Blog Feed

Posted in հայոց լեզու, Գրականություն

«Կռունկ» Մուշեղ Գալշոյան

Մաս  1-ին       

— Մարգարի՛տ․․․

Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր տաք ավազներին, և հայացքը թրթռում էր ջրերի վրա։
Նա այնտեղ գտավ Կոմիտասի հայացքն ու ժպտաց։
— Մարգարի՛տ, ի՞նչ գիտես, թե այս ալյակներից մեկը Հայաստանեն չի եկել-հասել այստեղ ու հիմա ուզում է ափ ելնել։
Ալիքները Ատլանտյանի ալիքներն էին, ափը՝ Անգլիայի Սպիտակ կղզու, իրիկնապահը՝ 1911 թվականի ամառվա։
— Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս։

-Հայ ջուր է, տիրոջ ետքեն վազեվազ աշխարհեն էլ դուրս կելնի, Մարգո՛։
Կոմիտասը մեկնված էր կողքի, և նրա մկաններից  ու նյարդերից հոգնածություն էր անջատվում, որը նա հավաքել էր տաք ու փոշոտ ճամփեքից։  Նա երկար շրջել էր Արևմտյան Հայաստանում, անցել գավառից գավառ, հավաքել մեռնող, գաղթող ու
ննջող երգերը, սերմել հույս և ուրախության երգ, անցել էր Եգիպտոսի հայաշատ քաղաքներով և մյուռոնի փոխարեն նա՝ հայր սուրբը՝  Կոմիտաս վարդապետը, տարաշխարհիկ հայերին մկրտել հայ ոգով՝ ի տեղ նշխարի նրանց բերանները երգով քաղցրացնել։ Հետո շարունակել էր ճամփան, ու սև վեղարով ծրարած Հայաստան աշխարհը տարել-հասցրել Ալեքսանդրիա։ Այստեղ նա հավաքել էր
հիսուն մանուկներ․ աղոթքի տեղ երգ մրմնջացել, հոգիներում արթնացրել հայրենի լեռների շշուկները, ապա նրանց մատղաշ կոկորդները դարձրել սրինգ՝ ու փորձել, ու նվագել։
Ապա Եգիպտոսից անցել էր Ֆրանսիա, հասել Փարիզ, հասել իր հոգուն ու երգին աշակերտած Մարգարիտի մոտ ու դեռ մի կարգին շունչ չքաշած՝ մոտեցել դաշնամուրին:
Հետո Մարգարիտի խնդրանքով, երկու շաբաթով Սպիտակ կղզում
հանգստանալու էր եկել, բայց դադար չուներ։ Առավոտից գիշեր հակված էր պանդոկի դահլիճում դրված դաշնամուրին, ներդաշնակում էր երգերը, ձայնագրածի կողքին ձայնագրում նորը, կամացուկ երգում՝ նոր ձայնագրածի վրա նորից  շարժում աջը, անհանգիստ քայլում էր, ու ոտնաձայնի հետ մեղեդին ալիքվում էր դահլիճում։ Եվ առավոտից գիշեր տաք-տաք երգ էր ժայթքում
Սպիտակ կղզում։ Անգլիացի հանգստացողները դահլիճի դռնից ծկլկում էին, բայց ոչ ոք ներս մտնելու, խանգարելու փորձ չէր անում:

— Ասում են՝ այս հոգևոր հայրը հայ երաժիշտ է,- շշնջում էր մեկը և, թեկուզ երևացողը
Կոմիտասի թիկունքն էր, հարգանքով գլուխ էին տալիս ու հեռանում։ Դահլիճ ոտք դնողը միայն Մարգարիտն էր։
— Կոմիտա՛ս, չէ՞ որ դու հանգստանալու ես եկել։
— Երգերը ննջել չեն կամենում, Մարգարի՛տ։ Եվ ես չեմ կամենում, որ ննջեն։
— Գնանք մի քիչ շրջենք, աղաչում եմ։
— Մնա՛ իրիկնապահին, քեզ համար նոր երգ ունիմ, կերգեմ։
․․․ Եվ հիմա նորից արևմարք էր. օվկիանի վրա՝  հեռվում, հրե լավա էր ժայթքել, և ալիքները իրարից առաջ անցնելով, իրարից երկնային գույներ ու շշուկներ փախցնելով, վազում, վազում էին՝ հրափրփուրի մեջ մարելու։ Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր, Կոմիտասը՝ թիկնել, աչքերով ջրերի շշուկներն էր հավաքում։
— Մարգարի՛տ, ալիքները գանգատ ունին, նրանք անտուն են, թափառական ու գանգատ ունին։
— Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս,- խոսքը կրկնեց Մարգարիտը, և որպեսզի
Կոմիտասը չգնա կնճռոտ մտքերի հետևից, հիշեցրեց,- դու ինձ խոստացար նոր երգ։
— Մնա լուսնկային։
— Բայց մենք ճաշի հրավեր ունենք։
Փոքրիկ պանդոկում Կոմիտասի ու Մարգարիտի հարևանությամբ կենում էր անգլիացի մի ընտանիք՝ կանոնիկ ու սառը բրիտանացի հայր, մայրը՝ սևահեր, ծիծաղկոտ ու սև աչքերով իռլանդուհի, և երկու խարտյաշ մանուկներ։ Նրանք այդ օրը գնալու էին, և իռլադնուհին ճաշի հրավեր էր արել։

Մաս 2-րդ

…Հավաքվեցին ճաշասեղանի շուրջը։ Ամուսինները ճերմակ անձեռոցիկներ կախեցին երեխաների կրծքներին և շշուկով հասկացրին նրանց, որ համբերեն. վարդապետը պետք է օրհնի ճաշասեղանը։
Կոմիտասն աջը բարձրացրեց ու անբառ խաչակնքեց ճաշասեղանը։

Ընթրիքը սկսվեց զուսպ ու անձայն։ Կոմիտասը, իր բնույթին հակառակ, չէր կատակում, Մարգարիտը փորձում էր ակտիվ երևալ, իռլանդուհուն չվիրավորել, անգլիացին ընթրում էր դանդաղ, կանոնիկ շարժուձևով ու մի տեսակ հոգնած, իռլանդուհին սովորական ծիծաղը հավաքել էր աչքերում։ Նա ավելի շատ մանչերին էր կերակրում և կամացուկ զսպում, որ բարձր չխոսեն՝ ի հարգանք վարդապետի։
— Ինչո՞ւ եք երեխաներին թշնամացնում ինձ,- ժպտաց Կոմիտասը,- ճանապարհին թե
հայհոյեն,  ո՛վ կպաշտպանի։
— Օ՜, ի՞նչ եք ասում, հա՛յր սուրբ,- աչքերում թռվռացող ծիծաղին իռլանդուհին ազատություն տվեց,- նրանք հայհոյել չգիտեն։
— Չգիտե՞ն,- Կոմիտասը գլուխն օրորեց,- ափսո՜ս։
Իռլանդուհին քրքջաց․ ամուսինը լուրջ-լուրջ նայեց վարդապետին և հարց տվեց․
— Դուք ուզում եք, որ նրանք, ներեցե՛ք, հայհոյե՞լ իմանան։
— Հարկավ,- նույնպիսի տոնով պատասխանեց Կոմիտասը, — եթե չգիտեն, ի սեր Աստծո,
սովորեցրե՛ք, մեղք են երեխաները։
Կինը նորից քրքջաց, ամուսինը կարմրեց, կմկմոցով առարկեց վարդապետին,  հետո էլի կատակեցին, ընթրիքն ու զրույցը դարձան անկաշկանդ, և իռլանդուհին սիրտ արեց․
— Ներեցե՛ք, հա՛յր սուրբ, շատ կցանկանայի լսել ձեր ազգային երգերից մեկը։
— Սիրով,- Կոմիտասը գլխով խոնարհում արեց,- լսեցե՛ք մեր «Կռունկը»։

-Կռո՞ւնկը,- ժպտաց իռլանդուհին, — ի՞նչ է նշանակում։
-Crane:
Կոմիտասը նստեց դաշնամուրի մոտ ու նայեց Մարգարիտին։ Նա տխուր ժպտում էր։
-Կռո՜ւնկ,- հոգուց փերթ-փերթ պոկված մեն մի բառի հետ շունչը գնաց, տարածվեց այդ պանդոկից, Սպիտակ կղզուց դուրս, ինչ-որ տեղ փռվեց մի
հորիզոն, շունչը խորացավ, և այդ պանդոկից ու Սպիտակ կղզուց դուրս բերված աշխարհն ու օրը մթնոլորտ ունեցան ու գույն․ երկինքը աշնանային կապույտ էր ու սառը, ձյուն-ճերմակ ամպեր էին լողում այնտեղ, հորիզոնը՝ մշուշոտ ու խամրած։ Հոգուց փերթ-փերթ անջատվող բառի հետ շունչն ալիք-ալիք ծավալվեց.
․․․ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս․․․
Իռլանդուհին կամաց թեքվեց դեպի Մարգարիտը․
— Կարոտի՞ մասին է։
— Այո՛, պանդուխտի երգ է։
Հոսում էր Կոմիտասի ձայնը ու ձայնի հետ՝ լուծված բառերը։ Իռլանդուհու համար բառ ու խոսք չկար, կար միայն հայր սուրբից անջատվող անհատնում շունչ, և հեռավոր ու անծանոթ աշխարհում բացվել էր մի հորիզոն, ու հորիզոնում՝ երկու շնչավոր՝ մի մարդ, մի կռունկ. երկրի վրա՝ խեղճ ու կրակ մի
մարդ, երկնքում՝ ուղղություն ու երամ կորցրած մի կռունկ։ Աշնան թախիծով լցված հորիզոնում երկու միայնակ հոգիներ հանդիպել էին․ երկուսն էլ մեծ կորուտի տեր ու նույն կարոտի՝ տաք երկրի ու երամի։ Կռունկի հոգնած ու բեկված թևերից, երկար վիզ ու կտուցից կաթկթում էր նրա կաղկղան և տակնուվրա անում պանդուխտի հոգին․ կաղկղան խոսում էր պանդուխտի հոգու հետ․ կաղկղայի մեջ ախ կար, հեռավոր ու տաք մի երկրի հուշ ու կարոտ, կորցրած երամին գտնելու հուսահատ փորձ։
Պանդուխտն իր օր ու կյանքն էր պատմում կռունկին, գանգատվում պաղ մարդկանցից, պատմում էր կորուստների մասին, իր մենակության, կրքոտ էր պատմում․ չպատմել չէր կարող, որովհետև խեղդվում էր, ուրիշ մեկին պատմել չէր կարող, որովհետև ականջող չկար, հասկացող չկար, իսկ կռունկը ուրիշ էր․ նա իր պես թափառիկ է, նրա կաղկղայի մեջ իր ախ ու ցավից կա․ պետք է որ լսի, պետք է որ հասկանա․․․
Իռլանդուհին սեղմեց որդուն, ապա նրա դողացող ձեռքը գտավ մյուս մանչին,  ձգեց, մոտ բերեց, երեխաներին հավաքեց իր թևի տակ։
— Թող հանգիստ նստեն,- կամաց ասաց ամուսինը։

 Մաս 3-րդ

Իռլանդուհին շաղված աչքերով նայեց նրան և առաջին անգամ ատելության պես մի բան ունեցավ ամուսնու նկատմամբ․ անհույզ ու սառն էր նրա դեմքը, և իռլանդուհուն թվաց, թե է՜ն պանդուխտի գանգատը ամուսնուց է, և թվաց, թե հայր սուրբն ու Մարգարիտը գիտեն դա, և դողով նայեց Մարգարիտի կողմը։
Մարգարիտի կեցվածքը վեհ էր․ ձեռքերը կրծքին ծալած, գլուխը բարձր, աչքերը՝ թախծալի։ Նա հզոր էր իր տխրության մեջ։
«Էն պանդուխտի նման է»,- մտածեց իռլանդուհին և փլված ուսերով կուչ եկավ։
Կոմիտասի շուրթերով բողոքում էր մի ողջ ժողովուրդ, իսկ իռլանդուհու համար բառ ու խոսք չկար, կար միայն հայր սուրբից գոլորշու պես դարձեդարձ անջատվող շունչը, և տխուր ու ամայի հորիզոնում մի պանդուխտ շարունակում էր իր մենախոսությունը՝ աչքերը կռունկի թևերին։ Կռունկը գնում էր հոգնած ու հուսահատ՝ թևերին պանդուխտի աչքերի ու ամպերի ծանրությունը։ Երկինքը նրան անդունդ էր հրում, իսկ երամը չկար ու չկար: Հույսն ու հավատը լքել էին նրան, և նա իր ցեղին ու իր տաք երկիրը չէր հասնելու։ Կռունկը գնաց, հեռացավ․ պանդուխտի ականջներում հիմա նրա կաղկղայի փշրված արձագանքն էր, պանդուխտին լքեց վերջին խոսակիցը, վերջին ընկերը, ու հորիզոնում մնաց մեն մի շնչավոր՝ մենակությունից կծկված մի պանդուխտ, և անհուսությունը
փաթաթվեց նրան։
«Հիմա լաց կլինի»,- արցունքները կուլ տվեց իռլանդուհին։
Բայց չեղած տեղից պանդուխտը ոգի առավ, նրա աչքերի անորոշության ամպերի վրա փայլատակեց զայրույթը, նա հայացքը հեռացրեց կռունկի  ճամփից: Դաշնամուրի ստեղների վերջին զարկերի ու  երգի վերջին հնչյունների հետ պանդուխտը  շաղված հայացքով նայեց դատարկ հորիզոնին։
Իռլանդուհին փղձկաց, նա դեմքին առավ ափերի մեջ և գլուխը դրեց սեղանին։
«Դա ի՜նչ երաժշտություն էր․․․ ի՜նչ ձայն էր․․․ , ես երբեք չպիտի մոռանամ․․․ չպիտի մոռանամ․․․», — կրկնում էր մտքում։
— Այս ի՞նչ արեցիք կնոջս,- ամուսինը ոտքի ելավ և դժգոհ նայեց Մարգարիտին,- տասը տարի է՝ ամուսնացած եմ, նրան այս վիճակի մեջ չեմ տեսել։

Հետո ձեռքը դրեց կնոջ ուսին և ասաց.

— Հանգստացի՛ր, ի՞նչ պատահեց։
Կնոջ ուսերն ավելի ցնցվեցին, նա ուսը իրեն քաշեց և լացի միջից ասաց․
— Բայց նա չկարողացավ լաց լինել․․․ ես լաց եմ լինում, որ նա չկարողացավ լաց լինել։

Ամուսինը ուսերը վեր ձգեց․ ո՞ւմ մասին է խոսում կինը, «նա»-ն ո՞վ է։
— Եվ նա չպետք է լաց լիներ,- պատասխանեց Կոմիտասը,- տխրությունը պետք է ուժեղ լինի,առնական։
Իռլանդուհին հանդարտ բարձրացրեց գլուխը և արցունքոտ աչքերով ուշադիր նայեց հայր սուրբին։ Կոմիտասը տխուր ժպտաց, հետո իռլանդուհին խոնարհեց գլուխը և, կարծես մեկուսի, շշնջաց․
-Եվ կռունկը չհասավ երամին։
-Չհասավ,- կրկնեց Կոմիտասը,- երամից կտրված կռունկները տեղ չեն հասնում, չեն հանգրվանում, մի տեղ ընկնում մեռնում են։

Posted in հայոց լեզու, Գրականություն

Մուշեղ Գալշոյան

Մուշեղ Գալշոյանը ծնվել է 1933թ. դեկտեմբերի 13-ին, Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։

Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ «Ավանգարդ» թերթում և «Գարուն» ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ «Ձորի Միրոն», որը նրան բերեց հասուն գրողի համարում։

Գալշոյանը լավ պատմող էր, հետպատերազմյան հայ արձակի լավագույն պատմողներից մեկը։ Սուր դիտողականությամբ, չափի նուրբ զգացումով, նա պատմում էր իր հերոսների մասին, առանց պաթոսի, առանց մանրամասն նկարագրությունների, բայց ստեղծում էր գունեղ, տեսանելի կերպարներ։

Հիշատակված պատմվածքները մտնում են «Մարութա սարի ամպերը» շարքի մեջ, որը Գալշոյանի լավագույն գործը եղավ։ Եվ դրանց մեջ լավագույններից մեկը, թերևս լավագույնը, «Դավոն» պատմվածքն է։

Այս պատմվածքում Գալշոյանի խոսքը ճշգրիտ է, բայց հագեցած ներքին քնարականությամբ, հուզականությամբ։ Պատմվածքին յուրահատուկ գրավչություն է տալիս սասունցիների բարբառը, որ Գալշոյանը հրաշալի գիտեր և վարպետորեն վերստեղծում է այս պատմվածքում։

Մուշեղ Գալշոյանը մահացավ 1980 թվականին, Կաթնաղբյուր գյուղում, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։

Posted in Պատմություն

Հայկազուն Երվանդական թագավորության թագավորները

Ք.ա. 7-րդ դարի վերջից 3-րդ դարի վերջ

  1. Պարույր Նահապետ-Ք.ա 612-580-ական թթ
  2. Երվանդ Ա Սակավակյաց-Ք.ա 580-570-ական թթ
  3. Տիգրան Ա Երվանդյան-Ք.ա 370-525-ական թթ
  4. Վահագն-Ք.ա 6-րդ դարի վերջ
  5. Երվանդ Բ Սատրապ-Օրոնտես-Ք.ա 401-թթ
  6. Երվանդ Գ Սատրապ-Օրոնտես-Ք.ա 336-331-թթ
  7. Շեմ-Սամոս Երվանդյան-Ք.ա 260-240-թթ
  8. Արշամ Երվանդյան-Ք.ա 240-220-թթ
  9. Երվանդ Դ-Ք.ա 220-201-թթ

Վանի Թագավորության թագավորները

Ք.ա 9-7-րդ դարեր

1.Սարդուրի Ա-Ք.ա 835-825-թթ

2.Իշպուինի- Ք.ա 825-810-թթ

3. Մենուա-Ք.ա 810-786-թթ

4. Արգիշտի Ա-Ք.ա 786-764-թթ

5. Սարդուրի Բ-Ք.ա 764-735-թթ

6. Ռուսա Ա-Ք.ա 735-710-թթ

7.Արգիշտի Բ-Ք.ա 710-685-թթ

8.Ռուսա Բ-Ք.ա 685-645-թթ

9. Սարդուրի Գ-Ք.ա 643-վերջին Թագավոր

10. Էրմինա և Ռուսա Գ

Արտաշեսյան Թագավորության Թագավորները

Ք.ա 2-րդ դարի սկիզբ 1-ին դարի վերջ

1.Արտաշես Ա-Ք.ա 189-160-թթ

2. Արտավազդ Ա-Ք.ա 160-115-թթ

3. Տիգրան Ա-Ք.ա 115-95-թթ

4. Տիգրան Բ Մեծ-Ք.ա 95-55-թթ

5.Արտավազդ Բ-Ք.ա 55-34-թթ

6. Արտաշես Բ-Ք.ա 30-20-թթ

7. Տիգրան Գ-Ք.ա 20-8-թթ

8.Տիգրան Դ-Ք.ա 8-5-թթ

9. Արտավազդ Գ-Ք.ա 5-2-թթ

10. Տիգրան Դ և Էրմինա -Ք.ա 2-1-թթ

Posted in Պատմություն

ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հնագույն ժամանակներից Կիլիկիայի հիմնական բնակիչներն էին հայերը, ասորիները, հրեաները, հույները: X դ. հայ բնակչությունը այնքան ստվարացավ, որ Տարսոնում հիմնադրվեց հայ եկեղեցու նոր եպիսկոպոսական թեմ: 1080 թ. Լեռնային Կիլիկիայում հաստատված Ռուբեն Ա իշխանին հաջողվեց թոթափել Բյուզանդիայի գերիշխանությունը: Հիմնվեց Ռուբինյան իշխանապետությունը: 1198 թ. Լևոն Բ իշխանապետը օծվեց Հայոց թագավոր: XII – XIII դդ. Կիլիկիայի թագավորությունը միջազգային հեղինակություն վայելող երկիր էր: Նրա հետ հաշվի էին նստում անմիջական հարևանները՝ Իկոնիայի սուլթանությունը, Անտիոքի դքսությունը, Եդեսիայի կոմսությունը, ինչպես նաև Բյուզանդիան, Հռոմեական սրբազան կայսրությունը, Վենետիկի ու Ճենովայի հանրապետությունները: 1375 թ. մամլյուքները գրավեցին Կիլիկիայի մայրաքաղաք Սիսը: Շուրջ երեք հարյուրամյակ գոյատևած Կիլիկիայի Հայկական թագավորությունը կորցրեց իր անկախությունը:

Կիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկ - Վիքիպեդիա՝ ազատ  հանրագիտարան

Անվան այլ կիրառումների համար ՝ Կիլիկիա Կիլիկիայի հայկական թագավորություն, հայտնի է նաև որպես Կիլիկյան Հայաստան, Փոքր Հայք կամ ուղղակի Հայաստան, միջնադարյան հայկական անկախ պետություն։ Գտնվելով Մեծ Հայքից դուրս՝ այն զբաղեցնում էր պատմական Կիլիկիա շրջանը։

Կիլիկիայի Հայկական Թագավորություն (Միջին հայերեն՝ Կիլիկիոյ Հայոց Թագաորություն, հայտնի է նաև որպես Կիլիկյան Հայաստան կամ Փոքր Հայք կամ Հայաստան), միջնադարյանհայկական անկախ պետություն՝ ստեղծված սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Կիլիկիա գաղթած հայերի կողմից։ Պետությունը հիմնադրվել է Ռուբինյանների կողմից, ովքեր Բագրատունիների շառավիղ էին։ Ռուբինյանների իշխանությունը թագավորություն հռչակվեց 1198 թ-ին։ Ռուբինյանների տոհմի վերջին ներկայացուցիչը Զապել թագուհին էր, ում մահից հետո՝ 1252 թ-ին, գահն անցնում է Հեթումյաններին։ 1341 թ-ին գահն անցնում է Լուսինյաններին։ Կիլիկյան Հայաստանը դադարում է գոյություն ունենալուց 1375 թ-ին. դրանից հետո գահին հավակնում էին Կիպրոսի Լուսինյանները։ 1485 թ-ին, երբ Շառլոթ Կիպրացին ամուսնացավ Սավոյան հարստության ներկայացուցչի հետ, Կիլիկյան Հայաստանի թագավոր տիտղոսն անցավ Սավոյան հարստության ներկայացուցիչներին։ Տիտղոսը մնաց գործածության մեջ մինչև 1861 թ.։

Իշխաններ

ԱնունԿյանքի
ժամանակաշրջան
Գահակալման
սկիզբ
Գահակալման
ավարտ
ՀարստությունԾանոթագրություններ
Ռուբեն Ա1025-109510801095Ռուբինյաններ
Կոստանդին Աանհայտ-110010951100Ռուբինյաններ
Թորոս Աանհայտ-112911001129Ռուբինյաններ
Լևոն Աանհայտ-113911291137Ռուբինյաններ
Թորոս Բանհայտ-116911451169Ռուբինյաններ
Ռուբեն Բանհայտ-116911691169Ռուբինյաններ
Մլեհանհայտ-117511691175Ռուբինյաններ
Ռուբեն Գ1145-118711751187Ռուբինյաններ
Լևոն Բ1150-121911871198ՌուբինյաններԹագադրվում է որպես
Կիլիկիայի Հայոց Արքա

Թագավորներ և թագուհիներ

ԱնունԿյանքի
ժամանակաշրջան
Գահակալման
սկիզբ
Գահակալման
ավարտ
ՀարստությունԾանոթագրություններՊատկեր
Լևոն Բ1150-121911871219ՌուբինյաններԱռաջին թագավոր
Զաբել1215-125212221252ՌուբինյաններԹագուհի և գահակից
Հեթում Ա1213-127012261270ՀեթումյաններԹագավոր և գահակից
Լևոն Գ1236-128912701289ՀեթումյաններԱռաջին թագավոր
Հեթում Բանհայտ-130712891294ՀեթումյաններՀրաժարվել է գահից ի
օգուտ Թորոսի
Թորոս Գ1271-129812931298ՀեթումյաններԿառավարեց Հեթում Բ-ի
հետ համատեղ
Հեթում Բանհայտ-130712951296ՀեթումյաններԹորոս Գ-ի գահակից
Սմբատ1276-131112961298ՀեթումյաններՈւզուրպատոր
Կոստանդին Բանհայտ12981299Հեթումյաններ
Հեթում Բանհայտ-130712991303ՀեթումյաններԼևոն Գ-ի խնամակալ
Լևոն Դանհայտ-130713031307Հեթումյաններ
Օշին Աանհայտ-132013071320Հեթումյաններ
Լևոն Ե13201341Հեթումյաններ
Կոստանդին Գանհայտ-134513431345ՀեթումյաններԸնտրվել է ազնվականության կողմից
Կոստանդին Դ13441362Հեթումյաններ
Կոստանդին Եանհայտ-137313621373Հեթումյաններ
Լևոն Զ1340-139913741375Լուսինյաններ

Հավակնորդներ

ԱնունԿյանքի
ժամանակաշրջան
Գահակալման
սկիզբ
Գահակալման
ավարտ
Հարստություն
Լևոն Զ1340-139913751399Լուսինյաններ
Ջեյմս Ա Կիպրացի13961398Լուսինյաններ
Յանուս Կիպրացի13981432Լուսինյաններ
Ջոհն Բ Կիպրացի14321458Լուսինյաններ
Շառլոթ Կիպրացի14581467Լուսինյաններ

Կիլիկիայի հայկական պետության մեծ իշխանների գահացանկը

Ռուբեն Ա (1080–95 թթ. ), Կոստանդին Ա (1095–1100 թթ.), Թորոս Ա (1100–29 թթ.), Լևոն Ա (1129–37 թթ.), Թորոս Բ (1145–69 թթ.), Ռուբեն Բ (1169 թ.), Մլեհ (1169–75 թթ.), Ռուբեն Գ (1175–87 թթ.), Լևոն Բ (1187–98 թթ.)

Թագավորների գահացանկը

Լևոն Բ (1198–1219 թթ.), Զաբել (1219–22 թթ.), Ֆիլիպ (1222–25 թթ.), Հեթում Ա (1226–69 թթ.), Լևոն Գ (1269–89 թթ.), Հեթում Բ (1289–96, 1299–1301 թթ.), Սմբատ (1296–98 թթ.), Կոստանդին Բ (1298–99 թթ.), Լևոն Դ (1301–08 թթ.), Օշին Ա (1308–20 թթ.), Լևոն Ե (1320–42 թթ.), Գվիդոն կամ Կոստանդին (1343–44 թթ.), Կոստանդին Դ (1345–63), Կոստանդին Ե (1365–73 թթ.), Լևոն Զ  (1374–75 թթ.)

Posted in Մաթեմատիկա

Վարժություններ

1.Նշված թվերից որն է բաժանվում 6-ի

1-28784 40452/6=6742

2-19679

3-25018

4-40452

2.Նշված թվերից ընտրել այն, որն ունի ավելի շատ բաժանարար

1-30

2-24

3-20

4-36

3.Նշված թվերից ընտրել այն, որը 2 պարզ թվերի արտադրյալ է

1-102

2-106

3-135

4-117

4.Որ թիվը 25-ի բաժանելիս քանորդում կստացվի 8 իսկ մնացորդում 15

25*8+15=215

1-150

2-200

3-210

4-215

5.Գտնել 15,70 և 90 ամենափոքր ընդհանուր բազմապատիկը

1-783

2-180

3-630

4-720

6.Նշված թվերից որը ամբողջ թվի քառակուսի չէ

1-361

2-625

3-15642

4-1024

7.Քանի քառակուսի մետր է 1 հեկտարը

1-100

2-1000

3-10000

4-1000000

Posted in Մաթեմատիկա

Վարժություններ

  1. Մտապահված թվից հանեցին 6, այնուհետև ստացված թիվը բազմապատկեցին 8-ով: Արդյունքում ստացան 72: Ինչ թիվ էր մտապահված:

1-16 72/8+6=15

2-15

3-12

4-10

2. Նշված թվերից որն է 9-ի բազմապատիկ

1-19378 2+9+6+1=18/2=9

2-29610

3-36814

4-45007

3.Ստորև նշվածներից որն է փոխադարձպարզ թվի զույգ

1-2*3*11 և 3*5*13

2-2*5*4* և 2*3*7*3

3-29 և 180

4-35 և 165

4.Գտնել 168 և 128 թվերի ամենամոծ ընդհանուր բաժանարարը

1-14

2-12

3-64

4-8

5.Քանի պարզ թիվ կա [10;30] միջակայքում

1-6 [10;30]=11,13,17,19,23,29

2-7

3-8

4-9

6.Գտնել բաժանելին, եթե բաժանարարը 11-է, քանորդը-7, իսկ մնացարդը-4

7*11+4=81

1-77

2-80

3-81

4-90

Posted in Մաթեմատիկա

Ֆունկցիայի գրաֆիկը

Պատկանու՞մ է արդյոք հարթության տրված կետը y=√(2x-5) ֆունկցիայի գրաֆիկին.
(0, √5) ոչ
(3, 1) այո
(4, 1,7) ոչ
(5, √5) այո

Գտնել f ֆունկցիայի գրաֆիկի և կոորդինատային առանցքների հատման կետերի կոորդինատները, եթե՝
y=5x-9 (0, -9) (1,8, 0)
y=15-3x (0,15) (5,16)
y=3x²-2x-8 (0, -8) (-4/3, 0) (2,0)
y=x²-121 (11, 0) (-11, 0) (0, -121)

Խնդիրներ

1. Քառանիշ թվի առաջին թվանշանը 7 է: Եթե այդ թվանշանը տեղափոխենք վերջին տեղը, թիվը կփոքրանա 864-ով: Գտնել սկզբնական թիվը:
7681

2. Հնգանիշ թվի առաջին թվանշանը 1 է։ Եթե այդ թվանշանը տեղափոխենք վերջին տեղը, թիվը կմեծանա 2187֊ով։ Գտնել սկզբնական թիվը։
11354

3. Երեք թվեր, որոնց գումարը 12 է, կազմում են թվաբանական պրոգրեսիա: Եթե երրորդ թիվը փոխարինենք 8-ով, ապա կստացվի երկրաչափական պրոգրեսիա: Գտնել այդ թվերը:
2, 4, 6

Posted in Մաթեմատիկա

Վարժություններ

1.Թվի որ մասն է նրա 80%-ը

1-0,25 80%=80/100=0,8

2-0,6

3-0,75

4-0,8

2.Գտնել 12 փոքր պարզ թվերի քանակը

1-5 1,3,5,7,11,13

2-6

3-7

4-8

3.Գտնել 18-ի զույգ բնական բաժանորդների քանակը

1-3 2,6,18

2-4

3-5

4-6

4.Գտնել x2<26 անհավասարման բավարարող ամբողջ թվերի քանակը

1-5

2-6

3-10

4-11

5.Լուծել x-1/2 >=0անհավասարումը

x-1=0

x>=1 [1;+&)

1-[1;+&)

2-(-&;-1]

3-[-1;+&]

4-(-1;+&)

Posted in հայոց լեզու

Առաջադրանք, ուղղագրություն

Ուղղագրական բառարանի օգնությամբ կետերի փոխարեն լրացրեք ջ, ճ կամ չ

ա) ալոճ, ակնակապիճ, աղճատել, աղջամուղջ, աճպարար, գեղջկական, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի, անտերունչ, անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղջիկ, փախչել, փարչ, քրքիջ:

բ)  աչք, առաջին, առողջություն, առնչություն, բաղարջ, բաճկոն, գաղթօջախ, գաղճ, գաճաճ, գեղջուկ, թռչուն, թռչել, թրջել, թրջոց, հորջորջել, մեջտեղ, միջակ, միջօրե, ողջույն, վերջին, մխրճվել, մռնչյուն, մրջյուն, շիճուկ, ողջագուրվել, անընդմեջ, պճնանք, պչրանք, քուրջ:

գ) առաջնորդ, գոճի, դաջել, եղջերու, երկարաճիտ, զեղչել, զիջել, զղջալ, Էջմիածին, ընչացք, ընչաքաղց, թարթիչ, ի հեճուկս, իջնել, լայնալիճ, լաջվարդ, կտրիչ, կտրճ, հառաչանք,  առնչվել, միջամտել, միջավայր, միջօրե, նախճիր, տարեվերջ, ուռճանալ, ուռչել, խոճկոր:

դ) առջև, արջաորս,  ամբողջ, առաջնորդ, առէջ, բարեհաճ, դարչնագույն, խառնիճաղանջ, խոճկոր, խրճիթ, ծխամորճ, կառչել, կարիճ, կճղակ, կճմթել, կնճիթ, կոճկել, կորչել, կռճիկ, հարճ, ճանճ, ճղճիմ, մահճակալ, մաճկալ, մարջան, մեջբերում, մեջք, մինչև, միջև, միջադեպ, նկարչական, շեղջ, սոճի, Սոչի, վայրէջք, վերջաբան:

 Ուղղագրական բառարանի օգնությամբ կետերի փոխարեն լրացրեք Մ կամ Ն:

Ռմբակոծել, բմբուլ, անբախտ, ամբողջովին, ամբասիր, ամբարտավան, ամբոխ, ամպագոռգոռ, ամբողջ, ամփոփել, ինքնամփոփ, համբույր, ճամփա, ըմպանակ, անբավ, ամբար, անբիծ, ըմբոստ, ըմբռնել, բանբեր, անբարբառ, ըմբոշխնել, Մանվել, Սամվել, անփույթ, անբարյացակամ, ճամփորդ, անբերրի, ճամբար,  բամբասել, բանսարկու, ճամպրուկ, անպաճույճ, շամփուր, սինֆոնիա, ամպրոպ, անպատճառ, բանվոր, ամպշող, անպայման, ամբարիշտ, ամբարտավան, թմբուկ:

Posted in english

Homework

What I’m looking forward to most this year is …

Write an essay to convince your teacher to assign less homework. In this I cannot argue, since I myself have a positive attitude to homework, although I am not a lot lazy. In my opinion, you need to ask and do your homework, because if you do not complete your homework then you will not consolidate your knowledge, and as it entered one ear, it will leave the other. And you will not be able to memorize and concentrate during the lesson. As for the quantity, I think I again agree with the teachers, because they don’t ask too much to complain. This year, students get to vote on where to go for a class trip. Write an essay convincing your fellow students to vote for the place you’d like to go. Should classes that students may not use or that don’t interest them (such as physical education or foreign language) be required? I would go to the «Byurakan» Observatory, it would be interesting to visit the National Assembly of Armenia or an open lesson dedicated to etiquette that our people and society need so much. You want to spend time with a new student at school, but your best friend. Convince your friend of the importance of including the newcomer. You cannot limit another person, everyone has the right to communicate with whoever he wants and with whom his soul is calm. New acquaintances, communication with people only makes you beautiful, you become better, taller. And since I study psychology, jealousy is self-doubt. Who is a friend, this person whom you have chosen as an interlocutor, as a loved one, this is your choice, and if you are not sure of your choice, then you are not sure of yourself. Is it really better to have loved and lost than never to have loved at all? I think it’s better to love and lose than torture yourself and think every day «If I had done this, it would have happened differently.» It is better not to regret what has not been done, it is better to do and regret what has been done. And it is just as better to live your life with emotions than as a vegetable. Your best friend asks your opinion about something, but you know that a truthful answer will hurt her feelings. What do you do? Better a bitter truth than a sweet lie.

Posted in Գրականություն

Պետրոս Դուրյան «Լճակ» արևելահայերեն

Լճակ, ինչու՞ են ապշած
Ու չեն խայտում քո ալիքները,
Միթե՞ հայելուդ մեջ կարոտով
Մի գեղեցկուհի նայեց:

Եվ կամ միթե զմայլվում են
Ալիքներդ երկնքի կապույտից,
Եվ այն ամպերով լուսափթիթ,
Որ նման են փրփուրիդ:

Մելամաղձոտ իմ լճակ,
Քեզ հետ լինեմ մտերիմ,
Սիրեմ ես էլ քեզ նման,
Գրավվել, լռել ու խոկալ:

Որքան դու ունես ալիքներ
Ճակատս այնքան ունի խոկեր,
Որքան դու ունես փրփուրներ՝
Սիրտս այնքան ունի բյուր խոցեր:

Եվ եթե գոգիդ վրա թափվեն
Աստղային երկնքի բույլերը,
Չես կարող դու նմանվել,
Հոգուս, որ անհուն բոց է:

Այնտեղ աստղերը չեն մեռնի,
Այնտեղ ծաղիկները չեն թառամի,
Այնտեղ ամպերը չեն թրջի,
Երբ խաղաղ եք դու և օդը,

Լճակ, դու ես թագուհիս,
Եթե անգամ քամուց կնճռոտվես,
Դարձյալ խորքդ խռով ես պահում
Ինձ պահում ես դողդողալով:

Շատերն ինձ մերժեցին,
Ասին քնար ունեմ.
Մեկը՝ դողդոջ է, գույն չունի,
Մյուսնել ասաց՝ մեռնում է:

Ոչ ոք չասաց՝ Հեյ տղա,
Արդյոք ինչու՞ ես մարում,
Երբ դեռ երիտասարդ ես,
Քեզ սիրեմ, չմեռնես:

Ոչ ոք չասաց՝ այս տղայի
Պատռենք սիրտը տրտում,
Նայեք ինչեր գրված կան
-Այնտեղ հրդեհ կա, ոչ թե մատյան:

Այնտեղ կա մոխիր… հիշատակ…
Ալիքներդ թող հույզին, լճակ,
Ու քո կարոտած խորքի մեջ
Մի հուսահատ նայեց…