Blog Feed

Posted in Գրականություն

Թարգմանչաց տոն

Թարգմանչացտոնը ազգային-եկեղեցական տոներից է:

1979 թվականից սկսած, երեք տարին մեկ անգամ, հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է թարգմանական արվեստի տոնը, որը նվիրված է Մ. Մաշտոցին: Տոնը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Առաջինը կոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ», երկրորդը կոչվում է «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և նրանց սուրբ աշակերտների:

Խորենացին վկայում է, որ Աստված ոչ թե տեսիլքի տեսքով է Մաշտոցին ցույց տվել տռերը, այլ արթուն աչքով: Մեսրոպն առաջին անգամ թարգմանում է Ս. Գրքի հետևյալ տողը. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որը վերցրել էր Սողոմոնի «Առակաց» գրքից: Ահա սա էր, որ եղավ առաջին հայատառ նախադասությունը:

 Ս. Սահակի և Ս. Մեսրոպի ջանքերով Հայաստանում սկսվում են բացվել դպրոցներ, ուր ուսուցանվում են հայ գրերը:  Նրանց աշակերտները ասորերենից և հունարենից թարգմանեցին Աստվածաշունչը, իսկ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը այն խմբագրեցին: Աստվածաշնչի թարգմանությունը այնքան կատարյալ էր, որ մինչ այսօր համարվում է«Թարգմանությունների թագուհի»: Թարգմանչական գործը շարունակվել է նաև միջնադարում, թարգմանություններ են կատարվել վրացերենից, պարսկերենից, հին ֆրանսերենից, թուրքերենից, ռուսերենից, անգլերենից, իտալերենից, լեհերենից և իսպաներենից։

Թարգմանիչներն ունեն նաև իրենց նվիրված միջազգային տոն, որը նշվում է սեպտեմբերի 30-ին։  Այդ օրը թարգմանչական միություններ միջոցառումներ են կազմակերպում, շնորհավորելով միմյանց:

Posted in Պատմություն

Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը(պատմություն)

Մեր ժողովրդի համար այդ օրհասական պահին հայ գործիչները հուժկու շարժում սկսեցին՝ ապահովելու հայության մշակութային անկախությունը: Ստեղծվեց ազգապահպանության մի նոր ու հզոր զենք՝ ի դեմս հայոց գրերի: Դրանք հայ ժողովրդին հարատևություն ու կենսունակություն պարգևեցին հետագա փորձություններով լի դարերի ընթացքում: Հայ ժողովրդի հանճարեղ զավակ Մեսրոպ Մաշտոցի ձեռքով ստեղծվեցին հայոց գրերը, որոնցով մինչև օրս գրում ու կարդում ենք մենք:Մինչև Մեսրոպ Մաշտոցը հայերն ստեղծել են հարուստ ու ճոխ բանահյուսություն, բայց արքունի գրագրության մեջ օգտագործել են հունարենը, արամեերենը և պարսկերենը: Անշուշտ, գոյություն են ունեցել նախամեսրոպյան գիր և գրականություն: Սակայն դրանք, կենտրոնացած լինելով մեհյաններում և սահմանափակ կիրառվելով, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու շրջանում հեթանոսական մյուս արժեքների հետ ոչնչացվեցին: Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում 361թ.: Նա երիտասարդ հասակում ստանում է հունական և ասորական փայլուն կրթություն և, գալով Վաղարշապատ, ծառայության է անցնում հայոց արքունիքի դպրատանը: Նախկին զինվորը դառնում է իր ժամանակի ամենաուսյալ մարդը՝ ինքնակրթությամբ հարստացնելով իր գիտելիքները: Նա հոգևորական է ձեռնադրվում և իր աշակերտների հետ գնում քարոզելու Գողթան գավառում (Նախճավան գավառի հարևանությամբ): Շուտով նա համոզվում է, որ, չնայած շուրջ 80-ամյա պաշտոնական կրոն լինելուն, քրիստոնեությունն անհասկանալի է ժողովրդական զանգվածներին, որոնց շրջանում շարունակում էր ուժեղ դիրքեր պահպանել հեթանոսությունը: Բանավոր խոսքը բավարար չէր, անհրաժեշտ էր հայերեն թարգմանել «Աստվածաշունչ»-ը և քրիստոնեական գրականությունը, դրանով իսկ քրիստոնեությունը հասու դարձնելով ամբողջ ժողովրդին: Իսկ դա հնարավոր էր միայն հայոց գրերի ստեղծման դեպքում: Հայոց այբուբենի ստեղծումը, բացի քրիստոնեական դավանանքը քարոզելուց, անհրաժեշտ էր հայոց բազմադարյան բանահյուսության գոհարները, ժողովրդական վեպերն ու երգերը և այլ ստեղծագործություններ գրի առնելու համար: Քաջ գիտակցելով, որ այդ մեծ գործն իրականացնելու համար անհրաժեշտ է հայոց կաթողիկոսի և թագավորի աջակցությունը, Մաշտոցը, առժամանակ թողնելով քարոզչությունը, վերադառնում է Վաղարշապատ: Այստեղ նա համոզվում է, որ կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում է հայոց գրեր ստեղծելու մասին: Վռամշապուհ արքայի օգնությամբ նրանք բերել են տալիս այսպես կոչված Դանիելյան հայկական գրերը և շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405թ. ստեղծում հայոց գրերը: Այբուբենի 36 տառերը լիովին արտահայտում էին հայերենի հնչյունական համակարգը: Այբուբենն այնքան կատարյալ էր ստեղծված, որ գործնականում առանց փոփոխության օգտագործվում է մինչև այսօր: Դեռևս Ասորիքում Մաշտոցն ու նրա աշակերտները սկսում են թարգմանել «Աստվածաշնչի» որոշ հատվածներ և վերադառնում հայրենիք: Վաղարշապատում Մեսրոպ Մաշտոցին և նրա աշակերտներին ցույց տրվեց փայլուն ընդունելություն: Հայոց մեծ լուսավորչին դիմավորելու համար նրան ընդառաջ գնաց Վռամշապուհ թագավորը՝ հայոց ավագանու և ժողովրդի բազմության ուղեկցությամբ: Հանդիպումը տեղի ունեցավ Ռահ (Երասխ) գետի ափին: Մանուկներին սկսեցին սովորեցնել նորաստեղծ այբուբենով: Եվ եթե մինչ այդ ուսուցումը Հայաստանում գլխավորաբար հունարեն և ասորերեն լեզուներով էր, ապա Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը հիմք դրեցին հայոց ազգային դպրոցին: Հայոց դպրոցներ բացվեցին նաև Բյուզանդիայի իշխանության տակ գտնվող հայկական երկրամասերում: Հայոց առաջին դպրոցներից մեկը Հայոց Արևելից կողմերում բացվեց Ամարասի վանքում: Մեսրոպ Մաշտոցը մեծ գործունեություն ծավալեց նաև վրաց և աղվանից գրերը ստեղծելու ասպարեզում: Ուղևորվելով Վիրք և Աղվանք, նա, տեղի գիտունների հետ համագործակցելով, ստեղծում է վրաց գրերը և գրեր գարգարացիների լեզվի համար, որոնք սովորաբար կոչում էին աղվանական: Մեսրոպ Մաշտոցը մեծ հայրենասեր էր, իսկ նրա կյանքն իսկական սխրագործություն: Երկարատև բեղուն գործունեությունից հետո նա մահացավ 440թ. և թաղվեց Ամատունիների տոհմական կալվածք Օշական գյուղում: Նրա գերեզմանի վրա սկզբում մատուռ, այնուհետև եկեղեցի կառուցվեց, որոնք դարձան ժողովրդի ուխտատեղիներ: Դրանից մի փոքր առաջ իր մահկանացուն էր կնքել նրա հովանավոր ու գործի օգնական կաթողիկոս Սահակ Պարթևը: 

Картинки по запросу մաշտոցյան գրեր
Картинки по запросу մաշտոցյան գրեր
Картинки по запросу մաշտոցյան գրեր
Posted in Պատմություն

Շումերի(պատմություն)

Շումերը նաև Շումերիա, միջագետքի հարավային մասում գտնվող հնագույն քաղաքակրթության անվանումն է։ Շումերական քաղաքակրթության տարածքը համապատասխանում է ներկայիս հարավարևելյան Իրաքին, այնտեղ ուր Եփրատ ու Տիգրիս գետերը լցվում են Պարսկական ծոց։ Շումերի բնակիչները կոչվում էին շումերներ կամ շումերացիներ։ Իրենք շումերներն իրենց երկիրը կոչում էին կի-էն-գիր «քաղաքակիրթ տիրակալների երկիր»։ Շումերը կազմված էր մի շարք քաղաք-պետություններից, որոնցից էին Ուրը, Ուրուկը, Քիշը, Լագաշը, Նիպպուրը, Մարին, Սիպպարը և այլն։ Յուրաքանչյուր քաղաք-պետություն կառավարվում էր տիրակալի՝ թագավորի կողմից, ով կոչվում էր լուգալ (շում. մեծ մարդ)։ Հաճախակի քաղաք-պետությունների միջև տեղի էին ունենում պատերազմներ, ժամանակ առ ժամանակ հայտնվում էին տիրակալներ, ովքեր որևէ քաղաքի իշխանության ներքո միավորում էին ողջ Շումերը կամ նրա մի մասը։ Շումերը առևտրային հարաբերություններ էր հաստատել իր հյուսիսի հարևան Արատտա պետության հետ։ Արատտայից Շումեր էին գալիս արհեստավորներ տաճարներ կառուցելու համար :

Картинки по запросу հին եգիպտոս շումեր աքքադ
Posted in Պատմություն

Հին Եգիպտոսի(պատմությունը)

Картинки по запросу հին եգիպտոս
Картинки по запросу հին եգիպտոս

Հին Եգիպտոս, Հին աշխարհի պատմական շրջանի և քաղաքակրթության նշանակալի մշակույթի անվանում։ Գոյություն է ունեցել Աֆրիկայի հյուսիս-արևելքում՝ Նեղոս գետի ստորին հոսանքի երկայնքով։ Նախապատմական Եգիպտոսը 3100 թվականին (ըստ եգիպտական պայմանական ժամանակագրության), որը քաղաքականապես միավորեց Վերին և Ստորին Եգիպտոսները՝ Մենեսի գլխավորությամբ (հաճախ նույնականացվում էր Նարմերի հետ): ժՀին Եգիպտոսի պատմությունը բաժանված է պայմանական ժամանակաշրջաններով. հին թագավորությունը համապատասխանում է Վաղ Բրոնզե դարին, Միջին Թագավորությունը՝ Միջին Բրոնզե դարին և Նոր թագավորությունը՝ Ուշ Բրոնզե դարին:

Картинки по запросу հին եգիպտոս
Posted in Պատմություն

Պատմության փուլաբաժանման քաղաքակրթական մոտեցումը։

Քաղաքակրթական հասկացությունը հայասանում և ամբողջ աշխարհում հայտնվել է 18-րդ դարում։ Քաղաքակրթությունը ցանկացած մշակույթի որոշակի զարգացման փուլն է։ Հիմնական հատկանիշը եղել է արդյունաբերության ու տեխնիկայի զարգացումը , արվեստի ու գրականության աստիճանական անկումը։ Քաղաքակրթությունները սերտորեն կապված են այլ սոցիալական-քաղաքատնտեսական հատկանիշների հետ, ներառյալ կենտրոնացումը, մարդկանց կենցաղը, աշխատանքի մասնագիտացումը, առաջընթացը, շահագործման , հարկման համակարգը և հասարակության կախվածությունը գյուղատնտեսությունից։

Картинки по запросу Պատմության փուլաբաժանման քաղաքակրթական մոտեցումը

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՒ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Posted in Նախագծային աշխատանք

Հետաքրքիր փաստեր պարերի մասին


Մի շարք մասնագետներ կարծում են, որ պարի միջոցով հզոր ֆիզիոլոգիական ազդանշան է փոխանցվում զույգերի միջև։ Սակայն շատ խորեոգրաֆներ համաձայն չեն այս մոտեցման հետ։ Նրանք կարծում են, որ մարմնի շարժման տակ թաքնված է հոգու իրական շարժումը։

  1. Կա այսպիսի մի արտահայտություն․ այն մարդը, ով կյանքի մեջ մեկ անգամ բաչատա չի պարել, նա պատկերացում չունի պարերի մասին։ Այս պարատեսակի առանձնահատկություններից մեկը պարող զույգի մարմինների հպումն է միմյանց։ Այստեղ շրջադարձներ չկան, սակայն պարը լեցուն է կողային շարժումներով և կնոջը մի կողմից մյուս կողմ տեղափոխելով։ Ասում են, որ ով հասկացել է այս պարի էությունը, այլևս անկարող է չսիրել այն։
  2. Սալսան իրենից ենթադրում է տղամարդու մշտական իմպրովիզացիա։ Կինը միայն պետք է հետևի նրան։ Ավանդույթի համաձայն՝ սալսան ստեղծվել է Կուբայում հեղափոխությունից հետո, և այն հիմնականում պարել են ընդհատակյա խաղատներում։
  3. Հիփ-հոփի հայրենիքը համարվում է Հարավային Բրոնկսը։ Այն ստեղծվել է 1980 թվականին։ Գոյություն ունի այս պարի մի քանի ուղղություն, որոնց օգնությամբ էլ կարելի է արտահայտել ցանկացած զգացմունք։
  4. Տանգոն ստեղծվել է արգենտինական Բուենոս Այրեսում և հայտնի է դարձել հենց նրա բնակիչների շնորհիվ։ «Տանգո» թարգմանաբար նշանակում է «շարժումներ դհոլի ռիթմի տակ»։ Սկզբում այս պարի օգնությամբ տղաները փորձում էին հարգանք և դիրք վաստակել։
  5. Ռեգետոնի հայրենիքը համարվում են Պանաման և Պուերտո-Ռիկոն։ Պարողներն ամուր ֆիզիկական տվյալներ պիտի ունենան։
Image result for pari masin

Լատինո

Լատինոն ամերիկյան պարի տեսակ առանց տարիքային սահմանափակման։Պարապում են զույգերով, անհատական ինչպես նաև խմբակային։

Image result for dance latino

Զույգերով։

Image result for dance latino

Անհատական։

Image result for dance latino

Խմբակային։

Քոչարի

Քոչարի, Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարն է։ 2017 թվականի դեկտեմբերի 6-ին ընդրգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։

Քոչ արմատը ըստ երևույթին կապ ունի չամորձատված՝ չկրտած ոչխարի-խոյի գոչ, ղոչ և խոչ անվանումների հետ։ Ղոչ գոյական անունից առաջանում է ղոչաղ ածականը՝ համարձակ, խիզախ, քաջ։ Խոյի անվանն են վերաբերվում նաև խոյին որպես տոտեմի պաշտամունքի երկրպագության հետ կապված հետևյալ տերմինները.

Խոյակ – սյունագլուխը սյան վրա։ Այդպիսի սյունագլուխը ուներ ոլորուն եղջյուրով (պոզով) խոյի գլխի ձև։ Ավելի ուշ խոյակում՝ սյունագլխում թողվեց միայն աստիճանաբար ոճավորված ոլորուն ձև ստացած եղջյուրները։

Տոտեմական սյունագլուխ – խոյակի պատկերացումից առաջացել է խոյակապ ածականը – խոյով կապված (խոյի կողմից կապված), վերածված հոյակապ շքեղ, պերճ, հրաշալի, (ինչպես ուժով՝ հզորությունով սրբազան, նաև նախնի – խոյի հզորությանը պատկանող)։ Ամենայն հավանականությամբ Հոյ – Հայ, հայ ժողովրդի հիմնադիր՝ նախահայր, առասպելական առաջնորդներից մեկի անունը, կապված է տոտեմ Խոյի կենդանական պատկերի անվան հետ, ճիշտ այնպես, ինչպես նրա հոր Բազուկի անվան հիմքում ընկած բուսական պատկերը(կերպարը) կապված է տոտեմ ճյուղի- Բազուկի հետ։ Հոյ անունը դրա հետ նշանակում է տիրակալ, գլխավոր ղեկավար, ինչը որ համընկնում է հոտում Խոյ տոտեմի դերի հետ որպես առաջնորդ, որպես պարագլուխ։

Խոյ – հոյ (խոյ) – ամրոցների պատերը ծակելու համար (խոյահարել), յուրատեսակ “պոզահարող խոյ”։

Խոյ – խոյի համաստեղություն։

Խոյ – քաղաք։

Չամորձատված ոչխարը, խոյը – ղոչ, ինչպես և չամորձատված այծը – մաղ, քոշ, քաղ, նոխազ, իրենց հոտերի առաջնորդներն ու պարագլուխներն են։ Այծի մաղ անունից առաջանում է մաղել բայը, համապատասխան շորորալ բային – ազդրերով և դմակով ճոճել։

Անասնապահական կենցաղի տոները չէին կարող օտար լինել հայերի նախնիներին, որոնց մոտ անասունների բուծումը վաղուց տնտեսական – արտադրական նշանակալի դեր էր խաղում։ Այդ նախնիների ոչ բավականաչափ ուսումնասիրված լեզուներում այդ տոնակատարությունների (տոների) հին անվանումները դեռևս բացահայտված չեն։ Իսկ հայերի մոտ հնում գոյություն ունեին հետևյալ տերմինները.

ա) քաղենվագ (քաղ – այծ, նվագ ի սկզբանե նշանակում է երգել, և ապա հետո նվագ երաժշտական գործիքների վրա), ինչը նշանակում է այծի երգ (հունարեն տրագեդիա – տրագ – այծ) – ողբերգություն իր առաջնային իմաստով։ Պարերը կատարվել են հայկական ու փոքրասիական աստվածներª Սպանդարամետի ու Սարագիոսի, հունական աստվածª Դիոնիսի պատվին։ Բերքատվություն գինեգործություն խորհրդանշող Դիոնիսի տոնակատարությունում զոհաբերում էին այծին՝ խաղողը ավերողին, ընդ որում երգչախումբը խորանի շուրջ երգում էր իրենց երգերը՝ տրագեդիա – ողբերգությունները։

բ) Նոխազերգություն (նոխազ – այծ, երգ) – ինչը նույնպես նշանակում էր այծի երգեցողություն – տրագեդիա իր սկզբնական իմաստով, և ոչ թատերական, գրական;

Այս ամենը իհարկե կապ ունի տոտեմիզմի հետ, ինչի վերապրուքները պահպանվել են որոշ հայկական բառերում։

Թեկուզև պարողները չեն այլևս հիշում իրենց ամենասիրելի պարատեսակներից մեկի նախկին “Խոյ – այծային” բովանդակության մասին, ինչպիսին որ Քոչարին է։ Ժամանակն ու հետագա շերտավորումը չկարողացան ամբողջովին համահարթել նրա նախասկզբնական (վաղնջական) ձևը։

Քոչարի պարատեսակի ճիշտ ձևի մեջ հստակ պահպանվել՝ կոնսերվացվել են հնագույն շարժումների շարժական արմատները, երբեմնի վարքագիծը, ցատկոտումն ու թռչկոտումը, մարտը, խոյերի ու այծերի, պոզահարման, այծամարդու շարժումները, ինչպես մինչ այժմ պահպանվել է հայոց լեզվի հնագույն արմատները։ Շարժումների նմանակումը առավել վառ արտահայտված է առաջ սրընթաց հարձակողական շարժումների և ծանրության հենարանի տեղաշարժերի մեջ, ասես կտրուկ թափ առնելու և ծնկները կտրուկ շտկելու, իրանը առաջ թեքելով, ասես ախոյանին(ոսոխին) պոզահարելու համար։

Image result for քոչարի

Բերդ

Image result for բերդ պար

Բերդը, հայկական պար, որի արմատները հին հայկական Վասպուրական քաղաքից են։ Ինքը պարը հայ հին ազգային «Գմբեթախաղ» խաղից է։

Պարի ժամանակ պարողները հագնում են միայն հայկական ազգային հագուստ (տարազ)։ Պարի ամենակարևոր իմաստը ընթացքում բերդ կառուցելն է, որը իրենից ներկայացնում է «երկու հարկանի» պատ, որի համար պարողները կանգնում են մեկը մյուսի ուսերին։ Բերդը աշխարհում միակ պարն է, որն ունի այդպիսի հատկություն։ Բերդը տղամարդիկ կատարել են ճակատամարտերի ընթացքում։ Այս պարով հայ զինվորները նշում էին Բեռլինի գրավումը Կարմիր Բանակի կազմում։

Հայկական ազգային հագուստ (տարազ)

Հայկական տարազ, հայկական ազգային հագուստ։ Հայկական տարազի մեջ գերակշռում են Երկրի չորս տարրերի` հող, ջուր, օդ և կրակ, գույները, որոնք 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը։ Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն։ Տարազների կատարման եղանակների ինչ-որ մի մասը մինչև մեր օրն է պահպանվել և կիրառական արվեստում շատ ակտիվ օգտագործվում է, բայց կան տեխնիկաներ, որոնք մենք կորցրել ենք։ Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով։ Հայկական ասեղնագործության հայտնի կենտրոնները՝ Վան-Վասպուրականը, Կարինը, Շիրակը, Սյունիք-Արցախը, Կիլիկիան, առանձնանում են զարդաձևերի, գունային համադրության և ամբողջ հորինվածքի ռիթմիկ ու ոճական նկարագրով։ Օրինակ՝ Բարձր Հայքի կենտրոն Կարինում կանանց հագուստի համալիրում գործածական էին վերնազգեստի 4 տեսակ, որոնք ունեին միևնույն ձևվածքը, սակայն տարբերվում էին կտորի տեսակով և զարդաձևերով։ Մահուդից կարվածքը կոչվում էր ջուպպա, թավշիցը՝ խրխա, մետաքսիցը՝ ղատիֆա, բրդյա գծավոր կտորիցը՝ փութալի։

Գործվածքների վրա ասեղնակարով ստեղծված բանվածքները և ինքնատիպ զարդանկարները սերտորեն առնչվում են հայկական արվեստի մյուս բնագավառների՝ քանդակագործության, մանրանկարչության, գորգագործության, ոսկերչության հետ։

Image result for Հայկական ազգային հագուստ (տարազ)
Image result for Հայկական ազգային հագուստ (տարազ)
Posted in Անգլերեն

Michelangelo

Image result for michelangelo
Image result for michelangelo

Michelangelo was an Italian sculptor, painter and architect. He was born in the Republic of Florence. A number of Michelangelo’s works of painting, sculpture and architecture rank among the most famous in existence. He sculpted two of his best-known works, the Pietà and David, before the age of thirty. 

A lot is known about Michelangelo’s life because he left many letters, poems and journals. Michelangelo was the first Western artist whose biography was published while he was alive. In fact, two biographies were published during his lifetime.  His biographer, Giorgio Vasari, said that he was the greatest artist of the Renaissance.

 

In 1546, when Michelangelo was his seventies, he was given one of his most important jobs.  The old St Peter’s Basilica had been partly demolished and a new one designed by Bramante. Michelangelo was made the architect. He immediately improved the plan, had important parts made much stronger, and designed a huge dome, taller than any other dome in the world. He died before it was completed, but he left drawings and models so that the next architect, Giacomo della Porta, could finish what he had started. The dome of St. Peter’s Basilica still stands as one of the greatest monuments of Christianity, and as a symbol of the city of Rome. 

Posted in Հասարակագիտություն

Զրադաշտականություն (կրոն)

Զրադաշտականություն, աշխարհի ամենահին գործող կրոններից մեկը։ Միաստվածային կրոն է (այսինքն՝ արարիչը մեկն է), հիմնված է բարու և չարի հակադրության և վախճանաբանության վրա՝ կանխատեսելով չարի վերջնական ոչնչացում է։ Վերագրվելով իրանախոս մարգարեի՝ Զրադաշտի (կամ՝ Զարաթուշտրա) ուսմունքներին՝ այն մեծարում է իմաստության աստվածությունը՝ Ահուրա Մազդային համարելով գերագույն աստված։ Զրադաշտականության հիմնական հատկանիշները, ինչպիսին մեսիայականությունը, դատավճիռը մահից հետո, դրախտն ու դժոխքը և կամքի ազատությունը կարող են ազդեցություն թողած լինել այլ կրոնական համակագերի վրա, ինչպիսիք են Երկրորդ տաճարի հուդայականությունը, գնոստիցիզմը, քրիստոնեությունը, իսլամը և բուդդայականությունը։

Հավանաբար արմատավորված լինելով մ.թ.ա. 2-րդ հազարամյակում՝ զրադաշտականությունը պատմության մեջ նշվում է մ․թ․ա․ 5-րդ դարից սկսած։ Միտրա աստծուն պաշտող մարերի և զրվնդականությունը պաշտող սասանյանների հետնորդերի հետ մեկտեղ, զրադաշտականությունը որպես Պարսկական կայսրության պետական կրոն ավելի քան հազարակյակ՝ մոտ մ․թ․ա․ 600-ից մ․թ․650 թվականներ։ 633–654 թվականներին արաբական արշավանքներից հետո 7-րդ դարից սկսած զրադաշտականությունը վերացվել է, և տարածում է գտել իսլամը։ Վարջին հաշվարկներով ներկայումս զրադաշտականների թիվը կազմում է մոտ 190,000։ Մեծամասնությունն ապրում է Հնդկաստանում և Իրանում, որտեղ նույնպես զրադաշտականների թիվը նվազում է։ Սակայն 2015 թվականին Իրաքյան Քուրդիստանում գրանցվել է ավելի քան 100,000 կրոնափոխություն։ Բացի զրադաշտական համայնքներից քրդերի շրջանում գործում է նաև հին յազդանիզմը։

Զրադաշտականության ամենակարևոր տեքստերն են Ավեստայի ժաղավածուները, որոնք ներառում են Զրադաշտի գրությունները առեղծվածային պոեմներ, որոնք սահմանում են կրոնական պատվիրանները, և Յասնան ՝ սուրբ գրությունները։ Աստծում՝ Զրադաշտի կողմից տրված ամբողջական անվանումը Ահուրա (Արարիչ Տեր) Մազդա (ծայրահեղ իմաստուն) է։ Զրադաշտի կրոնական փիլիսոփայությունը կենտրոնանում է բարոյական պատասխանատվության վրա և չարը որպես այդպիսին չի ստեղծել։ Զրադաշտը քարոզում էր, որ աստված մեկն է, տիեզերքի արտասովոր ստեղծարար և օժանդակ ուժը, և որ մարդիկ իրավունք ունեն ընտրության։ Հետևանքների և ազդեցության պատճառով նրանք պատասխանատու են իրենց ընտրության հետևնքների համար։ Ահուրա Մազդայի մրցակից ուժը կոչվում էր Ահրի-Մայնյու կամ բարկացած ոգի։ Հետզրադաշտական սուրբ գրությունները ներկայացնում են Ահրիմանի գաղափարը, չարքը, որը Ահրի-Մայնյուի անձնավորումն է։

Զրադաշտականության արարիչը՝ Ահուրա Մազդան ամահրասպանդների (սրբազան անմահներ) միջոցով համարվում է աշայի «հայրը», որին հակադրում է դրուգը (կամ դրուհ՝ սուտ և ճշմարտության աղավաղում)։ Ահուրա Մազդան և իր աշխատանքները մարդկությանն հայտնի են վեց ամահրասպանդների  և Յազատներ շնորհիվ, որոնց միջոցով ի վերջո ուղղորդվում է Մազդայի պաշտամունքը։ Ամահրասպանդները հարում են ճշմարտությանը, հակադրում ահրիմանին։

Զրադաշտականությունը չունի խոշոր աստվածաբանական ստորաբաժանումներ, չնայած որ համակարգ էլ չէ․ ժամանակակից դարաշրջանը զգալի ազդեցություն է թողել անհատի և տեղի ժողովրդի համոզմունքների, սովորույթների, արժեքների և բառապաշարի վրա՝ երբեմն միաձուլվելով ավանդույթին, կամ էլ որոշ դեպքերում այն տեղահանելով։ 

Posted in Վրացերեն

Վրացերեն

Բարև-գամարջոբա

Ես եմ-մէ վար

Դու ես-շեն վար

Նա է-իս արիս

Մենք էնք-չվեն վարթ

Դուք էք-թքվեն խար

Նրանք են-իսինի արիան

Ոչ-արա

Հա- խո կի

Այո-դիախ

Ընտանիք-օջախի

Պապա-մամա

Մամա-դեդա

Պապիկ-բաբու(պապա)

Տատիկ-բեբիա

Քույր-դա

Եղբայր-ձմա

Տղա-բիճի

Աղջիկ-գոգո

Հորաքույր-դեդիա

Գամարջոբա մէ Մարիամ վար:

Օթախշի արիս դիդի բիճի,դա պարատա գոգո:

Posted in հայոց լեզու

Հայոց լեզու

250․

1․Խուճապահար թռչունի նման։Մի աղջիկ մոտեցավ հավաքվացներին։

Հավաքվածներին մոտեցավ,խուճապահար թռչունի նման մի աղջիկ։

2․Վեռջալույսի շողերով օծված։Լևոն առասպելական մի նահատակ էր կարծես։

Կարծես Լևոնն առասպելական մի նահատակ,օծված վերջալույսի շողերով։

3․Կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած։Զանգը բոլորին հավագում էր եկեղեցում։

Զանգը կարկաչուն ու հստակ ձայնով,բոլորին հավագում էր եկեղեցում։

251․

Թագավորը բանտ գնաց այն պաճառով,որ նա ցանկանում էր իր անունը անմահացնել և հաճոյանալ մարդկանց։Իսկ բանտարկյալները իրեն շատ վատ ընդունեցին,նրանցից յուրաքանչյուրը ցանկանում էր ազատ արձակվել,այդ իսկ պաճառով թագավորը լսեց իրենցից յուրաքանչյուրին ւ հասկացավ վոր իր անունը ոչոք չի կարող հիշատակել այդ մարդկանցից։Եվ վորոշեց ոչմեկի ազատ չարձակել։Իսկ հետո երբ թագավորը գնում էր,մի մութ խցում նկատեց մի երիտասարդի,եվ հարցրեց թե նա ինչու չի փորձում արդարանալ մյուսների նման,իսկ նա պատասխանեց․

-Ինձ բոլորը հիշում են վատ մարդ,նւյնիսկ անունս չեն ուզում տալ։

Թագաորին նա ասաց որ իր դատաորը գթասիրտ ու արդարամիտ էր,խնայեց նրան ու նրա երիտասարդությունը չարժանացնելով մահապատժի։Տղան տարբերվեց մյուսներից նրանով որ չարդարացավ։Բայց նա խոցտովանեց որ արժանի էր մահապատժի։Թագաորը լսեց իր տխուր պատմությունը,և հրամայեց վերակացուն որ այդ երիտասարդին դուրս քծի,քանզի նա կվարաքի մյուս առողջ ու համեստ գառնուկներին։Այդպես երիտասարդը ազատվեց,իսկ ուրացողները մնացին սահմանված պատիժը կրելու։

Վարժ․252.

1․Կկարգաորվի ամեն ինչ,և ես ուրախ կլինեմ։

Ես ուրախ կլինեմ,երբ կկարգաորվի ամեն ինչ։

2․Դու կարդարացնես մեր հույսերը,քանի որ դու քաջ ես ու անձնվեր։

Դու քաջ ես ու անձնվեր,և կարդարացնես մեր հույսերը։

3․Հարյու հազար կիլոմետրի է հասնում մարդու արյունատար մազանոթների ընդհանու երկարությունը,դա հասարակիծ երկուսուկես անգամ երկար է։

Վարժ․253.

Լռության մեջ շատ բան է թաքնված: Այն խորհրդավոր է, այն լուռ է, մի քիչ էլ՝ տխուր:
Խոսքերն էլ կարող են կարևոր բան փոխանցել, բայց հաճախ այն, ինչ անհասկանալի է մեզ, դառնում է գայթակղիչ: Այն, ինչ անհասկանալի է` կանչում է, ցանկություն է առաջացնում: Լռությունը հազար խոսք արժե, իսկ խոսքը նույնսիկ եթե հազար իմաստ արտահայտի, չի հասնի կանչող լռությանը, գրավիչ լռությանը: Նույնիսկ եթե իմաստալից ես խոսում, երկար խոսքդ ձանձրացնում է, իսկ լռել կարող ես հավերժ: Լռության մեջ կան հայացքներ, շատ հայացքներ, որոնք խոսում են մեր փոխարեն և խոսում են այնքան գեղեցիկ: Իսկ, երբ դու ես խոսում, ստում կամ թեկուզ ճիշտն ես ասում, քո ձայնը խանգարում է քո հայացքի ձայնին, այն փակում է, խլացնում: Հայացքով դու միշտ կգտնես սուտը, լռության սուտը, բայց երբ խոսքը խնագարում է, դու էլ չես կարող տեսնել սուտը, տեսնել մարդու հոգին: Ձեր միջև մի պատ կա, հաստ պատ, որը փակում է ամեն ինչ: Երկար խոսքը գլխապտույտ է առաջացնում, այն քանդում է քո ներսի խաղաղությունը, այն քանդում է քո լռությունը, փչացնում այն: Լռությունը անհասկանալի ու կանչող է, խոսքը միշտ դատարկ է, եթե չկա ապացույց, իսկ գործը` ամեն ինչ է: Երկար խոսելու կարիք չկա, եթե ասածդ կարող ես ապացուցել գործով:

Վարժ. 254

Անիմաստ է հաշվել, թե մարդիկ ինչքան ճանապարհ են կառուցել անիվի գյուտից հետո:

Մտածում էի, հեծանիվի առկայությունը ամեն բան կփոխեր:

Կրկին ջանացի աշխատեցնել հեծանիվս, բայց միևնույնն է չէր քշվում:

Տրոյական պատերազմից քսան տարի անց Ոդիսևսը տուն էր վերադարձել:

Յոթանասուն տարի անցավ, մինչ ամերիկյան փոստային գործակալությունը Ջեկ Լոնդոնի պատվին նամականիշ թողարկեց:

Սառան մեր հարևանուհին էր, ողջ մանկությունս նրա հետ է անցել:

Ծովային կյանքին սովորելուց հետո, դժվար է լինում վերադառնալ ցամաքայինին:

Վարժ․ 255

Ա)Զբոսաշրջիկները շատ են գնում Լոխ Նեսս լիճ: Նրանց անընդհատ հոսքը լճի ափերն աղտոտում է: Աղբահավաք Էռնեստ Էգլուզերն ամեն օր այնտեղից պահածոյատուփեր, շշեր ու թղթեր էր հավաքում: Հերթական պտույտի ժամանակ նա աղբի մեջ, հենց ջրի եզրին, նարնջագույն ծանր առարկա է տեսնում, որը ռեգբիի գնդակ էր հիշեցնում: Էգլուզերը դա գլորելով աղբարկղին է հասցրել ու մեջը գցել:

Երեկոյան, երբ աղբահավաքը լճափ եկավ, աղբարկղում միայն նարնջագույն կճեպն էր, իսկ ինչ-որ հետքեր աղբարկղից դեպի ջուրն էին ձգվում: Հետո նա խոնավ ավազի վրա պարզորոշ տարբերել է եռամատ թաթի ու պոչի հետքեր:

Մինչև նա տեղեկացրեց և կառավարության ներկայացուցիչները եկան, աղբարկղն արդեն դատարկել ու կճեպն աղբի հետ տարել էին:

Ձվի կճեպի թեկուզ մի փոքր կտրրը գիտնականների համար թանկարժեք գյուտ կլիներ: Դա կհաստատեր այն վարկածը, որ Լոխ Նեսսի վիշապը դինոզավրերի ցեղից է սերվել: Չ՞է որ դինոզավրերը ձու էին ածում:

Բ) Զբոսաշրջիկները շատ են գնում Լոխ Նեսս լիճ: Նրանց անընդհատ հոսքը լճի ափերն աղտոտում է: Աղբահավաք Էռնեստ Էգլուզերն ամեն օր այնտեղից պահածոյատուփեր, շշեր ու թղթեր էր հավաքում: Հերթական պտույտի ժամանակ նա աղբի մեջ, հենց ջրի եզրին, իբրև նարնջագույն ծանր առարկա է տեսնում, որը ռեգբիի գնդակ էր հիշեցնում: Էգլուզերը հավատացնում էր, որ դա գլորելով աղբարկղին է հասցրել ու մեջը գցել:

Երեկոյան, երբ աղբահավաքը լճափ եկավ, աղբարկղում միայն նարնջագույն կճեպն էր, իսկ ինչ-որ հետքեր աղբարկղից դեպի ջուրն էին ձգվում: Հետո նա խոնավ ավազի վրա պարզորոշ տարբերել է եռամատ թաթի ու պոչի հետքեր:

Ըստ նրա առասպելի մինչև նա տեղեկացրեց և կառավարության ներկայացուցիչները եկան, աղբարկղն արդեն դատարկել ու կճեպն աղբի հետ տարել էին:

Ձվի կճեպի թեկուզ մի փոքր կտորը գիտնականների համար թանկարժեք գյուտ կլիներ: Դա կհաստատեր այն վարկածը, որ Լոխ Նեսսի վիշապը դինոզավրերի ցեղից է սերվել: Չ՞է որ դինոզավրերը ձու էին ածում

Posted in Նախագծային աշխատանք

«Ավելորդը» պատմվածքի վերլուծությունը

Պատմվածքի հերոսը Հաճի աղան է՝ մի վաճառական, որը շատ է սիրում և արժեքավորում իր ունեցվածքը: Նրա փողոցով անցնելը մի հանդես էր, աղայակա՜ն։ Միշտ հաստ շալը 60-70 տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերանքսիվայր ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը աոջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ քայլում էր։ Եվ այդ ֆեսավոր Հաճին գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմահար տալով, զգույշ աքլորի պես ոտները գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։ 17 աոաջ միայն՝ իր անդրանիկ որդուն թաղելիս՝ Հաճի աղան թույլ տվեց, որ կապույտ մահուդ շալվարի տոտերը ցեխոտվեն, և մեկ էլ այսօր, երբ իմացավ, որ թուրքական զորքը ռուսներին նեղելով հաղթական մոտենում է իրենց փոքրիկ սահմանամերձ քաղաքին:

Հաճի աղայի ընտանիքում ավանդույթ կար, որ հենց որ Հաճի աղան մտնում էր տուն, ընտանիքի կանայք պետք է նրա համար սուրճ պատրաստեին, հանեին նրա կոշիկները…
Երբ Հաճի աղայի քույրը՝ Սրբունը, որը կորցրել էր իր ամուսնուն, հիվանդանում է տիֆով և անդամալույծ է դառնում, Հաճի աղան նրան բերում է իր տուն և նրա համար անկյուն է հատկացնում, որովհետև չի ուզում, որ Սրբունը բեռ դառնա ուրիշների ուսերին և նրանք բողոքեն իրենից: Բայց այդ անում է թերևս ոչ թե իր քրոջ, այլ իր պատվի մասին:
Հաճի աղան երբ իմացավ, որ թուրքերը գալու են քաղաք, առաջին բանը, որ մտածեց, իր տունը, ընտանիքը և հարստությունը փրկելն էր, իսկ եթե դա չհաջողվի, ինքն իրեն փրկելը: Նա իրեն ավելի էր սիրում, քան իր ընտանիքը:
Երբ գալիս է փախչելու պահը, Հաճի աղան չի կարողանում ֆուրգոն և սահնակ վերցնել: Սահնակը անհամեմատ փոքր էր ֆուրգոնից, և նա չի ցանկանում վերցնել իր անդամալույծ քրոջը: Եթե վերցներ, ապա չէր կարող պահել իր ընտանիքը և տարիների աշխատած հարստությունը չէր կարողնա փրկել: Եվ, քանի որ նա ինքնասեր էր ու մտածում էր իր անձի մասին, չէր կարող չվերցնել իր հարստությունները: 
Վերջում Հաճի աղան զղջում է իր արածի համար, փնտրում է քրոջը, բայց չի գտնում: Հաճի աղան ինքն իրեն չի ներում այդ արարքը, հոգեպես շատ տանջվում է, հասկանում, որ ավելորդ մարդ աշխարհում գոյություն չունի: Մահից առաջ «ավելորդի» հիշատակի համար ոսկի է տալիս տերտերին աղքատներին բաժանելու համար:Հեղինակի ասելիքը այն է, որ այս կյանքում ոչ մի ավելորդ մարդ չկա, իսկ եթե նրանք այդպես են կարծում և երբ հետո հասկանում են իրենց սխալը արդեն շատ ուշ է լինում։ Հարստությունը որ կորի ինչ որ կերպ կարող ես հետ բերել իսկ եթե մարդը Այս պարագայում նրա քույրը ավելի կարևոր էր, որովհետև եթե Հաճի աղան կորցներ իր հարստություն նա էլի ինչ-որ կերպ կարող էր հետ իսկ նրա մահացած քրոջը ոչ։