Posted in հայոց լեզու, Գրականություն

«Անկախությունը իմ պատկերացումով»

Այն ժամանակ, երբ մենք պայքարում էինք անկախության համար, մենք ուզում էինք ազատվել կաղապարներից, խորհրդային գրաքննությունից, գործելու լիակատար ազատության էինք ձգտում: Երբ քո աշխատանքի և մտածելակերպի մեջ ազատ ես, դա անկախությունն է, բայց ազատությունը ամենաթողությունը չէ: Մի օր հանկարծ ասում են այսօրվանից որոշեք ազատ եք, թե ոչ: Պատկերացրեք դա ինչ զգացմունքների հակասություն է, բայց մենք անկախության անհասկանալի ձգտում ունեինք: եթե այդ ժամանակ հարցնեիք` ինչ է անկախությունը, չէի կարող պատասխանել: Մեկ բան պարզ է. եթե դուք որպես անձ անկախության ձգտում չունեք, պետական անկախությունն արժեք չի ներկայացնում. այն այսօր կա, վաղը չկա: Հզոր պետության գաղափար է անկախությունը, թույլ պետությունը չի կարող անկախ լինել. դա չի քննարկվում: Ես կարծում էի, որ մենք ավելի հզոր պիտի լինեինք: Անկախությունը շատ լավ բան է, երբ դու դրա տերն ես: Ես շատ ռեալիստ եմ ու հասկանում եմ, որ երեք միլիոն բնակչություն ունեցող երկիրը չի կարող իր շահերը պարտադրել 150 միլիոն ազգաբնակչություն ունեցող երկրին: Երկրների շահերը միշտ չէ, որ համընկնում են, մենք էլ ուժեղ լինեինք, մենք էլ կպարտադրեինք, դա բնական է: Պարզապես մենք շատ շուտ անկախությունը փոխարինեցինք ամենաթողությամբ:

Հայ ժողովուրդը ունի այդպիսի տոն որը կոչվում է Հայաստանի Անկախության Օր : 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ գերագույն խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը միացել է Անկախ Պետությունների Համագործակցությանը (ԱՊՀ): Հայաստանը լիակատար անկախություն է ձեռքբերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում։ Մեծ խնդիր ունենք` մեր ոգին անկախացնելու, մարդ դառնալու: Անկախություն ասելով ես հասկանում եմ որ մարդիկ լինում են ազատ և անկախ:

Անկախության դերը մեծ է մարդկության կյանքում։ Յուրաքանչյուր ազգ ձգտում է անկախության։ Հ.Հ -ն նույնպես անկախ է։ Հայ ժողովուրդը մշտապես պայքարել է իր անկախության համար։Սակայն պետության անկախությունը բավարար չէ, որ մարդ իրեն անկախ զգա, քանի որ հնարավոր է երկրում սահմանափակեն անհատի անկախությունը։ Մեզանից յուրաքնչյուրը պետք է պայքարի իր անկախության համար։

Posted in Գրականություն

Վիլյամ Սարոյան

1. Դու ի՞նչ ես հասկանում պատերազմ ասելով, իսկ խաղաղությո՞ւն:

Պատերազմ ասելով հասկանում եմ երկու կամ մի քանի երկրների միջև եղած պայքարը:Նրանք պայքարում են նույն բանի համար,ներկա պահիմ հարևան երկիրը ` թուրքիան պայքարում է Հայկական հողերի համար,բայց մենք այն չենք տա դրանք մեր հողերն են:

Խաղաղություն ասելով հասկանում եմ որ չկա պայքար ինչոր բանի համար, և ապրում ենք խաղաղ ու համերաշխ:Կցանկանամ որ միշտ լինի խաղաղություն թե երկրների միջև թե մարդկանց,որ նրանք իրար հասկանան և տիրի խաղաղություն:

2. Քո կարծիքով ի՞նչ է սերը:

Սերը նման է թեորեմի,որը պետք է միշտ ապացուցել,չնայելով ոչնչի:Եթե մարդ սիրում է մեկին նա մինչև վերջ կպայքարի առանց ուշադրություն դարձնելու ուրիշ բաների:Սիրող մարդը միշտ կպայքարի ու կհասնի նրան ինչին ցանկանում է հասնել:Իմ կարծիքով սիրու ինչպես նաև սիրած էակի համար պայքարելը ճիշտ է: Սերն այն է, երբ մարդուն սիրում ես անկախ ամեն ինչից, ամեն րոպե նա մտքիդ է, իսկ երբ լսում ես ձայնը, թվում է, թե աշխարհը քոնն է: Երբ մարդուն անսահման կարոտում ես և ուզում ես, որ նա երջանիկ լինի: Երբ վախենում ես մտածել երջանկության մասին, որովհետև երբեմն հավատդ չի գալիս, որ քեզ բաժին է հասել այսչափ երջանկություն:

3. Երբ և ինչու են մարդիկ և ժողովուրդները սկսում ատել միմյանց:

Մարդիկ միմիանց սկսում են ատել այն ժամանակ երբ չեն հասկանում իրար:Լինում են տարաձայնություններ:Շատ դեպքերում ատում են միմիանց երբ չկա սերը:

4. Ի՞նչ ընդհանուր բաներ ունեին Հերմանն ու Գրիգորը:
Նրանք երկուսն էլ գիտակցում էին,որ մարդիկ մեղավոր չեն և պատասխանատու չեն դիմացինի կամ կայզերի արարքների մեջ։Եթե մի անձ մեղք է գործել դա չի նշանակում,որ դրա համար պատասխան պետք է տա մի ամբողջ ազգ։

5Ինչպե՞ս ես հասկանում վերջին նախադասությունը: Գրավոր ներկայացրու հասկացածդ: 

Ոչ, ես նրանց չեմ ատում,— ասաց նա։— Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ` դրանց այսօրվա արածն եմ ատում։ Դա եմ ես ատում: Այ հենց դա է, որ ես ատում եմ: Ցանկացած հասարակության անհաջողությունը քարացած կարծրատիպերը և ամբողջական մտածելակերպը։Բոլորը մտածում են որ Հերմանն է մեղավոր իր գերմանացի լինելու մեջ։Միայն Գրիգորն էր հասկանում և իրեն վատ զգում Հերմանին նեղացնելու մեջ։

Posted in Նախագծային աշխատանք, Գրականություն

Մանկավարժություն

Մանկավարժությունը հումանիտար գիտություն է, որը վաղ ժամանակներից համարվել է փիլիսոփայությանմի ճյուղը։ Դեռևս անտիկ շրջանում Դեմոկրիտի, Սոկրատեսի, Պլատոնի և Արիստոտելի փիլիսոփայական աշխատություններում կարևոր տեղ է հատկացվել մտավոր, հոգեկան ու ֆիզիկական դաստիարակության հարցերին:

Այսպիսով, մանկավարժությունը գիտություն է անձի ձևավորման ու զարգացման օրինաչափությունների, կրթության, ուսուցման և դաստիարակության ձևերի, մեթոդների ու բովանդակության մասին։ Մանկավարժությունը որպես գիտություն զբաղվում է սերունդների կրթության, դաստիարակության, զարգացման հիմնախնդիրներով։