Posted in Գրականություն

Ավ․ Իսահակյանի «Հայրենի հողը» լեգենդը

  • ինչ է լեգենդը (մտաբերել այլ լեգենդներ) Լեգենդը ավանդազրույց է, որի հիմքում ընկած է հրաշքը։ Հրաշապատումն ընդգրկում է դեպքերը և հերոսներին։
  • Համեմատել հերոսներին և նրանց արարքները : Արքան նախանձ էր և չէր գնահատում իր զորավարի ուժը, այդ իսկ պատճառով վիրավորեց նրան, իսկ զորավարը անվախ էր, արի, նա չէր սիրում պարտվել և միշտ շարժվում էր դեպի հաղթանակը, հայրենասեր էր և հայրենիքի համար պատրաստ էր նույնիսկ անձնազոհության:
  • Վերլուծել լեգենդը, գտնել գաղափարին առնչվող հատվածները: Լեգենդը մարդկանց լավ և վատ հատկանիշների մասին էր, թե որքան վատ բան է նախանձը և ինչի կարող է հասցնել դա: Այն նաև մարդու լավագույն հատկանիշներից միքանիսի վառ արտահայտությունն էր: Լեգենդը ինքնասիրության, Հայրենիքի հանդեպ մեծ սիրո և անկոտրում հոգի ունենալու մասին էր: Հատվածներ`

1. Մյուս օրը շըքով այն զորականինՍպարապետի սուր տվեց արքան,Եվ հրամանատար կարգեց բանակին,Իսկ զորավարին` թիկնապահ նըրան

: 2. Զայրացավ հոգին քաջ զորավարի,Համհարզները իր սաստիկ զայրացան,Առավ ընկերներն հին կռիվների,Եվ հողն հայրենի թողին, հեռացան:

3. Հայրենի հողը քաշում է իրան,Ինչքա՜ն ուժով է, ի՜նչ անպարտելի.Եվ ինչպե՜ս քաղցըր հուշում է նրանՎառ մանկությունը` երազներով լի:

Posted in հայոց լեզու

Գործնական աշխատանք

1․ Գտնե՛լ համաձայնության սխալները։

1. Մարդկանց մի մասը գնացին աշխատելու։
2. Պահանջվում է հմուտ մասնագետներ։
3. Նրան՝ որպես հմուտ մասնագետի, պարգևատրեցին։
4. Արմենը ընկերոջ հետ անցավ բակով։
5. Ամեն մեկը գնացին իր աշխատավայրը։

2. Գտնե՛լ խնդրառության սխալները։

1. Նա դաշնամուրի վրա լավ է նվագում։
Նա դաշնամուր լավ է նվագում։
2. Այդ գործում նա չի մասնակցել։
Այդ գործում նա չի ունեցել իր մասնակցությունը։
3. Ընկերս համաձայն էր իմ առաջարկի հետ։
Ընկերս համաձայն էր իմ առաջարկին։
4. Նկարը փակցրեց պատից։
Նկարը փակցրեց պատին։
5. Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածից։
Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածի մասին։



2
․ Գտնել նախադասությունների մեջ բառագործածությունների սխալները:

Այդ գյուղի տանտերն էր նամակ գրել կաթողիկոսին:
Ավանդության համաձայն` մեկնեցին գյուղ և մասնակցեցին ծիսակատարությանը:
Ականակիտ խավար էր, և նավից ափ իջած նավաստիները հազիվ գտան իջևանատունը:
Այդ վերաբերմունքը սաստիկ վրդովվել էր իշխանին:
Բժիշկն ուշադիր քննարկեց հիվանդին և ախտորոշում կատարեց:
Նա շատ էր մեղանչում իր գործած մեղքերի համար:
Դարավոր կաղնին չդիմացավ շառաչյուն հողմին:
Փողոցով անցնում էր միջին տարիքի մի կին` գլխին հովհարով գլխարկ։
Գյուղացին այգեբացից մինչև ուշ երեկո անդուլ աշխատում էր:
Ցուցում տալիս վկաները հուզվում էին:

3․ Նախադասությունների մեջ գտնել խնդրառության սխալները:

Գետինը ծածկվեց ձյունից:
Գետինը ծածկվեց ձյունով։
Նրանք ապրում էին սարի գագաթում:
Նրանք ապրում էին սարի գագաթին։
Երբեք մեր աշխարհը մեր վրա այսքան ծանր պարտականություն չէր դրել:
Երբեք մեր աշխարհը մեզ վրա այսքան ծանր պարտականություն չէր դրել։
Մենք շնորհակալ ենք այն անշահախնդիր բժշկից, ով փրկեց մեր հարազատի կյանքը:
Մենք շնորհակալ ենք այն անշահախնդիր բժշկին, ով փրկեց մեր հարազատի կյանքը:
Նա իմ պես աշխատասեր չի եղել:
Նա ինձ պես աշխատասեր չի եղել։
Նա երկար ժամանակ էր, ինչ իմ հետ էր քայլում:
Նա երկար ժամանակ էր, ինչ ինձ հետ էր քայլում:
Ծնողների մոտ ուսուցչուհին խրախուսեց աշակերտների արարքներին:
Ծնողների մոտ ուսուցչուհին խրախուսեց աշակերտների արարքները:

4․ Փակագծերի բառերը տեղադրել կետերի փոխարեն` կատարելով համապատասխան փոփոխություններ:

1. Լճի մոտ` բարձրադիր ժայռի վրա, նստած էր մի մարդ` լայնեզր գլխարկով , և անթարթ հայացքով նայում էր.  կապույտ ջրերին: (Լիճ, նայել, գլխարկ, ժայռ)


2. Նա սովորություն  ուներ աշնանը վերջին անգամ այգին մտնել, ցանկապատն ամրացնելու և հնձանի դուռը փակելու , որպեսզի ձմռանը  գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը: (Մտնել, ձմեռ, հնձան, աշուն)


3. Կրծքից արձակելով զղջման հառաչանք` դողդոջուն ձեռքով տխուր  շարժում էր անում` կարծես իրենից հեռացնելով օրիորդի գեղանի կերպարանքը: (Ինքը, օրիորդ, արձակել, ձեռք)


4. Թիֆլիսում ապրելու տարիներին հատկապես Վերնատան միջոցներով Թումանյանն իր շուրջն է  համախմբում գրական ուժերին, կազմակերպում արևելահայոց գրական կյանքը: (Կյանք, տարի, միջոց, ինքը)


5. Պապ թագավորը կրճատում էր ժողովրդից գանձվող եկեղեցական տուրքերը, փակեց անկելանոցներն ու կուսանոցները, ձգտում նվազեցնել եկեղեցու իշխանությունը, հաստատել արքունիքի մենիշխանություն: (Փակել, արքունիք, ժողովուրդ, եկեղեցի)

Posted in հայոց լեզու

Գործնական աշխատանք

Ուղղագրական բառարանի օգնությամբ կետերի փոխարեն լրացրեք ջ, ճ կամ չ

ա/ ալոճ, ակնակապիճ, աղճատել, աղջամուղջ, աճպարար, գեղջկական, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղջիկ, փախչել, փարչ (կավե գավաթ), քրքիջ :
բ/ աչք, առաջին, առողջություն, առնչություն, բաղարջ (գաթա), բաճկոն, գաղթօջախ, գաղջ (խոնավ, բորբոսնած), գաճաճ (թզուկ, փոքր), գեղջուկ (գյուղացի), թռչուն, թռչել, թրջել, թրջոց, հորջորջել (անվանել, կոչել), մեջտեղ, միջակ, միջօրե, ողջույն, վերջին, մխրճվել, մռնչյուն, մրջյուն, շիճուկ, ողջագուրվել, անընդմեջ, պճնանք (զարդարանք), պչրանք(նազանք), քուրջ:
գ/ առաջնորդ, գոճի, դաջել, եղջերու, երկարաճիտ, զեղչել, զիջել, զղջալ, Էջմիածին, ընչացք (բեղ), ընչաքաղց (ագահ), թարթիչ, ի հեճուկս (հակառակ մեկի), իջնել, լայնալիճ, լաջվարդ (կապույտ), կտրիչ (կտրող գործիք),կտրիճ (քաջ), հառաչանք, առնչվել, միջամտել, միջավայր, միջօրե, նախճիր (կոտորած), տարեվերջ, ուռճանալ, ուռչել, խոճկոր:դ/ առջև, արջաորս, ամբողջ, առաջնորդ, առէջ, բարեհաճ, դարչնագույն, խառնիճաղանջ (խայտաբղետ), խոճկոր, խրճիթ, ծխամորճ, կառչել, կարիճ, կճղակ, կճմթել, կնճիթ, կոճկել, կորչել, կռճիկ, հարճ, ճանճ, ճղճիմ, մահճակալ, մաճկալ, մարջան, մեջբերում, մեջք, մինչև, միջև, միջադեպ, նկարչական, շեղջ (կույտ), սոճի, Սոչի, վայրէջք, վերջաբան:

Ուղղագրական բառարանի օգնությամբ կետերի փոխարեն լրացրեք Մ կամ Ն

Ռմբակոծել, բմբուլ, անբախտ, ամբողջովին, անբասիր, ամբարտավան, ամբոխ, ամպագոռգոռ, ամբողջ, ամփոփել, ինքնամփոփ, համբույր, ճամփա, ըմպանակ, անբավ, ամբար, անբիծ, ըմբոստ, ըմբռնել, բանբեր, անբարբառ, ըմբոշխնել, Մանվել, Սամվել, անփույթ, անբարյացակամ, ճամփորդ, անբերրի, ճամբար, բամբասել, բանսարկու, ճամպրուկ, անպաճույճ, շամփուր, սիմֆոնիա, ամպրոպ, անպատճառ, բանվոր, ամպշող, անպայման, ամբարիշտ, ամբարտավան, թմբուկ:

Posted in հայոց լեզու, Գրականություն

Վանո Սիրադեղյան «Սիրելու տարիք»

Մինչ պատմվացքին անցելը մի քանի բառով կներկայացնեմ գրողին:

Վանո Սմբատի Սիրադեղյան (նոյեմբերի 13, 1946, Կոթի, Նոյեմբերյանի շրջան) Հայաստանի պետական, կուսակցական գործիչ, գրող, հրապարակախոս։ Հայաստանի անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից:

Իսկ հիմա ներկայացնեմ պատմությունը և իմ կարծիքը այդ ամենի մասին:

Պատմությունը ՝

Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։
Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց։
Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։ Դա այնքան սարսափելի չէր։ Վատը կռվից մնացող քենն էր։ Այդ ոխակալ անվստահության տեւողությանը նրա սիրտը չէր դիմանում։ Ելքը այն էր, որ հակակշիռ թշնամանքով մտասեւեռվեր, թշնամանքի օդով սնվելով՝ իր կորովը տեղը պահեր․․․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։ Եվ շատ դեպքերում պատասխան չէին ստանում։
Հիմա այդ կյանքը անցած շրջան էր։ Եթե առաջ կարելի էր անձնական վիրավորվածությանը կարեւորություն այնքան էլ չտալ, կարելի էր մի բան էլ կուլ տալ, ― հիմա ուրիշ էր։ Իր արժանապատվությունը այսուհետեւ իրենից բացի վերաբերելու է նաեւ մեկին։ Հարաբերությունները պարզելու համար ընդամենը երեք-չորս օր ժամանակ կար։ Օր կորցնել չէր կարելի։ Մինչեւ իր աղջկա գալը ինքը պիտի Մեծառեխին կա՛մ ծեծած լինի, կա՛մ աչքի փուշը կոտրած լինի։ Իր աղջկան շենում ծուռ նայող չպիտի լինի։ Իր աղջկա ներկայությամբ իրեն բան ասող չպիտի լինի։
«Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի ― այսօրվանից՝ վերջ։ Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»։
Նա դժվար հասավ այս որոշմանը։ Երբ մտածում էր աղջկա մասին, համակվում էր վճռականությամբ, բայց վճռականությունից բան չէր մնում աղջիկը մտքում չեղած ժամանակ։ Իսկ երբ վերստին մտաբերում էր, հարկ էր լինում ոգու կորովը շնչի բերել մեռյալ կետից։ Բայց ամառային արձակուրդները մոտենում էին, ամեն ամառ հովեկ աղջիկը արդեն մտքում կար անբացակա եւ մտադրությունը դարձավ վճիռ։
Այնինչ մարմնով պատրաստվում էր գարնան սկզբից։ Ակումբի բակից տուն էր քարշ տվել երկու փթանոց գիրերից մեկը ու կպել դրան․․․ Նրա մարզվելը սկզբում, իրոք, նման էր կպչել-մնալու։ Մետաղը հաստոտ ըմբիշի նման իրար չէր գալիս, տղան թպրտում էր ու պարում էր դրա շուրջը, երկաթը տղային ծալում-ծալծլում-հակում էր հողին, ասես ուզում էր կլանել իր պաղ, հոծ ընդերքը։ Տղան գալարվում, բայց պոկ չէր գալիս։ Երկու ելք կար․ կամ պիտի ինքը երկաթին հլու՝ գետինը մտներ, կամ՝ երկաթը գետնից կտրեր։ Երրորդը չկար։ Թողնել գնալը բացառված էր։ Տղան ասում էր ինքն իրեն․ «Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»։
Նա շատ լավ գիտեր, որ մնացած մի քանի ամսում ուժից չի տրաքվելու, բայց որ երկաթը գլխից վեր հանելու ձեւը պիտի գտնվի՝ դա անկասկած էր։ Այն օրը, երբ ծանրությունը գլխից վեր հանես, իր գորժելու ժամն էր լինելու։ Ծրագրված էր երկու կռիվ։ Նույնիսկ երեքը։ Քանիսը որ անհրաժեշտ եղավ։
Հիմա կանգնած է զգեստապահարանի հայելու առաջ, հագած ունի անթեւ շապիկ, բազուկների մկանունքը նորվա ջանքից դեռ փքված են, դաստակը՝ պնդված, եւ կենտրոնացած պատրաստվում է կռվի գնալու մի ոհմակի դեմ եւ հետը գնացող մեկը չունի՝ թիկունքին կանգնի։ Եղբայրը մեծ է, ընկերների ոչ բարով թիկունքը ինքն է, ― այսպես անթիկունք գնալու է նրանց թաղը, ովքեր կռվում են միշտ ոհմակով, միշտ՝ թաղովի, միշտ՝ գեղովի ― նույնիսկ մեկի դեմ։
Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։

Կարծիքս ՝

Պատմվածքն աղջկա և տղայի հարաբերությունների մասին է: Նկարագրում է տղայի վրեժխնդրությունն իր աղջկան սիրող մի այլ տղայի մասին: Համեմատում է պատերազմի հետ: Իր սերը փրկելու համար նա պատրաստվում էր պատերզամի: Պատերազմները լինում են տարբեր, պարտադիր չէ, որ պատերազմ լինի միայն հողի ու տարածքի համար: Կոնկրետ պատմվածքում գրվածը պատերազմ էր աղջկա համար: Արդարացնում եմ տղային, քանի որ, երբ մարդն ունենում է նպատակ, իր նպատակին հասնելու համար օգտագործում է իր մտքերը, և այստեղ տղան պատրաստ էր կռվի հանուն իր աղջկա:

«Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»։ Ինձ դուր եկավ այս հատվածը: Տղան ուներ նպատակ, սակայն հոգու խորքում գիտեր, որ միայնակ է, բայց կարևոր է ուժը, ոչ թե քանակը:

«Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։ Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց»:  Դժվարը առաջին անգամն է, դրանից հետո ամեն բան հեշտ է լինում: Կարծում եմ սիրելի էակի համար արժի անգամ մեռնել, եթե վստահ լինես, որ նա էլ նույնը կանի:

Posted in հայոց լեզու, Գրականություն

Հայոց լեզու. քերականություն և կետադրություն

Դեկտեմբերն էր ՝ ամանորի նախօրյակ: Մի փոքրիկ մակույկ հանդարտ լողում էր դեպի ծովախորշը որը Վենետիկի հարավային կողմում էր: Թեև ձմեռ էր սարսռեցնող ցուրտ էր սակայն օդն այնքան մագուր էր ու թափանցիկ, որ մակույկում գտնվող գեղեցկադեմ երիտասարդը չէր կարող չնկատել հանդիպակաց կղզյակի աշտարակաոր շինությունը: Իջնեցրու ինձ կղզու վրա,-խնդրեց անծանոթը ծերունազարդ մակույկավարին: Բարձրադիր սարին կանգնած ՝ նա շուրջն էր նայում. սաղարթախիտ ծառատաններ, ձիթենիներ և կապույտ ծով: Բնության կողմից գողտրիկ անկյուն էր դա ՝ անկրկնելի հոգեթով, գոտևորված աղյուսե բարձրացրած պարսպով: Երևի երկար կհիանար իր առջև տարածված հեքիաթային գեղեցկությամբ, եթե մի բամբ ձայն չընթատեր նրյա խորհրդակցություններիշղթան: Ի՛նչ կուզոս, որդյա՛կ: Հոտ նայելով ՝երիտասարդը տեսավ դիմացը կանգնած պատկառելի մի վանականի ՝ փարթամ մուրուգով և ճաղատ գլխով:

Posted in Պատմություն

Հայկական մշակույթը 16-17-րդ դարերում, գործիչներ և ուղղություններ

Հայկական մշակույթ:

Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է։ Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ։

Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն։

Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում։

Դիցաբանություն:

Հայոց հեթանոս աստվածների առաջին դիցարանը ձևավորվել է հայ ժողովրդի կազմավորմանը զուգընթաց՝ կրոնապաշտամունքային հավատալիքների ազդեցությամբ։

Լեզու:

Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզու է։ Այն Հայաստանի և Արցախի Հանրապետության պետական լեզուն է։ Օգտագործվում է նաև Հարավային Կովկասում  Ռուսաստանում , Եվրոպայում  Մերձավոր Արևելքում  ԱՄՆ-ում, Կանադայում, Լատինական Ամերիկայում  Ուիզբեկստանում, Ղազախստանում, Հնդկաստանում, Ավստրիալիայում և այլ պետությունների սփյուռքահայ համայնքներում։ Հայերեն լեզվակիրների քանակը կազմում է 7-9 միլիոն մարդ

Գրականություն:

Առաջին գրավոր հուշարձանները Հայաստանի տարածքում թվագրվում են ուրարտական շրջանին։ Հայոց այբուբենի ստեղծումից հետո սկիզբ է դրվում հայերեն ինքնուրույն գրականությանը։ Հայոց հնագույն բանավոր ավանդազրույցները, լեգենդներն ու առասպելները առաջին անգամ գրի են առնվել 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացու կողմից։ 440-ականներին է գրվել ազգային գրականության առաջին կոթողը՝ Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործունեության նկարագրությանը։ 

Միջնադարյան հայ պոեզիայի գագաթներից է հայրեննեի արվեստը։ Դրանց թիվը հասնում է մոտ հինգ հարյուրի, որոնք մեծ մասամբ պատկանում են անանուն հեղինակների։

17-18-րդ դարերում գրական գերակշռող սեռը քնարերգությունն է, որ զարգացել է 3 հիմնական ուղղություններով՝ կրոնահայրենասիրական բանաստեղծություն, և ժողովրդագուսանական երգ։ Այս ուղղությունները, իրենց բնորոշ գծերով հանդերձ, միմյանցից խստորեն տարանջատված չեն։ Բնորոշ է Մարտիրոս Ղրիմեցու գրական ժառանգությունը, որտեղ համատեղվել են հոգևոր երգը, աշխարհիկ տաղը, աշուղը, ոտանավորը։

Posted in Պատմություն

Հայերն ու Առաջին Համաշխարհայինը

Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին:

Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին, Արևելյան Հայաստանի, արևմտահայության, Ռուսաստանի հայ բնակչության և արտերկրի հայկական համայնքների մասնակցությունը 1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմին։

Հայերր գործուն մասնակցություն են ունեցել ինչպես Առաջին Համաշխարհային, այնպես էլ նրա ավարտից Հետո մինչև 1920 թ. վերջերը պատերազմական տարբեր ռազմաբեմերում տեղի ունեցած մարտական գործողություններին։ Միայն 1914—1915 թթ. Թուրքիայում բնակվող շուրջ 3 միլիոն հայերից բանակ զորակոչվեցին ավելի քան 300 հազար հայ երիտասարդներ, որոնք նախ` օգտագործվեցին աշխատանքային գումարտակներում, ապա` համարյա ամբողջովին ոչնչացվեցին թուրքերի կողմից: Հայ ժողովուրդը ակտիվ մասնակցությունը Առաջին Համաշխարհային պատերազմին, մեծ զոհողությունների գնով զգալի ներդրում ունեցավ Ռուսաստանի ու ամբողջ Անտանտի հակառակորդ Թուրքիայի դեմ տարած հաղթանակում քաղաքական լուրջ պատճառներով ըստ արժանվույն չփոխհատուցվեց:

Հայ կամավորականներ Առաջին համաշխարհային պատերազմում: 1-ին դրուժինայի 3-րդ գումարտակ:

1914 թ. ցարական Ռուսաստանի և Ֆրանսիայի կառավարող շրջանները կոչով դիմեցին հայերին, եթե հայերը կամավորական ջոկատներ կազմեն՝ ֆրանսիական և ռուսական զորքերի կազմում Թուրքիայի դեմ կռվելու համար, ապա Կիլիկիան և Արևմտյան Հայաստանն ինքնավարություն կստանան՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի հովանավորության շնորհիվ:

Posted in Պատմություն

Քսենոփոնն ու Հայաստանը

Մինչ անցնեմ տվյալ պատմությաննը կցանկանամ մի քանի խոսքով ներկայացնեմ Քսենոփոնի մասին:

 Շարունակելով այն թեման, որ մենք շատ քիչ գիտենք իրոք հետաքրքիր թեմաների մասին` ուզում ենք անդրադառնալ հայտնի փիլիսոփա, պատմագիր և զորավար Քսենոփոնի` Հայաստանի մասին գրառումներին: Քսենոփոնը ծնվել է հարուստ արիստոկրատի ընտանիքում: Աշակերտել է փիլիսոփա Սոկրատեսին, որի դպրոցում  ձևավորվել են նրա հասարակական ու պատմագիտական հայացքները: 

Ք.ա. 401 թ. Աքեմենյան(ներկայիս Պարսկաստան) տիրակալների մեջ պայքար էր սկսվել պարսից գահի համար: Տիրակալներից մեկը 10-հազարանոց զորք վարձեց  հույներից, որոնց զորահրամանատարը Քսենոփոնն էր: Սակայն զորքը դեռ նոր էր հասել Միջագետք, երբ մահացավ զորքը վարձող Կյուրոս Կրտսերը: Հունական զորքը պետք է շտապ վերադառնար Հունաստան և վերադարձի ճամփան անցնում էր Հայաստանով: Քսենոփոնը Հայաստանում անցկացրած ժամանակը նկարագրել է իր Անաբասի (10000-ի նահանջը) գրքում, որտեղ նա զարմանքով էր պատմում հայոց երկրի շքեղության և բարեկեցության մասին: Նրա խոսքով հայերը անկախ և ինքնիշխան ժողովուրդ էին: Քսենոփոնի խոսքերով չկար մի տուն, որտեղ նրանց չընդունեին և չհյուրասիրեին: Քսենոփոնը գրել է, թե՝ առաջին անգամ գարեջուր տեսել է Հայաստանում: Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավե անոթ) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի: Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր: Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր: