Posted in Ճանփորդական պատում, Նախագծային աշխատանք, Ուսումնական ճամփորդություն

Էլի Արատեսում

Այս անգամ մեկնել էինք Արատես ռամական ճամբարով (ռազմամարզական)։ Գնացել էինք 5 օրով, և շտապեմ տեղեկացնել որ այդ 5 օրերը անմոռանալի էին։ Հիմա կներկայացնեմ հերթով այդ 5 օրերը։

Օր առաջին՝ Մենք հավագվեցինք եկեղեցու բակում և շարժվեցինք հեց այդտեղից։ Գնացինք բայց մինչ հասնելը մենք բարձրացանք Սմբատաբերդը, հաղթահարելով այդ բարձրունքը մենք շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Արատես։ Հասնելուն պես մենք տեղավորվեցինք և ծանոթացանք Գագարին project-ի երեխաների հետ։ Եվ քանի որ ճամբարը կոչվում էր ռազմական մենք հենց առաջին օրից սկսեցինք պարապել, և ունեցանք մեր ջոկատները։ Այդ ամենից հետո մենք ճաշեցինք և մի փոքր հանգստացանք, իսկ հանգստից հետո կազմակերպեցինք հետաքրքիր խաղեր և ինտելեկտուլա խաղեր և այդպես շարունակ։ Ահա և այսպես հագեցած անցավ մեր առաջին օրը Արատեսում, ցավոք առաջին օրը չկարողացանք խարույկ վառել անձրևի պատճառով։

Օր երկրորդ՝ Արթնացանք պատրաստվեցինք և շարվեցինք, քանի որ նախորդ օրն արդեն դա սովորել էինք։ Արեցինք առավոտյան նախավարժանք, վազեցինք և գնացինք նախաճաշելու։ Որից հետո գնացինք մեր ազգագրական պարերը սովորեցնելու Գագարինցիներին, արդեն սիրելի դարցած  Զոհրաբյան Տիգրանի կողմից։ Եվ այսպես հետաքրքիր անցավ առավոտը։ Հետո ելի հետաքրքիր զբաղմունքներ, մինչև ուշ երեկո երբ հագվում էինք խարույկի շուրջ, անցկացնում շատ լավ երեկո և գնում հանգստանալու։ Եվ կցանկանամ շեշտել որ ունեցել ենք գիշերային հերթապահներ ովքեր հսկում էին մեր հանգիստն ու քունը։ 50 հոգանոց ճամբարն իրենից մեծ պատասխանատվություն է ենթադրում, այդ իսկ պատճառով ողջ գիշեր սովորողներից 2 հոգի երկու ժամը մեկ հերթափոխով եղել են կրակի շուրջ, իսկ դասավանդողներն անընդհատ հսկել են սովորողների քունը։

Օր երրերդ՝ Երրորդ օրը արթնացանք և կրկին այն ամենը արեցինք ինչ արել էինք նախորդ առավոտ։ Իսկ այս օրը մենք անցկացրինք գետին ավելի մոտ, և իհարկե լողացին։ Որից հետո ետ վերադարցանք և կատարեցինք շրջակա միջավայրի մաքրում, և ազատեցինք տարածքը որոշ չափով քարերից։ Եվ այս օրն մեզ կրկին ժպտաց և երեկոյան հագվեցինք խարույկի շուրջ։

Օր չորրորդ՝ Մեզ այդ օրն սպասվում էր շատ հետաքրքիր և հագեցած օր։ Մեզ այցելեցին ԱԻՆ-ի աշխատակիցները, ունեցանք շատ հետաքրքիր հանդիպում իմացանք ևս մի քանի բան իրենց աշխատանքից և գնացինք անցկցնելու մի փոքր դասընթաց գետանցման մասին պարանների միջոցով։ Այդ ամենը հաղթահարելուց հետ ունեցանք ֆուտբոլային մրցարշավ Սեբաստացնիների և Գագարինիցիների միջև։

Օր հինգերորդ՝ Ահա և եկավ այդ ցավալի օրը երբ պետք է վերադառնաինք, մեզ համար այնքան լավ էր անցնում որ անգամ չնկատեցինք ինչպես անացան այդ 5 օրերը։ Այդ օրը մեզ միացավ  տիար Բլեյանը և ունեցանք շատ հետաքրքիր զրույց։

Եթե բոլորս ու յուրաքանչյուրս փորձենք ինչ-որ բան փոխել, ապա ամեն ինչ հիանալի կլինի․ այս բանաձևով էլ զրույց ունեցանք տիար Բլեյանի հետ, երբ սովորողներից մի քանիսը հետաքրքիր ու լավ առաջարկներ արեցին, թվեմ դրանք։

Կրակային դասերի անհրաժեշտություն Արատեսում-Գագարին ավանի դասավանդողներ

Ոչ ոք չի ասել, որ երկիր մոլորակի վրա մարդը կատարելապես անպաշտպան է, և կրակային մինիմալ գիտելիքները կարող են փրկել ոչ միայն մեր, այլև ընկերոջ կյանքը․

Էքսպեդիցիոն արշավներ-Դավիթ Մարգարյան

Ըստ Դավիթի, լինել Արատեսում, գետում, միջավայրում, հիանալի է, բայց պակասում են գիշերային էքսպեդիցիոն արշավները, որտեղ նոր ու արկածային միջավայրում կարող ենք ապրել ու գոյատևել։

Արևով տաքացվող ցնցուղներ-Նարեկ Վարթանի

Նարեկը նշեց, որ վրանային բազայում պակասում է ցնցուղը, իսկ դրա ամենահեշտ տարբերակը արևային ցնցուղի ձեռքբերումն է։ Առաջարկը ուրախությամբ կիսեցինք և մենք։

Խոհանոց դրսում-տիար Բլեյան

Խոհանոցից բազա և հակառակը մոտ 100մետր տարածություն է։ Չենք բողոքու, բայց հաշվի առնելով, որ ռազմամարզական ճամբարն իրենից ենթադրում է դաշտային պայմաններ, տիար Բլեյանը առաջարկեց տեղափոխել խոհանոցըք դուրս։

Եվս մեկ նոր վրան- Լիլիթ Յախինյան

Այս ամենը քննարկելուց հետո պատրասվեցինք և շարժվեցինք դեպի Երևան, բայց մինչ գալը ունեցանք կանգառ Սեվանի ափին։

Իսկ հիմա կներկայացնեմ իմ այս ամբողջ ասածը ֆոտո շարքի միջոցով։

Ուզում եմ շնորհակալություն հայտնոլ այն բոլոր մարդկանց ովքեր այդ 5 օրը ինձ հետ էին և լավ հիշողություններով լցրեցին իմ ներսը։