Ուսումնառության պայմանագիր՝ Ավագ դպրոց, հեռավար ուսուցման ծրագիր՝ ուսումնասիրությունների համակարգումը
Ողջույն եմ Մնացականյան Մարիամն եմ, ես կներկայացնեմ կրթահամալիրի ավագ դպրոցի պայմանագիրը ինչպես նաև Հեռավար ուսուցման պայմանագիրը և սովորողների թվերը:
Երկար ուսումնասիրություններից հետո նկատեցի որ հեռավար սովորողնեիր քանակը ամեն տարի և տարվա ընթացքում շատանում է, հետեվաբար մեզ համար պարզ է դառնում այն փաստը որ կրթահամալիրը շատ լավ է մատուցում այս ծառայությունը և ունի պահանջարկ:
Ինչը կապված է հեռավար սովորողի վճարի հետ՝ ես կարծում եմ որ այն որպես հեռավար ուսուցում դա այն ուսուցումն է որ կարող է և պետք է լինի ու արժենա թանկ, քանի որ ուսուցիչը լրացուցիչ ժամնակ է հատկացնում սովորողի հետ անհատական աշխատելու վրա:
Երբ ուսումնասիրեն հեռավար և առկա սովորողների պայմանագրերը կնկատենք որ միջավայրն է ավելանում և առկա սովորողը օգտվում է դպրոցի խոհանոցից, լաբարատորիաներից, գինու դպրոցին, կավագործության լաբարատորիաից և այլն, իսկ հեռավար սովորողը չի օգտվում այդ միջավայրից, բայց նա օգտվում է մեկ այլ անհատական ծառայությունից, և դա ուսուցչի հետ անհատական քննարկում,տեսակապով հանդիպելու հնարավորությունն է: Շատ մեծ հնարավորություն ունի նաև հեռավար սովորողը նրանով որ նա կարող է բնակվել այլ երկրում օրինակ Չինաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում և միարժամանակ սովորել մեր կրթահամալիրում դրանով ապահովել կրթության իրավունքները : Եվ կրկին կկրկնեմ որ Հեռավար սովորողի ուսվճարը պետք է լիլի ամենա թանկը որովհետեվ ամեն բան անհատականացված է սովորողի հետ կապված:
Ուսումնասիրելուց հետո հասկացա որ Ավագ դպրոցում կա 28 հեռավար սովորող,որը գրեթե հավասար է մեկ դասարանի չափի: Այսեղ արդեն աշխատանքը դասարանական չէ այլ ուսուցիչը յուրաքանչյուրին ցուցաբերում է անհատական ուշադրություն, քանի որ 28-ին էլ առանձին առանձին են ուղարկվում առաջադրանքները:
Ես խոսել եմ Ընկեր Մարթաի Ընկեր Լիլիթի գրասենյակի ղեկավարի, հեռավար ուսուցման ուսուցիչների հետ ու հասկացա որ յուրաքանչյուրին անհատական ժամանակ և մոտեցում են ցուցաբերում բոլորի հետ հատիկ հատիկ աշխատելով, ու երբ նայում եմ հա դասարանումել ա անհատական լինում ինչոր բան,ուսուցիչը ինձ հետ անհատական քննարկում կամ որևէ այլ աշխատանք ա կատարում, բայց հեռավարի դեպքում լռիվ այլ է սկսած նամակագրությունից: Ինձ թվում է լիովին պազ և արթարացված կլինի որ ուսուցիչների աշխատանքը գնահատվի բարձր և վճարը լինի թանկ հեռավար սովորողի համար:
Դեռևս հասցրել եմ ուսումնասիրել միայն այս երկու պայմանագրերը, բայց կաշխատեմ ավարտել պայմանագրում այդ լրացուցիչ ծառայություների ցանկը հասկանալ, որովհետև արդեն մի քանի տարի է ինչ կրթահամալիրում եմ ու նկատում եմ թե ինչքան է այն փոխվում, զարգանում, աճում և միգուցե հարկ լինի պայմանագրում նեռարելու թե ինչ ծառայություններ են ավելացել որոնք դեռ առտացոլված չէ պայմանագրում:
Ինչը վերաբերում է ինքնակրթությանը այն կա բայց այս դեպքում սովորողը այդքան շատ չի բախվում ուսուցչի անհատական մոտեցմանը, ինչքան հեռավարի դեպքում, հեռավարը փոքր ինչ այլ ծառայություն է: Կարծում եմ նաև պիտի պայմանագից միգուցե միջավայրին վերաբերվող հարցերը հանվի, որովհետև եթե սովորողը պայմանագիրը կնքել է ու արդեն 1 տարի է արտերկրում է, իսկ ես մեր ցանկը ուսումնասիրելիս տեսա որ կան աշակերտներ ում մոտ կա այդ խնդիրը և նրանք գտնվում են Չինաստանում ԱՄՆ-ում և չեն օգտվում այդ միջավայրից միգուցե պետք է հանվի այդ կետեր հեռավար սովորողի պայմանագրից և հեռավարի դեպքում այլ բաներ ավելացվեն:
Այստեղ կթողնեմ պայմանագրի հղումը և դուք էլ կարող եք այն ուսումնասիրել:
Հղումը 1 ՝















