Posted in Էկոլոգիա

Մթնոլորտ

1.Ինչպիսի՞ օդ ենք շնչում մենք:

Բոլորին հայտնի է, որ մթնոլորտը մի քանի գազերի խառնուրդ է ( 21% թթվածին, 78% ազոտ, 1% արգոն և այլ գազեր)։ Բայց քանի որ այժմ շատ են տեխնիկաները, գործարանները, ավտոմեքենաները, այդ պատճառով օդը աղտոտվում է։ Օդ են արտանետվում մի շարք վտանգավոր նյութեր, ինչպիսիք են՝ ածխածնի օքսիդը (CO), ծծմբի երկօքսիդը (SO2), ազոտի օքսիդը (NO) և ազոտի երկօքսիդը (NO2): Այսպիսով՝ մենք շնչում ենք էկոլոգիապես ոչ մաքուր, մեր առողջությունը վնասող օդ։

2.Ի՞նչն է աղտոտում մեր միջավայրի մթնոլորտը:

Մթնոլորտը աղտոտող ծանրակշիռ պատճառ են փոխադրամիջոցները՝ մեքենաները, ինքնաթիռները և այլն: Տրանսպորտային միջոցները այրման թունավոր արգասիքները արտանետում են մթնոլորտ, որը բացասական ազդեցություն է ունենում և՛ օդի, և՛ մարդկանց առողջության վրա։ Ջերմաէլեկտրակայանները, որոնք աշխատում են հանքային վառելիքովնավթով, քարածուխով, բնական գազով, մթնոլորտ են արտանետում հսկայական քանակությամբ գազային նյութեր: Այդ նյութերը հիմնականում թթվային օքսիդներ են։ Տեղումների ժամանակ օդում եղած այդ նյութերը լուծվում են ջրում առաջացնելով «թթու անձրևներ», որոնք բացասական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա: Դրանք ոչնչացնում են շենքերը, հուշարձանները, ծառերը, լճերի ու գետերի ձկներին, թունավորում են սննդամթերքը և այլն: Օդի աղտոտման պատճառ է նաև գյուղատնտեսությունը։ Գյուղատնտեսության համար քիմիական նյութերի` պարարտանյութերի, հերբիցիդների և պեստիցիդների օգտագործումը աղտոտում են օդը թե՛ արտադրության, թե՛ կիրառության ընթացքում։

3.Ինչպե՞ս է ազդում աղտոտված մթնոլոտը ձեր առողջության վրա, բերել օրինակներ:

Օդի աղտոտումը կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ։ Օրինակ՝ երիկամների և լյարդի խանգարում, աչքերի, կոկորդի և մաշկի բորբոքում, ստամոքսային և թոքային հիվանդություններ, քաղցկեղ և ալյն։

4.Ինչպե՞ս պահպանենք մթնոլորտը աղտոտումից:

Մթնոլորտը աղտոտումից պահպանելու համար կարելի է բենզինով աշխատող ավտոմեքենաները փոխարինել մետրոյով, որը ավելի քիչ վնաս է հասցնում մթնոլորտին։ Որոշ երկրներում փորձում են բենզինում կապարի քանակը նվազագույնի հասցնել, որը որոշ չափով կնվազեցնի օդի աղտոտումը։

5.Ինչպիսի՞ փոփոխություններ տեղի կունենան ՀՀ-ում կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով:

ՀՀ-ում կլիմայի գլոբալ տաքացումը կարող է ունենալ և՛ դրական, և՛ բացասական կողմեր։ Օրինակ՝ ձմեռային ջերմաստիճանի բարձրացումը կնվազեցնի ջեռուցման վրա ծախսվող էներգիայի քանակը, իսկ ամառային ջերմաստիճանի բարձրացման պատճառով օդի լավորակման համար էներգիայի պահանջի աճ կնկատվի։ Կնկատվի ջրի սակավություն։ Շատ շրջանների բնակչությունը կունենա ջրի պակաս։ ՀՀ-ում կաճեն այնպիսի մրգեր, որոք նախկինում երբեք չեն հանդիպել։

Posted in Էկոլոգիա, Uncategorized

Էկոլոգիա(Չեռնոբիլ)

Չերնոբիլ, քաղաք Ուկրաինայի Կիևի մարզի Իվանկովի շրջանում, շրջանային նշանակության քաղաք։ Հայտնի է 1986 թվականի այնտեղ եղած Չեռնոբիլի ատոմակայանի վթարից։ Մինչ այս աղետը քաղաքում բնակվում էր 12,5 հազար մարդ։ Գտնվում է Կիևից 83 կմ, իսկ ճանապարհով 115 կմ հեռավության վրա։ Wikipedia
Հիմնադրման ամսաթիվը՝ 1193
Եղանակը՝ -1°C, քամի հվ-աե՝ 11 km/h արագությամբ, օդի խոնավությունը՝ 99%
Տեղական ժամանակ՝ ուրբաթ, 07:37
Հյուրանոցներ՝ 3-star averaging 35 330 ֏. Դիտել հյուրանոցները
Մարզ՝ Կիևի մարզ
Միջոցառումներ
20 դեկ, ուր
06:30
ProtoN Chernobyl exploration to the Chernobyl Exclusion Zone
CHERNOBYL welcome
27 դեկ, ուր
07:00
CesiuM Chernobyl exploration to the Chernobyl Exclusion Zone
CHERNOBYL welcome
27 դեկ, ուր
09:00
Tchernobyl for Christmas
Չեռնոբիլ
Մարդիկ նաև որոնում են
Դիտել ևս 10-ից ավելի միավոր
Պրիպյատ
Պրիպյատ
Կիևի մարզ
Կիևի մարզ
Չեռնոբիլի ատոմակայան
Չեռնոբիլի ատոմակայան
Կիև
Կիև

Posted in Հասարակագիտություն, Էկոլոգիա

Նկարագրել իմ միջավայրը,ինչ կուզենաի փոխել

Իմ միջավայրը հաճելի միջավայր է,որտեղ ես ինձ լավ եմ զգում,շրջապատվաց եմ լավ մարդկանցով:Ես ինձ հանգիստ եմ զգում նրանց հետ,կարող եմ վստահել իմ գաղտնիքները,վստահ լինելով որ վոչոք չի իմանա:Իսկ ինչ կուզեի փոխել իմ միջավայրում դա երեվի կլիներ այն որ ես չէի ծանոթանա մի քանիսի հետ: Միայն այն պաճառով որ երբ նրանք հայտվեցին իմ միջավայրում ամենի ինչ պտտվեց գլխի վայր:

Իսկ շրջակա միջավայրի մասին կուզեմ ասել որ, միջավայրի պահպանություն կամ կիրառական էկոլոգիա, միջոցառումների համալիր, որը նախատեսված է մարդկային գործունեության բացասական ազդեցությունը բնության վրա սահմանափակելու համար։ Արևմտյան երկրներում շատ հաճախ կիրառվում է նաև էնվայրոնմենտոլոգիա հասկացությունը, որը թարգմանաբար նշանակում է «գիտություն շրջակա միջավայրի պահպանության մասին»։