Posted in Իրավունք

Պետական կառավարման ձևեր

1)Միապետություն

1.Բացարձակ միապետություն֊բացարձակ միապետության երկրում երկրի ղեկավարն է ղեկավարում, իշխանությունը նրա ձեռքում է կենտրոնացաց։

2)Սահմանադրական միապետություն֊Սահմանադրական միապետությունում ղեկավարում են և՛ նախագահը(վարչապետը), և՛ խորհրդարանը։

3)Դուալիստական միապետություն֊Դուալիստական միապետությունում երկրի ղեկավարի գործունեությունը բխում է սահմանադրությունից։

4)Նախագահական Հանրապետություն֊երկրի կառավարությունը կենտրոնացված է պետության ղեկավարի ձեռքում։ Կառավարությունը լուծարում է պետության ղեկավարը։ Օրենսդիր մարմինը ոչ մի ազդեցություն չի ունենում նախագահի վրա։

5)Խորհրդարանական հանրապետություն֊Խորհրդարանական հանրապետությունում հասարակական կյանքի կազմակերպման մեջ մեծ դերը վեհապահված է խորհրդարանին։

6)Կիսանախագահական հանրապետություն֊կիսանախագահական հանրապետությունում երկրի ղեկավարի կողմից սահմանված որոշումները չեն գործում երկրի ամբողջ տարացքում։

Posted in Իրավունք

Ժողովրդավարություն

Ժողովրդավարությունը քաղաքական ռեժիմ է, որի հիմքում ընկած է գործընթացի կամ նրա որևէ մակարդակի վրա մասնակիցների հավասար մասնակցությամբ խմբային որոշումների կայացման ընթացակարգը։ Չնայած այն հանգամանքին, որ տվյալ ընթացակարգն ընդունելի է առկա յուրաքանչյուր հասարակական կառուցվածքի համար, այնուամենայնիվ այսօր վերջինիս գոյության բաղադրիչը հանդիսանում է հենց պետության առկայությունը, քանի որ այն ենթադրում է իշխանության առկայություն։ Այս դեպքում ժողովրդավարության սահմանումը հիմնականում սահմանափակվում է հետևյալ հատկանիշներով.

  • Առաջնորդների նշանակումն իրենց կառավարողների կողմից տեղի է ունենում ազնիվ և մրցակցային ընտրությունների միջոցով;
  • Ժողովուրդը հանդիսանում է լեգիտիմ իշխանության միակ աղբյուրը;
  • Հասարակությունը հանուն իր շահերի բավարարման և ընդհանուր բարեկեցության իրականացնում է ինքնակառավարում:

Ժողովրդավարությունը հասարակության յուրաքանչյուր անդամի համար պահանջում է մի շարք իրավունքների ապահովում։

Ժողովրդի կառավարման հետ փոխկապակցված են մի շարք այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ օրինականություն, քաղաքական և սոցիալական հավասարություն, ազատություն, ինքնորոշման իրավունք, մարդու հիմնարար իրավունքներ և այլն։

Քանի որ ժողովրդի իշխանության իդեալը դժվարհասանելի է և ենթակա է բազմաթիվ սահմանումների, առաջարկվում էին բազմաթիվ պրակտիկ ընթացկարգեր։ Մինչև XVIII դարն ամենատարածված ընթացակարգը եղել է ուղիղ ժողովրդավարությունը, երբ քաղաքացիներն իրենց որոշումների կայացման իրավունքն իրականացրել են ամիջականորեն՝ փոխհամաձայնեցման (կոնսենսուս) կամ փոքրամասնությանը մեծամասնությանը ենթարվելու ճանապարհով։ Ներակայցուցչական ժողովրդավարության պայմաններում նույն իրավունքն իրականացվում է իրենց կողմից ընտրված պատգամավորների կամ այլ պաշտոնատար անձանց միջոցով, որտեղ ընտրված կառավարողները կայացնում են որոշումներ՝ հաշվի առնելով կառավարվողների նախասիրությունները, վերջիններիս հաշվետու լինելով իրենց գործողությունների համար[6]։

Ժողովրդավարության հիմնական նպատակներից մեկը հանդիսանում է կամայականության և չարաշահման սահմանափակումը, որը հաճախ չի հաջողվում հաստատել այն պետություններում, որտեղ բացակայել են մարդու իրավունքները և այլ ժողովրդավարական արժեքները, համընդհանուր ճանաչված կամ իրավական համակարգի կողմից բացակայել է արդյունավետ պաշտպանության ինստիտուտը։ Այսօր մի շարք պետություններում ժողովրդավարությունը նույնականացվում է լիբերալ (ազատական) ժողովրդավարության հետ, որը բարձրադիր իշխանությամբ օժտված անձանց ազնիվ, պարբերաբար և համընդհանուր ընտրությունների միջոցով ձևավորված կառավարում է, երբ թեկնածուներն ազատ մրցակցում են ընտրողների ձայնի համար, այն նաև ներառում է իրավունքի գերակայություն, իշխանության տարանջատում և սահմանադրական սահմանափակումներ, որոնց հնարավոր է հասնել միայն հստակ խմբերի կամ անձանց որոշակի երաշխիքների ճանապարհով։ Մյուս կողմից էլ կաևորվում են ձախակողմյա շարժումները, տեսանելի տնտեսագետները, ինչպես նաև արևմտյան ընտրանու այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման, Արժույթի միջազգային ֆոնդի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը պնդում են, որ քաղաքական որոշումների կայացումը, շարքային քաղաքացիների ազդեցությունը պետության քաղաքականության վրա հնարավոր է իրականացնել միայն սոցիալական իրավունքների ապահովման, հավասարության հնարավորության և սոցիալ-տնտեսական անհավասարության ցածր մակարդակի առկայության պարագայում։

Մի շարք ավտորիտար վարչակարգերն ունեցել են ժողովրդավարական կառավարման արտաքին հատանիշներ, սակյան այնտեղ իշխանության կրողը եղել է միայն մեկ կուսակցություն, իսկ վարվող քաղաքականությունը կախված չի եղել ընտրողների նախասիրություններից։ XXI դարի վերջին քառորդում նկատվել է ժողովրդավարության տարածման միտում, որի խոչընդոտներից են եղել անջատողականությունը, ահաբեկչությունը, բնակչության արտագաղթը, սոցիալական անհավասարության աճը։ Այնպիսի միջազգային կազմաերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ, ՀԱՊԿ և ԵՄ ենթադրում են, որ պետության ներքին գործերի վերահսկումը, այդ թվում նաև ժողովրդավարության հարցերը և մարդու իրավունքների իրականացումը, մասնակիորեն պետք է լինեն միջազգային հանրության ազդեցության ոլորտում։

Ժողովրդավարական երկրներ են՝ Չինաստանը, Հնդկաստանը, Բանգլադեշը, Ալժիրը, Նեպալը, Լաոսը:

Posted in Իրավունք

ՄԱԿ-ի և Հայաստանի համագործակցությունը

1992 թվականի մարտի 2-ին, դառնալով ՄԱԿ-ի անդամ և ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այս համաշխարհային կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ:

Հիմնվելով անցած տարիների ընթացքում կուտակած փորձի վրա` Հայաստանն իր գործնական ներդրումն է ունենում համաշխարհային գործընթացներին ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու խրախուսման, իրավական պետության հաստատման գործում:

Հայաստանը տարբեր տարիներին ընտրվել և իր մասնաբաժինն է ներդրել ՄԱԿ-ի կարևորագույն մարմիններում` ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում, Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովում, Մարդու իրավունքների հանձնաժողովում, Կանանց կարգավիճակի հանձնաժողովում, ՄԱԿ-ի ծրագրման և համակարգման կոմիտեում, Սոցիալական զարգացման հանձնաժողովում, Բնակչության և զարգացման հարցերի հանձնաժողովում, Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովում, Վիճակագրական հանձնաժողովում և այլն: 2014 թվականին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթակոմիտեի (2015-2019 թթ.) անդամ: 2016 թվականին Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոմիտեի անդամ 2016–2020 թվականների համար, իսկ 2017 թվականին վերընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թվականի Կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրության շրջանակներում գործող Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ 2017-2021 թթ. համար։ 2018թ. Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովում (2019-2023 թթ. համար), որի նախագահությունը նույնպես վստահվել է Հայաստանին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընտրվել է հանձնաժողովի նախագահ: 2018 թվականին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում (2019-2021 թթ. ժամանակահատվածի համար)։

«Հայաստան–ՄԱԿ զարգացման աջակցության շրջանակ» ծրագիրը հանդիսանում է ՄԱԿ-ի հետ համագործակցության ուղղությունների հիմնական փաստաթուղթը, որը ստորագրվել է 2015թ.՝ 2016-2020 թվականների համար: ՄԱԿ-ի զարգացման համակարգի բարեփոխումներին զուգահեռ ներկայումս լրամշակվում են նաև զարգացման աջակցության շրջանակի ուղենիշները /UNDAF guidelines/, որից հետո հնարավոր կլինի իրականացնել ՀՀ-ՄԱԿ 2016-2020թթ. զարգացման աջակցության շրջանակի միջնաժամկետ վերանայումը:

2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակները: Կայուն զարգացման նպատակները հիմնվում են հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) արձանագրած հաջողությունների վրա:

Հայաստանում ակտիվորեն մեկնարկեցին Կայուն զարգացման նպատակների իրականացման հետ կապված գործընթացները: Կայուն զարգացման 2030 օրակարգի ազգայնացման նպատակով մշակվեց ճանապարհային քարտեզ, այնուհետև՝ Կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային գործողությունների ծրագիր:

Կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացին մեծապես նպաստում է նաև Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը, որը Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ աշխարհում առաջին համատեղ նախաձեռնությունն է, որը կայուն զարգացման նպատակների իրականացմանը նպաստելու է նորարարական լուծումների և պետական-մասնավոր հատվածի համագործակցության համար հնարավոր հարթակներ ստեղծելու միջոցով:

2018թ․ հուլիսի 17-ին Հայաստանը՝ ՄԱԿ-ի ՏնտՍոցԽորհ-ի բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում, ներկայացրեց Կայուն զարգացման օրակարգի և դրանից բխող նպատակների և թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող իր առաջին կամավոր ազգային զեկույցը։ ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

2018թ. սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընթացքում, որում, ի թիվս մի շարք այլ՝ ՀՀ-ի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի, վարչապետը խոսեց նաև 2018թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին։

Հայաստանը ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին կանոնավոր վճարում է տարեկան անդամավճարները: Հայաստանն արդեն 10 տարուց ավելի ներառված է ՄԱԿ-ի պատվո ցանկում, քանի որ այն երկրների թվում է, որոնք իրենց անդամավճարները կանոնավոր բյուջեին վճարում են ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում: 2019թ. ՀՀ դարձյալ ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկումկազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: 2019թ. հունվարին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 195,176.00 ամերիկյան դոլար որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2019թ. տարեկան անդամավճար: 2019թ. հունվարի 18-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 18-ը:

Posted in Իրավունք

ՅՈՒՆԻՍԵՖ

Մանդատը

ՅՈՒՆԻՍԵՖը երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է: Մենք աշխատում ենք ավելի քան 190 երկրներում և տարածքներում մեկ նպատակով, որպեսզի յուրաքանչյուր երեխա ունենա կյանքի լավագույն սկիզբ և կարողանա հաղթահարել աղքատության, բռնության, հիվանդությունների և խտրականության հետևանքով առաջացած խոչընդոտները:

ՅՈՒՆԻՍԵՖի համար երեխայի իրավունքների ապահովումը մարդկության զարգացման համար հիմնաքարային դեր ունի: Մեր ողջ գործունեության ընթացքում մենք առաջնորդվում ենք Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով: Ի դեպ, այս տարի ՅՈՒՆԻՍԵՖը նշում է Կոնվենցիայի 30-ամյակը:

ՅՈՒՆԻՍԵՖը Հայաստանում

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում է 1994 թվականից և արդեն 25 տարի է, ինչ աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ՝ ուղղված Հայաստանի երեխաների իրավունքների իրականացմանը խոչընդոտող բացերի վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:

Կոնվենցիայի 30-ամյակը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖի գործունեության 25-ամյակը կարևոր առիթ են տոնելու երեխայի իրավունքների ապահովման ուղղությամբ մի շարք կարևոր ձեռքբերումներ: Վերջին երկու տասնամյակների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖի գործունեությունը նպաստել է, որպեսզի՝

  1. Կիսով չափ կրճատվի մանկական մահացությունը՝ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում,
  2. Պատվաստումների միջոցով երեխաները պաշտպանվեն կանխարգելելի հիվանդություններից (տոկոսային ծածկույթը՝ 90%),
  3. Վերացվի կարմրուկը, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը և երկրին շնորհվի պոլիոմիելիտից զերծ երկրի կարգավիճակ,
  4. Աղի համընդհանուր յոդացման արդյունքում վերացվի օրգանիզմում յոդի անբավարարությունը,
  5. Ընդլայնվի նախադպրոցական կրթության հասանելիությունը,
  6. Զարգանա ներառական կրթության համակարգը հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար,
  7. Աղետների ռիսկի նվազեցումը և արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը ընդգրկվեն կրթության ազգային ռազմավարության մեջ,
  8. Ձևավորվի խնամատար ընտանիքի ինստիտուտը՝ ծնողական խնամքից զրկված երեխաների համար,
  9. 75 տոկոսով կրճատվի շուրջօրյա և ուղղիչ հաստատություններում պահվող երեխաների թիվը:

2016-2020թթընթացքում ՅՈՒՆԻՍԵՖը ջանք չի խնայելուորպեսզի՝

  1. Որակյալ և ներառական առողջապահական և սնուցման ծառայությունները հասանելի դառնան 0-6 տարեկան կարիքավոր աղջիկների ու տղաների և նրանց ընտանիքների համար,
  2. Հաշմանդամություն ունեցող երեխաները ներառվեն հասարակության մեջ, իրացնեն որակյալ կրթություն ստանալու իրենց իրավունքը և օգտվեն վերականգնողական ծառայություններից,
  3. Կրթությունից դուրս մնացած երեխաները ընդգրկվեն կրթական համակարգի մեջ,
  4. Յուրաքանչյուր երեխա ընտանեկան միջավայրում մեծանալու հնարավորություն ունենա,
  5. Դպրոցները, ընտանիքներն ու համայնքները ձեռք բերեն արտակարգ իրավիճակներին դիմակայելու հմտություններ,
  6. Դատական համակարգը երաշխավորի երեխայի լավագույն շահը,
  7. Երկրում գործի երեխայի իրավունքների մշտադիտարկման համակարգ:

Այս օրակարգը կազմված է՝ ի կատարումն Հայաստանի զարգացման 2014-2025թթ. զարգացման ռազմավարության, ինչպես նաև՝ մարդու իրավունքների, երեխայի իրավունքների պաշտպանության, կրթության և աղետների ռիսկի նվազեցմանը վերաբերող մի շարք այլ ազգային ծրագրերի և ռազմավարությունների։  

Posted in Իրավունք

ՅՈՒՆԵՍԿՈ


Մշակութային չափանիշներ

I. Օբյեկտը մարդկային ստեղծագործական գլուխգործոց է։
II. Օբյեկտը վկայում է մարդկային արժեքների տվյալ ժամանակահատվածում կամ որոշ մշակութային բնագավառում, ճարտարապետությունում կամ տեխնոլոգիայում, մոնումենտալ արվեստում, քաղաքների պլանավորման կամ լանդշաֆտների ստեղծման փոխադարձ ազդեցության մասին։
III. Օբյեկտը ունիկալ է կամ առնվազն բացառիկ՝ մշակութային ավանդույթի կամ քաղաքակրթության համար, որը գոյություն ունի մինչ այսօր կամ արդեն անհետացել է։
IV. Օբյեկտը կոնստուկցիայի, ճարտարապետական կամ տեխնոլոգիական անսամբլի, կամ լանդշաֆտի ակնառու օրինակ է, որը ներկայացնում է մարդկային պատմության զգալի մաս։
V. Օբյկետը մարդկային ավանդական կառուցման ակնառու օրինակ է, հողի և ծովի ավանդական օգտագործումով, ելնելով մշակույթի (կամ մշակույթների) կամ շրջապատող միջավայրի հետ մարդկային փոխհարաբերությունների օրինակ, հատկապես եթե բնությունը դարձել է խոցելի անշրջելի փոփոխությունների ուժեղ ազդեցության պատճառով։
VI. Օբյեկտը ուղղակիորեն կամ մասամբ կապված է իրադարձությունների կամ գոյություն ունեցող ավանդույթների, գաղափարների, համոզմունքների, գեղարվեստական և գրական հետ, և ունի համամարդկային նշանակություն։ (Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեի կարծիքի, այդ չափանիշը նախընտրելի է օգտագործել կամ ևս մեկ չափանիշի, կամ չափանիշների հետ։)

