Posted in Հունիսյան ճամբար, Ճանփորդական պատում, Նախագծային աշխատանք

3 օր Վարսեցիների հետ

Կրկին հանդիպեցինք Վարսեցիներին, այս անգամ նրանք եկել էին եռօրյա ճամբարով։ Նրանց հետ անցկացրին 3 հետաքրքրի օրեր, մի փոքր մանրամասն եմ այդ 3 օրերի ընթացքում ընդհանուր թվով ունեցել ենք 10 հանդիպում,քայլարշավ,ռազմամարզական ակումբների այցելում( հրաձգարան, թենիս, հեծանվավարություն, լողավազան):

  • Վարսերի միջնակարգ դպրոցի դասավանդողները ճամբարի մասին
  • սովորողների ելույթ-տեսասահիկները
  • Երեք օրերի ամփոփում, այցելած վայրերի մասին
    Կոնդով քայլք
    1․Ազատ Խոսքի ակումբ, թուրքագիտական ակումբ
    2․ՏՏ լաբորատորիա
    3․Հոգեբանի ակումբ
    4․Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց
    5․Ազգային երգ ու պար
    6․Կարդում ենք․ նախագիծ
    7․Լող Արևմտյան դպրոցում
    8․Տարածաշրջանային լեզուների ուսուցման կարևորությունը
    9․Խաղողի գինու դպրոց։ Գինու շշալցում
    10․Մարզական պարապմունքներ՝ հրաձգություն, սեղանի թենիս, հեծանվավազք
  • նոր պայմանավորվածություններ, առաջիկա ճամբարների քննարկում

Սկսեմ առաջին օրից երբ մենք հանդիպեցինք- դիմավորեցինք նրանց Մայր դպրոցում, ծանոթացանք և այդ վայրկյաններց սկսվեց իրենց օրերը մեզ հետ։

Առաջին իսկ օրը դուրս եկանք զբոսնելու Երևանի փողոցներով և ընկերներին ցույց տալու Կապույտ Մզկիթը և Կոնդը։

Բայց մինչ գնալը եղանք գինեգործարանում, հյուրերը սովորեցին ամեն բան կապված գինու հետ, համտեսեցին, և փորձեցին այն լցնել գինու շշի մեջ և փակել այն և պահել։

Կապույտ մզկիթ

Իսկ արդեն երկրորդ օրը առավոտյան հանդիպեցինք միասին զբոսնեցին կրթահամալիրով և գնացինք հանդիպման մեր ուսուցիչների հետ, ծանոթացան պարսկերենի, վրացերենի և թուրքերենի դասավանդողների հետ։ Որի ընթացքում նաև մեզ միացավ Տիար Բլեյանը։

Հետո մասնակից եղանք Գրքի շնորհանդեսին <<Բռնության մշակույթը հայաստանում>>։

Որից հետո շարժվեցինք առաջ և գնացինք կրկին զբոսնելու Երևանով։ Այս անգամ գնացինք շատերի կողմից հայտնի <<Թումոյի այգի>>։ այնտեղ քայլեցինք մի փոքր նստեցինք և էլի շփվեցինք, և նաև իմացանք նրանց կարծիքները և ցանկությունները կապված մեր կրթահամալիրի ր մեր հետ կապված։ Այդ օրը նաև հասցրինք հեծանիվ վարել սովորեցնել երեխաներին։

Երրորդ օրը հանդիպեցինք կրթահամալիրում և ունեցանք մի քանի հանդիպումներ։ Առաջինը եղավ<<Ազատ խոսքի ակումբի>> հետ, իսկ մյուսը <<Հոգեբանական ակումբի>>։ Որց հետո եղավ բուռն արձագանքներ և իհարկե հարցեր։ Հետո գնացինք որպեսզի ընկերները հավաքեին իրենց իրերը և շարժվեն ետ դեպի իրենց գյուղ՝ Վարսեր։

Սա արդեն հրաժեշտի պահն է, ճանապարհեցինք և մաղթեցինք բարի ճանապարհ։

Հուսով եմ այս խմբին նույնպես դուր եկավ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրը, միջավայրը, մթնոլորտը, վերաբերմունքը ամեն ամեն բան։ Կրկին կսպասենք, և շնորհակալ եմ որ եկաք։

Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց 12 շրջանավարտ

Leave a comment