Posted in Նախագծային աշխատանք, Uncategorized

Սեբաստացիները հյուրընկալել էին Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի ընկերներին

Այս անգամ մեր հյուրերը եկել էին Մարտունու շրջանի Ճանկաթաղ գյուղից։ Եկել էին 7-12-րդ դասարանցիները, իրեց ուսուցիչների և ծնողների հետ չորս օր անցկացրին Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Կցանկանամ մի քանի բառով ներկայացնեմ իրենց և իրենց կյանքը։

Որտեղ հիմա բնակվում են այս մարդիկ արդեն դարձել է սահմանամերձ տարածք և վտանգը մեծ է իրենց համար, քանի որ ամեն պահ կարող են թշնամիները գալ, նրանք գտնվում եմ իրենցին ամենաշատը 500-600-մետր հեռավորության վրա։ Երեխաները իրենց մոտ շատ են բայց չեն կարողանում հանգիստ դուրս գալ բակ այն պարզ պատճառով որ վախենում են հայտնվել թշնամու թիրախի տակ։ Դա պատճառ է հանդիսանում լքել այդ տարացծքը և նվիրեն թշնամուն։ Նրանք կորցրել են իրենց տարածքի մեծ մասը 2020թվականի պատերազմի ժամանակ, իսկ առաջին պատերազմի ժամանակ կրկին կորցրին տարածքներ այդ թվում նաև իրենց դպրոցը ևայն այրվել է դեռ շատ վաղուց, բայց քանի որ հնարավորություն չունեն վերանորոգելու հիմա շատ վատ պայմաններում գտնվող տարածքում են դասերը անցնում, շատ փոքր դասարաններում և ոչ այդքան լավ պայմաններում։Կան նաև այլ խնդիրներ՝ չունեն խմելու ջուր, գազ, անասնապահության համար լավ պայմաններ, ամբողջ տարածքը ականապատ է և եթե անգամ պահեն նրանք գնում են այդ հատված և պայթում, չունեն լավ գրքեր դաս անելու համար կա գրադարան բայց ոչ շատ գրքերով և այլն։ Եվ ունեն միայն մեկ եկեղեցի բայց այն գործող չի չունեն քահանա և այն վերանորոգվել է բարերարների շնորհիվ, իսկ մինչ դա այն ուղղակի փոքրիկ մատուռն էր։ Հիմա որոշ նկարների օգնեւթյամբ կներկայացնեմ այդ ամենը։

Բնութագրությունը հասանալի չէ
Դասարանն է որը շատ փոքր է
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ
Իրենց գյուղի տեղն է

Այն նախկինում հայտնի է եղել այլ անունով իսկ ավելի կոնկրետ Աղավնավանք

📻Ճանկաթաղ. կյանքը պատերազմից հետո․ 16․10․2021 - YouTube

Իսկ հիմա կներկայացնեմ այն օրերի մասին որը անցկացրին կրթահամալիրում։

Ճամփորդական օրերի ընթացքում ծանոթացան․

  1. Կրթահամալիրային ախատակարգին, անցուդարձին
  2. Ուսումնական պլանին և դասընթացներին
  3. Արտադրությամնբ ուսուցմասնը
  4. Կրթահամալիրում գործող լաբորատորիաներին

Առաջին օրը անցավ շատ հագեցած։

  • Ծանոթացան կրթահամալիրին և նրա անցուդարձին
  • Խոցոգործություն
  • Ծանոթություն տարբեր սպորտաձևերի հետ
  • Այցելություն Ծիծեռնակաբերդ
  • Թափառումներ Երևանի փողոցներով
  • Ագարակ
  • Այցելություն կրթահամալիրի գինետուն
  • Զրույց քննարկում
Մեր չրի համտեսումը

Առաջին օրվա ավատն էր։

Երկրորդ օրը առավոտյան նախաճաշից հետո այցելեցինք մեր դպրոցի ծաղկանոց և հետո շարժվեցինք դեպի թանգարան։

Թանգարանից հետո կրկին թափառումներ էին մինչև օրվա վերջ։

Իսկ վերջին օրը արդեն հանդիպեցինք կրթահամալիրում ունեցանք հետաքրքիր հանդիպումներ և կլոր սեղան դպրոցի տնօրենի հետ, սովորեցին մեր ազգագրական պարերից և իհարկե պարեցինք։

Քննարկման թեման՝

  1. Մտահղացումների և գյուղում կրթական մակարդակի բարելավման համար նախատեսված ծրագրերի հեռավար մենթորություն։
  2. Ճամփորդությունների շարունակություն․ այցելություն Արցախ, Ճանկաթաղ գարնանը
  3. Սովորողների հետ առցանց դասեր, բլոգավարության հմտություններ։ Գյուղի համար կբացվի բլոգ, որտես սովորողները, ծնողները, դասավանդողները կկարողանան տեղադրել կարևոր նյութեր գյուղի մասին, կամ կփորձեն տարածել իրենց պատմությունը՝ հետագայում հովանավորներ գտնելու համար։
  4. Ուսումնական մասով․ նախագծային աշխատանքների ծրագրում, Ճանկաթաղում արտադրական ուսուցման startup:
  5. Ուսուցիչների վերապատրաստում Ճանկաթաղում։ Ճամփորդական բաղադրիչ։

Հուսով եմ ձեզ դուր եկավ և կրկին կհանդիպենք, շնորհակալ եմ նաև դրական էմեցիաների և հիշողությունների համար կկարոտենք։