նրա առանձին մասերը համընդհանուր վերահսկողության ենթարկելու և կուսակցական ղեկավարության կողմից պլանավորման ձգտումով:

Գիտնականները, քաղաքագետները մի շարք աշխատություններ են գրել ամբողջատիրության առաջացման և գոյության մասին, որոնց կարևորագույններն են համարվում Հ. Արենդտի «Ամբողջատիրության առաջացումը» և Կ. Ֆրիդրիխի և Զ. Բժեզինկու «Տոտալիտար դիկտատուրա և ավտոկրատիա» համատեղ մենագրությունը:

Վերջին ուսումնասիրության հեղինակները ամբողջատիրության «ընդհանուր մոդելի» համար առաջարկում են հինգ հատկանիշներ.

  1. Խարիզմատիկ լիդերի կողմից գլխավորվող ընդհանուր զանգվածային կուսակցություն,
  2. Բոլորի կողմից ընդունվող պաշտոնական գաղափարախոսություն,
  3. Իշխանության մենաշնորհ ԶԼՄ-ների վրա,
  4. Մենաշնորհ զինված պայքարի բոլոր միջոցների վրա,
  5. Ահաբեկչական ոստիկանական վերահսկողության և տնտեսության կառավարման համակարգ

Տոտալիտարիզմը որակապես այլ երևույթ է ի տարբերություն ցանկացած տիպի այլ իշխանության, որքան դաժան էլ որ այն լինի: Սա գաղափարախոսական ֆենոմեն է և ամբողջատիրական ռեժիմները առաջին հերթին գաղափարախոսական ռեժիմներ են: Դրանք գաղափարախոսության ծնունդ են և գոյատևում են նրա համար: Եթե ավանդական դեսպոտական հասարակություններում քաղաքական իշխանությունը ինքնաբավ է և այն կրողները օգտագործում են գաղափարախոսությունը որպես իշխանությունը պահպանելու միջոց, ապա ամբողջատիրության կրողների համար կարևորը գաղափարախոսությունն է, իսկ քաղաքական իշխանությունը նվաճվում է այդ գաղափարախոսության հաստատման նպատակով

Կրթական կյանքը սովետական Հայաստանում

Խորհրդային կրթական համակարգի ամենամեծ ձեռքբերումը դպրոցների ցանցի ընդլայնումն էր, պետական աջակցությունը և պայքարն անգրագիտության դեմ։ Բացվեցին լիկկայաններ, որոնց շնորհիվ 10 տարում գրագիտության մակարդակը հասավ 70%-ի։ Ուսուցիչների կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով բացվեցին մանկավարժական ուսումնարաններ և համալսարաններ։ Իրականացվում էին նաև բազմաթիվ փորձարկումներ։ Մասնավորապես, փորձարկվեցին լաբորատոր-բրիգադային, կոմպլեքսային և դալտոն-պլան մեթոդները։ 1920-ական թվականներին դպրոցը 9-ամյա էր։ 1932 թվականից ներդրվեց 10-ամյա կրթությունը։ Բացվեցին բազմաթիվ համալսարաններ և ինստիտուտներ։ Հայրենական մեծ պատերազմից հետո Հայաստանում կտրուկ ավելացավ դպրոցների թիվը՝ հասնելով 1600-ի։ Իսկ աշակերտների թիվը հասավ 600 հազարի։ 12-15 բուհերում սովորում էր 50-60 հազար ուսանող, ինչը տոկոսային հարաբերությամբ ԽՍՀՄ լավագույն ցուցանիշներից էր։

Ընդհանուր առմամբ Խորհրդային կրթական համակարգն ուներ ինչպես թերություններ, այնպես էլ առավելություններ։ Հիմնարար թերություններից մեկն այն էր, որ մտածելու ազատություն չկար։ Առավելություններից էր այն, որ գրագիտության մակարդակը բարձր էր, կրթությունն անվճար էր և հասանելի բոլորին։ Մեծ հաջողություններ կային նաև բնագիտական առարակների ուսուցման ասպարեզում։

Հասարակական հարաբերություններ– բազմապիսի կապեր, որոնք առաջանում են սոցիալական խմբերի, դասակարգերի, ազգերի միջև ու դրանց ներսում՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական, մշակութային կյանքի և գործունեության պրոցեսում։ Բաժանվում են առաջնային (նյութական) և երկրորդային (գաղափարական) հարաբերությունների։ Անհատները հասարակական հարաբերություններում հանդես են գալիս որպես սոցիալական որևէ հանրության, խմբի անդամ, ներկայացուցիչ։ Յուրաքանչյուր հասարակական-տնտեսական ֆորմացիայի համար հասարակական հարաբերությունները պատմականորեն կոնկրետ և յուրահատուկ են։ Քանի դեռ հասարակական հարաբերությունների փոփոխությունը չի շոշափում տվյալ հասարակական, ֆորմացիայի հիմքերը՝ սեփականության տիրապետող ձևերը, այն կրում է էվոլյուցիոն բնույթ, հակառակ դեպքում ստանում է հեղափոխական բնույթ։ Կապիտալիստական (նաև ստրկատիրական, ֆեոդալական) հասարակարգում նյութական հասարակական հարաբերություններ ունեն հակամարտ բնույթ, մարդկանց ռեալ հարաբերությունները դրսևորվում են իրերի հարաբերությունների ձևով։ Հակամարտ հասարակական հարաբերությունները վերանում են սոցիալիստական հեղափոխության ընթացքում։ Սոցիալիզմը հաստատում է որակապես նոր, գիտակցաբար, պլանաչափորեն զարգացող հասարակական հարաբերություններ, որոնք անընդհատ կատարելագործվում են և աստիճանաբար վերածվում կոմունիստականի։

Հանգիստ, ազատ ժամանակ

Ազատ ժամանակը՝ որպես հասարակության և անձնական կյանքի կարևորագույն կողմ, մտածողների կողմից դիտարկվել է 16-րդ դարից սկսած՝ արդյունաբերական հասարակության զարգացմանը զուգահեռ։ Գիտական շրջանառության մեջ հասկացությունը ներմուծվել է 20-րդ դարի սկզբին, երբ սկսել են զարգանալ ժամանակի բյուջեի և կենսակերպի սոցիոլոգիական-վիճակագրական ուսումնասիրությունները։ Անկախ տերմինի ծագումից՝ երևույթին անդրադարձը կատարվել է շատ ավելի վաղ։Ազատ ժամանակը հասկացվում է որպես անձի  կողմից օգտագործվող ժամանակ իր ֆիզիկական և հոգևոր համակողմանի զարգացման համար, որը ներառում է հասարակական գործունեությունը, կրթական մակարդակի բարձրացումը, մշակութային հաղորդակցումը, օգտակար հանգիստը, ստեղծագործական գործունեություն և հասարակական ու բարոյական շեղումների կանխումը;

Ազատ ժամանակի գործառույթների սահմանման դեպքում նպատակահարմար է որպես չափանիշ առանձնացնել մարդկանց և սոցիալական հանրույթների գործունեության ուղղվածության աստիճանը իրենց ազատ ժամանակի կազմակերպման ընթացքում։ Դրան համապատասխան՝ կարելի է առանձնացնել ազատ ժամանակի հետևյալ գործառույթները.

  1. Կրթական-զարգացնող (մշակութային արժեքների յուրացում սոցիալական հանրույթների մեջ մտնող անհատների սոցիալականացման գործընթացում)։
  2. Վերափոխող-ստեղծարար (սոցիալական հանրույթների ներառումը մշակութային արժեքների, գեղարվեստական, տեխնիկական ստեղծագործության տարբեր ձևերի ստեղծման գործընթացի մեջ)։
  3. Վերականգնողական-խաղային (զվարճալի հանգստի, հոգեբանական լիցքաթափման ապահովում)։
  4. Տեղեկատվական-հաղորդակցական (գիտելիքների, մշակութային փորձի կուտակում և փոխանցում)։
  5. Հանգստի գործառույթ (մարդու ազատումը հոգնածությունից, նյարդային և ֆիզիկական լարվածությունից)։
  6. Կարգավորող (մարդկանց միջև հարաբերությունների կարգավորում սոցիալական արգելքների, նորմերի միջոցով)

Ազատ ժամանակի կառուցվածքի վերլուծությունը նույնքան դժվարին է, որքան սահմանման խնդիրը։ Պայմանականորեն կարելի է առանձնացնել մի քանի մոտեցումներ.

  • Ազատ ժամանակի վերլուծության առաջին մոտեցումը կապված է նրա բովանդակությունը կազմող գործունեության տեսակների հետ։ Դրա հետ մեկտեղ, գործունեությունները բազմաթիվ են (գիրք կարդալ, թանգարանների, կինոթատրոնների հաճախում և այլն)։
  • Երկրորդ մոտեցումը շեշտադրում է ազատ ժամանակի օգտագործման բնույթը։ Այս չափանիշին համապատասխան՝ կարելի է իրականացնել ազատ ժամանակի կառուցվածքավորում անձնականի և հասարակականի, անհատականի և կոլեկտիվայինի, ակտիվի և պասիվի։
  • Երրորդ մոտեցումը կապված է այնպիսի չափանիշի հետ, ինչպիսին է նրա օգտագործման և նպատակադրման ուղղվածությունը։ Որպես նպատակ՝ կարելի է առանձնացնել զվարճանքը, հանգիստը, կրթական, մշակութային և ընտանեկան համախմբվածության մակարդակի, ֆիզիկական վիճակի բարձրացումը։

Պետք է հաշվի առնել, որ ազատ ժամանակի կառուցվածքն անփոփոխ չի կարող լինել։ Այն կախված է մարդու գործունեության տեսակների և բնույթի տարբերությունից, որոշվում է սոցիալական ժամանակում մարդու անհատական գործունեության բովանդակությամբ և նպատակներով, որը հասարակության զարգացմանը զուգահեռ կրում է որակական փոփոխություններ, չորրորդ՝ պայմանավորված է հոգեբանական ժամանակի ընթացքում ընթացող հոգեկան զարգացման դինամիկայով։

Posted in Հասարակագիտություն, Հեռավար ուսուցում

Կոնֆլիկտ

Կոնֆլիկտը միջազգային այն տերմիններից է, որը թարգմանության կարիք չունի, բայց իմաստը հետևյալն է, այն հակադարձ նպատակների, հայացքների, ձգտումների, միտումների, դրդապատճառների բախում է:
Մարդն իր ողջ կյանքի ընթացքում չի կարող զերծ մնալ կոնֆլիկտներից: Քանի դեռ բախում է նրա զարկերակը: Բախումներն անկասկած, լավ բանի չեն հանգեցնում, խաթարում են մարդկային փոխհարաբերությունները, առաջացնում լարվածություն և ցնցումներ, որոնք անդրադառնում է մարդու առողջության վրա: Ուստի շատ մարդիկ հիմնականում խուսափում և վախենում են բախումներից: Կոնֆլիկտները բնորոշում են ըստ տարբեր սկզբունքների։

Սակայն դրանք հիմնականում լինում են՝

  • Ներանձնային
  • Միջանձնային
  • Ներխմբային
  • Միջխմբային
  • Անձ-խմբային

Միջանձնային 

Կոնֆլիկտի դեպքում հարկավոր են առնվազն երկու հոգի։ Տվյալ պարագայում կան հակազդող երկու տարբեր կողմեր և մեկ նպատակ։ Սա թերևս բոլորի կյանքում ամենահաճախ հանդիպող կոնֆլիկտի տեսակն է։

Ներխմբային 

Կոնֆլիկտները առաջանում են խմբերի ներսում։ Երբ խմբի ներսում բաժանվում են 2 մասի և հակամարտում միմյանց դեմ։

Posted in Հասարակագիտություն, Հեռավար ուսուցում

Այն ընդունակությունները,որոնցով տարբերվում էք մյուսներից

Յուրաքանչյուրս տարբեր ենք մտածելակերպով, խառնվածքով, ունակություններով , արտաքինով։ Տարիների ընթացքում մենք կյանքի փորձ ենք ձեռք բերում և կատարելագործում։

Ինչ վերաբերվում է ընդունակություններին, դրանք կարող են լինել ի ծնե և ձեռքբերովի։

Ի ծնե մարդ կարող է լինել շատ խելացի և հեշտ ընկալել յուրաքանչյուր տեղեկություն, իսկ այն մարդը ով այդքան էլ ունակություն չունի նույն բաներին կարող է հասնել , բայց մեծ ջանքեր գործադրելով։

Մի մարդ կարող է ծնված լինել շատ հարուստ ընտանիքում, մյուսը՝ աղքատ։ Սակայն յուրաքանրյուր դեպքում էլ նրանք կարող են հավասարվեն , սակայն աղքատը քրտնաջան կաշխատի, իսկ հարուստը ուղղակի կնստի տանը։

Եթե խոսեմ իմ ընդունակություններց , կարող եմ ասել , որ ունեմ լավ հիշողություն։ Սա ի ծնե է , իսկ ձեռքբերովի ընդունակությունս կարող եմ առանձնացնել , որ հետաքրքրասեր եմ ։

Ամեն ինչ հարաբերական է այս աշխարհում և անհնարին ոչինիչ էլ չկա , ուղղակի պետք է լինել աշխատասեր և ունենալ նպատակներ։

Posted in Հասարակագիտություն, Հեռավար ուսուցում, Նախագծային աշխատանք

Ընտանիքի հոգեբանություն

Յուրաքանչյուր ընտանիք կազմված է անդամներից, ինչպես նաև նրանց միջև գոյություն ունեցող կապերից ու փախհարաբերություններից։ Այդ ամբողջությունն էլ ընտանիքի կառուցվածքն է, որը կարող է աստիճանակարգային (հիերարխիկ) լինել։ Այստեղ կա լիդեր (երբեմն, մեծ ընտանիքներում, մեկից ավելի), կան ենթականեր (կատարողներ), յուրաքանչյուր անդամ ժամանակի ընթացքում ձեռք է բերում իր կարգավիճակը և համապատասխան դերերը։ Որոշ ընտանիքներում լինում է միայն մեկ լիդեր, որը կարող է լինել ավտորիտար կամ ժողովրդավար անձնավորություն։ Բայց այժմ մեծաթիվ են կոչվում այսպես կոչված էգալիտար (հավասարության վրա հիմնված) ընտանիքները, որի անդամները (առնվազն ամուսինները) հավասար կամ գրեթե հավասար իրավունքներ ու պարտականություններ ունեն։ Սա արդեն ժողովրդավարական կամ ազատական-ժողովրդավարական ընտանիք է։ Որոշ երկրներում (ԱՄՆ, Ռուսաստան և այլն) կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ ներկայումս մարդկանց մեծամասնությունը գերդասում է ունենալ էգալար, ժողովրդավարական սկզբունքներով կառավարվող ընտանիք։ Երբ ընտանիքի կառուցվածքում լուրջ և այն էլ ախտաբանական փոփոխություններ են կատարվում, ապա այդպիսի ախտահարված խումբն այլևս չի կարող արդյունավետ կերպով կատարել իր հիմնական գործառույթները։ Օրինակ, եթե ընտանիքի հայրը հարբեցող է կամ թմրամոլ է, ապա խաթարվում է ընտանիքի ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալականացման և այլ կարևոր գործառույթները։ Ընտանիքի կառուցվածքային փոփոխություններ առաջ են գալիս նրա զարգացման ընթացքում, նրա կենսական ճանապարհի տարբեր հատվածներում` առաջադրելով նոր խնդիրներ, պահանջելով նոր մոտեցումներ և լուծումներ։

Ընտանիքի հոգեբանություն | Գոհար ...

Ամուսնություն և ընտանիք

Ամուսնությունը կնոջ և տղամարդու միությունն է, որը համարվում է սոցիալական կապի հատուկ ձև: Ընտանիքի գլխավոր նպատակն է փոխադարձ հարգանքի և սիրո հիմքի վրա ստեղծել ընտանիք, ունենալ երեխաներ, խնամել նրանց, պահել, դաստիարակել: Յուրաքանչյուր ընտանիքում սահմանված է ընտանիքի անդամների դերը:

Սովորաբար ընտանիքի տեսակները դասակարգվում են ըստ կառուցվածքի: Առավել ընդունված է տարբերակել ընտանիքի 2 հիմնական տեսակ՝ միջուկային և ընդլայնված:
Միջուկային ընտանիք: Ընտանիքի այս տեսակը կազմված է միայն հիմնական անդամներից՝ ամուսնական զույգից և նրանց զավակներից:
Ընդլայնված ընտանիք: Ընտանիքի այս տեսակի կազմում, բացի ամուսիններից և նրանց երեխաներից, մտնում են նաև պապը, տատը և այլ հարազատներ: Ընդլայնված ընտանիքի տեսակ կարող է լինել նաև, երբ երկու միջուկային ընտանիքներ միասին են ապրում:

Ժամանակակից ընտանիքի առաջնային ձևը և հիմքը նահապետական ընտանիքն է, որին բնորաշ է տղամարդու գերիշխանություը ընտանիքում: Հասարակության զարգացմանը զուգընթաց ավանդական նահապետական ընտանիքը փոփոխվում է և ընտանիքում կանանց դերակատարումը մեծանում է:
Ժամանակակից ընտանիքի գործառույթները:
1.Վերարտադրողական երբ ընտանիքում ծնվում են նոր մարդիկ՝ ապահովելով սերնդի վերարտադրությունը և մարդկության գոյությունը:
2.Տնտեսական երբ ընտանիքը՝ որպես տնտեսական միավոր, վաստակում է կենսական միջոցներ և ծախսում՝ ապահովելով իր նյութական բարեկեցությունը:
3.Սոցիալականացմանդաստիարակչականդրա շնորհիվ երեխան ընկալում է նախորդ սերունդների փորձը, հասարակության մեջ վարքի նորմերն ու կանոնները։
4.Հաղորդակցական երբ ընտանիքի անդամները շփվում են միմյանց հետ, զգացմունքներ, մտքեր և տեղեկություններ են փոխանակում, փոխազդում են՝ նպաստելով միմյանց զարգացմանը, անձնային, հոգեբանական վերափոխումներին:

Ընտանեկան հոգեբանություն
Posted in Հասարակագիտություն, Հեռավար ուսուցում, Նախագծային աշխատանք

Ընդանուր անձի զարգացման առանձնահատկությունները

Անհատի զարգացումը օգնում է հասարակությանը ավելի լավ իրականացնել նպատակներն ու խնդիրները։ Զարգանալով մարդը կարող է հասնել նոր բարձունքների։ Մարդ հիմնականում զարգանում է տեղեկություն և նոր գիտելիքներ ստանալով։ Գիտելիքները՝ մարդ ինքն է հայտնաբերում։

Ամեն տարիքում մարդու առջև բացվում են նոր փորձություններ։ Հաղթահարելով դրանք նա ստանում է փորձ և զարգանում է ։ Նույն փորձությունը կարող են անցնել հազարավոր մարդիկ, և նրանցից յուրաքանչյուրը, հաղթահարելով այն, կստանա իր առանձնահատուկ արդյունքը։ Դա կախված է մարդու տարիքից, սեռից, հոգեվիճակից, մտածելակերպից և զարգացած լինելու մակարդակից։

Posted in Հասարակագիտություն, Հեռավար ուսուցում, Նախագծային աշխատանք

Իմ տունն իմ ամրոցն է

Իմ տունն իսկապես իմ ամրոցն է, և ես այդ ամրոցում ապրում եմ իմ ընտանիքի հետ։ Ես շատ ուրախ եմ որ ապրում եմ իրենց հետ միասին։ Մեզնից յուրաքանչյուրն ունի իր ամրոցը որտեղ ապրում է այն մարդկանց հետ ում հետ ցանկանում է։ Յուրաքանչյուրիս պատկերացման մեջ մեր ամրոցները իհարկե տարբեր են։ Երևի աշխարհի ամենացանկալի վայրը դա մեր տունն է, ուր բոլորս ձգտում ենք ծանր և հոգնեցուցիչ օրից հետո։ Բայց ցավոք կան մարդիկ ովքեր չունեն իրենց տները, բայց ամեն գնով ձգտում են որպեսզի ունենան իրենց երազած տունն ու ամրոցը։ Ինձ թվում է՝ որ մենք բոլորս մեզ ապահով և պաշտպանված ենք զգում մեր տներում։ Ուրիշ ոչինչ չեմ կարող ավելացնել, բայց կցանկանայի ասել որ թող բոլորը ունենան իրենց տները, որը իրենց համար կլինի և տուն և ամրոց որտեղ իրենց կզգան շատ լավ ու ապահով։ Մենք բոլորս գիտենք՝ որ ամեն ընտանիք ունի իր ավանդույթները։ Մենք այդպիսի շատ մեծ պաշտոնական ավանդույթ չունենք, բայց ունենք մի ավանդույթ որը միշտ կա գրեթե բոլորի ընտանիքներում դա հավաքվել այն տանը որտեղ գտնվում է այդ տան մեծը։ Այդպիսի նմանատիպ մի ավանդույթ մենք ել ունենք և միշտ հավաքվում ենք մեր տանը, և եթե մի բան որոշում ենք դա անում ենք միասին, համախմբված ընտանիքով։ Իմ կարծիքով մենք ընտանիքով ունենք մի օր որը համարում եմ ավանդական, և դա այն օրն է երբ մենք միշտ ամեն տարի պատրաստում ենք միայն Հայկական ավանդական ուտեստներ։ Եվ հավաքվում կրկին մեր տանը և նստում մեծ սեղանի շուրջ։ Ահա և այսպիսին է մեր ավանդույթը։

Posted in Հասարակագիտություն, Հեռավար ուսուցում, Նախագծային աշխատանք

Նախագծի նպատակն է պարզել՝1․ ի՞նչ է արտաքին առևտրի քաղաքականությունը, 2․ի՞նչ է ազատ արտաքին առևտուրը 3․ի՞նչ է աշխատանքի միջազգային բաժանումը

1․Առեւտրի հաշվեկշիռ, առեւտրային հաշվեկշիռ կամ մաքուր արտահանում (երբեմն նշանակվում է որպես NX), որոշակի ժամանակահատվածի համար ազգի արտահանման և ներմուծման դրամական արժեքի տարբերություն։ Երբեմն տարբերակվում են ապրանքների և ծառայությունների առևտրային հաշվեկշիռները։ Առեւտրային հաշվեկշիռը չափում է արտահանման եւ ներմուծման հոսքը որոշակի ժամանակահատվածում։ Առեւտրային հաշվեկշռի հասկացությունը չի նշանակում, որ արտահանումն ու ներմուծումը «հավասարակշռության մեջ են» միմյանց հետ։Ընթացիկ գործառնությունների հաշվի 1980-2008 թվականների համախառն հաշվեկշիռը, որը հիմնված է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների վրա:Բնակչության մեկ շնչի հաշվով ընթացիկ գործառնությունների հաշվի համախառն հաշվեկշիռը 1980-2008 թվականներին, որը հիմնված է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների վրա:

Եթե մի երկիր արտահանում է ավելի մեծ արժեքով, քան ներմուծում, նա ունի առևտրային ավելցուկ կամ դրական առևտրային հաշվեկշիռ, և հակառակը, եթե երկիրը ներմուծում է ավելի շատ, քան արտահանում, նա ունի առևտրային պակասուրդ կամ բացասական առևտրային հաշվեկշիռ։ 2016 թվականին՝ 200 երկներից 60-ը ունեցել են առևտրային ավելցուկ։ Այն կարծիքը, որ երկկողմ առեւտրային դեֆիցիտը վատ է ինքնին, ճնշող մեծամասնությամբ մերժվում է՝ առեւտրային փորձագետների եւ տնտեսագետների կողմից։

2․Առեւտրային հաշվեկշիռը կազմում է ընթացիկ հաշվի մաս, որը ներառում է այլ գործարքներ, ինչպիսիք են՝ միջազգային ներդրումներից ստացված զուտ եկամուտը, ինչպես նաև միջազգային օգնությունը։ Եթե ընթացիկ հաշիվը ավելցուկային է, համապատասխանաբար աճում է երկրի ակտիվների զուտ միջազգային դիրքը։ Հավասարապես, պակասուրդայինը՝ նվազեցնում է։

Առեւտրի հաշվեկշիռը նույնական է երկրի արտադրության ծավալի եւ դրա ներքին պահանջարկի տարբերությանը (այն տարբերության միջեւ, թե որ երկիրն է արտադրում եւ որքան ապրանք է գնում արտասահմանից․ այն չի ներառում օտարերկրյա բաժնետոմսերի վրա կրկին ծախսված գումարները եւ հաշվի չի առնում ներքին շուկայում արտադրության համար ապրանքների ներմուծման հայեցակարգը)։

Ազատ առևտուր, առևտրային քաղաքականություն է, որը չի սահմանափակում ներմուծումը կամ արտահանումը։ Այն նաև կարող է հասկացվել, որպես ազատ շուկայի գաղափար, որը կիրառվում է միջազգային առևտրի մեջ։ Կառավարության շրջանում ազատ առևտուրը գերակշռում է այն քաղաքական կուսակցությունների մոտ, որոնք զբաղեցնում են լիբերալ տնտեսական դիրքերը, իսկ տնտեսապես ձախ-թևային և ազգայնական քաղաքական կուսակցությունները, ընդհանուր առմամբ, պաշտպանում են պրոտեկցիոնիզմը՝ հակառակ ազատ առևտրի։

Շատ երկրներ ներկայումս անդամ են հանդիսանում Առևտրի համաշխարհային կազմակերպության բազմակողմ առևտրային համաձայնագրերի։ Ազատ առևտուրը լավագույն ձևով կարող է բացարտվել, որպես, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի միակողմանի կեցվածքը, որը ներմուծման և արտահանման վերաբերյալ կանոնակարգերն ու տուրքերը իջեցրել է XIX դարի կեսերից մինչև 1920-ականները։ ՄԵկ այլ մոտեցում է, ստեղծել ազատ առևտրի տարածքներ երկրների խմբերի միջև՝ համաձայնագրերի հիման վրա, ինչպիսիք են՝ Եվրոպական տնտեսական տարածքը և Mercosur-ի բաց շուկաները, որոնք ստեղծում են պաշտպանիչ պատնեշ այդ ազատ առևտրի տարածքի և աշխարհի մնացած մասերի միջև։ Շատ կառավարություններ դեռ պարտադրում են պաշտպանողական որոշ քաղաքականություններ, որոնք միտված են աջակցել տեղական զբաղվածությանը, ինչպիսիք են՝ ներմուծման համար սակագներ սահմանելը կամ արտահանման համար՝ սուբսիդիաները։ Կառավարությունները կարող են նաև սահմանափակել ազատ առևտուրը՝ սահմանափակելով բնական ռեսուրսների արտահանումը։ Այլ արգելքները, որոնք կարող են խոչընդոտել առևտրին, ներառում են ներմուծման քվոտաները, հարկերը և ոչ սակագնային արգելքները, ինչպիսիք են կարգավորող օրենսդրությունը։

3․Աշխատանքի միջազգային բաժանում (ԱՄԲ).

  1. տարբերի երկրների մասնագիտացում որոշակի ապրանքների արտադրության ոլորտում, որոնց պատրաստման համար տվյալ երկրում առկա են արտադրության էժան գործոններ և նպատակահարմար պայմաններ՝ ի համեմատ այլ երկրների։ Նման մասնագիտացման դեպքում երկրների պահանջմունքները բավարարվում են սեփական արտադրությամբ, ինչպես նաև միջազգային առևտրի միջոցով։
  2. Համաշխարհային տնտեսության կազմակերպման ձև, որի դեքում տարբեր երկրների ձեռնարկությունները մասնագիտանում են որոշակի ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման մեջ՝ փոխանակելով վերջնական արտադրանքը։

ԱՄԲ զարգացման նախադրյալներ, աշխարհի երկրների միջև տնտեսական ռեսուրսների տարբերությունները։ ԱՄԲ հիմքում ընկած է աշխարհի երկրների առևտրային փոխանակությունը ապրանքներով, ծառայություններով և կապիտալով։ Երկրների կողմից ԱՄԲ կատարելու հիմնական պատճառը հասարակական պահանջմունքների աճի և այդ պահանջմունքները բավարարելու համար առկա սահմանափակ ռեսուրսների հակասությունն է։

Աշխատանքի միջազգային բաժանման մեջ ունեցած մասնակցության օգուտներն են.

  • թույլ է տալիս կենտրոնացնել սեփական ջանքերը այն ապրնքների արտադրության մեջ, որոնց համար առկա են լավագույն պայմանները։
  • թույլ է տալիս ընդլայնել այդ ապրանքների արտադրությունը այնպիսի մասշտաբների, որ կարելի լինի բավարարել ոչ միայն սեփական բնակչության, այլև համագործակցող երկրների բնակչությաան պահանջմունքները։
  • թույլ է տալիս հրաժարվել այն ապրանքների արտադրությունից, որոնց համար երկիրը չունի արտադրության լավ պայմաններ և կարող է ապահովել դրանց օգտագործումը՝ ի հաշիվ ներմուծման։
Posted in Հասարակագիտություն, Հեռավար ուսուցում

ՓՈՂ ԵՒ ՓՈՂԻ ԾԱԳՈՒՄԸ։ ՈՍԿՈՒ ԴԵՐԸ ՈՐՊԵՍ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԱՐԺԵՔ

Փողը գրավել է աշխարհը և և ղեկավարում է նա։Գումարի համար մարդիկ պատրաստ են ամեն ինչի նույնիս շատ վատ քայլերի։Ճիշտ է հիմա գումարը շատ մեծ դեր ունի մեր կյանքում,բայց այն չի օգում մեզ միայն խանգարում է և վնասում։Իսկ եթե անկեղծ ինձ թվում է որ առանց գումարի ավելի հեշտ կլիներ կյանքը։Օրինակ ես անձամբ կկարողանաի առանց գումարի,և կուզեի որ գումարը ընդհանրապես չլիներ և դրա մասին չիմանաին երբեք։Բայց ցավոք այդ ամենը այտպես չէ և ոչինչ այլևս չենք կարող փոխել։

Փողն ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկն է: Փողը այնպիսի յուրահատուկ ապրանք է, որը կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ: Փողը այս իմաստով հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը: Փողի դասական բնորոշումն այն է,  որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ: Փողի ժամանակակից բնորոշումը հետևյալն է.  փող է համարվում այն,  ինչը տվյալ հասարակության մեջ բոլորի կողմից փող է ճանաչվում և ընդունվում:

Картинки по запросу "դրամ"

Փողի էությունը նրանում է« որ այն համարվում է արագ իրացվելի միջոց,  որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել մեր ցանկացած ապրանքի: Փողր էությունը դրսևորվում է նրանում, որ որոշակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում փողը կարող է վերածվել կապիտալի:

Փողի տնտեսական բնույթը, նրա էությունը, դերն ու նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է պարզել, թե ինչու և ինչպես է առաջացել փողը: Տնտեսագետներից շատերը փողի էությունը, դրա կատարած ֆունկցիաները քննարկել ու վերլուծել են այն ժամանակվանից սկսած, երբ գոյություն է ունեցել փողը, սակայն խնդիրը հենց նրանում է, թե ինչպես է առաջացել փողը: Փողի էության, դրան բնորոշ ֆունկցիաների մասին պատկերացում են ունեցել դեռևս հին հույն փիլիսոփաներ Քսենոփոնը, Պլատոնը և Արիստոտելը: Օրինակ` Քսենոփոնը հասկացել է փողի առանձնահատուկ բնույթը, նշելով հետևյալ միտքը, որ ոչ ոք չի կարող ասել, թե այնքան փող ունի, որ այլևս չի ցանկանում ունենալ: Փողի նկատմամբ այս անբավարարելի, գրեթե անհագ պահանջները •ոյություն ունեն նաև մեր ժամանակներում:

Փողը ծագել է ապրանքափոխանակության պրոցեսի զարգացման և դրա հակասությունների լուծման հետևանքով: Փողի առաջացումը պայմանավորված է եղել ապրանքները միմյանց հետ համեմատելու անհրաժեշտությամբ: Այս իմաստով փողը համարվում է ապրանքները միմյանց հետ փոխանակելու միջոց կամ էտալոն: Փողի առաջացումը բացատրելու համար անհրաժեշտ է անդրադառնալ փոխանակային արժեքի պատմական ձևերին, որովհետև փողն առաջացել է հենց ապրանքափոխանակության պրոցեսի զարգացմամբ և դրա հակասությունների լուծման ընթացքում: Փողը ձևավորվել է դեռևս մ.թ. 3000 տարի առաջ, մինչդեռ ապրանքափոխանակությունը շատ ավելի երկար պատմություն ունի:

Картинки по запросу "դրամ մետաղադրամներ"
Հին Մետաղադրամներ
Картинки по запросу "դրամ մետաղադրամներ"

 Առանձնանցնում են փողի 4 հիմնական տեսակներ` ապրանքային (փողի դերում ապրանքն է), ապահովված (դրամանիշ և սերտիֆիկատ), ֆիատային՝ ինքնուրույն արժեք չունեցող (վճարման քարտ և էլեկտրոնային դրամ), վարկային (մուրհակ, չեկ, բաժնետոմս): Յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական փողը՝ արժույթը: Տարբեր երկրների փողի միավորներն ունեն տարբեր անվանումներ, օրինակ՝ դոլար, ֆունտ, ֆրանկ, մարկ, ռուբլի, դրամ և այլն: Նյութը, որից պատրաստում են փողը, պետք է լինի որակապես համասեռ (նույնարժեք դրամի առանձին նմուշները չպետք է միմյանցից տարբերվեն)՝1. բաժանելի և միավորելի (մանրելուց և մեծացնելուց փողի հատկությունները չպետք է փոխվեն), 2. պահպանելի (երկար ժամանակ պահելիս չպետք է փոխի իր ֆիզիկական և քիմիական հատկությունները), 3. դյուրակիր (փոքր ծավալում պետք է պարունակի մեծ արժեք), 4. ճանաչելի (հեշտ ու արագ որոշվի տեսակը),5. անվտանգ (պաշտպանված լինի կեղծումից): 

Картинки по запросу "եվրո"

1979 թ-ին Եվրոպական Միությունը եվրոպական տարբեր երկրների արժույթները միավորելու նպատակով ստեղծել է Եվրոպական արժութային համակարգը, ներմուծել դրամական նոր միավոր՝ եվրո, որի կուրսը հիմնված է Եվրոպական Միության երկրների արժույթների կուրսի վրա: Այդ երկրներում եվրոն օգտագործվում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ֆինանսական գործառույթներում։

Մ. թ. ա. III դարի վերջին Ծոփքի հայոց թագավորները հատել են սեփական դրամներ: Հայտնի են Արշամի, Աբդիսարեսի և Քսերքսեսի պղնձե դրամների նմուշներ: Հայկական դրամներ հատվել են Արտաշիսյան թագավորության շրջանում՝ մ. թ. ա. II–I դարերում. գրեթե բոլորի նմուշները պահպանվել են: Տիգրան Բ Մեծի դիմապատկերով դրամներ են հատվել Տիգրանակերտում, 

Картинки по запросу "դրամ"

Արտաշատում, Ասորիքի մայրաքաղաք Անտիոքում և Դամասկոսում: Հայոց Արշակունի թագավորների դրամանմուշները մեզ չեն հասել: Լոռու թագավորությունում (XI դարի 2-րդ կես) հատվել են հայերեն գրերով պղնձե դրամներ:

Картинки по запросу "դրամ"
Posted in Հասարակագիտություն

ՀՀ օրենքը երեխայի իրավունքների մասին

Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան ընդունվել է Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից (ՄԱԿ) 1989թվականի նոյեմբերի 20-ին,իսկ Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հուլիսի 22-ից: Կոնվենցիայի անդամ են Վատիկանը, Պաղեստինը և ՄԱԿ-ի բոլոր մասնակից պետությունները,բացի ԱՄՆ-ն, որովհետև այն արգելում է երեխաների մահապատիժը, և Սոմալին,որովհետև նա այլևս չունի կազմակերպված պետական  համակարգ։

Միավորված ազգերի կազմակերպությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում հռչակել է, որ երեխաներն ունեն հատուկ հոգածության և օժանդակության իրավունք,  երեխան իր անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար պետք է մեծանա ընտանեկան միջավայրում, երջանկության, սիրո և ըմբռնման մթնոլորտում։

Երեխան լիարժեք կերպով պետք է նախապատրաստվի հասարակության մեջ անհատական կյանքով ապրելուն և դաստիարակվի Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ հռչակված իդեալների և հատկապես խաղաղության, արժանապատվության, հանդուրժողականության, ազատության, հավասարության և համերաշխության ոգով։

Երեխային այդպիսի հատուկ հոգածություն տրամադրելու անհրաժեշտությունը նախատեսված է Երեխայի իրավունքների 1924թ. Ժնևի հռչակագրում և 1959թ. նոյեմբերի 20-ին Գլխավոր ասամբլեայի ընդունած Երեխայի իրավունքների հռչակագրում և ճանաչված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում։

Ըստ Երեխայի իրավունքների հռչակագրի՝ «երեխան, նկատի ունենալով նրա ֆիզիկական և մտավոր անհասունությունը, կարիք ունի հատուկ պաշտպանության և հատուկ հոգատարության։

Երեխայի իրավունքների կոնվենցիան, ՄԱԿ-ի միջազգային իրավական փաստաթուղթ է, որը սահմանում է երեխաների իրավունքները մասնակից պետություններում։Երեխայի իրավունքների կոնվենցիան պարտադիր բնույթ ունեցող առաջին և հիմնական միջազգային-իրավական փաստաթուղթն է, որը նվիրված է երեխայի իրավունքների լայն շրջանակին։ Փաստաթուղթը կազմված է 54 հոդվածից, որոնք մանրամասնում են մինչև 18 տարեկան (եթե տեղական օրենքով նա ավելի վաղ չի ճանաչվում չափահաս)։

  • 1-4 հոդվածները սահմանում են «երեխա»հասկացությունը, հաստատում են երեխաների հետաքրքրությունների առաջնահերթությունը և մասնակից պետությունների պարտավորվածությունը միջոցներ ձեռնարկել Կոնվենցիայով ամրագրված իրավունքների առանց տարբերակման իրականացումը։
  • 5-11 հոդվածները սահմանում են կյանքի, անվան, քաղաքացիության, իր ծնողներին իմանալու, ծնողական խնամքի և անբաժանելիության իրավունքները և երեխաների հանդեպ ծնողների իրավունքները և պարտավորվածությունները։
  • 12-17 հոդվածներն արտահայտում են երեխաների իրավունքներն արտահայտել իրենց հայացքները, կարծիքը, ունենալ մտքի, խղճի, կրոնի, կազմակերպություններին և կրոններին անդամակցության, խաղաղ հավաքներին մասնակցության ազատություն, մասնակցել տեղեկատվության տարածմանը։
  • 18-27 հոդվածները բնորոշում են պետությունների պարտավորությունները օգնել ծնողներին և օրինական խնամակալներին, ինչպես նաև պաշտպանել երեխաներին իրենց խնամող անձանց կողմից կոպիտ վերաբերմունքից, ընտանեկան միջավայրից զրկված կամ որդեգրված, մտավոր կամ ֆիզիկական արատներով, փախստական երեխաների իրավունքները, առողջապահության, սոցիալական ապահովվածության և զարգացման համար անհրաժեշտ կենսամակարդակի իրավունքները։
  • 28-31 հոդվածներն ամրագրում են երեխաների կրթության, մայրենի լեզուն և մշակույթը կիրառելու, իր կրոնը դավանելու, հանգստի և ժամանցի իրավունքները։
  • 32-36 հոդվածները սահմանում են պետության պարտավորությունը պաշտպանելու երեխաներին շահագործումից, թմրանյութերի անօրինական օգտագործումից, պղծումից, երեխաների առևանգումից և առևտրից։
  • 37-41 հոդվածները արգելում են մինչ 18 տարին լրանալը կատարած հանցագործությունների համար մահապատժի և ցմահ բանտարկության կիրառումը, արգելում են տանջանքները և երեխաներին ստորացուցիչ պատիժների կիրառումը, սահմանում են երեխայի իրավունքը հանցագործություններում նրան մեղադրելու և ազատազրկելու ժամանակ, ինչպես նաև երեխաների պաշտպանության իրավունքը զինված հակամարտությունների և պատերազմների ժամանակ։ Պետությունները պարտավորվում են ձեռնարկել միջոցներ՝ ուղղված անտեսված, շահագործման կամ չարաշահվող զոհ-երեխաների վերականգմանը և սոցիալական վերաինտեգրմանը և իրավունք են վերապահում պաշտպանել երեխայի իրավունքներն առավել բարձր մակարդակով, քան նախատեսված է Կոնվենցիայով։
  • 42-45 հոդվածները ներկայացնում են Երեխայի իրավունքների պաշտպանության կոմիտեն, նրա կառուցվածքը, գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պարտադրում են պետություններին տեղեկացնել երեխաներին և մեծահասակներին Կոնվենցիայի սկզբունքների և դրույթների մասին։
  • 46-54 հոդվածները ցույց են տալիս պետությունների կողմից Կոնվենցիայի դրույթների պահպանման խնդիրների ընթացակարգային-իրավական լուծումները։ Ի տարբերություն ՄԱԿ-ի շատ կոնվենցիաների՝ Երեխայի իրավունքների պաշտպանության Կոնվենցիան բաց է ստորագրության բոլոր երկրների համար, այդ իսկ պատճառով դրան կարողացավ անդամակցել ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող Սուրբ աթոռը:
Posted in Հասարակագիտություն, Uncategorized

Հաշմանդամների իրավունքները

Հոդված 1

<< Սույն Կոնվենցիայի նպատակն է աջակցել, պաշտպանել և ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց` լիարժեքորեն և հավասարապես օգտվել մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից, ինչպես նաև ապահովել հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ: Հաշմանդամություն ունեցող անձինք են համարվում նրանք, որոնք երկար ժամանակ տառապում են ֆիզիկական, հոգեկան, մտավոր և նյարդային հիվանդություններով, որոնք տարբեր արգելքների հետ փոխազդեցության արդյունքում կարող են խոչընդոտել, որ նրանք լիակատար և արդյունավետ մասնակցեն հասարակական կյանքին մյուսների հետ հավասար հիմունքներով: >>

Նպատակը այն է, որ հաշմանդամներն էլ ունենան այնպիսի իրավունքներ, ինչպես և մյուս մարդիկ։ Այնպես անել, որ նրանց կյանքը ավելի հեշտանա, պաշտպանել նրանց և նրանց իրավունքները։ Նրանք էլ ունեն նույն ազատությունը ու պարտականությունները (իրենց կարողություններից կախված)։ Հաշմանդամ երեխաները պետք է գնան նույն դպրոցները ինչ և մյուս երեխաները և սովորեն այնտեղ։ Եթե հաշմանդամին բուժում է հարկավոր՝ այն պետք է լինի անվճար։ Նրանք պետք է ստանան նորմալ թոշակ և եթե իվիճակի են աշխատել՝ նրանց աշխատանքով ապահովել։

Posted in Հասարակագիտություն, Հեռավար ուսուցում

Աշխարհի խոհանոցներ

Ասիական խոհանոց․

Ասիական խոհանոցը (Արևելյան Ասիայի խոհանոց) ընդհանուր տերմին է, որն օգտագործվում է, որպես կանոն, Արևելյան, Հարավային և Հարավարևելյան Ասիայի խոհանոցների ընդհանուր անվանումով: Խաղաղ օվկիանոսի կղզիների երկրների խոհանոցները սովորաբար ներառված չեն այս հայեցակարգում, ինչպես նաև Ասիայի մյուս շրջանների `արևմտյան և կենտրոնական Ասիայի խոհանոցները:

Ասիական խոհանոցի հիմնական արտադրանքներից մեկը բրինձն ու արիշտանն են: Ասիական խոհանոցը բնութագրվում է համեմունքների, կծու ուտեստների, յուղայնությամբ ուտեստների, սոյայի արտադրանքների առատությամբ: Խոհարարության ամենատարածված ձևերից մեկը երկնքում տապակելն է:

Ասիաում ամեն ինչ սիրում են որպեսզի լիլի կծու,և ուտեստները մատուցվեն ինչ-որ թանձրուկով։Ինչպես չինացիները և մի քանի այլ երկրացիներ,ազիացիները նույնպես ուտում են փայտիկներով։Ազիացիները շատ են ուտում ծովամթերք և բրինձ։Ազիական սեղանի հիմնական բաղադրիչները
Բրինձից պատրաստված բրինձն ու մակարոնեղենը, շատ բանջարեղենով և խոտաբույսերով, կազմում են վիետնամական խոհանոցի հիմքը: Ձկները, ծովամթերքները, կենդանիների գրեթե բոլոր ուտելի տեսակները, ինչպես նաև միջատների որոշ տեսակներ ապահովում են վիետնամական խոհանոցի բազմազանությունն ու հարստությունը:

Картинки по запросу "aziacki kuxni"
Картинки по запросу "aziacki eda"

Աֆղանական խոհանոց

Աֆղանական խոհանոցը հիմնականում կազմված է ցորենից, գարուց, բրնձից և եգիպտացորենից։ Բացի այդ շատ տարածված են մրգերն ու բանջարեղենը, ինչպես նաև կանթամթերքը՝ կաթ, մածուն և շիճուկ։ Քաբուլի փլավը Աֆղանստանի ազգային ուտելիքն է։ Ազգի խոհարարական յուրահատկություններն արտահայտում են նրա էթնիկ և աշխարհագրական բազմազանությունը։ Աֆղանստանը այժմ հայտնի է իր բարձրորակ նռներով, խաղողով և քաղցր սեխով։

Աֆղանական խոհանոցի ամենահայտնի ուտեստները։

Ղրղզստան ղրղզական խոհանոց

Բեշբարմակբիշբարմակ  կամ բեսբարմակ թյուրքալեզու ժողովուրդների ավանդական միս-խմորային ուտեստ։ Բեշբարմակը պատրաստվում է, որպես կանոն, տոների կամ պատվավոր հյուրերին ընդունելու կապակցությամբ։

Ընդհանուր առմամբ, ուտեստն իրենից ներկայացնում է մանրացրած խաշած միս  լապշայի հետ միասին` պատրաստման տեխնոլոգիաների և մատուցման որոշ առանձնահատկություններով, ինչը թույլ է տալիս ստանալ հենց այս ուտեստին հատուկ համային որակ։ Միսը մանրացնելու այս ավանդույթն ունի առանձնահատուկ նշանակություն եւ հնագույն արմատներ։ Սա տանտերերի հարգանքի նշանն է հյուրերին, հատկապես ակսակալներին (նրանք դժվարանում են մեծ կտորները ծամել)։ Որքան շատ է մանրացրած միսը, այնքան լավ. եթե բեշբարմակի մեջ միսը շատ չէ մանրացրած, ապա դա ընկալվում է որպես անհարգալից վերաբերմունք հյուրերին, կամ, պարզապես, որպես բեշբարմակ եթել չիմանալ։

Ժամանակակից Ղազախստանում բեշբարմակի տակ սխալմամբ հասկանում են   ղազախական ուտեստը («միս ղազախական ձևոց»)։ Բեշբարմակ է համարվում  նարին ուտեստը, ինչպես դա արվում է Ղրղզստանում, քանի որ նարինը պատրաստվում է մանրացրած եփած մսով, որը բեշբարմակի պարտադիր բաղադրամասն է։

Картинки по запросу "Ղրղզստան ղրղզական խոհանոց"

Սա իրենց ամենահաըտնի ուտեստն է։

Հայկական խոհանոց

Մեր հայկական խոհանոցը շատ բազմատեսակ է,հարուստ շատ համեղ տարբեր ուտեստներով։Ինձ թվում է որ չկա այնպիսի մարդ ով այցելել է հայաստան համտեսած չլինի հայկական ուտեստներ և իհարկե հայկական խորովախը։Օրինակ իմ ամենասիրելի ուտեստները՝ Դոլման,Խորովածը,Ժինգյալով հացը,Իշլի քյուֆտան,Կաթնապուրը, Իշխան ձուկը և իհարկե մեր մեծերի թխած թարմ Հացն ու Լավաշը։

Ազգային խոհանոցն ազգային մշակույթի բաղադրատարրն է, որն իր մեջ պահում է ոչ միայն ժողովրդի պատմությունը, այլ նաև նրա հոգեկերտվածքը, ոգին ու բնավորությունը։

Հայաստանի խոհարարական ավանդույթները սկիզբ են առնում պատմության խորքից։ Հայտնի է, որ հայերը խմորման և հացաթխման մասին պատկերացում են ունեցել դեռևս 2500 տարի առաջ։ Հայկական հացը՝ լավաշը, 2014թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Հայկական հացը՝ լավաշը, 2014թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում
Հց,Լավաշ

Հայկական խոհանոցում լայնորեն օգտագործվում է նաև ձուկը, գլխավորապես իշխանը։ Իշխանից պատրաստված կերակուրները կզարմացնեն իրենց բազմազանությամբ և համերի հարստությամբ։ Ձուկը խաշում են, շոգեխաշում լավաշի մեջ, պարզապես տապակում, շամփրի քաշում, խորովում ածխի վրա, թխում պերգամենտե թղթի մեջ փաթաթած։ Այն նաև լցոնում են։

Картинки по запросу "հայկական խոհանոց իշխան"
Իշխան
Իշլի քյուֆթա
Իշլի քյուֆթա

Մածունը և դրանով պատրաստված կերակուրները բարձր են գնահատվում հայ ժողովրդի կողմից։ Դրանք օգտագործում են նաև որպես առանձին կերակուր, հաճախ մածունն ու կաթնեղենն օգտագործում են որպես համեմունք կամ հիմնական կերակրի հավելում։

Հայկական խոհանոցի կերակրացանկում հսկայական տեղ է զբաղեցնում պանիրը։ Այն պարտադիր է հայկական սեղանի համար։ Հայկական պանիրներն աչքի են ընկնում վառ արտահայտված համ ու հոտով։ Զարգացած է ընտանեկան պանրագործությունը, որը կարող է հպարտանալ պանիրների հարուստ տեսականիով։

Հայկական ազգային խոհանոցում կարևոր դեր ունի բանջարեղենը։
Կաթնապոր(Սպաս)
Ժենգյալով հաց
Картинки по запросу "հայկական խոհանոց"
Խորոված
Картинки по запросу "հայկական խոհանոց"
Картинки по запросу "տոլմա մի քանի տեսակ"
Դոլմա,Տոլմա

Իսկ հիմա կներկայացնեմ Հայկական քաղցրավենիքները։Դրանք հնարավոր են շատ են բայց ես կներկայացնեմ ամենա տարածվածները և ամենա համեղները։(Ալանի,ածիկ,գաթա,ղափամա)։

Картинки по запросу "հայկական  քաղցրավենիքներ"
Հայկական համեղություններ
Картинки по запросу "փախլավա"
Փախլավա

Ալանի, արևելյան քաղցրավենիք, հայկական խոհանոցում թելի վրա շարված և արևի տակ չորացված առանց կորիզների դեղձերն են, որոնք լցոնված են շաքարավազով համեմված հունական ընկույզի ծեծած միջուկով, դարչինով և հիլով։ Ալանի պատրաստում են նաև չորացրած թզից և սպիտակ տեսակի չհասած ծիրաններից։ Հանդիպում են նաև սև սալորից, տանձից և լոլիկից պատրաստված արտասովոր ալանիների տարբերակներ։

Yerevan Market (5211865578).jpg

Պատրաստում

Պատրաստման համար նախատեսված դեղձերը պետք է լինեն հասած և պինդ։ Պտուղը մաքրում են կեղևից և 1-ից 2 ժամ ծխահարում են ազոտով, հետո շարում են արևի տակ։ Հունական ընկույզի միջուկը ծեծում են հավանգի մեջ, հետո խառնում շաքարավազի և համեմունքների հետ (սովորաբար օգտագործում են աղացած դարչին և հիլ, հնարավոր է ավելացնեն նաև քիչ քանակությամբ մեղր)։ Երբ դեղձերը չորանում և կուչ են գալիս, զգուշությամբ նրանցից հանում են կորիզները և դրանց տեղը լցնում են ընկուզային միջուկը։ Չորացած միրգը պետք է այնպես լցոնել, որ մրգի պատերը չվնասվեն և մրգի արտաքին բոլոր ծռմռված հատվածները հարթեցվեն։ Որպեսզի միջուկը չթափվի, դեղձի ծայրերն ամուր կսմթում են։ Հետո դեղձը մի փոքր սեղմում են, շարում են թելի վրա և կախում են՝ վերջնական չորացման համար։ Քանի որ քաղցրավենիքը խոնավություն չի սիրում, ուստի այն պահում են մութ և չոր տեղում։ Ալանի կարելի է պատրաստել նաև նախապես չորացրած ծիրաններից, բավական է դրանց վրա լցնել տաք ջուր և թողնել մոտ մեկ ժամ, որից հետո լցոնել ընկույզի միջուկով։ Ալանին լավ է պահպանվում, այն սովորաբար ձմռանն են ուտում։ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում հիշատակվում է որպես բարեկենդանի նվեր։

Գաթա

Գաթա , հայկական ազգային հրուշակեղեն, որը տարածում ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական սփյուռքում: Այս ճարպային խմորեղենը, ի դեմս այլ հայկական և վրացական ուտելիքների, Վրաստանի ադրբեջանցիների շնորհիվ տարածում է գտել նաև ժամանակակից Ադրբեջանում : Պատահական չէ, որ ադրբեջանական խոհանոցում առկա չորս տարատեսակներից (Բաքվի, Ղարաբաղի, Գանձակի, Նախիջևանի) երեքը կոչված են հայկական տարածքների անուններով:

Картинки по запросу "հայկական  քաղցրավենիքներ"

Ղափամա

Ղափամա, խափամա, հայկական կերակուր։ Առավել հաճախ պատրաստվում է Ամանորի և Սուրբ Զատիկի կապակցությամբ։

Պատրաստում

Պատրաստում են դդումով․ կեղևը մաքրում են, վերևի մասը կափարիչանման կտրում, կորիզները հանում, մեջը լցնում խաշած բրինձ, չամիչ, յուղ, մեղր և համեմունք։ Եփում են կավե ամանի մեջ՝ թոնրում, փռում։

Ղափաման եփում են նաև մսով․ գառան կամ ուլի փորի մեջ ձավարի, սոխի և ռեհանի հետ խառնած միսը մոտ 5-6 ժ եփում են բերանը խուփով ծածկած և շուրջը խմորով ծեփած (գոլորշին դուրս չգալու համար) կճուճի մեջ՝ թոնրում։

Եվ իհարկե այս ամենը նրանք ուտում են Հայկական գինով։

Չինական խոհանոց

Չինական խոհանոցը ներառում է Չինաստանի շրջանների խոհանոցը, ինչպես նաև` չինական սփյուռքի խոհարարական սովորույթները: Չինական խոհանոցի պատմությունը սկսվում է նեոլիթից, ժամանակի ընթացքում տարբեր շրջաններում հայտնվեցին սեփական նախընտրություն` կլիմայից և պալատական նորաձևությունից կախված: Ժամանակի ընթացքում չինական խոհանոցում ներառվում են արտասահմանյան բաղադրամասեր և ուտելիքի պատրաստման սովորույթներ: Կան յուրահատուկ խոհարարական հատկություններ` բնորոշ տարբեր խավի և ազգության մարդկանց համար: Չինական խոհանոցի ավելի հայտնի ճաշատեսակներ են` պեկինյան բադ, դիմսամ, տապակած բրինձ, հարյուրամյա ձու, կրիայով ապուր:

Արևմուտքում սուր քննադատության է արժանացել ուտեստում շան և կատվի մսի օգտագործման չինական ավանդությունը։

Картинки по запросу "չինական խոհանոց"
Картинки по запросу "չինական խոհանոց"

Ամերիկյան խոհանոց

Ամերիկյան խոհանոց, բազմազան ոճերով պատրաստած ուտելիք ԱՄՆ-ում: Սկսելով բրիտանական խոհանոցի 17 – 18-րդ դարերի ավանդույթներով, խառնվելով բուն ամերիկյան հնդկացինների խոհանոցային ավանդույթների հետ (ուտեստներ եգիպտացորենից, բատատից, թխկու մրգահյութից և այլն) ստեղծվեց ամերիկյան խոհանոցը: Այն նշանակալից չափով փոփոխվել է վերջին երեք հարյուրամյակներում, տարբեր ներգաղթյալների զուգորդությամբ, ամերիկյան խոհանոցը խառնվելով ամբողջ աշխարհի խոհանոցների հետ այն դարձավ համաշխարհային խոհանոց: Ամերիկյան ուտեստներ են դարձել գերմանական համբուրգերները և նրբերշիկները, իտալական պիցցան և պաստան, ճապոնական սուշին, չինական ռոլերը և այլն:

Հիմնականում արդի ամերիկացիք ուտում են արագ սպասարկման ռեստորաններում` ֆասթֆուդներում արագ սնունդ:,

Картинки по запросу "ամերիկյան խոհանոց"
Картинки по запросу "պիցա"
Posted in Հասարակագիտություն

Երկու պատերազմներ

Ացտեկների նվաճումը

16դ․ սկզբին եվրոպացիները արշավանքների շնորհիվ սկսում էին հասկանալ Հարավային Ամերիկայի տնտեսական հնարավորությունները։ Սկզբում իսպանացիների ուշադրությունը Կարիբյան կղզիների վրա էր, որոնք առանձնացված էին հիմնական երկրամասից։ Ոչ շատ ժամանակ անց Ամերիկաների մեծ հատվածներ նվաճվում էին Իսպանիայի կողմից։ Այդ ամեն ինչը սկսվեց Ացտեկների կայսրության նվաճումով՝ Էռնան Կորտեսի կողմից։ 1518թ․ նրան Մեքսիկայում ուղղարկեցին արշավանքի: 1519թ․ փետրվարին Կորտեսը 11 նավերով սկսեց արշավանքը՝ դեպի Յուկատան թերակղզին։

Եկող ամիսների ընթացքում նա իրավիճակը իր ձեռքերում կվերցներ և հրամաններին չհնազանդվելով՝ հետազոտական արշավանքը կդարձներ պատմական ռազմական նվաճում։ Կորտեսը լսել էր ացտեկների մասին և գիտեր, որ Մեքսիկայում նրանք էին հիմնական ուժը։ Նա հասավ ացտեկների մայրաքաղաք, Տենոչտիտլան, որտեղ կայսրը նրան ընդունեց։ Սակայն Կորտեսը նրան գերի վերցրեց և հարձակվեց քաղաքի վրա։ Իսպանական զորքին օգնեցին հպատակեցրեծ բնակչության մասը։ Այդ ժամանակ Կուբայից ուղղարկված իսպանական զորք էր եկել՝ իշխանությունը Կորտեսի ձեռքից վերցնելու։

Նրանց կռվի մեջ հաղթում է, բայց քաղաք վերադառնալով այն գտնում է վատ վիճակում։ Ացտեկները ապստամբության մեջ էին։ Կորտեսը փախնում է։ Շրջանում սկսվեց տարածվել ջրծաղիկ, որը եկել էր իսպանացիների հետ։ Քանի որ ացտեկները հիվանդությանը երբեք չէին հանդիպել, այն շատ արագ տարածվեց և մահացան մի քանի միլիոն մարդ։ Այդպիսով թուլացան և իսպանացիների համար արդեն հեշտ էր գրավել քաղաքը։ Կորտեսը քաղաքի ավերակների վրա կառուցեց նոր Մեքսիկո Սիթի քաղաքը։

Երկրորդ համաշխարհային պատերազմը

Երկրորդ համաշխարհային պատերազմը տևել է 6 տարի, որի ընթացքում ներգրավել է համարյա ամբողջ աշխարհին։ Մասնակցել են աշխարհի ավելի քանի 30 երկրներ։ Այն սկսվեց 1939թ սեպտեմբերին․, երբ Ադոլֆ Հիտլերը ներխուժեց Լեհաստան։ Դա էր պատճառը, որ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան որոշեցին պատերազմ հայտարարեցին Գերմանիայի դեմ։ Առաջին համաշխարհային պատերազմը թուլացրել էր Եվրոպան և տարբեր չլուծված խնդիրներ շարունակվեցին հետո։ Հատկապես Գերմանիայի տնտեսական, քաղաքական անկայունությունն էր և Վերսալյան հաշտության պայմանագրից մնացած թշնամական զգացմունքներն էին, որ ստեղծեցին այս փոփոխությունը։ 

1930-ականների կեսերին Հիտլերը սկսեց Գերմանիայի վերազինումը, որը գաղտնի էր և խախտում էր Վերսալյան պայմանագիրը։ 1940թ․ Լեհաստանն արդեն բաժանված էր Գերմանիայի ու Սովետի իշխանությունների միջև։ Ստալինի ուժերը զբաղեցրեցին Էստոնիան, Լատվիան, Լիթուանիան և ֆինլանդիային հաղթեց Խորհրդա-ֆիննական պատերազմում։ Հիմնական ուժերը բաժանված էին երկու տարբեր խմբերի։ Մեկում՝ Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, մյուսում՝ Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Սովետական Միությունը։ Ապրիլի 9-ին Գերմանիան ներխուժեց Նորվեգիա և զբաղեցրեց Դանիան։

Մինչև Բրիտանիան Եվրոպայում պատերազմում էր Գերմանիայի դեմ, ԱՄՆ-ն միակն էր, որ կարող էր պայքարել Ճապոնիայի դեմ։ 1943թ․ անդամները միավորված սկսեցին պայքարել Ճապոնիայի հետ։ Մայիսի 8-ին Գերմանիան օրինապես հանձնվեց։ Երկրորդ համաշխարհայինը եղել է ամենամեծ միջազգային կոնֆլիկտը, որի ժամանակ մահացել են 60-80 միլիոն մարդ։ Դրանցից 6 միլիոնը հրեաներ էին, ովքեր մահացան Հոլոքոստի ժամանակ։

Համեմատություն 

Այն մի քանի հարյուրամյակներում, որն անցել է այս երկու պատերազմների միջև բավականին շատ բաներ են փոխվել։ Այդքան ժամանակից հետո իհարկե տեխնիկան զարգացել էր և 1940-ակնանների արդեն կռվում էին ինքնաթիռներով, մեքենաներով, ռումբերով և ավելի արդյունավետ զենքերով։ Պատերազմների մաշտաբը մեծացավ․ կռվող մարդկանց քանակը, մասնակցող երկրների քանակը և պատերազմի հետևանքները աշխարհի վրա նույնպես մեծացան։ Այսօր շատ ավելի հեշտ մարդկանց և շրջապատին մեծ վնասներ հասցնել։ Սակայն ժամանակի ընթացքում աշխարհում կոնֆլիկտների թիվը նվազել է։