Այս անգամ մեր դպրոցը հյուրընկալել էր Վարսեր գյուղի աշակերտները։Ունեցանք շատ հագեցած օր, կատարեցինք շրջայց Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրում, ծանոթացան շրջակայքին և այն ամենին ինչը կապված է մեր կրթահամալիրի հետ։ Ավելի մանրամասն կներկայացնեմ ստորին ֆոտոների օգնությամբ։

Այստեղ ծանոթացանք և պատրաստվեցինք հետագա շրջայցին, որը սկսվեց մարզական դահլիճներից, և առաջինը գնացինք վոլեյբոլի և բասկետբոլի դահլիճ, որից հետո նետաձգարան, ֆուտբոլի դաշտ և այլն։



Այս ամենի հետ ծանոթանալուց հետո ունեցանք նաև նկարչական դաս։ Եվ ասեմ որ շատ լավ նկարողներ կաին և ստացանք շատ գեղեցիկ նկարներ։



Այա ամենից հետո մեզ մոտ սկսվեց Տերյանական ընթերցումներ և ասմունք։


Եվ այստեղ մեզ միացան մեր կրթահամալիրի աշակերտները, ու սկսեցինք միասին ընթերցել։
Որից հետո պետք է տեղի ունենար վոլեբոլի մրցաշար հյուրերի և մեր 11-րդ դասարանցիների միջև։


Խաղը ընթացավ շատ լավ։ Այնուհետև երբ վերջացրինք եղավ ընդմիջում հանգստացան ընկերները և քայլեցինք դեպի Արհեստի և Գեղարվեստի դպրեց, որտեղ էլ կատարեցին կավագործության աշխատանք։






Եվ սա եղավ մեր վերջին կանգառը, որից հետո մենք միմիանց հրաժեշտ տվեցինք և նրանց ճանապարհեցինց։ Ինձ թվում է նրանց դուր եկավ քանի որ խոստացել ենք կրկին հանդիպել։
Շնորհակալ եմ ընկերներին հյուրընկալելու համար, և դասընկերներիս ակտիվ մասնակցելու համար։