Posted in Պատմություն

Հայկական մշակույթը 16-17-րդ դարերում, գործիչներ և ուղղություններ

Հայկական մշակույթ:

Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է։ Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ։

Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն։

Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում։

Դիցաբանություն:

Հայոց հեթանոս աստվածների առաջին դիցարանը ձևավորվել է հայ ժողովրդի կազմավորմանը զուգընթաց՝ կրոնապաշտամունքային հավատալիքների ազդեցությամբ։

Լեզու:

Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզու է։ Այն Հայաստանի և Արցախի Հանրապետության պետական լեզուն է։ Օգտագործվում է նաև Հարավային Կովկասում  Ռուսաստանում , Եվրոպայում  Մերձավոր Արևելքում  ԱՄՆ-ում, Կանադայում, Լատինական Ամերիկայում  Ուիզբեկստանում, Ղազախստանում, Հնդկաստանում, Ավստրիալիայում և այլ պետությունների սփյուռքահայ համայնքներում։ Հայերեն լեզվակիրների քանակը կազմում է 7-9 միլիոն մարդ

Գրականություն:

Առաջին գրավոր հուշարձանները Հայաստանի տարածքում թվագրվում են ուրարտական շրջանին։ Հայոց այբուբենի ստեղծումից հետո սկիզբ է դրվում հայերեն ինքնուրույն գրականությանը։ Հայոց հնագույն բանավոր ավանդազրույցները, լեգենդներն ու առասպելները առաջին անգամ գրի են առնվել 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացու կողմից։ 440-ականներին է գրվել ազգային գրականության առաջին կոթողը՝ Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործունեության նկարագրությանը։ 

Միջնադարյան հայ պոեզիայի գագաթներից է հայրեննեի արվեստը։ Դրանց թիվը հասնում է մոտ հինգ հարյուրի, որոնք մեծ մասամբ պատկանում են անանուն հեղինակների։

17-18-րդ դարերում գրական գերակշռող սեռը քնարերգությունն է, որ զարգացել է 3 հիմնական ուղղություններով՝ կրոնահայրենասիրական բանաստեղծություն, և ժողովրդագուսանական երգ։ Այս ուղղությունները, իրենց բնորոշ գծերով հանդերձ, միմյանցից խստորեն տարանջատված չեն։ Բնորոշ է Մարտիրոս Ղրիմեցու գրական ժառանգությունը, որտեղ համատեղվել են հոգևոր երգը, աշխարհիկ տաղը, աշուղը, ոտանավորը։

Posted in Պատմություն

Հայերն ու Առաջին Համաշխարհայինը

Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին:

Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին, Արևելյան Հայաստանի, արևմտահայության, Ռուսաստանի հայ բնակչության և արտերկրի հայկական համայնքների մասնակցությունը 1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմին։

Հայերր գործուն մասնակցություն են ունեցել ինչպես Առաջին Համաշխարհային, այնպես էլ նրա ավարտից Հետո մինչև 1920 թ. վերջերը պատերազմական տարբեր ռազմաբեմերում տեղի ունեցած մարտական գործողություններին։ Միայն 1914—1915 թթ. Թուրքիայում բնակվող շուրջ 3 միլիոն հայերից բանակ զորակոչվեցին ավելի քան 300 հազար հայ երիտասարդներ, որոնք նախ` օգտագործվեցին աշխատանքային գումարտակներում, ապա` համարյա ամբողջովին ոչնչացվեցին թուրքերի կողմից: Հայ ժողովուրդը ակտիվ մասնակցությունը Առաջին Համաշխարհային պատերազմին, մեծ զոհողությունների գնով զգալի ներդրում ունեցավ Ռուսաստանի ու ամբողջ Անտանտի հակառակորդ Թուրքիայի դեմ տարած հաղթանակում քաղաքական լուրջ պատճառներով ըստ արժանվույն չփոխհատուցվեց:

Հայ կամավորականներ Առաջին համաշխարհային պատերազմում: 1-ին դրուժինայի 3-րդ գումարտակ:

1914 թ. ցարական Ռուսաստանի և Ֆրանսիայի կառավարող շրջանները կոչով դիմեցին հայերին, եթե հայերը կամավորական ջոկատներ կազմեն՝ ֆրանսիական և ռուսական զորքերի կազմում Թուրքիայի դեմ կռվելու համար, ապա Կիլիկիան և Արևմտյան Հայաստանն ինքնավարություն կստանան՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի հովանավորության շնորհիվ:

Posted in Պատմություն

Քսենոփոնն ու Հայաստանը

Մինչ անցնեմ տվյալ պատմությաննը կցանկանամ մի քանի խոսքով ներկայացնեմ Քսենոփոնի մասին:

 Շարունակելով այն թեման, որ մենք շատ քիչ գիտենք իրոք հետաքրքիր թեմաների մասին` ուզում ենք անդրադառնալ հայտնի փիլիսոփա, պատմագիր և զորավար Քսենոփոնի` Հայաստանի մասին գրառումներին: Քսենոփոնը ծնվել է հարուստ արիստոկրատի ընտանիքում: Աշակերտել է փիլիսոփա Սոկրատեսին, որի դպրոցում  ձևավորվել են նրա հասարակական ու պատմագիտական հայացքները: 

Ք.ա. 401 թ. Աքեմենյան(ներկայիս Պարսկաստան) տիրակալների մեջ պայքար էր սկսվել պարսից գահի համար: Տիրակալներից մեկը 10-հազարանոց զորք վարձեց  հույներից, որոնց զորահրամանատարը Քսենոփոնն էր: Սակայն զորքը դեռ նոր էր հասել Միջագետք, երբ մահացավ զորքը վարձող Կյուրոս Կրտսերը: Հունական զորքը պետք է շտապ վերադառնար Հունաստան և վերադարձի ճամփան անցնում էր Հայաստանով: Քսենոփոնը Հայաստանում անցկացրած ժամանակը նկարագրել է իր Անաբասի (10000-ի նահանջը) գրքում, որտեղ նա զարմանքով էր պատմում հայոց երկրի շքեղության և բարեկեցության մասին: Նրա խոսքով հայերը անկախ և ինքնիշխան ժողովուրդ էին: Քսենոփոնի խոսքերով չկար մի տուն, որտեղ նրանց չընդունեին և չհյուրասիրեին: Քսենոփոնը գրել է, թե՝ առաջին անգամ գարեջուր տեսել է Հայաստանում: Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավե անոթ) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի: Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր: Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր: