Posted in Հունվարյան ճամբար Արևելյան դպրոցում, Նախագծային աշխատանք

Հունվարյան ճամբար Արևելյան դպրոցում

Ահա սկսվեց նոր շաբաթ արդեն երրորդ շաբաթն է ինչ անցկացնում ենք Արևելյան դպրոցում: Այս շաբաթ պատրաստվում ենք Ղախամայի ծեսին քանի որ այն այս ուրբաթ է լինելու: Անցած շաբաթվա աշխատանքներին միացրինք այլ պատրաստություն այդ տոնի հետ կապված ու քանի դեռ այն չի ավարտվել կներկայացնեմ միայն այն ինչ դեռևս արել ենք: Ինչպես նաև արել ենք այլ աշխատանքներ փոքրերի հետ միասին պատրասել ենք մագաղաթներ և նկարազարդել, նաև պատրաստել ենք երեխաների կողմից սիրված ծրարները:Պատրաստեցինք նաև Սև թուղթ որի վրա նրանք կարող էին նկարել:

Երեխաների հետ միասին պատրաստեցինք մարդուկներ, դդումներ, միասնական պար պարող մարդուկներ և այդպես շարունակ: Մանրամասները կներկայացնեմ ֆոտոշարքի օգնությամբ:

Ահա այստեղից ցուցադրված է նկարներ որտեղ պատրաստում ենք մագաղաթները:

Այսպես ել անցա է մեր այս շաբաթվա ընթացքը:

Posted in Հունվարյան ճամբար Արևելյան դպրոցում, Նախագծային աշխատանք

Հունվարյան ճամբար Արևելյան դպրոցում

օր 1-Երկրորդ շաբաթը սկսվեց շատ հետաքրքիր ճամփորդությամբ: Երեխաները գնացին Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց: Լավ սահեցին լավ ժամանակ անցկացրին և վերադարձան դպրոց:

Օր 2- Երեքշաբթի օրը մենք մի քանի հոգով գնացինք Արևմտյան դպրոց՝ առաջին և երկրորդ դասարանի աշակերտներին սովորեցրինք Power Point ծրագիրը և դրանից օգտվելը: Սովորեցրինք, թե ինչպես աշխատել ծրագրով, փոխել տառերի և էջի տեսքը, սովորեցրինք գույներ ու պատկերներ ավելացնել իրենց աշխատանքին։

Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

Oր 3- Երրորդ օրը երեխաների հետ սկսեցինք զբաղվել Ղափամայի ծեսին պատրաստվելը՝ քանի որ այն արդեն մոտենում է: Միաասին պատրաստեցինք պոսեռներ, պլակատներ նկարներ նկարեցինք միասին որտեղ պատկերված էին այդ ծեսին համապատասխան պատկերներ, մարդիկ, սեղանի շուրջ հավագված մարդիկ և այդպես հետաքրքիր աշխատաննքներ և նկարներ:

Օր 4-Չորրորդ օրը մենք կրկին այցելեցինք Արևմտյան դպրոց բայց այս անգամ արդեն պար էինք սովորում և սովորեցնում 4-5-րդ դասարանցիներին: Ասեմ շատ հետաքրքիր անցավ մենք սովորոցինք մեր փոքր ընկերներից պարեր, ինչպես նաև նրանք մեզնից:

Oր 5- Հինգերորդ օրը միասին հավագվեցինք մայր դպրոցում և մասնակցեցինք Մեդիա Ուրբաթին քանի որ մասնակցում էր Արևելյան դպրոցը: Ինչպես նաև տեղի ունեցավ Ավագ դպրոցի Խոհանոցի բացումը որին շատ երկար էինք սպասել ու երևի թե ամենաշատը սպասում էր մեր սիրելի Ընկեր Վիկտորիան իր խոհարարական դասարանի աշակերտների հետ:

Ահա և այսպես անցավ մեր երկրորդ շաբաթը Արևելյան դպրոցի երեխաների հետ:

Posted in Հունվարյան ճամբար Արևելյան դպրոցում, Նախագծային աշխատանք, Uncategorized

Հունվարիան ճանբար Արևելյան Դպրոցում

Առաջին օրը ծանոթացանք ծրագրի և այն ամենի հետ ինչ պետք է անեինք այդ 1 ամսվա ընթացքում: Երկուշաբթի երբ գնացինք Արևելյան դպրոց օրը սկսեցինք ընդհանուր պարապունքով, որից հետո գնացինք արդեն երեխաների հետ աշխատելու: Մենք բաժանված էինք տարբեր խմբերի օրինակ ես և մի քանի աղջիկներ ովքեր նաև իմ ընկերներն են միասին ընտրել էինք Դիզայնը: Առաջին օրը երբ հարցրինք թե ինչ կուզեն միասին պատրաստենք շատերը ցանկություն հայտնեցին պատրասլել Ծրարներ: Իսկ մի մասը ցանկություն հայտնեց պատրասլել մոլորակներ րիեն մարդուկների հետ միասին: Այդ ամենը կարող եք տեսնել ներգևում ցուցադրված նկարներում: Առաջին օրը նաև հասցրիք հանդիպել մեր կրթահամալիրի Մեղվագորիծի հետ:

Օր 2-Օրը կրկին սկսեցինք պարապունքով և բոլորս լիցքավորվեցինք լավ տրամադրությամբ և անցանք աշխատանքին: Երեխաների հաջորդ խումբը տեսնելով մյուսների ծրարները կրկին ցանկություն հայտնեցին որ իրենքել պատրաստեն: Այս անգամ որոշեցինք անել Դիջիթեքյան ոճի մեջ, քանի որ այն մոտենում էր: Ամեն մեկը արեց իր անհատական ձևավորումը:

Օր 3– Այս անգամ հանդիպելով երեխաների հետ առանց խոսք նրանք առաջարկեցին որ կրկին պատրաստենք այդ Դիջիթեքյան ծրարները, չգիտեմ ինչու բայց փոքրիկները շատ էին սիրել այդ աշխատանքը և անհնդատ խնդրում էին որ պատրաստենք, չէի կարող մերժել երբ նայում էի այդ վառ և ուրախ աչուկներին:

4– Չորրորդ օրը մեզ միացավ նաև մյուս դիզայնի խումբը: Միասին կատարեցինք համատեղ աշխատանք և պատրաստեցինք ստվերային խաղ և փղիկ էջանշան, երեխաները շատ էին ոգևորվել և չէին ուզում դադարեցնել աշխատանքը։

Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

Oր 5– Բոլորս կատարում էինք միասնական աշխատանք: Ինչումն էր դա կայանում մենք բոլորս միասնական պար և երգ էինք սովորում և սովորեցնում էին 12-րդ դասարանցիները:

Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

Այսպես անցավ մեր առաջին շաբաթը Արևելյան դպրոցում: Իսկ հիմա կներկայացնեմ մի փոքր ֆոտոշարք: