Դեկտեմբերն էր ՝ ամանորի նախօրյակ: Մի փոքրիկ մակույկ հանդարտ լողում էր դեպի ծովախորշը որը Վենետիկի հարավային կողմում էր: Թեև ձմեռ էր սարսռեցնող ցուրտ էր սակայն օդն այնքան մագուր էր ու թափանցիկ, որ մակույկում գտնվող գեղեցկադեմ երիտասարդը չէր կարող չնկատել հանդիպակաց կղզյակի աշտարակաոր շինությունը: –Իջնեցրու ինձ կղզու վրա,-խնդրեց անծանոթը ծերունազարդ մակույկավարին: Բարձրադիր սարին կանգնած ՝ նա շուրջն էր նայում. սաղարթախիտ ծառատաններ, ձիթենիներ և կապույտ ծով: Բնության կողմից գողտրիկ անկյուն էր դա ՝ անկրկնելի հոգեթով, գոտևորված աղյուսե բարձրացրած պարսպով: Երևի երկար կհիանար իր առջև տարածված հեքիաթային գեղեցկությամբ, եթե մի բամբ ձայն չընթատեր նրյա խորհրդակցություններիշղթան: – Ի՛նչ կուզոս, որդյա՛կ: Հոտ նայելով ՝երիտասարդը տեսավ դիմացը կանգնած պատկառելի մի վանականի ՝ փարթամ մուրուգով և ճաղատ գլխով: