Posted in Պատմություն

Քսենոփոնն ու Հայաստանը

Մինչ անցնեմ տվյալ պատմությաննը կցանկանամ մի քանի խոսքով ներկայացնեմ Քսենոփոնի մասին:

 Շարունակելով այն թեման, որ մենք շատ քիչ գիտենք իրոք հետաքրքիր թեմաների մասին` ուզում ենք անդրադառնալ հայտնի փիլիսոփա, պատմագիր և զորավար Քսենոփոնի` Հայաստանի մասին գրառումներին: Քսենոփոնը ծնվել է հարուստ արիստոկրատի ընտանիքում: Աշակերտել է փիլիսոփա Սոկրատեսին, որի դպրոցում  ձևավորվել են նրա հասարակական ու պատմագիտական հայացքները: 

Ք.ա. 401 թ. Աքեմենյան(ներկայիս Պարսկաստան) տիրակալների մեջ պայքար էր սկսվել պարսից գահի համար: Տիրակալներից մեկը 10-հազարանոց զորք վարձեց  հույներից, որոնց զորահրամանատարը Քսենոփոնն էր: Սակայն զորքը դեռ նոր էր հասել Միջագետք, երբ մահացավ զորքը վարձող Կյուրոս Կրտսերը: Հունական զորքը պետք է շտապ վերադառնար Հունաստան և վերադարձի ճամփան անցնում էր Հայաստանով: Քսենոփոնը Հայաստանում անցկացրած ժամանակը նկարագրել է իր Անաբասի (10000-ի նահանջը) գրքում, որտեղ նա զարմանքով էր պատմում հայոց երկրի շքեղության և բարեկեցության մասին: Նրա խոսքով հայերը անկախ և ինքնիշխան ժողովուրդ էին: Քսենոփոնի խոսքերով չկար մի տուն, որտեղ նրանց չընդունեին և չհյուրասիրեին: Քսենոփոնը գրել է, թե՝ առաջին անգամ գարեջուր տեսել է Հայաստանում: Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավե անոթ) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի: Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր: Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր:

Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց 12 շրջանավարտ

Leave a comment