Posted in հայոց լեզու, Գրականություն

Ամփոփում

Կարդալ բնագիրը և կատարել 6-20 առաջադրանքները.

(1) 1 Աշխարհահռչակ կոմպոզիտորը՝ Արամ Խաչատրյանը, այն հազվագյուտ արվեստագետներից է, 2 որոնք կենդանության օրոք արժանացան համաշխարհային փառքի և ճանաչման: (2) Մի հանգամանք, սակայն, զայրացնում էր Խաչատրյանին. որ երկիրն էլ այցելեր, նախ և առաջ հատուկ հիացմունքով կատարում էին «Սուսերով պարը»՝ գրված «Գայանե» բալետի համար: (3)-Թողած «Սպարտակը», իմ մյուս ստեղծագործությունները՝ միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում,- հաճախ էր ասում նա՝ չափազանց վրդովված: (4)Երբ Խաչատրյանը գրեց «Գայանեն», նախնական տարբերակում «Սուսերով պարը» չկար. ահա զավեշտալի մի պատմություն՝ կապված «Սուսերով պարի» ստեղծման հետ: (5) Բալետը Մոսկվայում պատրաստվում էր բեմադրության, իսկ ինքը՝ հեղինակը, այդ օրերին Կույբիշևում էր: (6) Մի օր անսպասելիորեն կոմպոզիտորի տանը հայտնվեցին Մեծ թատրոնի մի խումբ աշխատակիցներ տնօրենի ուղեկցությամբ. պարզվեց՝ «Գայանեի» մեջ ընդգրկված մի անվանի մենապարուհի դժգոհ է, որ չունի անձամբ իր համար գրված պար: (7) -Արա՛մ Իլյիչ, Ձեզ համար ի՞նչ դժվար բան է մի պար հորինելը,- աղերսական ձայնով խնդրում էին եկվորները.- խնդրում ենք մտնել մեր անելանելի վիճակի մեջ: (8) Խաչատրյանը զայրացավ. հանպատրաստից ինչպե՞ս կարելի է ստեղծագործել. դա արդեն քմահաճույք է: (9) Բայց ինչ կարող էր անել. մարդիկ երկար ճանապարհ էին կտրել-անցել: (10) Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին՝ խռովված հոգին հանգստացնելու համար: (11) Զգաց՝ բարկության պահին իջեցրած հարվածները յուրահատուկ չափով հնչեցին: (12) Մի քանի օր անց թատրոնի աշխատակիցները հրաժեշտ տվեցին կոմպոզիտորին խանդաղատանքով՝ Մոսկվա տանելով «Սուսերով պարի» նոտաները. այդ մոլեգնող մեղեդին համընդհանուր ընդունելություն գտավ: (13) Անգլիայում մեծանուն կոմպոզիտորը հրավեր ստացավ առաջին նախարարից: (14) Երբ ուղեկցող անձանց հետ մտավ լուսավոր առանձնարանի ընդարձակ հյուրասենյակը՝ ձեղունից կախված հսկայական ջահով, ոչ ոք չդիմավորեց նրան: (15) Շքեղաշուք դահլիճը դատարկ էր ու լուռ: (16) Սովոր լինելով լեփ-լեցուն դահլիճների և հոտնկայս ծափահարությունների՝ Խաչատրյանն ապշեց: (17) Բայց կատարվեց անսպասելին. դիմացի պատին տեսավ իր մեծադիր նկարը՝ դիրիժորական փայտիկը ձեռքին, և երփներանգ ծաղիկների մեծ փնջեր՝ բյուրեղապակյա ծաղկամաններով դրված նկարի տակ: (18 )Նա մերթ ակնապիշ 3 նայում էր նկարին, մերթ շուրջբոլորը, երբ նկարի հետևից որոտընդոստ ձայնով հնչեց «Սուսերով պարը»:
Ըստ Ռ. Զարյանի

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 6. 13-րդ և 14-րդ նախադասություններից դուրս գրել 4 ածական.
մեծանուն, լուսավոր, ընդարձակ, հսկայական

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 7. 12-րդ նախադասությունից դուրս գրել 2 դերանուն և որոշել տեսակը.
մի֊անորոշ դերանուն
այդ֊ցուցական դերանուն

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 8. 15-րդ նախադասության դատարկ և լուռ բառերի համար գրել երկուական հոմանիշ.
դատարկ֊սնամեջ, թափուր
լուռ֊անձայն, անշշուկ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 9. 10-րդ և 12-րդ նախադասություններից դուրս գրել անկախ դերբայների օրինակներ.
բարկացած, խռովված, մոլեգնող

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 10. Որոշել 10-րդ նախադասության դիմավոր բայերի եղանակը, ժամանակաձևը, դեմքը, թիվը.
նստեց֊սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, չեզոք սեռ, երրորդ դեմք, եզակի թիվ
հարվածեց֊սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, չեզոք սեռ, երրորդ դեմք, եզակի թիվ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 11. 18-րդ նախադասությունից դուրս գրել անհոդակապ 2 բարդ բառ.
շուրջբոլորը, որոտընդոստ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 12. 6-րդ նախադասությունից դուրս գրել Ա ներքին հոլովման պատկանող 2 գոյական.
Տուն, ուղեկցություն

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 13. 3-րդ նախադասությունից դուրս գրել ածանցավոր 2 բառ.
ստեղծագործություններ, պատահականորեն

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 14. 17-րդ նախադասությունից դուրս գրել ուղիղ խնդրի 2 օրինակ.
նկարը, փնջեր

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 15. 5-րդ նախադասությունից դուրս գրել բացահայտիչը և բացահայտյալը և նշել բացահայտչի տեսակը.
Ինքը՝ հեղինակը, բուն բացահայտիչ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 16. 13-րդ նախադասությունից դուրս գրել տեղի պարագայի 1 օրինակ.
Անգլիայում

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 17. 12-րդ նախադասությունից դուրս գրել հետադաս դերբայական դարձվածը․
Մոսկվա տանելով «Սուսերով պարի» նոտաները

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 18. 10-րդ և 11-րդ նախադասություններից ո՞րն է համադասական, գրել նախադասությունը.
Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին՝ խռովված հոգին հանգստացնելու համար:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 19. 3-րդ նախադասության ուղղակի խոսքը փոխակերպել անուղղակի խոսքի.
Նա, չափազանց վրդովված, հաճախ էր ասում, որ, թողած «Սպարտակը», իր մյուս ստեղծագործությունները միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում։

Posted in հայոց լեզու

Առաջադրանքներ 30-01

  1. ա) Լրացնել բաց թողած տառերը և կետադրել։

Մամիկոնյան նախարարը հապճեպ ու կողքանց զննեց խոսողին, և նորից բոլորը լռեցին։ Հայրապետը մտահոգ շուրջն էր նայում և կարծես զննում մերթ կրականոցը, որի մեջ հանգչում էին փայտերը, մե´րթ պատերի մորթիները, մե՜րթ հատակին ճապաղած վագրենին ու բազմաստեղյան աշտանակը, որի բոլորակ ափսեում սևացել էր ողջ գիշերը յուղի մեջ թաթախված պատրույգը։ Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանները’ փղոսկրյա կազմով, ոսկեզօծ ու ակնազարդ։ Նայում էր հազարապետը’ աշխույժ եռանդի ու սուր մտքի տեր այդ մարդը, և սիրտը մղկտում էր, թախիծը խեղդում էր կոկորդը։
-Ի՞նչ ես խորհում,- սթափվելով մտքերից` դարձավ նա Վարդանին,- լինելիքը կլինի։
Վարդանը հայացքը հատակին խոնարհած` մտմտում էր ասելիքը։
-Տիա՜րք, ժամ չէ դժգոհության։ Հազկերտին պատասխանելը միայն հոգևորների գործը չէ։

բ) Արտագրել` մեծատառերը թողնելով միայն անհրաժեշտ դեպքերում։

Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառում՝ այնտեղ, ուր Արաքս և Ախուրյան գետերը խառնվում են իրար և կազմում մի հարթ թերակղզի, մեծազդեցիկ նախարարներից մեկի ապարանքն էր։

  1. ա) Կազմել 6 բարդ բառ` սյունակներից ընտրելով մեկական արմատ:
Պտուղգաղութ
խաղաղասերփրփուր
սրբավայրկերակուր
խրձադեզկարոտագին
բուժօգնությունբուրմունք
անուշՍեղանատամ

Սիրակարոտ, ատամնաբույժ,գաղթավայր,փրփրադեզ,անուշաբույր,պտղակեր։

բ) Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական արմատ և վերջածանց` կազմել 6 վերջածանցավոր բառ:

ՓաստաբանԱրք        Փաստացի
ՏնատերԱնի        Տիրացու
ՍտուգատեսՈց          Ստուգարք
ՀոգնատանջԱցի        Տանջանք
ԱնջնջելիԱցու       Ջնջոց
ՉարալեզուԱնք        Լեզվանի

3.
ա) Առանձնացնել և կողք կողքի գրել իմաստով իրար մոտ (հոմանիշ) բառերը (ընդամենը 5 եռյակ):

Թափառական, լավատեղյակ, անզգա, ստոր, շատակեր, անհողդողդ, պանդուխտ, բոլորանվեր, անկուշտ, նվաստ, անձնուրաց, վաղածին, ինքնազոհ, բանիմաց, աստանդական, որկրամոլ, գիտակ, անարգ:

թափառական, պանդուխտ, աստանդական

լավատեղյակ, բանիմաց, գիտակ

ստոր, նվաստ, անարգ

շատակեր, որկրամոլ, անկուշտ

անձնուրց, ինքնազոհ, բոլորանվեր

բ) Առանձնացնել և կողք կողքի գրել իմաստով իրար հակառակ (հականիշ) բառերը (ընդամենը 5 զույգ):

Զառամյալ, ապառիկ, կոկիկ, վախկոտ, դեռատի, խոսուն, մեղկ, պինդ, փխրուն, կանխիկ, խիզախ, մունջ։

զառամյալ- դեռատի,

ապառիկ— կանխիկ

վախկոտ— խիզախ

խոսուն— մունջ

պինդ—փխրուն

4.
ա) Փակագծերում տրված բառերը տեղադրել նախադասության մեջ` ըստ անհրաժեշտության ենթարկելով համապատասխան փոփոխությունների:

1. Մենք խուսափում էինք նրա գործած քստմնելի արարքի մասին որևէ հարց տալ, թեև ինքը պահանջ էր զգում իր մտքերն արտահայտելու։

(ինքը, գործել, արտահայտել, հարց տալ)

2. Հաճախ նա գիշերները վեր էր թռչում խայթվածի պես, գալարվում անկողնու մեջ, ճչում հրդեհում այրվողի նման, հետո լռում սարսափած։

(սարսափել, անկողին, վեր թռչել, այրել)

3. Միայն հետմիջօրեի տապին փոքր-ինչ ննջում էր այգու ստվերախիտ մի անկյունում` ծառերով քողարկված հոլիկում։

(քողարկել, հետմիջօրե, այգի, անկյուն)

բ) Առանձնացնել այն գոյականները, որոնք հոգնակին կազմում են — եր վերջավորությամբ:

Կոճակ, քարանձավ, վերնատուն, մեծատուն, հացատուն, ուսապարկ, պատմաբան, միլիոնատեր, տուփ, վիպասան:

կոճակներ, քարանձավներ, մեծատուններ, պատմաբաններ, միլիոնատերեր, վիպասաններ

վերնատներ, հացատներ, ուսապարկեր, տուփեր

5.
1) Բարդ ստորադասական նախադասությունը վերածել պարզ նախադասության, իսկ դերբայական դարձվածով (պարզ) նախադասությունը` բարդ ստորադասական նախադասության։

ա) Ցուցում է տվել, որ շենքի ցուցանակը վաղը ևեթ փոխեն։
Ցուցում է տրվել՝ վաղը ևոթ փոխել շենքի ցուցանակը։

բ) Այս իշխանիկն էլ, ահա, կցանկանա հաճոյանալ Արշակին` նրա արքունիքում պաշտոն ստանալու համար։
Այս իշխանիկն էլ, ահա, ցանկանում է հաճոյանալ Արշակին, որ նրա արքունիքում պաշտոն ստանա։

2) Ուրիշի ուղղակի խոսքը վերածել անուղղակի խոսքի, իսկ անուղղակի խոսքը` ուղղակիի:

ա) — Մի´ խոսիր, հետևի´ր ինձ, — զգուշացրեց ինձ ուղեկիցս, — հակառակ դեպքում կմոլորվես և կկորցնես մեզ:
Ուղեկիցս զգուշացրեց ինձ, որ չխոսեմ և հետևեմ իրեն, հակառակ դեպքում կմոլորվեմ և կկորցնեմ իրենց։

բ) Ծանր մտորումների մեջ էր իշխանը` ինչ անի, ում դիմի, որ իրեն հասկանան ու օգնեն:
Ծանր մտորումների մեջ էր իշխանը․ << Ինչ անեմ, ում դիմեմ, որ ինձ հասկանան ու օգնեն։>>

3) Փոփոխել դերբայական դարձվածի շարադասությունը երկու ձևով:

Ձորափով անընդհատ վերելք կատարելով` մենք դեպի Հալիձոր էինք բարձրանում:
Մենք դեպի Հալիձոր էինք բարձրանում՝ ձորափով անընդհատ վերելք կատարելով։
Ձորափով, մենք դեպի Հալիձոր էինք բարձրանում, անընդհատ վերելք կատարելով։

6.
1) Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը և տեղադրել նախադասության մեջ:

ա) Հուլիսին սկսվեցին հայ — ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) հանդիպումները:

բ) Հրամանատարը խստորեն հետևում էր կանոնադրական (պահանջների, պահանջմունքների) ճշգրիտ կատարմանը:

2) Տեղադրել այն բառը, որը կունենա փոխաբերական իմաստ:

ա) Դեպի ձախ ավազուտներ էին և (լերկ, տխուր, ամայի) բարձրավանդակներ:

բ) — Ապրի Դավիթ Բեկը, — (որոտաց, ասաց, պատասխանեց) ամբոխը:

Posted in հայոց լեզու, Անգլերեն

Ռեջինալդի Ամանորյա Խնջույքը; (Reginald’s Christmas Revel) Թարգմանություն

Ասում են (սկսեց Ռեջինալդը), թե հաղթանակից տխուր բան չկա, բացի պարտությունից: Եթե դուք երբևէ անցկացրել եք, այսպես կոչված, տոները ձանձրալի տանտերերի տանը, ապա կհամաձայնեք նման հայտարարության հետ: Երբեք չեմ մոռանա Բեբուոլդների մոտ անցկացրած ամանորյա օրերի մասին: Տիկին Բեբուոլդը ինչ-որ բարեկամական հարաբերությունների մեջ է հայրիկիս հետ (իր հերթին համարվում է զարմուհի և պետք է սպասեիր նրա հրավերին), և դա համարվեց բավարար հիմք այն բանի համար, որ ես ստիպված էի նրա հրավերը ընդունել վեցերորդ անգամ հարցնելիս. Չնայած՝ ինչո՞ւ պետք է երեխան տուժի հոր մեղքերի համար. այդ հարցի վերաբերյալ ես չունեի ոչ մի պատասխան:

Տիկին Բեբուոլդը ընդհանրապես շատ մռայլ անհատականություն է, անգամ երբ նա ինչ-որ տհաճ բան է ասում իր ընկերներին, կամ մթերքների ցուցակ է կազմում, նրա դեմքին ժպիտ չի հայտնվում: Նա հաճույքները տխրությամբ է ընկալում: Դուրբարի պետական փիղը նմանատիպ տպավորություն է թողնում, երբ նայում ես նրան: Նրա ամուսինը չարչարվում է այգում, յուրաքանչյուր եղանակին: Երբ մի մարդ սելավին դուրս է գալիս տնից, որպեսզի վարդի թփերի վրայից թրթուրներին վերացնի, ես հույս ունեմ, որ նրա ներքին կյանքը թողնում է ցանկանալ ավելին, ամեն դեպքում, երևի դա շատ է անհանգստացնում թրթուրներին:

Այնտեղ, իհարկե, ուրիշ մարդիկ էլ կային: Օրինակ՝ ինչ-որ մայոր, ով մեկնում էր որսորդության Լապլանդիա և դրա նման վայրեր. չեմ հիշում՝ ում էր նա որսում, ինչևիցե, դա արդեն կարևոր չէ: Բայց ամեն անգամ, երբ մենք հավաքվում էինք սեղանի շուրջ, նա մանրամասնորեն սկսում էր պատմել մեզ, թե ինչպիսի վայրի կենդանիներ անյտեղ կային և նկարագրում էր նրանց չափսերը՝ պոչից մինչև քթի ծայրը, ասես թե մենք պատրաստվում էինք օգտագործել նրանց մորթիները ձմռանը ծածկվելու համար: Ես սովորաբար հիացմունքով էի լսում էի նրան։ Իմ կարծիքով, այս դեմքի արտահայտությունը ինձ շատ էր սազում, բայց, պատահաբար, ես նրան ասացի Լինքոլնշիրի ճահճում իմ կրակած օկապիի չափսերը: Մայորը կարմրեց (հիշում եմ, որ այդ պահին ես մտածում էի, որ պետք է լոգարանի պատերը ներկել այս հոյակապ մուգ կարմիր գույնով), և ինձ թվաց, որ հոգու խորքում նա անմիջապես չսիրեց ինձ: Տիկին Բեբուոլդը շտապեց նրան օգնության և հարցրեց, թե ինչու նա իր սպորտային նվաճումների մասին գիրք չի գրում, դա այնքան հետաքրքիր կլիներ: Նա միայն որոշ ժամանակ անց հիշեց, որ տիկին Բեբուոլդին է տվել երկու հաստ հատորյակ՝ այդ թեմայի վերաբերյալ, իր նկարի հետ միասին, գրքի կազմին գրված ստորագրությամբ և հավելվածում, որը նկարագրում է Արկտիկայի երկբալ փափկամարմնի սովորությունները:

Երոկոյան մենք մոռանում էինք ամենօրյա պրոբլեմների և պարտականությունների մասին, և ահա այդժամ սկսվում էր կյանքը: Արդեն որոշված էր, որ թղթախաղը շատ անլուրջ և դատարկ ժամանակ անցկացնելու միջոց է, այդ պատճառով հյուրերի մեծ մասը խաղում էր այն, ինչն անվանում էին գրքի վիկտորինա: Սկզբի համար պետք է դուրս գային միջանցք, երևի ոգեշնչման համար, հետո խաղացողները վերադառնում էին հյուրասենյակ՝ խլացուցիչներով, ինչը նրանց հիմար տեսք էր տալիս, և հյուրերը պետք է գուշակեին, որ մտնողը Ուի Մակ-Գրեգերն է: Ես դիմադրեցի այս խելագարությանը, որքան կարող էի, բայց, ի վերջո, բարությունից ելնելով, համաձայնեցի որպես գիրք ներկայանալ ՝ զգուշացնելով նրանց, որ ինձնից որոշ ժամանակ կպահանջվի:

Նրանք ինձ սպասեցին մոտավորապես քառասուն րոպե, և այդ ամբողջ ընթացքում ես խոհարարի օգնականի հետ պահեստում կեգլի էի խաղում. հաղթում է նա, ով շամպայնի խցանով՝ առանց կոտրելու, ավելի շատ բաժակներ կգցի: Ես հաղթեցի (յոթ բաժակից չորսն անվնաս մնացին): Ուիլյամը կարծես անհանգստացավ: Հյուրասենյակում արդեն բոլորը

խելագարվում էին նրանից, որ ես չէի վերադառնում, ընդհանրապես նրանց չհանգստացրեց այն, ինչ ես ասացի նրանց, թե այնտեղ, որտեղ ես էի, լույսն անջատվել էր:

– Ինձ երբեք դուր չի եկել կիլլինգը, — մտորելով արտաբերեց տիկին Բեբուոլդը, — Ես ոչ մի խելացի բան չեմ տեսնում Տոսկանայի անձրևորդերի մեջ: Կարծես դա Դարվինն է գրել:

Անկասկած, կրթական կողմից այս խաղերը շատ օգտակար են, բայց ես դեռ բրիջ եմ նախընտրում:

Սուրբ ծննդյան նախօրեին, անգլիական հին ավանդույթի համաձայն, մեզանից սպասվում էր յուրահատուկ տոնական տրամադրություն: Սենյակում քամոտ էր, բայց, կարծես թե դա միակ հարմար տեղն էր ուրախանալու համար, նաև՝ այն զարդարված էր ճապոնական հովհարներով և չինական լապտերներով, ինչը հին անգլիական տեսք էր տալիս: Ինչ-որ երիտասարդ պաշտոնական տոնով պատմեց մեզ մի երկար պատմություն, այն մասին, թե ինչպես ինչ-որ աղջիկ, չեմ հիշում՝ կամ մահացել էր, կամ էլ ոչ պակաս տարօրինակ բան էր արել։ Մայորը նկարեց գունավոր մի նկար՝ վիրավորված արջով: «Լավ կլիներ, եթե երբեմն այդպիսի իրավիճակներում արջերը հաղթեին,- մտածեցի ես,- այնումանայնիվ, հետո գլուխ չէին գովա դրանով»: Չէինք հասցրել ուշքի գալ, երբ մեզ որոշեց զվարճացնել ինչ-որ երիտասարդ՝ մտքեր կարդալով: Նրան նայելով՝ կարելի էր մտածել, որ նա լավ մայր ունի, բայց վատ դերձակ, նրա նմանները, անգամ ճաշի ժամանակ, խոսում են շատ հանգիստ և անընդհատ հարթեցնում են մազերը՝ համոզվելով, որ դրանք տեղում են: Մտքեր կարդալը որոշ հաջողություն ունեցավ: Նա հայտարարեց, որ տանտերը խորհում էր պոեզիայի մասին, իսկ նա համաձայնելով՝ ասաց, որ հենց նոր հիշել էր Օստինի օդը: Ենթադրում եմ, որ նա իրականում մտածում էր՝ արդյո՞ք ոչխարի վիզը և սառը սերուցքային պուդինգը կբավարարի վաղվա ճաշի համար: Երեկոյի ավարտին բոլորը նստեցին նարդու մոտ, իսկ մրցանակը կաթնային շոկոլադն էր: Ես լավ եմ դաստիարակված և չեմ կարծում, որ արժանի խաղերը խաղում են շոկոլադի համար, և ես պատճառաբանելով, թե գլխացավ ունեմ, լքեցի «մարտի դաշտը»: Դրանից մի քանի րոպե առաջ այդ նույնն արեց օրիորդ Լանգսհեն-Սմիթը: Առաջին հայացքից բավականին ահավոր օրիորդ էր. Նա սովորաբար առավոտյան արթնանում էր շատ անսովոր ժամի և այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ նախաճաշից առաջ հասցնում է շփվել եվրոպական պետությունների մեծ մասի ներկայացուցիչների հետ: Նրա սենյակի դռանը մի կտոր թուղթ էր փակցրած` որին գրված էր, որ առավոտյան իրեն կարելի է արթնացնել չափազանց շուտ: Այս հնարավորությունը բաց թողնելը մեղք է:

Ես գրությունը փակեցի ուրիշ թղթով, բացի այն հատվածից, որտեղ գրված էր, որ մինչ ինչ-որ մեկը սա կկարդա, իր դատարկ ապրած կյանքը արդեն ավարտված կլինի, ինքը զղջում է, եթե ինչ-որ մեկին անհանգստություն է պատճառել, և որ կցանկանար իրեն հուղարկավորեին ռազմական պատվով: Մի քանի րոպե անց ես բարձր պայթեցրի թղթե տոպրակը, դուրս թողնելով նրա միջի օդը, և բեմական ձայն հանեցի, որը հաստատ լսվեց նկուղներում: Ինչից հետո, ըստ իմ պլանավորման՝ գնացի քնելու: Այն աղմուկը, որով կոտրում էին այդ աղջկա դուռը, պարզապես սարսափելի էր: Նա ամեն կերպ դիմադրում էր, բայց ինձ թվում էր, որ շուրջ քառորդ ժամ նրանք սենյակում զենք էին փնտրում, ասես գործ ունեն զինված հանցագործի հետ:

Չեմ սիրում հեռանալ «նվերների օրը», բայց երբեմն ստիպված անում ենք այն, ինչը չենք ցանկանում:

Թարգմանությունը անգլերենից
Անգլերեն տարբերակն այստեղ
՝ Reginald’s Christmas Revel by H.H. Munro (SAKI)

Աղբյուրը՝ https://milenamadoyan.home.blog/-ից։

Posted in հայոց լեզու

Վարժություններ

1․ Լրացնել տեքստում բաց թողած տառերը.
Լենկթեմուրը ներխուժել էր Հայաստան: Բանբերները նրան հայտնեցին, որ մոտակայքում մի ուխտատեղի կա, որտեղ գտնվում է հայոց յոթ ուղտաբեռանոց ադամանդը: Կաղ զավթիչի ախորժակը գռգռվեց. նա արշավեց դեպի սրբավայրը: Բայց հենց մոտեցան վանքին, Լենկթեմուրի զինվորներն սկսեցին ցավերի մեջ գալարվել ու մեռնել: Բռնակալը հասկացավ, որ այն գերբնական զորություն ունի: Առանց հափշտակելու որևէ բան՝ նա հապշտապ հեռացավ:

2․ Ընդգծել այն բառերը, որոնք գրվում են մեծատառով.
ա) Բոլոր հայ մանուկները սիրում են մեծ գրող Հովհաննես Թումանյանի հեքիաթները՝ «Չախչախ թագավորը», «Քաջ Նազարը» և այլն:

բ) Փայտակարանը Մեծ Հայքի տասնմեկերորրդ նահանգն էր Կուր և Երասխ գետերի ստորին հոսանքի շրջանում:

գ) Միջնադարի հայ իմաստասեր Գրիգոր Տաթևացին ծնվել է Վայոց Ձորում, աշակերտել է կարկառուն գիտնական, ուսուցչապետ Հովհան Որոտնեցուն։

դ) Հինավուրց հիշատակներով հայտնի Աղթամար կղզին տարածվում է Վանա լճին հարավարևելյան մասում, նրա դիմաց Հայկական Տավրոս լեռնաշղթայի մաս կազմող Կապուտկող լեռն է։

ե) Գրիգոր Զոհրապը կանգ առավ գրասեղանի մոտ և հայացքն ուղղեց Էդգար Շահինի « Փարիզուհին կառքում» նկարին և սկսեց խորհել Հայաստանի ճակատագրի մասին։

3․ Սյունակներից առանձնացնել և կողք կողքի գրել հոմանիշ բառերը (հոմանիշների եռյակ).

  1. պաշտել 1. ապականել 1. ոգեշնչել 2. թևավորել 2. ալեկոծվել 2.մեծարել 3. պղծել 3. երկրպագել 3. վշտակցել 4. ծփալ 4. ցավակցել 4. արատավորել 5. կարեկցել 5.գոտեպնդել 5. ծածանվել

    Պաշտել – մեծարել – երկրպագել
    Ապականել – պղծել – արատավորել
    Ոգեշնչել – թևավորել – գոտեպնդել
    Ալեկոծվել – ծփալ – ծածանվել
    Վշտակցել – ցավակցել – կարեկցել

4․ Կազմել տրված գոյականների հոգնակի թիվը.
ոտնաձայն – ոտնաձայներ,
հեռագիր – հեռագրեր
պատմագիր — պատմագրեր
հրացան-հրացաններ
կին – կանայք

5․ Ընդգծել ածականի գերադրական աստիճանի օրինակները.

թեթևագույն, ծղոտագույն, վարդագույն, առավելագույն, մոխրագույն, ազնվագույն, ժանգագույն, հազարագույն, լավագույնգերագույն:

6․ Սյունակներում առանձնացնել որակական և հարաբերական ածականները.

արևելյան, ջանասեր, բարձր, լեռնային, մարդկային, գեղեցիկ, լուսեղեն, օդային, հմուտ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օժանդակ:
Որակական ածականներ — ջանասեր, բարձր, գեղեցիկ, հմուտ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օժանդակ
Հարաբերական ածականներ — արևելյան, լեռնային, մարդկային, լուսեղեն, օդային,

7․ Ո՞ր նախադասության մեջ հատուկ անվան գրության սխալ կա․
1․ Մխիթար Հերացին գիտական և բժշկական գործունեություն է ծավալել կաթողիկոսանիստ Հռոմկլա ամրոցում։
2․ Մեր պատկերասրահում է գտնվում Հովհաննես Այվազովսկու «Նոյն իջնում է Արարատից» կտավը։
3․Երուսաղեմի մատենադարանում են գտնվում հայկական ձեռագիր շատ մատյաններ։
4․ Մեծ Հայքի նշանավոր նահանգներից է փոքր Սյունիքը կամ Արցախը։
Մեծ Հայքի նշանավոր նահանգներից է Փոքր Սյունիքը կամ Արցախը։

8․ Տրված թվականները գրել բառերով.
910 ինը հարյուր տասը
1899 հազար ութ հարյուր իննսունինը
1․600․005 մեկ միլիոն վեց հարյուր հազար հինգ
XXV քսանհինգերորդ
61-րդ վաթսունմեկերորդ

9․ Կազմել նախադասություն՝ չխախտելով տրված բառերի հերթականությունը.

ա) Մութ, գիշեր, խորհրդավոր, լռություն, խախտել, միայն, եղեգներ, խշշոց:
Մութ գիշեր էր, խորհրդավոր լռությունը խախտում էր միայն եղեգների խշշոցը։բ) Աննա, անհանգիստ, սիրտ, թպրտալ, անորոշ, հուզմունք, ու, երջանկություն:
Աննայի անհանգիստ սիրտը թպրտում էր անորոշ հուզմունքից ու երջանկությունից:
գ) Հանկարծ, անծանոթ, գեղեցկուհի, հայացք, պատահմամբ, հանդիպել, Հունանյան, հայացք:
Հանկարծ անծանոթ գեղեցկուհու հայացքը պատահմամբ հանդիպեց Հունանյանի հայացքին։
դ) Գյուղ, աղբյուր, մոտ, թխկի, տակ, միայնակ, կանգնել, Մարան:
Գյուղի աղբյուրի մոտ՝ թխկի տակ կանգնել էր Մարան։
ե) Մասիս, գագաթ, փայլփլել, ոսկեվառ, շող, որոնք, աչք, շլացնել:
Մասիսի գագաթը փայլփլում էր ոսկեվառ շողերից որոնք աչք էին շլացնում:

Posted in հայոց լեզու, Գրականություն, Uncategorized

Դերենիկ Դեմիրճյան Ավելորդը համառոտ

Պատմվածքի հերոսը Հաճի աղան է՝ մի վաճառական, որը շատ է սիրում և արժեքավորում իր ունեցվածքը: Նրա փողոցով անցնելը մի հանդես էր, աղայակա՜ն։ Միշտ հաստ շալը 60-70 տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերանքսիվայր ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը աոջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ քայլում էր։ Եվ այդ ֆեսավոր Հաճին գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմահար տալով, զգույշ աքլորի պես ոտները գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։ 17 տ․ առաջ միայն՝ իր անդրանիկ որդուն թաղելիս՝ Հաճի աղան թույլ տվեց, որ կապույտ մահուդ շալվարի տոտերը ցեխոտվեն, և մեկ էլ այսօր, երբ իմացավ, որ թուրքական զորքը ռուսներին նեղելով հաղթական մոտենում է իրենց փոքրիկ սահմանամերձ քաղաքին:

Հաճի աղայի ընտանիքում ավանդույթ կար, որ հենց որ Հաճի աղան մտնում էր տուն, ընտանիքի կանայք պետք է նրա համար սուրճ պատրաստեին, հանեին նրա կոշիկները…Երբ Հաճի աղայի քույրը՝ Սրբունը, որը կորցրել էր իր ամուսնուն, հիվանդանում է տիֆով և անդամալույծ է դառնում, Հաճի աղան նրան բերում է իր տուն և նրա համար անկյուն է հատկացնում, որովհետև չի ուզում, որ Սրբունը բեռ դառնա ուրիշների ուսերին և նրանք բողոքեն իրենից: Բայց այդ անում է թերևս ոչ թե իր քրոջ, այլ իր պատվի մասին:Հաճի աղան երբ իմացավ, որ թուրքերը գալու են քաղաք, առաջին բանը, որ մտածեց, իր տունը, ընտանիքը և հարստությունը փրկելն էր, իսկ եթե դա չհաջողվի, ինքն իրեն փրկելը: Նա իրեն ավելի էր սիրում, քան իր ընտանիքը:Երբ գալիս է փախչելու պահը, Հաճի աղան չի կարողանում ֆուրգոն և սահնակ վերցնել: Սահնակը անհամեմատ փոքր էր ֆուրգոնից, և նա չի ցանկանում վերցնել իր անդամալույծ քրոջը: Եթե վերցներ, ապա չէր կարող պահել իր ընտանիքը և տարիների աշխատած հարստությունը չէր կարողնա փրկել: Եվ, քանի որ նա ինքնասեր էր ու մտածում էր իր անձի մասին, չէր կարող չվերցնել իր հարստությունները: Վերջում Հաճի աղան զղջում է իր արածի համար, փնտրում է քրոջը, բայց չի գտնում: Հաճի աղան ինքն իրեն չի ներում այդ արարքը, հոգեպես շատ տանջվում է, հասկանում, որ ավելորդ մարդ աշխարհում գոյություն չունի: Մահից առաջ «ավելորդի» հիշատակի համար ոսկի է տալիս տերտերին աղքատներին բաժանելու համար:

Կերպարներ

  • Հաճի աղա
  • Հաճի մար
  • Սրբուն
  • Հարսներ
  • Որդիներ
  • Տերտեր
Posted in Նախագծային աշխատանք, Ուսումնական շաբաթ, հայոց լեզու, Գրականություն

Զրույց կամաորության մասին

Ողջույն, այսօր կներկայացնեմ մի թեմա որի շուրջ զրուցել ենք իմ դասընկերների հետ ՝ կամաորության մասին։

Կամավորությունը անշահախնդիր գործունեություն է, երբ անհատը կամ խումբը գործունեություն է ծավալում առանց ֆինանսական շահի։ Կամավորությունը հայտնի է որպես մասնագիտական և այլ հմտությունների զարգացման միջոց, այն նպաստում է բարության սերմանմանը և մարդկային կյանքի որակի բարելավմանը։ Կամավորությունը օգտակար է նաև կամավորի համար նույնքան, որքան այն անձի կամ համայնքի համար, որոնց կամավորը ծառայություն է մատուցել: Կամավորությունը նաև աշխատանք գտնելու համար կապեր հաստատելու միջոց է։ Շատ կամավորներ հատկապես փորձառություն են ձեռք բերում իրենց մասնագիտության բնագավառում՝ բժշկություն, կրթություն, կամ արտակարգ իրավիճակների օգնություն։ Ուրիշները ծառայում են, երբ նրանց օգնության կարիքը կա, օրինակ բնական աղետների ժամանակ։

Ստուգաբանություն և պատմություն

Առաջին անգամ «կամավորություն անել» արտահայտությունը արձանագրվել է 1755 թվականին։ Այն ծագել է «կամավոր» գոյականից՝ անհատ, ով ինքն իրեն առաջարկում է զինվորական ծառայության անցնելու: «Կամավոր» բառը ոչ զինվորական իմաստով օգտագործվել է 1630 թվականից։ «Կամավորություն» բառն այժմ ավելի շատ օգտագործվում է հասարակական ծառայությունների մատուցման իմաստով։ Զինվորական միջավայրում այն ներկայացնում է անհատին, ով անցել է զինվորական ծառայության իր կամոք, այլ ոչ թե որպես զինակոչիկ։

Ունեցանք նաև երաժշտական փոքրիկ դադար

Քննարկեցինք այն ամենը ինչը կապված էր կամաոր աշխատանքի հետ։ Զրույցն իսկապես շատ հետաքրքիր էր։ Մասնակցում էի առաջին անգամ և ինձ իսկապես շատ դուր եկավ։

Եվս մեկ հաճելի և խորիմաս երգ։
Այստեղ նոյնպես կատարվում է կամաոր աշխատանք։
Posted in Նախագծային աշխատանք, Ուսումնական շաբաթ, հայոց լեզու, Գրականություն

Ինչի համար է ուղղեցույցը

Ինչի համար է ուղեցույցը

Ուղեցույցը նախատեսված է կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների համար։ Այնտեղ մանրակրկիտ ներկայացված է յուրաքանչյուր կետ, հստակ պարզաբանված է։ Ուղեցույց

Ինչն է ինձ դուր եկել ուղեցույցում

Ինձ դուր եկավ այն կետը, որտեղ նշված է, որ աշակերտն ինքն է որոշում՝ դիմակ կրել, թե ոչ։ Կցանկանայի նաև ավելացնել այն մասին, որ դպրոցում լինեին դիմակներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանայինք ունենալ։ Օրինակ՝ աշակերտը մոռացել է, կամ ձեռքից գցել է։ Այո, նա պետք է իր մոտ ունենա ևս մեկ դիմակ, բայց կարող է պատահել ամեն ինչ։ Դա, իմ կարծիքով, ավելի ապահով կլինի, աշակերտը առանց դպրոցից դուրս գալու կունենա հնարավորություն վերցնել նոր դիմակ։ Կավելացնեմ նաև այն փաստը, որ դպրոցում ներկա պահին կա միայն մեկ ջերմաչափ, բայց աշակերտները շատ են։

Posted in հայոց լեզու

316-320

Վարժ.316

Դիմադրել մտքին, դիմադրել ճնշմանը, դիմադրել հեռանալու,դիմադրել առաջանալուն, դիմադրել մոռանալու։

Խուսափել մտքից, խուսափել ճնշումից, խուսափել հեռանալուց, խուսափել առաջանալուց, խուսափել մոռանալու։

Վարժ.317

Ա´յ աղվեսներ, ձեռք քաշեք ձեր պոչերից, որովհետև դրանք ավելորդ բեռ են ձեզ համար:
Ութ տարի մնացի այդ երկրում, քանի որ այնտեղ ապրում էի սիրելիիս հետ:
Բոբն արագ վազեց հանդերձանքի կույտի մոտ, որպեսզի իրեն հարմար հանդերձանք գտնի:
Նա ուժ հավաքեց, որպեսզի կարողանա առաջ գնալ իր մասնագիտության մեջ:

Վարժ.318

  1. Հայրն ու մայրը ողջունեցին մեզ համբուրեցին շնորհավորեցին իրար:
  2. Հայրն ու մայրը ողջունեցին մեզ համբուրեցին, շնորհավորեցին իրար:
  3. Հայրն ու մայրը ողջունեցին մեզ, համբուրեցին շնորհավորեցին իրար։
  1. Հայաստանը ուր որոշել էր գնալ մանուկ հասակից չէր տեսել:
  2. Հայաստանը ուր որոշել էր գնալ, մանուկ հասակից չէր տեսել:
  3. Հայաստանը ուր որոշել էր գնալ մանուկ հասակից, չէր տեսել:
  1. Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը անտառները սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ:
  2. Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը անտառները, սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ:
  3. Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին, ձորերը անտառները սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ:
  1. Խաղաղ գիշերվա մեջ թույլ լույս արձակելով երկու աստղ էր պլպլում Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:
  2. Խաղաղ գիշերվա մեջ թույլ լույս արձակելով, երկու աստղ էր պլպլում Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:
  3. Խաղաղ գիշերվա մեջ թույլ լույս արձակելով երկու աստղ էր պլպլում, Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:
  1. Ծովափին կանգնած աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին:
  2. Ծովափին կանգնած աղջիկը, հայացքը հառել էր հեռու հորիզոնին:
  3. Ծովափին կանգնած, աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին:


Վարժ.320

Ա. Հնդկաստանում Հունդեր անունով մի գյուղ կա, որտեղ ծխելը ոչ միայն արգելվում է, այլև պատժելի (պատժվել): Գյուղացիներից ո´վ էլ լինի (լինել), եթե ծխախոտը կամ ծխամորճը բերանին բռնվի (բռնվել)կտուգանվի (տուգանվել): Սակայն վերջին տարիներին Հունդեր գյուղում միայն մի դեպք է եղել (լինել), որն արժանացել է (արժանանալ) պատժի: Բնակիչներն արդեն վարժվել էին (վարժվել) այն մտքին, որ ծխողներն իրենց գյուղում տեղ չունեն (չունենալ): Հնաբնակները պատմում են, որ ծխելու սովորություն չունենալը շատ վաղուց է սկիզբ առել (սկիզբ առնել) և սերնդից սերունդ փոխանցվել է (փոխանցվել): Այժմ ոչ ոք չի հիշում (չհիշել), թե ե´րբ և ի´նչ պատճառով է առաջացել (առաջանալ) այդ լավ սովորույթտը:

Բ. Հնդկաստանում Հունդեր անունով մի գյուղ կար, որտեղ ծխելը ոչ միայն արգելվում էր, այլև պատժվում էր (պատժվում): Գյուղացիներից ո´վ էլ լիներ (լինել), եթե ծխախոտը կամ ծխամորճը բերանին բռնվեր (բռնվել)կտուգանվեր (տուգանվել): Սակայն վերջին տարիներին Հունդեր գյուղում միայն մի դեպք կար (լինել), որն արժանացել էր (արժանանալ) պատժի: Բնակիչներն արդեն վարժվել էին (վարժվել) այն մտքին, որ ծխողներն իրենց գյուղում տեղ չունեին (չունենալ): Հնաբնակները պատմում են, որ ծխելու սովորություն չունենալը շատ վաղուց սկիզբ էր առել (սկիզբ առնել) և սերնդից սերունդ փոխանցվել էր (փոխանցվել): Ոչ ոք չէր հիշում (չհիշել), թե ե´րբ և ի´նչ պատճառով էր առաջացել (առաջանալ) այդ լավ սովորույթտը:

Posted in հայոց լեզու, Uncategorized

Հայոց լեզու-311-315

311.Բառակապակցություններ կազմիր հարցոմ արտահայտող բառերը գոյականներով փոխարինելով։

Հնարավորությու ունենալ ինչի սովորելու,հանգստանալու:

Հնարավորություն ընձեռել (տալ) ինչի՝ հանգիստի,գործելու:

Նպատակ ունեալ ինչի՝ ուսման,աշխատանքի:

Վարժ.312

Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին համակրում ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի հիասքանչ պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ:
Սակայն ճամփորդներին ամենից ավելի համակրում էր Նաբուգոդոնոսոր թագավորի հրաշագեղ պալատը: Պալատի կողքին վեր էր խոյանում, հրաշագեղ մի շինություն կախովի այգիները: Թագավորը դրանք արարել էր իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր՝ իր հայրենիքի զմրուխտ լեռներին ու անտառներին սովոր: Տոթ ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում էր Մեդիայի լեռնային անտառների զովին ու հովանուն: Կնոջ տխրությունը մեղմացնելու համար համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ընծայել: Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին նշանավոր կախովի պարտեզները: Հասարակ մահկանացուների համար պարտեզները մտնելը գրեթե անհնարին էր. չէ՞ որ դրանք արքայական պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր սոսկալի պահակախումբը:
Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք հիսքանչ էին մտածված և հեքիաթային գեղեցկություն ունեին. իզուր չէ, որ ներառվել էին աշխարհի յոթ հրաշալիքների շարքը:

Վարժ.313

Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:
• Աղջկա մի ժպիտը գերեց սիրտը:

Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:
• Ծառի տակ ինչ-որ մեկը գանձ է թաղել:

Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:
• Անձրևն ու քամին քարը մաշել և հարթեցրել էին:

Արտերը խանձվել էին բարկ արևից:
• Բարկ արևը խանձել էին արտերը:

Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:
• Քարտը լրացնում էին միայն չափահաս քաղաքացիները:

Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:
• Իտալական դատարանի կողմից նրան ազատզրկման են դատապարտել և տուգանել են :

Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից ու նրանց հետ հավասար աշխատեց:
• Ընկերները նրան տղամարդ համարեցին և նրա հետ հավասար աշխատեցին:

Դյութվել էր ալիքների ու քամու երգով:
• Ալիքների ու քամու երգը դույթել էր:

Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:
• Հետաքրքրասերների մեծ խումբը շրջապատել էր աղջկան:

Ընկերս համերգի է հրավիրված:
• Ընկերոջս համերգի են հրավիրել:

Վերջապես խոսքը տրվում է օրվա հերոսին:
• Վերջապես խոսքը տվեցին օրվա հերոսին:

Վարժ.314

Հեռագիրը՝պետք է հասցնեին տիրոջը, բերել էին գիշերը:
Ծաղիկը՝ գեղեցիկ ու գունազարդ, դաշտում կարծես միակն էր:
Աշունը շուկան լցրել է մրգերով՝ անուշահոտ և քաղցրահամ։
Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը՝ ծովի նման։
Մի ժպիտ՝ հիմար ու անմեղ, թառել էր դեմքին:

Վարժ.315

ա) փառապանծ, հենակմախք, հեռախոս, ռազմակոչ, կիսաշրջանաձև։
Կիսաշրջանաձև բառը տարբերվում է, որ ունի երեք արմատ, իսկ մնացած բառերը երկու արմատ։

բ) Սեղմաժպիտ, կարմրազգեստ, կարմրախայտ, խավարասեր,իսկույնևեթ:
Իսկույնևեթ բառը տարբերվում է,որ իր հոդակապը և-ն է, իսկ մյուս բառերում միայն ա հոդակապ է։

գ) Մանկություն, գրավիչ, հերարձակ, գրական, քննություն։
Հերարձակ միակ բառն է,որ ունի երկու արմատ առանց ածանցի, մնացած բառերը ածանցավոր է

Posted in հայոց լեզու

Հայոց լեզու 296-300

296. Դարձվածքները տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով փոխարինի՛ր։

Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ Քսերքսեսը պատերազմեց հունական պետությունների միության դեմ։ Ավանդությունն ասում է, թե դա որոշեց միայն նրա համար, որ ուզում էր թուզը համտեսել, իսկ աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանությունն արգելել էին։ Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունը ոչնչացնելով, քաղաքները գրավելով, վառելով ու քանդելով՝ պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին՝ Հելլեսպոնտոսի նեղուցին։ Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց։ Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց ու ցրիվ տվեց։ Քսերքսեսը բարկացավ, հրամայեց նեղուցի վրա հարձակվել խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել։ Ջրի ծեծողներին հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը․ <<Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել>>։ Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց սպանել այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել։ Ծովի ու մարդկանց խելքին փչեց, որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն։ Հետո շինարարները ձեռնարկեցին մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությունը։ Երբ դա պատրաստ էր ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր՝ անցնի՞, թե՞ չանցնի։ Ամենայն հավանականությամբ, վախենում էր ծովի վրեժխնդրությունից։ Փոխանակ անմիջապես հեռանալու, նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին հանձնեց։ Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը հինգ օր ու գիշեր տևեց։ Քսերքսեսը միայն վերջում համարձակվեց ու անցավ։

297. Նախադասություններով ցո՛ւյց տուր, թե ի՛նչ են նշանակում հետևյալ բառերը։

անցավ – Ընկերոջը սպասելիս նա կարդաց և ժամանակն արագ անցավ։

անցավ – Դեղի շնորհիվ նրա վնասվածքն անցավ էր։

կարող – Նա կասկածում էր, որ անծանոթը կարող էր օգնել իրեն։

կարող – Մենք վերջին վայրկյանին հասցրեցինք շորերը տանել կարողի մոտ։

գրի – Որոշեց, որ օրվա դեպքերի մասին պետք է գրի օրագրում։

գրի – Մի քանի տարի էր արդեն, որ զբաղվում էր հին գրի ուսումնասիրությամբ։

բարի – Նա բարի էր թվում, բայց իրականում ուրիշ էր։

բարի – Պատուհանից երևաց բարի՝ ծառի ճյուղից ընկնելը։

298. Տեքստը համառոտ փոխադրի՛ր։

Գանգատվում են աչքերը․

– Արդեն ինչքան ժամանակ է, որ դժվար ենք ապրում։ Միշտ տեսել ենք, որ Արևը պտտվում է Երկրի շուրջ, բայց ապացուցվեց, որ հակառակն է։ Ջրին նայելիս մտածում էինք, որ այն հանգիստ է ու խաղաղ, բայց պարզվեց, որ ջրի մեկ կաթիլի մեջ կան շատ թվով մանր արարածներ։ Իսկ գիշերվա երկնքին նայելիս մեզ թվում էր, որ այն սև է, բայց հեռադիտակով երևում են անթիվ աստղեր։ Պարզվում է որոշ բաներ, որ տեսնում ենք, իրականում այդպես չեն։ 

300. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր (բաղադրյալ բառեր կազմի՛ր) Բ շարքի բառերի հետ։

Անդրկովկաս, անդրադարձ, անդրաշխարհ, հակադարձ, հակակշիռ, համարձակ, համատարած, համակշիռ, համաշխարհիկ, ենթադրել, նախադրել, ներդրել, ներմուծել, ներփակել, ներաշխարհ, պարադարձ, պարփակել, վերադարձ, վերադրել, վերականգնել, տարաշխարհիկ, փոխադարձ, փոխադրել

Posted in հայոց լեզու

Հայոց Գործնական աշխատանք (305-310)

Առաջադրանք 305. 

Մի մարդ իրեն անհաջողակ էր համարում եւ մտածում էր, որ ինքը ինչ էլ անի ամբողջ կյանքում նույնն էր մնալու։ Ամեն ինչ փորձում էր անել ու հասցնել, սակայն ոչինչ չէր ստացվում։ Նա անընդհատ շտապում էր, այդ իսկ պատճառով նա միշտ կոնֆլիկտի մեջ էր լինում իր կնոջ ու երեխաների հետ։ Մի օրը հերթական վեճից հետո տղամարդը դուրս եկավ տնից։ Նա նյարդայնացած էր շատ ու կրկին շտապում էր։ Հանկարծ ճանապարհին նա տեսավ մի լավ ու կոկիկ հագնված մի ծերունու։ Ծերունին տղամարդուն առաջարկեց լավ աշխատանք, տուն։ Մի պահ տղամարդու շտապողականությունը անցավ եւ ամեն ինչ ընկավ իր տեղը։ Ծերունին խորհուրդ տվեց տղամարդուն, վերացնել իր մեջ շտապողականությունը։ Անցան տարիներ, ծերունին արդեն մահացել էր, իսկ տղամարդը հարստացել էր ու վայելում էր իր ծերությունը։ Տղամարդը խորհում էր այն մասին, թե ինչու էր այդ ժամանակ այդպես շտապում։ Հիմա նա հասկացել է, ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ:

Առաջադրանք 306.

  1. Վաղուց ի վեր դելֆիներից, հեքիաթներ և զարմանահրաշ պատմություններ են պատմում:
  2. Հունական լեգենդի մի դելֆին է,որն ամեն օր մի տղայի տանում էր դպրոց ու հետ բերում ծովածոց:
  3. Նոր Զելանդիայի Ծովակալության ծովածոցում՝ անունը Պրուս Ջեկ, մի դելֆին երեսուն տարի շարունակ ուղեկցում էր նավերին, և նրա պատպանությունը հատուկ օրենքով էր մշակված:

Առաջադրանք 307.

  • Թանգարանում հնագույն գործիքներ են պահվում:Այդ դամբարանից գիտության հայտնի ամենահին գործիքները գտան:
  • Դժվարագույն խնդիր են տվել ինձ: Գրքի ամենադժվար խնդիրը սա էր:
  • Փոքրագույն ձկներ են լողում իմ ակվարիումում:Իմ ակվարիումի ամենափոքր ձուկն է սա:

Առաջադրանք 308.

  • Հեռվից երևում էին քաղաքի տները:
  • Բանսաստեղծության տները շատ երկար էին:

Առաջադրանք 309. 

  • Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
  • Որսս իմ ոտքով եկավ:
  • Այսինքն՝ծովափի բնակիչներս,ծովից ենք հանում մեր սնունդմ ու հարստությունը
  • Ամենաուժեղ մարզիկդ հաղթանակով պիտի գաս:
  • Ծեր որսորդս կյանքում շատ բան եմ տեսել:
  • Շնորհալի տղաներդխոսքներս դեռ չեք ասել:
  • Սիրտդ քար է, քար:
  • Ձեռքներդ ինկնողին պրծում չկա:

Առաջադրանք 310.

  • Թանգարանի սրահներից բոլորում ցուցադրվող վաթսունական առարկա կա:
  • Դպրոցի ամեն միդասարանում տասվեց սեղան է դրված:
  • Յուրաքանչյուր մի երամում տասնհինգական կռունկ է:
  • Այստեղ ամեն մի գետ երեքական վտակ ունի:
Posted in հայոց լեզու

Հայոց լեզու 281-285

281. Տեքստը կարդա՛ և առաջադրանքները կատարի՛ր։

ա) գրի՛ր՝ ո՞րն է այս տեքստի ասելիքը,

Իմ կարծիքով տեքստի ասելիքն այն է, որ մարդիկ կարող են, ի օգուտ իրենց շահերի, օգտվել որոշների միամտությունից կամ ուղղակի ինչ-որ իրավիճակում խոցելիությունից։ Այդ պատճառով միշտ չես կարող հավատալ մեկի կասկածելի խոսքին և պետք է ինքդ հետազոտես, նույնիսկ եթե նրա ասածը ճշմարիտ է թվում։

բ) հերոսներին նկարագրի՛ր և բնութագրի՛ր (չորս-հինգ գործող անձ թող լինի), 

Կարծում եմ, որ գողը այս դեպքում բավականին սրամիտ էր և լավ ստախոս, քանի որ նա պահակի կողմից բացահայտվելուց հանգիստ էր և կարողացավ բավարար ժամանակով շփոթեցնել նրան։ 

Իսկ պահակը միամիտ էր, որովհետև նա պետք է գողին տեսնելուն ավելի շատ կասկածեր և չհավատար այն խոսքերին, որոնք պարզ էր, որ ճիշտ չէին։ Եթե տանտերը մահացած լիներ պահակը պետք է այդ մասին արդեն իմացած լիներ։ Դրանից հետո նա պետք է ավելի զգույշ քայլեր ձեռնարկեր։

գ) գործողության վայրը նկարագրի՛ր (բակ, փողոց, պահակի տնակ), 

Գողը արդեն փախնում էր հարուստի տնից։ Այնտեղ պահակը նրան հանդիպեց։ 

դ) բացատրի՛ր՝ ինչպես են հասկանում այս նախադասությունը՝

ա) գողը,

Գողը խաբեց, որովհետև գիտեր աղմուկը կառաջանար երբ տեսնեին, որ իրենցից գողություն են արել։

բ) պահակը,

Գողը այն հուսով էր ասում, որ պահակը կմտածի ողբում են տանտիրոջ մահը։ Նա հավատեց գողին ու այդպես էլ մտածեց։

<<Հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիներն ինչպե՛ս են ողբում ու լալիս։>>

ե) տեքստը սցենարի վերածի՛ր,

զ) սցենարդ վերնագրի՛ր։

282. Ընդգծված բառակապակցությունները դարձրո՛ւ նախադասություններ։

Աշխարհի քաղաքական քարտեզն է թերթում մարդը և հաճախ զարմանում է։ Եթե իրադարձություններին ուշադիր չհետևի, բոլորովին անհայտ երկրներ կգտնի՝ իրենց սահմաններով ու քաղաքներով։ Մարդկային պատմության ընթացքում քանի՜ անգամ է փոխվել աշխարհի քարտեզը։ Վարդագույն, կանաչ, մոխրակապտավուն, դեղին բծերը մերթ սեղմվում են, մերթ լայնանում, մերթ էլ բոլորովին անհետանում՝ գուցե և ավելի ուշ են հանդես գալու։

283. Տրված տեքստերը փոխադրի՛ր՝ ընդհանուր վերնագիր և հետևություն գրելով։

Ա․ Պեկինում գտնվում է երկնքի տաճարը, որը չինական ամենահին տաճարներից մեկն է։ Այն չունի առաստաղ, բաց է։ Ներսում կա քարե հարթակ։ Եթե մարդը կանգնում է առաջին սալի վրա, նրա կանչը մեկ արձագանք է ունենում։ Եթե երկրորդի վրա է կանգնում երկու արձագանք է լինում և այդպես շարունակ։ Կենտրոնում կա սկավառակ, որի վրա կանգնելով՝ մարդու կանչը լինում է իր ձայնից մի քանի անգամ ավելի բարձր։ Մեծ հեռավորության վրա կանգնած մարդիկ կարող են իրար լսել նույնիսկ շշուկով խոսելիս։

Բ․ Իրաքի իշխանությունը խոստացել է երկու միլիոն դոլար պարգևել այն մարդուն, ով կարողանա բացահայտել Շամիրամի կախովի այգիների գաղտնիքը։ Այնտեղ ուզում են վերակառուցել Հին աշխարհի ամենազարմանալի քաղաքներից մեկը՝ Բաբելոնը։ Ճիշտ կրկնելու համար պետք է վերականգնվեն նաև կախովի այգիները, սակայն ոչ ոք չի կարողանում լուծել բույսերի ջրելու խնդիրը։ Անհայտ է, թե երեք հազար տարի առաջ ինչպես են ոռոգել բույսերը առանց ժամանակակից տեխնիկա կիրառելու։

284. Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել։

ա) այգեբաց – խաղողի վազերը հողից ազատելը

այգաբաց – լուսաբաց

բ) հայելի – հատուկ ապակի անդրադարձնող մակերևույթով

հայացք – աչքերը մի բանի վրա ուղղելը, նայելը

ծովահայաց – դեպի ծովը նայող

գ) ակնթարթ – աչքի կոպերը թարթելը

ակնդետ – աչքերը մի կողմ դարձրած դիտելով

ակնոց – աչքերին դրվող զույգ ապակիներ՝ տեսությունն ուժեղացնելու կամ աչքերը  պաշտպանելու 

դ) քինախնդիր – վրեժը հանելու ձգտող

վրեժխնդիր – վրեխ լուծելու

մանրախնդիր – մանրուքների հետևից ընկնող

խորազնին – խորապես զննող

285. Տեքստն այնպես փոխադրի՛ր, որ զգացվի՝ ինքդ զարմացած ես և ուզում ես ուրիշներին էլ զարմացնել։

Ոչ մեկ չկարողացավ հավատալ երբ առաջին անգամ Անտարկտիդայի սառցածածկույթի տակ արևադարձային հնագույն կենդանիների ու ծառերի քարացած մնացորդները հայտնաբերվեցին։ Վեցերորդ մայրցամաքի դինոզավրերի մասին ճշմարտությունը հաղթանակեց մոտ հիսուն տարի անց։ 

Եզակի է հնէաբանական վերջին գտածոն Անտարկտիդայում։ Հայտնաբերվել է մի կմախք, որին գիտնականները երբեք չէին տեսել։ Այն երեք մետր վաթսուն սանտիմետր բարձրություն ունեցող փետրավոր գիշատիչ մողես է, որը նման է ջայլամին, բայց ունի ձիու գլխից մեծ գլուխ ու արծվի հզոր կտուց։ Այն քառասունվեց միլիոն տարեկան է։