Ողջույն, այս անգամ ուզում եմ ներկայացնել Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի ճամբարի մասին, այն կազմված է ջոկատներից և իհարկե ջոկատավարներից։ Այն տևում է 2 շաբաթ, և այդ օրերի ընթացքում հասցնում ենք ձեռք բերել նոր ընկերներ և ստանալ լավ ու հաճելի մթնոլորտ։ Մեզ մոտ այսօր 3-րդ օրն էր, ու հիմա կներկայացնեմ թե ինչ ենք արել այս 3 օրերում։
Օր 1
Առաջին օրը մենք ծանոթացանք թե միմյանց հետ և թե նախագծերի։ Այդպես անցավ առաջին և երկրորդ ժամերը, որից հետո 3-4-րդ ժամերը մեզ մոտ մարմնամարզություն էր, ինչպես նաև մեկ այլ ջոկատի մոտ՝ Ընկեր Էմանուելի ջոկատի, և մենք որոշեցինք միանալ իրար և դաընթացը անցկացնել միասին, այն ևս շատ հետաքրքիր անցավ։
Իսկ արդեն 5-6-ժամերին մենք դիտեցինք հետաքրքիր ինտելեկտուալ խաղ, ապա դրա հիման վրա կազմեցինք վիկտորինա ընկեր Էմանուելի ճամբարականներին առաջարկեցինք խաղալ միասին։ Այն շատ հետաքրքիր անցավ և հաշիվը ավատրվեց հավասար։ Եվ այսպես ավարտվեց առաջին օրը։
Օր 2
Երկրորդ օրը մենք սկսեցինք բակում հետաքրքիր քննարկմաբ, մենք քննարկում էինք փափուկ ուժը և դրա ազդեցությունը հասարակական լայն շերտերի վրա, ի դեպ՝ Թուրքիայի հեռուստասերիալների օրինակով։ Ճամբարականները հասկացան, որ հեռուստասերիալները ևս կարող են մաս կազմել մի շարք ոլորտների ընդհուպ մինչ քաղաքականություն։
3-4-ժամերը մեզ մոտ երգ ու պար էր, հետո ընդմիջում, և 5-6-ժամերը քննարկում Գասթարբայթերները (Հյուր աշխատողներ) թեմայովրկել,ճամբարականները հասկացան, թե ինչ է այն իրենից ներկայացնում և աշխարհում ինչ տեղ ունի։
Օր 3
Երրորդ օրը մենք կրկին ընկեր Էմանոելի ջոկատի հետ միացանք և սկսեցինք դիտել ֆիլմ 1-2-ժամերին, իսկ 3-4-ժամերին մեր
ջոկատով սկսեցինք զրուցել և հետաքրքիր խաղեր խաղալ, և այս անգամ որոշեցինք ընդմիջել միասին մեր ջոկատով,ափսոս նկարներ չեմ արել և չեմ կարող ցույց տալ թե ինչքան լավ ատմասֆերա էր ստեղծվել, և այդ լավ մթնոլորտում, միջավայրում անցկացրինք նաև մեր 5-6-ժամերը։
Օր 4
1-2 ժամ միասնական ինտելեկտուալ խաղ
3-4 երգ, պար
5-6- ճամփորդական նախագծերի մշակում, նախապատրաստում ճամփորդություններին, ընդհանուր շաբաթվա ամփոփում։
Օր 5
Ճամփորդություն Շենգավիթ-արգելոց թանգարան, քաղաքային թափառումներ։
04․06․2021-ին այցելեցինք Շենգավիթ արգելոց-թանգարան։ Թանգարանում ծանոթացանք նախաուրարտական պատմությանը, ժամանակի մասին պատմող մի շարք կոթողների, որոնք հայտնաբերվել էին տեղանքի պեղումների շնորհիվ։Ավարտից հետո անցանք երկրորդ և իր տեսակով յուրօրինակ փուլին, մեզ ներկայացվեց պեղումներ անելու ձևերը և թեկուզ փոքր ինչ արհեստական, բայց մենք ևս զբաղվեցին դրանով՝ սկսեցին պեղումներ անել, գտնելով ժամանակին բնորոշող իրեր։ Պեղումները տևեց այնքան ժամանակ, մինչև բոլորը կարողացանք պեղել ինչ-որ իր։ Այնուհետև ունեցանք քայլք Երևանյան լճի կողքով և փոքրիկ ընդմիջմամբ վայելեցինք Բիբլիականի գեղեցկությունը, որի տեսքը հատկապես այդ տեսանկյունից շատ շքեղ էր։



Օր 6
Վեցերորդ օրը մեն միասին գնացինք փոքրիկ քայլարշավի կամ բացահայտելու Հայաստաննի անկյունները։ Մենք գնացել էինք Կոնդ, և նրա մասին մի քանի բառով ներկայացնեմ որ ավելի պարզ լինի։
Պատմական Կոնդ թաղամասը երկար տարիներ եղել է մոռացության մատնված և հեռու է եղել քաղաքաշինական բարերար միջամտությունից։ Երևանի գլխավոր հատակագծերում Կոնդի կառուցապատումը, համակողմանի լուծում չստանալով, դարձել էր քաղաքի խնդրահարույց հանգույցներից մեկը։
Իսկ մնացած մանրամասները կներկայացնեմ photo-տարբերակով։ Ասեմ որ գնացել ենք նաև Կապույտ Մզկիթ, որտեղ ես ինքս շատ բաներ բացահայտեցի ինձ համար, և խորհուրդ կտամ ետե դուք դեռևս չեք գնացել ապա գնացեք, վստահ եմ որ դուք ել ապշած կմնաք և կցանկանք ևս մեկ անգամ գնալ։

Այստեղ կոնդի նեղլիկ փողոցներից մեկում ենք, իդեմ տեղեկացնեմ նաև որ այնտեղ ամեն բան գրեթե գունազարդված է, կատարված են ձեռքի աշխատանքներ և աբստրակտ նկարներ։


Այս ամենը նկարել ենք Կոնդ համայնքում, այնտեղ կար նաև եկեղեցի որտեղ իհարկե մենք այցելեցինք և կա ևս մի քանի ֆոտո։


Իսկ հիմա ներկայացնեմ Մզկիթից մի քանի հատված։








Եվ այս հրաշալի օրն ավարտեցինք կասկադից դեպի համեղ ընդմիջում։


Օր 7
08․06․21
Առաջին երկու ժամերին ընկեր Էմանուելի ջոկատի հետ միասին այցելեցինք Մեդիա կենտորն՝ Աստղացուցարան։ Իսկ հետո մասնակցեցինք իսպանախոսների ներկայացմանը, որը շատ հետաքրքիր էր բեմադրված։
Օր 8
09․06․21
Այցելեցինք գունազարդ Կոնդը, մանրամասն՝ այստեղ։
Օր 9
10․06․21
Առաջին երկու ժամերը ինտելեկտուալ մրցաշարի երկրորդ փուլն էր։ Այս անգամ մեր ջոկատը շատ լավ իրեն դրսևորեց և, թեկուզ մենք պարտվեցինք, սակայն ստացանք նոր գիտելիքներ և անցկացրեցինք լավ ժամանակ։ իսկ օրը ավարտեցինք քննարկում-բանավեճով։
Օր 10
11․06․21
Առաջին երկու ժամերը մասնակցեցինք 9-րդ դասարանի գունավոր լվացք տոնախմբությանը, հաջորդ երեք ժամերը դիտեցինք ֆիլմ և վեցերորդ ժամին հրաժեշտ տվեցինք ճամբարին։


Շատ լավ ճամբարային օրեր էին, շնորհակալ եմ յուրաքանչյուրին իմ ճամբարը որոշ չափով գույներով լցնելու համար։














