Առաջին օրը ծանոթացանք ծրագրի և այն ամենի հետ ինչ պետք է անեինք այդ 1 ամսվա ընթացքում: Երկուշաբթի երբ գնացինք Արևելյան դպրոց օրը սկսեցինք ընդհանուր պարապունքով, որից հետո գնացինք արդեն երեխաների հետ աշխատելու: Մենք բաժանված էինք տարբեր խմբերի օրինակ ես և մի քանի աղջիկներ ովքեր նաև իմ ընկերներն են միասին ընտրել էինք Դիզայնը: Առաջին օրը երբ հարցրինք թե ինչ կուզեն միասին պատրաստենք շատերը ցանկություն հայտնեցին պատրասլել Ծրարներ: Իսկ մի մասը ցանկություն հայտնեց պատրասլել մոլորակներ րիեն մարդուկների հետ միասին: Այդ ամենը կարող եք տեսնել ներգևում ցուցադրված նկարներում: Առաջին օրը նաև հասցրիք հանդիպել մեր կրթահամալիրի Մեղվագորիծի հետ:

Օր 2-Օրը կրկին սկսեցինք պարապունքով և բոլորս լիցքավորվեցինք լավ տրամադրությամբ և անցանք աշխատանքին: Երեխաների հաջորդ խումբը տեսնելով մյուսների ծրարները կրկին ցանկություն հայտնեցին որ իրենքել պատրաստեն: Այս անգամ որոշեցինք անել Դիջիթեքյան ոճի մեջ, քանի որ այն մոտենում էր: Ամեն մեկը արեց իր անհատական ձևավորումը:

Օր 3– Այս անգամ հանդիպելով երեխաների հետ առանց խոսք նրանք առաջարկեցին որ կրկին պատրաստենք այդ Դիջիթեքյան ծրարները, չգիտեմ ինչու բայց փոքրիկները շատ էին սիրել այդ աշխատանքը և անհնդատ խնդրում էին որ պատրաստենք, չէի կարող մերժել երբ նայում էի այդ վառ և ուրախ աչուկներին:
Oր 4– Չորրորդ օրը մեզ միացավ նաև մյուս դիզայնի խումբը: Միասին կատարեցինք համատեղ աշխատանք և պատրաստեցինք ստվերային խաղ և փղիկ էջանշան, երեխաները շատ էին ոգևորվել և չէին ուզում դադարեցնել աշխատանքը։

Սա հենց այդ խաղն է 






Oր 5– Բոլորս կատարում էինք միասնական աշխատանք: Ինչումն էր դա կայանում մենք բոլորս միասնական պար և երգ էինք սովորում և սովորեցնում էին 12-րդ դասարանցիները:


Այսպես անցավ մեր առաջին շաբաթը Արևելյան դպրոցում: Իսկ հիմա կներկայացնեմ մի փոքր ֆոտոշարք:














