Posted in Գրականություն

Կարդում ենք Չարենց Վերլուծություններ

Տաղ Անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա’չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

Չարենցն այս բանաստեղծությունը վերնագրել է <<Տաղ Անձնական>>, որովհետև գրված է աշուղական տաղի ձևով, որը կոչվում է մուխամազ: Այս ձևը մեկ տարի անց նա պիտի կիրառեր <<Տաղարան>> շարքում:

Տաղի մեջ յուրահատուկ է տների հանգավորումը, առաջին տունը` աաաա, հաջորդ տները` բբբա, գգգա, դդդա: Այսինքն` առաջին տունը նույնահանգ է, հաջորդ տների առաջին երեք տողերն ունեն իրենց ինքնուրուն հանգային հնչեղությունը, իսկ չորրորդ տողերում կրկնվում է առաջին տողերի հանգը:

Տաղը բնորոշել է <<անձնական>>, որովհետև իր մասին է: Կարսն իր հայրենի քաղաքն էր, Կարինե Քոթանճյանն իր սիրած աղջիկն էր, որին ձոնել էր <<Ծիածանը>> ժողովածուն հետևյալ ուղերձով` <<Դու իմ վերջին, իրիկնային, աստղային քույր…>>: Կարինե Քոթանճյանը հետագայում հետաքրքրական հուշեր է գրել: Չարենցի մասին, որոնք դուք ցանկության դեպքում հաճույքով կկարդաք:

Այս տաղի մեջ Չարենցը ներկայացնում է բանաստեղծի իր կերպարը ժամանակի մեջ:

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Այս բանաստեղծությունը զետեղված է Չարենցի <<Տեսիլաժամեր>> շարքում: <<Տեսիլաժամեր>>, այսինքն` տեսիլքի ժամեր, տեսիլքներ տեսնելու ժամեր: Ահա երևակայության մեջ նա պատկերացնում է հայրենի երկիրը` ձյունապատ լեռներ, կապույտ լճեր, երկինքներ` նման մանկական անմեղ աչքերի, լճի մեղմ ծփանք, բայց նրա հետ է սիրած աղջկա տեսիլքը:

Տեսիլքն այստեղ սիրած աղջկան է վերաբերում, որն էլ նրա մեջ արթնացնում է սուրբ անուրջի հին, աստղային ու անհուն կարոտը: Ահա նա էլ ձյունոտ լեռներում կանչում է սիրած աղջկան: Բանաստեղծն այստեղ օգտագործում է <<կարոտի իրիկնամուտ>> հրաշալի փոխաբերույթունը` շեշտելով, որ իջնում է գիշերը` խառնելով հոգին աստղային մութի հետ:

Սա շատ խոր բանաստեղծություն է` լեցուն նուրբ ակնարկներով:

Աղբյուրը

Posted in հայոց լեզու, Գրականություն

Ամփոփում

Կարդալ բնագիրը և կատարել 6-20 առաջադրանքները.

(1) 1 Աշխարհահռչակ կոմպոզիտորը՝ Արամ Խաչատրյանը, այն հազվագյուտ արվեստագետներից է, 2 որոնք կենդանության օրոք արժանացան համաշխարհային փառքի և ճանաչման: (2) Մի հանգամանք, սակայն, զայրացնում էր Խաչատրյանին. որ երկիրն էլ այցելեր, նախ և առաջ հատուկ հիացմունքով կատարում էին «Սուսերով պարը»՝ գրված «Գայանե» բալետի համար: (3)-Թողած «Սպարտակը», իմ մյուս ստեղծագործությունները՝ միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում,- հաճախ էր ասում նա՝ չափազանց վրդովված: (4)Երբ Խաչատրյանը գրեց «Գայանեն», նախնական տարբերակում «Սուսերով պարը» չկար. ահա զավեշտալի մի պատմություն՝ կապված «Սուսերով պարի» ստեղծման հետ: (5) Բալետը Մոսկվայում պատրաստվում էր բեմադրության, իսկ ինքը՝ հեղինակը, այդ օրերին Կույբիշևում էր: (6) Մի օր անսպասելիորեն կոմպոզիտորի տանը հայտնվեցին Մեծ թատրոնի մի խումբ աշխատակիցներ տնօրենի ուղեկցությամբ. պարզվեց՝ «Գայանեի» մեջ ընդգրկված մի անվանի մենապարուհի դժգոհ է, որ չունի անձամբ իր համար գրված պար: (7) -Արա՛մ Իլյիչ, Ձեզ համար ի՞նչ դժվար բան է մի պար հորինելը,- աղերսական ձայնով խնդրում էին եկվորները.- խնդրում ենք մտնել մեր անելանելի վիճակի մեջ: (8) Խաչատրյանը զայրացավ. հանպատրաստից ինչպե՞ս կարելի է ստեղծագործել. դա արդեն քմահաճույք է: (9) Բայց ինչ կարող էր անել. մարդիկ երկար ճանապարհ էին կտրել-անցել: (10) Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին՝ խռովված հոգին հանգստացնելու համար: (11) Զգաց՝ բարկության պահին իջեցրած հարվածները յուրահատուկ չափով հնչեցին: (12) Մի քանի օր անց թատրոնի աշխատակիցները հրաժեշտ տվեցին կոմպոզիտորին խանդաղատանքով՝ Մոսկվա տանելով «Սուսերով պարի» նոտաները. այդ մոլեգնող մեղեդին համընդհանուր ընդունելություն գտավ: (13) Անգլիայում մեծանուն կոմպոզիտորը հրավեր ստացավ առաջին նախարարից: (14) Երբ ուղեկցող անձանց հետ մտավ լուսավոր առանձնարանի ընդարձակ հյուրասենյակը՝ ձեղունից կախված հսկայական ջահով, ոչ ոք չդիմավորեց նրան: (15) Շքեղաշուք դահլիճը դատարկ էր ու լուռ: (16) Սովոր լինելով լեփ-լեցուն դահլիճների և հոտնկայս ծափահարությունների՝ Խաչատրյանն ապշեց: (17) Բայց կատարվեց անսպասելին. դիմացի պատին տեսավ իր մեծադիր նկարը՝ դիրիժորական փայտիկը ձեռքին, և երփներանգ ծաղիկների մեծ փնջեր՝ բյուրեղապակյա ծաղկամաններով դրված նկարի տակ: (18 )Նա մերթ ակնապիշ 3 նայում էր նկարին, մերթ շուրջբոլորը, երբ նկարի հետևից որոտընդոստ ձայնով հնչեց «Սուսերով պարը»:
Ըստ Ռ. Զարյանի

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 6. 13-րդ և 14-րդ նախադասություններից դուրս գրել 4 ածական.
մեծանուն, լուսավոր, ընդարձակ, հսկայական

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 7. 12-րդ նախադասությունից դուրս գրել 2 դերանուն և որոշել տեսակը.
մի֊անորոշ դերանուն
այդ֊ցուցական դերանուն

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 8. 15-րդ նախադասության դատարկ և լուռ բառերի համար գրել երկուական հոմանիշ.
դատարկ֊սնամեջ, թափուր
լուռ֊անձայն, անշշուկ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 9. 10-րդ և 12-րդ նախադասություններից դուրս գրել անկախ դերբայների օրինակներ.
բարկացած, խռովված, մոլեգնող

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 10. Որոշել 10-րդ նախադասության դիմավոր բայերի եղանակը, ժամանակաձևը, դեմքը, թիվը.
նստեց֊սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, չեզոք սեռ, երրորդ դեմք, եզակի թիվ
հարվածեց֊սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, չեզոք սեռ, երրորդ դեմք, եզակի թիվ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 11. 18-րդ նախադասությունից դուրս գրել անհոդակապ 2 բարդ բառ.
շուրջբոլորը, որոտընդոստ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 12. 6-րդ նախադասությունից դուրս գրել Ա ներքին հոլովման պատկանող 2 գոյական.
Տուն, ուղեկցություն

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 13. 3-րդ նախադասությունից դուրս գրել ածանցավոր 2 բառ.
ստեղծագործություններ, պատահականորեն

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 14. 17-րդ նախադասությունից դուրս գրել ուղիղ խնդրի 2 օրինակ.
նկարը, փնջեր

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 15. 5-րդ նախադասությունից դուրս գրել բացահայտիչը և բացահայտյալը և նշել բացահայտչի տեսակը.
Ինքը՝ հեղինակը, բուն բացահայտիչ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 16. 13-րդ նախադասությունից դուրս գրել տեղի պարագայի 1 օրինակ.
Անգլիայում

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 17. 12-րդ նախադասությունից դուրս գրել հետադաս դերբայական դարձվածը․
Մոսկվա տանելով «Սուսերով պարի» նոտաները

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 18. 10-րդ և 11-րդ նախադասություններից ո՞րն է համադասական, գրել նախադասությունը.
Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին՝ խռովված հոգին հանգստացնելու համար:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 19. 3-րդ նախադասության ուղղակի խոսքը փոխակերպել անուղղակի խոսքի.
Նա, չափազանց վրդովված, հաճախ էր ասում, որ, թողած «Սպարտակը», իր մյուս ստեղծագործությունները միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում։

Posted in Գրականություն, Uncategorized

Ավետիք Իսահակյան Լիլիթ

Երկինքն ու երկիրը, բոլոր կենդանիներն ու բույսերը մեկ խոսքով ստեղծելուց հետո՝ Աստված առնում է հողից մի կտոր և նրանից մարդ ստեղծում։ Բնակեցնում է Եդեմում։ Նորաստեղծ Ադամը հիանում է Աստծու հրաշալիքների վրա, դիտում անասուններին, թռչուններին և բույսերին, զարմանում և փառաբանում մեծ վարպետի անունը։ Բայց միայնակ ձանձրանում է: Աստված կրակի ճախրող բոցերից ստեղծում է Ադամի անդրանիկ կնոջը՝ Լիլիթին։ Ադամը զգում է, որ իր սիրտը կապված է Լիլիթին, իսկ Լիլիթը հիանում է իր չքնաղ պատկերով և Ադամի վրա ուշք չի դարձնում: Ադամը զամբյուղը լցրած պտուղներով ու ծաղիկներով փորձում է շահել Լիլիթի ուշադրությունը, սակայն զուր:Լիլիթը ծաղրում է հողից ստեղծված Ադամին, իսկ իրեն՝ հրեղեն էակին ավելի բարձր է դասում: Լիլիթին հրապուրիչ է թվում օձի վետվետուն, գալարուն մարմինը՝ ողորկ, սուր և նետվող։ Նրան այնպես է թվում, թե այն թափանցեց իր մարմնի միջով։ Լիլիթին հետաքրքրում է, թե ինչ կա դրախտից այն կողմ, երկրի վրա։ Իմանալով, որ դա սատանան է, տարվում է նրան տեսնելու մտքով: Լիլիթի անտարբերությունից խոցված Ադամը գանգատվում է Աստծուն: Աստված հանգստացնելով Ադամին՝ ճանապարհ է դնում։ Հրեշտակներին պատվիրում է իր մոտ բերել անհնազանդ Լիլիթին և խստագույնս կարգադրում է նրան հնազանդ լինել իր ամուսնուն:Սակայն չդիմանալով Ադամի գուրգուրանքին, Լիլիթը փախչում է նրանից: Ադամը որոնում է նրան և տեսնում է Սատանայի պարանոցից կախ ընկած ՝ տարփաբույր մեկոններով վարսերը պսակված։ Լիլիթ համբուրում է Սատանայի շրթները։ Եվ ծիծաղում են միասին գոհ ու երջանիկ։Աստված թմրություն է բերում Ադամի վրա և նրա կողից ստեղծում է նոր ընկեր՝ Եվային, որ իր ծագումի բերումով հնազանդ լինի Ադամին, կարողանա սիրել միայն նրան և մխիթարել։ Եվան հնազանդ է լինում Ադամին, սակայն Ադամը՝ նստած Եվայի կողքին, երբ լսում է վարդենիների շրշյունը՝ նրա մեջ Լիլիթի շունչն է առնում։ Դրախտի բույրերի մեջ Լիլիթի բույրն է զգում և սոխակների երգերի մեջ՝ Լիլիթի ձայնը։ Երբ Եվան գգվում է Ադամին և իր սև մազերով ծածկում է Ադամի դեմքը, Ադամ տեսնում է Լիլիթի ոսկեհուր վարսերը միայն: «Եվա» են հնչում նրա շրթները, սակայն «Լիլիթ» է արձագանքում նրա հոգին։
Եվ երբ ճիգ է անում Լիլիթին մոռանալու, գրկում է հավատարիմ Եվային, կրծքին սեղմում և համբուրում— նա այդ ժամանակ Լիլիթին է սեղմած տեսնում իր կրծքին, Լիլիթին համբուրում, Լիլիթին զգում, միայն Լիլիթին… 

Posted in Գրականություն

Ավ. Իսահակյան «Ռավեննայում» վերլուծություն

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…

Իմ կարծիքով հեղինակը ուզում է ասել, որ Արարատը շատ հին սար է, և շատ տարբեր իրադարձությունների է ականատես եղել: Բոլոր սերունդները, բոլոր մարդիկ ինչ որ հետք են թողել այս աշխարհում, և երջանկության հետքեր և դժբախտության: Բոլորն էլ ինչ որ մեծ կամ փոքր գործ են արել իրենց հետքը թողելու համար: Շատերը ինչ որ լուրջ պատճառով հեռացել են իրենց երկրից, գիտնականները արել են կարևոր հայտնագործություններ, նույնիսկ բնությունն է իր աղետներով կամ գեղեցկությամբ հետք է թողել: Եվ այդ ամենը տեսնելով Արարատը պահում է իր մեջ, այնտեղ մարդկության մի հսկայական պատմություն կա: Մենք էլ պետք է մեր կյանքում ինչ որ չափի կարևոր բան անենք, և մի չնչին հետք թողենք այս աշխարհում: 

Վիգեն Իսահակյանը այցելության ճշգրիտ օրը չի նշում, բայց բանաստեղծությունը թվագրված է «1926-ի հունիսի 8»: Բանաստեղծությունը մեջբերելուց հետո որդին զարմացական հարց է տալիս. «Սակայն ի՞նչն էր ներշնչել հորս, որպեսզի հենց Ռավեննայում գրեր իր այս բանաստեղծությունը, լավագույններից մեկն իր ողջ ստեղծագործության: Այստեղ ոչ մի լեռ չկար, անգամ հորիզոնում, չորս կողմը հարթավայր էր»:

Լավ հարց է, որ, թվում է, մեր գրականագետները վաղուց պետք է տային եւ իրենք էլ պատասխանեին այդ հարցին: Իրոք, ինչո՞ւ է բանաստեղծությունը կոչվում «Ռավեննայում», երբ բանաստեղծության չորս եռատողում էլ խոսքը Արարատ լեռան մասին է:

Posted in Գրականություն

Արցախյան դարձվածքներ

Ալիշ-վերիլանել– առևտուրանել

Ալի-վալիչընիլ– երկյուղչունենալ

Անգուջըխլշիլ– լսողությունըլարել

Անգուջըպեմբակկոխել– չլսելուտալ

Անգուջըսասու(ծենու) պահել–սպասել

Անումենեխտքսել– արատավորել

Անումթողել– բարիհիշատակթողնել

Աչտռել, ծեխշպրտել– ազատանհոգլինել

Աշկ  ածել– փնտրել

Աշկավ-օնքավանել– սերարտահայտել, հասկացնել

Աշկենտակավըեշիլ– գողունիհետաքրքրվելմեկով

Աշկենցիլփիտալ– աչքըվնասել

Աշկերըտափենօնել– ամաչել

Աշկընիթողել– սևեռել

Աշկումըպցրանալ– հարգանք, հեղինակությունձեռքբերել

Աշուղտեռնալ– խոսել, դարդերըպատմել

Ասածստխկըտենակտեռալպոկնօնել– հիվանդագինազդեցությունունենալ

Արտըհեղետեռնալ– հղիանալ, հասունանալ

Բզըբազուկյալ– հակաճառել

Բշտի-բշտիանել– հրմշտել

Բուլդի-բուլդիկյալ– արագշարժվել

Բուղազենհոփտալ– քիչուտել

Բուղըեր  ընիլ– քրտնել

Գյավուրիանել– գործնիմիջայլոցան

Գյրավանպեցթողել– առիթըբացթողնել

Գործըխակփռնել– չկանխամտածվածգործանել

Դիք-դիքխոսել– կոպիտկոպիտխոսել

Դլըդալուանել– իրարսատարլինել

Դռդոռանչանել– կրակըթեժացնել

Դութմանփռնել– խենթությունանել

Դութմատալ– հրել, ծեծել

Posted in հայոց լեզու, Գրականություն, Uncategorized

Դերենիկ Դեմիրճյան Ավելորդը համառոտ

Պատմվածքի հերոսը Հաճի աղան է՝ մի վաճառական, որը շատ է սիրում և արժեքավորում իր ունեցվածքը: Նրա փողոցով անցնելը մի հանդես էր, աղայակա՜ն։ Միշտ հաստ շալը 60-70 տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերանքսիվայր ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը աոջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ քայլում էր։ Եվ այդ ֆեսավոր Հաճին գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմահար տալով, զգույշ աքլորի պես ոտները գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։ 17 տ․ առաջ միայն՝ իր անդրանիկ որդուն թաղելիս՝ Հաճի աղան թույլ տվեց, որ կապույտ մահուդ շալվարի տոտերը ցեխոտվեն, և մեկ էլ այսօր, երբ իմացավ, որ թուրքական զորքը ռուսներին նեղելով հաղթական մոտենում է իրենց փոքրիկ սահմանամերձ քաղաքին:

Հաճի աղայի ընտանիքում ավանդույթ կար, որ հենց որ Հաճի աղան մտնում էր տուն, ընտանիքի կանայք պետք է նրա համար սուրճ պատրաստեին, հանեին նրա կոշիկները…Երբ Հաճի աղայի քույրը՝ Սրբունը, որը կորցրել էր իր ամուսնուն, հիվանդանում է տիֆով և անդամալույծ է դառնում, Հաճի աղան նրան բերում է իր տուն և նրա համար անկյուն է հատկացնում, որովհետև չի ուզում, որ Սրբունը բեռ դառնա ուրիշների ուսերին և նրանք բողոքեն իրենից: Բայց այդ անում է թերևս ոչ թե իր քրոջ, այլ իր պատվի մասին:Հաճի աղան երբ իմացավ, որ թուրքերը գալու են քաղաք, առաջին բանը, որ մտածեց, իր տունը, ընտանիքը և հարստությունը փրկելն էր, իսկ եթե դա չհաջողվի, ինքն իրեն փրկելը: Նա իրեն ավելի էր սիրում, քան իր ընտանիքը:Երբ գալիս է փախչելու պահը, Հաճի աղան չի կարողանում ֆուրգոն և սահնակ վերցնել: Սահնակը անհամեմատ փոքր էր ֆուրգոնից, և նա չի ցանկանում վերցնել իր անդամալույծ քրոջը: Եթե վերցներ, ապա չէր կարող պահել իր ընտանիքը և տարիների աշխատած հարստությունը չէր կարողնա փրկել: Եվ, քանի որ նա ինքնասեր էր ու մտածում էր իր անձի մասին, չէր կարող չվերցնել իր հարստությունները: Վերջում Հաճի աղան զղջում է իր արածի համար, փնտրում է քրոջը, բայց չի գտնում: Հաճի աղան ինքն իրեն չի ներում այդ արարքը, հոգեպես շատ տանջվում է, հասկանում, որ ավելորդ մարդ աշխարհում գոյություն չունի: Մահից առաջ «ավելորդի» հիշատակի համար ոսկի է տալիս տերտերին աղքատներին բաժանելու համար:

Կերպարներ

  • Հաճի աղա
  • Հաճի մար
  • Սրբուն
  • Հարսներ
  • Որդիներ
  • Տերտեր
Posted in Նախագծային աշխատանք, Ուսումնական շաբաթ, հայոց լեզու, Գրականություն

Զրույց կամաորության մասին

Ողջույն, այսօր կներկայացնեմ մի թեմա որի շուրջ զրուցել ենք իմ դասընկերների հետ ՝ կամաորության մասին։

Կամավորությունը անշահախնդիր գործունեություն է, երբ անհատը կամ խումբը գործունեություն է ծավալում առանց ֆինանսական շահի։ Կամավորությունը հայտնի է որպես մասնագիտական և այլ հմտությունների զարգացման միջոց, այն նպաստում է բարության սերմանմանը և մարդկային կյանքի որակի բարելավմանը։ Կամավորությունը օգտակար է նաև կամավորի համար նույնքան, որքան այն անձի կամ համայնքի համար, որոնց կամավորը ծառայություն է մատուցել: Կամավորությունը նաև աշխատանք գտնելու համար կապեր հաստատելու միջոց է։ Շատ կամավորներ հատկապես փորձառություն են ձեռք բերում իրենց մասնագիտության բնագավառում՝ բժշկություն, կրթություն, կամ արտակարգ իրավիճակների օգնություն։ Ուրիշները ծառայում են, երբ նրանց օգնության կարիքը կա, օրինակ բնական աղետների ժամանակ։

Ստուգաբանություն և պատմություն

Առաջին անգամ «կամավորություն անել» արտահայտությունը արձանագրվել է 1755 թվականին։ Այն ծագել է «կամավոր» գոյականից՝ անհատ, ով ինքն իրեն առաջարկում է զինվորական ծառայության անցնելու: «Կամավոր» բառը ոչ զինվորական իմաստով օգտագործվել է 1630 թվականից։ «Կամավորություն» բառն այժմ ավելի շատ օգտագործվում է հասարակական ծառայությունների մատուցման իմաստով։ Զինվորական միջավայրում այն ներկայացնում է անհատին, ով անցել է զինվորական ծառայության իր կամոք, այլ ոչ թե որպես զինակոչիկ։

Ունեցանք նաև երաժշտական փոքրիկ դադար

Քննարկեցինք այն ամենը ինչը կապված էր կամաոր աշխատանքի հետ։ Զրույցն իսկապես շատ հետաքրքիր էր։ Մասնակցում էի առաջին անգամ և ինձ իսկապես շատ դուր եկավ։

Եվս մեկ հաճելի և խորիմաս երգ։
Այստեղ նոյնպես կատարվում է կամաոր աշխատանք։
Posted in Նախագծային աշխատանք, Ուսումնական շաբաթ, հայոց լեզու, Գրականություն

Ինչի համար է ուղղեցույցը

Ինչի համար է ուղեցույցը

Ուղեցույցը նախատեսված է կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների համար։ Այնտեղ մանրակրկիտ ներկայացված է յուրաքանչյուր կետ, հստակ պարզաբանված է։ Ուղեցույց

Ինչն է ինձ դուր եկել ուղեցույցում

Ինձ դուր եկավ այն կետը, որտեղ նշված է, որ աշակերտն ինքն է որոշում՝ դիմակ կրել, թե ոչ։ Կցանկանայի նաև ավելացնել այն մասին, որ դպրոցում լինեին դիմակներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանայինք ունենալ։ Օրինակ՝ աշակերտը մոռացել է, կամ ձեռքից գցել է։ Այո, նա պետք է իր մոտ ունենա ևս մեկ դիմակ, բայց կարող է պատահել ամեն ինչ։ Դա, իմ կարծիքով, ավելի ապահով կլինի, աշակերտը առանց դպրոցից դուրս գալու կունենա հնարավորություն վերցնել նոր դիմակ։ Կավելացնեմ նաև այն փաստը, որ դպրոցում ներկա պահին կա միայն մեկ ջերմաչափ, բայց աշակերտները շատ են։

Posted in Հեռավար ուսուցում, Նախագծային աշխատանք, Գրականություն

«Սասնա ծռեր»

Սասունցի Դավթի արձանը Երևանում:

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ», հայ ժողովրդի ազգային էպոսը կամ դյութազնավեպը, որը ստեղծվել է ժողովրդական բանահյուսության հիման վրա։

Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Հայոց դյուցազնավեպը գաղափարական առումով արտացոլում է նաև իրականությունից ունեցած դժգոհությունն ու կառուցվելիք արդար աշխարհի նկատմամբ ունեցած փափագը՝ բոլոր դեպքերում գովաբանելով օտարի լծի դեմ ելած ժողովրդի հերոսական պայքարը։

«Սասնա ծռեր» էպոսը կառուցվածքային առումով կազմված է վիպական չորս մասերից կամ ճյուղերից, որոնցից յուրաքանչյուրը կոչվել է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով՝ «Սանասար և Բաղդասար» , «Մեծ Մհեր» , «Սասունցի Դավիթ» , «Փոքր Մհեր» :

Էպոսի համահավաք բնագիրը թարգմանվել է՝ ֆրանսերեն, չիներեն, անգլերեն, հունարեն, ռուսերեն, գերմաներեն, վրացերեն, թուրքերեն, ադրջբեջաներեն և այլ լեզուներով:

Դեկտեմբերի 3-7 Փարիզում տեղի է ունեցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության կոմիտեի 7-րդ նստաշրջանը: Աշխարհի ոչ նյութական ժառանգության ցանկը համալրելու հայտ այս անգամ ներկայացրել էր նաեւ Հայաստանը: Հայտնի վերնագիրն էր «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսեւորումները»:

Երանուհի Մարգարյանը նշում է, որ 60-ական թվականներին, էպոսագիտության թեմայով անցկացված համամիութենական մի խորհրդաժողովի ժամանակ «Սասնա ծռերը» ճանաչվել է ամենամարդասիրականը՝ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների էպոսների մեջ:

2012 թ.-ին «Սասնա ծռեր» էպոսը ընգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի  ոչ նյութական ժառանգության ցուցակում:

Էպոսին իր անդրադարձն է ունեցել ՝ Կոմիտասը: Կոմիտասի ստեղծագործությունների շարքում  է դյուցազնա-հերոսական «Սասունցի Դավիթ» օպերան: Օպերայի ստեղծման  աշխատանքները  կոմպոզիտորին չի վիճակվել  ավարտել։ Պահպանվել են «Սասնա ծռեր» էպոսի հիման վրա նրա գրած երաժշտական հատվածները, որոնցով  սահմանափակվում են մեզ հասած ձեռագիր նյութերը:

Նաև պետք է նշել, որ էպոսի եղանակավոր հատվածներից հայտնի են Կոմիտասի, Սպիրիդոն Մելիքյանի, Արամ Քոչարյանի և ուրիշների՝ գլխավորապես Մոկաց խմբի պատումներից գրառված 30-ից ավելի կտորներ (կան նույն երգի տարբերակներ), որոնք կարևոր են նաև ազգային մոնոդիկ (միաձայն երգեցողություն կամ գործիքային նվագ) երաժշտության ձևավորման ու զարգացման պատմության ուսումնասիրման համար։

Էպոսի մասին կան հիշատակություններ նաև Հին Կտակարանում : Ստորև կներկայացնեմ այդ հատվածը:

«Եւ եղաւ որ այն գիշերը դուրս եկաւ Տիրոջ հրեշտակը եւ զարկեց Ասորեստանցիների բանակումը հարիւր ութսունեւհինգ հազար. Եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։ Եւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը չուեց գնաց դարձեալ, ու նստեց Նինուէ։ Եւ երբոր նա երկրպագում էր իր աստուծուն՝ Նեսրաքի տանը, նորա որդիքը Ադրամելէք եւ Սարասար նորան սրով սպանեցին եւ իրանք փախան Արարատի երկիրը. Եւ նորա որդի Ասորդանը թագաւոր եղաւ նորա տեղ»:

Էպոսը աննկատ չի մնացել այլ ազգի պատմիչների համար: Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն ապացույցների հիշատակություններ կան 16-րդ դարի պորտուգալացի ճանապարհորդներ` Անտոնիո Տենրեյրոյի և Մեստրե Աֆոնսոյի  ուղեգրական նոթերում։ Եվրոպային էպոսը հայտնի է դառձել  հենց  նրանց  շնորհիվ։

Էպոսի վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից Հարավ-Արևմուտք և Հյուսիս-Արևելք ընկած գավառներն են` Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ: 19-20դդ. գավառներից պանդխտած և գաղթած սերունդների միջոցով «Սասնա ծռերն» անցել է Արևելյան Հայաստան, պարսկահայերի մեջ և Թիֆլիս։

«Սասնա ծռերը» ամբողջությամբ գրի է առել՝ Գարեգին Սրվանձտյանը, 1873-ին, Մշո Առնիստ գյուղում: Երկրորդ տարբերակը 1886-ին Էջմիածնում գրի է առել՝ Մանուկ Աբեղյանը: Նորանոր տարբերակներ են գրառել՝ Գ. Հովսեփյանը, Խ. Դադյանը, Ս. Հայկունին, Ա. Աբեղյանը, Ե. Լալայանը, Կ. Մելիք–Օհանջանյանը և Ա. Ղանալանյանը:

Սասնա ծռեր էպոսի գրական մշակումներ կատարել են՝ Եղիշե Չարենցը , Հովհաննես Թումանյանը , Յակոբ Օշականը , Ավետիք Իսհակյանը , Վաղարշ Վաղարշյանը ։

Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։

Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։

Հովհաննես Թումանյան «Սասունցի Դավիթ»:

Էպոսի առեղծվածային մասերից մեկը այն է , երբ Մհերը փակվում է քարանձավում այնքան ժամանակով , մինչև կվերականգնվի արդարությունը և խաղաղությունը: «Մհերի դուռ» ժայռ-քարանձավի նմանօրինակներ են՝ Արենիում և Նորավանքում գտնվող ժայռ-քարանձավները:

«Սասունցի Դավիթ» էպոսը, մեր մշակույթի մեջ ունեցել է և կշարունակի ունենալ ամենակարևորագույն դերերից մեկը:

Posted in Հեռավար ուսուցում, Նախագծային աշխատանք, Գրականություն

«Կարդում ենք Համո Սահյան» նախագիծ

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող, Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Հարցեր և առաջադրանքներ

     1.Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:

Սարն առել վրան ծիրանի մի քող,                                                                                                Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

2.Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:

Ես սիրում եմ օրվա բոլոր պահերը, քանի որ ամեն պահ իր գեղեցկությունն ունի։Շատ եմ սիրում երեկոները, մայրամուտը,նաև աստղազարդ երկինքը։

2. Ժայռից մասուր է կաթում

Կարմիր սարսուռ է կաթում, Ձորում մշուշ է: Առուն մասուր է տանում, Կարմիր սարսուռ է տանում, Ինչ էլ աշխույժ է: Առուն բարի է այնպես, Հասկանալի է այնպես, Այնպես անուշ է: Նա երկնչում է քարից, Բայց երբ թռչում է քարից, Ահռելի ուժ է: Առուն ինչպես կլռի, Սերս եկել է ջրի, Ձեռքինը կուժ է: Առուն մասուր է տանում, Կարմիր սարսուռ է տանում, Աշուն է, ուշ է: 

Հարցեր և առաջադրանքներ՝

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

Երկնչել-վախենալ, երկյուղ կրել

2.Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):

Առուն

3.Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…

Ժայռի վրա  մասուր է աճում:

4.Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

Առուն մասուր է տանում,Կարմիր սարսուռ է տանում,

5.Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:

  1. Մակդիր
  2. Համեմատություն
  3. Փոխաբերություն
  4. Չափազանցություն
  5. Նվազաբերություն

3. Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝  

1.Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Ամպրոպից հետո  երկինքն ավելի կապույտ է լինում,  խոտերն ավելի կանաչ են լինում: Ճերմակ շուշանը ավելի ճերմակ է լինում, իսկ  կակաչն՝ ավելի կարմիր, մեղրածաղիկն՝ ավելի դեղին։ Ամպրոպից հետո սարերն ավելի բարձր են երևում, ձորերն ավելի խոր են երևում, իսկ տափաստաններն՝ ավելի արձակ։ Ծառերն ավելի խոնարհ են լինում, հավքերն էլ մեր գլխավերևում իրար կանչում են ավելի սրտով:  Ամպրոպից հետո արևն ավելի բարի է լինում, և մենք ավելի սիրով ենք իրար բարի լույս ասում։ Ամպրոպից հետո աշխարհը և դու ավելի հասկանալի եք լինում:

2.Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…

Կանաչ խոտ, ճերմակ շուշան, կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խորը ձորեր, արձակ տափաստաններ, խոնարհ ծառեր, կանչող հավքեր, բարի արև։

3.Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Կրկնվում են ամպրոպից հետո բառակապակցությունը և ավելի բառը: Դրանցով մենք հասկանում ենք ամպրոպից հետո ինչ է լինում, իսկ ավելի բառն ավելի է ընդգծում կատարվող գործողությունները:

4.Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ամպրոպից հետո աշխարհը և դու Հասկանալի եք լինում ավելի…

5.Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Յուրաքանչյուր ամպրոպից կամ դժվարությունից հետո միշտ մի նոր լույս է բացվում, նոր հույս:

Posted in Հեռավար ուսուցում, Գրականություն

Առցանց ուսուցման նախագիծ գրականությունից

1.Ծանոթացիր խնդրեմ Եղիշե Չարենցի թողած գրական  ժառանգությունը:

Տրիոլետ-Ութ տողանի բանաստեղծություն, որի 4-րդ և 7-րդ տողերը կրկնում են առաջինը, իսկ 8-րդը՝ երկրորդը, որով ամբողջ բանաստեղծությունն ունենում է երկու հանգ:

Սոնետ-Տասնչորս տողանի բանաստեղծություն, որ բաղկացած Է երկու քառատող և երկու եռատող տներից:

Ռուբայաթ-Քառյակ

Գազել-Արևելյան քնարերգության մեջ մշակված երկտող տներով ոտանավոր, որոնք միահյուսվում են ամեն զույգ տողի վերջում կրկնվող հանգավորումով:

2.Արմենուհի Տիգրանյան, «Երանի՜ նրանց…»

Արմենուհի Տիգրանյանը բանաստեղծուհի էր, նա Արմեն Տիգրանյանի քույրն էր։ Ամուսնացած էր, բայց նրան սիրել են բազմաթիվ հայտնի գրողներ, որոնցից մեկը Եղիշե Չարենցն էր։ Նա սիրում էր Արմենուհուն։ Արմենուհի Տիգրանյանը գրելով պատմել է իր և Չարենցի պատահական հանդիպման մասին, որտեղ գովեստի խոսքեր է հղել Չարենցի հասցեին։ Բայց Չարենցը հետո սիրահարվում է Արփենիկի վրա։ Հետո Արմենուհի Տիգրանյանը մեկնում է Եվրոպա՝ Ամուսնու մոտ։ Բայց Հետո ամեն ինչ վատ է ավարտվում Արմենուհու համար։ Նրա ամուսինը իմանում է դավաճանության մասին և հեռանում է Արմենուհուց, իսկ Արմենուհին անկողնային հիվանդ է դառնում և մահանում։ Հետո 40 տարի անց Արմենուհու ամուսինը վերադառնում է Հայաստան և Չարենցի գրածները Արմենուհու մասին  հանձնում է գրատուն։

3. Ահարոնեանի բանաստեղծություններըվերլուծել:

Չարենցն ավելի շատ էր սիրում Տիգրանյանին, նրա բանաստեղծություններն ավելի սիրով էին լցված, Ահարոնյանի և Տիգրանյանի բանաստեղծություններում է նշվում կարոտը, Ահարոնյանը Փարիզում էր ապրում, Բեռլինում, և կարտում էր Տիգրանյանին, բայց Տիգրանյանն էլ այդ ընթացքում սիրահետում էր Չարենցին։

4. Վահան Տերյանը ևս շարք է նվիրել Արմենուհի Տիգրանյանին, փորձիր պարզել՝ որ շարքն է:

Նա նկարագրում է Արմենուհի Տիգրանյանին, նրա բարությունը, կանացի կերպարը։

Posted in Գրականություն

Մարկ Տվեն (անհատական աշխատանք ) վերլուծություն

Պատմությունը երկու երեխաների մասին է,ովքեր ծնվում են իրար շատ նման:Առաջին երեխայի անունը՝Թոմ Քնթիի է:Երեխան ընտանիքի համար լինում է անպետք, քանի որ նրանք ապրում էին աղքատ, իսկ մյուս երեխան հակառակը ամբողջ աշխարհին լինում է հայտնի, քանի որ նա արքայազն է:

Թոմի մայրը, քույրերը լինում են բարի հոգատար, իսկ հայրը ծեծում էր նրան և ստիպում ողորմություն անել:Թոմը անընդհատ խաղում էր իր ընկերների հետ և համարում այդ խաղը իրական: Թոմի մանկությունը անցնում է շատ վատ:Մի օրը Թոմը երազում տեսնում է, թե ինքը իսկական թագավոր է, իսկ արթնանում է հասկանում է որ դա ընդհամենը երազ է: Նույն օրը ճանապարհին, ընկնելով մտածմունքների մեջ, չի նկատում, թե ինչպես է հասնում պալատ: Նրա վրա բոլորը ծիծաղում են, իսկ երբ զինվորներից մեկը հեռացնում իրեն դարպասներ մոտից, այդ ամենը տեսնելով արքայազնը հրամայում է ազատ արձակել նրան: Այդպես կայանում է նրանց առաջին հանդիպումը:Արքայազնը Թոմին հրավիրում է պալատ: Նրանք զրուցում են, իսկ զրույցի ժամանակ որոշում են, փոխվել տեղերով՝արքայազնը ուզում է լինել Թոմի տեղում, իսկ Թոմը արքայազնի: Արքայազնը հասկանում է, որ շատ լավ է Թոմի վիճակում լինել, քանի որ Թոմը ազատ կարող է խաղալ: Թոմն էլ հասկացավ, որ լավ է երբ մարդ ազատ կարող է հրամաններ տալ և այլն: Որոշ ժամանակ անց նրանք մտափոխվեցին և երկուսնել ուզում էին վերադառնային իրենց նախկին կյանքին:Շուտով մահացավ նաև թագավորը:Թոմը այլևս չէր ցանկանում կառավարել,բայց չէր գտնում արքայազնին,իսկ այդ ժամանակ արքայազնը արկածների մեջ էր:Խնդիրներից դուրս գալու համար նրան օգնության հասավ Մայլ Գենդոնը,ով ճանաչում էր արքայազնին:Շուտով եկավ թագադրության օրը,սակայն Թոմը այդպես էլ չդառցավ թագավոր,քանի որ արքայազնը հայտնվեց:Երբ թագավորը վերադարձավ ամեն ինչ իր տեղն ընկավ:Մայլս Գենսոնը մեծ տիտղոս ստացավ,իսկ Թոմը վերադարձավ իր տուն, բայց այս անգամ մեծ պատվով:

Իմ կարծիքով ամեն մարդը պետք է ապրի իր կյանքով, չկարծելով որ դիմացինի կյանքը ավելի լավն է և հեշտ: Չկա մարդ որ չունենա դժվարություներ: