Հնագույն ժամանակներից Կիլիկիայի հիմնական բնակիչներն էին հայերը, ասորիները, հրեաները, հույները: X դ. հայ բնակչությունը այնքան ստվարացավ, որ Տարսոնում հիմնադրվեց հայ եկեղեցու նոր եպիսկոպոսական թեմ: 1080 թ. Լեռնային Կիլիկիայում հաստատված Ռուբեն Ա իշխանին հաջողվեց թոթափել Բյուզանդիայի գերիշխանությունը: Հիմնվեց Ռուբինյան իշխանապետությունը: 1198 թ. Լևոն Բ իշխանապետը օծվեց Հայոց թագավոր: XII – XIII դդ. Կիլիկիայի թագավորությունը միջազգային հեղինակություն վայելող երկիր էր: Նրա հետ հաշվի էին նստում անմիջական հարևանները՝ Իկոնիայի սուլթանությունը, Անտիոքի դքսությունը, Եդեսիայի կոմսությունը, ինչպես նաև Բյուզանդիան, Հռոմեական սրբազան կայսրությունը, Վենետիկի ու Ճենովայի հանրապետությունները: 1375 թ. մամլյուքները գրավեցին Կիլիկիայի մայրաքաղաք Սիսը: Շուրջ երեք հարյուրամյակ գոյատևած Կիլիկիայի Հայկական թագավորությունը կորցրեց իր անկախությունը:
Անվան այլ կիրառումների համար ՝ Կիլիկիա Կիլիկիայի հայկական թագավորություն, հայտնի է նաև որպես Կիլիկյան Հայաստան, Փոքր Հայք կամ ուղղակի Հայաստան, միջնադարյան հայկական անկախ պետություն։ Գտնվելով Մեծ Հայքից դուրս՝ այն զբաղեցնում էր պատմական Կիլիկիա շրջանը։
Կիլիկիայի Հայկական Թագավորություն (Միջին հայերեն՝ Կիլիկիոյ Հայոց Թագաորություն, հայտնի է նաև որպես Կիլիկյան Հայաստան կամ Փոքր Հայք կամ Հայաստան), միջնադարյանհայկական անկախ պետություն՝ ստեղծված սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Կիլիկիա գաղթած հայերի կողմից։ Պետությունը հիմնադրվել է Ռուբինյանների կողմից, ովքեր Բագրատունիների շառավիղ էին։ Ռուբինյանների իշխանությունը թագավորություն հռչակվեց 1198 թ-ին։ Ռուբինյանների տոհմի վերջին ներկայացուցիչը Զապել թագուհին էր, ում մահից հետո՝ 1252 թ-ին, գահն անցնում է Հեթումյաններին։ 1341 թ-ին գահն անցնում է Լուսինյաններին։ Կիլիկյան Հայաստանը դադարում է գոյություն ունենալուց 1375 թ-ին. դրանից հետո գահին հավակնում էին Կիպրոսի Լուսինյանները։ 1485 թ-ին, երբ Շառլոթ Կիպրացին ամուսնացավ Սավոյան հարստության ներկայացուցչի հետ, Կիլիկյան Հայաստանի թագավոր տիտղոսն անցավ Սավոյան հարստության ներկայացուցիչներին։ Տիտղոսը մնաց գործածության մեջ մինչև 1861 թ.։
Կիլիկիայի հայկական պետության մեծ իշխանների գահացանկը
Ռուբեն Ա (1080–95 թթ. ), Կոստանդին Ա (1095–1100 թթ.), Թորոս Ա (1100–29 թթ.), Լևոն Ա (1129–37 թթ.), Թորոս Բ (1145–69 թթ.), Ռուբեն Բ (1169 թ.), Մլեհ (1169–75 թթ.), Ռուբեն Գ (1175–87 թթ.), Լևոն Բ (1187–98 թթ.)
Թագավորների գահացանկը
Լևոն Բ (1198–1219 թթ.), Զաբել (1219–22 թթ.), Ֆիլիպ (1222–25 թթ.), Հեթում Ա (1226–69 թթ.), Լևոն Գ (1269–89 թթ.), Հեթում Բ (1289–96, 1299–1301 թթ.), Սմբատ (1296–98 թթ.), Կոստանդին Բ (1298–99 թթ.), Լևոն Դ (1301–08 թթ.), Օշին Ա (1308–20 թթ.), Լևոն Ե (1320–42 թթ.), Գվիդոն կամ Կոստանդին (1343–44 թթ.), Կոստանդին Դ (1345–63), Կոստանդին Ե (1365–73 թթ.), Լևոն Զ (1374–75 թթ.)
1. Քառանիշ թվի առաջին թվանշանը 7 է: Եթե այդ թվանշանը տեղափոխենք վերջին տեղը, թիվը կփոքրանա 864-ով: Գտնել սկզբնական թիվը: 7681
2. Հնգանիշ թվի առաջին թվանշանը 1 է։ Եթե այդ թվանշանը տեղափոխենք վերջին տեղը, թիվը կմեծանա 2187֊ով։ Գտնել սկզբնական թիվը։ 11354
3. Երեք թվեր, որոնց գումարը 12 է, կազմում են թվաբանական պրոգրեսիա: Եթե երրորդ թիվը փոխարինենք 8-ով, ապա կստացվի երկրաչափական պրոգրեսիա: Գտնել այդ թվերը: 2, 4, 6