Posted in Գրականություն

Ավ․ Իսահակյանի «Հայրենի հողը» լեգենդը

  • ինչ է լեգենդը (մտաբերել այլ լեգենդներ) Լեգենդը ավանդազրույց է, որի հիմքում ընկած է հրաշքը։ Հրաշապատումն ընդգրկում է դեպքերը և հերոսներին։
  • Համեմատել հերոսներին և նրանց արարքները : Արքան նախանձ էր և չէր գնահատում իր զորավարի ուժը, այդ իսկ պատճառով վիրավորեց նրան, իսկ զորավարը անվախ էր, արի, նա չէր սիրում պարտվել և միշտ շարժվում էր դեպի հաղթանակը, հայրենասեր էր և հայրենիքի համար պատրաստ էր նույնիսկ անձնազոհության:
  • Վերլուծել լեգենդը, գտնել գաղափարին առնչվող հատվածները: Լեգենդը մարդկանց լավ և վատ հատկանիշների մասին էր, թե որքան վատ բան է նախանձը և ինչի կարող է հասցնել դա: Այն նաև մարդու լավագույն հատկանիշներից միքանիսի վառ արտահայտությունն էր: Լեգենդը ինքնասիրության, Հայրենիքի հանդեպ մեծ սիրո և անկոտրում հոգի ունենալու մասին էր: Հատվածներ`

1. Մյուս օրը շըքով այն զորականինՍպարապետի սուր տվեց արքան,Եվ հրամանատար կարգեց բանակին,Իսկ զորավարին` թիկնապահ նըրան

: 2. Զայրացավ հոգին քաջ զորավարի,Համհարզները իր սաստիկ զայրացան,Առավ ընկերներն հին կռիվների,Եվ հողն հայրենի թողին, հեռացան:

3. Հայրենի հողը քաշում է իրան,Ինչքա՜ն ուժով է, ի՜նչ անպարտելի.Եվ ինչպե՜ս քաղցըր հուշում է նրանՎառ մանկությունը` երազներով լի:

Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց 12 շրջանավարտ

Leave a comment