Blog Feed

Posted in Հասարակագիտություն

Ես երջանիկ եմ․

Ես իմ երջանկությունը փնտրում եմ իմ մեջ,եթե ես իմ ներսում լինեմ ուրախ և երջանիկ ինձ շատ քիչ բան կլինի հարկավոր երջանկանալու համար։Ես երջանիկ եմ իմ ընտանիքի հետ,իմ սիրած գործով զբաղվելով,և ինչու ոչ,ես երջանիմ եմ նաև այն ժամանկ երբ շրջապատված եմ լավ մարդկանցով։Իմ կյանքում հնարավոր է նրանք շատ չեն,բայց նրանք կան ու անփոխարինելի են։

Երջանկություն, մտավոր-զգացմունքային վիճակ, որը բնորոշվում է դրական կամ հաճելի էմոցիաներով, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են բավարարվածության ուրախ վիճակ։ Հին հունարենում «երջանկություն» բառը` էվդեմոնիա, բառացիորեն նշանակել է աստվածների հովանու տակ գտնվող մարդու ճակատագիր: Սրա հիման վրա է ձևավորվել էր տեսակետ, որ երջանիկ լինել նշանակում էր արժանանալ աստվածների բարեհաճությանը, լինել հաջողակ: Բայց երջանկության նման ընկալման պարագայում ստացվում է, որ ոչինչ կախված չէ մարդուց: Իհարկե, կյանքում բախտը կարող է ժպտալ մարդուն: Բայց դա դեռևս երջանկություն չէ, քանի որ պատրաստի տրվածը ոչ միշտ է մարդու մեջ առաջ բերում երջանկության զգացում: Մինչդեռ զգացողությունը երջանկության կարևորագույն բաղադրիչն է: Քրիստոնեության մեջ երջանկություն է համարվում Աստծո հետ անմիջական կապը: Հին հույն բարոյագետ Էպիկուրի կարծիքով` երջանկությունը մարդու այն հոգեվիճակն է, երբ նա գտնվում է հանգստության, հոգեկան անդորրի մեջ: Երջանկությունը շատ հաճախ նույնացվում է ուրախության հետ: Բայց դրանք տարբեր են: Հաճախ ասում են, որ մարդն ուրախություն ապրում է առանձին իրադարձությունների պարագայում, իսկ երջանկությունը տևական ուրախությունն է: Բացի այդ, մարդն ուրախությունն արտահայտում է ավելի բուռն, ավելի հուզականորեն, իսկ երջանկությունը` ավելի չափավոր: Կա երկու մոտեցում երջանկության մասին: Առաջին երջանկությունը ճակատագրի նվերն է, հաջողություն, պատահականություն: Մյուսներն այն կարծիքին են, որ երջանկությունն ամբողջությամբ կախված է մարդուց, նրա բնավորությունից, կամքից և ձգտումներից: 18-րդ դարի հայտնի Ժան-Ժակ Ռուսոն ասել է. «Երջանիկ լինելու արվեստն այն բանի գիտակցումն է, որ երջանկությունը քո ձեռքերում է»: Որոշ հասարակագետների կարծիքով` երջանկությունը չպետք է ընկալել որպես կյանիքց բացարձակ բավարարվածության զգացում: Եթե մարդն ունենա բացարձակ բավարարվածության զգացում, ապա այլևս ոչինչ չի անի: Նոր բարձունքների և նվաճումների հավերժ ձգտելու զգացումն է երջանկությունը: Մարդու առանձնահատկությունն այն է, որ նա երբեք չի բավարարվում ձեռք բերածով: Մարդակային երջանկությունը հակասական է:

Ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար

«Երջանկությունը կա, քանի որ չլինել չի կարող»: Յուրաքանչյուրը կարող է երջանիկ լինել, իսկ դրա համար, անհրաժեշտ է նվագել միայն մաժորային նոտաների վրա և շրջել կյանքի պտույտները ի օգուտ քեզ:
Ամերիկյան գիտնականները բացահայտել են մարդու երջանկության հասնելու համար 10 շատ պարզ միջոցներ:


1. Հնարավոր է, որ դուք իդեալկան չեք, սակայն, որ անկրկնելի եք, դա փաստ է: Գիտակցեք ձեր գինը և դադարեք համեմատել ձեզ որևէ մեկի հետ, հիշելով, որ յուրաքանչյուրը անօրինակ անհատականություն է:
2. Հաճախ հարցրեք ձեզ. «Ի՞նչ եմ ուզում»: Ձեր բոլոր նպատակներն ու ձգտումները դասավորեք ըստ նրա թե ինչ եք ուզում, այլ ոչ թե նրա, թե ինչ են սպասում ձեզանից ձեզ շրջապատող մարդիկ:Ոչ ոք ձեզանից լավ չգիտի, թե ձեզ ինչ է պետք երջանիկ ու հաջողակ լինելու համար:
3. Պահպանեք ձեր մտերիմներին, որոնք ջերմացնում են ձեր սիրտը: Փայփայեք նրանց, ինչպես ձեր կյանքը, որովհետև ձեր կյանքն առանց նրանց կկորցնի իմաստը:
4. Ապրեք ձեր կյանքով և ամեն օրը ապրեք լիարժեք: Չթողնեք հանկարծ, որ կյանքը սահի, մինչ դեռ դուք կմտածեք անցյալի կամ ապագայի մասին:
5. Համառ եղեք: Եթե ինչ-որ բան կա դեռ ավարտելու , ոչ մի դեպքում մի հանձնվեք: Իրականում, կյանքում ոչինչ չի ավարտվում, եթե դուք ինքներդ չեք սեղմել «STOP» կոճակը:
6. Մի վախեցեք ռիսկի դիմել: Մենք սովորում ենք ուժեղ լինել, երբ օգտագործում ենք բլոր հնարավորություններն ու շանսերը:
7. Սիրեք անկեղծ, ազատ, ամբողջ սրտով և հոգով: Իսկ եթե սիրո պակաս ունեք’ սեր տվեք ձեր շրջապատին: Սերը կորցնելու ամենաարգ միջոցը նուրբ զգացումը ամուր սեղմելն է, իսկ պահպանելու միջոցը’ նրան թեևեր տալը:
8. Ապրեք ձեր երազանքով: Առանց երազանքի ապրելը հավասար է առանց հույսի ապրելու, առանց հույսի ապրելը’առանց նպատակի ապրելու:
9. «Նա է հասցնում, ով չի շտապում»: Մի վազեք լույսի արագությամբ, եթե ոչ ամեն բան կմաքրվի ձեր հիշողությունից: Կյանքը մրցավազք չէ, այլ ճանապարհորդություն, որի յուրաքանչյուր վայրկյանը վայելել է պետք:
10. Անվախ տրվեք ձեր բախտին. հավատացեք, որ ամեն բան կլինի այնպես, ինչպես պետք է լինի: Այս մեծ տիեզերքում ընտրեք ձեր դերը’ ամենաերջանիկ մարդու:

Հաճախ կարդացեք այս 10 կետերը. կիրառեք, հիշեցրեք, հիշեք ու չեք զգա ինչպես, սակայն երջանիկ լինելը բնավորություն կդառնա:

Posted in Հասարակագիտություն

Խրախուսանք և պատիժ

Ծնող լինելը ոչ միայն ուրախություն է, այլև քրտնաջան աշխատանք: Եվ իրականացնելով այդ ծանր աշխատանքը, շատ ծնողներ մեկ անգամ չէ, որ հայտնվում են փակուղու առջև, կասկածներ զգալով, արդյոք ճիշտ են անում թե ոչ, փորձում են գտնել դաստիարակության ամենահամապատասխան  համակարգը իրենց և իրենց երեխաների հարաբերություններում: Խրախուսանքը և պատիժը համարվում են  դաստիարակույան ամենակարևոր մեթոդներից: Ստորև ներկայացնում ենք մի շարք կանոններ դրանք  ճիշտ օգտագործելու և առավելագույն արդյունք ստանալու համար:

Պատժի և խրախուսանքի հիմնարար կանոնները

  • Պատիժը չպետք է վնասի երեխայի հոգեբանական և ֆիզիկական առողջությանը,
  • Եթե կասկածում եք պատժել թե ոչ, միանշանակ ` մի´ պատժեք,
  • Ամեն մի հանցանքի համար ` մեկ պատիժ,
  • Երեխան չպետք է խուճապի ենթարկվի, եթե հասկանում է, որ պատժվելու է, քանի որ դա վկայում է, որ երեխայի հանդեպ հաճախակի դաժան վերաբերմունքն է ցուցաբերվում,
  • Մի´ վիրավորեք և ցածրացրեք երեխային, ձեր կարգավիճակը և ուժը մի օգտագործեք նրան նսեմացնելու համար. եթե երեխան չի ընդունում իր արարքի վատ լինելը, ապա նա պատիժը կհամարի անարդարացի:

Երբեք մի´ պատժեք

  • —  ուտելիքից զրկելով
  • —  խփելով
  • —  անթույլատրելի բառերով վիրավորելով
  • —  անկյուն կանգնեցնելով
  • —   ստորացնելով հասարակական վայրերում
  • —  գոռալով

Շատ հաճախ պատիժը չի ուղղում երեխայի վարքը, այլ միայն արտաքին փոփոխության է բերում. հնարավոր է առաջանա ծնողի հանդեպ թշնամանք, երեխան վախենում է կորցնել նրա սերը և դառնում է կամազուրկ, ցուցադրում իրենից սպասվող վարք:

Պատիժը կարող է փոխարինվել այլ միջոցառումներով`

  • Զինվեք համբերությամբ, սա ամենամեծ օգնականն է ծնողի համար
  • Բացատրություն. պետք է հակիրճ բացատրել թե ինչու է իր արաքը սխալ
  • Սովորեցրեք երեխային գնահատել իր վարքը, սա ինքնավերահսկողության, ինքնորոշման և ինքնաքննադատման հասնելու ճիշտ ճանապարհն է
  • Զրկեք երեխային իր սիրելի խաղալիքից կամ զբաղմունքից
  • Երեկոյան, բայց ոչ քնելուց առաջ զրուցեք, քննարկեք երեխայի այդ օրվա արարքը
  • Տանը ստեղծեք <<չմտածված արարքների անկյուն>>, որտեղ երեխան կնստի/այլ ոչ թե կկանգնի/ և կմտորի իր արաքի մասին:

Այսպիսով ցանկացած  պատժից առաջ բացատրեք երեխային թե ինչու է նա պատժվում,  ապա գրկեք և ցուց տվեք, որ անկախ ամեն ինչից նա սիրված է:

Խրախուսանք

  • —  Գնահատական տվեք երեխայի արարքին, այլ ոչ թե նրա անձին
  • —  Գովեք երեխային չափի մեջ, այլապես այն կկորցնի իր կարևոր նշանակությունը
  • —  Բնականոն վարքի և գործողությունների համար մի գերագնահատեք 
  • —  Մի օգտագործեք գումարային խրախուսանք
  • —  Խրախուսանքը միշտ իրականացրեք այնպես, որ արդարացի համարվի ընտանքի բոլոր երեխաների կողմից
  • —  Խրախուսելի պետք է լինի իրականացված գործողությունը, այլ ոչ թե հրահանգված գործողությունը
  • —  Սովորեցրեք ձեր երեխային շնորհակալ լինել  իր հանդեպ ուշադրության համար
Картинки по запросу պատիժ խրախուսանք


անօգուտ.

վատ.

ծույլ.

համր .

Posted in Նախագծային աշխատանք

Պարը իմ պատկերացումով

Ես իմ կյանքը առանց պար չեմ պատկերացնում,քանի որ, ես 12 տարի զբաղվել եմ պարով,այն ինձ ձգում է դեպի իրեն։Չեմ կարող պատկերացնել մի մարդու ով պարով չզբաղվի, չսիրի,կամ չպարի։Յուրաքանչյուր շարժում կարող է դառնալ պարային շարժում։Կան պարի բազմազան տեսակներ․

Օրինակ ես զբաղվել եմ Լատինո Ամերիկյան պարերով,այնտեղ կան կանոներ որոնք պետք չէ խաղտել․․․

Картинки по запросу պար
Картинки по запросу պար լատինո

Այն պարում են ինչպես զույգերով,այդպես էլ խմբակային կամ միայնակ(մենա պար)։

Կան պարի տեսակներ որոնց միջոցով մարդ կարող է արտահայտել իր սերը մեկի նկատմամբ,կամ ուրախություն արտահայտի,կարող է արտահայտել նաև տխրություն,լաց,ցավ․․․և նման բաներ։Պարը կարող է մարդուն օգնել տխրության դեպքում որ նա ազատվի այդ ցավից։

Օրինակ՝ ինձ հետ պատահել են դեպքեր երբ ես եղել եմ տխուր բայց,պարը ինձ հանել է այդ դեպրեսիաից։Բացի պարից կարող է օգնել նայած մարդու երգը,ինձ հազվադեպ,բայց օգնում է։

Պար, արվեստի ձև, որն արտահայտվում է մարմնի ռիթմիկ շարժումների միջոցով։ Պարն անբաժան է երաժշտությունից և կատարվում է վերջինիս ուղեկցությամբ։ Պարային ռիթմիկ շարժումները սովորաբար որոշակի դասավորություն են ուենում՝ ստեղծելով կոմպոզիցիա:

Պարը գոյություն է ունեցել և գոյություն ունի մարդկային բոլոր հասարակությունների մշակութային ավադույթներում: Մարդկության պատմության երկար ու ձիգ ընթացքում պարը անընդհատ փոփոխվել է՝ արտացոլելով մշակութային զարգացումը:

1․Լատինաամերիկյան պարեր

Պարը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել բրազիլական դիմակահանդեսների շնորհիվ: Սամբայի տարատեսակներից մեկը ներառվել է պարահանդեսային պարեր լատինամերիկյան ծրագրի պարտադիր հնգյակի մեջ: Կատարվում է րոպեում 50-52 հարված տեմպով, 2/4 կամ 4/4 չափով:

Պասոդոբլ

Պասոդոբլը իսպանական պար է, որը կապվում է ցլամարտի հետ (կորիդա)։ Նախկինում այս պարն անվանվել է «իսպանական մեկ քայլ», քանի որ քայլերը բաժանվում են մեկ հաշվի հետ։ Պարող զույգի մեջ տղան մարմնավորում է ցլամարտիկին, իսկ աղջիկը՝ նրա մուլետան (մատադորի ձեռքի կարմիր կտորը) կամ ցուլը։ Երաժշտությունը նույնպես համապատասխանում է ցլամարտի երաժշտությանը։ Առաջին ցլամարտերը անցկացվել են Կրետե կղզում, բայց միջնադարում նրանք մեծ տարածում են ստացել նաև Իսպանիայում։ Պասադոբլ պարը առաջին անգամ կատարվել է Ֆրանսիայում 1920 թ.: 1930-ականներին այն արդեն մեծ հեղինակություն ուներ Փարիզի բարձր հասարակության շրջանում։ Այդ պատճառով էլ պարի մեջ շատ քայլեր ու ձևեր ֆրանսերեն անվանում ունեն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս պարն ընդգրկվել է լատինոամերիկյան պարերի ծագման մեջ։ Պասադոբլի առանձնահատուկ գիծը պարողների մարմնի դիրքն է. բարձր պահված կրծքավանդակ, գլուխը՝ հստակ ֆիքսված դիրքում, իսկ որոշ շարժումներում այն թեքվում է վեր ու վար։ Մարմնի նման դիրքը համապատասխանում է ցլամարտիկի շարժումների բնույթին։ Շարժումներն ինքնին մեկնաբանվում են որպես ցլամարտիկի և ցլի պայքար։

2․ Լատինաամերրիկյան պարեր,

Լատինաամերրիկյան պարեր, պարահանդեսային և ժողովրդական պարերի ընդհանուր անվանում, ձևավորված Լատինական Ամերիկայի տարածքում, սկսած Լատինական Ամերիկայի առաջացումից՝ Իսպանապորտուգալական գաղութացման հետևանքով և այդ իսկ պատճառով լատինոամերիկյան պարերի հիմքում կա մեծամասամբ իսպանական ազդեցություն։

Հաբաներա և ռումբա պարերն առաջացել են 18-րդ դարում՝ ոնտրաբանսաի հիման վրա, իսկ բաչատան՝ բոլերոյի հիման վրա։ Բրազիլական սամբայում, կոլումբիական կումբիայում, կուբայական մամբայում և ռումբայում Եվրոպականից բացի նկատվում են աֆրիկական ավանդույթներ, իսկ դիաբլադեում՝ հնդկացիական։ Ունիկալ լատինաամերիկյան պար է համարվում տանգոն։

Լատինաամերիկյան պարերին բնորոշ առանձնահատկություններից են էներգետիկան, կրքոտ շարժումները և կոնքերի ճոճումը։

Սերգեյ եւ Վիկտորիա Թաթենկոն «Ahorn Club» – ից «Polizei-Sportverein Berlin» (2010), գերմանացի լատինաամերիկյան պարերի սիրահարները

Կանանց զգեստները որպես կանոնկարճ են, շատ բաց և ընդգրկող։ Տղամարդկանց կոստյումները նույնպես ընդգրկող են, հաճախ (բայց ոչ միշտ) սև գույնի։ Նման հագուստի իմաստն այն է, որ ցուցադվի մարզիկի մկանների աշխատանքը։

XX դարում նկատվում է լատինոամերիկյան պարերի ծաղկում։ Առաջանում են այնպիսի նոր պարաձևեր ինչպիսիք են՝ սալսան, չա-չա-չան և ռեգգետոնը։

Այս բոլոր թվարկվծ պարատեսակները ունեն իրենց յուրովի հատկությունները։Ես շնորակալ եմ պար ստեղծող մարդկանց։

Posted in Հասարակագիտություն

Ինչ Է գեղեցիկը

Գեղեցիկ հասկացությունը ․

Գեղեցիկը, կատեգորիա, որը բնութագրում է իրականության մեջ և արվեստում դրսևորվող գեղագիտական բարձրագույն արժեքը։ Գեղեցիկի պրոբլեմի տարբեր մեկնաբանումները միշտ եղել են գաղափարա-փիլիսոփայական և բուն գեղագիտական շահերի, նախասիրությունների բախման առարկա։ Բացահայտելով գեղեցիկի բնույթն ու աղբյուրները՝ իդեալիստական գեղագիտությունը դիմում է կամ վերացական ոգուն, գաղափարին, կամ տարբեր վերափոխումներով այն վերագրում է զուտ անհատի գիտակցությանը։ Նախամարքսյան մատերիալիստները մեծ մասամբ գեղեցիկը բացատրել են բնական օրինաչափություններով՝ համաչափությամբ, ռիթմով ևն, ձգտել են ապացուցել գեղեցիկի օբյեկտիվությունը՝ այն համարելով նյութական աշխարհի հատկություն։ Գեղագիտական մտքի պատմության մեջ գեղեցիկի մեկնաբանումներում գերիշխել են մատերիալիստական միտումները։ Բնորոշ է գեղեցիկի՝ բարու և մարդկային հոգևոր այլ արժեքների հետ կապի ընդգծումը։ Ժամանակակից մարքսիստական գեղագիտությունը Գ․ բնորոշում է որպես պատմական պրակտիկայով պայմանավորված իրերի և երեույթների յուրահատուկ արժեք, որը բացահայտվում և կոնկրետացվում է սուբյեկտի գաղափարա-էմոցիոնալ գնահատականի մեջ։

Գեղեցիկը տարբեր մշակութային միջավայրում․

Վաղ անցյալում մարդիկ մտածել են, որ իրենց ունեցած գեղեցիկի, բարու չափանիշները բացարձակ են: Եվ եթե իրենք ինչ-որ բան համարել են գեղեցիկ, ուրեմն դա պետք է լիներ գեղեցիկ անկախ ամեն ինչից: Տարբեր վայրերի ու ժամանակների մարդկանց ունեցած գեղեցիկի պատկերացումները ոչ միայն տարբեր են, այլև կարող են նույնիսկ հակասել միմյանց:  Օրինակ ևրոպացին գեղեցիկ կենդանի էր համարում` ձիուն, կապիկին, իսկ կովը և օձը ևրոպացու համար գեղեցիկ չեն համարվել: Այնինչ հնդկաստանում կովը, թաիլանդում օձը համարվել են գերագույն կենդանիներ: Հայկական մտածելակերպի համաձայն` կնոջ գեղեցկության կարևոր բաղադրիչներն են համարվել երկար մազերն ու կամար հոնքերը:  (Պարսավանքի արժանացաշ կանանց մաղերը կտրելը համարվել է պատիժ):
Վերածննդի դարաշրջանում կանայք գեղեցիկ են համարել  լայն ճակատն ու սափրել են հոնքերը :  Չինաստանում կանացի ոտքի գեղեցկությունը նրա փոքրության մեջ էր: Հին Պարսկաստանում տղամարդիկ այտերը ծածկում էին կարմրաներկով ու կրում էին երկար մազեր: Հին Եգիպտացիները սափրած գլխի վրա մազերի մի գիսակ էին թողում: Բիրմայում աղջիկները փորձում էին իրենց պարանոցը երկարացնել մետաղյա օղերի միջոցով:  Իսկ Մայա մշակույթի աղջիկներն առջևի ատամների մեջ անցքեր էին անում, որտեղ դրվում էին թանկարժեք քարեր:

Գեղեցիկը մեր ամենօրյա կյանքում․

Ամեն արժեք գեղեցկություն  է դառնում բայց գեղեցկությունն  ամեն արժեքից բարձր է : Անանդան  Բուդդայի զարմիկը և սիրելի աշակերտն ու հետնորդը  մի անգամ գալիս է Բուդդայի մոտ և ասում .-Ես հասկացա , ուսուցիչ , որ գեղեցկության մեր որոնումները , մեր ձգտումն առ գեղեցկություն , վերջապես  մեր միացումը գեղեցկության հետ հենց այն է , ինչը կազմում է մեր հոգևոր կյանքի կեսը:Այդպես մի ասա Անանդա – պատասխանում է Բուդդան ,- դա ոչ թե մեր հոգևոր կյանքի այլ ողջ հոգևոր կյանքը :Մարդը մի էակ է , որն անընդատ գեղեցկություն ու ներդաշնակություն է որոնում իր գործունեության մեջ : Մի կողմից հոգևոր մշակույթն է , որը ստեղցում է նվիրյալների ոգեշնչված աշխատանքով , իսկ մյուս մեր բոլորի ապրած սովորական կյանքն է : Շատ կարևոր է ,թե   ինչպիսի միջավայրում , ինչ մառդկային հառաբեռությունների մեջ է մեծանում  մշակույթի հետ առաջին շանոոթությունը հաստատող մանուկը:

Posted in Հասարակագիտություն

Խիղճ

Խիղճ, բարոյագիտության կատեգորիա, իրականացված բարոյագիտակցություն, որ բնորոշում է իր բարոյական սկզբունքներ մշակելու, արարքները հսկելու և արժեքավորելու անհատի ունակությունը։ Անհատի արարքների գնահատականը դրսևորվում է ոչ միայն որպես դրանց բանական գիտակցում, այլև ապրում՝ «խղճի խայթ»։ Իդեալիստական փիլիսոփայությունում խիղճը դիտվում է որպես «ներքին ես»-ի ձայն (Կանտ, Ֆիխտե), մարդուն ի ծնե հատուկ բարոյական հատկություն և այլն։ Մարքս-լենինյան բարոյագիտությունը հիմնավորում է խիղճի հասարակական-պատմական բնույթը, ցույց տալիս, որ այն պայմանավորված է ոչ միայն անհատի ներաշխարհով, այլև հասարակական կեցությամբ՝ «Հանրապետականի խիղճն այլ է, քան ռոյալիստինը, հարուստինը՝ այլ, քան ընչազուրկինը, մտածողինը՝ այլ, քան նրանը, ով անկարող է մտածել»։

  • Մեր խիղճն անսխալական դատավոր է։

Օնորե դե Բալզակ

  • Խղճի հարցերում մեծամասնության օրենքը չի գործում։

Մոհանդաս Գանդի

  • Մաքուր խիղճը լավագույն բարձն է։

Հենրիկ Իբսեն

  • Խիղճը օրենքների օրենքն է։

Ալֆոնս դե Լամարթին

  • Խիղճը հիշողությունից ավելի ստույգ է։

Միխայիլ Լերմոնտով

  • Մեր ներսում ապրող օրենքը կոչվում է խիղճ։ Խիղճն իսկապես մեր արարքների հարաբերակցությունն է այդ օրենքներին։

Էմանուել Կանտ

  • Բարձրագույն դատարանը խղճի դատարանն է։

Վիկտոր Հյուգո

  • Խիղճը մեր ներքին դատավորն է։

Պոլ Անրի Հոլբախ

Posted in հայոց լեզու

261-265

Վարժություն 265

Բազմախոստում է կենդանիների աշխարհը, որտեղ օձերի որոշ տեսակներ ջերմության հազարերորդական աստւճանի փոփոխման դեպքում արձագանքում են: Չղջիկն այնքան նուրբ լսողություն ունի, որքան արու թիթեռնիկն իր անտենայով իմանում է էգի տեղն նույնիսկ այն դեպքում երբ նա բավական հեռու է լինում: Մոտ ժամանակներս հնարավոր կլինի արտասովոր զգայուն ռադիոաստղադիտակներ ստեղծել: Իսկ դա հնարավորություն կտա լսելու անգամ չնչին աղդանշանները: Դրանից գիտնականները սովորելու շատ բան ունեն: Անգամ շատ հեռու են լինում քամու կամ  կրակի գոտուց: Իր ծղրտոցից երկու երկու հազար անգամ ավելի բարձր աղմուկի մեջ էլ մոծակի բզզոցը լսում է: Նա հինգ կիլոմետր հեռու է լինում: Գիտնականները թիթեռնիկի անտենայի և ու չղջիկի լսողական ապարատի աշխատանքի սկզբունքը հասկանան: Դրանց աղբյուրը ինչ-որ տեղ տիեզերքում է:

Վարժություն 263

Տղան մոտեցավ արքայադստերը՝ չարաճճի գեղեցկուհուն:

Զորքը պաշարում էր Նինվեն՝ երկրի մայրաքաղաքը, և սպասում նոր հրամանի:

Կինը հարևաններին բողոքում էր իր ոչ ու փուչ մարդից՝ Նազարից:

Սաքոն՝ Նազարի հետ կռվողն էլ էր այդ հարսանիքում:

Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիքի՝ Իտալիայի թշվառ  վիճակից:

Ծերունին հաճախ հպարտանում էր Կարոյով՝ իր թոռնիկով:

Վարժություն 262

Բարձր ու երկարաձիգ  ծառի տակ գորտն սկսեց կռկռալ: 

Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության կանչերը:

Հայտնվեցին յուրահատուկ իրիկնային ձայները՝ ռիթմիկ ու բարձր գվգվոցով և բեկբեկուն մռնչյունով:

Այնպես քարացած էր նայում տերևների ու թփերի նախշին, կարծես առաջին անգամ էր տեսնում:

Արահետը դեպի յուղ էր գնում ոչ թե ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:

Սա՝ հսկան է , որը հաղթեց դևերին և հետ բերեց աղջկան:

Տեսանք այն ավտեբուսի վարորդին, որով որ եկել էինք:

Վարժություն 261

Գայլն սպասում էր, որ այծյամը ննջեր, որ նրան բռներ և ուտեր: Այծյամը նրա միտքն իմացել էր ու չէր քնում օրեր ու օրեր մինչև որ գայլն ինքն թմրեց ու նիրհեց: Այն ժամանակ եկավ ատյուծն ու կերավ գայլին

Posted in Վրացերեն

Վրացերեն

1․Ննջարան-օթախշի

2․Աթոռ-սկամի

3․Սեղան-մագիդա

4․Հաելի-սարկե

5․Մահճակալ-սածոլի

6․Պահարան-կարադա

7․Դիվան-դիվանի

8․Ժամացույց-սաթի

9․Ջահ-ճաղի

10․Հեռուստացույց-տելեվիզոր

11․Մեծ-դիդի

12․Փոքր-պատարա

Թվեր

1-էռթի

2-օրի

3-սամի

4-օթխի

5-խութի

6-էքվսի

7-շուիդի

8-ռվա

9-ցխրա

10-աթի

Տարվա եղանակներ

Գարուն-Գազափխուլի

Ամառ-Զափխուլի

Աշուն-Շեմոդգոմա

Ձմեռ-Զամթարի

Posted in Պատմություն

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Տարբեր նվաճողների արշավանքները ետ մղելու համար հայկական ցեղերը սկսում են միավորվել մեկ պետությոն մեջ: Այդ պետությունը մ.թ.ա. 9-10-րդ դարերում գոյություն ունեցած Արարատյան թագավորությունն էր:

Ասորեստանյան աղբյուրները հաղորդում են, որ մ.թ.ա. 853 թ-ին այս պետության բանակը ներխուժել է Արարատյան թագավորոյթուն և գրավել մի շարք բերդեր: Երեք տարի անց ասորեստանցիները կրկնում են իրենց արշավանքը: Մ.թ.ա. 856 թ-ին Ասորեստանի բանակն իր թագավորի գլխավորությամբ գրավում է Վանա լճի հյուսիսում գտնվող Արարատի մայրաքաղաքը: Ասորեստանյան աղբյուրը այն անվանում է Արզաշկու:
Մասնագետներից ոմանք գտնում են, որ այն քաղաքը միջնադարյան հայկական Արծկենն է, իսկ ոմանք էլ հավանական են համարում, որ այն Արճեշն է:

Նույն ասորեստանյան աղբյուրը հաղորդում է, որ Արարատի արքան` Արամեն, պարտություն կրելուց հետո բարձրացավ լեռները: Արամեյի անվան հետ է կապված հայերի նախահայր Արամի մասին լեգենդը: Արամեյի մասին աղբյուրները այս իրադարձություններից հետո լռում են:

Արարատի հաջորդ արքան Սարդուրի I-ին է (մ.թ.ա. 845-825 թթ.): Նա թողել է արձանագրություն, որը ասորերեն է: Սարդուրին նշում է իր տիտղոսաշարը, որը գրեթե ամբողջովին կրկնում է Ասերեստանի արքաների տիտղոսաշարը միակ բացառությամբ` Ասորեստան տերմինի փոխարեն օգտագործվում է Նաիրի տեղանունը: Այս արձանագրության մեջ Սարդուրի I-ը հաղորդում է, որ իր մայրաքաղաքը ավերված Արզաշկուից տեղափոխվել է Վանա լճի արևելյան ափին գտնվող Տուշպա (Վան): Սարդուրի I-ը տալիս է իր հոր անունը` Լուտիպրի: Սարդուրի I-ը իր հորը չի անվանում արքա:
Արևելքում գոյություն ուներ սովորություն, որի համաձայն իշխող գահակալները անխտիր տալիս էին նույն գահին նախկինում բազմած իրենց հայրերի և պապեի անունները: Այս պարագայում դա չկա: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Արամեյից հետո Արարատյան թագավորության իշխող դինաստիան փոխվել է և Սարդուրի I-ը նոր դինաստիայի հիմնադիրն է:

Posted in Պատմություն

Հայաստանը Երվանդունիների օրոք

Երվանդունիներ՝ հայկական թագավորական և սատրապական տոհմ մթա VI-II դարերում։ Երվանդունիների մասին պահպանված տեղեկությունները հակասական են։ Այդ պատճառով Երվանդունիների ծագումը, Հայաստանում նրանց միասնաբար և անընդմեջ իշխելու հանգամանքները դեռևս վիճելի են պատմագիտության մեջ։ Ըստ Մովսես Խորենացու, Հայոց թագավոր Երվանդ Ա Սակավակյացը և նրա գահաժառանգ որդի Տիգրանը Մարաց թագավոր Աժդահակի ժամանակակիցներ էին։ Այս տեղեկությունը հաստատվում է նաև Տիգրանի և նրա հոր մասին Քսենոփոնի հաղորդմամբ։ Ուստի, հավանական է Երվանդունիների ծագումը այս թագավորներից։ Պերգամոն քաղաքից 12 կմ հեռավորության վրա գտնված մի հունարեն արձանագրության մեջ Հայաստանի սատրապ Երվանդ Բ–ին վերագրված է բակտրիական ծագում։ Իսկ Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի նախնիներին նվիրված Նեմրութ լեռան արձանագրության մեջ Երվանդունիները դասված են Դարեհ Աքեմենյան արքայի հաջորդների ցանկում։ Քանի որ Երվանդ Բ Աքեմենյան Արտաքսերքսես II արքայի փեսան էր, ուրեմն նրա սերունդը կարող էր մայրական գծով ճանաչվել Աքեմենյան։ Երավնդունիների Աքեմենյան շառավիղ լինելու հանգամանքը երբեմն ընդգծվել և գերագնահատվել է։ Ստրաբոնը Երվանդ Դ Վերջինին համարում է Դարեհ I–ի զինակից Հիդարնեսի սերունդ։ Ստրաբոնի այդ վկայության հիման վրա ուսումնասիրողները կարծում են, որ Դարեհ I, վերացնելով Հայաստանի թագավորությունը, որի գահակալները սերում էին Երվանդ Ա Սակավակյացից, Հայաստանի սատրապ է նշանակել Հիդարնեսին, և նրա հաջորդները ժառանգաբար իշխել են մինչև մթա III դ վերջը։ Որովհետև այդ տոհմում հիշատակվում են Երվանդ անունով չորս թագավոր ու սատրապ, ուստի ենթադրում են, որ Հիդարնես Ա կամ նրան հաջորդած համանուն որդին, իրենց իշխանությունը Հայաստանում ամրապնդելու համար խնամիացել են Հայոց Երվանդունիների տոհմի հետ։Մ.թ.ա. VI-րդ դարի 70-ական թթ. Երվանդյան Հայքը, բախվելով Մերձավոր Արևելքում ահեղ ուժ դարձած մարա-պարսկական տերությանը և հարկադրված ճանաչելով նրա գերիշխանությունը՝ այնուամենայնիվ պահպանել է իր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգևոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում։ Հայաստանի պետական սահմանները համընկել են ճիշտ Արարատյան տերության և հայ ժողովրդի էթնիկական սահմաններին։ Հույն պատմագիր Հերոդոտոսը, վկայակոչելով Հեկատեոս Միլեթացու աշխարհացույցը, մ.թ.ա. VI-V դդ. Հայաստանը ներկայացրել է միաձույլ, հայ ժողովրդով բնակեցված ընդարձակ երկիր, որի սահմանները հարավ-արևելքում տարածվել են մինչև Փոքր Զավ գետի ակունքները և Մարաստան, հարավում՝ մինչև Ադիաբենե (Ասորեստան), հյուսիս-արևմուտքում՝ մինչև Պոնտոս, արևմուտքում՝ մինչև Մեծ կամ Բուն Կապադովկիա, իսկ հարավ-արևմուտքում՝ մինչև Կիլիկիա։ Պատմագիրը Հայաստանի անբաժան մասն է համարում Եփրատից արևմուտք ընկած Պակտիկեն, որը համընկել է հին պարսկական արձանագրություններում հիշատակվող Կատպատուկա (հին հայկական աղբյուրներում՝ Կապուտկե, Կապուտկող, ավելի ուշ՝ Փոքր Հայք) երկրամասին։ Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհը։ Համաձայն Մար Աբաս Կատինային վերագրվող «Նախնական պատմության» (որի պատառիկները բանաքաղությամբ ավանդել է պատմահայր Մովսես Խորենացին), մ.թ.ա. VI-IV դդ. Հայաստանում շարունակել են իշխել Արամի հիմնադրած Հայկազյան արքայատան ներկայացուցիչները։ Պատմագիտության մեջ այդ արքայատունը հաճախ անվանում են Երվանդունի կամ Երվանդական՝ մ.թ.ա. 570-ական թթ. սակավ տարիներ գահակալող Երվանդ Ա Հայկազյանի անունով։ Վերջինիս հաջորդած որդին՝ Տիգրան Ա Հայկազյանը (մ.թ.ա. մոտ 560-530-ական թթ.), Պարսից Աքեմենյան արքա Կյուրոս Ա Մեծի հետ մ.թ.ա. 550-ին մասնակցել է Մարաստանի, իսկ 538/537-ին Բաբելոնիայի թագավորությունների կործանմանը։ Հայկազյան-Երվանդունիները շարունակաբար գահակալել են մինչև մ.թ.ա. III դարի վերջը։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից և մ.թ.ա. 331-ին Աքեմենյան տիրակալության անկումից հետո, Հայաստանում գահակալող Երվանդ Գ իրեն հռչակել է անկախ թագավոր (մ.թ.ա. 331 – մոտ 300) և պայքարել հունա-մակեդոնական նվաճողների դեմ։ Նրա աջակցությամբ մ.թ.ա. 331-ին Փոքր Հայքի թագավոր է հռչակվել զորավար և նրա թերևս մերձավոր ազգական Միթրաուստեսը (Միհրվահիշտ)։ Երվանդ Գ արքան, հակահարված հասցնելով Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներ Մեմնոնի և Սելևկոս Նիկատորի ոտնձգություններին, հաջողությամբ պաշտպանել է Մեծ Հայքի թագավորության անկախությունը։ Նրա աջակցությամբ իրենց անկախությունը պահպանել են նաև Փոքր Հայքի, Պոնտոսի և Կապադովկիայի թագավորությունները։

Պարույր թագավոր

Վանի թագավորության փլատակների վրա հանդես եկան մի շարք իշխանություններ, որոնց մեջ սկսեց առանձնանալ Պարույրի թագավորությունը:

Հայաստանի Երվանդական թագավորությունը

Մեկ թագավորության ներքո ամբողջ երկիրը միավորելու գործը իրականացրեց Երվանդական արքայատոհմը, որի իշխանության կենտրոնն սկզբում Այրարատն էր:

Հայ ժողովրդի կազմավորման ավարտը

Հայ ժողովրդի կազմավորումը, որ ակտիվացել էր Ք.ա. II հազարամյակի վերջերին, բուռն ընթացել Վանի թագավորության շրջանում, Երվանդականների թագավորության օրոք թևակոխեց իր ավարտական փուլը:

Հայ-մարական հարաբերությունները

Ք.ա. 612 թ. մարական և բաբելոնական զորքերը, որոնց հետ միասին կռվում էին նաև հայկական զորաբանակներ, գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն և ամենայն դաժանությամբ կործանեցին այն:

Հայ-պարսկական ռազմաքաղաքական դաշինքը

Պարսից արքա Կյուրոս Մեծին, որը վերոհիշյալ Կյուրոսի թոռն էր, հաջողվում է տապալել Մարաստանի տիրապետությունը և հիմք դնել հին աշխարհի հզոր տերություններից մեկին՝ Աքեմենյան Պարսկաստանին:

Հայերի Ք.ա. 522-521 թթ. հակապարսկական ապստամբությունը

Քաղաքական վիճակն արմատապես փոխվեց Կյուրոս Մեծի և հայոց Տիգրան թագավորի մահից հետո, երբ իշխանության գլուխ եկավ Դարեհ Ա Վշտասպ թագավորը

Posted in Հասարակագիտություն

Բարոյականություն

Բարոյականություն կամ մորալ  բարոյագիտության ուսումնասիրության օբյեկտ, հասարակական գիտակցության ձևերից մեկը, սոցիալական հասկացություն, որ կատարում է մարդկանց վարքի կարգավորման ֆունկցիա հասարակական կյանքի առանց բացառության բոլոր բնագավառներում։

Էթիկան կամ բարոյագիտությունը փիլիսոփայության բաժին է, որը զբաղվում է վարքագծի ճիշտ և սխալ հասկացությունների համակարգմամբ, պաշտպանությամբ և ներկայացմամբ։ Էթիկա տերմինը առաջացել է հին հունարեն (էթիկոս), (էթոս) բառից, որը նշանակում է սովորություն։ Էթիկա տերմինը էսթետիկայի հետ միասին զբաղվում է արժեքների խնդիրներով, ուստի կազմում է փիլիսոփայության արժեքաբանություն ճյուղը։

Էթիկան հետազոտում է մարդկային բարոյականության հետ կապված խնդիրները, այսինքն բարու և չարի, ճշտի և սխալի, առաքինության և արատի, արդարության և հանցանքի խնդիրները։ Բարոյագիտությունն, որպես ինտելկտուալ ուսումնասիրության ոլորտ նույնպես կապված ՝ բարոյահոգեբանության, նկարագրային էթիկայի և արժեքի տեսության հետ։

Այսօր կա Էթիկայի ուսումնասիրության երեք գլխավոր բաժին՝

  1. Մետաէթիկա-զբաղվում է բարոյական հիմնավորումների տեսական նշանակությամբ և ծանոթագրություներով և թե ինչպես կարող են դրանց ճշմարտության արժեքները հաստատվել։
  2. Նորմատիվ էթիկան զբաղվում է բարոյական վարվելակերպի պրակտիկ իմաստների ուսումնաիրությամբ։
  3. Կիրառական էթիկան, որը զբաղվում է այն հարցերով՝ թե մարդը ինչ պետք է անի կոնկրետ իրավիճակում կամ հատուկ գործողությունների տիրույթում։
Posted in հայոց լեզու

Վարժ․257-260

257. Տեքստն իբրև զրույց փոխադրի՛ր։

– Ո՞վ է հայտնագործել պաղպաղակը – նա հարցրեց։

Մյուսը պատասխանեց․

–  Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները տասնմեկերորդ դարում մի հետաքրքիր ուտելիք էին պատրաստում․ թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին, դատարկ կճեպի մեջ համեմված ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ։

Առաջինը պատասխանեց․

– Հին հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն աղանդերը․ հանում էին դեղձի միջուկը և փոխարենը՝ մեջը սառույցի կտորներ լցնում։

Երկրորդն ասաց․

– Առաջնությունը, սակայն, հին չինացիներին է պատկանում։ Նրանք հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն անուշեղեն, գործածել են ձյունը՝ լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած։ Եվ ճիշտ են արել․ դա շատ համով է։

258. Յուրաքանչյուր բարդ նախադասություն պարզեցրո՛ւ՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադիր եղիր, որ տեքստը պահպանվի)։

Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին։ Ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը։ Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում։

260. Փոխադրի՛ր՝ ուրիշի ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով։

Մի անգամ, քննություններից առաջ, Էյնշտեյնին հարցրին, եթե դժվար են լինելու քննության հարցերը։ Էյնշտեյնը պատասխանեց, որ բոլորովին, տալու է ճիշտ նուն հարցերը, ինչ անցյալ տարի։ Սակայն նրան ասացին, որ եթե այդպես անեն, միևնուն պատասխանները կլսեն։ Էյնշտեյնը ժպտալով պատասխանեց, որ նա սխալվում է։ Նա շարունակեց, ասելով, որ անցել է ուղիղ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն պիտի նույնը չլինեն, քանի որ այդ մկե տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել։

Posted in Գրականություն

Բնութագրելով Ս. Պարթևի և Մ.Մաշտոցի գործունեությունը ՝ Լեոն գրում է.

«Նրանք առաջինն էին, որ իրենց ձեռքով հայացված եկեղեցու համար հայերեն երգեր գրեցին ու երգեցին: Հետագայում նրանց գործը շարունակեցին իրենց աշակերտները: Ըստ Խորենացու Մաշտոցը մշտապես գերազանցել է բոլոր առաքինի մարդկանց, քանի որ նրա բնավորության մեջ երբեք տեղ չեն գտել ՝ մարդահաճությունը, ամբարտավանությունը: Փոխարենը ՝ կարեկցող էր, մարդասեր, ուներ պայառ միտք, հանճարեղ խոսք և այլ բարձրագույն արժեքներով էր օժտված: Ըստ Կորյունի, Արևելյան Հայաստանում կատարած երկրորդ շրջագայության ժամանակ, «սկսեց Տիրոջից իրեն շնորհվածի համեմատ նշանագրեր հորինել վրացերեն լեզվի համար»։ Նա նաև ստեղծել է այբուբեն գարգարացիների համար, այդ ժամանակ նա գտնվում էր ՝ Աղվանքում: Սահակ Պարթևը թողել է գրական հարուստ ժառանգություն: Մեսրոպ Մաշտոցի հետ մեկտեղ կազմել է Մաշտոց կոչվող ծեսերի և օրհնությունների գիրքը, կարգավորել է հայոց եկեղեցու տոնացույցը, գրել է բազմաթիվ կանոններ, որոնք կարգավորել են եկեղեցական ու աշխարհիկ դասերի, պաշտոնեության փոխհարաբերությունները, ամուսնա-ընտանեական իրավունքի նորմերը: Ինչպես նաև գրել և եղանակավորել է շարականներ, ծիսական աղոթքներ և պատարագամատույց: Սահակ Պարթևը մահացել է 90 տարեկան հասակում՝ իր ծնննդյան օրը: