Posted in Հունվարյան ճամբար Արևելյան դպրոցում, Նախագծային աշխատանք

Հունվարյան ճամբար Արևելյան դպրոցում

օր 1-Երկրորդ շաբաթը սկսվեց շատ հետաքրքիր ճամփորդությամբ: Երեխաները գնացին Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց: Լավ սահեցին լավ ժամանակ անցկացրին և վերադարձան դպրոց:

Օր 2- Երեքշաբթի օրը մենք մի քանի հոգով գնացինք Արևմտյան դպրոց՝ առաջին և երկրորդ դասարանի աշակերտներին սովորեցրինք Power Point ծրագիրը և դրանից օգտվելը: Սովորեցրինք, թե ինչպես աշխատել ծրագրով, փոխել տառերի և էջի տեսքը, սովորեցրինք գույներ ու պատկերներ ավելացնել իրենց աշխատանքին։

Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

Oր 3- Երրորդ օրը երեխաների հետ սկսեցինք զբաղվել Ղափամայի ծեսին պատրաստվելը՝ քանի որ այն արդեն մոտենում է: Միաասին պատրաստեցինք պոսեռներ, պլակատներ նկարներ նկարեցինք միասին որտեղ պատկերված էին այդ ծեսին համապատասխան պատկերներ, մարդիկ, սեղանի շուրջ հավագված մարդիկ և այդպես հետաքրքիր աշխատաննքներ և նկարներ:

Օր 4-Չորրորդ օրը մենք կրկին այցելեցինք Արևմտյան դպրոց բայց այս անգամ արդեն պար էինք սովորում և սովորեցնում 4-5-րդ դասարանցիներին: Ասեմ շատ հետաքրքիր անցավ մենք սովորոցինք մեր փոքր ընկերներից պարեր, ինչպես նաև նրանք մեզնից:

Oր 5- Հինգերորդ օրը միասին հավագվեցինք մայր դպրոցում և մասնակցեցինք Մեդիա Ուրբաթին քանի որ մասնակցում էր Արևելյան դպրոցը: Ինչպես նաև տեղի ունեցավ Ավագ դպրոցի Խոհանոցի բացումը որին շատ երկար էինք սպասել ու երևի թե ամենաշատը սպասում էր մեր սիրելի Ընկեր Վիկտորիան իր խոհարարական դասարանի աշակերտների հետ:

Ահա և այսպես անցավ մեր երկրորդ շաբաթը Արևելյան դպրոցի երեխաների հետ:

Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց 12 շրջանավարտ

Leave a comment