Բնածին չափանիշներ

VII. Օբյեկտը մի բնական ֆենոմեն է կամ էսթետիկ նշանակության և բացառիկ բնական գեղեցկության տարածություն։
VIII. Օբյեկտը Երկրի պատմության գլխավոր փուլերի նշանավոր օրինակ է, այդ թվում նաև անցյալի հուշարձան, ռելիեֆի զարգացման մեջ կատարվող երկրաբանական պրոցեսների խորհրդանիշ կամ գեոմորֆիկական կամ ֆիզիոգրաֆիկական յուրահատկությունների խորհրդանիշ։
IX. Օբյկետը երկրայինների, քաղցրահամների, ափայինների ու ծովային էկոսիստեմների և բուսական ու կենդանական համայնքների էվոլյուցիայում էկոլոգիական և կենսաբանական կատարվող պրոցեսների բացառիկ նմուշ է։
X. Օբյեկտը ներառում է կարևորագույն կամ նշանավոր բնական միջավայր, դրա մեջ կենսաբանական բազմազանության, այդ թվում գիտության և պաշտպանման տեսակետից բացառիկ համաշխարհային արժեքների պահպանման համար։

Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ

  1. Հաղպատավանք (1996, 2000թթ).
  2. Սանահինի վանք (1996, 2000թթ.)
  3. Զվարթնոց (2000)թթ.
  4. Էջմիածնի Մայր Տաճար, Վաղարշապատի եկեղեցիները (Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Շողակաթ) 2000թթ.
  5. Գեղարդի վանք (2000թթ.)
  6. Ազատ գետ (2000թթ.)

Թեկնածուներ

  1. Դվինի ավերակները
  2. Երերույքի տաճարի ավերակները
  3. Եկեղեցիներ։ Տաթև և Տաթևի Անապատ և Որոտան հովիտը
  4. Եկեղեցի։ Նորավանք և Ամաղու հովիտը

Մերժված հայտեր

Նորավանք


Հայկական միջնադարյան վանական համալիր Նորավանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկելու հայտը մերժվել է, քանի որ երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներից կազմված հանձնաժողովը ավտոբուսով ժամանել է վանքի մոտ և, տեսնելով պատմամշակութային հուշարձանի տարածքում կառուցված ռեստորանը, առանց ավտոբուսից իջնելու հեռացել է՝ մերժելով հայտ:

Posted in Իրավունք

ՀՀ օրենքը երեխայի իրավունքների մասին

Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան ընդունվել է Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից (ՄԱԿ) 1989թվականի նոյեմբերի 20-ին,իսկ Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հուլիսի 22-ից: Կոնվենցիայի անդամ են Վատիկանը, Պաղեստինը և ՄԱԿ-ի բոլոր մասնակից պետությունները,բացի ԱՄՆ-ն, որովհետև այն արգելում է երեխաների մահապատիժը, և Սոմալին,որովհետև նա այլևս չունի կազմակերպված պետական  համակարգ։

Միավորված ազգերի կազմակերպությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում հռչակել է, որ երեխաներն ունեն հատուկ հոգածության և օժանդակության իրավունք,  երեխան իր անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար պետք է մեծանա ընտանեկան միջավայրում, երջանկության, սիրո և ըմբռնման մթնոլորտում։

Երեխան լիարժեք կերպով պետք է նախապատրաստվի հասարակության մեջ անհատական կյանքով ապրելուն և դաստիարակվի Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ հռչակված իդեալների և հատկապես խաղաղության, արժանապատվության, հանդուրժողականության, ազատության, հավասարության և համերաշխության ոգով։

Երեխային այդպիսի հատուկ հոգածություն տրամադրելու անհրաժեշտությունը նախատեսված է Երեխայի իրավունքների 1924թ. Ժնևի հռչակագրում և 1959թ. նոյեմբերի 20-ին Գլխավոր ասամբլեայի ընդունած Երեխայի իրավունքների հռչակագրում և ճանաչված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում։

Ըստ Երեխայի իրավունքների հռչակագրի՝ «երեխան, նկատի ունենալով նրա ֆիզիկական և մտավոր անհասունությունը, կարիք ունի հատուկ պաշտպանության և հատուկ հոգատարության։

