Շարունակելով ուսումնասիրել կրթահամլիրի հեռավար ուսուցումը միաժամանակ նաև ուսումնասիրում եմ այլ հարթակներ: Ուսումնասիրեցի ու հասկացա որ շատերը հիմնականում աշխատում են այլ երկրի աշակերտների հետ լինի դա ԱՄՆ-ն թե Եվրոպան ու դա հիմնականն է: Ի տարբերություն մեզ նրանք չեն վճարվում աշակերտի քանակով այլ դասերի քանակով և ամեն դասը կարող է լինեկ օրինակ x-գումար,ֆիքսված որևէ բան չկա բայց համեմատելով նրանք ստանում եմ ավելին քան մենք: Պեղածս նյութը հարթակից է որը կոչվում է Դասատու հարթակ, ու դա ինչքան հասկացա կազմակերպություն է, երբ ծնողները դիմում են այդ կազմակերպություն իսկ արդեն կազմակերպությունը մասնագետներին: Հետևաբար պարզ է դառնում որ ծնողները x գումար են վճարում իսկ մասնագետը ստանում է x գումարից որոշ մաս: Օրինակ եթե մեկ դասի համար վճարում են 20 դոլար մասնագետը ստանում է 15-ը: Կարող է ամսվա ընթացքում լինի 5, 30 կամ 100 դաս ու այդ հարթակում ամեն բան պլանավորվում է ծնողի հետ քանի որ հիմնականում երեխաների մեծ մասը դեռ փոքր են: Իսկ նայելով մերին կասեմ որ ստանում են շատ չնչին գումար ու դա ըստ ինձ արդար չի, երբ ամեն բան անհատականացված է: Դեռևս ասքանը գումարի հետ կապված:
Մտածում եմ որ մեր դպրոցը նույնպես կարող է նման հարթակ ստեղծել որը կարող է ապահովվոլ հեռավար աշխատող դասավանդողների, ու այդ հարթակից օգտվեն այնպիսի աշակերտներ ովքեր մեր դպրոցից չեն ու կարող են լինել դրսից՝ այլ երկրից: Ու երբ օգտվեն այդ հարթակից հնարավոր լինի դրսից գումար բերեն մեր կրթահամալիր:
Կրկին թողնում եմ հղումը եթե ուզում ենք որևէ բան ուսումնասիրել ավելի մանրակրկիտ:
Հանրային Աուդիտի մասին նյութ 1