Blog Feed

Posted in Հասարակագիտություն

Աշխատանքային պայմանագիր

Աշխատանքային պայմանագիր, համաձայնության պայմանագիր աշխատողի և գործատուի միջև, ըստ որի՝ աշխատողը պարտավորվում է գործատուի համար որոշակի աշխատանք կամ մատուցել որոշակի ծառայություններ, նրա մասնագիտության կամ որակավորման սահմաններում։

Աշխատողը ըստ աշխատանքային պայմանագրի պարտավորվում է մատուցել իր ծառայությունները՝ պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային պայմանները և պետական դրույթները։

Աշխատանքային պայմանագիրը գործատուին պարտավորեցնում է վճարել պայմանագրում նշված աշխատավարձը, ինչպես նաև ապահովել օրենսդրությամբ կամ այլ իրավական նորմերով սահմանված պայմանները։

Բովանդակություն․

Ցանկացած օրինական աշխատանքային պայմանագրում նշվում է աշխատանքային պայմանագիր կնքող աշխատողի և գործատուի անունը, ազգանունը և ըստ ցանկության սովորաբար նշվում է նաև հայրանունը։ Պայմանագրում նշվում է նաև կողմերի ազգությունը, եթե տվյալ կողմերը ունեն քաղաքացիություն։

Բացի սույն կետերից, աշխատանքային պայմանագրում նշվում է նաև աշխատանքի վայրը, կառուցվածքային ստորաբաժանումները, աշխատանքը սկսելու ամսաթիվը, մասնագիտության անվանումը՝ նշելով որակավորման ներկայացվող պահանջները կամ աշխատանքային գործառույթները, կողմերի իրավունքները և պարտականությունները, վարձրատրության պայմանները, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը։

Առանձին դեպքում աշխատանքային օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել աշխատանքային պայմանագրում ամրագրման ենթակա այլ պայմաններ։

Պայմանագրի կնքման կարգ․

Աշխատանքային պայմանագրերի կնքման հիմնական ձևը դա գրավոր կերպով կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու ձևն է։

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից։ Սկզբում պայմանագիրը ստորագրում են գործատուն, գործատուի ներկայացուցիչը և աշխատողը։

Մյուս օրինակը պահվում է գործատուի մոտ՝ անախորժություններից խուսափելու համար։ Երկրորդ օրինակը պահվու է աշխատողի մոտ։ Աշխատանքային պայմանագիրը նույն օրը (կնքման օրը) գրանցվում է գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում։

Աշխատանքային պայմանագրի գրանցման կարգը, գրանցամատյանի ձևը, դրա վարման ու պահպանման կարգը սահմանում է տվյալ երկրի կառավարությունը։

Գործատուն աշխատողին թույլատրում է անցնել աշխատանքի միայն այն ժամանակ, երբ պայմանագիրը կնքվում է և երկրորդ օրինակը գործատուի մոտ է։

Աշխատանքի ընդունման ժամանակ գործատուն կամ նրա կողմից լիազորված անձը, որը ունի քաղաքացիություն և համապատասխանում է նվազագույն ստանդարտներին, պարտավոր է աշխատանքի ընդունվող անձի ստորագրությամբ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, ինչպես նաև կոլեկտիվ պայմանագրի առկայության դեպքում նաև կոլեկտիվ պայանագրին, ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող այլ իրավական ակտերին։Եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, աշխատողը պետք է անցնի աշխատանքի՝ պայմանագրի կնքման հոջորդ օրը։

Картинки по запросу աշխատանքային պայմանագիր
Posted in հայոց լեզու

Հայոց լեզու 281-285

281. Տեքստը կարդա՛ և առաջադրանքները կատարի՛ր։

ա) գրի՛ր՝ ո՞րն է այս տեքստի ասելիքը,

Իմ կարծիքով տեքստի ասելիքն այն է, որ մարդիկ կարող են, ի օգուտ իրենց շահերի, օգտվել որոշների միամտությունից կամ ուղղակի ինչ-որ իրավիճակում խոցելիությունից։ Այդ պատճառով միշտ չես կարող հավատալ մեկի կասկածելի խոսքին և պետք է ինքդ հետազոտես, նույնիսկ եթե նրա ասածը ճշմարիտ է թվում։

բ) հերոսներին նկարագրի՛ր և բնութագրի՛ր (չորս-հինգ գործող անձ թող լինի), 

Կարծում եմ, որ գողը այս դեպքում բավականին սրամիտ էր և լավ ստախոս, քանի որ նա պահակի կողմից բացահայտվելուց հանգիստ էր և կարողացավ բավարար ժամանակով շփոթեցնել նրան։ 

Իսկ պահակը միամիտ էր, որովհետև նա պետք է գողին տեսնելուն ավելի շատ կասկածեր և չհավատար այն խոսքերին, որոնք պարզ էր, որ ճիշտ չէին։ Եթե տանտերը մահացած լիներ պահակը պետք է այդ մասին արդեն իմացած լիներ։ Դրանից հետո նա պետք է ավելի զգույշ քայլեր ձեռնարկեր։

գ) գործողության վայրը նկարագրի՛ր (բակ, փողոց, պահակի տնակ), 

Գողը արդեն փախնում էր հարուստի տնից։ Այնտեղ պահակը նրան հանդիպեց։ 

դ) բացատրի՛ր՝ ինչպես են հասկանում այս նախադասությունը՝

ա) գողը,

Գողը խաբեց, որովհետև գիտեր աղմուկը կառաջանար երբ տեսնեին, որ իրենցից գողություն են արել։

բ) պահակը,

Գողը այն հուսով էր ասում, որ պահակը կմտածի ողբում են տանտիրոջ մահը։ Նա հավատեց գողին ու այդպես էլ մտածեց։

<<Հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիներն ինչպե՛ս են ողբում ու լալիս։>>

ե) տեքստը սցենարի վերածի՛ր,

զ) սցենարդ վերնագրի՛ր։

282. Ընդգծված բառակապակցությունները դարձրո՛ւ նախադասություններ։

Աշխարհի քաղաքական քարտեզն է թերթում մարդը և հաճախ զարմանում է։ Եթե իրադարձություններին ուշադիր չհետևի, բոլորովին անհայտ երկրներ կգտնի՝ իրենց սահմաններով ու քաղաքներով։ Մարդկային պատմության ընթացքում քանի՜ անգամ է փոխվել աշխարհի քարտեզը։ Վարդագույն, կանաչ, մոխրակապտավուն, դեղին բծերը մերթ սեղմվում են, մերթ լայնանում, մերթ էլ բոլորովին անհետանում՝ գուցե և ավելի ուշ են հանդես գալու։

283. Տրված տեքստերը փոխադրի՛ր՝ ընդհանուր վերնագիր և հետևություն գրելով։

Ա․ Պեկինում գտնվում է երկնքի տաճարը, որը չինական ամենահին տաճարներից մեկն է։ Այն չունի առաստաղ, բաց է։ Ներսում կա քարե հարթակ։ Եթե մարդը կանգնում է առաջին սալի վրա, նրա կանչը մեկ արձագանք է ունենում։ Եթե երկրորդի վրա է կանգնում երկու արձագանք է լինում և այդպես շարունակ։ Կենտրոնում կա սկավառակ, որի վրա կանգնելով՝ մարդու կանչը լինում է իր ձայնից մի քանի անգամ ավելի բարձր։ Մեծ հեռավորության վրա կանգնած մարդիկ կարող են իրար լսել նույնիսկ շշուկով խոսելիս։

Բ․ Իրաքի իշխանությունը խոստացել է երկու միլիոն դոլար պարգևել այն մարդուն, ով կարողանա բացահայտել Շամիրամի կախովի այգիների գաղտնիքը։ Այնտեղ ուզում են վերակառուցել Հին աշխարհի ամենազարմանալի քաղաքներից մեկը՝ Բաբելոնը։ Ճիշտ կրկնելու համար պետք է վերականգնվեն նաև կախովի այգիները, սակայն ոչ ոք չի կարողանում լուծել բույսերի ջրելու խնդիրը։ Անհայտ է, թե երեք հազար տարի առաջ ինչպես են ոռոգել բույսերը առանց ժամանակակից տեխնիկա կիրառելու։

284. Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել։

ա) այգեբաց – խաղողի վազերը հողից ազատելը

այգաբաց – լուսաբաց

բ) հայելի – հատուկ ապակի անդրադարձնող մակերևույթով

հայացք – աչքերը մի բանի վրա ուղղելը, նայելը

ծովահայաց – դեպի ծովը նայող

գ) ակնթարթ – աչքի կոպերը թարթելը

ակնդետ – աչքերը մի կողմ դարձրած դիտելով

ակնոց – աչքերին դրվող զույգ ապակիներ՝ տեսությունն ուժեղացնելու կամ աչքերը  պաշտպանելու 

դ) քինախնդիր – վրեժը հանելու ձգտող

վրեժխնդիր – վրեխ լուծելու

մանրախնդիր – մանրուքների հետևից ընկնող

խորազնին – խորապես զննող

285. Տեքստն այնպես փոխադրի՛ր, որ զգացվի՝ ինքդ զարմացած ես և ուզում ես ուրիշներին էլ զարմացնել։

Ոչ մեկ չկարողացավ հավատալ երբ առաջին անգամ Անտարկտիդայի սառցածածկույթի տակ արևադարձային հնագույն կենդանիների ու ծառերի քարացած մնացորդները հայտնաբերվեցին։ Վեցերորդ մայրցամաքի դինոզավրերի մասին ճշմարտությունը հաղթանակեց մոտ հիսուն տարի անց։ 

Եզակի է հնէաբանական վերջին գտածոն Անտարկտիդայում։ Հայտնաբերվել է մի կմախք, որին գիտնականները երբեք չէին տեսել։ Այն երեք մետր վաթսուն սանտիմետր բարձրություն ունեցող փետրավոր գիշատիչ մողես է, որը նման է ջայլամին, բայց ունի ձիու գլխից մեծ գլուխ ու արծվի հզոր կտուց։ Այն քառասունվեց միլիոն տարեկան է։

Posted in Հասարակագիտություն

Աշախատանքի իրավունք

Նախ պետք է տարբերել աշխատավորական շարժման ձեւավորմանը նպաստող իրավիճակն այն իրավիճակներից, որոնցում վտանգված է ինքնին աշխատանքի իրավունքի իրացումը: Հարկավոր է տարբերել իրավիճակը, որի արդյունքում ձեւավորվում են աշխատանքային պայմանների բարելավմանը, աշխատավարձի չափին, աշխատողների այլ իրավունքների պաշտպանությանն ուղղված շարժումներ, այն իրավիճակից, երբ կա անհրաժեշտություն պաշտպանելու աշխատանքի իրավունքը, երբ քաղաքացիների զգալի մասը աշխատանք ունենալու խնդիր ունի:
Տարբեր երկրների փորձի համեմատությունից ակնհայտ է դառնում, որ այն հասարակություններում, որտեղ կառուցվածքային մակարդակում լուծված չէ զբաղվածության խնդիրը եւ գործազրկության տոկոսը բավականին բարձր է բնական (թույլատրելի, ընդունելի) մակարդակից, աշխատանքային շարժումների առաջացման հավանականությունը ցածր է: Որքան էլ դա առաջին հայացքից ակնհայտ է, սակայն հարկավոր է այն պնդումն անել, որ աշխատանքային շարժման ձեւավորման համար անհրաժեշտ է իրական եւ ոչ թե պոտենցիալ աշխատողների առկայություն: Մեծ թվով գործազուրկների առկայությունը գործատուների գործողություններին ազատություն տվող այն ռեսուրսն է, որը կաշկանդում է աշխատողներին՝ իրենց իրավունքները պաշտպանելիս: Ըստ հետազոտության մասնակիցների, տարբեր խնդիրների շուրջ քննարկումներում գործատուները հաճախ են հղում կատարում մեծ թվով գործազուրկների առկայությանը, ինչի ենթատեքստը բավականին պարզ է. «այս աշխատանքի կատարման համար կգտնվեն մեծ թվով ցանկացողներ, անփոխարինելի մարդիկ չկան»: Փորձագետներից մեկի պատկերավոր բնորոշման համաձայն. «Գործից հանում են «կշտացածներին» եւ բերում են «բոբիկներին»: Եվ գիտեն, որ չեն բողոքի: Ամենամեծ կախվածության պատճառը աշխատատեղերի պակասն է»:

Աշխատանքային իրավունքը, իրավունքի ոլորտ է, որով կարգավորվում են աշխատողների, արհմիությունների,գործատուների և պետության միջև փոխհարաբերությունները, արմրագրվում և երաշխավորվում են աշխատանքի իրավունքը, աշխատողների երաշխիքները, դրանց իրացման, ինչպես նաև պաշտպանության պայմանները և կարգը։

Աշխատանքի իրավունքը մարդու անօտարելի իրավունքների ու ազատությունների խմբին պատկանող իրավունք է, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի իր ֆիզիկական գոյությունը, հոգևոր ու նյութական պահանջմունքները բավարարելու նպատակով սեփական աշխատանքով միջոցներ վաստակելու հնարավորություն։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, ի թիվս այլ միջազգային փաստաթղթերի, որոնցում այն ամրագրված է որպես անօտարելի իարվունք, աշխատանքի իարվունքը բնորոշված է հետևյալ կերպ.

  1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք։
  2. Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, ունի հավասար աշխատանքի համար հավասար վարձատրության իրավունք։
  3. Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության, որը ապահովի մարդավայել գոյություն իր և իր ընտանիքի համար և անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով։
  4. Յուրաքանչյուր ոք ունի արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններ ընդունվելու իրավունք։

Հայաստանում աշխատանքային իրավունքը կարգավորվում է Հայաստանի ստորագրած մի շարք միջազգային փաստաթղթերով, ՀՀ Աշխատանքային օրենսգրքով և որոշ ենթաօրենսդրական և դատական ակտերով։ Հանրային ոլորտում աշխատանքային հարաբերությունները ունեն որոշակի առանձնահատկություններ և կարգավորվում են Քաղաքացիական ծառայության մասին օրենքով։ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանները։

Posted in Հասարակագիտություն

Քուրդիստան.

Քուրդիստան  (քրդ.՝ Կաղապար:IPA-all; «Քրդերի հայրենիք» կամ «Քրդերի երկիր», հնագույն ժամանակներում տարածքը անվանվել է՝ Կորդուք կամ Մեծ Քուրդիստան), Քուրդիստան, ընդհանրական աշխարհամշակութային եզր, որով նկարագրվում են ժամանակակից այն տարածքները, որտեղ պատմականորեն տարածություն և հետագա զարգացում են ապրել քրդական մշակույթը, լեզուն և ազգային ինքնությունը և որտեղ այժմ բնակվում և բնակչության մեծամասնություն է կազմում քուրդ ժողովուրդը: Մոտավորապես ժամանակակից Քուրդիստանն ընդգրկում է հյուսիսարևմտյան Զագրոսը և Արևելյան Տավրոս լեռնաշղթան: Մոտավորապես ժամանակակից Քուրդիստանն ընդգրկում է հյուսիսարևմտյան Զագրոսը և Արևելյան Տավրոս լեռնաշղթան:

Եզրի ժամանակակից կիրառումը վերաբերվում է հետևյալ տարածաշրջաններին. հարավարևելյան Թուրքիա (Հյուսիսային Քուրդիստան), հյուսիսային Սիրիա (Արևմտյան Քուրդիստան կամ Ռոջավա), հյուսիսային Իրաք (Հարավային Քուրդիստան) և հյուսիսարևմտյան Իրան (Արևելյան Քուրդիստան): Քրդական որոշ ազգայնական կազմակերպություններ ձգտում են ստեղծել անկախ ազգային պետություն, որը կընդգրկի բոլոր այդ տարածաշրջաններն իր քրդաբնակ մեծամասնությամբ, սակայն կան նաև քրդական այնպիսի կազմակերպություններ, որոնք ավելի շատ ձգտում են ունենալ ուղղակի լայն ինքնավարություն արդեն գոյություն ունեցող պետական սահամանների շրջանակներում:

Իրաքյան Քուրդիստանն առաջինն է ինքնավարության կարգավիճակի հասել՝ 1970 թվականին Իրաքի կառավարության հետ կնքված պայմանագրի համաձայն, իսկ 2005 թվականին դրա կարգավիճակը վերահաստատվել է որպես ինքնավար միավորում՝ Իրաքի դաշնային հանրապետության կազմում: Իրանում կա նաև Քուրդիստան անվանմամբ տարածաշրջան, սակայն այն չունի ինքնավարության որևէ կարգավիճակ: Սիրիայում քաղաքացիական պատերազմին մասնակցած քրդերին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել հյուսիսային Սիրիայի զգալի հատվածը, քանի որ Բաշար Ալ-Ասադին ենթարկվող կառավարական ուժերը ստիպված պատերազմել են Իսլամական պետության դեմ այլ տարածքներում: Հիմնադրելով սեփական կառավարությունը, դրանք ձգտում են պատերազմից հետո ինքնավարություն ունենալ դաշնային Սիրիայի կազմում:

Похожее изображение
Posted in Հասարակագիտություն

Քրդեր ծագում ու պատմություն

Քրդեր («Արաքս» հանդես, 1890, Ա)

Քրդերի ծագումն ու պատմությունը այդքան էլ լավ չի ուսումնասիրված։ Ըստ ուսումնասիրությունների (Դ.Ն. Մարքենզի և ուրիշներ), քրդերի նախահայրենիքը եղել է Իրանի Պարսք (Ֆարս) նահանգի հյուսիսային շրջանը(Զագրոսի լեռներ)։ Արաբական խալիֆայության կազմավորումից հետո քրդական ցեղերը թափանցել են Հյուսիսային Միջագետք և ընդունել իսլամ, իսկ սելջուկյան թուրքերի տիրապետության ժամանակաշրջանում (XI – XII դդ.) հաստատվել Հայաստանի հարավային նահանգների (Հայոց Միջագետք, Աղձնիք, Կորճայք) որոշ գավառներում։ Քրդերն առաջին անգամ հիշատակվում են XII դարի գրավոր աղբյուրներում՝ որպես վկայակոչուն ու խաշնարած ցեղեր (արաբ միջնադարյան հեղինակները «քուրդ» ցեղանունը հաճախ օգտագործում են «թափառակենցաղ խաշնարած» իմաստով)։ Քրդերը Հայաստանի այլ նահանգներում աստիճանաբար սփռվել են թուրքական սուլթանության տիրապետության հաստատումից (XVI դ.) հետո։ Պատմագիտության մեջ ներկայացվող «Քուրդիստան» կամ «Քըրդըստան» անվանումը օգտագործվում է սոսկ ազգագրական իմաստով (Իրանի Քուրդիստան, Իրաքի Քուրդիստան, Թուրքիայի Քուրդիստան), որովհետև գոյություն չի ունեցել նման քաղաքական միավորում։

Քրդերի բաժանում

Քրդերը բաժանվում են երկու հիմնական մասի՝ հյուսիսային քրդեր կամ քուրմանջներ (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Սիրիա, Իրանի և Իրաքի որոշ շրջաններ) և հարավային քրդեր կամ սորաններ (Իրաք և Իրան), որոնք միմյանցից տարբերվում են ազգագրական, մարդաբանական և լեզվական մի շարք հատկանիշներով։

Posted in Վրացերեն

Շոթա Ռուսթավելի

Բանաստեղծ Շոթա Ռուսթավելու<< Ընձենավորը>> պոեմը վերացական Վերածննդի գրականություն բարձրակետն է։ Շոթա Ռուսթավելու կյանքի ու գործունեության մասին հավաստի տեղեկություններ մեզ չեն հասել։<< Ընձենավորը >> գրել է 1189-1207-թթ-ին և նվիրել է Թամարա թագուհուն ու նրա ամուսնուն ալանաց արքայորդի Դավիթ Սոլանին։Պոեմը հիմն է ազատ,անկեղծ ու երկրային սիրո։Բանասղեղծը մերժել է գռեհիկ զգայական սերը,հնարավոր համարել տղամա րդու ու կնոջ բարոյական ու մտավոր հավասարությունը։Պոեմում զարգացել է նաև եղբայրության,ընկերության ու բարեկամության թեման։

Posted in Uncategorized

Գործնական քերականություն-276-280

Առաջադրանք․276

Հարավային Աֆրիկայում կան բույսեր: Դրանցից մեկը սնվում է թիթեռներով:Անգլիայում կա խոլորձ: Այն ունի չորս հազար տեսակ:Կա մի տեսակ, որը շարունակ փոխում է հոտը: Այդ տեսակը առավել արժեքավոր է:Մոնղոլիայում միջին տարիքը գերազանցում է հարյուրը: Այդ ցանկում տղամարդ չկա:Գիտնականները պարզել են երեղաների հեքիաթ սիրելու տարիքը

Առաջադրանք 277․

Ես Մարիամն եմ ,ունեմ բազմաթիվ ընկերներ և ընկերուհիներ։Նրանք դաարձան իմ ընկերները երբ ես առաջին անգամ եկա Մխիթար Սեբաստացու Կրթահամալիր։Ես իրենց շատ եմ սիրում,և արդեն առանց նրանց չէմ պատկերացնում իմ օրը կամ կյանքը։Կցանկանաի շնորակալություն հայտնել նրանց որ նրանք հայտնվեցին իմ կյանքում։ Ես չգիտեմ ինչքան ժամաանակ ունեմ,դա ինձ համար շատ վատ լուր է։Հիմա նրանցից միայն մեկի հետ եմ շատ մտերիմ,ու ինձ թվում է նրանից բացի ուրիշին չունեմ,նա ինձ հասկանում է մեկ բառից և ես շատ ուրախ եմ որ հանդիպեցի նրան։Շնորակալ եմ քեզ։

Առաջադրանք 278.

1) Յուրաքանչուր մասնակից շահեց երկու մրցանակ:Բոլորը երկու հաղթանակ շահեցին

2) Յուրաքանչյուր հաղթողի մի գիրք նվիրեցին:Հաղթողներին մեկական գիրք տվեցին:

3)Ամեն ռոբոտ ենթարկվում է քսան հրահանգի:Բոլոր ռոբոտները ենթարկվում են քանական հրահանգի:

4)Թզուկներից յուրաքանչյուրը հինգ խնդիր առաջարկեց:Թզուկները հնգական խնդիր առաջարկեցին:

5)Պետք ամեն անկյունում յոթ քար դնել:Անկյուններում տասնչորս քար պետք է շարել:

Առաջադրանք 279.

  1. Այս նկարը ամրացվել է պատին,պապիս կողմից:
  2. Այս գիրքը կարդացվել է նաև ընկերոջս կողմից:
  3. Շունը կապվել էր ծառին տիրոջ կողմից:
  4. Առավոտվա դեպքը տարբեր մարդկանց կողմից տարբեր կերպ էր պատվում:
  5. Թեթև ցնցում գրանցվեց սարքերի կողմից:Սպասվող փոթորկի մասին զգուշացվեց ինստիտուտի աշխատակիցներին մարդկանց կողմից:
  6. Անտառում այդ երեխան հայտնաբերվել էր որսորդների կողմից:
  7. Տղան կախարդվում էր միշտ նույն երազով:
  8. Շինարարությունը ավարտին հասվեց:
  9. Հանդիպումը հետաձգվում են:

Առաջադրանք 280.

  • Նա՝ թագավորին նամակ էր, գրել միայն իր որդու Եգորի մասին:
  • Նա թագավորին նամակ էր, գրել միայն իր որդու՝ Եգորի մասին:
  • Վաղուց չեր տեսել ընկերոջը՝ Վահագին:
  • Նա՝ Վաղուց չեր տեսել իր ընկերոջը՝ Վահագին:
  • Նուբարենց տունը՝ համարյա ամեն օր, լի էր հյուրերով՝ Զավենի ընկերներով:
  • Նուբարենց տունը՝ համարյա ամեն օր լի էր հյուրերով՝ Զավենի ընկերներով:
  • Իշխանը կանչեց բերդապետին՝ Վահրամին մի անգամ ևս զցուշացնելու՝ գիշերային արկածի մասին:
  • Իշխանը կանչեց բերդապետին՝ Վահրամին մի անգամ ևս զցուշացնելու, գիշերային արկածի մասին:

Posted in հայոց լեզու

Գործնական քերականություն-270-275

Վարժ. 270

Մի տղա որը նոր էր եկել Հայաստան չէր հարմարվում այստեղի միջավայրին։ Եվ ես նրան օգնեցի սկսեցի նրա հետ ընկերություն անել, և ցույց տվեցի Հայաստանի բոլոր տեսարժան վայրերը։ Այս պատմությունը ցույց է տալիս, որ հարազատ միջավայրից դուրս հայտնված մարդուն պետք է օգնել ու նեցուկ լինել։Մինչև որ նոր տեղին հարմարվի։

Առաջադրանք 271.

Ուղի-մայրուղի, ախտ- դրախտ, թիռ-ուղաթիռ, աղտ-թոքաղտ։

Առաջադրանք 272.

Ֆուձիյամա լեռան բարձրությունը ՝ 3776 մետր է: Լեռան մոտ կան բազմաթիվ հյուրանոցներ: Այդ հյուրանոցներից ամենահաջողակը ՝ <<Ֆուձի >> հյուրանոցն է : Հյուրանոցի հաջողության գաղտնիքը իր գովազդի մեջ է: Գովազդը կապված է լեռան հետ: Եթե լինում են օրեր , որ լեռը վատ է երևում, ապա հյուրանոցը վերադարձնում է վճարված վարձը: Այստեղ եղանակային պայմանները շատ բարենպաստ են : Ֆուձիյամայում մշտապես արևոտ եղանակ է : Այստեղ տասնյոթ տարվա մեջ ամպամած օրերի թիվը տասնհինգ է եղել: Հենց այսպիսի գովազի շնորհիվ էլ հյուրանոցը առաջին տեղում է իր ցուցանիշով:

Առաջադրանք 273.

  • Առաջին նախադասության մեջ ասվում է, որ ակումբի ղեկավարը Սուրենն է և պետք է նրան համոզել: Երկրորդ նախադասության մեջ ասվում է , որ պետք է համոզել Սուրենին և ակումբի ղեկավարին:
  • Առաջին նախադասության մեջ նկարագրվում է իրանը, իսկ երկրորդում կինը:

Առաջադրանք 274.

Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչինչացել են երկնաքարի մոլորակի վրա ընկնելու պատճառ։ Գիտնականների մի խումբ հետաքրքիր կարծիք է հայտնել։ Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ ու խիտ շերտ է պատել երկիրը։Դրանիցել և ջերմությունն է զգալիորեն նվազել և խավար է եղել։ Դինոզավրերի ամանակաշրջանի շատ կենդանիներ, չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են։

Առաջադրանք 275.

Գայլն անցնում էր մի վրանի մոտով, նա տեսավ, որ այնտեղ հովիվները գառան միս են ուտում, այս փաստն անարդարացի թվաց ու շատ նեղացրեց գայլին։Նա մոտեցավ հովիվներին ու բողոքեց:

Posted in Նախագծային աշխատանք, Գրականություն

«Իմ աշունը» շարադրություն․

Աշուն է։ Դրսում եղանակը հոգուս նման մռայլ է։ Հոկտեմբերն իր դեղնավուն տերևներով թևերն փռել է բնության վրա։ Երկինքն ամպամած է, գուցե անձրև գա։ Ես ուզում եմ, որ գա անձրևը, ուզում եմ լվանա ու տանի փոշին, մաքրվի օդը, որ շնչել կարողանամ։ Քամի է, մեղմ քամի, որն երբեմն կատաղում է ու քշում է ծառ ու ծաղիկ, տերևներն պար են գալիս օդում ու իջնելով գետին, դարսվում են իրար վրա այնպես, ասես գորգ լինի, ու այնքան հաճելի է քայլել նրանց վրայով: Քամի է, մեղմ քամի, որն փչում է հոգուս մեջ, վերքերս նորից ցավեցնում:
Օրերն դարձել են անգույն, արևն փորձում է շողալ ու լուսավորել, բայց այլևս չունի այն ուժն, որ կարողանա ջերմացնել մարդկանց, իսկ ես այնքան եմ զգում նրա ջերմության կարիքը, սիրտս սառել է, ուզում է տաքանալ:

Картинки по запросу իմ աշուն
Իմ ներսի տխրությունը։
Картинки по запросу իմ աշուն
Ահա և տերևներով գորգը։

Posted in Անգլերեն

Definitions.

1.Leisure – free or unoccupied time

Entertainment – something that serves for amusement

Opportunity – a favorable position or chance

Occupation – a job or profession

2.Calm – not excited, nervous, or troubled

Intelligent – able to think, understand, and learn things quickly and well

Brave – willing to do things which are difficult or dangerous

Independent – free from outside control

3.Miniature – a model or copy of something on a very small scale

Signature – a name of a person or a sign representing his name, marked by himself

Adventure – an exciting or dangerous experience

Gesture – a movement of part of the body to express an idea or meaning

4.Tornado – a violent storm with very strong winds

Flood – an overflow of a large amount of water beyond its normal limits

Snowstorm – a heavy fall of snow, especially with a high wind

Breeze – a gentle wind

5.Request – an act of asking formally or politely for something

Refusal – an act of saying ‘no’ to an invitation, offer, etc.

Advice – a suggestion about what somebody should do in a particular situation

Response – a spoken or written answer

6.Service – the action of helping or doing work for someone

Catalog – a book that contains pictures of things that are on sale

Brand – a product or group of products that has its own name

Purchase – something that you buy

7.Lie – a statement that is not true

Compliment – a polite expression of praise or admiration

Flattery – a false insincere praise

Prize – an award given to the winner

8.Contract – a written legal agreement between two people or organizations

Quarrel – an angry argument

Discussion – the process of talking something over

Trial – hearing and judging a person or case in a court

9.Conversation – an informal talk between people

Exclamation – an emphatic or excited cry

Utterance – the act or process of speaking or expressing in words

Argument – an exchange of opposite views, typically an angry one

10.Ordinary – of common or established type, usual

Strange – odd, unusual, or extraordinary

Human – relating to or characterizing people

Hostile – showing strong dislike

11.Match – a game in which individuals or teams compete

Situation – a set of circumstances

Incident – an event or occurrence

Performance – an act of presenting a play, concert, etc.

Posted in հայոց լեզու

Գործնական քերականություն-266-270

269. Նախադասություններն ըստ օրինակի ձևափոխի՛ր։ Ստացված նախադասություններում բացահայտող բառը կամ բառակապակցությունն ընդգծի՛ր։ Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու։

Ներս մտնողը՝ Նվարդը, բժշկի դուստրն է։

Իր սիրելի գիրքը՝ <<Գանձերի կղզին>>, նվիրեց ընկերոջը։

Մեր հարևանը՝ Նոյեմ տատիկը, ութսունն անց առույգ կին է։

Մեր դիմացի լեռը՝ Խուստուփը, երկար ժամանակ է ծածկված մնում ձյունով։

Իշխանին՝ փառատենչ բռնակալին, ծերունին պատմեց հուշարձանների մակագրությունների մասին։

Օդեսան՝ ծովափնյա մեծ քաղաք, նա առաջին անգամ տեսավ։

Օմար Խայամի՝ Խորասանի մեծ բանաստեղծի, զղջումն ու իմաստալից խոսքը Աստծուն լսելի եղան։

Վարժ. 268

Ֆլորիդայի ատոմային էլէկտրակայանի մի աշխատակցուհի պատմում էր.«Զարմանալի էր,ռոբոտը բարձացրեց ամուր սեղած ձեռքն ու,դաժանությամբ, սկսեց հարվածելով ինքն իրեն մասնատել»։Նա ականատես էր եղել ռոբոտի «ինքնասպանության» ՝ աշխարհում առաջին դեպքին։

Էլեկտրոնային օգնականն ստեղծվելմէր ատոմային էլեկտդակայանի ռեակտորներում տարբեր տեսակի սև աշխատանքներ կատարելու համար։Ռոբոտը, հավանաբար, հրաժարվել էր ինքն իրենից,երբ ատոմակայանում որոշ ժամանակ աշխատելուց հետո իր համար հեռանկար չէր տեսել. կամ էլ. իրականությանն ավելի մոտ, ուղղակի նրա էլեկտրական սխեմայի մեջ անսարքություն էր առաջացել։

Վարժ. 268

Ֆլորիդայի ատոմային էլէկտրակայանի մի աշխատակցուհի պատմում էր.«Զարմանալի էր,ռոբոտը բարձացրեց ամուր սեղած ձեռքն ու,դաժանությամբ, սկսեց հարվածելով ինքն իրեն մասնատել»։Նա ականատես էր եղել ռոբոտի «ինքնասպանության» ՝ աշխարհում առաջին դեպքին։

Էլեկտրոնային օգնականն ստեղծվելմէր ատոմային էլեկտդակայանի ռեակտորներում տարբեր տեսակի սև աշխատանքներ կատարելու համար։Ռոբոտը, հավանաբար, հրաժարվել էր ինքն իրենից,երբ ատոմակայանում որոշ ժամանակ աշխատելուց հետո իր համար հեռանկար չէր տեսել. կամ էլ. իրականությանն ավելի մոտ, ուղղակի նրա էլեկտրական սխեմայի մեջ անսարքություն էր առաջացել։

Վարժ. 266

Փակագծերում են գրված այն նախադասությունները, որոնք հավելյալ տեղեկություն են տալիս ուրիշ նախադասության մասին։ 

Հռոմի ամենահին կամուրջը՝ փայտյա Pont-Sublicius-ը (հայերեն կլինի <<Ցցաշեն կամուրջ>>), առաջին քարե կամրջից համարյա հինգ հարյուր տարի առաջ է կառուցվել (մ․ թ․ ա․ 625թ․ է բացվել)։ Այդ կամուրջը, հավանաբար, կրոնական նշանակություն է ունեցել, որովհետև նրա շինարարության մեջ մետաղե ոչ մի գերանակապ ու ոչ մի մեխ չի օգտագործվել։ Իսկ Հռոմի առաջին հուշարձանը կերտվել է Պուբլիուս Հորացիուս Միակնանու պատվին։ (Նրա սխրագործությունն էլ Հռոմի առաջին կամրջի հետ է կապված)։ Հարազատ քաղաքն էտրուսկների հարձակումից պաշտպանելիս նա իր սեփական մարմնով փակեց կամրջի ճանապարհը, մինչև որ ընկերներն այրեցին ցցասյուներն ու փայտամածը։ (Այդ ժամանակներից ի վեր կամուրջների խորտակումը կազմում է ամեն մի <<օրինավոր>> պատերազմի անբաժան մասը)։ Երբ կամուրջն այրվեց, Պուբլիուս Հորացիուսը թռավ ջուրն ու կարողացավ նետերի տարափի տակ բարեհաջող հասնել յուրայիններին։ Հերոսության համար նա այնքան հող ստացավ, որքան մեկ օրվա ընթացքում կարողացավ հերկել։