
Հետաքրքիր օր է Կիրակին․․․ կա համոզմունք, որ պետք է հանգստանաս, բայց հեն այդ օրնէ, որ աշխատանքի <հավես> շատ ես ունենում։
Հիմա Բյուրականի անտառում ենք՝ ծառատունկի։
10 միլիոն ծառ նախագծով օգնում ենք, որպեսզի Հայաստանը լավ օդ շնչի, գեղեցիկ ու խնամված անտառներ ունենա։
Արտակ Ռշտունու, իր ընտանիքի, 11-րդ դասարանի սովորողների, ընկեր Սամվելի և ընկեր Նելիի հետ ծառ ենք տնկում․․․Առանց երաժշտության ինչ ծառ․․․
Մեզ դիմավորեցին Բյուրականի շրջակա միջավայրի պատասխանատուները, ոստիկանական, ռազմական աշխատակազմը, մեծ թվով բարերար մարդիկ ու երեխաներ։
Սեբաստացիներս՝ մի քանի հարյուր տնկիով ապահովեցինք աշխատանքը։
Տարածքը ճանապարհամերձ էր ու գեղեցիկ, իսկ նոր անտառի, ապագայում երեխաներին պատմելու հավես մտքերը օգնում էին աշխատանքի ընթացքին։






Մանրամասներն և աղբյուրը ասյստեղ։