Երեխայի իրավունքների կոնվենցիան, ՄԱԿ-ի միջազգային իրավական փաստաթուղթ է, որը սահմանում է երեխաների իրավունքները մասնակից պետություններում։Երեխայի իրավունքների կոնվենցիան պարտադիր բնույթ ունեցող առաջին և հիմնական միջազգային-իրավական փաստաթուղթն է, որը նվիրված է երեխայի իրավունքների լայն շրջանակին։ Փաստաթուղթը կազմված է 54 հոդվածից, որոնք մանրամասնում են մինչև 18 տարեկան (եթե տեղական օրենքով նա ավելի վաղ չի ճանաչվում չափահաս)։

  • 1-4 հոդվածները սահմանում են «երեխա»հասկացությունը, հաստատում են երեխաների հետաքրքրությունների առաջնահերթությունը և մասնակից պետությունների պարտավորվածությունը միջոցներ ձեռնարկել Կոնվենցիայով ամրագրված իրավունքների առանց տարբերակման իրականացումը։
  • 5-11 հոդվածները սահմանում են կյանքի, անվան, քաղաքացիության, իր ծնողներին իմանալու, ծնողական խնամքի և անբաժանելիության իրավունքները և երեխաների հանդեպ ծնողների իրավունքները և պարտավորվածությունները։
  • 12-17 հոդվածներն արտահայտում են երեխաների իրավունքներն արտահայտել իրենց հայացքները, կարծիքը, ունենալ մտքի, խղճի, կրոնի, կազմակերպություններին և կրոններին անդամակցության, խաղաղ հավաքներին մասնակցության ազատություն, մասնակցել տեղեկատվության տարածմանը։
  • 18-27 հոդվածները բնորոշում են պետությունների պարտավորությունները օգնել ծնողներին և օրինական խնամակալներին, ինչպես նաև պաշտպանել երեխաներին իրենց խնամող անձանց կողմից կոպիտ վերաբերմունքից, ընտանեկան միջավայրից զրկված կամ որդեգրված, մտավոր կամ ֆիզիկական արատներով, փախստական երեխաների իրավունքները, առողջապահության, սոցիալական ապահովվածության և զարգացման համար անհրաժեշտ կենսամակարդակի իրավունքները։
  • 28-31 հոդվածներն ամրագրում են երեխաների կրթության, մայրենի լեզուն և մշակույթը կիրառելու, իր կրոնը դավանելու, հանգստի և ժամանցի իրավունքները։
  • 32-36 հոդվածները սահմանում են պետության պարտավորությունը պաշտպանելու երեխաներին շահագործումից, թմրանյութերի անօրինական օգտագործումից, պղծումից, երեխաների առևանգումից և առևտրից։
  • 37-41 հոդվածները արգելում են մինչ 18 տարին լրանալը կատարած հանցագործությունների համար մահապատժի և ցմահ բանտարկության կիրառումը, արգելում են տանջանքները և երեխաներին ստորացուցիչ պատիժների կիրառումը, սահմանում են երեխայի իրավունքը հանցագործություններում նրան մեղադրելու և ազատազրկելու ժամանակ, ինչպես նաև երեխաների պաշտպանության իրավունքը զինված հակամարտությունների և պատերազմների ժամանակ։ Պետությունները պարտավորվում են ձեռնարկել միջոցներ՝ ուղղված անտեսված, շահագործման կամ չարաշահվող զոհ-երեխաների վերականգմանը և սոցիալական վերաինտեգրմանը և իրավունք են վերապահում պաշտպանել երեխայի իրավունքներն առավել բարձր մակարդակով, քան նախատեսված է Կոնվենցիայով։
  • 42-45 հոդվածները ներկայացնում են Երեխայի իրավունքների պաշտպանության կոմիտեն, նրա կառուցվածքը, գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պարտադրում են պետություններին տեղեկացնել երեխաներին և մեծահասակներին Կոնվենցիայի սկզբունքների և դրույթների մասին։
  • 46-54 հոդվածները ցույց են տալիս պետությունների կողմից Կոնվենցիայի դրույթների պահպանման խնդիրների ընթացակարգային-իրավական լուծումները։ Ի տարբերություն ՄԱԿ-ի շատ կոնվենցիաների՝ Երեխայի իրավունքների պաշտպանության Կոնվենցիան բաց է ստորագրության բոլոր երկրների համար, այդ իսկ պատճառով դրան կարողացավ անդամակցել ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող Սուրբաթոռը: