Posted in հայոց լեզու, Գրականություն

Համո Սահյան .

Համո Սահյան (ի ծնե՝ Հմայակ Սահակի Գրիգորյան, ապրիլի 14, 1914, Լոր, Սյունիքի մարզ, Հայաստան – հուլիսի 17, 1993 Երևան, Հայաստան), հայ սովետական բանաստեղծ: Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1905, «Սեզամ, բացվիր» բանաստեղծությունների ժողովածուի համար): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից: ԽՄԿԿ անդամ 1946 թվականից:

Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բասնաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ 1939-1941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող: Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թվականին Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Ստեփան Զորյանի ուշադրությանը Սահյանը պատասխանել է ձոն-նվիրումով, որում եղել են այսպիսի տողեր:

Աշնան հրդեհն է գալարվում

Աշնան հրդեհն է գալարվում
Ձորալանջերն ի վար։
Ո՛չ մեռնելու ուժ է ճարում,
Ո՛չ փրկության հնար —
Ու դողում է հասակով մեկ
Մանկությունս վայրի,
Վախենում է՝ հրդեհի մեջ
Ցնցոտիներն այրի։

Posted in Պատմություն

Հեղափոխությունը 1979 թվականներին

Իրանը տոնում է մահմեդական հեղափոխության 40-ամյակը: 1979 թվականի փետրվարի 1-ին այաթոլա Ռուհոլլահ Խոմեինին 14 տարի վտարանդի գործչի կարգավիճակում Ֆրանսիայում բնակվելուց հետո վերադարձել է հայրենիք և դարձել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը:

Շահը գահընկեց է արվել, և Իրանում 2500 տարի տևած միապետությունն ավարտվել է:

Տոնակատարությունները կտևեն 10 օր: Իրանում դրանք անվանում են «լուսաբացի տասնօրյակ»:

1979 թվականի փետրվարի 11-ին շահ Մոհամադ Ռեզա Փահլավիի կառավաությունը տապալվել է, և իշխանությունը ստանձնել են կարծ դիրքորոշման կողմնակից շիա մահմեդական առաջնորդները:

Այսօր հազարավոր մարդիկ հավաքվել են Թեհմանում՝ իսլամական հանրապետության հիմնադիր Խոմեինիի դամբարանի մոտ:

Իրանում քաղաքական մեծ ազդեցություն ունեցող Փորձագետների խորհրդի նախագահ, այաթոլա Ահմադ Ջանաթին իր ելույթում դատապարտել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները բարելավելու աջակիցներին:

«Անիծվեն նրանք, ովքեր կարծում են, թե մենք չենք կարող առանց ամերիկյան օգնության կառավարել մեր երկիրը, Ամերիկան անկում է ապրում, մենք չպետք է վախենանք Ամերիկայից», – հայտարարել է Ջանաթին:

Posted in Նախագծային աշխատանք, հայոց լեզու, Գրականություն

Մխիթար Սեբաստացի.

Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա ՀունաստանիՄեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։

1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։

Posted in Վրացերեն

Վրացերեն․

Իմ-չեմի

Քո-շենի

Նրա-միսի,իմիսի

Պայուսակ-չանթա

Հիմա-էխլա

Վրաստան-աքարթվելո

Վրացի-քառթվելի

Հայաստան-սոմխեթի

Հայ-սոմեխի

Գարուն-գազափխուլի

Ամառ-զափխուլի

Աշուն-շեմոդգոմա

Ձմեռ-զամթարի

Posted in Նախագծային աշխատանք, Անգլերեն

Harry Potter.

This article is about the series of novels. For other uses, including related topics and derivative works, see Harry Potter (disambiguation). For the character in the series, see Harry Potter (character). For the film adaptations, see Harry Potter (film series). For the franchise as a whole, see Wizarding World.

The Philosopher’s Stone (1997)The Chamber of Secrets (1998)The Prisoner of Azkaban (1999)The Goblet of Fire (2000)The Order of the Phoenix (2003)The Half-Blood Prince (2005)The Deathly Hallows (2007)
AuthorJ. K. Rowling
CountryUnited Kingdom
LanguageEnglish
GenreFantasydramayoung adult fictionmysterythrillerBildungsroman
PublisherBloomsbury Publishing (UK)
Pottermore (e-books; all languages)
Published26 June 1997 – 21 July 2007 (initial publication)
Media typePrint (hardback & paperback)
Audiobook
E-book (as of March 2012)
No. of books7
Website

Harry Potter is a series of fantasy novels written by British author J. K. Rowling. The novels chronicle the lives of a young wizard, Harry Potter, and his friends Hermione Granger and Ron Weasley, all of whom are students at Hogwarts School of Witchcraft and Wizardry. The main story arc concerns Harry’s struggle against Lord Voldemort, a dark wizard who intends to become immortal, overthrow the wizard governing body known as the Ministry of Magic and subjugate all wizards and Muggles (non-magical people).

Since the release of the first novel, Harry Potter and the Philosopher’s Stone, on 26 June 1997, the books have found immense popularity, critical acclaim and commercial success worldwide. They have attracted a wide adult audience as well as younger readers and are often considered cornerstones of modern young adult literature. As of February 2018, the books have sold more than 500 million copies worldwide, making them the best-selling book series in history, and have been translated into eighty languages.The last four books consecutively set records as the fastest-selling books in history, with the final instalment selling roughly eleven million copies in the United States within twenty-four hours of its release.

The series was originally published in English by two major publishers, Bloomsbury in the United Kingdom and Scholastic Press in the United States. A play, Harry Potter and the Cursed Child, based on a story co-written by Rowling, premiered in London on 30 July 2016 at the Palace Theatre, and its script was published by Little, Brown. The original seven books were adapted into an eight-part namesake film series by Warner Bros. Pictures, which is the third highest-grossing film series of all time as of February 2018. In 2016, the total value of the Harry Potter franchise was estimated at $25 billion,making Harry Potter one of the highest-grossing media franchises of all time.

A series of many genres, including fantasy, drama, coming of age, and the British school story (which includes elements of mystery, thriller, adventure, horror, and romance), the world of Harry Potter explores numerous themes and includes many cultural meanings and references.According to Rowling, the main theme is death.Other major themes in the series include prejudice, corruption, and madness.

The success of the books and films has allowed the Harry Potter franchise to expand with numerous derivative works, a travelling exhibition that premiered in Chicago in 2009, a studio tour in London that opened in 2012, a digital platform on which J.K. Rowling updates the series with new information and insight, and a pentalogy of spin-off films premiering in November 2016 with Fantastic Beasts and Where to Find Them, among many other developments. Most recently, themed attractions, collectively known as The Wizarding World of Harry Potter, have been built at several Universal Parks & Resorts amusement parks around the world.

Картинки по запросу harry potter
Картинки по запросу harry potter
Posted in Նախագծային աշխատանք, հայոց լեզու, Գրականություն

Մխիթարյան միաբանության խորհրդանիշները.

Մխիթարյան միաբանությունը ուներ իր գլխավոր խորհրդանիշը՝ զինանշանը: Զինանշանը վահանի նման է ,կենտրոնում կա խաչ: Խաչի ծայրերին կան տառեր` Ո. Կ. Վ. Ա.: Տառերը Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան նախադասության բառերի սկզբնատառերն են: Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են  առաքյալի կյանքին` կրակ,  զանգ, վարդապետի գավազան և բաց գիրք:

1901թ. ի պատիվ Մխիթարյան միաբանություն 200 ամյակի թողարկվեց հուշամեդալ:Հեղինակ` Ստեֆանո Ջոնսոն, Միլան, տրամագիծը 61մմ:

Նրանց խորհրդանիշմերից մեկն էր նաը իրոնց ըմպելիքը՝ մխիթարինը: Այն խմիչք էր , որը պատրաստվում էր գաղտնի բաղադրատոմսով և մինչ որս էլ գաղտնի է : Նաը նրանք ունեյին իրենց քայլերգը:

Posted in Նախագծային աշխատանք, հայոց լեզու, Գրականություն

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ստեղծման պատմությունը.

Մեր սիրելի կրթահամալիրի ստեղծման պատմությունը երկար է: Աշոտ Բլեյանը աշխատում էր Ե.Պ.Հ.- ի ֆիզիկայի ֆակուլտետում: 1985 թվականին համախոհների փնտրտուքը նրան բերեց Բանգլադեշ, թ. 183 նորաբաց դպրոցը, այն էլ` որպես տնօրեն:  Նրա օգնականներն էին՝  Աշոտ Մանուչարյանն ու Աշոտ Դաբաղյանը :

1989-ին Հայաստանի կառավարությանը նրանք կարողանում են համոզել ընդունել իրենց կրթական նախագիծը: Ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը` որպես փորձարարական-հետազոտական միավորում, որպես անհատի հնարավորությունների, կարողությունների ու տաղանդի դրսևորման արդյունավետ միջավայր:

Ըստ ՝ Աշոտ Բլեյանի գաղափարակիր, ոգևորված և ստեղծագործող ուսուցիչները վարդապետներ են: Սրան էլ ավելացնելով ակնածանքը Մխիթար Սեբաստացու հանդեպ, կրթահամալիրը կոչվեց ՝ Մխիթար Սեբաստացի:

Նրանք ցանկանում էին ,որ կրթահամալիրը սովորելու համար լինի հաճելի միջավայր, որ երկրի անկազմակերպ վիճակը չխանգարի սովորողին և ուսուցչին զբաղվել իրենց սիրելի գործով :

Կրթահամալիրի տոնը նշվում է ՝ նոյեմբեր ամսին:

Posted in Վրացերեն

«Ընձենավորը» պոեմը.

Իսկ ի՞նչ պոեմ է «Ընձենավորը», ինչի մասին է և ինչո՞ւ այդքան մեծ համբավ է բերել իր հեղինակին։ Ռուսթավելին այս պոմը գրել է 1189-1207 թվականների ընթացքում և նվիրել Թամար թագուհուն և նրա ամուսին, ալանաց արքայորդի Դավիթ Սոսլանին: Պոեմում նկարագրվող իրադարձությունները տեղի են ունենում Հնդկաստանում, Պարսկաստանում ու մտացածին երկրներում, սակայն Ռուսթավելին ճշմարտացի կերպով արտահայտում է 12-րդ դարի Վրաստանի հասարակական-քաղաքական իրադրությունը։ Պոեմը կարծես ազատ և անկեղծ սիրո օրհներգություն լինի, որտեղ բանաստեղծը մերժում է գռեհիկ զգայական սերը՝ հնարավոր համարելով տղամարդու և կնոջ բարոյական և մտավոր հավասարությունը։ Իսկ այդ ամենը հյուսվում է եղբայրության, նվիրված ընկերության ու բարեկամության փառաբանությամբ։ Այստեղ զուգորդվում են Ավթանդիլի ու Թինաթինի (արաբական) և Տարիելի ու Նեստան-Դարեջանի (հնդկական) սյուժետային գծերը։ Պոեմի հերոսները՝ անբաժան ընկերներ Ավթանդիլը, Տարիելը և Փրիդոնը, տարբեր ազգերի ներկայացուցիչներ են. նրանք խիզախ են, քաջ ու պատվախնդիր, պատրաստ են իրենց անձը զոհաբերելու հանուն հայրենիքի և ընկերոջ։

Posted in Վրացերեն

Շոթա Ռուսթավելի.

Բանաստեղծ Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» («Վագրենավորը»)
պոեմը վրացական Վերածննդի գրականության բարձրակետն է:
Շոթա Ռուսթավելու կյանքի ու գործունեության մասին հավաստի տեղեկություններ մեզ չեն հասել: «Ընձենավորը» պոեմի նախերգանքի VII և VIII քառատողերում ընդամենն ասվում է, որ հեղինակը Ռուսթվելին է՝ ծագումով` մեսխ:
«Ընձենավորը» գրել է 1189–1207 թթ-ին և նվիրել է Թամար թագուհուն ու նրա ամուսնուն՝ ալանաց արքայորդի Դավիթ Սոսլանին: Թեև նկարագրվող դեպքերն ու իրադարձությունները տեղի են ունենում Հնդկաստանում, Պարսկաստանում, նաև մտացածին երկրներում, այնուամենայնիվ, հեղինակը ճշմարտացիորեն արտացոլում է XII դարի Վրաստանի հասարակական-քաղաքական իրադրությունը: Պոեմը հիմն է ազատ, անկեղծ ու երկրային սիրո: Բանաստեղծը մերժել է գռեհիկ զգայական սերը, հնարավոր համարել տղամարդու և կնոջ բարոյական ու մտավոր հավասարությունը: Պոեմում զարգացրել է նաև եղբայրության, ընկերության ու բարեկամության թեման:

Շոթա Ռուսթավելու անունը վկայված է 17-րդ դարի գրավոր աղբյուրներում։ Էպոսի տողերում հեղինակը նշել է իր անունը։ Հեղինակի ազգանունը ցույց է տալիս ծննդավայրը (Մեսխեթի Ռուսթավ գյուղ)։ Կրթությունը ստացել է Գելաթի և Իկալտոյի ակադեմիաներում, ապա «հունաց երկրում» (Բյուզանդիա)։

Զարգացած միջնադարում միացյալ Վրացական թագավորությունը զորեղանում է։ Նրա գերիշխանության տակ են անցնում հարևան ու հեռավոր բազմաթիվ երկրներ։ Պայմաններ են ստեղծվում վրացական մշակույթի բարգավաճման համար։ Թբիլիսիի արքունիքը ջանք ու միջոցներ չի խնայում արվեստների ու գրականության զարգացման համար։ Թամար թագուհին (1184-1213) Շոթա Ռուսթավելուն հանձնում է արքունի գանձապահի պաշտոնը։

Ուշ միջնադարի վրացի հեղինակները տեղեկություններ են տալիս Ռուսթավելու կենսագրության մասին։ Կյանքի վերջին տարիները բանաստեղծն անցկացրել է Երուսաղեմի նախկին վրացական Սուրբ Խաչ վանքում, որտեղ էլ գտնվել է նրա որմնանկարը։ Այն հեղինակել է վրացի ուխտավոր Տիմոթեոս Գաբաշվիլին 1757/58 թվականներին։ Երուսաղեմում գտնված տեղեկությունների համաձայն՝ Շոթա Ռուսթավելին նշվում է որպես բարերար, ինչը հաստատում է Թամար թագուհու պալատում իր ունեցած բարձր դիրքի մասին։

Այսօր Շոթա Ռուսթավելու անունով Թբիլիսիում գործում է Պետական ակադեմիական թատրոն (1887 թվականից), կա պետական մրցանակ (1965 թվականից), նրա անունն է կրում Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտը։

Բովանդակություն

  • 1Տեղեկություններ՝ կյանքի մասին
  • 2Շոթա Ռուսթավելու անվան մասին
  • 3«Ընձենավորը» պոեմը
  • 4Տես նաև
  • 5Պատկերասրահ
  • 6Ծանոթագրություններ
  • 7Արտաքին հղումներ

Ռուսթավելու ճշգրիտ կենսագրությունը դեռևս հնարավոր չէ մանրամասն շարադրել։ Պահպանված տասնյակ ավանդությունները թեև որոշ չափով իրականությանը համապատասխանում են, սակայն դրանց վերաշարադրանքը հեռու է գիտական հարցերին պատասխան տալուց։ Անունից կարող ենք հետևություն անել, որ ծնվել է Վրաստանի հարավ-արևմուտքում, մոտավորապես այնտեղ, ուր հիմա էլ Ռուսթավի կոչվող գյուղ կա։ Հավանաբար այստեղ է անցել Շոթայի մանկությունը։ Իսկ նրա «Ընձենավորը» պոեմի տեքստից կարելի է դատել, որ նա եղել է իր ժամանակի համար բարձր զարգացման տեր մարդ :

Картинки по запросу Շոթա_Ռուսթավելի
Картинки по запросу Շոթա_Ռուսթավելի
Posted in Պատմություն

Հայաստանը 6-7-րդ դարերում .

7–րդ դար ժամանակաշրջան, որը համաձայն Հուլյան օրացույցի սկսվել է 601 թվականին և ավարտվել է 700 թվականին: Արաբական արշավանքները սկսվել են Արաբիայի միավորմամբ Մուհամմադ մարգարեի կողմից 622 թվականից սկսած: Մուհամմադի մահից հետո 632 թվականին Իսլամը տարածվեց Արաբական թերակղզում : 7-րդ դարում արաբները նվաճեցին Պարսկաստանը և վերջ դրեցին Սասանյան կայսությանը: 7-րդ դարի ընթացքում Արաբները նաև նվաճեցին Սիրիան, Պաղեստինը, Հայաստանը, Եգիպտոսը և Հյուսիսային Աֆրիկան:

Բյուզանդական կայսրությունում շարունակվեցին անհաջողությունները Արաբական խալիֆայության հզորացման ֆոնին:

Հարշան միացավ Հյուսիսային Հնդկաստանին` ստեղծելով փոքր պետություններ, որոնք կործանվել էին 6-րդ դարում Գուպտա կայսրության կողմից:

Չինաստանում Սույ դինաստիային փոխարինեց Թան դինաստիան, որը ընդլայնեց իր տարածքները Կորեաից մինչև Կենտրոնական Ասիա և պետք է ընդհարվեր արաբների հետ հետագայում: Չինաստանը սկսեց հասնել իր հզորության գագաթնակետին: Սիլլան միավորվեց Թան դինաստիայի հետ, որին միացավ Բաեկյեն և միավորեցին Կորեական թերակղզին մեկ առաջնորդի ներքո: Աշուկա ժամանակաշրջանը շարունակվեց Ճապոնիայում ամբողջ 7-րդ դարի ընթացքում:

Posted in Պատմություն

Վարդանանց և Վահանանց պատերազմները.


Պարսիկների դեմ ծավալված ազատագրական կռիվները հզոր համաժողովրդական շարժումներ էին: Հայերը պարսկական տիրապետության դեմ մարտնչեցին բացառիկ նվիրվածությամբ ու անձնազոհությամբ: Նրանք մաքառում էին ոչ միայն հանուն հայրենի հավատի և ազատության, այլև հանդես էին գալիս համազգային շահերի պաշտպանությամբ:

Հայերի անձնուրաց պայքարը, նրանց տոկունությունն ու համախմբվածությունը տվեցին իրենց արդյունքները: Ճիշտ է, երկիրը չվերականգնեց անկախությունը, սակայն ձախողվեցին Հայաստանն ինքնավարությունից զրկելու, նրան կլանելու պարսկական արքունիքի ձգտումները: Հայ ժողովուրդը համառ պայքարով պահպանեց երկրի լայն ինքնավարությունը և դրանով իսկ տնտեսական ու մշակութային առաջընթացի հնարավորությունները:

Հայ ժողովուրդը միշտ էլ ակնածանքով է հիշել Վարդանանց և Վահանանց պատերազմների մասնակիցների հայրենանվեր սխրանքը: Հետագա սերունդների համար նրանք դարձել են հայրենասիրության խորհրդանիշ: V դ. ազատագրական պատերազմներն օտար նվաճողների դեմ պայքարի ամենահերոսական ու հիշարժան էջերից են: Դրանք հայ ժողովրդի դարերի խորքից եկող ազատասեր ոգու պատգամն են հետագա սերունդներին:

Картинки по запросу Վարդանանց և Վահանանց պատերազմները
Posted in Պատմություն

Երվանդական Հայաստան .

Երվանդունիների թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում  մ.թ.ա. 570 – մ.թ.ա. 201 թվականներին: Կառավարել է Երվանդունիների թագավորական տոհմը՝ Մեծ Հայքի երեք թագավորական հարստություններից մեկը։ Տարածքը կազմել է նվազագույնը 200 000 քառ. կմ (Երվանդ Վերջինի գահակալման տարիներին մ.թ.ա. 220-201 թվականներ), առավելագույնը՝ 400 000 քառ. կմ՝ Տիգրան Երվանդյանի օրոք (մ.թ.ա. 560-535 թվականներ)։

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Վանը՝ Վանի թագավորության արքաների նստավայրը։ Մ.թ.ա. 6-րդ դարում Հայաստանը վերածվում է Աքեմենյան պետության մարզի։ Նրա տարածքում առաջանում են երկու սատրապություններ։ Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքը շարունակում է մնալ Վանը, իսկ Արևելյան Հայաստանի վարչաքաղաքական կենտրոնն է դառնում Էրեբունին (Երևան)։ Աքեմենյան իշխանությունը տևում է երկու դար (մ.թ.ա. 522-331 թվականներ)։

Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից հետո Աքեմենյան կայսրությունը անկում է ապրում, իսկ Հայաստանը անկախանում է։ Երվանդ Գ արքան մայրաքաղաքը տեղափոխում է Արմավիր (մ.թ.ա. 331 թվական), իսկ Երվանդ Վերջինը կառուցում է Երվանդաշատ մայրաքաղաքը (մ.թ.ա. 220 թվական):